-
Posts
4,666 -
Joined
-
Last visited
-
Days Won
2
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Tereza
-
Смотрели... Анализы Степана Киремиджяна тоже.... но все же, что-то с книгой неурядицы какие то... Вам так не кажется?
-
Մի խումբ մշակույթի գործիչներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին։ Ներկայացնում ենք նամակը ամբոջությամբ «Հարգելի պարոն Սարգսյան Փետրվարի 19 ընտրությունները հերթական անգամ ստեղծեցին մեր երկրում բռնության, անհանդուրժողականության, անվստահության մթնոլորտ, խորացնելով ժողովրդի եւ իշխանության միջեւ առաջացած ճեղքը, բեւեռացնելով եւ բաժանելով հասարակությունը: Մենք չենք մոռացել, որ այս չարիքը սկվեց դեռեւս 1996 թվականի սեպտեմբերից, երբ կեղծիքով եւ ուժով իր պաշտոնն եր փորձում պահպանել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մենք չենք մոռացել նաեւ հետագա խորհրդարանական եւ նախագահական բոլոր ընտրությունները զուգորդող անօրինականության ու բռնության դրսեվորումները: Սակայն վերջին իրադարձությունները գերազանցել են այդ դառը փորձի բոլոր նախադեպերը: Առաջին անգամ մայրաքաղաքի փողոցներում Հայոց պետությունը թափեց սեփական քաղաքացիների արյունը: Արցախյան շարժման քսանամյակի օրերին կատարվեց Երեւանի «սումգաիտացումը»։ Մենք դատավոր չենք, որ մատնանշենք մեղավորներին, սակայն մշակույթի գործիչները միշտ պարտավոր են պաշտպանել զոհերին, աջակցել թույլերին, նեցուկ լինել վիրավորներին: Խաղաղ ցույցերի բռնի ճնշումը եւ մահակներով վտարումը հրապարակից դեպի քաղաքի փողոցներ անխուսափելիորեն բերելու եր բախումների եւ նման որոշումը կամ գիտակցված սադրանք եր կամ առնվազն կոպիտ ու անթույլատրելի սխալ իշխանության կողմից: Զինված ուժերի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ սեփական երկրում անդառնալի հետեւանքներ է ունենալու մեր փոքր երկրի ու ժողովրդի համար: Պարոն վարչապետ, Դուք, որպես ԿԸՀ կողմից հաստատված նորընտիր Նախագահ դեռեւս կարող եք կանգնեցնել հասունացող քաղաքական եւ սոցիալական ճգնաժամը: Մենք առաջարկում ենք անհապաղ միջոցների չորս կետ, որ մեր համոզմամբ կարող են շտկել իրավիճակն ու մեղմել կրքերը: Դրանք են. Ա. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Կոալիցիոն կառավարության հնչեցրած գաղափարը չի կարող լուծել խնդիրը, քանի դեռ հասարակության մի ստվար զանգվածը դուրս է մղված Ազգային ժողովից դեպի Թատերական հրապարակ ԱԺ նախորդ կեղծված ընտրությունների հետեւանքով: Միայն Ձեր քաղաքական կամքը կարող է ապահովել Ազգային Ժողովի նոր եւ իսկապես մաքուր ընտրությունները: Բ. Նորընտիր խորհրդարանում անկախ հանձնաժողովի ստեղծում 2008թ. մարտի 1,1999 թ. հոկտեմբերի 27 դեպքերի,1990-ական թթ. քաղաքական սպանությունների եւ տնտեսական խոշոր հանցագործությունների հետաքննության լայն լիազորություններով: Գ. Քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատում: Դ. Հանրային հեռուստատեսության խորհրդի փոփոխություն եւ համալրում հասարակական հեղինակություն ու հարգանք վայելող եւ բազմակարծությունն ապահովող մարդկանցով, ովքեր կերաշխավորեն ազատ ու ճշմարիտ տեղեկատվության սահմանադրական իրավունքը: Հարգանքով` Տիգրան Խզմալյան,կինոռեժիսոր Ռուբեն Հախվերդյան, երգահան Արամ Թալալյան, թավջութակահար Վահագն Ստամբոլցյան, երգեհոնահար Գագիկ Գինոսյան,ազգագրագետ,ազատամարտիկ
-
Իմ զենքն իմ դիկտաֆոնն է Այսօր բավականին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ անցագրային կետում, երբ "Հայկական ժամանակ" թերթի թղթակից Քրիստինե Խանումյանը (սովորականի պես) իր համար իջեցված անցագրով պատրաստվում էր մտնել ԱԺ շենք: Լրագրողը սովորականի պես իր ձեռքով իր պայուսակը դրել է ռենտգեն ապարատի մեջ, ինքն էլ անցել մետաղորսիչով, ինչից հետո լրագրողին են մոտեցել ԱԺ անվտանգության աշխատակիցները եւ սկսել են լրագրողին ստուգել ձեռքի մետաղորսիչով: Լրագրողը փորձել է կատակել` հարցնելով, արդյո՞ք իրենք զենք-զինամթերք չեն փնտրում, ապա ավելացրել է, որ ինքը իր հետ զենք ման չի տալիս: Անվտանգության աշխատակիցները, սակայն, ավելի լուրջ են եղել տրամադրված եւ լրագրողից պահանջել են բացել պայուսակը, քանի որ, պայուսակի ռենտգենի մոնիտորի վրա հայտնված պատկերը իրենց դանակ էր հիշեցնում: Լրագրողը ինքն էլ զարմացած բացել է պայուսակը, իմանալով, իհարկե, որ իր պայուսակում ոչ մի դանակ էլ չկա, սակայն, նրան ավելի շատ հետաքրքրել է այն, թե այդ ո՞ր իրն է, որ դանակի է նմանվում: Պայուսակը բացելուց, զննելուց, եւ այնտեղ ոչ մի դանակ էլ չհայտնաբերելուց հետո, անվտանգության աշխատակիցները հայտարարել են, թե այդ լրագրողի ձայնագրիչն է, որ մոնիտորի վրա դանակ էր նմանվել: Թվում է` սրանով ԱԺ անվտանգության աշխատակիցների երեւակայությունը պետք է սահամանփակվեր եւ նրանք պետք է հանգիստ թույլ տային լրագրողին ներս մտնել ԱԺ շենք: Բայց ոչ: ԱԺ անվտանգության աշխատակիցները հայտարարել են, թե լրագրողը չի կարող իր հետ ներս տանել իր ձայնագրիչը: ԱԺ անվտանգության աշխատակիցները ձայնագրիչը լրագրողին են վերադարձրել միայն ԱԺ շենքից դուրս գալու ժամանակ: Հ.Գ. "ՀԺ"-ի թղթակիցը "հավաստիացնում" է, որ իր ձայնագրիչը ակնհայտ սադրիչ տեսք չունի, չի կրակում, չի ծակում, չի հիպնոսացում, հոգեխանգարմունքի մեջ չի գցում եւ "նեյրոլինգվիստիկ" բառեր չի օգտագործում: Լրագրողի խոսքերով, ձայնագրիչը ավելի շատ կարել էր նմանեցնել սառնարանի կամ կարի մեքենայի, ու որ միայն "միլիցու" խելքով կանցներ սովորական ձայնագրիչը նմանեցնել դանակի:
-
2008-03-18 17:17:40 Համմարբերգերը ընդդեմ արտակարգ դրության Հայաստան կատարած այցից հետո, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգերը հայտարարել է, որ "արտակարգ իրավիճակը պետք է չեղյալ հայտարարվի եւ անկախ, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննություն սկսվի": Հանձնակատարը նաեւ հավելել է, որ "ցուցարարները, ովքեր բռնի գործողություններ են իրականացրել պետք է պատասխանատվության կանչվեն, ինչպես պետք է պատասխանատվության կանչվեն ոստիկանները, ովքեր թույլատրելի մակարդակը գերազանցող ուժ են կիրառել": Հաղորդվում է, որ Թոմաս Համմարբերգերը ողջունել է Հայաստանի նախագահի այն հայտարարույթւոնը, որ մարդու իրավունքների ներկա սահմանափակումներն աստիճանաբար կվերանայվեն եւ չեղյալ կհայտարարվեն:
-
«Ժառանգությունը» նամակ է հղել գլխավոր դատախազին Ազգային ժողովի 2008թ. մարտի 4-ի արտահերթ նիստում, ապա մարտի 7-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար տված մամուլի ասուլիսում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի արած հայտարարության, ինչպես նաեւ մարտի 10-ին Հատուկ քննչական ծառայությունում վկայություն տալու նպատակով հրավիրված ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի հարցաքննության, այդ թեմայով քննչական խմբի ներկայացուցիչների` մարտի 12-ի ասուլիսում հնչեցրած եւ նույն օրը ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած ապատեղեկատվության կապակցությամբ մարտի 18-ին «Ժառանգություն» խմբակցությունը նամակ է հղել Գլխավոր դատախազին` նրան առաջադրելով 7 հարց: Տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունը։ Նամակին կցվել է DVD սկավառակ` մարտի 1-ին Երեւանի քաղաքապետարանին եւ ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում մարդկային հոծ բազմության մեջ ոստիկական մեքենայի մխրճվելը պատկերող 3 տարբեր տեսաերիզներ` ներառյալ տուժած ՀՀ քաղաքացուն շտապօգնության մեքենայով տեղափոխելը պատկերող չմոնտաժված դրվագը եւ ականատեսի տեսագրված վկայությունը:
-
Спасибо!
-
ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտ 17, 2008 - 14:46 Մարտի 16-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել լիտվական "Սայուդիս" կազմակերպության հիմնադիր, Լիտվայի Գերագույն Խորհրդի նախկին նախագահ, Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան պատվիրակության փոխնախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսի հետ: Պարոն Լանդսբերգիսն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա գլխավորած ժողովրդական շարժմանը: Պարոն Լանդսբերգիսի խնդրանքով Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: Երկուստեք կարեւորվել է մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ անկախ հետաքննության անցկացման անհրաժեշտությունը:
-
В Ереван с двухдневным визитом прибывает статс-секретарь МИД РФ 17.03.2008 18:26 GMT+04:00 /PanARMENIAN.Net/ 18 марта в Ереван прибывает замминистра иностранных дел РФ, статс-секретарь Григорий Карасин. В ходе визита намечены встречи Григория Карасина с президентом Армении Робертом Кочаряном, премьер-министром страны Сержем Саркисяном, министром иностранных дел РА Варданом Осканяном и замминистрf иностранных дел Армении Гегамом Гарибджаняном. Визит продлится два дня, сообщает пресс-служба МИД РА.
-
'Ժառանգություն' կուսակցության հայտարարությունը Հայաստանի անցյալի, ներկայի եւ ապագայի վերաբերյալ Այժմ, երբ առավել քան երբեւէ խորանում է հայ ժողովրդի եւ նրա իշխանության միջեւ առկա անջրպետը, ՙԺառանգություն՚ կուսակցությունը կոչ է անում ձեռնամուխ լինել ազգային վերափոխման իմաստալից ու մշտատեւ մի գործընթացի, որը պետք է կյանքի կոչվի ոչ թե ընդդեմ, այլ հանուն վերջին ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը լրջորեն ցնցած բոլոր իրադարձությունների լիարժեք եւ խիզախ իմաստավորման: Փետրվարի 19-ը` ընտրությունների օրը, նշանավորվեց քաղաքացիական կամքի բացահայտ ու համատարած անտեսմամբ: Դրա անքակտելի մասը դարձան նախորդած քարոզարշավն ու հաջորդած դեպքերը, մասնավորաբար` մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարումները: Քարոզարշավը զգալիորեն անհավասար էր լրատվամիջոցներ ազատ մուտքի հնարավորության եւ անաչառ լուսաբանման առումով: Մի շարք դեպքերում աշխատում էր ընտրակաշառքը, այլ դեպքերում` հարկադրական ընտրական գործողությունները` վարչական լծակների չարաշահումը, մեծիմասամբ հատվածապաշտական նկրտումներով պետական միջոցների օգտագործումը: Այսպիսով, նախքան ընտրությունների անցկացումը դրանց հետ կապված գործընթացներն արդեն իսկ առանձնանում էին նախապաշարված բնույթով: Քվեարկության օրը էական ու համակարգային խախտումներ գրանցվեցին ողջ հանրապետությունում, որոնք էլ լրջագույն հետեւանքներ ունեցան ընտրակարգի որակական պատշաճության եւ բուն ընտրությունների իրական քանակական արդյունքի արտացոլման վրա: Այսպիսի բան ժողովրդավարական կառավարությունների առկայության պայմաններում չի լինում: Ժողովրդավար իշխանություններն ուժ չեն կիրառում սեփական քաղաքացիներին հալածելու համար: Հայաստանի հարյուր հազարավոր խաղաղ ցուցարարներ հավաքվել էին Ազատության հրապարակում` վիճարկելու ընտրությունների անցկացման կարգն ու պաշտոնական արդյունքները: Այն փաստը, որ ցույցի մասնակիցների թիվն աճեց եւ դա, անկասկած, իշխանություններին խիստ անհանգստություն պատճառեց, բնավ չի արդարացնում վիճարկողներին ճնշելու նրանց գործողությունները: Մարտի 1-ին ՀՀ գործող նախագահը` բավարար օրինական հիմք չունենալով, հայտարարեց արտակարգ դրություն: Սա ծնեց, ի խախտումն քաղաքացիական եւ քաղաքական ազատությունների ազգային ու միջազգային բոլոր նորմերի, ինչպես նաեւ համընդհանուր ժողովրդավարական էթիկայի, խոսքի ու լրատվության ազատության, ազատ հավաքվելու եւ պետության կողմից չարտոնված քաղաքական թռուցիկներ տարածելու իրավունքների խստիվ սահմանափակում: Հայաստանի մասին հաղորդում պատրաստած միջազգային հեռարձակողներն ընդհատվեցին սեւ էկրաններով եւ/կամ արհեստականորեն տեղադրված գովազդներով: Կայքէջեր մուտքն արգելվեց, եւ ռադիոկայանների հաղորդումները չհեռարձակվեցին, ինչն արվում էր հայրենի կառավարության եւ միջազգային հանրության գործողություններից մեր ժողովրդին անտեղյակ պահելու նպատակով: Այս ամենը, ցավոք սրտի, հիշեցնում է խորհրդային դարաշրջանը: Ըստ էության, մարտի 1-ի առավոտից մինչեւ նույն օրվա ուշ գիշեր իշխանությունները սկսեցին համակարգված հարձակում գործել իրենց իսկ համաքաղաքացիների վրա, իսկ ՙպրոֆեսիոնալ՚ սադրիչները բորբոքեցին հավաքվածների կրքերը` իրավապահներին եւ այլոց տալով բռնություններ կատարելու պատրվակ: Ազատությունը ոտնահարվեց, եւ ըստ պաշտոնական տեղեկատվության, յոթ քաղաքացիական անձ եւ մեկ ոստիկան սպանվեցին, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, եւ բոլորը զրկվեցին մարդու` իրենց հիմնարար իրավունքներից: Այնինչ եթե Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին վաղ առավոտյան բռնի կերպով չցրեին, ապա այդ գիշերվա ազգային ողբերգությունը տեղի չէր ունենա: Ցուցարարները` մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած բռնարարքի արդյունքում զրկվելով իրենց ձայնից, սկսեցին չհետեւել իրենց ղեկավարներին: Անվտանգության ՙսպասավորները՚, այդ թվում նաեւ տարբեր համազգեստ հագած, դիմակավոր մարդիկ ամեն օր ձերբակալում-տանում էին եւ ցայսօր էլ տանում են ընդդիմության ներկայացուցիչներին ու շարքային մասնակիցներին, անգամ տարածքում պատահաբար հայտնված քաղաքացիների, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում տարաբնույթ շինծու մեղադրանքներից մինչեւ պետական հեղաշրջման կազմակերպման փորձի համար: Ազգային ժողովի 4 պատգամավորների հանդեպ, ովքեր համարձակվեցին աջակցել ընդդիմության թեկնածուին, նույնպես մեղադրանք ներկայացվեց, եւ նրանք զրկվեցին անձեռնմխելիությունից: Իրականացված հատուկ գործողության եւ դրան հաջորդած արտակարգ իրավիճակի նպատակը հետեւյալն էր` փորձել հայ ժողովրդին վախեցնել եւ Սահմանադրական դատարանին զգուշացնել, որպեսզի վերջինս անկողմնակալ դատավճիռ կայացնելու տեսական մտադրություն անգամ չունենա: Գործի դրվեց բիրտ մարտավարություն, եւ իշխանության գոնե գերակա շրջանակը եւս մեկ անգամ վավեր համարեց փետրվարյան ընտրությունների իր համար ցանկալի արդյունքները: Արտակարգ դրությունը տակավին ուժի մեջ է, եւ քաղաքացիները դեռ բանտում են` հաճախ ունենալով իրենց փաստաբաններին տեսակցելու սահմանափակ հնարավորություն: Իսկ լրատվամիջոցները, որոնց դերը կառավարական վարքի եւ կոռուպցիայի նկատմամբ տեղեկատվական վերահսկողություն իրականացնելն է, մղվել են կամ դեպի լուսանցք, կամ էլ` մեղսակցություն: Քաղաքական ձերբակալությունների ու կալանքների թիվն աճում է, ընդ որում` Գլխավոր դատախազության գործունեության սահմաններն ընդարձակվել են` ներառելով ՙԺառանգություն՚ խորհրդարանական խմբակցության պատգամավորների հարցաքննության հանգամանքը, ովքեր իրավակարգի պահապանների թեթեւ ձեռքով ու բաց հայտարարությամբ նաեւ հակաօրինաբար զրկվել են ձերբակալված քաղաքացիներին այցելելու իրավունքից եւ անբարո կերպով ենթարկվում են ՙպաշտոնական՚ զրպարտանքների: Փետրվարի 19-ին ցուցաբերված անխղճությունը եւ դրա արդյունքների պաշտպանությանն ուղղված մարտի 1-ի դաժանությունը իրենց մեջ դեռեւս չլուծված հարցեր են պարունակում: Նախահարձակ եւ միակողմանի ՙհանրային իրազեկման՚ ուղղահայացով ուղեկցվող ոչ մի արտակարգ դրություն, որը հարթելու փոխարեն ավելի է խորացնում հանրության երկպառակտումը, չի կարող հանգեցնել պետության եւ ժողովրդի հավաքական հիշողության կորստին: Արտակարգ դրությունը պետք է անմիջապես վերացվի: Այն, ինչի կարիքն ունի երկիրը եւ ինչը հույժ անհրաժեշտ է ժողովրդին, եւ նրա կառավարությունն այլեւս չի կարող հետաձգել` համարձակ ու նորովի ազգային բազմախոսությունն է: Համապետական այս առաքելության համար ՙԺառանգություն՚ կուսակցությունը կշարունակի ըստամենայնի ծառայել Հայաստանի քաղաքացիական պահանջին եւ կօգտագործի իր ողջ ներուժը, իր վերջին ճիգը` հասնելու համար հասարակության ու նրա կառավարության, ինչպես նաեւ կառավարության ու իր իսկ անցյալի միջեւ հաշտեցմանը: Այդ նպատակով ՙԺառանգությունը՚ կոչ է անում ազգային արժանապատիվ համերաշխության, բազմահատված հանրային ծրագրի կենսագործման, ակնհայտորեն քաղաքական բովանդակությամբ բանտարկյալների ազատ արձակման, մարտմեկյան ջարդի եւ դրա պատճառների ու հետեւանքների անհապաղ ու լիազոր հետաքննության, որի արդար եւ ամբողջական բացահայտումները կնպաստեն մեզանում ժողովրդավարության վերականգնմանը, ինչպեսեւ իրական մեղավորների պատժմանը եւ մամուլի ազատության հաստատմանը: Հայոց արդի պատմության ամենավճռորոշ այս պահին միայն այսկերպ մենք կկարողանանք կենսակոչել ազգային փոխակերպումը, որը վաղուց պետք է կատարվեր, սակայն հիմա ուղղակի դարձել է անհետաձգելի հրամայական` հանուն Հայաստանի ու մեր ժողովրդի ապագայի: 17 մարտի 2008 Երեւան --
-
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 15-ին կայացել է համաժողովրդական շարժման մասնակից կուսակցությունների քաղխորհրդի նիստը: Նիստում քննարկվել են շարժման ռազմավարության ու հետագա անելիքների հետ կապված հարցեր: Խորհրդակցության մասնակիցները վերահաստատել են ավազակապետական համակարգի դեմ պայքարի հարցում իրենց հաստատակամությունը, նշելով, որ այն արդեն վերաճել է ազատության և արժանապատվության համար համազգային պայքարի: Բոլոր կուսակցությունների ղեկավարները նշել են, որ հասարակությունը վճռական է տրամադրված օրինական, ժողովրդավարական միջոցներով ներկա իշխանություններից ազատվելու հարցում:
-
+1
-
Все давно решено: для нас уже подготовили пару сценарий, вот и будут репетировать, коль сами не справились…
-
.... միայն թե նորից արյունահեղություն չլինի, միայն թե այլեւս զոհեր չլինեն ոչ մի կողմից... պարզապես մարդկային կյանքից առավել ոչինչ չկա, մարդիկ ինչո՞ւ են այսքան հաճախ մոռանում այս մասին:
-
Аy 'Usta_Valod' , ay eqspert, ay mard, qtov chen mtacum, glxov e petq mtacel, glxov...
-
Ես խորին համոզված եմ, որ Հայ ազգը կգտնի արժանի ղեկավար, և թուլ չի տա, որ իրեն դարձնեն ստրուկ և խաղալիք: Պարզապես մի փոքր ժամանակ է պետք:
-
Հարգելի Արամիս, մի վարկյան անգամ չեմ կասկածել Ձեզ բարոյասիրության և մարդասիրության չափանիշներում: Քանզի օրինակելի Հայր էք, և սուր Պատվի զգացողությամբ օժտված Անձնավորություն:Ես հասկանում եմ Ձեր նյարդայնությունը, բայց գթառատ եղեք հորդորված էնք: Կատարվեց անկատարվելին: Թող հրաժարվեին իրենց գահերից, և այս ամենը տեղի չեր ունենա: Սա ահավոր Բան է…
-
Инстиктом управляются только Звери, а настоящие мущины Разумом. Спросите у своей Гюлчитай.
-
'Usta_Valod' - Вы ничего не перепутали? Или очередной интуитивный приступ по умолчанию?
-
'President_2028' - давайте на Вы. Деструктивным считаю убийство своих же граждан, можете не сомневаться ... А счастьем было бы, если власти уступили бы свои Троны, ради благо Народа... Ախը հարգելի Արամիս. Իշխանությունները ցույց տվեցին, որ միակ լեզուն, որով իրենք կարող են խոսել ժողովրդի հետ` բռնությունն է … և արդյոք սա էր միակ ձևը?
-
Չեմ ուզում հավատալ, որ մենք թուրքի նման արնախում ազգ ենք, հուսով եմ, ազգի որակը բարձրացնելուն զուգընթաց, կվերանան, կամ գրեթե կվերանան...
-
ՀԱՅԵՐ, հիշենք' մշտապես հաղթում է բարին! Հարգելիներս և շատ դեպքերում ավելի լավ է երջանիկ լինել քանց թե ճիշտ: Իսկ սա այդ դեպքերից մեկն է!!! Որևէ դեստրուկտիվ արարք, որևէ բանով արդարացնել հնարավոր չէ:
-
До чего дожили люди, воспитанные в духе Мартироса Сарьяна, Александра Спендиаряна, Александра Таманяна...
-
amimurka .... это у Вас по умолчанию?
-
Апгрейд Власти? Нееет, лучше даунгрейд Народа! Они сделали свой кровавый выбор.