-
Posts
4,666 -
Joined
-
Last visited
-
Days Won
2
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Tereza
-
Կոչ հայրենի եւ սփյուռքի մտավորականությանը Հայաստանի հանցագործ վարչախումբը շարունակում է իր բարբարոսական շահատակությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Դրանով նա ավելորդ անգամ ապացուցում է իր օտար եւ օտարածին լինելը: Մարտի 1-ի արյունոտ ոճրագործությունից հետո հազարավոր մարդկանց դեմ սկսած քաղաքական հալածանքները ոչ թե նրանց ուժի, այլ հոգեվարքի նշաններն են: Այս ամենում համոզված է արդեն Հայաստանի ողջ ժողովուրդը, դրանում համոզված ենք նաեւ մենք` Հայրենիքից ժամանակավորապես հեռու ապրողներս: Խայտառակ ընտրություններում իր հանցանքները կոծկելու համար քոչարյանասերժական վարչախումբն իր ընդդիմադիրներին ամեն կերպ փորձում է ներկայացնել այն մեղադրանքները, ինչը զանգվածաբար հենց ինքն է գործել` պետական հեղաշրջումից սկսած մինչեւ ընտրակաշառքի բաժանում: Բոլորին է հայտնի, որ վերջին ընտրություններով քոչարյանասերժական զույգը կատարեց երրորդ պետական հեղաշրջումը: Բոլորին է հայտնի, որ նրանք իրենց ստացած նվազագույն ձայներն անգամ ապահովել են միայն զանգվածային ընտրակաշառքների միջոցով: Իրենց քաղաքական հակառակորդներին իրենց իսկ հանցանքները վերագրելու եւ շինծու մեղադրանքներ հարուցելու ազարտը վարչախմբին զրկել է բանականության վերջին նշույլից անգամ: Դրա վառ ապացույցներից մեկը վերջերս Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի փոխտնօրեն, հայտնի ու հարգված մտավորական Արշակ Բանուչյանի ձերբակալությունն է: Ի տարբերություն հայրենի շատ մտավորականների, որոնք երկրի համար բախտորոշ շրջանում դառնում են իշխանության վարձու շեփորահարը, Արշակ Բանուչյանը քաղաքացիական համարձակություն էր ունեցել դառնալու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը` իր հերթական արձակուրդի շրջանում ակտիվորեն մասնակցելով նախընտրական արշավին: Նա Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբից լիազորված էր համակարգելու նախընտրական քարոզչությունը Վայոց ձորի մարզում: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի մտավորական ու գիտական շրջանակներում Արշակ Բանուչյանը հայտնի է ոչ միայն որպես փայլուն գիտնական, հայ մշակույթի նախանձախնդիր մտավորական, այլեւ, առաջին հերթին, նաեւ իր քաղաքացիական կեցվածքով: Նրա նկատմամբ հարուցված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ընտրակաշառք բաժանելու եւ այլ մեղադրանքները անհեթեթից անհեթեթ են եւ վկայությունն են վարչախմբի անճարության կամ դեռեւս անպատիժ մնացած ցինիզմի: Մենք խստորեն դատապարտում ենք ինչպես հայտնի մտավորականի, մարդու` Արշակ Բանուչյանի, այնպես էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի մյուս բոլոր ազնվագույն հազարավոր կողմնակիցների նկատմամբ սանձազերծված քաղաքական հալածանքները: Մենք կոչ ենք անում բոլորին, ովքեր նախանձախնդիր են հայ մշակույթին, մտահոգված են մեր Հայրենիքի ապագայով, իրենց բողոքի ձայնը բարձրացնել հրապարակավ, դատապարտել հանցավոր վարչախմբի այս ազգասպան քաղաքականությունը: Թող ոչ մեկը չկասկածի, որ իրական հանցագործները մի օր կանգնելու են արդարադատության առաջ եւ պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Գեւորգ Խրլոպյան պատմաբան, դոկտոր պրոֆեսոր Գեւորգ Քրիստինյան բանաստեղծ, պրոֆեսոր Գլենդելի քոլեջի Խաչատուր Խուդիկյան հասարակական գործիչ Հովհաննես Կարաբեկյան ճարտարապետ Մելանյա Աբովյան երգչուհի, ազգային երգարվեստի գիտակ Ալիս Մելիքյան վաստակավոր քանդակագործ Անդրանիկ Սարյան պատմաբան Դինարա Մանուչարյան ճարտարագետ Վրեժուհի Հարությունյան բանասեր, լրագրող Վարսեր Մարգարյան մանկավարժ Աննա Կարագյոզալյան հոգեբան Լեւոն Մկրտչյան կինոռեժիսոր Դավիթ Վարժապետյան (Կանադա) երգիչ Վարուժ Մեղրաբի (Փարիզ) լուսանկարիչ This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved
-
Кто говорит, с чем согласны, когда сами ставят статьи...
-
Инадурация, безмолвные акции у здания прокуратуры, ՀԱՑԱԴՈՒԼ , детский праздник, траур, фестиваль... Հե՜ յ գիտի աշխարհ: У ПАМЯТНИКА МЯСНИКЯНУ МНОГОЛЮДНО [15:12] 09 Апреля, 2008 В тот момент, когда Серж Саркисян давал клятву в здании театра оперы и балета, группа полицейских вооруженных дубинками побежали не к зданию оперы, а по направлению памятника Мясникяна. В 14:00 часов там уже собралось немало народа, которые выкрикивали ”Борьба до конца”, ”Свобода”. Полицейские не позволяли людям проходить по саду за памятником. На данный момент сотни граждан, молодых и пожилых с цветами в руках движутся к памятнику Мясникяна с целью почтить память жертв 1-ого марта. А1+ ДЕТСКИЙ ПРАЗДНИК? [13:59] 09 Апреля, 2008 Вид разукрашенной разноцветными воздушными шарами площади Республики и звучащая детская музыка вводят прохожих в заблуждение: ”Сегодня какой-то детский фестиваль? По какому поводу?” Сегодня действительно состоится открытие фестиваля международного воздухоплавания ”Ереван-Разноцветное небо-2008” Напомним, что сегодня же, в 14.00 в здании Национального Академического театра Оперы и Балета состоится инаугурация Сержа Саркисяна. С раннего утра компания по всему Еревану организовала для желающих воздушную прогулку. По случаю этого ”праздника” фонарные столбы площади украшены рекламными флагами компании. Тротуары заполнены не только заинтересованными прохожими, но и многочисленными полицейскими. Отметим также, что сегодня исполняется 40 дней со дня гибели жертв событий 1 марта. В связи с этим, ряд политических деятелей выступили за призывом сохранять сдержанность в проведении церемонии инаугурации. Вечером намечено провести на площади Республики большую концертную программу с участием звезд армянской эстрады. С этой целью на площади установпена сцена и с утра звучат детские песни. Отметим, что больше всех эти песни обрадовали полицейских, которые подпевали и, по их же словам, вспоминали свое детство.
-
ՍԵՎ ԺԱՊԱՎԵՆՆԵՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ [19:58] 09 Ապրիլի, 2008 А1+ Հելսինկյան Քաղաքացիական Ասմաբլեայի Վանաձորի գրասենյակը ապրիլի 9-ին 2008թ-ի մարտի 1-ին Երեւանում բախումների հետեւանքով զոհերի քառասնօրեքը հիշատակեց սեւ ժապավեններովЈ ՀՔԱ Վանաձորի գրասենյակում ապրիլի 9-ին դադարեցվեց իրավախորհրդավության նպատակով քաղաքացիների ընդունելությունը: Կազմակերպության բոլոր աշխատակիցները, թեւերին սեւ ժապավեններ կապած, այցելեցին Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի: Մարտիմեկյան անմեղ զոհերի հիշատակը նրանք հարգեցին ծաղիկներով, որոնք դրվեցին եկեղեցու բակում 1937թ. քաղաքական բռնություների հետեւանքով զոհվածների հուշարձաններին: Միաժամանակ կազմակերպության աշխատակիցները մասնակցեցին անմեղ զոհերի հիշատակին եկեղեցում մատուցվող պատարագին եւ մոմ վառեցին: Առավոտյան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատուհանների վանդակաճաղերին սեւ ժապավեններ էին փակցվել՝ որպես հիշատակի հարգման օր:
-
ՔԱՌԱՍՈՒՆՔԻՑ ՇՈՒՏ ՔԱՌԱՍՈՒՆՔ ՉԻ ԱՐՎԵԼ Автор: "Mail Delivery Subsystem" <[email protected]> Дата: Wed, 9 Apr 2008 19:43:12 +0500 Местное время: Ср. 9 апр 2008 18:43 Тема: ՔԱՌԱՍՈՒՆՔԻՑ ՇՈՒՏ ՔԱՌԱՍՈՒՆՔ ՉԻ ԱՐՎԵԼ Մաշտոցի ծիսարանում (դա այն կարգն է, որով առաջնորդվում է Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականն իր ծեսերը կատարելիս) հստակ գրված է, որ քառասնօրեքի հոգեհանգիստը պետք է կատարել միայն մարդու մահվան 40-րդ օրը, քանի որ մահացած մարդու հոգին միայն այդ օրն է համբարձվում: Սակայն մարտի 1-ի արյունոտ իրադարձությունների զոհերի քառասնօրեքի հոգեհանգստյան կարգը կաթողիկոսի որոշմամբ եկեղեցիներում կարդացին ապրիլի 6-ին` նրանց մահվան 37-րդ օրը: Այդպիսի շտապողականությունը, իհարկե, պայմանավորված էր նրանով, որ եկեղեցական արարողությունը չխանգարի Սերժ Սարգսյանի երդման արարողությանը եւ այդ առիթով կազմակերպվող շքերթի ու համերգի հաջող ընթացքին, որոնք կարող են սգացող մարդկանց զայրույթն առաջացնել եւ Սերժ Սարգսյանի լիարժեք ուրախությանը լրացուցիչ խոչընդոտ հանդիսանալ: Ուստի եկեղեցին ցույց տվեց, որ հանուն նրա ընդունակ է զոհերի քառասնօրեքի կարգն էլ երեք օր շուտ կարդալ` այդպիսով մարդկանց հոգին ժամանակից շուտ ՙճանապարհելով՚ դեպի երկինք: Տեսնելով, որ մարդիկ հասկացել են իրենց արարքի անհեթեթությունը, եկեղեցին փորձեց Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Շահեն Հարությունյանի բերանով ինչ-որ պարզաբանումներ տալ: Իրենց սպասարկող ՙՀ1՚ եւ այլ հեռուստաալիքներով քահանան հայտարարեց, որ եթե 40-րդ օրը լրանում է աշխատանքային օրերին, իրենք իրավունք ունեն այն տեղափոխել մոտակա շաբաթ կամ կիրակի, որպեսզի պատարագի օր լինի: Այս կապակցությամբ մենք մեկնաբանություն խնդրեցինք Երեւանի մի քանի եկեղեցիների քահանաներից եւ այլ սպասավորներից: Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Սերովբեն մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ քառասնօրեքի արարողակարգի մասին հստակ գրված է Մաշտոցի ծիսարանում: ՙՄինչեւ քառասունք ցանկացած օր կարելի է հոգեհանգստյան կարգ կատարել: Բայց նույնիսկ 39-րդ օրվա հոգեհանգստի կարգը քառասունքի կարգ չի: Քառասունքի արարողությունը մահվան 40-րդ օրից էս կողմ կամ էն կողմ չի կարելի անել: Ինչ որ կատարվել է կիրակի օրը, դա հոգեհանգիստ է, իսկ այն, ինչ պիտի կատարվի ապրիլի 9-ին, եթե հայտարարեն, կանենք, այդ օրն է լրանում 40 օրը՚,- ասաց քահանան: Նշենք, որ եկեղեցու կողմից մեզ ուղարկված հաղորդագրության մեջ հստակ նշված էր, որ այն, ինչ եկեղեցիներում կատարվելու է ապրիլի 6-ին, մարտի 1-ին զոհվածների քառասնօրեքի առիթով է եւ ոչ սովորական հոգեհանգստյան արարողություն: Սուրբ Զորավոր եկեղեցու քահանաներից մեկն էլ, ով չցանկացավ իր անունը հրապարակել, պարզաբանեց. ՙՄարդու մահվան 40-րդ օրը աղոթում ենք եւ հավատում, որ հոգին մեկնում է դեպի հավիտենականություն: Եթե այսօր ամսի 7-ն է, եւ մեր մերձավորի քառասունքը լրանում է այսօր, բայց մենք չենք կարողացել գնալ գերեզման, վաղը կարող ենք գնալ: Մեկ-երկու օր ուշ կարող ենք քառասունքի հոգեհանգիստ անել, բայց շուտ` ոչ, չի կարելի: Միայն մեր աղոթքից հետո է հոգին համբարձվում, իսկ շուտ աղոթել դրա համար` չի կարելի: Այդ պատճառով էլ մարդու մահվան հոգեհանգստյան արարողություն ամեն օր կարելի է անել, բայց 7-րդ եւ 40-րդ օրը պետք է հստակ հաշվել՚: Փորձեցինք նաեւ եկեղեցու աշխատակիցներից պարզել` հիշո±ւմ են արդյոք նրանք դեպք, երբ եկեղեցին քառասունքի կարգը մարդու մահվան 40-րդ օրից շուտ կարդա: ՙԵս նման բան չեմ հիշում: Քառասուն օրը չլրացած` իրավունք չունենք քառասունքի արարողություն անելու: Եթե քառասունքը չի լրացել, նրա հոգին դեռ երկրի վրա է, չի համբարձվել՚,- ասաց 8 տարուց ավելի Սուրբ Սարգիս եկեղեցում աշխատող կինը, ում անունը հասկանալի պատճառով չենք գրում: Նույն եկեղեցու մեկ այլ աշխատակից եւս այդպիսի դեպք չի հիշում. ՙՉեմ հիշում այդպիսի բան, ուշ կարելի է, բայց շուտ` ոչ՚: Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավորներից մեկն էլ համոզված է. ՙՇուտ չի կարելի, որովհետեւ Քրիստոսը 40 օր հետո է համբարձվել՚: ՍՅՈՒԶԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ
-
Nazel (+1) – разумеется... это Выше чем патриотизм. Материнский инстинкт, является базовым интеллектом всей вселенной, если можно так назвать, а патриотизм в контексте войны - идея опасная в корне своей, для рода человеческого в целом… Если Патрик в силу того, что не может отструктурировать пространство разумно, сообща, тогда патриотизм как идея, чистая подмена зверских инстинктов, что и мы наблюдаем... Что может быть высшее идеи - сохранения Рода Человеческого. Ничего. А для иного Патриотизма, как состояние Души - требуется забота и воспитание Каждого, в интересах последовательности и истинного мира, которое выражает надежду, что народы проснутся к единственному средству обеспечить международный мир... Ослепление, в котором в наше время находятся народы, восхваляющие патриотизм, воспитывающие свои поколения в суеверии патриотизма и, между тем, не желающие неизбежных последствий войны, дошло, до своего апогея, при которой достаточно для того, чтобы люди увидели то вопиющее противоречие, в котором они находятся... Самое ужасное зло в мире есть лицемерие. Люди с умными выражениями лиц, серьезные, которые своим примером руководят массами, делают вид, что благодетельность своего патриотизма до такой степени несомненна, что не стоит отвечать на легкомысленные нападки на это «Чувство». В результате большинство людей, с детства зараженные массовым психозом, продолжают и барахтаться в болоте невежества. Почему бы и нет, если живут рядом два вооруженные человека, которым с детства внушено, что могущество, богатство, хаммеры суть высшие добродетели, и что, потому приобретать оружием в ущерб другим, есть самое похвальное дело, и если при этом над этими людьми не стоит никакого ни нравственного, ни государственного ограничения, то разве не очевидно, что такие люди будут всегда воевать, что нормальное отношение их между собой будет война и что если такие люди, сцепившись, разошлись на время, т.е. разбежались для того, чтобы лучше прыгнуть... с большим остервенением броситься друг на друга.
-
Ականջի օղ - " հանդուրժողականության դաշտում ինչ ցանես, այն էլ կհնձես":
-
Աղոթքը Մարդու համար է, ոչ թե Մարդը աղոթքի... Քրիստոսն ասում էր. <<Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանի'ր նրան, երբ դու և նա մենակ եք. եթե քեզ լսի, քո եղբորը շահեցիր: Իսկ եթե քեզ չլսի, ա'ռ քեզ հետ մեկին և կամ երկուսին, որպեսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատվի ամեն ինչ>> /Մատթ. 18:15-16/: Ինչեր եք խոսում...
