Jump to content

Tereza

Hazarapet
  • Posts

    4,666
  • Joined

  • Last visited

  • Days Won

    2

Everything posted by Tereza

  1. Ну да, тема то называется :Борьба за справедливость! Справедливость, тоже понятие относительное, правда? :lol:
  2. P.S Лучше поздно, чем никогда...
  3. Всегда рада быть полезной, могу дать ссылочку, где сможете учиться и получить высокую квалификацию психосоциальных технологий управления.
  4. Зато жить будем, как Диоген в бочке!
  5. Эврика! Добро пожаловать в кабинет доктора Геббельса! Манкурты и манкуртизация в XXI веке
  6. Начнем с того, что, по моим данным, их другом является Ваан Ованнисян! Во-вторых, кто говорит, что СС - Монстр, а ЛТП - ангел? Пока этого говорят дихотомики... В третьих еще раз убеждаюсь, что стравливать людей, обладающих дихотомичным мышлением, достаточно просто, потому что обладатели такого мышления могут принять только одну мысль, все остальные мысли по данному предмету, хоть они и будут верными, дихотомики воспринимают как ересь... Просто чудо встретить абсолютно адекватных здравомыслящих людей, не впадающие в крайности. И еще: Хорен Левонян, творческий человек, а творческие люди не склонны злорадствовать по поводу человеческой трагедии... ибо масштаб иной!
  7. Ну, скажем - вы это зря, такие ошибки бывают даже у русских, и у вас тоже, я всего лишь поторопилась… "40 дней " подразумевался " карасунк", Ессентуки, вероятно, не понял, не спорю... Принимаю.
  8. Garegin откройте глаза шире, научитесь читать, не смейте больше мне приказывать(нашелся Брнапет) проявите честь и совесть, как подобает мужчине и извинитесь немедленно!
  9. Он умер 10.12.2004 в 74 летнем возрасте. Вечная Память! Великим был! Знаю, что внук снимался в фильме " Не бойся". Это фильм о нашей истории, о карабахской войне, на фоне которой раскрывается судьба отдельного человека. В фильме снимались актеры со всех регионов Армении. Главный герой картины - внук великого актера Хорена Абрамяна - Хорен Абрамян-младший, который создал образ воина - освободителя, и намерен сыграть в других фильмах о карабахской войне и что тема героизма арцахцев должна стать одной из ведущих в литературе и искусстве.
  10. Интересная статья... ՀԱՂԹԵՑ ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՆ Հարցազրույց վերլուծաբան Արմեն Բադալյանի հետ «Ռոբերտ Քոչարյանը 2004-ին ապրիլի 12 արել էր, բայց դա մարտի 1-ին կատարվածի հետ համեմատել չի կարելի։ Հիմա Սերժ Սարգսյանի վրա արյուն կա։ Նա երկրի վարչապետն է, ու պիտի աներ ամեն բան, որ արյուն չթափվեր։ Սա ուղղված էր նաեւ Սերժ Սարգսյանի դեմ» 2008-03-22 Ի՞նչ տեղի ունեցավ մարտի 1-ին։ Ես ուզում եմ մի քիչ ավելի մեծ ժամանակահատված վերցնել. փետրվարի 19-ից մարտի 1-ը ընկած հատվածը։ Այն, ինչ կատարվեց այս օրերին, օբյեկտիվ էր։ Այդպես էլ պետք է լիներ։ Խորհրդային տարիներին կար նոմենկլատուրա հասկացությունը՝ պետական ապարատ, կուսակցական ապարատ, դրանց կցվող տարբեր կառույցների ղեկավարներ՝ հեռուստատեսության ղեկավարներ, մտավորականներ եւ այլն։ Հաղթեց այսօրվա նոմենկլատուրան, որ վերջին 10 տարիներին ձեւավորել էր Ռոբերտ Քոչարյանը»։ Այսինքն, կարելի է ասել, որ հաղթեց Ռոբերտ Քոչարյա՞նը։ Ոչ, հաղթեց նոմենկլատուրան, որն անդեմ է, որովհետեւ բոլորն են այնտեղ՝ գյուղապետից մինչեւ նախարար։ Նրանք ընդունում են իրենց շահերին չհակասող ընտրված նախագահին, բայց իրենց իրենք են ղեկավարում։ Իսկ Սերժ Սարգսյա՞նը։ Նա ընդունել է խաղի կանոնները։ Թելադրված ո՞ւմ կողմից։ Իրեն թվում է, թե իրավիճակի տերն ինքն է, բայց այդպես չէ։ 1981-1982թթ.-ին նոմենկլատուրան Բրեժնեւի կողմի՞ց էր ղեկավարվում։ Ո՛չ։ Բրեժնեւը հիվանդ էր։ Կային, իհարկե, մարդիկ, ովքեր ղեկավարում էին, բայց նրանք նորից հենվում էին նոմենկլատուրայի վրա։ Նույնը Սերժ Սարգսյանի պարագայում է։ Նոմենկլատուրան մեծ բան արեց, որ Սերժ Սարգսյանը դառնա նախագահ։ Ենթադրում եմ, որ ինքն անձամբ դա չէր ուզում, ու գուցե դրա համար էր քարոզարշավը մենակ անում։ Սերժ Սարգսյանը խոստանում էր, որ բոլորը ստվերից դուրս են գալու, զոռբայություն չի լինելու, նա նույնիսկ ներողություն խնդրեց պաշտոնյաների կատարած սխալների համար։ Ցավոք, նրա տված այս խոստումներից ոչ մեկը իրականություն չի դառնալու։ Նոմենկլատուրան հասկացել է, որ ինքը արդեն ուժեղ է։ Նա կհանդուրժի Սերժ Սարգսյանի որոշ կադրային փոփոխությունները, բայց չի հանդուրժի, եթե Սերժ Սարգսյանը որոշի ոտնահարել նրա քաղաքական իրավունքները։ Ինչի՞արդյունքում Ձեր նշած նոմենկլատուրան դարձավ այդքան ուժեղ։ Նոմենկլատուրայի վերարտադրությունը Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ 95-ին, ու հիմնական ուժը, որ օգնեց նրան դա անել, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն էր ու այսօրվա երկրապահները. Գագիկ Ջհանգիրյանն այսօր հերոս է դարձել, բայց այն ժամանակ նա ԿԸՀ նախագահի տեղակալն էր։ 2-րդ անգամը 1996-ին էր. Վազգեն Սարգսյանը բացահայտ ուժով ու զենքի միջոցով պահեց Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Այն ժամանակ Տեր-Պետրոսյանի հենարանները ուժայիններն էին՝ Ներքին գործերի ու Պաշտպանության նախարարությունները, ու հենց նույն Պաշտպանության նախարարի պահանջով Լեւոն Տեր-Պետրոսյանը թողեց իշխանությունը։ 1998թ-ին գալով իշխանության՝ Ռոբերտ Քոչարյանը հասկացավ, որ պետք չէ հենվել ուժային 1-2 մարմնի վրա, ու իր համար հենարան ընտրեց նոմենկալտուրան՝ պատգամավորներ, ՏԻՄ մարմինների ղեկավարներ, չինովնիկներ, օլիգարխներ։ Այս ամենին սպասարկում են «ազատ» լրատվամիջոցների ղեկավարները։ Թվարկածներս վերջին 10 տարվա ընթացքում ուժեղացան Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ։ Նույնը շարունակվելո՞ւ է սրանից հետո։ Շարունակվելու է, բայց մի փոփոխությամբ. Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտով իշխանության կենտրոնը նախագահի նստավայրից տեղափոխվում է նոմենկալտուրա։ Բայց մարդկանց ցույցն ու հանրահավաքը ոչ թե նոմենկլատուրայի, այլ կոնկրետ անձնաց դեմ էր։ Մարդիկ դուրս էին եկել փողոց, որովհետեւ իրենց ձայնը լսելի դարձնելու ուրիշ եղանակ չունեին։ Բոլոր հեռուստաընկերությունները իշխանության խոսափողն են, բացի «Երկիր Մեդիայից», բայց դա էլ նրա շնորհիվ, որ ՀՅԴ-ի մի մասը նույն նոմենկլատուրայի հետ նորմալ հարաբերություններ ունի։ Չեն լինի այդ հարաբերությունները, հարված է ստանալու նաեւ «Երկիր Մեդիան»։ Դժգոհությունը արտահայտելու այլ ձեւ ժողովուրդը չուներ։ Դժգոհությունը 10 օր շարունակ արտահայտվում էր խաղաղ ցույցերով, ինչո՞ւ ավարտվեց մարտի 1-ի իրադարձություններով։ Որովհետեւ նույն նոմենկլատուրան չհանդուրժեց իրեն սպառնացող հնարավոր վտանգը, որ կարող էր իրականություն դառնալ, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը ավարտվեր հաղթանակով։ Այս դեպքում անգամ կարեւոր էլ չէ, թե ով է մարդկանց ցրելու հրաման տվել, չնայած տպավորությունն այնպիսին է, որ այն, ինչ արվել է, արվել է նաեւ Սերժ Սարգսյանի դեմ. Ռոբերտ Քոչարյանը 2004-ին ապրիլի 12 արել էր, բայց դա մարտի 1-ին կատարվածի հետ համեմատել չի կարելի։ Հիմա Սերժ Սարգսյանի վրա արյուն կա։ Նա երկրի վարչապետն է, ու պիտի աներ ամեն բան, որ արյուն չթափվեր։ Խորհրդարանում մի ընդդմիադիր ուժ է մնացել՝ «Ժառանգությունը», կուսակցական համակարգը ջարդված է, իշխանությանը դիմադրող վերջին ուժը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, ու ջարդվեց նաեւ նա, որովհետեւ նոմենկալտուրան չի ընդունում այլ ուժի կենտրոն։ Ի վերջո, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ իր պայքարը քրեական բուրգի դեմ է, որը նույն նոմենկալտուրան է։ Սա շատ հիշեցնում է ՍՍՀՄ պատմության 64-70-ական թվականները. Բրեժնեւը եկավ իշխանության, փոխեց նոմենկլատուրայի կադրերին, բայց հետո դա բերեց լճացման. Մենք դրա առջեւ ենք կանգնած։ Ստեղծված վիճակից 2 ելք կա. Սերժ Սարգսյանը ձեռք չի տալիս նոմենկալտուրային, իսկ նոմենկլատուրան հանդուրժում է նրան, բայց դա ի վերջո բերելու է լճացման, 2-րդը՝ նորընտիր նախագահը փորձում է սահմանափակել նոմենկլատուրայի իրավունքները՝ առանց քաղաքացիական հասարակության ինստիտուտները վերականգնելու, ինչը կարող է ավարտվել 2 ձեւով. կամ նոր հոկտեմբերի 27-ով, կամ Սերժ Սարգսյանի չեզոքացմամբ՝ ամենատարբեր եղանակներով։ 11.03.2008
  11. Хммм... на это фото смотрите, не случайный однако... _____________.bmp
  12. 9 апреля ........ и 40 дней погибшых в первый день весны в Армении.
  13. Ай- ай-ай... ну надо же, эти ЛТП - ушные НЛП - ушники до Глендейла дошли, народ зазомбировали, а может магнитные буря устроили, а может...
  14. Артгео - спасибо за ссылки.
  15. Հովհաննես Մկրտիչ Մհեր Արշակյան Փետրվար 17, 2008 Ժամանակներից կմնա մեկը եւ ոգիները ոսկերիչ կլինեն բարձրում, թրատող կմեկնեն ձմեռները, անապատները կառաջանան խոսքերից, եւ կյանք չի լինի եղածի պես եղածը` Տիրոջ հոգին-փակ գիրք, թիկունքից կերեւան բոլորը` այսինքն, ես այսինքն, Դու եւ մարդիկ: Եվ կյանքը կյանքի տեղ դնելով կխուժեն մտքերը մեղքերի մեջ, կգտնեն ցավը, ցավի մեջ գրված գեները Նոր մարդու, կպարպեն կերպերը նրա, կհորդան-ստերջ, ու մահ չի լինի եղածի պես` ինձ իմ միջով հողանցում է ողջը, կպրկվեն քարերը ժայռերին, կտեսնեն Քեզ, ու Քեզնից հետո-Ողջին: Եվ մահը մահի տեղ դնելով կտեսնեն ամեն ինչ արդեն դիվոտած... Եղածը եղած է, սողնակը բերում է ձայները Գեղարդով ճեղքված օրվա:
  16. Мда... Афиша театра музкомедии заставила задуматься... Да и репертуарный шит, который стоит с правой стороны... Жаль... нет возможности смотреть спектакль.
  17. Sashiko убедительно! Снимаю протест.
  18. Вот вот Garegin, именно, это я имела виду, когда писала Вам про фильм и книгу? Помните, ни так давно... Теперь надеюсь Вы догадались, что я имела виду... А Artgeo и написал "Найдите 10 различии "... :lol:
  19. Бить будут, знаю.... но скажу честно Нет! Нежелательно соглоситесь... Вариант утопический, к сожалению. Тогда грош цена... Ухо понятно.... А серое вещество в голове и для того, чтобы сохранять равновесие, Вы так не находите?
  20. Inch asel e << prokol>>... Parz e, vor informacianner@ unen hamapatasxa axbyurner, ev da normal em hamarum... lsel bolorin e petq, ete uzum enq obyektiv linel, charaxind linel@ indz hatuk che, indz ev voch miayn im hamar chshmartutyun@ aveli tank e, havatacac em vor dzer hamar nuynpes... Aha xndrem eli mek axpyr... Փորձել են ձերբակալել Լեւոն Տեր-Պետրոսյանին 01 | 03 | 2008 | 09:00 | Լուր. http://www.lragir.am/src/index.php#top Մարտի 1-ի առավոտյան, շտապ հաղորդագրություն է տարածել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը, կապված խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանության գործողությունների հետ: «Այսօր առավոտյան ժամը 7:30-ին մոտ հինգ հազար ոստիկան ներխուժել են Ազատության հրապարակ և ցրել խաղաղ ցուցարարներին: Ոստիկանական ուժերը` Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ, փորձել են ձերբակալել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Վերջինս պահանջել է ցույց տալ ձերբակալման սանկցիան, ինչը նրանք չեն արել: Այս պահին Լևոն Տեր-Պետրոսյանը ոստիկաններով շրջապատված գտնվում է Ազատության հրապարակում: Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների որոշ մասի գտնվելու վայրը հայտնի չէ: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ փորձելու են այսօր ժամը 15:00-ին շարունակել բողոքի խաղաղ ցույցը», ասված է հաղորդագրության մեջ: Harc e cagum che, te inchu?
  21. Ամբոխի հոգեբանությունը չորսի մեջ 10:52 Yerevan | 6:52 GMT | Saturday 22 March 2008 Արամ Ամատունի Եվ այսպես, իշխանական կարկանդակը բաժանվեց, միայն հայտնի չէ, թե առաջիկա քանի տարիների համար, եւ թե ում է իր բաժինն առաջինը քիչ գալու եւ դառնալու նորանկախ Հայաստանի պատմության մեջ երրորդ կոալիցիայի վախճանի պատճառ: Երկրորդ կոալիցիան իհարկե ոչ թե մեռավ, այլ պարզապես քիչ եկավ, եւ հարկ եղավ դրան ավելացնել եւս երկու սեգմենտ` Օրինաց երկիրն ու Դաշնակցությունը: Սակայն արդյո՞ք չորսի կոմբինացիան, որ մշակեց իշխանությունը իբրեւ թե ներքաղաքական հակասություններն ու լարումը հաղթահարելու համար, տալու է այն արդյունքը, որ ակնկալվում է: Սրան, իհարկե, պետք է մոտենալ մեծ կասկածով, եթե ոչ ուղղակի անվստահությամբ: Չի կարող մարդը ինքն իր հետ կոալիցիա կազմել: Իսկ չորս ուժերը, որ կազմել են` ընդամենը նույն համակարգի առանձին մասերն են: Համակարգը ինքն իր հետ է կոալիցիա կազմել, հետեւաբար ներքաղաքական լարումը հաղթահարելու եւ քաղաքական, հասարակական, անգամ պետական ճգնաժամը հաղթահարելու համար ներկայիս, նոր, երրորդ կոալիցիան բացարձակապես անպետք կառույց է: Բանն այն է, որ ճգնաժամը, որի առկայությունն ըստ էության ընդունում են նաեւ իշխանությունները, առկա է ոչ թե համակարգի ներսում, այլ իշխանությունների ու հասարակության միջեւ, իշխանությունների ու քաղաքացիների միջեւ: Հիմա կարելի է դիտարկել, թե քաղաքացիների քանի տոկոսն է ներկայացված այդ կոալիցիայում: Առաջնորդվենք բացառապես պաշտոնական թվերով, որ ներկայացրել են իշխանություններին ծառայող տեղամասային, ընտրատարածքային եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովները: Կոալիցիայի երկու կողմը` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն միասին վերցրած, նախագահական ընտրություններում ստացել են բնակչության 52 տոկոսի քվեն: Այդքան է Սերժ Սարգսյանի պաշտոնական վաստակը: Կոալիցիայի երրորդ կողմը, Օրինաց երկիրը, ի դեմս իր նախագահացու Արթուր Բաղդասարյանի, ստացել է պաշտոնական տվյալով նախագահի ընտրությանը մասնակցած քաղաքացիների մոտ 16 տոկոսի ձայնը: Դա մոտավորապես կազմեց 300 հազար ձայն: Արթուր Բաղդասարյանի դեպքում թիվը պատահաբար չէ, որ նշում ենք: Կոալիցիայի չորրորդ կողմը` Դաշնակցությունը, ի դեմս իր ներկայացրած թեկնածու Վահան Հովհաննիսյանի, ստացել է 6 տոկոս ձայն: Դա էլ` ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալի: Այդպիսով, եթե դատենք համախառն, ապա քառակողմ կոալիցիան, պաշտոնական տվյալով, ունի նախագահի ընտրությանը մասնակցած քաղաքացիների մոտ 74 տոկոս ձայնը: Թվում է, որ դա իսկապես այն է, ինչ պետք է ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, քանի որ հասարակության երկու-երրորդի վստահությունը վայելող ուժերը միավորվել են, իրար հետ լեզու գտել, գլուխ գլխի տվել, շամպայն ըմպել: Բայց արի ու տես, որ այդ միջոցին, հասարակությունը Երեւանի փողոցներում մոմավառության ինքնաբուխ քայլերթ էր անցկացնում, ի հիշատակ այն ողբերգական իրադարձությունների, որ տեղի ունեցան մարտի 1-ին` դառնալով բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ: Եվ ավելին` զարմանալի էր նաեւ այն հանգամանքը, որ հասարակության 74 տոկոսի վստահությունը վայելող կոալիցիան, գրեթե ամբողջ ոստիկանական զորքը հանել էր Երեւանի փողոցներ, այն դեպքում, երբ քաղաքացիներն ընդամենը խաղաղ երթ էին անելու մայթերով, իրարից մեկ մետր հեռավորության վրա, առանց որեւէ վանկարկումների եւ աղմուկի: Այս կոնտրաստը ահա, մեղմ ասած, ստիպում է մտածել, որ իրականում 74 տոկոսը ուռճացված թիվ է: Իսկ երբ մտածում ես, հետեւաբար նաեւ տրամաբանում, ապա ակնհայտ է դառնում, որ թիվն իսկապես ուռճացված է: Հենց այդ առումով էր, որ ՕԵԿ պարագայում նշեցինք ոչ միայն տոկոսը, այլ նաեւ թիվը, որ առկա է այդ տոկոսի տակ: Մոտ 16 տոկոս` մոտ 300 հազար մարդ: Հիմա ուշագրավը: Այդ մարդիկ Արթուր Բաղդասարյանին ձայն են տվել մինչեւ Սերժ Սարգսյանի հետ շամպայն ըմպելը: Ձայն են տվել այն ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանը հայտարարում էր, որ իշխանությունները իրեն կարող են մի բան անել, իսկ Հեղինե Բիշարյանն էլ իր ամբողջ ձայնով, ձայնի այն ուժգնությամբ, որով հիմա լռում է, այն ժամանակ բղավում էր, որ Սերժ Սարգսյանը միայն կեղծիքով կարող է նախագահ դառնալ, եւ եթե ընտրություններն անցնեն մեկ փուլով, ապա դրանք միանշանակ կեղծված են: Ահա այդ քաղաքական ուժին է ձայն տվել 300 հազար մարդ: Եվ եթե այժմ Արթուր Բաղդասարյանի տրանսֆորմացիան, իսկ ըստ Տիգրան Կարապետիչի էլ` դարձը, այսինքն` վերադարձը հայրական տուն, իրեն ձայն տված ընտրողների համար որեւէ նշանակություն չունի, եւ նրանք շարունակում են հավատարիմ մնալ Արթուր Բաղդասարյանին, ապա նման բան ենթադրելը նշանակում է ուղղակի վիրավորել այդ 300 հազար մարդկանց զգալի մասին: Նշանակում է վիրավորել, որովհետեւ այդ մարդիկ ձայն են տվել ընդդիմադիր գործչի, որ նա լինի նախագահ, ոչ թե Սերժ Սարգսյանը: Մինչդեռ հիմա ստացվում է, որ այդ մարդիկ իրականում ձայն են տվել Սերժ Սարգսյանին, եւ հենց իրենց տված ձայնի շնորհիվ է, որ Սերժ Սարգսյանը ներկայանում է իբրեւ լեգիտիմ, հասարակության 70 տոկոսից ավելիի վստահությունը վայելող նախագահ: Այսինքն` Արթուր Բաղդասարյանը պարզապես խաբել է այդ մարդկանց, խոսելով Սերժ Սարգսյանի դեմ, բայց ըստ էության` նրանց քվեարկել տալով Սերժ Սարգսյանի օգտին: Եվ հիմա այդ մարդկանց արձագանքը, անկասկած, պետք է լինի այն, որ նրանք ուղղակի չներեն իրենց խաբող Բաղդասարյանին: Այսինքն` փետրվարի 19-ին նա միգուցե վաստակել է 300 հազար ձայն, բայց փետրվարի 29-ին նա այդ ձայների առնվազն կեսից ավելին կորցրել է, որովհետեւ մենք կարծում ենք, որ Արթուր Բաղդասարյանին ձայն տված ընտրողների գերակշիռ մեծամասնությունը արժանապատիվ մարդիկ են ու չեն համակերպվի իրենց հանդեպ այդ խաբեությանը: Նույն կերպ եւ համոզված ենք, որ արժանապատիվ մարդիկ են Վահան Հովհաննիսյանին ձայն տված ընտրողները, որոնք անկեղծ էին ընկալել այն քննադատությունը, որ համակարգի հասցեին ուղղում էր Դաշնակցությունը, ասելով, թե չի ընդունում նախկինը եւ ներկան հավասարապես: Բայց այդ նույն անընդունող Դաշնակցությունը գնաց եւ համաձայնագիր ստորագրեց անընդունելի ներկայի հետ` լեգիտիմացնելով այդ ներկան: Ընտրողները, արժանապատիվ ընտրողները, դրանից անում են համապատասխան հետեւություն: Իսկ կասկածել, որ նրանք արժանապատիվ ընտրող էին` մենք թերեւս իրավունք չունենք: Այսինքն` պաշտոնական տվյալով անգամ, կոալիցիան չունի ավելի ձայն, քան հենց ՀՀԿ եւ ԲՀԿ տարած ձայներն են: Անգամ եթե ընդունենք, որ պաշտոնական տվյալը հավաստի է: Այդ դեպքում ակնհայտ է, որ հասարակության առնվազն 45 տոոկոսը, եթե ենթադրենք, որ Արթուրի ու Վահանի ընտրողներից մեկուկեսական տոկոսն այնուամենայնիվ մնացել է նրանց հավատարիմ, միեւնույն է, հանրության առնվազն 45 տոկոսը ըստ էության դուրս է մնում համաձայնությունից: Այդ դեպքում ուղղակի ծիծաղելի է ոչ միայն խոսել, այլ մտածել, որ քառակողմ կոալիցիայի կուսակցությունները լուծել են երկխոսության, ճգնաժամի հաղթահարման խնդիր: Մինչդեռ իրավիճակի ամբողջ տրագիկոմեդիան նրանում է, որ այդ չորս կողմերն իրենք էլ գիտեն, թե ինչ արժեք ունեն այդ պաշտոնական տվյալները, որ ներկայացվել են հասարակությանը: Այսինքն` այդ մենք ենք, որ մեր վերլուծությունը կատարում ենք պաշտոնական տվյալների արժանահավատության կանխավարկածը մեծահոգաբար հարգելով: Բնական է, իրենք իրենց տվյալների էությունը շատ ավելի լավ գիտեն, եւ այն կոալիցիան, որ կազմվեց, հենց այդ իմացության արդյունքն է: Նրանք գիտեն, թե իրականում ինչ հասարակական աջակցություն ունեն եւ այդ իսկ պատճառով են այդպես միանում իրար, որ գոնե միմյանց աջակցությունն ունենան: Նրանք իրականում հասկանում են, որ հասարակական երկխոսության հնարավորությունն այն փամփուշտներն էին, որոնք չպիտի կրակվեին: Դրանց ձայնի հետ, երկխոսության հնարավորությունը կորավ, եւ հիմա ոչինչ չի մնում, քան գրկել իրար: Գրկել ու լսել լռությունը` զարմանալով, թե չորսից որ մեկի սիրտն է այդպես արագ բաբախում այդ լռության մեջ: -- Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝ http://groups.google.com/group/verjin-huis
×
×
  • Create New...