-
Posts
4,666 -
Joined
-
Last visited
-
Days Won
2
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Tereza
-
А помните Маркса: «Нации, как и женщине, не прощается минута слабости, когда каждый встречный может совершить над ней насилие»? В наше время «минут слабости» жертвы не дожидаются – их создают...
-
Многократно повторенная ложь рано или поздно становится правдой, любил приговаривать Министр пропаганды Нацистской Германии Йозеф Геббельс.
-
'zizou' -ներ, с клавиатурой ясно, не беда, а с Вами все в порядке?
-
Օհան Դուրյան. «Ժողովրդին ավելի մի բորբոքեք» Ժամանակ Երևան Ի՞նչ խոսք, որտե՞ղ է տպագրվելու խոսքս: Ինչո՞վ է հնչելու խոսքս, թույնի ու չարիքի աղբյուր դարձած հեռուստաալիքներով անգամ ցավակցական խոսքեր չհնչեցին: Վախենում են զոհերի թիվն ասել, վախենում են ցավակցական խոսք ասել: Ես խորապես սգում եմ ու ցավում բոլոր զոհերի համար: Թափված արյունը, բոլորիս անեծքը, նզովքը քրքրելու է ձեզ: Դուք հետ գլորեցիք երկիրը 1937 թվական, ինքներդ ձեզ հռչակել եք երկրի կառավարիչներ եւ ստորացնում, սպառնում, ծեծում ու ջարդում, ձերբակալում ու սպանում եք սեփական ժողովրդին՝ ազատության համար պայքարող, խաղաղ, արժանապատիվ քաղաքացիներին: Դուք զրկել եք մեզ ձայնի, խոսքի, ընտրելու, շարժվելու, տեղեկանալու իրավունքից: Երկիր-դրախտավայրը վերածել եք կատարյալ դժոխքի: Մեր ժողովրդի երկնքում սեւ ու մութ ամպեր եք կուտակել, անտանելի եք ու ատելի, արհամարհանքի ու նողկանքի արժանի, քրիստոնեական ոչ մի նշույլ ձեր վարքագծում չկա, դուք պատերազմ եք հայտարարել ձեզ համար օտար մեր ժողովրդին: Դուք կատարյալ հիվանդ հոգիներ եք, որովհետեւ ապացուցեցիք, որ ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքը կարող է ձեզ դարձնել անգամ ազգասպան, ցեղասպան. չհամարձակվեք այլեւս 1915 թվի ցեղասպանության հարց բարձրացնել: Ի՞նչ արտակարգ իրավիճակ եք հայտարարում: Ձեր գոյությունն արդեն այս երկրում արտակարգ, արտառոց եւ պայթունավտանգ իրավիճակ է մեր ժողովրդի համար: Ժողովրդին ավելի ու ավելի մի բորբոքեք, բարեբախտաբար, ժողովրդի մեջ այլեւս պայքարի չմարող կրակն է բոցկլտում: Մեր պայքարող, նվիրյալ ժողովուրդը հասնելու է իր ազատությանը, նա արժանի է իր ընտրյալ նախագահին՝ Շարլ Դը Գոլի օրինակը կրկնած Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ նա ազատվելու է Սադամ Հուսեյնի նմանակներից:
-
Левон Тер-Петросян: Власти Армении не заинтересованы в исчерпывающем расследовании событий 1 марта 14.03.2008 14:08 GMT+04:00 /PanARMENIAN.Net/ Первый президент Армении Левон Тер-Петросян 13-ого марта встретился с комиссаром Совета Европы по правам человека Томасом Хаммарбергом, а затем с руководителем ереванского офиса ОБСЕ Сергеем Капиносом. В ходе встречи Левон Тер-Петросян отметил, что власти Армении не заинтересованы в исчерпывающем расследовании событий 1-ого марта и придал особую важность проведению независимого расследования со стороны международных структур, что и предлагало председательство ЕС. Первый президент также сообщил, что до сих пор продолжаются аресты его сторонников и некоторые из них подвергаются насилию со стороны правоохранительных органов. Левон Тер-Петросян передал европейским дипломатам соответствующие справки как о задержанных, так и о подвергшихся насилию лицах.
-
Томмас Хаммарберг: Должны быть наказаны только те, кто совершил уголовные преступления в ходе событий 1-го марта 15.03.2008 15:28 GMT+04:00 /PanARMENIAN.Net/ Премьер-министр Армении Серж Саркисян накануне встретился с комиссаром Совета Европы по правам человека Томасом Хаммарбергом и возглавляемой им делегацией. Об этом сообщает пресс-служба правительства Армении. В ходе встречи собеседники затронули тему поствыборной ситуации в республике и возможности ее нормализации. Серж Саркисян подчеркнул, что власти Армении предпринят все средства для возобновления стабильности в стране. Комиссар СЕ по правам человека представил премьер-министру свои впечатления от проведенных встреч, с помощью которых, как заявил Томас Хаммарберг, он подготовит доклад сразу после возвращения в Страсбург. Комиссар придал особую важность уравновешенному подходу в сложившейся ситуации. Стороны выразили мнение, что должны быть наказаны только те лица, которые совершили уголовное преступление в ходе событий 1-2 марта. Томас Хаммарберг заметил, что Армении представляет важность для Совета Европы, и он готов продолжить сотрудничество с новоизбранным президентом Сержем Саркисяном.
-
Мэтью Брайза: Армения и Америка должны работать вместе над восстановлением развития демократии в РА 15.03.2008 15:06 GMT+04:00 /PanARMENIAN.Net/ То, что произошло в Армении, это трагедия, так как погибли люди. Это серьезный удар по демократии. Об этом заявил заместитель помощника Госсекретаря США Мэтью Брайза. По его мнению, происшедшее можно рассматривать как революцию или как серьезную общественную коллизию. «Выборы вышли за пределы нормального процесса. По большому счету, не имеет значение, как мы это назовем. Главное, Армения и Америка должны работать вместе для того, чтобы восстановить поступательное развитие демократии. Думаю, это реально», - сказал дипломат. Вместе с тем Брайза подчеркнул, что США не рассматривают мир в категориях “кто кого”… «У Армении были всегда тесные отношения с Россией. Российские компании являются там главными инвесторами. Однако это не так важно для нас. Что важно, так это преданность Армении и Америки общим стратегическим интересам и ценностям, важнейшей из которых является демократия. Армения была достаточно успешна в области продвижения демократии, и поэтому была допущена к участию в американской программе “Вызовы тысячелетия”. Однако последние события бросают тень на прочность армянской демократии. Мы призываем правительство восстановить свободу печати, отменить чрезвычайное положение и начать широкомасштабный диалог с обществом. Американские компании могут работать везде, где прилагаются усилия по продвижению демократии, улучшается инвестиционная среда и главенствует закон. Это наша цель», - отметил Мэтью Брайза, передает «VOA News».
-
ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ միայն ժողովրդավարական միջավայրում Մարտ 14, 2008 - 02:32 ?Հազարամյակի մարտահրավերներ? ծրագրի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը երեկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված նամակում նշել է, որ ?Հազարամյակի մարտահրավերներ? կորպորացիան իրավունք ունի կասեցնել կամ դադարեցնել Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը, եթե լուրջ քաղաքական հետընթաց է տեղի ունենում: Այս նամակը պաշտոնական զգուշացում է, որ վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ ?Հազարամյակի մարտահրավերներ? կորպորացիայի կողմից ֆինանսավորման վրա: Դանիլովիչը նաեւ գրել է, որ կորպորացիան վերանայում է Հայաստանում իր աշխատանքի գործառնական տեսանկյունները հայտնի իրադարձությունների լույսի ներքո, ներառյալ լրատվամիջոցների ազատության սահմանափակումը եւ արտակարգ դրության հայտարարումը, եւ ուշի ուշով հետեւում է իրադրությանը ԱՄՆ-ի կառավարության եւ դոնոր գործընկերների հետ միասին: ?Որպես Հայաստանի բարեկամ եւ երկարաժամկետ տնտեսական աճի, կայունության եւ ժողովրդավարության ջատագով՝ ?Հազարամյակի մարտահրավերներ? կորպորացիան պարտավորություն ունի հաստատելու, որ մեր ծրագիրը գործում է ժողովրդավարական միջավայրում: Կորպորացիայի համաձայնագիրը Հայաստանի ժողովրդի հետ` 235,6 միլիոն դոլար հատկացնելու վերաբերյալ, հիմնված է երկրի քաղաքական ցուցանիշներով ձեւավորվող շարունակական ընթացիկ կատարողականի վրա?,- եզրափակել է Ջոն Դանիլովիչը:
-
Պահանջվում է նահատակ Մարտ 14, 2008 Երեւանում մարտի մեկից ուժի մեջ մտած արտակարգ դրության մասին հրամանագիրը մոտենում է իր ավարտին: Սակայն արդեն հիմա կարելի է գնահատել մի կողմից նրա ազդեցությունը հասարակության, մյուս կողմից` իշխանական ճամբարի դիրքերի ամրապնդման վրա: Արտակարգ դրությունն օգտագործվեց այլընտրանքային ԶԼՄ-ների փաստացիորեն փակելու, պրոիշխանական ԶԼՄ-ների կողմից տեղեկատվական տեռոր սկսելու, ձերբակալությունների ալիքը գագաթին հասցնելու համար: Բայց վերը նշվածը բացարձակապես չհանգեցրեց իշխանական ճամբարի դիրքերի ամրապնդմանը, քանզի ոչինչ չարվեց վարչախմբի համար վտանգի հիմնական աղբյուրը` հասարակական լայնածավալ դժգոհությունը թուլացնելու համար: Այսինքն` մարտի 21-ի պոտենցիալ իրավիճակը գործնականորեն ոչնչով չի տարբերվելու մարտի մեկին գրանցված իրադրությունից: Ակնհայտ է, որ իշխանություններին բացարձակապես ձեռնտու չի իրենց վերցրած «թայմ աուտի» ավարտը: Հասարակությունն արդեն գիտակցել է, որ անկյունում հայտնված վարչախումբը ունակ է ամեն ինչի, եւ գուցե այդ պատճառով է, որ ամենատարբեր շերտերում տարածվում են տարատեսակ շշուկներ հետագա զարգացումների վերաբերյալ: Հասարակության համար պարզ է, որ նոր արտակարգ դրության հայտարարումը ներկայումս հիմքեր չունի /ըստ գործող նախագահի` Երեւանում դրությունը կայուն է, իսկ արտակարգ դրության ռեժիմի խախտում չի արձանագրվել/, իսկ դա կարող է մեկնաբանվել, որ անհրաժեշտ է «ստեղծել» նոր, հասարական մեծ ռեզոնանսի պոտենցիալ ունեցող պատահար, որը կդառնա նոր, գուցե հանրապետության մասշտաբով արտակարգ դրության հայտարարման նախապայման: Կենցաղային խոսակցություններն արդեն տարբերակում են իրադարձությունների զարգացման մի քանի ռադիկալ սցենարներ, օր.` քաղաքական սպանություններ /հատկապես «Տիգրան Նաղդալյան» սցենարով/, ոստիկանական բաժանմունքների կամ նմանատիպ օբյեկտների պայթեցում եւ այլն: Երեւի թե մարդկանց արդեն ծանոթ է քրեածին ռեժիմների`«յուրայիններին» խժռելու միջոցով իշխանության ղեկին ամեն կերպ մնալու համաշխարհային պրակտիկան: Ներկայումս առավել հավանական են համարում առաջին տարբերակի կիրարկումը /օր.` մեկ կամ մի քանի հանրապետական /կամ բարգավաճական/ պատգամավորների սպանություն/: Այնպես որ, պահանջվում են նահատակներ… Ա.Ս.
-
Չեն հանդուրժվելու Մարտ 14, 2008 Միջազգային ճգնաժամային խմբի` Եվրոպայի ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը երեկ ամերիկյան «Wall Street Journal» պարբերականում հրապարակված հոդվածում նշել է, որ Հարավային Կովկասում քչերն են հավատում, թե կարող են իշխանություն փոխել խաղաղ ճանապարհով` քվեատուփերի միջոցով: Նրա խոսքերով, Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած բռնությունները թեեւ առաջինն էին Երեւանի փողոցներում, սակայն տեղավորվում են Հարավային Կովկասում արդեն շատ ծանոթ վտանգավոր սխեմայի շրջանակներում: Ըստ Ֆրեյզերի, «հաճախ կրկնվող սցենարը հետեւյալն է. նախ խախտումները եւ ընտրակեղծիքների մասին պնդումները ստվերում են ընտրությունները, այնուհետեւ ընդդիմությունը բողոքի զանգվածային ցույցեր է կազմակերպում, եւ վերջապես` ուղարկվում է ոստիկանությունը եւ անհամարժեք ուժ է գործադրում` ծեծելով ազատելով փողոցները ցուցարարներից: Դա այնքան սովորական բան է դարձել Հայաստանում եւ Ադրբեջանում, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններն այժմ կարծես նույնքան ժամանակ են ծախսում հետընտրական պայքարին պատրաստվելու վրա, որքան ծախսում են քվեների համար ընտրարշավի վրա: Նույնը, ինչպես երեւում է, սպասվում է Վրաստանում մայիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված, որտեղ նոյեմբերին կառավարության հարձակումը խաղաղ ցուցարարների վրա նախորդեց հունվարյան նախագահական ընտրություններին»: Ֆրեյզերը գրում է, որ տարածաշրջանում անչափ շատ ընտրություններ են ստվերվել ձայների վատ կամ շատ վատ հաշվարկով, ընդդիմադիր ակտիվիստների ահաբեկմամբ, քվեատուփերի լցոնմամբ, բազմակի քվեարկությամբ, կողմնակալ ընտրական հանձնաժողովներով, կառավարության թեկնածուի աջակցման համար պետական ռեսուրսների օգտագործմամբ եւ լրատվամիջոցների կողմից ընտրարշավի աղավաղված լուսաբանմամբ: «Դա չէ այն հետխորհրդային իրականությունը, որի հույսը ունեին շատերը: Խորհրդային Միության փլուզումից եւ Հարավային Կովկասի հանրապետությունների անկախացումից հետո բոլորը խոսում էին նրանց ժողովրդավարացման մասին»,- շեշտում է Սաբինա Ֆրեյզերը: Վերջինս գտնում է, որ մեղքի իր բաժինն ունի նաեւ միջազգային հանրությունը: Միջազգային հաստատությունները ներկայացնող դիտորդները, հատկապես` խորհրդարանականները, սովորաբար հակված են շատ արագ հավանություն տալ ընտրություններին` առաջնորդվելով քաղաքական նպատակներով. աջակցել կառավարության թեկնածուին հանուն «տարածաշրջանային կայունության» կամ էլ պարզապես նպաստել առանձին դաշնակիցների` իշխանության մնալուն: Ֆրեյզերը շատ ավելի վստահելի է համարում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության գնահատականները, որոնք հիմնված են շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ տեւած դիտարկումների վրա, եւ որոնք վերջնական տեսքով շատ ավելի ուշ են ներկայացվում: Հոդվածագիրը շեշտում է, որ ընտրությունների նման սցենարը կկրկնվի, մինչեւ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն նոր ուղեգիծ չորդեգրեն` աջակցելով ավելի շատ այդ երկրների հաստատություններին, այլ ոչ թե անհատներին: «Նրանք պետք է հստակ հասկացնեն, որ կեղծված ընտրությունների հերթական շրջանը չի հանդուրժվելու: Խորհրդային Միության փլուզումից 17 տարի անց բոլոր այդ երկրները պետք է արդեն իմանան` ինչպես անցկացնել իսկական ընտրություններ: Ժամանակն է, որպեսզի տեղի իշխանությունները եւ նրանց օտարերկրյա գործընկերները Հարավային Կովկասում եւ նախկին Խորհրդային Միության որեւէ այլ վայրում ժողովրդավարական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու եւ հետագա արյունահեղություններից խուսափելու համար անհրաժեշտ քաղաքական կամք ցուցաբերեն»,- եզրափակում է Սաբինա Ֆրեյզերը:
-
Քրեական-օլիգարխիկ վարչախմբի կործանումը Հայաստանում Մարտ 14, 2008 Հայաստանում ձեւավորված հետընտրական իրավիճակի բոլոր պարամետրերը թույլ են տալիս կատարել բոլորի համար կարեւոր հետեւություն՝ կաթվածահար եղած քրեական-օլիգարխիկ վարչախումբը մոտենում է կործանման սահմանին։ Ինքն իրեն փրկելու վերջին փորձը՝ մարտի մեկին Երեւանի կենտրոնում արհեստական անկարգությունների եւ անմեղ մարդկանց զանգվածային գնդակահարության կազմակերպումը, միայն սեղմեց սնանկացած վարչախմբի պարանոցին փաթաթված պարանը։ Այսուհետ վարչախումբը շարունակում է պահպանել իր գոյությունը բացառապես հասարակության ակտիվության ճնշման հետեւյալ հինգ մեխանիզմները գործադրելու միջոցով. 1. Արտակարգ դրության հայտարարման մասին նախագահի հրամանագրի օգնությամբ լրացուցիչ իրավունքների եւ լիազորությունների յուրացում։ Վարչախումբը իրեն իրավունք է վերապահել հասարակության նկատմամբ գործադրել զանգվածային հալածանքներ եւ ուղղակի բռնություններ՝ այդ թվում նաեւ բանակի միջոցով։ 2. Կարծիք արտահայտելու եւ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հասարակության իրավունքի զրկում։ Ներկայումս հասարակությունն ապրում է իր դեմ ուղղված տեղեկատվական ահաբեկչության պայմաններում։ 3. Հասարակության ակտիվ հատվածի մեկուսացում ձերբակալությունների, կալանավորումների միջոցով։ Շրջանառության մեջ է դրվել վախեցնելու, ահաբեկելու քաղաքականությունը։ 4. Հասարակությանը արտաքին վտանգի գաղափարի շարունակական ներարկում։ Ղարաբաղյան ճակատում լարվածության խորացումը ակտիվորեն շրջանառվում է հեուստաալիքներում։ 5. Քաղծառայողների նկատմամբ կիրառվող ճնշման ուժգնացում։ Քրեական ստրուկտուրաները մոբիլիզացված են։ Վարչախմբի սնանկության առաջ գալը, անկասկած, կապված է այն հանգամանքի հետ, որ նրա ղեկավարների կողմից ուշադրության չարժանացան վերջին տարիներին հայկական հասարակության մեջ կատարված որակական փոփոխությունները։ Ըստ արժանվույն չգնահատվեց նաեւ ղեկավարող ճամբարի զարգացման ապակառուցողական բնույթը։ Քրեական հեղինակությունների պոտենցիալի վրա կառուցված քոչարյանա-սարգսյանական վարչախումբը ի սկզբանե ունակ չէր դառնալ գործունակ քաղաքական միավոր։ Արհամարհվեց այն հանգամանքը, որ Հայաստանի հասարակությունը արդեն չի ցանկանում հաշտվել երկրում քրեական-օլիգարխիկ վարչախմբի գոյության փաստի հետ։ Առավել եւս արհամարհվեց վարչախմբի հետ պայքար սկսելու հասարակական պատրաստակամությունը։ Նախագահական ընտրությունների անցկացման ժամանակահատվածը սոսկ բացահայտեց այդ հանգամանքը։ Իներցիային ենթարկված գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ այդ աթոռին հավակնող Սերժ Սարգսյանը արդեն նախընտրական ժամանակամիջոցում մեխանիկորեն մեկնարկեցին վարչական տեռորի մեքենան` ցուցադրելով հասարակությանը, որ այսուհետ նրա հետ շփումները հիմնված կլինեն բացառապես շանտաժի վրա։ Արդյունքում իշխանությունները կատարեցին իրենց խոշորագույն սխալը՝ հարյուր հազարավոր մարդկանց համար բացահայտելով, որ այսուհետ նրանք դառնում են գործող եւ գալիք վարչախմբի պատանդները։ Դա արվեց բռնի պարտադրանքի միջոցով մարդկանց Սերժ Սարգսյանի հանրահավաքներին քշելու միջոցով։ Ղեկարությունը չհասկացավ, որ մարդկանց իրենց ապագա կենսակերպի եւ երկրի հետագա բնույթի ցուցադրությունը վարչախմբի համար հավասարազոր է ինքնասպանության։ Դեռեւս չկողմնորոշված մարդիկ այն ժամանակ հասկացան՝ ինչպիսի ապագա է իրենց առաջարկվում։ Դրա խորհրդանշական արդյունքը դարձավ մարդկանց զանգվածային անցումը փետրվարի 26-ին Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի օգտին կազմակերպված հանրահավաքից դեպի Ազատության հրապարակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաք։ Միայն այդ ժամանակ իշխանությունները գիտակցեցին իրենց քաղաքական կուրսի սնանկությունը։ Հետընտրական օրերը ցույց տվեցին, որ գործող վարչախումբը այլեւս զուրկ է իր դիրքերի պաշտպանության համար ցանկացած միջոցի կիրառումից՝ բացի կոպիտ բռնությունից։ Քվեարկության օրը՝ փետրվարի 19-ին, ընտրական տեղամասերում իրեն դրսեւորած բռնի ուժը միայն նախերգանք դարձավ վարչախմբի կողմից մարտի մեկի բռնությունների ալիքը կազմակերպելու ճանապարհին։ Բռնության վերջին ակտը դարձավ իշխանությունների՝ շանտաժից դեպի ուղղակի, բացահայտ սպանություններին անցնելու ցուցադրությունը։ Ինչպես ճշգրիտ նկատեց ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Բրայզան՝ «իշխանությունների դաժան հակազդեցությունը ռեակցիա էր անհուսալի դրության նկատմամբ»։ Բռնության ցուցադրությունն ուներ նաեւ կոնկրետ հեռանկարային նպատակ՝ ստեղծել պայմաններ հասարակության ակտիվությունը հետագայում խեղդամահ անելու համար եւ նոր հնարավորություններ քրեական-օլիգարխիկ վարչախմբին սպառնացող ոչնչացման վտանգը կանխելու համար։ Դրան որպես «իրավական հիմք» ծառայելու կոչվեց արտակարգ դրության ռեժիմի հաստատումը։ Անհրաժեշտ էր ստանալ օրինական իրավունք ազատ ԶԼՄ-ների գործունեությունն արգելելու եւ ձերբակալությունների համար։ Ստեղծվեց նաեւ հետագա գործողությունների գաղափարական հիմքը՝ բոլոր հանցագործությունների համար մեղավոր ճանաչվեց ընդդիմությունը։ Ներկայումս լիովին ակնհայտ է, որ առանց վերոնշյալ մեխանիզմների գործադրման վարչախումբն այսուհետ ի վիճակի չէ շարունակել սեփական գոյությունը։ Ռեժիմի հիմնական հույսը կայանում է նրանում, որ հասարակությունը կվերադառնա քրեական-օլիգարխիկ վարչախմբին նկատմամբ բացարձակ հնազանդության պայմաններին։ Գործի են դրվել նույնիսկ հոգեբաններ, որոնց հրահանգված է ներշնչել հասարակությանը, որ «իրեն ինչ-որ մեկը հիպնոսացրել է»։ Առավելագույնս ակնբախ է, որ վարչախմբի անդամները որեւէ ցանկություն չունեն փոխելու իրենց կենցաղը եւ երկրում գործող կարգերը։ Սեփական իրադրության անհուսալի եւ անդառնալի սնանկությունը չի գիտակցվում նույնիսկ վարչախմբի ղեկավարների կողմից։ Ամենայն հավանականությամբ, նրանք միայն հույս ունեն, որ վարչախմբի պլաններին ոչինչ չի կարող խանգարել։ Դրա պայծառ վկայությունն է վարչապետ Սերժ Սարգսյանի` մարտի 13-ի հարց ու պատասխանը: Սակայն ժամանակն անում է իր գործը։ Շատ արագ հասարակությունը գտավ տեղեկատվությունը տարածելու այլընտրանքային եղանակներ։ Եվ այդ հանգամանքը նոր վտանգի առջեւ կանգնեցրեց վարչախմբին. սկսեցին շրջանառվել մարտի մեկին կատարված դաժան հանցագործությունների մասին վկայող փաստերը։ Հանցանքներ, որոնք ներկայացվեցին ոչ միայն միջազգային հանրությանը, այլ նաեւ իշխող ճամբարի անդամներին։ Սկսվեցին նոր գործընթացներ, որոնք շրջանցում էին ներդրված սահմանափակումները։ Առաջին հերթին վարչախումբը կանգնեց արեւմտյան հանրության պահանջների առջեւ՝ չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը եւ վերականգնել քաղաքացիների ազատությունները։ Այսինքն՝ վարչախմբին կտրականապես առաջարկվում է իրադրությունից բացազատել իրեն փրկող բոլոր հինգ մեխանիզմները։ Թե դա ին՞չ կարող է նշանակել սնանկացած վարչախմբի համար՝ ամենից լավ գիտեն հենց իշխանական ճամբարի անդամները՝ սա իրենց վերջնական կործանման սկիզբն է։ Դատելով իշխանությունների գործողություններից՝ նրանք դեռեւս հույս ունեն հաղթահարել այդ խոչընդոտը։ Հավանաբար, հույս ունեն, որ միջազգային հանրությանը կարելի է ցուցադրել ավելի մեծ բռնությունների գնալու սեփական պատրաստակամությունը։ Ըստ երեւույթին, նաեւ հույսեր կան, որ կարելի է ահաբեկել Հայաստանի հասարակությանը։ Երկու նպատակների համար էլ նոր սադրանքների զինանոցը սպառված չէ։ Ցանկացած դեպքում վարչախումբը գիտակցում է՝ իր հետագա գոյության պայմանները չեն կարող փոփոխվել։ Նույնիսկ եթե անհրաժեշտ կլինեն ավելի ծանր հանցագործություններ։ Բայց դա նրանց կարծիքն է, ավելի շուտ՝ ցանկությունը։ Հայաստանի հասարակությունն այլ կերպ է մտածում։ Ա.Ս.
-
ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ Հասարակական կազմակերպությունների հայտարարություն Մարտ 14, 2008 - 10:05 Մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումները եւ քաղաքական հետապնդումները, որոնք սքողվում են ?սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւ բնակչության իրավունքների ու օրինական շահերը պաշտպանելու նպատակներով?: Հայտարարում ենք, որ` - 2008թ. նախագահական ընտրություններից հետո անցկացվող խաղաղ ցույցերը հանդիսացել են կեղծիքներով եւ բռնարարքներով ուղեկցվող ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի արտահայտում, ինչը չէր կարող այլ կերպ դրսեւորվել ազատ խոսքի բացակայության, մարդու իրավունքների ճնշման եւ հանցագործների անպատժելիության տարեցտարի սաստկացող մթնոլորտում, - ս.թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարների դեմ բռնի ուժի կիրառումը եւ ձերբակալությունները իշխանությունների կողմից սանձազերծված հանցագործ քայլ էր, որն էլ հենց հանդիսացավ հիմնական պատճառը մարտի 1-ի եւ 2-ի գիշերվա ցավալի իրադարձությունների, - խաղաղ ցուցարարներին Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում զինված ուժերի կողմից շրջապափակումը, կրակոցներով ու վահանների աղմուկով ահաբեկելը հանդիսացել են ՀՀ իշխանությունների կողմից կազմակերպված սադրանք եւ սեփական ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն, - ս.թ. մարտի 1-ից մտցված արտակարգ դրությամբ քաղաքացիներին լրատվական բլոկադայով ճնշելը, անձանց եւ կազմակերպություններին արտահայտման իրավունքից զրկելը, համատարած բռնություններ եւ քաղաքական հետապնդումներ ծավալելը այսօրվա իշխանությունների հակաժողովրդավարական էության բացահայտումն է, - ՀՀ սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության չապահովումն ապացուցում է անկախ ու արդար դատական իշխանության բացակայությունը իրեն ժողովրդավարական եւ իրավական պետություն հռչակած երկրում: Պահանջում ենք իշխանություններից` - անհապաղ եւ ամբողջությամբ վերացնել արտակարգ դրությունը մայրաքաղաքում, - ազատել քաղբանտարկյալներին, դադարեցնել ?վհուկների որսը? եւ բացահայտել մարտի 1-2-ի դեպքերի իրական պատասխանատուներին, - դադարեցնել ստահոդ, սադրիչ, հանդուրժողականություն ամենեւին չսերմանող եւ միակողմանի լուսաբանումները պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցներով: Դիմում ենք միջազգային հանրությանը` - տալ օրենքի ոտնահարումներով, բռնություններով ու կեղծիքներով անցկացված 2008թ. նախագահական ընտրությունների համարժեք գնահատական, - միջոցներ ձեռնարկել կանխելու Հայաստանի հետագա հետընթացը ժողովրդավարության ուղուց:
-
ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ Թերթերը չեն տպագրվել, մեղմացումներ չկան Մարտ 14, 2008 - 10:12 www.hra.am Ռոբերտ Քոչարյանի մարտի 13-ի հրամանագրով փոփոխություններ են կատարվել արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 1-ի իր հրամանագրում, որոնք վերաբերում են լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին: Փոխվել է մարտի 1-ի հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը` ?զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում?, շարադրվում է հետեւյալ խմբագրությամբ` ?արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղանակով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը?: Իրականում սակայն ոչ մի բան էլ չի փոխվել, իրականացել է նախօրեին հնչած մեր մտավախությունը, մարտի 1-ից չհրատարակվող թերթերը լույս չեն տեսել նաեւ մարտի 14-ին։ Իսկ թե ինչու, պարզաբանում են թերթերի խմբագիրները։ ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ` ?ՀՐԱՊԱՐԱԿ??թերթի գլխավոր խմբագիր–Մարտի 13-ին մենք աշխատել ենք, ամփոփել են 15 օրվա իրադարձությունները, գիշերվա 2-ին թերթը տարել են տպարան, ուր նստած էր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը, որը առանց որեւէ պատճառաբանության ասել է, որ թերթը չի տպվելու։ Թերթը տպել արգելելու վերաբերյալ պատճառաբանություն ներկայացնելու մեր առաջարկին ի պատասխան ասաց, թե պատճառներ չի ներկայացնում։ Այսպես մերժել են բոլոր թերթերին։ Տպագրվել են այն թերթերը, որ մարտի 1-ից հետո էլ էին տպագրվում։ Այնպես որ մամուլի ազատության սահմանափակումները չեն մեղմացել, դրանք ընդամենը ֆորմալ քայլ էին, Արեւմուտքին ցույց տալու համար, որ իշխանությունները զիջումների են գնում, բայց իրականում ներքին կարգով պահեցին նախկին վիճակը։ Ու հայտնի չէ, թե չորս օրից հետո, երբ արտակարգ դրությունը վերացած լինի, հնարավոր լինելո՞ւ է տպագրվել, թե իշխանությանը այս վիճակը այնքան դուր կգա, որ կշարունակեն նույն գրաքննությունը այլ մեթոդներով կիրառել։ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ?ԱՌԱՎՈՏ??օրաթերթի գլխավոր խմբագիր-Երեկ մենք աշխատել ենք, թերթը պատրաստել, տարել տպարան։ Տպարանում նստած էր Ազգային անվտանգության ծառայության գրաքննիչը, ով թույլ է տալիս, կամ արգելում է տպագրությունը։ Տարան մեր թերթի 4-րդ, 5–րդ, 6-րդ, 7-րդ էջերը, ուր Լեւոն Տեր–Պետրոսյանի բաց թողնված ասուլիսներն էին։ ԿԳԲ–ի գրաքննիչը ասաց, որ այդ ասուլիսներում պարունակվում է ակնհայտ սուտ տեղեկատվություն, ինչը հակասում է նախագահի հրամանագրին, եւ թերթը չի կարող տպվել եւ արգելեց թերթի տպագրությունը։ Նրանք միջազգային հանրության աչքին թոզ փչելու համար հայտարարեցին, թե մեղմացումներ են արել, բայց ոչ մի բան էլ չեմ մեղմացրել։ ?ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ??օրաթերթի գործող խմբագիր?ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ?էլ ասաց, որ երեկոյան թերթը սովորականի պես տարել են տպարան ու էլի հանդիպել Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի, ով կարդացել է նյութերը, հեռախոսով ինչ–որ մեկի հետ զրուցել եւ ասել, որ ?Հայկական ժամանակը? չի տպագրվելու։ Հայկ Գեւորգյանը եւս կարծում է, որ մամուլի ազատության սահմանափակումների մեղմացումները ?մեղմացումներ չէին, այլ միջազգային հանրության աչքին թոզ փչել, մեր իշխանությունները հստակ ցանկ ունեն, թե որ թերթերը չեն տպագրելու?։ Հայտարարված մեմղացումներից հետո չեն գարծում նաեւ էլեկտրոնային թերթերը։??ԼՐԱԳԻՐ??էլեկտրոնային թերթի խմբագիր?ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆԸ?ասաց, թե ինչպես մարտի մեկին, այնպես էլ այսօր, իրենց չաշխատելու պատճառը խմբագրությունը չէ, այլ նրանք, ովքեր անջատել են թերթը։ Հայկազն Ղահրիյանի կարծիքով, եթե իշխանությունները թույլ չեն տալիս թերթերին աշխատել, նշանակում է, որ սահմանափակումներիր ոչ մի մեղմացում էլ չի եղել։
-
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ Հրատարակված է Մարտ 14, 2008 Մի խումբ հոգեբաններ բավականին թմբկահարեցին ամբոխավարության, սեւ մոգության մասին պատումներ: Մինչդեռ տարիներ շարունակ ոչ մի հոգեբան չանդրադարձավ հասարակական թմբիրի, հիվանդագին հանդուրժողականության վտանգավոր խնդիրներին: Ու երբ հանկարծ զարթնեցին, ըմբոստացան մարդիկ` որակվեցին տգետ ամբոխ` վայրենի վարքուբարքով: ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ Գայանե Ղազարյանը «Մեր ժամանակի հերոսները, իդեալական եւ իրական կերպարները» գիտական թեզում, ուսումնասիրելով վերջին տարիներին հասարակական արձագանքները քաղաքական, սոցիալական երեւույթներին, հանգել է վտանգավոր եզրակացության` «հասարակական փաստացի հանդուրժողականություն»: Սա նշանակում է մեր հասարակությունը օրինախախտ, նաեւ` օրենքների միջոցով ոչ օրինական ձեւերով հաջողության հասնելու վարքի հանդեպ շատ հանդուրժողական վերաբերմունք ունի: «Երբ հասարակությունն սկսում է հանդուրժել վերնախավի օրինախախտ վարքը եւ այդ օրինախախտության արդյունքում իր սեփական ճնշվածությունն ու իր իրավունքների ոտնահարման ճանապարհը տեսնում է նաեւ իր կողմից օրենքները խախտելու արդարացվածության մեջ, այդ դեպքում հասարակությունը կանգնում է ապակայունացման եւ դեգրադացիայի առջեւ», - համոզված է Գայանե Ղազարյանը: Հանդուրժողականության ու խաղաղության կոչերը Գայանեն` որպես սոցիոլոգ, դիտարկեց դեգրադացիան խորացնելու, հասարակության սոցիալական, քաղաքացիական գիտակցությունը բթացնելու հերթական միտում: «Եվ, վերջապես, ի՞նչ է նշանակում հանդուրժող լինել, ու՞մ, ինչի՞ հանդեպ` չընտրված նախագահի՞, ընտրակեղծիքների՞, զոռբայությա՞ն, ալան-թալանի՞, ապաբարոյականացմա՞ն, խորհրդարանում տգետների, օլիգարխների առկայությա՞ն... Եվ կոնկրետացումը չկար, ուղղակի կոչ էին անում: Ստացվում է` պիտի հանդուրժող լինենք հենց այդ ամենի հանդեպ», - փաստում է Գ.Ղազարյանը: Իհարկե, նման երեւույթների հանդեպ ոչ մի նորմալ հասարակություն հանդուրժող չի լինում: Սրանց դեմ մարդիկ ըմբոստանում են. ասպիսին պիտի լինի նորմալ հասարակության արձագանքը: Հասարակություն լինելու լավագույն ինդիկատորը նման երեւույթների հանդեպ անհանդուրժողականությունն է: Վերջին իրադարձություններից հետո Գ.Ղազարյանը` որպես մասնագետ, ցնծության մեջ էր, քանի որ իր թեզում եզրահանգած վտանգներից մեկը կարող էր արդեն ջնջել` հասարակությունը հանդուրժող չի: Հասարակությունը դրանով ցույց է տալիս, որ ինքն է պետության տերը, իշխանությունները իր կամակատարներն են: Ֆրանսիայում, երբ մուսուլմանների հետ կապված խնդիրների շուրջ դժգոհություններ եղան, էմիգրանտները դուրս եկան, մոտ 500 մեքենաներ այրեցին, ընդ որում` այդ մեքենաների տերերը կապ չունեին իրենց դժգոհության հետ: Բայց դրանով նրանք իշխանությանը հասկացրին. «Դու ինձ դուր չեկար, քո պահվածքը ինձ դուր չեկավ: Դու պարտավոր ես պատասխան տալ»: Նույնը տեղի ունեցավ մեզանում` շատ ավելի մեղմ ձեւերով, քանի որ հասարակությունը վառեց կոնկրետ թիրախի` ոստիկանության մեքենաները, ոչ թե ուղղակի բողոք արեց, ուղղակի ջարդարարություն: Այս իմաստով հայերը բարեպաշտ են, պատիժ եւ պատժել չեն սիրում. մենք ներում ենք բոլորին... Ըմբոստացումը հասարակության` թմբիրից արթնացման լավագույն դրսեւորումն է: Սա նշանակում է` հասարակությունը մեկ քայլ առաջ կատարեց քաղաքացիական հասարակության կայացման հարցում, վերջապես թոթափեց քաղաքացիական հասարակության դեմքը դեգրադացնող հանդուրժողականությունը: «Բայց եթե պետական քարոզչամեքենաները շարունակեն նույն ինֆորմացիոն քարոզարշավը, որով ըմբոստ, իրավունքների պաշտպան, քաղաքացիական ինքնագիտակցությամբ օժտված տեսակին շարունակեն համարել շիզոֆրենիկ եւ շարունակեն բոլորին ապացուցել, թե պետության մեջ ժողովուրդը կարող է զինված լինել, ոտիկանությունը` ոչ, դրանով հասարակությանը նորից կգցեն նույն թմբիրի մեջ: Հասարակության ըմբոստացումը չի կարելի կոտրել: Շատ հնարավոր է, որ այդ հարվածից հետո հասարակությունն այլեւս ոտքի չկանգնի», - կանխատեսում է սոցիոլոգը:
-
Да, кстати, 25 кадр не работает тоже... Мало того, раньше он тоже не работал... Мало того полуграмотный человек страшнее 25 кадра...
-
Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում: Պուբլիլիոս Սիրոս
-
Вот оно, что, стало быть, теперь нам объясняют в чем заключается наша государственная идея… а цель оправдывает средства … Всем податься в банальные Звери, что ли... А предупреждать не надо было, что у нас национальный проект "Зверь" запущен, как единственный конструктивный метод, для выживания в современном Мире? Надо же... Помнится, в недавнем прошлом мы «Мягким геноцидом» называли политику проводимый властями Азербайджана по отношению к армянам Баку, уничтожение общины, что послужил причиной шквалообразного нарастания смешанных браков... Ни в этих условиях, обескровленная община лишенная руководства - так-как интеллигенция предалась ради выживания на сторону поработителей и стала по сути чуждой народу и была обречена на уничтожение? И без погромов и массовыми зверствами Бакинское армянство все равно исчезло бы, оно было обречено… А сейчас… Похожее происходит сегодня и в Армении, та-же безысходность для молодых парней, которые бегут куда глаза глядят, создание невыносимых условий жизни… развитие депрессивных явлений… массовая неграмотность … развитие безвкусицы – закрытие доступа к достижениям культуры… а потом оперативное прикреплении эпитетами народа, который не хочет быть рабом и зверьем… Стало быть репрессия…это один из политических моментов наложения своего зверского диктата…Это как репетиция что ли?
-
. 'lusin07' - там, где «ребята конкретные» у них закон джунглей и обшество дошедшее родственно-племенных отношений. Государство без политики... Вы можете представить себе государство без политики и политиков ? Наверное дикие племена в джунглях не занимаются политикой. СС вчера заявил, что он не политик а государственный деятель... Нас учили, что: Государство – это политическая организация общества... Государство всегда имеет какую-то форму правления: демократия, монархия, республика или тоталитаризм, авторитаризм… Мы имеем деспотизм и анархию... А теперь в об'явленном гипнотическом трансе (ЧП) общество проходит адаптацию и реабилтацию... а кто не в трансе пробуют угадать какая форма управления у нашего государства?
-
Нет, это политический эксгибиционизм называется, а в зоопсихологии (традиционной) это определяется как "тергоровый рефлекс хищника". Жизненно для них необходимая тяга помурлыкать и потереться об еще теплое, но уже неживое тело забитой жертвы. А таких не мало развелось в нашем обществе, к сожалению...
-
Дамы... Вы это о чем? Satenik - Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել: Կարլեյկ ____3.bmp
-
կիսում են մտահոգությունը Մարտ 13, 2008 - 04:15 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ուշի ուշով հետ—ելով մայր Հայաստանի ներքաղաքական ցավալի զարգացումներին — տեղեկատվական դաշտում դրանց անդրադարձներին, խոր մտահոգություն ենք հայտնում անհանդուրժողականության առկա դրս—որումների կապակցությամբ — համոզված ենք, որ միայն երկրի ու ժողովրդի ճակատագրի շուրջ շահագրգիռ ու պատասխանատու երկխոսության միջոցով կարելի է ելք գտնել ստեղծված վտանգավոր իրավիճակից, ինչը հնարավոր չէ առանց տեղեկատվական դաշտի բնականոն գործունեության: Ծանոթանալով խնդրո առարկայի շուրջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի — հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարների հայտարարություններին՝ մենք —ս կիսում ենք նրանց մտահոգությունը — ՀՀ իշխանություններին կոչ անում բեկանել արտակարգ դրության մասին հրամանագրով նախատեսված լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները, առավել —ս, որ դրանք փաստացիորեն կիրառվում են անկախ ու ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ միայն: Կատարվածը գնահատելով որպես քաղաքացիների՝ տեղեկություններ տարածելու եւ ստանալու սահմանադրական իրավունքի, ինչպես նա— խոսքի եւ մամուլի ազատության համընդհանուր ճանաչված սկզբունքների խախտում, ՀՀ իշխանություններին կոչ ենք անում վերանայել իրենց որոշումը: ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ?Դեմո? հանրային թերթի գլխավոր խմբագիր ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ ?Karabakh-open? էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 12 մարտի
-
Նամակ ի պատասխան Էջմիածնի տեղեկատվական ծառայության 29.02.08 տարածած մամուլի հաղորդագրությանը Զավեն սարկավագ Կալայջյան:, Մարտ 13, 2008 Հայր Կտրիճ, Լավ է, որ Մարտին Լութեր Քինգ կրտ.ն ու Մահաթմա Գանդին արհամարհում էին այն մարդկանց, ովքեր արտահայտում են այն զգացմունքները, ինչ դուք արտահայտել եք Վեհափառի անունից: Էջմիածնի ստորաքարշ անողնաշարությունն ի չիք դարձրեց Ավետարանի ջատագովության տարիները: Հանցակից դառնալով այս անիրավ կառավարությանը, դուք հոտի մեջ թշնամություն հարուցեցիք Հայ եկեղեցու հանդեպ եւ բերրի հող ստեղծեցիք այլեւայլ պաշտամունքների եւ հերձվածների համար: Տարիների ջանքեր են պետք, վերականգնելու համար այն վստահությունը, որ գհավատացյալ ժողովուրդնգ ուներ առ Մայր եկեղեցին: Ամո~թ ձեզ: Ես ամաչեցի, որ մեր եկեղեցու սարկավագ եմ, երբ կաթողիկոսը շտապեց շնորհավորանքներ հղել գընտրվածգ նախագահին` անգամ մինչեւ պաշտոնական արդյունքների հրապարակումը: Ես ամաչում էի, որ Էջմիածնից ոչ մի ձայն չէր հնչում, մինչ ընտրակեղծիքների եւ բռնությունների նորանոր փաստեր էին վերհանվում եւ ներկայացվում միջազգային հանրության ուշադրությանը: Միթե Էջմիածինն աչազու՞րկ է տեսնելու, թե ինչ է կատարվում իր հոտի մեջ: Թվում է, թե Վեհափառն իր խորհրդատուների հետ` պետութայն կողմից վերահսկվող հեռուստատեսության ջերմեռանդ դիտողն են: Ես ամաչում եմ, որ դուք, հայր Կտրիճ, ամերիկահայ լինելով, ամերիկահայերին ուղղված էլեկտրոնային նամակում պաշտպանում եք ընտրությունների արդյունքները, մեջբերելով ԵԱՀԽ զեկուցումը: Չգիտեմ, կարդացե՞լ եք այդ զեկուցումն ամբողջությամբ, բայց եթե կարդացած լինեիք, չպիտի բնութագրեիք այս ընտրությունները որպես դրական քայլ ժողովրդավարության ուղիով: Այս ընտրությունները մի զկրտոց էլ չէին ժողովրդավարության գործընթացում. դրանք բացահայտեցին այլասերված եւ կոռումպացված մի պետական կառույց: Ուրիշ ինչպե՞ս կարող եք բնութագրել լայնածավալ կաշառատվությունը, բռնությունները, ԶԼՄ-ների ճնշումները, ահաբեկումները, անձնագրերի հավաքումն ու ազատ տեղաշարժման սահմանափակումները: Լինելով ամերիկահայ, դուք պիտի առանձնակի մտահոգ լինեիք երկրից դուրս գտնվող հայաստանցիների` ընտրական գործընթացին մասնակից լինելու իրավունքով, որից զրկվեցին մեկ միլիոն հայաստանցիներ, որ հեռացել են երկրից, հայրենիքում բնակվող իրենց ընտանիքներին օգնելու նպատակով: Հուսով եմ, ձեր իսկ խոսքերն այրում են ձեր բերանը, մինչ միջազգային հանրությունը շարունակաբար նոր տեղեկություններ է բացահայտում գհիմնականում ժողովրդավարականգ ընթացք ունեցած ընտրությունների մասին, որոնք շատ, շատ հեռու են ժողովրդավարական գործընթացին գհիմնականում համապատասխանգ լինելուց: Ինչպե՞ս կարող էր Էջմիածինը խուլ մնալ Ազատության հրապարակից հնչող` իր գորդվոց եւ դստերցգ արդարության կոչերի առջեւ: Մի՞թե կայունությունն ավելի կարեւոր է, քան ճշմարտությունը, ավելի կարեւոր է, քան արդարամտությունը: Եթե Էջմիածինն այս կանոններով է գնահատում իրադրությունը, ուրեմն Էջմիածինը մեղսակիցն է դարձել պատմությանը հայտնի վատթարագույն ռեժիմների, այն ռեժիմների, որոնք պահպանել են գկայունությունըգ, զոհաբերելով բարեգթությունը, ճշմարտությունը եւ ազատությունը: Ուրեմն, իր հոտի հանդիման` Էջմիածինը ծախել է իր բարոյականությունը ի սեր գկայունությանգ: Հայ եկեղեցին քաջ հովիվ չեղավ իր հոտի համար այս ընտրություններում: Այն չկամեցավ իր անձը դնել հոտի համար: Ընդհակառակը, փախավ վարձկանի պես: Ես ամաչում եմ: Եկեղեցին` ներառյալ Վեհափառը եւ Գերագույն հոգեւոր խորհուրդն ու կղերը, որ չկանգնեց իր ժողովրդի կողքին, պիտի իր ողջ կազմով ապաշխարի եւ ներումն հայցի իր հոտից: Որպեսզի այս նամակս դատարկ հոխորտանք չլինի եկեղեցու դեմ, թույլ տվեք մի քանի գործնական դիտարկումներ եւ դատողություններ ներկայացնել. 1.Ամենայն հայոց կթողիկոսը չպիտի շտապի շնոհավորելու որեւէ աշխարհիկ անձի: Աշխարհիկ անձը պիտի ինքը ներկայանա կաթողիկոսին` Նորին սրբության օրհնությունն ստանալու: (Արդյոք որեւէ մեկն Էջմիածնում, ներառյալ` դուք, մտորե՞լ եք այս գործողության իմաստի շուրջ 2.Երբ ժողովուրդը երկճեղքված է եւ հակընդդեմ, Եկեղեցին պիտի կանգնի իր հոտի կողքին` բոլոր կողմերում: Ոչ որպես քաղաքական գործոն` խրախուսելով կամ նախատելով կողմերին, այլ որպես Քրիստոսի պատգամաբեր` քարոզելով եւ խաղաղություն ու փոխըմբռնում ծագեցնելով, որպեսզի բանակցությունները բարի վստահության եւ բարձր բարոյական ստանդարտների պարագայում ընթանան: Բառի ուղղակի իմաստող եմ ասում գպիտի կանգնիգ իր հոտի կողքին` վեղարով եւ փարաջայով: Ոչ թե նստի Էջմիածնում եւ մամուլի հաղորդագրություններ կազմի: Փառք Աստծո, որ Ղեւոնդ Երեցը շատ ավելի պնդասիրտ էր, քան մեր Եկեղեցին այսօր: 3.Երբ լարվածությունն ուժգնանում է, եկեղեցու ծխերը պիտի գիշերային հսկումներով խաղաղություն եւ իմաստնություն աղերսեն` ՄԻՆՉԵՎ իրադրության անդառնալի գերսրումը եւ փողոցներում արյունահեղությունն սկսվելը: Լավ է, որ Էջմիածինը հիշել է իր պարտքը` աղոթել իր ժողովրդի համար, բայց լավ չէ, որ այսքան ուշ է հիշել: Հիմա ոստիկանությունն ու բանակը հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա Ֆրանսիական դեսպանատան մոտ: Ամեղ մարդկանց արյան մեղքը Եկեղեցու վրա է նույնչափ, որչափ եւ պետության: Հոտը մեծ կորուստ է ունենալու: Ներումն խնդրենք Աստծո, որ քաջ հովիվ չենք եղել մեր հոտի համար, եւ ապաշավենք: Զավեն սարկավագ Կալայջյան: