-
Posts
4,666 -
Joined
-
Last visited
-
Days Won
2
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Tereza
-
P. S. blanuk jan. a tvoego znakomogo sluchaino Vishapakah- om ne zovut inogda. tot. chto Stepana sosed?
-
СМС ответ: " На форум была хакерская атака и был заброшен вирус, ребята его чистят." Пожелаем удачи!
-
Garegin - անչափ գոհ և զգացված եմ: Մեղքս, որ չթաքցնեմ, քեզնից չեի սպասում, բայց, որ արձագանքեցիր... ուրեմն հալալ է քեզ` KNYAZ - ի սրտե շնորհակալ եմ:
-
Отправила СМС, будет ответ напишу.
-
fidayin-1961 ДОСАДА и ОБИДА за всех НАС! - Будем Великодушными, у Нас это не плохо получается! чё распинаться если завтра всё равно меня назовут ТУРКИ МАТОРОВ hАЙ! - Энкан асеееен, вор, иранк эл "безарен", завзак-завзак дурс талуц, ес эл "колеци" эм, вах@ чгитем инч эн hоринелу, энкан шаш ка эс Ашхарhум, дранц хелкин вор @нкнес - уремн шашиц hеру чес гна... Баааа fidayin-1961 джан! получается, что надо просить прощенья у жизни, а так же принять прощенье от жизни! - Золотые слова! может, написал запутанно....но это от ДУШИ и ПРАВДА! - может странно покажется, но, в первый раз я Вас поняла!
-
i miji ayloc lav e analiz anum - :lol: bayc shat e manrakrktit u erkaracvac xosum- это имеет свое другое и важное объяснение.........
-
Ban chunem aselu... shat ahavor baner en katarvel, katarvum en... bayc verj piti drvi ev karevor@ shat zguish.
-
Offff..... joxovurd, en Zorba - knojic heto, shat em kaskacum es Hreshtak - knoj mexa galun.... Sa vor chshmartutyun liner - Haylur@ cuyc ktar, aravotic- iricun bac chem toxel, hima el aha Haylur@ sksvec...
-
Ооооо...... Asatryan джан, это требует проверки, с применением самых тщательных методов исследования....
-
Հլա նայի ինչ կոչեր են սկսել. "Հայ ազգայնական երիտասարդների համախումբ", ոչ լեգալ կազմակերպությունը " ՄԵՆՔ ԴԵՌ ԳԱԼՈՒ ԵՆՔ" կամ "Մաքրենք Հայաստանը Թուրքերից " կարգախոսով. Սրա հեղինակը շատ վտանգավոր երևույթ է... նա լավ գիտակցում է իր աուդիդիտորիայի սոցիալ հոգեբանական թուլությունը, նրանց IQ սածր կոյֆիցենտը, և պարզապես բանակ է հավագում, խաղալով այդ երիտասարդների որոշակի և կոնկրետ ջղային լարերի հետ, իր անձնական իլյուզաները իրականացնելու նպատակով... այդ խեղկատակի մեկը: "Հայ ազգայնական երիտասարդների համախումբ" - их постепенно и методично собирают ոչ լեգալ կազմակերպությունը - мда... " ՄԵՆՔ ԴԵՌ ԳԱԼՈՒ ԵՆՔ" - кто? "Մաքրենք Հայաստանը Թուրքերից " կարգախոս - странно однако...
-
НЕ СМОГЛИ ПРОЙТИ В ИНСТИТУТ [20:39] 24 Марта, 2008 Сегодня группа старшекурсников Ереванского филологического университета имени Брюсова не смогли посетить уроки. Они не смогли пройти в ВУЗ, поскольку их пропуска были приказом ректората аннулированы. В службе охраны ВУЗа студентам сообщили, что они не могут пройти, поскольку не заплатили за учебу. Как сообщил нам один из студентов, они думали, что могут заплатить за учебу в до мая, то есть, до начала экзаменационной сессии, во всяком так было все прошлые годы. В субботу некоторые деканаты сообщили студентам о жестком решении ректората, однако студенты, конечно же не успели за это время найти необходимую сумму. Отметим, что студенты предполагают, что это является своеобразным давлением на них в ответ на участие части студенчества в митингах Левона Тер-Петросяна. Завтра студенты намерены объявить забастовку. БУДУЩИЕ ЖУРНАЛИСТЫ БОЙКОТИРУЮТ ”АЙЛУР” [20:14] 24 Марта, 2008 ”То, что вы делаете сегодня – сокрытие правдивых сведений и предоставление односторонней, любезной сердцу действующих властей информации, выходит за рамки нашего представления о миссии журналиста и журналистской этики и морали”, - говорится в открытом письме группы студентов Факультета журналистики ЕГУ, направленном программе ”Айлур”. В письме говорится: ”Действительность поставила вас важным выбором – очистить журналистику от заказных, сфабрикованных обвинений и предоставлять беспристрастную, многостороннюю информацию или окончательно и бесповоротно потерять доверие людей не только в вашем отношении, но и в отношении профессии журналиста в целом, что мы наблюдаем сегодня. Запомните слова Гарегина Нжде: ”Будь свободен… Между сознательным рабом и преступником никакой разницы нет”. Студенты заявляют, что они отказываются от односторонней информации ”Айлур”.
-
Asatryan պարզապես նմանատիպ հիստերիկ բորբոքումներ լինում են և Ռուսաստանում, բայց իրենք ռուսներն են ծաղրում այդ նավթալինոտ մասոնական առասպելական սինդրոմի վրա, որը շուտով կհայտարարվի, որպես նոպաների, հոգեբանական ախտի գործոն և ալն: Այնպես ինչպես " Стокгольмский синдром " , այսպես էլ այս սինդրոմը ուսումնասիրվում է, բայց որպես սինդրոմ: Սա շատ հետաքրքիր բացատրություներ ունի, բայց դա չի նշանակում, որ մոլագարի պես պիտի աղաղակենք և խայտառակ լինենք:Էլ չասեմ NLP հայտնագործությունը, որը ևս մեկ անգամ ապացուցեց մեր կիսագրագիտության ներկա վիճակը (երկրի և կառավարության):
-
Որովհետև, այն, ինչ վերաբերում է թե ում կինը ինչ ազգի է, և ով որ ցեղից է սերում, համարում եմ ծայրահեղական ազգայնամոլություն, ֆաշիզմ: Շուտով մնում է միայն այն, որ հայտարարել նրան հակառուս, քանզի նա էր, որ Հայաստանը հայտարարել է անկախ երկիր ու դրանով ապացուցել իր հակառուսականությունը: Այնպես, որ , մտածելակերպի ու քաղաքակիրթ լինելու խնդիր է։ Ես կսպասեմ Ապրիլի 17-ԻՆ, երբ Եվրոպառլամենտում պիտի լսվի Հայաստանի հարցը:
-
Այդ դեպքում, կիսվեք մեզ հետ, որտեղից ունեք ստույգ տեղեկուքյուներ, նրա երազանքների մասին:
-
Որոգայթում Արամ Մաթեւոսյան Մարտ 24, 2008 ................................................................................ - Ինչպե՞ս ես ապրում, այ մարդուկ,- հարցնում է կույրը կաղին: - Ինչպես տեսնում ես, ախպերս,- պատասխանում է կաղը: Փակուղում հայտնված մարդն ապրելու է իր փախուստի երազով: Փակուղում ապրող մարդու համար հանրային կյանք չկա: Փակուղում ամեն ինչ կա, բացի` հանրություն ու հանրային կյանք: Փակուղին անընդգրկելի ու անժամանակ է նաեւ: Փակուղում այլ օրենքներ են գործում: Փակուղում ապրած ու ապրող մարդու մտահորիզոնն է ուրիշ: Այնտեղի էներգետիկան է այլ, արժեքների համակարգն է տարբեր: Փակուղում գտնվող մարդու համար տունն ու Հայրենիքը թվաբանական մեծություն չեն: Ջահել հեգեմոնի բնորոշմամբ եթե ասենք, որոգայթը կոկա-կոլայի շիշ չի, որ բացի կամ էլ չբացի այնտեղ հայտնվածը: Անդուռ ու անխցան է փակուղին: 10.03.2008 Полная версия
-
Տվեք մեզ այդ երազահանի բանալին:
-
Здравствуйте! Ищу песню... Не знаю кто поет, но слова следующие: Եկան, եկան մոկաց հարսեր, հարալո~ հաա~րալո~ (Екан, екан, мокац арсер, аралооо~~, ааа ~рало~~). Подскажите, помогите, буду очень благодарна!
-
Поддерживаю идею Ессентуки!
-
ԱՌԱՋ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆ «Առաջ էր Հայաստան»-ը 2008-ի նախագահականի քարոզարշավի ընթացքում տարածում ստացած քաղաքական անեկդոտներից էր: Հետընտրական իրողության մեջ այն դարձավ զարմանալիորեն ավելի ակտուալ ու ցավալիորեն շատ դիպուկ: 2008-03-21 2008թ. մարտի 1-ը Հայաստանի պատմության մեջ նոր սկզբնակետ հանդիսացավ` լրացնելով նախորդ մտահոգիչ սկզբնակետերի շարքը` 1996-ի սեպտեմբերի 22-25-ը, 1998-ի փետրվարի 19-ը, 1999-ի հոկտեմբերի 27-ը, 2004-ի ապրիլի 12-13-ը և այլն: Մինչև մարտի 1-ը կամ վատագույն ավանդույթները շարունակվում էին Ընտրություններից հետո շարունակվում էր խորանալ Հայաստանում տիրող քաղաքական ճգնաժամը, որը կարելի է որակել որպես համակարգային ճգնաժամ, վստահության ճգնաժամ, լեգիտիմության ճգնաժամ և այլն: Այս բազմապիտակ ճգնաժամն ակնհայտ հետևանքն էր այն լուրջ հակասությունների, որոնք առկա են հայաստանյան իրականության մեջ: Այդ հակասությունների առանցքը հայաստանյան քաղաքականության ֆորմալ` ձևական ու ոչ ֆորմալ` իրական կողմերի մեջ է, որոնք մեծ անջրպետով բաժանված են միմյանցից: Քաղաքական դերակատարների և ինստիտուտների գործունեության ֆորմալ բովանդակությունը մեծ մասամբ հեռու է մնում ոչ ֆորմալ էությունից: Ընտրությունից ընտրություն պարզ է դառնում, որ պետության հռչակած ժողովրդավարացման ուղին, որը պետք է ապահովվեր ազատ, թափանցիկ ընտրական գործընթացի շնորհիվ, իրականում ընթանում է դեպի իշխանության վերարտադրությունը երաշխավորող ավտորիտարիզմ` ակնհայտ անազատ ու անարդար ընտրությունների միջոցով: Չնայած իշխանական թևը ձևականորեն ձգտում էր ժողովրդավարական նկրտումներով հանդես գալ` ակնհայտ էր, որ ժողովրդավարի շապիկը Հայաստանի ներկա իշխանություններին շատ է նեղում: Զորօրինակը նախընտրական գործընթացում իշխանական թեկնածուի խոսքում հանդուրժողականության, համերաշխության կոչերի և սպառնալիքների աններդաշնակությունն է: Այդուհանդերձ, ժողովրդավարության ճանապարհին ձևին և ոչ թե բովանդակությանը հետևելու իշխանականների միտումն ավելի ակնհայտ դրսևորում ստացավ աղաղակող խախտումներով անցնող ընտրության օրը: Հետընտրական զարգացումներում ևս ֆորմալ իմաստով իրականացվեցին բոլոր պրոցեդուրաները` բողոքների ընդունում, ձայների վերահաշվարկ, ընտրախախտումների հարցով քրեական գործերի հարուցում. այս ամենը տեղի ունեցավ ձևականորեն, այլ ոչ թե ըստ էության` ուղեկցվելով նոր խախտումներով: Միաժամանակ սկսվեցին և մինչ օրս շարունակվում են ընդդիմադիրների քաղաքական հետապնդումներ՝ ֆորմալ տեսակետից իրավական ձևակերպումներով, բայց ակնհայտորեն հաշվեհարդարի բնույթով: Արձանագրված ընտրախախտումները ներկայացվեցին իբրև առանձին թերություններ և ոչ թե կազմակերպված գործընթաց: Այս անգամ էլ իշխանությունը կիրառեց «արջի ծառայության» միֆը՝ իշխանության թեկնածուի միտինգներին ստիպողաբար մարդիկ բերելով: Այս առասպելը մշտապես զուգակցվում է «անտեղյակ առաջնորդի» առասպելով, ըստ որի առաջնորդն իբր տեղյակ չէ ներքևի օղակների անօրինական քայլերից: Սա երկկողմանի պաշտպանում է տեխնոլոգիան կիրառողին։ Մի կողմից՝ ազատում է նրան այդ անօրինականություններն արգելելու կամ կանխելու պատասխանատվությունից, մյուս կողմից՝ անօրինականություններ ու հանցագործություններ կազմակերպողից նա վերածվում է նույն այդ անօրինականությունների պատճառով հանիրավի վարկաբեկվող զոհի: Սակայն անտեղյակ առաջնորդի առասպելը չարաշահելով` վարչապետն արդեն հետընտրական փուլում իրեն տեղավորեց «ջայլամի կեցվածքով» առաջնորդի կերպարում, որը թաքնվում է տհաճ իրողություններից: Ընտրության օրը պատգամավորների և քաղաքացիների նկատմամբ կատարված բռնություններից անտեղյակ ձևանալը խորացրեց կասկածը նրա` ժողովրդավարությանը հավատարիմ կերպարի նկատմամբ: Սակայն խնդիրը վերստին անձերը չեն, այս ամենի հիմքում ևս մի ճգնաժամ է թաքնված: Դա հայասատանյան քաղաքական էլիտայում քաղաքացիական էթիկայի ճգնաժամն է: Թափանցիկ անազատության պայմաններում տեղի ունեցած անարդար ընտրությունների արձագանքները հստակեցնում են, թե հասարակական ո՞ր խմբերին և քաղաքական ո՞ր ուժերին են հասու քաղաքացիական բարոյականության արժեքներն ու նորմերը: Քաղաքացիների ազատությունների և իրավունքների արժևորումը բացակայում է ոչ միայն երկրում հիմնական որոշումներ կայացնողների մեջ, այլև՝ այս կամ այն չափով ժողովրդավար թվացող և ժամանակ առ ժամանակ ընդդիմություն աշխատող տարբեր տրամաչափի «տրոյական ձիերի» շրջանում: Մի շարք տեղական հասարակական կազմակերպությունների կողմից անընդունելի ընտրությունների ադեկվատ գնահատականը, ինչպես և քաղաքացիների հանրահավաքային ակտիվությունը հուշում են, որ քաղաքացիական էթիկայի արժեքներն ավելի հասու են հասարակության տարբեր շերտերին, քան որոշ ընդդիմադիր թվացող ուժերին և առավել ևս՝ իշխանություններին: Այսինքն` Հայաստանում ձևավորվել է հանրության այնպիսի մի կրիտիկական զանգված, որի բարոյականությունը չի համադրվում գործող քաղաքական «վերնախավի» ու հատկապես իշխանության բարոյականության հետ: Կարծում եմ՝ առաջին հերթին այս հակասությունն էր մարդկանց տանում Ազատության հրապարակ՝ մարդիկ, ովքեր ցանկանում են բնակչից վերածվել քաղաքացու, ում համար խորթ են նեոֆեոդալական կարգերն ու «կա՛մ ճորտ, կա՛մ ճորտատեր» լինելու հեռանկարը: Մարտի 1-ից հետո. վատագույն ավանդույթներն ինստիտուցիոնալ են դառնում «Այն, ինչ տեղի է ունեցել, պետք է դաս լինի»,-կարծում է Տիգրան Թորոսյանը: Իշխանության տված դասը շատ թանկ նստեց Հայաստանի հասարակության վրա` առնվազն 8 զոհ, ավելի քան հարյուր վիրավոր, բարոյալքված պետական համակարգ: Չարաճճի աշակերտի մատիկներին ցուցափայտով հարվածող դասատուի սովետական կերպարը հավանաբար ամենահարազատն է իշխանական այրերին: Թորոսյանը «նվաստացման» մեխանիզմով ժողովրդին նույնիսկ ժողովուրդ կոչվելու իրավունքից ձգտեց զրկել. «Ժողովուրդ չեն ձողեր բռնողները»: Ի դեպ, այս մեխանիզմը սովորաբար կիրառվում է թշնամու նկատմամբ, որով արդարացվում է նրան ուղղված ատելությունն ու նրան ոչնչացնելու ձգտումը: Իշխանական թեկնածու վարչապետը դեռ ԱԺ ընտրարշավին խոստանում էր. «Ես չունեմ կախարդական գավազան, որպեսզի մի վայրկյանում մեր տնտեսությունը նմանվի մեր բանակին, բայց ես ունեմ կամք, ես ունեմ վճռականություն, և որ ամենից կարևորն է, ես ունեմ ձեր վստահությունը՝ այդ խնդիրները լուծելու»: Պարզվեց, որ նա իսկապես ունի «կամք» և «վճռականություն» մեր ողջ երկիրը վերջնականապես դարձնելու մեր այսօրվա բանակի նման, այսինքն` վերածելու փակ համակարգի, որտեղ շատ ավելի զորեղ են չգրված օրենքները, որտեղ ցանկացած կապ-հարաբերություն միայն ուղղահայաց բնույթի է, և շարքային զինվորը, որ նույնն է՝ շարքային քաղաքացին, կանգնած է այդ հիերարխիայի ամենաստորին ու նվաստ աստիճանին... Մարտի 1-ին և դրան հաջորդող օրերին իշխանությունը լուծեց հայաստանյան իրականության կարևոր հակասություններից մեկը` վերջնականորեն պատռելով ֆորմալ ժողովրդավարի շապիկը և օր օրի բացահայտելով բռնակալական նկրտումներով հոգին: Ձևական ժողովրդավարության և իրական միահեծանության պայքարում նախապատվությունը տրվեց վերջինիս: Այլապես ինչպե՞ս բացատրել Հայաստանի իշխանության 3` գործադիր, օրենսդիր և դատական թևերի աննախադեպ սինխրոնությունն օրինական դաշտից դուրս գործողություններում: Այդ են վկայում նաև հանրահավաքի մասնակիցներին ցրելու նպատակով ոստիկաններին մարտական փամփուշտների տրամադրումը, ինչպես նաև՝ կասկածելի հիմնավորմամբ արտակարգ դրության հաստատումը, որի տեղեկատվական սահմանափակումները վերաբերվեցին միայն իշխանական վերահսկումից դուրս գտնվող ԶԼՄ-ներին: Այն ժամանակ, երբ արգելվեցին անցանկալի մամուլի հրատարակումները, անօրինական կարգով արգելափակվեցին առանց այդ էլ սակավ մատչելի համացանցային լրատվամիջոցները, իշխանության հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներն ակնհայտ քարոզչությամբ էին զբաղվում` «պաշտոնական» տեղեկատվությունը վերածելով «պաշտոնավարողի համար ցանկալի» տեղեկատվության: Մարտիմեկյան դեպքերի միակողմանի հետաքննությունը չի էլ ձգտում այլևայլ վարկածներ որոնել: Նույնիսկ այն դեպքում, երբ իշխանական բուրգի վերին ներկայացուցիչը սկզբնական բռնությունների որոշումը պաշտոնապես վերագրեց ուժային կառույցներին, իսկ վարչապետը կարծիք հայտնեց ոստիկանության հավանական «սխալի» մասին, դատախազությունը ոստիկանների սխալները բացահայտելու իմիտացիա անգամ չարեց: Դատախազությունը չվստահեց նաև պատգամավորների և այլ քաղաքացիների վկայությանը, որ մարտի 1-ին ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել ֆրանսիական դեսպանատան դիմաց հավաքված ցուցարարներից երկուսին: Եվ քանի որ դատախազությունը չի իրականացնում սեփական գործառույթները, ապա դրանով զբաղվում է «Ժառանգություն» կուսակցությունը, որը մարտի 18-ին դիպվածը պատկերող տեսանյութեր է ուղարկել գլխավոր դատախազին: Սա ընդամենը մեկ թարմ օրինակ է այն բանի, որ պետական բոլոր ինստիտուտները, մի կողմ դնելով իրենց օրինական ու իրական առաքելությունը, անթաքույց աշխատում են հանուն իշխանության վերարտադրման: Եվ այս ամենն իրականացվում է՝ անտեսելով ոչ միայն ներքին հասարակական հուզումները, այլև՝ ահազանգ հնչեցնող միջազգային արձագանքները: Անշուշտ, գողական օրենքներով և ֆեոդալական կառուցվածքով հասարակություն պահելն անհնար է առանց միջազգային կարծիքը հեգնելու: Այսպիսով՝ իշխանությունը դադարեց ժողովրդավար ձևանալ և սկսեց հակաժողովրդավարական բովանդակությանը ձև և օրենքի ուժ հաղորդել, այսինքն` ինստիտուցիոնալ դարձնել գոյություն ունեցող ախտերը: Դա են վկայում ԱԺ արտահերթ նիստերում հապճեպ հաստատվող օրինագծերը, որոնք սանկցիավորում են այլախոհ չինովնիկների, ինչպես նաև՝ նախկին նախագահի նկատմամբ հետապնդումները և սահմանափակում հանրահավաքներով բողոքելու հնարավորությունները: Այս փուլում իշխանականները նույնիսկ խոստովանում են, որ «անվտանգության և ժողովրդավարության այլընտրանքից» ընտրվել է առաջինը : Բոլոր այս քայլերի արդյունքում իշխանականները հայտնվել են մի արատավոր շղթայում եւ սեփական իշխանության, ռեսուրսների անվտանգության և վերարտադրության համար ստիպված են անընդհատ սեղմել պնդօղակը: Սակայն անասելի ճնշումը նախ՝ մեծացնում է ընդվզումը հասարակության մեջ և երկրորդ՝ ակնհայտ բռնատիրական կարգի հաստատումը փոխում է խաղի կանոնները. փակ համակարգում. որտեղ պայքարի ժողովրդավարական ձևերն անարդյունավետ են, առաջ են գալիս հակաօրինական ու անսպասելի ձևեր, ինչը վտանգավոր է ոչ միայն իշխանության, այլև՝ ողջ հասարակության համար: Հասարակական օրինաչափություններն ունիվերսալ են։ Պետք չէ բացառիկություն փնտրել ինչպես հայերիս, այնպես էլ՝ հայաստանյան իշխանությունների մեջ. ցանկացած իշխանություն, եթե ուզում է ոչինչ չզիջել, պետք է պատրաստ լինի մի օր ամեն ինչ կորցնել: Գուցե արժե այս մասին դատել բառիս «մտածելու» և ոչ «դատապարտելու» իմաստով... Ա.ԱՆՏՈՒՆԻ Հավատարիմ ժողովրդիս արժանապատվությանն ու ազատությանը
-
ՈՒՂՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ Վերլուծություն Եւ այսպես, 20 օր տեւած արտակարգ դրությունը Հայաստանում վերացավ: Եւ հենց նույն օրը հայտնի դարձավ, որ երկրում ստեղծվել է իշխանական նոր կոալիցիա` 4 խորհրդարանական կուսակցությունների մասնակցությամբ: Ընդդիմադիր թերթերն էլ հնարավորություն ստացան շարունակելու իրենց գործունեությունը: Անորոշ մնաց միայն սեփական ժողովրդի հետ Հայաստանի նոր իշխանության հարաբերությունների ճակատագիրը. կայացած ընտրությունները եւ ստեղծված հետընտրական վիճակը կտրուկ նվազեցրին փոխըմբռման մթնոլորտ ստեղծելու հնարավորությունը։ 2008-03-24 Ժողովրդի հետ լինելու մասին կոալիցիոն կուսակցությունների բարձրաձայն հայտարարությունները միայն քմծիծաղ են առաջացնում. բողոքական դաշտն ընդամենը մաքրվեց հեշտ համոզվող, կեղծ ընդդիմադիր ուժերից։ Թե իրականում ո՞ւմ հետ մնաց ժողովրդի համակրանքը, գիտեն հենց իրենք` երկրի քաղաքացիները, այդ թվում նաեւ` կոալիցիոն կուսակցությունների անդամները։ Մարտի 1-ին ցուցարարների հանդեպ բիրտ ուժ գործադրած Հայաստանի իշխանությունները թաքնվեցին իրենց հլու-հնազանդ հեռուստաընկերությունների եւ ոչ լավ դիմակավորված զինվորական շարասյուների հետեւում։ Ակնհայտ էր, որ նրանք հասարակությանն ասելու բան չունեն, ավելին` հասարակության հետ խոսելու ցանկություն էլ չունեն։ Իշխանության ջատագովները նման պահվածքի համար անընդհատ արդարացումներ են փնտրում: Ասում են, թե, իբր, հասարակությունը դեռ հիպնոսացված վիճակում է, հետեւաբար՝ իմաստ չունի հիմա երկխոսություն սկսել։ Ինքը հասարակությունը, ինչպես նկատում ենք, արհամարհանքով եւ առանց որեւէ լուրջ ակնկալիքի է վերաբերվում իշխանության գործողություններին։ Ակնհայտ է, որ անգամ նախընտրական խոստումների ֆոնի վրա երկրի քաղաքացիների մեջ ոչ մի պատրանք չի մնացել Հայաստանի ապագա իշխանության նկատմամբ։ Պատրանքներ չի թողել նաեւ գնացող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով արտակարգ դրության վերջին օրն իր գնահատականները տվեց երկրում ստեղծված իրավիճակին ու հետագա զարգացումներին։ Ակամա մնալով ընդդիմության միակ առաջնորդը՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես երեւում է նրա շտաբի վերջին հայտարարությունից, որեւէ կերպ չի ուզում հաշվի նստել իշխանության հետ եւ չի պատրաստվում ընդունել նրա լեգիտիմությունը։ Ավելին՝ իշխանությունն իր յուրաքանչյուր քայլով ավելացնում է պայքարը շարունակելու Տեր-Պետրոսյանի հնարավորությունները։ Համենայն դեպս, ցույցերի եւ հանրահավաքների մասին օրենքում վերջերս ընդունված ակնհայտորեն հակասահմանադրական լրացումներն ավելորդ անգամ ապացուցեցին իշխանության եւ նրա գործողությունների ոչ լիգիտիմության մասին ընդդիմության պնդումները։ Իրավիճակը երկրի ներսում գնալով բարդանում է: Արտաքին քաղաքական առումով էլ են դժվարություններն ավելանում։ Մասնավորապես արեւմտյան մի շարք երկրների առաջնորդներ հրաժարվում են ընդունել Սերժ Սարգսյանի հաղթանակն անցած ընտրություններում։ Ընդդիմության հետապնդումը դադարեցնելու միջազգային հանրության կտրուկ պահանջները, ընդդիմության հետ երկխոսության սկսելու ԱՄն-ի եւ Եվրոպական կառույցների կոչերը, արեւմտյան մամուլում Հայաստանի իշխանությունների հետընտրական գործողություններին տրված բացասական գնահատականը խոսում են այն մասին, որ ստեղծված վիճակը շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Ինչ կլինի արդյունքում, ցույց կտա ժամանակը։ Կողմերից յուրաքանչյուրը հույս ունի, որ դեպքերը զարգանալու են իր ուզած տարբերակով։ Քաղաքական այլ ուժերի հետ իշխանությունը կիսելու պայմանավորվածությունը, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի աջակցությունը ստանալու անթաքույց ցանկությունը վկայում են այն մասին, որ իշխանությունը, ի տարբերություն հրապարակային ելույթներում հնչեցրած տեսակետներին, այս պահին սկսել է ավելի սթափ գնահատել իրավիճակը։ Ամեն դեպքում նկատելի է, որ իշխանությունները գիտակցել են, թե ինչ մեծ գին են վճարել ընդդիմության առաջնորդներին մեկուսացնելու ու Երեւանի փողոցներում հանգստությունը վերականգնելու դիմաց։ Նրանք թերագնահատել են ընդդիմության գործողություններում հասարակության մասնակցության գործոնը։ Եվ հիմա ստիպված են մարսել հետընտրական շրջանի իրենց գործողությունները, որոնց միջոցով իրենք իրենց թակարդի մեջ է գցել։ Ստացվել է այնպես, որ այսուհետեւ Հայաստանի իշխանությունները կարող են գոյատեւել բացառապես հասարակության ակտիվությունը ճնշելու ռեժիմում։ Արտահայտվելու նվազագույն ազատությունը, նույնիսկ կարճ ժամանակահատվածում, կարող է համախմբել հայկական հասարակությանը իշխանության դեմ։ Անժխտելի է, որ դեռ նախընտրական շրջանում Հայաստանի հասարակության գաղափարական եւ կազմակերպչական ունակությունները գերազանցում էին իշխանության գործունակությանը, ինչը հետընտրական շրջանում էլ ավելի ակնհայտորեն դրսեւորվեց։ Ռ. Քոչարյանի հեռանալուց հետո իշխանական բանակում վիճակն էլ ավելի կխորանա։ Այսօր արդեն մեծ հավանականություն կա ասելու, որ ընտրությունների շրջանում Հայաաստանում լուրջ հասարակական բախում է տեղի ունեցել։ Եթե իշխանություն չի փոխվել, չի նշանակում, որ իշխանական համակարգն ինքը չի հայտնվել սնանկության վիճակում։ Ստեղծված սնանկության վիճակն, անկասկած, կապված է այն հանգամանքի հետ, որ ռեժիմի առաջնորդները չեն նկատել վերջին տարիներին Հայաստանի հասարակության մեջ կատարված փոփոխությունները։ Ռացիոնալ գնահատական չի տրվել նաեւ իշխանական ճամբարի զարգացման դեստրուկտիվ բնույթին։ Ստեղծվելով խոշոր սեփականատերերի պոտենցիալի վրա՝ Քոչարյանասարգսյանական ռեժիմն ի սկզբանե չկարողացավ դառնալ գործունակ քաղաքական միավոր։ Արհամարհվեց այն հանգամանքը, որ Հայաստանի հասարակությունն այլեւս չի ուզում հանդուրժել օլիգարխիկ համակարգի գոյությունը երկրում։ Արհամարհվեց նաեւ ռեժիմի դեմ պայքարելու հասարակության պատրաստակամությունը։ Այս բացթողումները բացահայտվեցին նախագահական ընտությունների շրջանում։ Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ այդ պաշտոնին հավակնող Սերժ Սարգսյանը դեռ նախընտրական շրջանում մեխանիկորեն գործի գցեցին ադմինիստրատիվ ճնշման մեխանիզմը՝ ակամա խոստովանելով հասարակությանը, որ այսուհետ նրա հետ բացառապես շանտաժի լեզվով է խոսելու։ Սերժ Սարգսյանի նախընտրական հանրահավաքներին մարդկանց ստիպողաբար մասնակցությունը իշխանության ամենամեծ սխալին հանգեցրեց. տասնյակ հազարավոր մարդիկ տեսանելիորեն հասկացան, որ այսուհետեւ նրանք իշխանության ցանկացած ծրագրերի /եւ՛ այսօրվա, ե՛ւ հետագա/ պատանդն են դառնում։ Իշխանության առաջնորդները չհասկացան, որ երկրի ապագան մարդկանց «այդքան տեսանելի ի ցույց դնելը» ռեժիմի համար հավասար էր ինքնասպանության։ Անգամ Հայաստանի դեռ չկողմնորոշված քաղաքացիները հասկացան, թե ինչ կյանք են խոստանում իրենց «Առա՛ջ Հայաստան» կարգախոսի ներքո։ Հասարակության արձագանքը երկար սպասել չտվեց իրեն։ Փետրվարի 26-ին Սերժ Սարգսյանի օգտին կազմակերպված հանրահավաքում մասնակիցների մասսայական լքեցին Հանրապետության հրապարակն ու քայլեցին դեպի Թատերական հրապարակ, որտեղ միաժամանակ ընթանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքը։ Եւ միայն այդ ժամանակ իշխանությունը գիտակցեց իր կուրսի սնանկությունը։ Բայց արդեն ուշ էր։ Հետընտրական օրերը ցույց տվեցին, որ գործող ռեժիմը, կոպիտ բռնության եւ տեղեկատվական տեռորից բացի, իր դիրքերը պահելու այլ միջոցներ չունի։ Փետրվարի 19-ին ընտրատեղամասերում տեղի ունեցած բռնությունները մարտի 1-ի նախաբանն էին։ Վերջակետը դրվեց մարտի 1-ին. եւ՛ իշխանությունը, եւ՛ հասարակությունը վերջնականապես ձերբազատվեցին պատրանքներից։ Կյանքը Հայաստանում կանգ է առել. որքա՞ն ժամանակով՝ ոչ ոք չգիտի։ ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ քաղաքագետ
-
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր Հոդված 19 Ամեն ոք ունի համոզմունքների ազատության եւ դրանք ազատորեն արտահայտելու իրավունք. այդ իրավունքը ներառում է սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու և ցանկացած միջոցներով ու անկախ պետական սահմաններից տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն։ ՀՀ Սահմանադրություն Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։ Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը։
-
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿ Երբ «Ժողովներ, երթեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը քննարկվում էր Ազգային Ժողովում, նիստը վարող Տիգրան Թորոսյանը անպատասխան թողեց «Ժառանգության» պատգամավորների հարցը, թե ովքե՞ր են նախագծի հեղինակները։ 2008-03-24 06:56 Նախագիծը ներկայացնող հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը արդեն ընդունված օրենքի շուրջ այսօր բանավիճում էր «Ժառանգության» անդամ Լարիսա Ալավերդյանի հետ ու տեղեկացրեց, որ նախագծի տակ ստորագրել են 4 պատգամավոր։ Նա տվեց իր ու Տիգրան Թորոսյանի անունները, ասաց, որ մյուս երկուսը ՀՅԴ-ից եւ ՕԵԿ-ից են, բայց ձեռնպահ մնաց անուններ նշելուց՝ զգուշանալով, թե «նրանք կարող են նեղանալ»։ Ռաֆիկ Պետրոսյանը հիշեցրեց, որ ինքը, որպես «տարիքով մարդ», դեռ մարտի 1-ից 4 օր առաջ էր զգուշացնում, որ հանրահավաքները բերելու են առճակատման, ու պետք է դրանք կանխել։ Օրենքի փոփոխությունները, որոնք ընդունվեցին արտահերթ նիստում, հենց այդ նպատակն ունեին։ Ինքը այդ առիթով ուսումնասիրել է տասնյակ երկրների օրենքներ ու պարզել, որ մեր օրենքը, դրանց համեմատ, նույնիսկ մեղմ է։ Փոփոխություններով նախագիծը խստացվել է, բայց, ըստ Պետրոսյանի, անհրաժեշտաբար ու կանխագելիչ նպատակներով։ Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ օրենքը ընդունվել է առանց նախապես պատգամավորներին բաժանելու, հապճեպ ու առանց փորձագիտական քննարկման։ Նա ասաց, որ առանց օրենքի փոփոխության էլ իշխանությունները կարող էին կանխարգելող միջոցառումներ ձեռնարկել ու, ցանկության դեպքում, կառավարել հետագա իրադարձությունները։ Ընդունված օրինագիծը, նրա կարծիքով, իրավիճակային է, որը, մեծ հաշվով, ոչինչ փոխել չի կարող, քանի որ հասարակությունը շարունակելու է չվստահել իրավապահ մարմիններին, որոնց դերակատարումը փոփոխություններից հետո առավել մեծանում է։ Լուրեր
-
ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Փետրվարի 25-ին ձերբակալված եւ փետրվարի 28-ին կալանավորված «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, մամլո քարտուղար Սուրեն Սուրենյանցը հացադուլ է հայտարարել: 2008-03-24 06:40 Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի արդարադատության նախարարի մամլո քարտուղար Լանա Մշեցյանը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Սուրեն Սուրենյանցն այսօր առավոտյան ներկայացրել է հայտարարություն այն մասին, որ հացադուլ է սկսում: Նա պահանջում է հանդիպումներ քննիչի, իր փաստաբանի և մարդու իրավունքների պաշտպանի հետ: Ըստ Մշեցյանի, Սուրենյանցն այսօր առավոտյան հանդիպել է իր փաստաբան Հովիկ Արսենյանի հետ: Սուրեն Սուրենյանցի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 պրիմ 1 հոդվածի առաջին մասով՝ Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը և անցկացնելը: Ի ն ֆ ո ր մ ա ց ի ա յ ի ձ ե ր ա լ ի ք ը
-
«ԵՍ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ, ԲԱՅՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ ԽՈՍԵՑԻ» Հարցազրույց Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հետ «Գլխավոր դատախազը արդեն ասել է, որ հարուցված քրեական գործը աննախադեպ մեծ ծավալ է ունենալու, եւ պատասխան են տալու բոլոր կազմակերպիչները։ Ես չեմ բացառում նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին ձերբակալելու հնարավորությունը» 2008-03-21 Որպես ականատես՝ ի՞նչ կարող եք պատմել մարտի 1-ի դեպքերի մասին։ Ես դեռեւս քարոզարշավից առաջ էի ասում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը չեն կարող գալ իշխանության ու իրավական պետություն կառուցել, բայց իմանալով Ազատության հրապարակում մարտի 1-ի առավոտյան կատարվածի մասին, բնականաբար, չէի կարող դեպքի վայրում չլինել։ Նկատի ունեմ արդեն Ֆրանսիայի դեսպանատան առաջ կատարվածը, որովհետեւ առավոտյան դեպքերի ժամանակ քաղաքում չէի, իսկ որ զորքը ցրել է խաղաղ ժողովրդին, ինձ ասել էր կենտրոնում ապրող մեր կուսակցական ընկերը՝ Դավիթ Բադալյանը։ Առավոտյան 11-12-ի կողմերը ես ու մեր խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանը կենտրոնի ոստիկանության դիմաց էինք. եկել եմ ու Շտապ օգնության մեքենաներն եմ տեսել։ Ներս մտնել մեզ թույլ չտվեցին, մենք գնացինք փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի մոտ՝ պարզելու՝ թե ինչու։ Նա ասաց, որ ինքը նման կարգադրություն չի տվել։ Երեւում էր, որ շատ հուզված է։ Մեր աչքի առաջ ինքը զանգեր էր ընդունում, հուզված խոսում։ Ասաց, որ այդ պահին մենք իրեն խանգարում ենք, որովհետեւ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, մեքենա են շուռ տալիս։ Այդտեղից գնացինք Ֆրանսիայի դեսպանատան հրապարակ։ Մարդիկ գալիս էին Ձկան խանութի, Վազգեն Սարգսյանի պուրակի կողմերից, ժողովուրդը կանգնած էր խմբերով։ Դա տեսա այն ժամանակ, երբ երկու անգամ բարձրացա հարթակ՝ վերեւից նայելու։ Խմբավորումներն էլ հիմնականում պատգամավորների շուրջ էին՝ Վարդան Խաչատրյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի։ Ժամը 13-14-ի սահմաններում եկավ Ստեփան Դեմիրճյանը, հետո ուսերի վրա բերեցին Նիկոլ Փաշինյանին, նրանք բարձրացան հարթակ։ Մինչ այդ հարթակը դատա՞րկ էր։ Կազմակերպիչներից որեւէ մեկն այնտեղ չկար։ Ես մնացի այստեղ մինչեւ Արմեն Մարտիրոսյանի վիրավորվելը, իսկ այդ մասին իմացա, երբ զանգեցի հարցնելու, թե որտեղ է։ Ասաց, որ հիվանդանոցում է։ Ես էլ մտածեցի, թե գնացել է վիրավորներին տեսնելու։ Հարցրեցի՝ շա՞տ մարդ կա, ասաց՝ տիկին Լարիսա, ինքս եմ դանակահարված։ Դա մոտավորապես 17-18-ի կողմերն էր։ Դրանից հետո ես հեռացել եմ հրապարակից։ Փոխվե՞ց այս ամենի արդյունքում Ձեր վերաբերմունքը Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ։ Դուք դեմ էիք, չէ՞, որ «Ժառանգությունը» պաշտպանի Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Ոչ, իհարկե չփոխվեց։ Ես ավելի վաղ եմ ասել, որ այս համաժողովրդական շարժման ճանապարհը հաղթանակ տանող իսկական ճանապարհը չէ, բայց իրավիճակն այնպիսին էր, որ ես պետք է գնայի ու տեսնեի, թե ինչ է եղել։ Ավելին, ես ու Կարինե Դանիելյանը մարտի 1-ի գիշերը որոշեցինք խոսել Սերժ Սարգսյանի հետ, որովհետեւ բազմությունը հրապարակում շատ կարճ ժամանակում նախ հնգապատկվեց, հետո նույնիսկ տասնապատկվեց։ Դիմեցի ՀՀՇ-ականների, իհարկե, ոչ առաջին դեմքերի։ Ի վերջո, ես նրանց հետ պիտի գնայի, բայց նրանք ասացին, որ երկխոսության որեւէ խնդիր չկա։ Նրանք հրաժարվեցին, որովհետեւ, երեւի պատասխանատվության խնդիր կար։ Ես ուշացումով, բայց Սերժ Սարգսյանի հետ խոսեցի արդեն մարտի 1-ի գիշերը։ Ի՞նչ խոսեցիք։ Զանգել եմ ԱԺ հատուկ նիստի ընդմիջման ժամանակ։ Ասացի, որ ավելի մեծ վտանգներից խուսափելու համար թող իշխանությունը ընդառաջ քայլ անի, հորդորեցի գնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ խոսելու։ Ի՞նչ տրամադրության մեջ էր Սերժ Սարգսյանը։ Նա միշտ էլ հավասարակշռված է։ Ագրեսիվ չէր, ասաց. «Իսկ ի՞նչ անենք, որ չենք արել, գիտե՞ս, թե ինչ է կատարվում։ Նրանք նախապայմաններ են դնում, չնայած մենք կանենք ամեն ինչ, որ իրավիճակը ավելի չսրվի»։ Պարոն Սարգսյանը խնդրեց հատուկ նիստի ժամանակ արտակարգ դրության հրամանագիրը ընդունել, բայց ինքս անձամբ գտնում եմ, բոլոր սահմանափակումները հրամանագրում, կոշտ են, մինչդեռ կարելի էր կիրառել դրանց կեսը, կեսի կեսը։ Իսկ ինչո՞ւ Ազգային Ժողովի մարտի 1-ի հատուկ նիստում, երբ քննարկվում էր ՀՀ նախագահի հրամանագիրը՝ արտակարգ դրություն մտցնելու մասին, Դուք հանդես չեկաք փոփոխություններ անելու առաջարկով։ Դա անիմաստ էր, որովհետեւ, ըստ Սահմանադրության, մենք կարող էինք մերժել հրամանագրով սահմանված միջոցառումները, բայց ոչ փոփոխել, իսկ այդ իրավիճակում մերժելու առաջարկով հանդես գալը իմաստ չուներ։ Կարելի՞ էր կանխատեսել, որ 9 օր շարունակված խաղաղ ցույցերը այսպիսի ավարտ կունենային։ Մարտի 1-ի առավոտվա միջադեպից հետո Ֆրանսիայի դեսպանատան գործողությունները կանխատեսելի էին։ Առավոտվա գործողությունները սադրանք էին։ Ես չեմ կարող դա ապացուցել, բայց, ըստ տրամաբանության, դա սադրիչ գործողություն էր։ Ես դատախազին ասում եմ՝ Ձեզ գոհացնո՞ւմ են արդյունքները, ինչպե՞ս եղավ, որ 7 խաղաղ բնակիչ զոհվեց, եթե զորքը զինված չէր, քաղաքացինե՞րն էին իրար սպանում։ Ի վերջո, կարող էին եւ զինված չլինել, բայց ես չեմ գտնում, որ մեր ոստիկանությունը պրոֆեսիոնալ է, ոստիկանությունը բիրտ ուժ է, ու կարող էին ուժ կիրառել անգամ առանց զենքի։ Դրա համար էլ հարցրեցի, թե ե՞րբ է սպանվել Համլետ Թադեւոսյանը. ոչ ոք պատասխան չունի։ Միանշանակ, սադրիչ կողմ եղել է, ու պատահական չէ, որ զինվորները վիրավորված էին մեծ մասամբ մեջքից։ Բայց դա կարող է փախչելու հետեւանք լինել։ Կարող է, բացառել պետք չէ ո՛չ դա, ո՛չ մյուս հնարավորությունը։ Դուք ու Ձեր կուսակիցները այցելել եք ձերբակալվածներին, մինչդեռ Գլխավոր դատախազը Ազգային Ժողովում հայտարարեց, որ այսուհետ պատգամավորներին թույլ չի տալու հանդիպել ձերբակալվածներին։ Ինչպես՞ եք դուք մեկնաբանում դատախազի այս հայտարարությունը։ Կա օրենք՝ ձերբակալվածների ու կալանավորվածների մասին, որը սահմանում է, թե ովքեր իրավունք ունեն հանդիպել նրանց։ Մարդու իրավունքների պաշտպան աշխատելու ժամանակ ես օրենքի այդ դրույթը բազմացրել ու բաժանել էի իմ աշխատողներին, մի քանի հատ էլ պահում էի մոտս ու թողնում այնտեղ, ուր գնում էի։ Դատախազն ասում է՝ արգելելու եմ, ինչը նշանակում է, որ ավտորիտարիզմի պոչերից հեշտ չէ ազատվել։ Մենք նամակ կգրենք ու կխնդրենք բացատրել, թե ինչ է նշանակում նրա հայտարարությունը, եթե կա օրենք։ Ի վերջո, ո՞վ է գլխավոր դատախազը, որ արգելի ոստիկանության կամ արդարադատության նախարարության ստորադասությամբ գործող հիմնարկ այցելել։ Ազգային Ժողովի պատգամավորները ո՞ր մեկուսարնում են եղել։ Նրանց տեղից-տեղ են տարել։ Ինքս նախ ման էի գալիս Մյասնիկ Մալխասյանին։ Ասացին, որ 6-րդ վարչությունում է։ Գնացի այնտեղ, պարզվեց, որ այնտեղ չէ։ Զանգեցի փոխոստիկանապետ Մահտեսյանին, Մահտեսյանը՝ զանգեք Համբարձումյանին, հետո՝ Անդրանիկ Միրզոյանին։ Նա տեղում չէր։ Մյասնիկ Մալխասյանը այսօր ասաց, որ նախ տարել են 6-րդ վարչություն, հետո, իր ասելով, չի իմացել, թե ուր, հետո բերել են Ազգային անվտանգություն, հետո նորից 6-րդ վարչություն։ Ո՞րն է եղել, Ձեր կարծիքով, տեղից-տեղ տեղափոխելու նպատակը։ Դա ազդեցիկ մեթոդ է։ Ամեն անգամ, երբ ասում են՝ դուրս արի ու չեն ասում, թե ուր են տանում, դա հոգեբանորեն ճնշում է։ Արտահերթ նիստին ներկա Մյասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը ասացին, որ իրենց ձեռք չեն տվել։ Ի վերջո, հայտնի մարդկանց նկատմամբ վաղուց արդեն բացահայտ ուժի կիրառում չի լինում, բայց տեղափոխությունը, միանշանակ, ճնշում է։ Իսկ Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը ճնշվա՞ծ էին երեւում։ Ես կասեի, որ նրանք համարժեք վիճակում էին։ Վերջապես, պետք էլ չէր, որ հերոսական ճառեր ասեին կամ լաց լինեին։ Նրանց խոսքը համապատասխանում էր նրանց հոգեբանական տիպին։ Ի վերջո՝ երկուսն էլ ասացին, որ եթե այսպես է իրականացվելու քննությունը, ուրեմն, իրենք ասելու ոչինչ չունեն։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները։ Գլխավոր դատախազը արդեն ասել է, որ հարուցված քրեական գործը աննախադեպ մեծ ծավալ է ունենալու, եւ պատասխան են տալու բոլոր կազմակերպիչները։ Ես չեմ բացառում նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին ձերբակալելու հնարավորությունը։ 05. 03. 2008 http://www.echannel.am/?topic_id=1650