-
<Եթե թշնամուդ համար չես աղոթում այնպես ինչպես քեզ համար, ապա լավ է չաղոթել:>
-
Скорбное воскресенье: церковь молится за погибших 1 марта. Нарушены ли традиции? Гаянэ Абрамян Корреспондент ArmeniaNow Published: 04 Апрель, 2008 Article tools printable version email to friend share the article В воскресенье во всех ведущих епархиях Армянской Апостольской церкви были отслужены молебны в память о погибших 1 марта - в день кровавых столкновений между протестующими и полицией. Сотни верующих армян 6 апреля пришли в церкви помолиться за тех восьмерых, что погибли в результате применения силы в ночных столкновениях на центральных улицах Еревана. Некоторые из них, как выяснилось впоследствии, стали случайными жертвами. Другие отдали жизнь за то, во что они верили. В Армении принято поминать умерших на сороковой день после смерти. В данном случае сороковины восьми человек приходятся на день, когда Серж Саркисян должен принести официальную клятву в качестве следующего президента Армении. Проведение церковью поминальных служб на 37-ой день вызвало у многих серьезное недовольство. От имени более сотни задержанных оппозиционеров было распространено заявление, в котором они выражают свое возмущение таким решением, называя его"святотатством" и "аморальным" шагом, направленным, по их мнению, на то, чтобы "потревожить вечный покой погибших". "Власти находятся в цейтноте. Все их поспешные шаги нацелены на церемонию инаугурации, которая кажется им последней точкой в утверждении бандитского государства", - говорится в заявлении. "Для достижения этой цели они прибегли к дьявольскому приему: поминовению сорокового дня жертв 1 марта в Святом Эчмиадзине раньше срока, 6 апреля - в нарушение установленных в 301 году н.э христианских традиций". Согласно пресс-службе Первопрестольного Св. Эчимадзина, порядок не был нарушен, все было сделано в соответствии с ритуалом. "Церковные ритуалы по случаю 7-го дня, 40-го дня и года проводятся в ближайшее к этим датам воскресенье. Все поминальные дни отмечаются в соответствии с этим правилом, за исключением 24 апреля - Дня памяти жертв Геноцида армян, когда, независимо от дня недели, церковь проводит поминальные литургии", - объясняет священник Тер Бабкен. Вместе с тем Тер Бабкен говорит, что родственники погибших могут прийти и заказать службу и на 40-ой день. Однако объяснения священника не совсем соответствуют практике последнего времени, когда два года назад, после гибели более сотни пассажиров потерпевшего крушение авиарейса Ереван-Сочи (это произошло 3 мая), поминальная литургия была отслужена именно на 40-ой день - в понедельник 12 июня, причем не только в Армении, но и в армянской церкви Адлера в России. "Это не просто прямое нарушение, это кощунство. Делается все для того, чтобы устранить любое препятствие, способное омрачить церемонию инаугурации избранного президента, которая омрачена изначально. Случайно ли это? Конечно, нет", - утверждает член Форума интеллигенции Мартин Егиазарян. Еще на прошлой неделе эта организация распространила обращение с призывом воздержаться от каких-либо торжественных церемоний, дабы не нарушить установленный церковью порядок поминовения памяти жертв. В то время, как вечером 9 апреля на площади Республики в Ереване планируется организовать спонсируемое частной компанией шоу воздушных шаров, задержанные оппозиционеры призывают людей выключить свет в своих домах 9 апреля в 21.00 на 1-8 минут - в знак общенационального уважения к памяти погибших. ____.bmp
-
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ. ԻՆՉՈ՞Ւ ԵՒ ԻՆՉՊԵ՞Ս Մարտի 1-2-ի իրադարձություններին հետադարձ հայացք նետելու դեպքում առանցքային նշանակություն են ձեռք բերում հիմնականում երկու հարց. 1-ին՝ արդյո՞ք կարող էր ՀՀ նախագահը Երևանում արտակարգ դրություն չմտցնել, 2-րդ՝ ի՞նչ տվեց արտակարգ դրությունը ոչ միայն տեղի ունեցող արյունալի բախումները դադարեցնելու, այլև ներքաղաքական գերլարված մթնոլորտը չեզոքացնելու կամ գոնե որոշակիորեն լիցքաթափելու առումով։ 2008-04-07 Ըստ գործող սահմանադրության՝ արտակարգ դրություն սահմանվում է, եթե առկա է սահմանադրական կարգին և պետականությանն անմիջականորեն սպառնացող վտանգ։ Այսինքն՝ պետք է հասկանալ՝ Երևանում կատարվող անկարգությունները որքանո՞վ էին սպառնում երկրի անվտանգությանն ու սահմանադրական կարգի պահպանմանը։ Փորձելով հիմնավորել արտակարգ դրություն մտցնելու իր որոշումը՝ մարտի 1-ի երեկոյան հանրապետության նախագահը հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե նման որոշում է կայացրել իրավապահների մեջ 8 վիրավորների մասին տեղեկությունն ստանալուց հետո։ Այդ ասուլիսից բացարձակապես չէր զգացվում, որ նախագահը տեղյակ է զոհերի առկայության մասին։ Ըստ էության՝ իշխանության համար վճռորոշը եղել է ոչ թե իշխանափոխության, երկրում հեղափոխական իրավիճակի ստեղծման հանգամանքը, կամ զոհերի թվի ավելացման բացառումը, այլ՝ ինքնատիրապետումը կորցրած ամբոխներին կարգի հրավիրելու ոստիկանական ուժերի անընդունակությունը։ Այն փաստը, որ ամբոխը կարողացավ Ֆրանսիայի դեսպանատան մատույցներից հասնել Մաշտոցի պողոտա, ապա և ընդհուպ մոտենալ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկին, կարող է երկու բանի մասին վկայել. կա՛մ ոստիկանական ուժերն իսկապես անկարող էին դիմակայել ցուցարարներին՝ ունենալով նման դեպքերի համար նախատեսված գործնականում բոլոր միջոցները, կա՛մ այդ նահանջը տեղի է ունեցել միտումնավոր, ինչը բացառվում է՝ ելնելով առ այսօր տարածվող պաշտոնական տեղեկատվության տրամաբանությունից։ Սակայն եթե անգամ խնդիրը ոստիկանության ներքին անկազմակերպվածության, կամ հնարավորությունների անբավարարության մեջ է, ապա դա դեռ չէր կարող երկրում արտակարգ դրություն մտցնելու հիմք դառնալ։ Միայն մարտի 2-ին սկսված ձերբակալություններից, կալանավորումներից և քրեական գործեր հարուցելուց հետո իշխանությունը փաստացի սկսեց հիմնավորել, որ տեղի ունեցածը իշխանությունը բռնի կերպով յուրացնելու, այլ կերպ ասած՝ երկրում հեղափոխություն իրականացնելու փորձ էր։ Գործնականում միայն այս կերպ կարելի էր չեզոքացնել ոստիկանության թուլության կամ միտումնավոր անգործության իրողությունը։ Հենց այդ նպատակով նախաքննություն իրականացնող մարմինը հիմնականում ցուցմունքների հիման վրա շրջանառության մեջ դրեց այն վարկածը, թե տեղի ունեցածը հմտորեն մշակված օպերացիա էր, որը ղեկավարվել է մեկ կենտրոնից։ Սա ակնհայտորեն արտակարգ դրություն մտցնելու նախագահի որոշման համար ամուր ենթահող ապահովելու քայլ էր։ Խնդիրն այն էր, որ մինչև հիմա այդպես էլ պատասխան չտրվեց թերևս ամենակարևոր հարցերից մեկին. եթե մարտի 1-ին տեղի էր ունենում հեղափոխություն կամ իշխանությունը բռնի կերպով յուրացնելու փորձ, որը իսկապես հմտորեն կազմակերպվել էր մեկ կենտրոնի կողմից, ապա ինչու՞ այն սկսվեց դրա համար չափազանց անհարմար վայրում՝ այն է՝ Ֆրանսիայի դեսպանատան շրջակայքում։ Եվ դա այն դեպքում, երբ, ըստ պաշտոնական տեղեկատվության, ցուցարարները ոստիկանների հետ բանակցություններում հրաժարվել են Մատենադարանին հարող տարածք տեղափոխվելու առաջարկից՝ այն հիմնավորմամբ, թե Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի դեսպանատան շրջակայքում ավելի ապահով է բազմության անվանգության համար։ Ստացվում է, որ իշխանությունը զավթել ցանկացողները մտածում էին իրենց անվտանգությունն ապահովելո՞ւ մասին։ Այս իմաստով արտակարգ դրություն մտցնելու համար բերվող դրդապատճառը, մեղմ ասած, չափազանց թույլ հիմնավորում ունի։ Եթե ուշադրություն դարձնենք նախաքննության ընթացքին և հենվենք դրա ընթացքի վերաբերյալ արտահոսող բավականին սուղ պաշոնական տեղեկատվության վրա, ապա ակնհայտ է դառնում, որ իշխանությունը բռնի զավթելու ընդդիմության նպատակները հիմնավորվում են բացառապես ձերբակալվածներից, բերման ենթարկվածներից կամ վկաներից վերցված ցուցմունքներով։ Չկան այլ, ավելի առարկայական ապացույցներ, որոնք պետք է հիմնավորեին, որ մարտի 1-ի իրադարձությունները ոչ միայն կազմակերպված էին, այն էլ մեկ կենտրոնի կողմից, այլև, որ ամենակարևորն է, ուղղված էին իշխանությունը յուրացնելուն։ Ուշադրություն դարձնենք, որ Հայաստանում հետընտրական գործընթացները մոնիթորինգի ենթարկող խմբերը կամ արտերկրյա դիվանագետները հիմնական խնդիրը համարում են այն, թե ինչպես են ձերբակալվում ընդդիմության ակտիվիտները և ինչ պայմաններում են նրանցից վերցվում բացատրություններն ու ցուցմունքները։ ԱՄՆ պետդեպարամենտի մարդու իրավունքների վերաբերյալ վերջին հաշվետվության մեջ Հայաստանի մասով, ի թիվս այլ խնդիրների՝ նաև նշվում է. «...պաշտոնական անձինք ծեծի են ենթարկում քննության տակ գտնվող կալանավորներին, ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը գործում են անպատիժ, իրականացնում են ինքնակամ ձերբակալություններ և կալանքներ»։ Այսինքն՝ գոնե միջազգային հանրությանը քիչ հավատ են ներշնչում մեր դատախազության կողմից ներկայացվող այն ապացույցները, որոնք պետք է հաստատեն, որ արտակարգ դրությունը մտցրվել է սահմնադրական կարգին սպառնացող վտանգը չեզոքացնելու և իշխանության բռնի զավթումը կանխելու համար։ Այս տեսակետից՝ արտակարգ դրությունը ոչ թե այդ խնդիր լուծեց, այլ հնարավորություն և ժամանակ տվեց իշխանությանը, առանց որևէ հակադիր կարծիքի, փաստարկման, իբրև վերջին ճշմարտություն, հանրությանը ներկայացնել կատարվածի բացառապես իշխանական մեկնաբանությունը։ Դա ակնհայտ դարձավ նաև այն պատճառով, որ արտակարգ դրությունը չծառայեց իր հիմնական նպատակին, այն է՝ բորբոքված քաղաքական կրքերի հանդարտեցմանը։ Հանրապետության նախագահը շատ պատկերավոր ներկայացրեց արտակարգ դրություն մտցնելու իրենց պատճառաբանությունը։ Նա ասաց մոտավորապես հետևյալը. երբ երկու հոգի վիճում ու կռվում են, նրանց պետք է որոշ ժամանակով իրարից հեռու պահել, որպեսզի այդ ընթացքում ավելի սթափ դատելու հնարավորություն ունենան։ Իսկապես այդպես է։ Սակայն նախագահը մոռացել էր, որ որոշ ժամանակով իրարից հեռու մնալն անիմաստ է, եթե կողմերից մեկն այդ ամբողջ ընթացքում շարունակում է մեղադրանքներ հնչեցնել մյուսի հասցեին՝ նրան զրկելով պատասխանելու հնարավորությունից։ Իսկ արտակարգ դրության ամբողջ 20 օրվա ընթացքում տեղի էր ունենում հենց այս երևույթը։ Նման պայմաններում ընդդիմության հետ երկխոսության մեջ մտնելու ցանկությունները, մեղմ ասած, չեն կարող իրատեսական լինել՝ անգամ եթե դա ասվում է դեմքի ամենալուրջ արտահայտությամբ։ Անգամ այս հարցում իշխանության անկեղծությունը լայն հանրությանը հավատ չի ներշնչում, և դա ունի իր օբյեկտիվ պատճառները։ Առաջինը իշխանության դրսևորած անթաքույց շտապողականությունն էր «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցում։ Խնդին այն է, որ այդ փոփոխություններով լիազոր մարմինն իրավունք է ստանում արգելել զանգվածային հրապարակային միջոցառումները, եթե կան հավաստի տվյալներ, որ դրանք ուղղած են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, կամ էլ՝ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը: Ե՜վ ոստիկանության, և՜ ազգային անվտանգության մարմինների կողմից այդ անհասկանալի «հավաստի տեղեկությունների» վրա հիմնվելով՝ իշխանությունն արդեն հասցրել է ոչ միայն Երևանում, այլև առանձին մարզերում արգելել ընդդիմության նախաձեռնությամբ նոր հանրահավաքների անցկացումը։ Սակայն արդյո՞ք սա ելք է։ Ընդհանրապես միջազգային ժողովրդավարական պրակտիկան ցույց է տալիս, որ եթե զանգվածային միջոցառումները զուգորդվում են անկարգություններով, ապա պետական իշխանությունները փորձում են այդ անկարգությունները կանխարգելել ոչ թե զանգվածային միջոցառումներով իրենց բողոքն արահայտելու քաղաքացիների իրավունքները սահմանափակելով, այլև հասարակական կարգը պահպանող իրավապահների պարտականությունները խստացնելով։ Հակառակ դեպքում ստացվում է, որ գլխացավը բուժելու միակ միջոցը դառնում է գլխատումը։ Սակայն անգամ երթեր, ցույցեր անցկացնելու իրավունքներն օրենսդրորեն սահմանափակելը իշխանության խնդիրը չի լուծում, ավելին՝ նրան ավելի քան անհեթեթ վիճակի մեջ է դնում։ Մարտի 21-ից Հյուսիսային պողոտայում սկսված մասսայական մոմավառության կամ ընթերցանության ակցիաները զանգվածային միջոցառումների իրավական, օրենսդրական որևէ ձևաչափի մեջ չեն մտնում։ Ընդհակառակը, չկան այդ ակցիաների համար ուղղակիորեն պատասխանատվություն կրողներ։ Եվ որովհետև տվյալ դեպքում հասարակական կարգի խախտում տեղի չի ունենում, այդ ակցիաները խոչընդոտելու իրավապահների կողմից ձեռնարկվող միջոցները ոչ միայն իրավաչափ չեն, այլև նույնիսկ հակաօրինական են։ Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանը հայտարարում էր, թե պետությունը չէր կարող հանդուրժել մի քանի հազար հոգու կողմից Ազատության հրապարակի «սեփականաշնորհումը», ինչը ոտնահարում է Ազատության հրապարակում զբոսնելու մյուս քաղաքացիների իրավունքները։ Մինչդեռ մարտի 21-ից առ այսօր Ազատության հրապարակը շրջափակված է ոստիկանության զորքերի կողմից, որևէ մեկը հնարավորություն չունի մտնել հրապարակ։ Եվ նախագահի նշած այդ նույն քաղաքացիների համար սկզբունքորեն որևէ տարբերություն չկա՝ իրենց իրավունքները ոտնահարում են մի քանի հազար ցուցարարնե՞րը, թե՞ ոստիկանության ուժերը։ Ստեղծված վիճակը նշանակում է, որ մարդկանց իրավունքների սահմանափակմանն ուղղված իշխանության քայլերը հասարակական ընկալում չեն ստանում և չեն կարող ընդունվել որպես իշխանության կողմից հասարակական դժգոհություններին ընդառաջ գնալու վկայություն, երաշխիք։ Ի վերջո, զանգվածային միջոցառումները ողջ աշխարհում այդ դժգոհություններն ի ցույց դնելու, քաղաքական մակարդակի բարձրացնելու ամենաարդյունավետ միջոցներից են։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ այսպիսի պայմաններում հանրությունը չի կարողանում հավատալ երկխոսությունների գնալու իշխանության անկեղծությանը։ Չհավատալու մյուս պատճառը կամ գործոնը ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի հետ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի՝ քաղաքական կոալիցիա ձևավորելն էր։ Այն ներկայացվեց որպես ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ամենաուղղակի միջոց, որպես քաղաքական լայն համաձայնության ֆորմատ, որը լուծելու է հասարակության առջև ծառացած ամենալուրջ հիմնահարցերը։ Դրանք դեկլարացիոն բովանդակությամբ արձանագրվեցին կոալիցիոն համաձայնագրում։ Սակայն խնդիրը ոչ թե կոալիցիայի ձևավորման կամ համաձայնագրով ամրագրված հիմնահարցերը լուծելու պատրաստակամության մեջ է, այլ այն ուժերի, որոնք ստանձնել են այդ պատասխանատվությունը։ Չորս կուսակցություններից երեքը՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն արդեն տաս տարի տարբեր մակարդակներով ու հարաբերությունների ֆորմատով իշխանության մաս են կազմում և դժգոհության տեղիք տված հիմնահարցերի գոյության համար այս կամ այն չափով հենց այս կուսակցություններն են պատասխանատվություն կրել և կրում։ Իսկ այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը համապետական վերջին երկու ընտրությունների ընթացքում հանդես էին գալիս ընդդիմության դիրքերից, ոչ մի էական նշանակություն չունի, որովհետև դրանք չեն արտահայտում հասարակության քաղաքականապես ակտիվ այն շրջանակների շահերը, որոնք պայքարի են դուրս եկել փողոցներ։ Թե՛ ՀՅԴ-ին, թե՛ ՕԵԿ-ին նախագահական ընտրություններում ձայն տվեցին հիմնականում որպես ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժերի՝ հիշելով մինչև խորհրդարանական ընտրություններն այդ ուժերից կազմված քաղաքական կոալիցիայի ձախողված փորձը։ Այսինքն՝ այս ուժերին ընտրողների մեծ մասը նրանց ձայն տվեցին ոչ թե կրկին ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու, այլ այդ ուժերին փոխարինելու համար։ Այս իմաստով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի այն պնդումները, թե իրենց ձայների հանրագումարը ընտրողների 70 տոկոսի վստահության արտահայտություն է, մեղմ ասած՝ փարիսեցիություն է, քաղաքական ֆարսի ստվերում սեփական անսկզբունքայնությունը թաքցնելու խղճուկ փորձ։ Սակայն եթե անգամ ընդունենք, որ այս կոալիցիան ներկայացնում է հանրապետությունում ձևավորված քաղաքական հետաքրքրությունների իրական լանդշաֆտը, այն, միեւնույն է, հարցի լուծման միջոց չի կարող լինել։ Բանն այն է, որ հանրապետական կուսակցությունը դե ֆակտո հանդիսանում է իշխանության միանձնյա կրողը և պատասխնատուն, քանի որ խորհրդարանական ընտրություններում վերցրել է պատգամավորական մանդատների բացարձակ մեծամասնությունը։ Նման պայմաններում որևէ կոալիցիա ավելին չի կարող լինել, քան հեգեմոն, հիմնական ուժի և կցորդի կարգավիճակով նրան միացած ուժերի մեխանիկական հանրագումար։ Այսինքն՝ այն բարեփոխումները, որոնք, իբր կոալիցան պետք է կատարի առաջիկայում, ՀՀԿ-ԲՀԿ տանդեմը քաղաքական կամքի առկայությամբ կարող է իրականացնել առանց որևէ խոչընդոտի՝ անգամ եթե ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը արմատական ընդդիմության խրամատները մտնեն։ Այլ կերպ ասած՝ այս կոալիցիան կարող է ընդամենը մեկ խնդիր լուծել. համազգային միասնության կառավարություն ձևավորելու քողի տակ ՀՀԿ-ին փրկել ստանձնած պատասխանատվությունը միայնակ կրելու չափազանց դժվարին խնդրից։ Իհարկե՝ դրա դիմաց իշխանությունը կփոխհատուցի որոշ պորտֆելներ զիջելու զուտ մեխանիկական քայլով։ Ավելին՝ սա միջոց է «պահածոյացնելու» իրական ընդդիմությանը եւ ազատվելու վերջինիս հետ որևէ երկխոսություն սկսելու կամ վարելու անհրաժեշտութունից, ինչ և տեղի է ունենում հիմա։ Եվ մտածել, որ կոալիցիա ձևավորելու քայլը կարող է ներքաղաքական և ներհասարակական խորը նիհիլիզմը, անհանդուրժողականությունը վերացնելու գործիք դառնալ, մեղմ ասած, առնվազն միամտություն կլինի։ ԱՐՄԵՆ ՀՈՎՆԱՆՅԱՆ
-
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ Է ԱՆՈՒՄ Միջազգային ճգնաժամային խումբը հայտարարություն է տարածել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ 2008-04-08 07:24 «Հայաստանի թերի նախագահական ընտրություները, դրան հաջորդող խաղաղ ցույցերի մահաբեր ճնշումը, արտակարգ դրության ընդունումը եւ ընդդիմության աջակիցների բազմաթիվ ձերբակալությունները առաջացրել են խորագույն ճգնաժամ, որպիսին երկիրը չէր տեսել 1994 թ. ղարաբաղյան պատերազմից ի վեր», ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ «Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի ընտրական բռնությունների հարցերին, ինչպես նաեւ այլ հիմնավոր հարցերի, որոնք վերաբերում են երկրի ղեկավարմանը։ Եթե եկող նախագահը ճիշտ ուղղությամբ ընթանա, ԵՄ-ն ու ԱՄՆ-ը պետք է նպաստեն հաշտության գործընթացին ու հիմնավոր բարեփոխումներին։ Սակայն նրանք ոչ համարժեք արձագանք տվեցին թերի ընտրություններին ու մահաբեր ճնշումներին։ Միջազգային համանքը պետք է ավելի խիստ ուղերձ հաղորդի, որպես երաշխիք, որ Հայաստանը մնալու է ժողովրդավարական պետություն, որտեղ ընդդիմությունը գործում է առանց վախի, եւ որտեղ երաշխավորված են մարդու հիմնարար իրավունքները, ներառյալ՝ հանրահավաքների ու արտահայտման ազատության իրավունքը։ Օրինականության ճգնաժամից ու նրան ուղեկցող քաղաքական անկայունությունից խուսափելու համար, Հայաստանի իշխանությունները պետք է. - ազատել քաղաքական գործունեության համար կալանավորվածներին ու դադարեցնեն ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալություններն ու նրանց դեմ սպառնալիքները, այդ թվում՝ ընդդեմ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, որը նախագահական ընտրություններում երկրորդ տեղն է զբաղեցրել - թույլատրեն մարտի 1-ի բռնությունների անկախ հետաքննություն՝ միջազգային կառույցների մասնակցությամբ ու հանձն առնեն պատժել այն ոստիկաններին, որոնք քաղաքացիական անձանց նկատմամբ անօրինական զենք են կիրառել - չեղյալ հայտարարեն հանրահավաքների ազատության մասին օրենքի լրացումները, որոնք ընդունվել են արտակարգ դրության պայմաններում, ու թույլատրեն խաղաղ ցույցերն այն վայրերում, որտեղ նրանց անցկացումը հասարական կարգի համար վտանգ չի ներկայացնում - վերացնեն լրատվամիջոցների վերաբերյալ մնացած սահմանափակումներն ու զերծ մնան նոր սահմանափակումներից, որոնք կարող են վերաբերել լրատվամիջոցներին կամ ինտերնետի հասանելիությանը - հետաքննեն բռնության ու հարձակումների դեպքերը՝ ընդդեմ ընտրատեղամասերի վստահված անձանց ու քրեական գործ հարուցեն հանցագործների դեմ - ընդդիմության հետ երկխոսության գործընթաց սկսելով՝ ջանան թուլացնել քաղաքական լարվածությունը։ Իրավիճակը լիցքաթափելու համար, Հայաստանի ընդդիմությունը պետք է. - անմիջապես ու առանց նախապայմանների համաձայնի կառավարության հետ երկխոսության մեջ մտնել - ներգործի համակիրների վրա՝ բացատրելով, որ բողոքի ակցիաները, որոնք անկարգություններ են առաջացնում /ասենք, պետական շենքերի պաշարումն ու նախարարությունների աշխատանքի խոչընդոտումը/, չեն թույլատրվի - Ընտրությունների վերաբերյալ՝ Սահմանադրական դատարանի որոշումը բողոքարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ նույն կերպ վարվեն դատական այլ որոշումների հետ, երբ իրավունքի պաշտպանության բոլոր ներպետական միջոցները սպառվեն։ Անելանելի կացությունից դուրս գալուն նպաստելու համար, ԵՄ-ն ու ԱՄՆ-ը պետք է. - քաջալերեն Հայաստանի բոլոր խոշոր քաղաքական ուժերին սկսել ուղիղ բանակցություններ՝ իրավիճակը լիցքաթափելու ու հաշտեղման ձեւեր գտնելու համար - հստակ ուղերձներ հաղորդեն Սարգսյանի կառավարությանը, որ սովորական աշխատաձեւն անհնար կլինի, մինչեւ որ հայաստանյան պետականությունում խաղաղություն չհաստատվի ու ներկայիս անկայունության արմատական պատճառները չբացահայտվեն։ Եթե կառավարությունը վերոհիշյալ միջոցների իրականացման ուղղությամբ քայլեր չձեռնարկի, ու եթե ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները շարունակվեն, - ԵՄ-ն ու ԱՄն-ը պետք է արտասահմանյան օգնությունը դադարեցնեն - Եվրոպայի Խորհուրդը պետք է քննարկի Հայաստնի անդամակցությունը դադարեցնելու հարցը, իսկ ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու ԵՄ-ի անդամ երկրները պետք է քննարկեն նախագահ Սարգսյանի ու ուժային կառույցների ղեկավարների այցելությունների վրա դիվանագիտական արգելք դնելու հարցը, հատկապես եթե բռնությունները շարունակվեն»։
-
Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումն անխուսափելի է [Ապրիլ 07, 2008] Ի՞նչ է լինելու ապրիլի 9-ին նոր նախագահի` Սերժ Սարգսյանի երդման արարողությունից հետո: Այսօր բոլորը սպասում են դրան: Կոալիցիոն համաձայնագիր ստորագրած չորս կուսակցություններին իրականում երկրի ապագան չի հետաքրքրում: Այդ ուժերից յուրաքանչյուրը նորաստեղծ կառավարության մեջ միայն իր պորտֆելների մասին է մտածում: Սերժ Սարգսյանի համար ներքաղաքական լարվածության թուլացման բանալին մի պահ, կարծես թե, Արթուր Բաղդասարյանն էր: Բայց դա մինչեւ մարտի 1-ն էր` մինչեւ «Օպերա» գործողությունը եւ դրան հաջորդած դեպքերը: Այնուհետեւ այդ բանալու թվացյալ շարունակությունը դարձավ կոալիցիոն համաձայնագիրը: Սրանք, բնականաբար, ներքաղաքական լարվածության թուլացման բաղադրատոմսեր չէին կարող լինել: Ճիշտ հակառակը` այս քայլերն ավելի խորացրին ներքին լարվածությունը: Զուգահեռաբար Արթուր Բաղդասարյանը եւ ՀՅԴ-ն զրկվեցին իրենց էլեկտորատից: Առանց այն էլ անդեմ խորհրդարանը վերածվեց անհեթեթ մի կառույցի: Սերժ Սարգսյանն այս պայմաններում չի կարող ղեկավարել: Որքան էլ իշխանությունները ճիգեր գործադրեն` ցույց տալու, որ ամեն ինչ կարգին է, միեւնույն է, դա նրանց չի հաջողվի, որովհետեւ ոչ մի բան իրականում կարգին չի կարող լինել: Ողջ պետական համակարգը կաթվածահար է եւ սպասման մեջ: Առաջին հանգրվանը լինելու է ապրիլի 9-ը, երբ նախագահ Քոչարյանն այլեւս չի կարող հրամաններ արձակել: Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 4-ին ասաց, որ «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով երկխոսության հասնելը ամենաաբսուրդ միտքն է»: Իրականում արտահերթ խորհրդարանական ընտրությունները ամենաարդյունավետ եւ կարծես թե վիճակից դուրս գալու միակ օրինական ելքն է: Քոչարյանը կտրականապես դեմ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ բանակցություններին: Ոչ ոք դեռ հստակ չի կարող ասել` կիսու՞մ էր Քոչարյանի այս կարծիքը Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ: Ի տարբերություն Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանն իր բնույթով կոնֆլիկտային անձ չէ: Քոչարյանը միշտ սիրել է կոնֆլիկտները: Նա արտակարգ իրավիճակներից լիցքեր է ստանում, արտակարգ իրավիճակներում շատ արագ կարողանում է որոշումներ կայացնել, ընդ որում` միանձնյա: Նա չի սիրում խորհրդակցել, կարծիքներ լսել կամ հարցեր քննարկել: Սերժ Սարգսյանը նույնիսկ ընտրություններից հետո չուզեց կոնֆլիկտի մեջ մտնել Քոչարյանի հետ` թողնելով, որ վերջինս մինչեւ վերջին օրը` ապրիլի 9-ը, միանձնյա կայացնի որոշումները: Սարգսյանին ճանաչողները պնդում են, որ նա նման վիճակում չի կարող երկար դիմանալ: Նա հանգիստ է սիրում: Նրա ղեկավարած կառույցներում երբեք կոնֆլիկտային իրավիճակներ չեն եղել, նա միշտ հարթել է դրանք, կարողացել համոզել մարդկանց: Եթե ներքաղաքական իրավիճակը շարունակվի լարված մնալ, ապա Սարգսյանը ստիպված է լինելու հոժարակամ հրաժարական տալ: Նա ֆիզիոլոգիապես չի կարող դիմադրել: Ի՞նչ կարող է անել Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից հետո: Նա մի քանի անգամ խոսել է արմատական փոփոխությունների մասին: Նման փոփոխություններ արդեն իսկ չեն կարող լինել, որովհետեւ կոալիցիոն համաձայնագրի ստորագրումը բացառեց դա: Անհնար է պայքարել օլիգարխիկ համակարգի, ստվերային տնտեսության դեմ, երբ այդ ստվերային տնտեսության կնքահայրերն իր շրջապատում են, իր իսկ կազմած կոալիցիայի մեջ, իր կաբինետում: Վեջին տասը տարիներին պատգամավորական մանդատներով զինելով օլիգարխներին` նրանց տրվել են բազում քվոտաներ, օլիգարխների շարքերը համալրել են մի շարք գործող եւ նախկին նախարարներ: Որեւէ մեկը չի կարող բացատրել, թե ինչո՞վ են օլիգարխներից տարբերվում նախկին նախարարներ, այսօր ԱԺ պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Դավիթ Հարությունյանը, Վարդան Այվազյանը, որոնք օգտագործելով իրենց նախարարական աթոռները` միլիոններ են դիզել, մասնակցել տարաբնույթ բիզնես-գործարքների: Ինչպես նրանք, այնպես էլ մնացած պատգամավորները չեն կարող հենարան դառնալ Սերժ Սարգսյանի համար` արմատական փոփոխություններ իրականացնելու գործում: Ս. Սարգսյանն այսօր հաստատ գիտի, որ ժողովուրդը, մանավանդ միջին խավը, սպասում է արմատական փոփոխությունների, սակայն նա նաեւ գիտակցում է, որ չի կարող անել նման փոփոխություններ, որովհետեւ իր շրջապատից ոչ ոք իրեն չի սատարելու: Իսկ այդ շրջապատը մի սարդոստայն է, որտեղ բոլորը միմյանց հետ կապված են բազում թելերով: Սարգսյանը չի կարող այդ թելերը կտրտել: Վարչապետի ամենահավանական թեկնածուն` ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, ում մասին խոսում են իշխանական շրջանակներում, հանրության շրջանում վստահություն չի վայելում: Իհարկե, վարչապետի անձը կարող էր էական նշանակություն ունենալ ներքաղաքական լարվածության թուլացման համար, եւ գոնե կային մեկ-երկու` Հայաստանից գուրս գտնվող թեկնածուներ, որոնց վարչապետ նշանակելու դեպքում դա կարող էր տեղի ունենալ, բայց այդ տարբերակները շատ արագ չեզոքացվեցին: Եւ կասկած չկա, որ չեզոքացնողները հենց իր` Ս. Սարգսյանի շրջապատի մարդիկ են: Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը Ս. Սարգսյանի համար երդման արարողությունից անմիջապես հետո քաղաքական հետապնդումները դադարեցնելն է: Հրամանագիրն այդպես էլ պետք է կոչվի` «Հրամանագիր քաղաքական հետապնդումները դադարեցնելու մասին»: Մարտի 1-ի դեպքերի պատասխանատուները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Օպերայի գործողությունը պետք է հետաքննվի մանրամասնորեն: Ինչպե՞ս եղավ այդ գործողությունը, ու՞մ նախաձեռնությամբ, ինչպե՞ս զոհվեցին յոթ ցուցարարները եւ մեկ ոստիկանը: Առայսօր հանրությանը չի ներկայացվել իրականությունը, հայտնի չեն որեւէ մեկի, նույնիսկ ոստիկանության աշխատակցի զոհվելու հանգամանքները: Բանտերից Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներին ազատ արձակելուց հետո նախագահը պետք է հանդիպի նրա հետ եւ քննարկի խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցը: Ամենախելամիտը մեկ տարի հետո այն կազմակերպելն է, դա հնարավորություն կտա կողմերին պատրաստվելու ընտրություններին: Սերժ Սարգսյանը բավական ժամանակ կունենա իր խոստացած արմատական փոփոխություններն իրականացնելու համար: Եւ եթե նա շահի հասարակության վստահությունը, արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցությունը նորից զգալի ձայներ կստանա: Այդ պարագայում նա պետք է իրապես դառնա արդար ընտրությունների երաշխավորը: Լ. Տեր-Պետրոսյանը կկարողանա այդ մեկ տարվա ընթացքում ձեւավորել կառույցներ, ստեղծել միասնական ճակատ եւ ընտրություններում հասնել այնպիսի արդյունքների, որոնք հնարավորություն կտան խորհրդարանում ազդել որոշումների կայացման վրա: Եւ պատրաստվել հաջորդ նախագահական ընտրություններին: Շատերը կարող են ասել, թե սա ռոմանտիկ տարբերակ է: Գուցե, չգիտեմ, բայց մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է նաեւ, որ Հայաստանը ո՛չ Սերժ Սարգսյանի, եւ ո՛չ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեփականությունն է: Եվ եթե այս երկու գործիչներն իրապես մտածում են Հայաստանի մասին, ապա պետք է անեն ամեն ինչ` կասեցնելու Հայաստանի օր-օրի թուլացման այս գործընթացը: Էդիկ Բաղդասարյան http://hetq.am/arm/politics/7928/
-
2008-04-07 16:04:00 Армянские женщины-политики убеждены в потребности общества в более широком вовлечении женщин в политику АрмИнфо. Армянские женщины-политики убеждены в общественной потребности в более широком вовлечении женщин в политику. Выступая сегодня в дискуссионном клубе <Зеркало>, депутат Национального Собрания Армении член фракции <Наследия> Анаит Бахшян заметила, что если бы женщин в отечественной политике было больше, они бы удержали коллег- мужчин от проявлений грубости и нарушениях Конституции, случаев насилия и попрания законодательства, что нередко происходит в отечественном обществе. <Верю, что придет день, когда и на пост президента страны выдвинется женщина- кандидат, и выборы пройдут гораздо честнее и свободнее, чем они проходят сейчас>. Депутат парламента член фракции АРФ Дашнакцутюн Рузанна Аракелян, в свою очередь, отметила, что армянское общество пока не готово к полноценному восприятию женщины-политика и увеличивает квоты только <в угоду> обязательств перед Советом Европы. Вместе с тем, она подчеркнула, что, несмотря на то, в армянском парламенте всего 12 женщин-депутатов, они работают ничуть не менее активно коллег-мужчин. Наиболее резко высказалась член Политического Совета оппозиционной Народной партии Армении Рузанна Хачатрян. По ее словам, в обществе нет настроения поздравлять армянских женщин с отмечаемым сегодня Днем материнства и красоты, поскольку многие отечественные женщины уже сегодня возле здания Генеральной прокуратуры требуют освободить находящихся под <незаконным арестом> своих мужей, братьев и сыновей. <Я не вижу никакой разницы в том, кто осуществляет противозаконную политику, мужчины или женщины. Пока у нас совершаются противозаконные действия, у нас могут быть хоть все министры женщинами или оба вице-спикера и спикер парламента. Ничего от этого не изменится>, - заявила Рузанна Хачатрян.
-
<События 1 марта являются результатом фальсификаций итогов выборов главы государства, и других причин, приведших к этим событиям... жертвы столкновений, произошедших в ночь с 1-го на 2-е марта в том числе...>
-
2008-04-07 16:53:00 Лидер партии 'Республика': Хозяином власти в Армении является народ и он найдет способы выражения протеста АрмИнфо. <Хозяином власти в Армении является народ и он найдет способы выражения протеста>, - заявил сегодня в беседе с журналистами лидер оппозиционной партии <Республика> Арам З.Саркисян, посетивший акцию протеста женщин перед зданием Генеральной прокуратуры Армении. По его словам, в Армении есть общество, которое не принимает официальных итогов президентских выборов и есть власть, которая либо должна всех арестовать и править 5 лет, либо идти иным путем. <События 1 марта являются результатом фальсификаций итогов выборов главы государства, и других причин, приведших к этим событиям, искать не следует>, - сказал Саркисян. Отвечая на вопрос, возможно ли проведение реформ после инаугурации Сержа Саркисяна 9 апреля, лидер партии <Республика> подчеркнул: <Еще до 1 марта наш народ не любил эту власть, а сейчас отношение людей к режиму еще более ухудшилось. Как в таких условиях можно проводить реформы?>, - подчеркнул Арам З.Саркисян.
-
2008-04-08 11:46:00 Ряд общественных организаций призывает правительство Армении прекратить аресты по политическим мотивам АрмИнфо. Ряд общественных организаций Армении выступили сегодня с заявлением, в котором призвали правительство страны прекратить аресты по политическим мотивам. Заявление было принято на состоявшемся в Бизнес-Центре Американского Университета форуме под девизом <Куда идешь?>, посвященном предвыборным и поствыборным процессам в Армении. Под документом подписались организаторы мероприятия - журналистский клуб <Аспарез>, Комитет в защиту свободы слова, Хельсинкский Комитет Армении. организация <Интерньюс>, Институт плюрализма прессы, Фонд оказания содействия Институту открытого общества - Армения, Антикоррупционный Центр <Трансперенси Интернешнл> и Ереванский пресс-клуб. При этом в заявлении отмечается, что это - не призыв к вседозволенности, а призыв к правительству стать примером для народа Армении и действовать в рамках закона. Согласно заявлению, до тех пор, пока факты фальсификации на выборах не расследуются и не наказываются те, кто их совершил, к процессу выборов со стороны общества не будет доверия, точно так же, как не будет доверия и к отечественной судебно-правовой системе. <Если фальсификации на выборах будут расследованы, это продемонстрирует решительность властей проводить свободные, демократические выборы>, - говорится в заявлении. Его авторы также призвали правительство Армении призвать к ответственности тех, кто виновен за факты насилия, свидетелем которых стало общество и международные наблюдатели. <Мы призываем международное сообщество добиваться от властей страны выполнения международных обязательств и потребовать расследования и наказания для нарушителей закона>, - говорится в заявлении общественных организаций.
-
2008-04-08 16:09:00 Экс-кандидат в президенты Армении: Не считаю достойными доверия опубликованные ЦИК РА итоги президентских выборов АрмИнфо. Экс-кандидат в президенты Армении, бывший глава МИД и бывший советник президента Нагорно-Карабахской Республики Арман Меликян выступил сегодня с заявлением в связи с внутриполитической ситуацией в Армении. На состоявшейся сегодня же пресс-конференции Арман Меликян отметил, что распространение данного заявления не направлено на создание какого-либо ажиотажа. <В Армении на данный момент налицо глубокий внутриполитический кризис, для выхода из которого общественность, все политические силы и власти должны четко осознать причины, породившие этот кризис. Для этого необходимо объективно и беспристрастно ответить на несколько вопросов>, - отмечается в заявлении. По мнению Армана Меликяна, необходимо ответить на следующие вопросы - почему, начиная с 1996 года, итоги президентских выборов ставятся под сомнение, приводят к нарушениям, и на этот раз с человеческими жертвами; кто несет ответственность за кровавые столкновения, происшедшие 1-2 марта; можно ли считать президентские выборы 2008 года считать состоявшимися. Как отмечается в заявлении, ответив на первый вопрос, вынуждены будем констатировать, что после приобретение независимости в Армении начала формироваться коррупционная система управления, которая, не получив в период президентства Левона Тер-Петросяна должного противодействия, в период президентства Роберта Кочаряна достигла апогея, произошло слияние бизнеса и власти, в результате чего сформировались монополистические структуры во всех отраслях экономики. <Взяточничество и коррупция в сфере юстиции, образования, здравоохранения, социального обеспечения, армии, правоохранительной сфере, во всех сферах, где гражданин сталкивается с государственными чиновниками, стали повсеместными и закономерными явлениями>, - отмечается в заявлении. Как отмечает Арман Меликян, поражение в выборах означало бы для властей лишиться как власти, так и гарантий материального благополучия. В 2008 году к этим опасениям прибавилась особо агрессивная пропаганда команды Левона Тер-Петросяна, антикарабахские акценты, угрозы уголовного преследования в адрес нынешних властей. Эти факторы вместе привели к жесткому противостоянию сторон, которое привело к столкновениям и человеческим жертвам. <За такое развитие событий ответственность несут как власти, так и радикальная оппозиция, которые не пожелали серьезно проанализировать создавшуюся ситуацию путем диалога и, исходя из интересов общества, обеспечить такую атмосферу, которая бы содействовала изменению ситуации в положительную сторону и установлению взаимного доверия>, - отмечается в заявлении. Арман Меликян отмечает, что сейчас стороны ответственность за убийства в результате насилия 1-2 марта возлагают друг на друга, в то время как они обе несут общую моральную ответственность за происшедшее. <Ответственность за действия Полиции и ВС несут политическую ответственность действующие в тот момент президент и Национальное Собрание, поскольку во время событий 1-2 марта в Ереване силы полиции и войска подчинялись приказам гражданских властей. Думаю, что противостояние демонстрантов и властей не было бы таким радикальным, если бы результаты голосования действительно не были бы такими спорными>, - отмечается в заявлении. Арман Меликян приводит распространенные в июле прошлого года официальные данные Агентства по миграции РА, согласно которым около 500 тысяч граждан РА находятся за пределами республики и лишены права участвовать в голосовании. <Вынужден заявить, что не считаю достойными доверия опубликованные ЦИК РА итоги выборов>, - отметил Меликян, добавив, что, по итогам проведенного социологическим центром <Социометр> опроса, в голосовании намеревались принять участие 70% проживающих в Армении избирателей, что в лучшем случае составило бы 1 млн 350 тысяч голосов. <Это означает, что верность более 300 тысяч голосов сомнительна, что, в свою очередь, делает невозможным признание легитимности итогов выборов, тем более - победу одного из кандидатов в первом туре>, - отметил Арман Меликян. Он напоминает, что именно для предотвращения создания подобной ситуации обращался в Конституционный суд, а затем поднял этот вопрос на встречах со всеми наблюдательскими миссиями. <Вынужден вновь напомнить, что Армения на данном этапе отнюдь не является страной закона и в этот судьбоносный для нашего государства момент были бы эффективны лишь те политические решения, которые вытекали бы исключительно из интересов общества. К сожалению, не впервые итоги президентских выборов в Армении ставятся под сомнение, проблемы возникали и у Левона Тер-Петросяна, и у Роберта Кочаряна. Поэтому это не первый случай недостаточной легитимности президента РА>, - отмечается в заявлении. По словам Армана Меликяна, в этих условиях политические решения не могут обозначить какой-то выход из внутриполитического кризиса, и единственный путь это диалог политических сил с участием общественности. Целью подобного диалога, по словам Меликяна, должна быть ликвидация коррупционной системы государственного управления и разделения бизнеса и власти, разработка правил взаимоотношений властей и оппозиционных сил; на основании этих правил подготовить и провести очередные /либо внеочередные выборы. <Пришло время поиска политических решений из создавшейся ситуации, и эти решения можно найти исключительно на основе взаимного согласия в условиях наличия консенсуса между политическими силами>, - отмечается в заявлении.
-
2008-04-08 16:46:00 Арман Меликян о правящей в Армении коалиции: Это очередное рахитичное политическое создание АрмИнфо. Коалиция - это очередное рахитичное политическое создание. Такое мнение сегодня на пресс-конференции в клубе <Урбат> выразил экс- кандидат в президенты Армении, бывший глава МИД и бывший советник президента НКР Арман Меликян, говоря о правящей в Армении политической коалиции, соглашение о создании которой было подписано в прошлом месяце. По словам Меликяна, у этого рахитичного создания большая голова и нет ног. По его словам, в стране, где нет действенной оппозиции и где оппозиция в качестве единственного метода воздействия на внутриполитические процессы видит <выход на улицы>, такая страна больна, и она не может вылечиться усилиями только одной стороны: <Сегодня в результате давления и насилия, оппозиционная атмосфера проникла в каждый дом. Люди попытались найти справедливости на улице, ответом было насилие, и в результате нет веры в будущее, налицо разочарование как во власти, так и в оппозиции. Люди перестали связывать свое будущее с Арменией>. При этом Арман Меликян напомнил, что в нынешнюю коалицию входят те же люди, которые управляли страной в течение 10 лет: <За этот период, я уверен, они качественно не изменились в лучшую сторону. Напротив, скорее, накопили новые грехи. Нет гарантии, которая позволит нам поверить в их обещания>, - отметил Меликян, добавив, что такая гарантия может появиться при условии создания действенной оппозиции, обладающей правами и механизмами их реализации. <Если часть народа должна находиться у власти путем давления и притеснения другой части народа - я не хочу такой власти!>, - заметил Меликян. Он добавил, что его оценка не носит персонифицированный характер, не направлена конкретно против избранного президента РА Сержа Саркисяна, а является призывом к поиску путей выхода из создавшейся ситуации в конструктивном поле.
-
Ամեն տեսակ խնդրանքների կատարման զորավոր աղոթք Սբ. Գրիգոր Նարեկացուց Կենդանի Աստուծո Որդի, օրհնյալ` ամեն բանի մեջ, դու` ահավոր Հոր անքննելի ծնունդ, Քեզ համար անկարելի բան չկա: Երբ քո փառավոր ներկայության Անստվեր նշույլները ծագեն` Մեղքերը կը հալվեն, Դեւերը կը հալածվեն, Հանցանքները կը ջնջվեն, Կապանքները կը խզվեն, Շղթաները կը փշրվեն, Մահացածները նոր ծնունդով Կը կենդանանան, Հարվածները կը բժշկվեն, Վերքերը կ՛առողջանան, Ապականությունը կը վերանա, Տխրությունը տեղի կտա, Հեծությունը կը նահանջի, Խավարը կը փախչի Մշուշը կը մեկնի, Մառախուղը կը հեռանա, Մռայլը կը փարատվի, Աղջամուղջը կը սպառվի, Մութը կը վերանա, Գիշերը կը մեկնի, Տագնապը կը տարագրվի, Չարիքները կը չքանան, Հուսահատությունը կը հալածվի Եւ քո ամենակարող ձե՛ռքը Կը թագավորի, Ո՛վ քավիչ բոլորի: Դու, որ չեկա՛ր մարդկանց հոգիները կորցնելու, այլ` փրկելու, քո անսահման ներողամտությամբ ների՛ր իմ անթիվ չարիքները, որովհետեւ միայն դո՛ւ ես երկնքի մեջ անճառելի եւ երկրի վրա անքննելի, որ ներկա ես գոյություն ունեցող յուրաքանչյուր տարրի մեջ եւ աշխարհի բոլոր կողմերում. դու ամեն բանի սկիզբը, ամեն բանի մեջ ներկա, որ կատարելապես օրհնաբանվում ես բարձունքներում. Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին` փա՜ռք Քեզ` հավիտյան: Ամեն: Մատյան Ողբերգության, գլ. ԽԱ
-
Однако... Арман Меликян не видит ничего ужасного в проведении внеочередных выборов в Армении 08.04.2008 15:20 GMT+04:00 /PanARMENIAN.Net/ ”В проведении внеочередных парламентских или президентских выборов нет ничего ужасного. Но это не должно быть самоцелью”, - заявил сегодня в ходе пресс-конференции экс-кандидат в президенты РА Арман Меликян. ”В организации внеочередных выборов должны участвовать все политические силы республики и это решение должно быть основано на достигнутом этими силами консенсусе”, - заметил Арман Меликян. Он охарактеризовал сформированную в Армении политическую коалицию и правительство как переходные, главной задачей которых будет установление атмосферы взаимного согласия в обществе. Напомним, что недавно президент Армении Роберт Кочарян заявил, что досрочных парламентских выборов в стране не будет. ”Требовать проведения внеочередных выборов в настоящее время – абсурд», - подчеркнул Роберт Кочарян.
-
Вы не только ..... ПИЛИСОПА! Вы ..... фантазер!
-
мохнатая рука... каменный топор и волосатая голова другого... на ночь глядя… :lol: