-
Posts
5,087 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Satenik
-
Нет уж Мариша джан, такого нервного срыва я не выдержу . Я мужа вообще на кухню не пускаю, кроме как поесть. Это моя компетенция. А греметь тарелками, открывать ящики и двери от шкафов, потом оставлять их открытыми, чтобы я головой стукалась о них, мне такой романтики не надо. А кто говорит что женщина не человек? Кельт такого не говорил. Он как раз сказал, что женщина - должна оставаться человеком, а не становиться механизированным роботом, всю жизнь пытаясь доказывать себе непонятно что и глушить себя собственными комплексами. Ну если кому-то так нравится - это ее личное дело, конечно, но ведь и ребенку-ж ясно что такая женщина - несостоявшееся несчастное существо. Не слепые-ж ведь, видим.
-
Փայլուն հաղորդագրություն: Սիրում եմ, էլի, խելքով տղամարդկանց, հո զոռով չէ: Նրանց, ովքեր չգնահատեցին այս խոսքերի իմաստը. դա միայն ձեր դժբախտությունն է , չէ՞ որ որևէ հայտնություն այստեղ չկար, ուղակի իրականության դիպուկ շարադրանք էր: Ինչ վերաբերում է խառը ամուսնություններին, ես դրանք ընկալում եմ որպես մարդու մեջ եղած մի շարք թուլությունների դրսևորում: Հենց այսօր առավոտյան ամուսնուս նախաճաշ եմ պատրաստել, ու ինքս խոհանոցում գործ եմ անում, հետն էլ սպասում եմ, որ ամուսինս գա նախաճաշելու: Նա էլ չի գալիս, չգիտեմ ինչով է զբաղված: Խոհանոցից կանչում եմ, թե արի, սառչում է, ինչո՞ւ չես գալիս: Նա մոտենալով ասում է, որովհետև չես կանչել: Ես էլ գեղչկուհու ձայնով սկսեցի երգել. "կանչում եմ, կանչում եմ, յար, արի, յա՜ր...": Ամուսինս իմ կողքով անցնելուց թուշիկս պաչեց ու նստեց իր տեղը նախաճաշելու: Ես էլ չգիտես ինչու, հավանաբար ֆորումում անընդհատ այս թեման տեսնելու ազդեցության տակ , մտածեցի "բա որ հայ չլիներ ամուսինս, ի՞նչ պիտի հասկանար կատակ-երգիս իմաստը, հիմա մի ժամ հարցեր պիտի տար, թե էդ ի՞նչ էր երգեցիր, ես էլ մի ժամ պիտի բացատրեի, վերջը համը դուրս գար Բա պե՞տք է հազար տարի մնա:
-
Հեղինե ջան, այդ հաղորդումը չեմ նայել: Բայց կարծեմ դաստիարակությունը "սեռական" կամ "անսեռ" չի կարող լինել, մտացածին կեղծ եզր է սա, եկած սեռականապես բարձր դաստիարակություն ստացած Արևմուտքից: Մարդը կարող է լինել դաստիարակված և անդաստիարակ: Եթե նա դաստիարակված է, ապա կարիք չունի բժշկագիտական գիտելիքների սեռավարակների տեսակների և առանձնահատկությունների մասին, որովհետև դաստիարակված մարդու պարկեշտությունը արդեն նրան պիտի պաշտպանի այդ կեղտոտ հիվանդություններից: Իսկ եթե դաստիարակված չէ, որքան ուզում ես սովորեցրու նրան սեռական հիվանդությունների մասին, մեկ է, վարակի պատճառը տեղեկության բացակայությունը չէ, այլ այդ մարդու անդաստիարակությունն ու անպարկեշտությունը: Որպեսզի հասկանալի լինի թե ինչ բան է այդ "սեռական դաստիարակություն" կոչվածը, դրա օգուտն ու վնասները, կարելի է անդրադառնալ այն երկրներին, որոնք ունեն այդ փորձը: Ի՞նչ է տվել թեկուզ նույն Եվրոպային այդ "բանիմացությունը", բացի բարոյական անկումից: Ես գիտեմ, որ դաստիարակված աղջիկը կամ տղան հասունանալու և համապատասխան տարիքի դառնալու հետ, եթե սիրահարվել են, ապա բնական է, որ պիտի ձգտեն ամուսնանալ, միանալ միմյանց, կապել իրար հետ իրենց կյանքերը, նվիրվել իրար, իրարից զավակներ ունենալ: Է թող այդպես էլ լինի, էլ ի՞նչը դաստիարակես, ի՞նչ սեռավարակ, ի՞նչ բան: Մարիշա, էդ առաջին երկո կետը որտեղի՞ց վերցրիք: Կներեք, դա անձամբ Ձեզ է՞լ է վերաբերվում:
-
Իսկ, կներեք, Դուք Վահե Ավետյանի հետ պատահաբար ծանոթներ չե՞ք:
-
Կամ լռիր, կամ գրիր: "Լռիր ու գրիր"-ը ո՞րն է:
-
Я уже предлагала ребятам найти этого урода и набить ему морду. Скотины только язык плетки понимают. К счастью хоть это понимают.
-
Էդ ասա, ՍԱՍ ջան, մարդ հաճույք է ստանում կյանքից էս ոսկի աղջիկներին տեսնելուց: Երկու Մար-ին մի հոգի էլ Ման ավելացրու: Ես իրենց ցավը տանեմ: Հ.Գ. Մար-երը եփում են, Ման-ն էլ պահածոյացնում: Թե լավ կլինենք, լավ ժամանակ կսնվենք սրանով, թե ցուրտ ձմեռ սկսի, պահածոները համ կտաքացնեն, համ էլ սովից կփրկեն: Միշտ էլ այսպես է եղել պահածո սիրող հայոց կյանքը:
-
Սա ի՞նչ շենք է, առաջվա մանկական առողջարա՞նն է: Իսկ եթե Երևանից եմ ուզում գնալ, էլի պե՞տք է ապահովագրությունը: Ես Երևանի բնակիչ եմ: Շատ եմ սիրում Հանքանվանը:
-
Իրոք որ լավն է, աչք է շոյում հայալեզու ֆորումը: Ասում եմ, անուններս շատերն են հանում "նացիոնալիստ" (զզվում եմ այս բառից, շատ ճիվաղ է, ով հետը ինչ ուզեց՝ արեց), բայց իսկի մեր լեզվով շփվելու տարրական շնորհք չունենք: Եթե հայը գնում է օտար երկիր ապրելու, բայց այդ երկրի լեզուն չի իմանում, տեղացիք հաշվի չեն առնում թե օտար է, իրենց լեզվին չտիրապետելը համարում են բթություն, մտավոր ունակությունների սահմանափակում: Եվ ստիպված հայը նստում սովորում է այդ լեզուն, որ իրեն բութ չասեն: Իսկ որ հայը կանգնում գոռում է թե "հե՜յ, հայե՜ր, գիտե՞ք ես էլ եմ հայ", "հայը ե'ս եմ որ կամ", "փորձվի մեկը ասի հայ չեմ" և նման բաներ, բայց հայերեն ոչ միայն չգիտի, այլ և չի էլ պատրաստվում իմանալ, դրան ոչ մի հայ չի ասի "բութ": Բոլորը սկսում են ըմբռնումով մոտենալ և բոլորով անցնում օտար, բայց այդ հային հասկանալի լեզվի: Ոչ թե հայերեն չիմացող հայն է նեղություն տալիս իրեն հարմարվելու հայերին, այլ հայերով սկսում են նեղվել ու նեղել իրենց լեզուն, այդ հայի տգիտությանը հարմարվելու համար: Մեզ մոտ այդպես է, ոչ հայերեն չիմացող հայն է "բութ", ոչ իրեն հարմարվող հայերը: Մեզ մոտ բոլորը (բոլոր նրանք ում մասին ասացի) խելոք են: Խելոք-խելոք հայոց լեզու որբացնող...
-
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻՆ ծնվել է Շիրակի Շիրակավան (Երազգավորս) և կամ Անեից գյուղում, ինչպես ենթադրվում է՝ 610-ական թթ. մեջ, շինականի ընտանիքում: Ինքնակենսագրական բնույթի մի գրվածքում, ուր գիտնականը համառոտակի պատմում է իր ուսումնառության մասին, իրեն անվանում է "Անանիա որդի Յովհաննիսի Շիրականւոյ": Հայրենիքում ստանալով նախնական կրթություն ("զդպրութիւն մերոյ ազգիս Հայաստանեայց")՝ բոլոր գիտությունների հիմք "համարողական արվեստին" տիրապետելու նպատակով գնում է Հունաց աշխարհ և Հայաստանի արևմտյան կողմերը, վերջապես Տրապիզոնում գտնում իր երազած ուսուցչին՝ Տյուքիկոս անունով հույն գիտնականին և մեծ ջանասիրությամբ ութ տարի աշակերտում նրան մեծահամբավ դպրոցում: Հարուստ գիտելիքներով ծանրաբեռն՝ Շիրակացին 661-ին վերադառնում է հայրենիք և իր իմացությունը հաղորդում հայոց վանական դպրանոցներում: Այն հանգամանքը, որ նրա անունով պահպանված Ժամանակագրության մեջ դեպքերի հիշատակությունը հասցված է մինչև 685 թվականը, հիմք է տալիս կարծելու, որ այդ թվականին նա դեռ ողջ էր. մահը վրա է հասել դրանից քիչ ուշ: Շիրակացին ճշգրիտ գիտությունների զարգացնողն է հայ իրականության մեջ: Նրա աշխատությունները վերաբերում են տարբեր բնագավառների, որ վկայում է մեծ գիտնականի համապարփակ ընգրկումների մասին: Նա մաթեմատիկ է, տիեզերագետ, աստղագետ, աշխարհագրագետ, ժամանակագիր, տոմարագետ, մանկավարժ, փիլիսոփա, նաև ճառագիր, բանաստեղծ և երաժիշտ: Շարակնոցում նա ունի իր ներդրումը: Անանիա Շիրակացու աշխատություններից ամենաինքնատիպը թվաբանության դասագիրքն է: Այն բաղկացած է երկու մասից՝ թվաբանական աղյուսակներից (գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողությունների) և խնդրագրքից: Մաթեմատիկայի պատմության համար ուշագրավ են նաև խոր անցյալում հայ ժողովրդի բանահյուսական խրախճանականները (զվարճալի և բովանդակալից խնդիրներ), որոնք նա է առաջինը գրի առել և, նկատի ունենալով դրանց բարդությունը, զետեղել իր դասագրքի վերջում: Անանիա Շիրակացու այս աշխատությունն այն բացառիկ դասագրքերից է, որի թվաբանական գործողությունների աղյուսակներն ամենահնագույնն են: Անանիա Շիարակացին ոչ միայն Հայոց Մեծ թվականի, այլև "Արարչության" կոչվող թվականներից մեկի հիմնադիրն է: Տոմարի պատմության համար բացառիկ արժեք ունի "Պատճէն տումարի" աշխատությունը, որտեղ նա զուգահեռ է անցկացրել հայկական տոմարի և հարևան ժողովուրդների տոմարական համակարգերի միջև, մեջբերել 14 ժողովուրդների (եբրայական, ասորական, հունական, հռոմեական, եգիպտական, վրացական, իրանական ևն) ամսանունները և նրանց տոմարական հաշվումները: Անանիա Շիրակացու շնորհիվ տեղեկություններ են պահպանվել նաև անհետացած որոշ ժողովուրդների (օր., աղվանների) տոմարի մասին: Տոմարական աշխատություններից ամենակարևորը "Քրոնիկոնն" է: Այն պարունակում է 532 տարիների զուգացանկը, որտեղ տվյալներ են բերված պարբերաշրջանի յուրաքանչյուր Ամանորի, յոթներյակի, վերարդի, քրիստոնեական կարևոր տոների և տոմարական այլ հաշվումների վերաբերյալ: Աշխատության մեջ մի շարք արժեքավոր տեղեկություններ կան նաև հին հայկական նախաքրիստոնեական տոմարի մասին: Անանիա Շիրակացին տոմարագիտական իր աշխատություններով հայ իրականության մեջ դրել է տոմարի՝ որպես գիտության հիմքը: Աստղագիտական աշխատություններում քննության է առել Արեգակի, Երկրագնդի, Լուսնի, աստղերի և Տիեզերքում տեղի ունեցող երևույթների հետ կապված հարցեր. ընդունել է Երկրի գնդաձևությունը, հակոտնյա աշխարհի գոյությունը, նրան հայտնի է եղել, որ լույսի տարածման արագությունը շատ ավելի մեծ է, քան ձայնինը: Նա գտնում էր, որ Ծիր Կաթինը թույլ պայծառության աստղերի բազմություն է, Լուսինը՝ սեփական լույսից զուրկ պինդ մարմին՝ երևում է Արեգակի ճառագայթների անդրադարձմամբ. նրա վրա երևացող մութ բծերը մակերևութային անհարթություններ են: Ճիշտ է բացատրել Լուսնի փուլերի առաջացումը, Արեգակի և Լուսնի խավարումները: Ծովերի մակընթացություններն ու տեղատվությունները համարել է Լուսնի ազդեցության արդյունք: Որոշ համեմատությունների և դատողությունների միջոցով եզրակացրել է, որ Արեգակը մեծ է թե' Լուսնից, թե' Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա: Աստծո և բնության հարաբերության հարցերում առաջնայինը համարել է Աստծուն: Նա է ստեղծել ամեն ինչ և նա է կառավարում տիեզերքը: Աշխարհի բոլոր գոյացությունների նախանյութը համարել է Աստծո ստեղծած չորս տարրերը (կրակ, օդ, հող, ջուր): Աշխարհը, եզրակացրել է նա, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ այս չորս տարրերի խառնուրդից բաղկացած միացություն: Բացի այս չորս տարրերից նա ընդունել է և հինգերորդի գոյությունը, որը երկնքում է և կոչվում է եթեր: Ըստ նրա տիեզերքում ամեն ինչ շարժվում է, փոփոխվում: Բնությանը վերագրելով ստեղծարար մեծ ուժ՝ շարժումն է համարել ստեղծագործական ուժի ազդակ: Մարմնի շարժվելով և փոփոխվելով բնության մեջ ոչինչ չի կորչում, այլ մի ձև կամ որակ փոխվում է մի այլ ձևի ու որակի: Հետևելով հերակլիտյան փիլիսոփայությանը՝ ընդունել է հակադրությունների միասնության և բացասման բացասումի օրենքը: Ամեն մի ծնունդ իր մեջ պարունակում է ոչնչացման սաղմը, ամեն մի ոչնչացում իր հերթին նոր ծննդի սկիզբ է. այս հատկությունների հիման վրա է երկիրը շարունակում պահել իր հավերժական գոյությունը: Զգացողության հարցում նա այն կարծիքն է պաշտպանել, որ նախնիների (նկատի ունի անտիկ գիտնականներին) մտածողությունը ավելի զարգացած է եղել, քան իր ժամանակակիցներինը: Անանիա Շիրակացին քննադատել է նախապաշարումները, սնոտիապաշտությունը, կախարդությունը: Անանիա Շիրակացու աշխատություններում շոշափված հարցերի գիտական բացատրությունների արժեքը դուրս է գալիս հայկական միջնադարյան գիտության շրջանակներից և խոշոր արժեք ներկայացնում համաշխարհային մշակույթի և գիտության պատմության համար:
-
ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ *** Չկա ավելի խոր զգացում, քան հայրենասիրությունը: Եվ սխալվում էին հները՝ կարծելով, թե "սերը կույր է": Համենայն դեպս չի կարող կույր լինել սիրո այն տեսակը, որ հայրենիքն է հարուցում....: *** Լինել ազգային բանաստեղծ ոչ միայն նշանակում է լինել հայրենասեր, այլ նաև մարդկայնության արտահայտիչ: *** Այն ժողովուրդը, որը չի ուզում մեռնել, աշխարհի ատոմային ռումբերն էլ գլխին թափեն, չի մեռնի: Իսկ ով բռնել է մեռնելու (ինքնասպանության) ճանապարհը, աշխարհում և ոչ մի աստված էլ նրան փրկել չի կարող: *** Երբ մենք պարտվել ենք, պարտվել ենք ոչ այն պատճառով, որ թշնամին մեզանից ուժեղ է եղել, այլ մենք չենք ուզեցել հաղթել, չենք դրսևորել մեր հոգու ու կամքի ողջ կարողությունը: *** Ոչ մի ժողովուրդ չի ծնել ֆիդայիների նման անձնազոհ նվիրյալների. դրանք մերօրյա դավիթներն են, որոնք, չունենալով Քուռկիկ Ջալալին և Թուր Կեծակին, պայքարի են նետվել օսմանյան բռնապետության դեմ: Ահա թե ինչու ես հավատում եմ մեր էպոսին: Դա ոչ թե ժողովրդի սին երևակայության արդյունք է, այլ նրա կյանքի իրական հրաշապատումը: *** Օտարության մեջ ազատ լինելն էլ այլ գերություն է, Իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն: *** Մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է: Պարույր Սևակ
-
Հազիվ էլ էդքան: Աղվեսն ինչ է, որ պոչն ինչ լինի:
-
Если лаконичней, Симон джан, то он лжец и лицемер. Недоразумение , живущее ложью, вопреки всему на свете, не гнушающееся ничем ради лжи, упертое в свою ложь, слитое с ложью в одно целое. По собственной воле (безволию?) и со страстью. Подробности нужны? Астцу бари, Кельт джан!
-
Ըհը՞, սա էլ Վահե Ավետյանի պոչն է: Թքում ես երեսներին, ասում են անձրև է գալիս...
-
Հարևան թեմայում խոսք գնաց մատաղի մասին: Այնտեղ չէի ուզում գրել, բայց գոնե այստեղ կուզեի երկու խոսք ասել մատաղի մասին (եթե մոդերատորը հարկ կհամարի, կտեղափոխի մեկ այլ տեղ): Մի չտեսնված իմաստություն կա մատաղի մեջ, դա իրոք մի երևույթ է, որ մարդ արարածը ինքնուրույն գլխի չէր ընկնի, գոնե ինձ այդպես է թվում: Մատաղը ըստ էության օգնություն է քաղց քաշոք չքավորին, ճի՞շտ է: Սովորաբար կարիքավորին օգնող մարդը երեք տեսակի պատասխան կարող է ստանալ. ա) շնորհակալություն, երախտագիտություն բ) լուռ կվերցնի, բայց հետո ականջիդ կհասնի, որ քիչ ես արել, կամ էլ շլնքիցդ կկխավեն ու կսկսեն կթել գ) աղքատ-հպարտի հոգեբանություն, էդ էր պակաս, ինձ ողորմություն պետք չէ Իր հերթին օգնություն տվող մարդն էլ իր հոգեբանությունն ունի, կամ իրոք քրիստոնեաբար, հայի պես ուղակի օգնում է, կամ օգնում է, որպեսզի հետո այստեղ-այնտեղ պատմի իր "բարեգործությունից", կամ էլ շահախդնրություն ունի: Եվ էլի հավանաբար այլ բաներ, որոնց երևակայությունս կարող է և չհասնել: Իսկ մատաղը, այնպիսի մի երևույթ է, որ բոլոր այս տարբերակները բացառում է: Մատաղ ընդունողը պարտավոր է վերցնել, ասել "ընդունելի լինի", մատաղ մատուցողն էլ իր անձնական ինչ-ինչ կարիքից ելնելով է անում դա, և մի բան էլ ինքն է շնորհակալ, որ քաղցած մարդը իր ձեռքից ուտելու բան է առնում ու օրհնում: Որևէ մեկը մյուսի առջև պարտքի տակ չէ, որևէ մեկը "բարեգործ" չէ, մատաղի ետևից ոչ մի հաշիվ չի բացվում, և նույնիսկ շնորհակալության հարց չկա: Ամեն մարդն այդ պահին ինքն իր Աստծո հետ է: Ճիշտ է, մատաղ մատուցողն ու ընունողը միասին են գործում, բայց ամեն մեկն իր համար, իր խղճի համար: Իրոք որ շատ հետաքրքիր երևույթ է: Էլ չեմ ասում, որ մատաղի համար հենց միսն է ընտրված, և որպես լավ ու օգտակար կերակուր և որպես մի բան, որին չքավորը շա՜տ կարոտ է: Որ խաշած վիճակով է, առանց որևէ բանի: Ախար շա՜տ իմաստուն երևույթ է, ուղակի մենք չենք անդրադառնում: Կարելի է հպարտանալ, որ մեր ժողովուրդն այսպիսի յուրօրինակ և բացառիկ ավանդույթի տեր է:
-
Անկախ նրանից որ պետք է, դա ներքին պահանջ է: Ինձ համար նախ և առաջ կարիք է, բնազդ է, քան գիտակցություն: Թեև գիտակցաբար էլ եմ գնում Եկեղեցի: Ինչո՞ւ: Չեմ մտածել սրա մասին: Բայց հաստատ գիտեմ, որ եթե չգնամ երկար ժամանակ՝ կմեռնեմ: Չեմ հիշում այդպիսի բան: Միշտ էլ կա այդ ցանկությունը: Երկուսն էլ: Չգիտեմ քանի անգամ: Շատ հաճախ էլ պետք չէ երևի, եթե բավականաչափ հասուն չես: Նայաց ամիս, ամիս կա ամեն օր եմ գնում: Ամիս էլ կա՝ մեկ անգամ:
-
Да, неудивительно. Между прочим он ничего нового не сказал, это все о нем мы знали и прежде, я во всяком случае. Просто он прежде прикидывался то священником ААЦ, то прихожанином ААЦ, то особо приближенным к Католикосу, то еще кем-то. И были такие наивные, которые верили его вранью. А так я давно еще говорила ему, что он криминальный человек. За это он меня забанил , а пост стер. Это волк в овечьей шкуре, только тут он сбросил шкуру и раскрыл лицо. Загнанный в угол зверь... Яркий пример, на котором многие из нас могут научиться отличать не только христианина от сектанта, но и криминального человека от порядочного. За такой показательный и наглядный пример - впервые в жизни скажу Николаю - спасибо!
-
Шалапунечка :lol: , это он хочет сказать, что Сатеник некультурная, а ты тоже некультурная, только не в такой степени, а чуть поменьше. А он, в отличие от нас с тобой, сильно култур-мултурный, как-никак из Бакы таааа....
-
УважаемыйВИП, вот это главное А все остальное от лукавого, я считаю, и не стоит пространных разговоров.
-
То есть Вы согласны со мной в том, что мужчина-собачка - импотент, и что это не единственно существующий вариант мужчин. Похвально Тогда почему Вы выше написали следующее: