Jump to content

MONK

Forumjan
  • Posts

    216
  • Joined

  • Last visited

Everything posted by MONK

  1. ԶՂՋՈՒՄՆ Մեղայ ամենասուրբ Երրորդութեանն` Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ: Մեղուցեալ եմ Աստուծոյ: Խոստովանիմ առաջի Աստուծոյ, եւ սրբուհւոյ Աստուածածնին, եւ առաջի քո, հայր սուրբ, զամենայն մեղս, զոր գործեալ եմ: Քանզի մեղայ խորհրդով, բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ. մեղայ Աստուծոյ: Մեղայ հոգւովս եւ զօրութեամբ սորա, մտօքս եւ շարժմամբ սորա, մարմնովս եւ զգայութեամբ սորա: Մեղայ զօրութեամբ հոգւոյս, խորամանկութեամբ, անզգամութեամբ, յանդգնութեամբ եւ երկչոտութեամբ, շռայլութեամբ եւ ժլատութեամբ, զեղխութեամբ եւ անիրաւութեամբ, չարահաւանութեամբ, յուսահատութեամբ եւ թերամտութեամբ. մեղայ Աստուծոյ: Մեղայ չար խորհրդով մտացս, նենգութեամբ, ատելութեամբ, խեթիւ, մախանօք, յաչաղանօք, թուլութեամբ, պոռնկական խորհրդով. մեղայ Աստուծոյ: Մեղայ ցանկութեամբ մարմնոյս, հեշտութեամբ, պղերգութեամբ, հեշտալրութեամբ լսելեացս, արատութեամբ աչացս, ցանկութեամբ սրտիս, իգութեամբ ռնգացս, պագշոտութեամբ բերանոյս, անժուժկալութեամբ, շուայտութեամբ եւ արբեցութեամբ. մեղայ Աստուծոյ: Մեղայ չարութեամբ լեզուիս, ստախօսութեամբ, սուտ երդմամբ, երդմնազանցութեամբ, հակառակութեամբ, վիճաբանութեամբ, բանսարկութեամբ, շոգմոգութեամբ, քսու, դատարկաբանութեամբ եւ ծաղու, զրախօսութեամբ, հերձախօսութեամբ եւ անիծաբանութեամբ, տրտնջելով, դժգոհելով, բամբասելով եւ հայհոյելով. մեղայ Աստուծոյ: Մեղայ գողութեամբ ձեռացս, ագահելով, զրկելով, հարկանելով, սպանանելով եւ ընդ գարշս ածելով. մեղայ Աստուծոյ: Մեղայ ամենայն յօդուածովք շինուածոյս եւ ամենայն անդամօք մարմնոյս, եօթնեակ զգայարանօքս եւ վեցեկի շարժմամբս, վերամբարձ ոտնահարութեամբ եւ վայրաքարշ մեղկութեամբ, յաջ եւ յահեակ խոտորելով, զառաջնոցն մեղանչելով եւ վերջնոցն չար նշաւակ գոլով. մեղայ Աստուծոյ: Այլ եւ մեղայ եօթնիցս յանցանօք, մահացու մեղօք` հպարտութեամբ եւ մասամբք նորին, նախանձու եւ մասամբք նորին, բարկութեամբ եւ մասամբք նորին, ծուլութեամբ եւ մասամբք նորին, ագահութեամբ եւ մասամբք նորին, որկրամոլութեամբ եւ մասամբք նորին, բղջախոհութեամբ եւ մասամբք նորին. մեղայ Աստուծոյ: Այլ եւ մեղայ ամենայն պատուիրանացն Աստուծոյ, յանձնառնլեացն եւ հրաժարելեացն, զի ո°չ զյանձնառականսն կատարեցի եւ ո°չ ի հրաժարելեացն հեռա-ցայ: Զօրէնս առի` եւ յօրինացն հեղգացայ, ի կարգս Քրիստոնէութեան հրաւիրեցայ` եւ գործովս անարժան գտայ. գիտելով զչարն` կամաւ կորացայ եւ ի բարեաց գործոց ինձէն հեռացայ. վա°յ ինձ, վա°յ ինձ, վա°յ ինձ: Զո±րն ասեմ, կամ զո±րն խոստովանիմ, զի անթիւ են յանցանք իմ, անասելի են անօրէնութիւնք իմ, աններելի են ցաւք իմ. մեղայ Աստուծոյ: Հա°յր սուրբ, զքեզ ունիմ միջնորդ հաշտութեան եւ բարեխօս առ միածին Որդին Աստուծոյ, զի իշխանութեամբդ, զոր տուեալ է քեզ` արձակեսցես զիս ի կապից մեղաց իմոց, աղաչեմ զքեզ: ԱՐՁԱԿՈՒՄՆ Ողորմեսցի քեզ մարդասէրն Աստուած եւ թողութիւն շնորհեսցէ ամենայն յանցանաց քոց, խոստովանացելոցն եւ մոռացելոցն: Եւ ես կարգաւս քահանայական իշխանութեան եւ հրամանաւն Աստուածային` թէ Զոր արձակիցէք յերկրի, եղեցի արձակեալ յերկինս, նովին բանիւն արձակեմ զքեզ յամենայն մասնակցութենէ մեղաց քոց, ի խորհրդոց, ի բանից, եւ ի գործոց, յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ: Եւ դարձեալ տամ զքեզ ի խորհուրդս սուրբ եկեղեցւոյ, զի զոր ինչ գործիցես բարիս, եղիցի քեզ ի բարեգործութիւն եւ ի փառս հանդերձեալ կենացն. Ամէն:
  2. Օօօ, այ դա լուրջ է: Ուրեմն պիտի մեկ առ մեկ նայվի: Լավ, Lateralis ջան, հենց մի բան նկատեցի, կգրեմ: Բայց առավել ևս կեցցեք Դուք, որ այդ ամբողջը կարողացել եք լսելով դուրս հանել:
  3. Արթուր Մեսչյանի մի խումբ երկրպագուների և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Lateralis-ին: Վաղուց էի ուզում գտնել լավագույն երգերի բառերը, և վերջապես գտա: Ես ամբողջը քոփի արեցի: Կեցցեք Lateralis:
  4. ԵՐԳ ԱՂՕԹԱԿԱՆ Տեառն ՆԵՐՍԻՍԻ Շնորհալւոյ Հայոց Կաթուղիկոսի ի դէմս սրբոյ Երրորդութեանն նաեւ իւրաքանչիւրոյ դիմի Երրորդութեանն առանձնակի. Առաւօտ լուսոյ, Արեգակն արդար, Առ իս լոյս ծագեա°: Բըղխումն ի Հօրէ, Բըղխեա° ի հոգւոյս, Բան քեզ ի հաճոյս: Գանձդ ողորմութեան, Գանձիդ ծածկելոյ Գըտող զիս արա°: Դուռն ողորմութեան, Դաւանողիս բա°ց, Դասեցո° վերնոցն: Երրեակ միութիւն, Եղելոց խնամող, Եւ ինձ ողորմեա°: Զարթիր, Տէր, յօգնել, Զարթո° ըզթմրեալս, Զուարթնոց նըմանիլ: Էդ Հայր անսկիզբն, Էակից Որդի, Է միշտ սուրբ Հոգի: Ընկա°լ զիս, գըթած, Ընկա°լ, ողորմած, Ընկա°լ, մարդասէր: Թագաւո°ր փառաց, Թողութեանց տուող, Թո°ղ ինձ զյանցանս: Ժողովող բարեաց, Ժողովեա° եւ զիս Ժողովս անդրանկաց: Ի քէն, Տէր, հայցեմ, Ի մարդասիրէդ, Ինձ բժշկութիւն: Լե°ր կեանք մեռելոյս, Լոյս խաւարելոյս, Լուծանող ցաւոյս: Խորհրդոց գիտող, Խաւարիս շնորհեա° Խորհուրդ լուսաւոր: Ծնունդ Հօր ծոցոյ, Ծածկելոյս ստուերաւ Ծագեա° զլոյս փառաց: Կենարա°ր փրկիչ, Կեցո° զմեռեալս, Կանգնեա° զգլորեալս: Հաստեա° հաւատով, Հաստատեա° յուսով, Հիմնեցո° սիրով: Ձայնիւս աղաչեմ, Ձեռօքս պաղատիմ, Ձիր բարեաց շնորհեա°: Ղամպարամբ լուսոյ, Ղեկավար ճարտար, Ղօղեալս ամրացո°: Ճառագայթ փառաց, Ճանապարհ ինձ ցո°յց, Ճեպել ի յերկինս: Միածինդ Հօր, Մոյծ զիս յառագաստ Մաքուր հարսանեացդ: Յորժամ գաս փառօք Յահագին աւուրն, Յիշեա° զիս, Քրիստոս: Նորոգող հնութեանց, Նորոգեա° եւ զիս, Նորոգ զարդարեա°: Շնորհատու բարեաց, Շնորհեա° զքաւութիւն, Շնորհեա° զթողութիւն: Ուրախացո°, Տէր, Ոգւոյս փրկութեամբ, Ոյր վասն եմ ի սուգ: Չար մշակողին, Չար սերմանց նորին Չորացո° զպըտուղն: Պարգեւիչ բարեաց, Պարգեւեա° իմոց Պարտեացս թողութիւն: Ջուր շնորհեա° աչացս, Ջերմ հեղուլ արտօսր, Ջընջել ըզյանցանս: Ռետինըդ քաղցու, Ռամ հոգւոյս արբո°, Ռա°հ ցոյց ինձ լուսոյ: Սէր անուն Յիսուս, Սիրով քով ճըմլեա°, Սիրտ իմ քարեղէն: Վասըն գըթութեանդ Վասն ողորմութեանդ, Վերստին կոցո°: Տենչալւոյդ տեսլեամբ Տո°ւր ինձ յագենալ, Տէր Յիսուս Քրիստոս: Րաբունդ երկնաւոր, Րոտեա° զաշակերտս Րամից երկնայնոց: Ցօղ արեան քո, Տէր, Ցօղեա° ի հոգիս, Ցընծասցէ անձն իմ: Իիւծեալըս մեղօք, Իիւծեալ աղաչեմ, Իիւսել ինձ բարիս: Փրկիչ բոլորից, Փութա° զիս փրկել Փորձութեանց մեղաց: Քաւիչ յանցանաց, Քաւեա° զօրհնաբանս, Քեզ երգել զփառս: Սուրբ Աստուածածնին բարեխօսութեամբ. Յիշեա°, Տէր, եւ ողորմեա°:
  5. Աստվածաբանական երկխոսություն Հռոմում (հունվար 29 - փետրվար 3) Սույն թվականի հունվարի 29-ին Վատիկանում իր աշխատանքներն է վերսկսել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու և Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական երկխոսության միջազգային համատեղ հանձնախումբի պաշտոնական չորրորդ ժողովը, որի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ժողովի ընթացքում հիմնականում քննարկվում են Եկեղեցու առաքելությանը վերաբերող խնդիրներ: Հայ Եկեղեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ներկայացնում են Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչներն էին գերաշնորհ Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը եւ գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը: Ժողովն սկսեց հունվարի 29–ին: Առաջին երկու օրերի նիստերին մասնակցում էին միայն Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիները, հընթացս որի քննարկվեցին երկխոսության նախապատրաստական աշխատանքները: Հունվար 30–ին, ժողովից հետո, գերաշնորհ Տ. Մեսրոպ եւ Խաժակ սրբազանները, Իտալիո Հայոց Հոգեւոր Հովիվ Տ. ԱռԷն վարդապետ Շահինյանը հանդիպեցին Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիար Ռուբեն Շուգարյանին եւ հյուպատոս Տիար Գեւորգ Պետրոսյանին: Սրբազան հայրերը, գնահատելով հայ եւ իտալացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամպրապնդմանն ուղղված մեծարգո դեսպանի գործունեությունը, նրան փոխանցեցին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնություններն ու բարեմաղթանքները: Հունվար 31–ին երկխոսությունն սկսվեց Արեւելյան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջև` Կարդինալ Վալտեր Կասպերի եւ Բիշոյ մետրոպոլիտի ատենապետությամբ: Ժողովին ելույթ ունեցավ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ՙԱռաքելություն, վկայություն, ծառայություն եւ մարդորսության խնդիրները՚ թեմայով: Նույն օրը երեկոյան Սրբազան հայրերը հանդիպեցին նաեւ Հռոմում ուսանող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Գեղարդ աբեղա Վահունու, Տ. Մուշեղ աբեղա Բաբայանի եւ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ եւ հոգեշնորհ հայր սուրբերին փոխանցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները: Դիվան Իտալիո Հայոց Հովվության
  6. Դե լաավ, վերջ տուր: Դու ավելի լավ է քո ակտիվությունն էլ գումարես թեմային:
  7. Ոչ, ոչ, Հայր Սուրբ ջան, որևէ խնդիր կամ ներելու բան չի կարող լինել: Միշտ ուրախ եմ իմ հոգևոր ավագ եղբոր ներկայությունն իմ կողքին զգալ:
  8. ԵՐԳ Տեառն ՆԵՐՍԻՍԻ Շնորհալւոյ Հայոց Կաթուղիկոսի ողբերգութիւն անձին զղջացելոյ եւ բողոք իւրաքանչիւրոյ դիմի խոստովանաբար. Աշխարհ ամենայն, Առ իս նայեցեալ, Ախտակից լերո°ւք: Բանամ զշրթունս, Բարբառիմ լեզուաւս, Բողոքեմ զանձնէս: Տէր, ողորմեա°. Տէր, ողորմեա°. Տէր, ողորմեա°: Գող եղէ մեղաց, Գըտող կորստեան, Գուբ ինձ փորեցի: Դաւեցի զանձն իմ, Դաւաճանեցի, Դարան գործեցի: Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր: Երբեմն էի լոյս Եւ այժմ եմ խաւար Եւ ստուեր մահու: Զիա±րդ պատմեցից Զթիւ մեղաց իմոց, Զի բազում են յոյժ: Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր. Էրկինք եւ երկիր, Եկա°յք, ողբացէ°ք Եղկելի զանձն իմ: Ընտրեցի զչարն, Ընկալայ կամաւ Ըզհոյլս մեղաց: Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր. Թաթաւիմ տղմով, Թաւալիմ ի մեղս, Թօթափիլ չկարեմ: Ժանդ ախտիւ լըցեալ, Ժահահոտ եղէ Ժամանակս բազումս: Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր. Ի բաց մեկնեցայ Ի սուրբ խորհրդոց, Ի բարեաց գործոց: Լաւ վարկաւ անձն իմ, Լուսոյն հեռանալ, Լինիլ ընդ խաւար: Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր. Խորհուրդըք չարին Խաբեն զհոգիս, Խորասոյզ առնեն: Ծածկեն անդընդօք, Ծիծաղին գլորմամբս, Ծանակ զիս առնեն: Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր. Կամաւ կորացայ, Կարկամեալ անձամբ, Կանգնիլ ո°չ կարեմ: Հուր մեղաց կիզող, Հրդեհեաց որ յիս, Հոգեւոր բարիս: Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր. Ձաղկեցայ մեղօք, Ձաղեցին տեսողքն, Ձանձրացաւ հոգիս: Ղեղի դառնութեան Ղօղեալ ի սիրտ իմ, Ղամպար իմ շիջաւ: Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր. Ճաշակմամբ մեղաց Ճաշեցի զմահ, Ճոխս աղքատացայ: Մեռեալ եմ հոգւովս, Մոլորեալ մտօքս, Միայն կամ մարմնովս: Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր. Յորոգայթ մահու Յորսողին անկայ, Յաղթեցայ յախտից: Նետից թշնամւոյն Նշաւակ եղէ, Նոր միշտ խոցոտիմ: Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր. Շուրջ պատեալ զինեւ Շունք բազումք եղեն, Շաղախին արեամբս: Որս եղէ չարին, Ուռկանաւ մեղաց Որսացաւ անձն իմ: Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր. Չարաչար վշտօք Չարչարի անձն իմ, Չունիմ դադարումն: Պարտապան գտայ Պարտուց յանցանաց, Պարտեալս ի մեղաց: Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր. Ջանամ զղջանալ, Ջեռանիմ դարձեալ, Ջեռնում հրով մեղաց: Ռաբբի կոչեցայ, Ռակայ անուանիմ Ռամկական վարուքս: Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր. Սիրով ցանկութեան, Սաստիկ բարկութեան, Սիրտ իմ խոցեալ է: Վիրօք յանցանաց Վշտանայ հոգիս, Վարանեալ շրջիմ: Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր. Տիրեցին ինձ չարք, Տարագիր հանին Տիրական գրկացն: Րաբունւոյն բարւոյ Րախճական ձայնին Րոտինս ո°չ լուայ: Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր. Ցանկութիւն չարեաց Ցանկալի դիմօք: Ցաւեցոյց զաչս իմ: Ւիւրաքանչիւրոց Ւիւսմամբ խուռն ախտից, Ւիւծեալ է հոգիս: Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր. Փութացի°ր, անձն իմ, Փախչիլ ի չարեաց, Փափագիլ բարեաց: Քեզ միշտ մերձ ծանիր, Քուն մահու եկեալ, Քըննող դատաւոր: Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր. Սուրբ Աստուածածնին բարեխօսութեամբ. Յիշեա°, Տէր, եւ ողորմեա°:
  9. Спасибо Отец Гевонд. Но подобная тема на русском уже открыта http://forum.hayastan.com/index.php?showtopic=31139
  10. Խնդրեմ, Шалапунька ջան, ինչի համար?
  11. Օօօ, զգույշ մնացեք, որ նման գեղեցիկ սովորությունները Ձեզ չհեռացնեն ճշմարիտ հավատից և իրական կյանքից: Հետևանքները կարող են այնքան էլ գեղեցին չլինել:
  12. Ձեր գործն է իհարկե, բայց ես խորհուրդ չէի տա: Անձամբ ես դա համարում եմ սնահավատություն: Ինչ որ տեղ այն կարելի է դիտել նաև իբրև գուշակության փորձ:
  13. Ովքեր առիթ չեն ունեցել հետևելու <<Սիրահարների տոները և ազգային-եկեղեցական արժեքները>> թեմայի շուրջ ծավալված քննարկումներին, տեղեկացնեմ, որ այն պարունակում է նաև այս նյութին առնչվող հարցադրումներ և քննարկումներ: Կարող եք կարդալ այստեղ. http://forum.hayastan.com/index.php?showtopic=30852
  14. Տեղադրում եմ նաև մի նյութ, որ պարունակում է Ս. Սարգսի ժողովրդական ընկալումը: Նաև նշեմ, որ պարտադիր չէ նյութի մեջ տեղ գտած որոշ կետերի համապատասխանությունը սեփական հայացքներիս: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն և նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը: Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր` այս տարի հունվարի 29-ից փետրվարի 2-ը նեռարյալ: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ /մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում/ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Փետրվարի 3-ին Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:
  15. Վաղը` փետրվարի 3-ին, Հայաստանյայց Եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիոսի և 14 զինվորների տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է փետրվարի 3-ին: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր /285-337/ կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք /360-363/ սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է այն` ասելով. <<Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել>>: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Ս. Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:
  16. Շատ ողջունելի մտահղացում է: Ես չեմ ցանկանում վերլուծություններ անել և խոսել աղոթքի մասին ընդհանրապես, քանի որ, ինչքանով հասկացա, թեման բացված է զուտ աղոթքներ տեղադրելու համար: Ուստի պարբերաբար ես էլ իմ համեստ նպաստը կբերեմ այստեղ` ներկայացնելով գոհարներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ընդհանրական աղոթքի սրբազան կարգից: Քանի որ թեման արդեն իսկ բացվել է Տերունական Աղոթքով, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Հրաժարիմքը: Այն զետեղված է մեր Եկեղեցու հասարակաց աղոթքի կարգը պարունակող ժողովածուի` Ժամագրքի ամենասկզբում: Նրանով է սկսվում մեր 9 ժամերգություններից 1-ինը` Գիշերային ժամերգությունը: Նախքան օրվա առաջին աղոթքն սկսելը` մենք հրաժարվում ենք սատանայից և նրա բոլոր ազդեցություններից: Սա կարելի է համեմատել ուտելուց առաջ լվացվելու հետ: Արտասանվում է 3 անգամ` դեմքով արևմուտք դարձած և ձեռքերը կոր բռնած` ափերը դարձյալ դեպի արևմուտք: Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա եւ յամենայն չար զօրութենէ նորա. հրաժարելով հրաժարիմք: Հ.Գ. Ես դիտավորյալ կտեղադրեմ գրաբարով, որպեսզի ձեր կողմից առավել ընկալելի լինեն, երբ Եկեղեցում մասնակցեք սրբազան արարողություններին: Սակայն եթե ինչ որ բան դժվարըմբռնելի կլինի, ապա խնդրեմ:
  17. Ինձ նույնպես հետաքրքրեց այդ տողը: Բայց ես, չնայած հոգևորական եմ, այն ոչ կարող եմ հաստատել, ոչ էլ ժխտել: Չէ որ Աստված է Դատավորը?
  18. Կներեք, որ միջամտում եմ Ձեր խոսակցությանը, բայց Ձեր այս միտքը չեիք բացատրի? Ինչ նկատի ունեք ասելով հոգևոր մարդ և ինչու է խորթ Դուքը նրանց համար:
  19. Չարժե շնորհալություն հայտնել, բարեկամ, միշտ ուրախ կլինեմ օգտակար լինել: Հուսամ այդ սայթն ինչ-որ չափով օգտակար կլինի Ձեզ, չնայած այնտեղ էլ ահագին բան ակտիվացված չէ: Թերևս նաև փորձեք որոշակի ինֆորմացիա զետեղել այս բաժնում: Այո, ես էլ համաձայն եմ Ձեզ և Զոնարայի հետ, որ մենք շատ մեծ պատկերացումներ չունենք հայազգի մեր փլիսոփաների վերաբերյալ: Շատերը լավագույն դեպքում մակերեսային ծանոթություն ունեն միայն Դավիթ Անհաղթի մասին: Մինչդեռ մենք էլ իմաստասիրության բնագավառում բավականաչափ հեղինակներ ունենք:
  20. Ասեմ, որ նյութի հեղինակը ես չեմ: Բայց քանի որ այսօրվանից սկսվել է Առաջավորաց պահքը, որոշեցի այն տեղադրել այստեղ: Հուսով եմ,որ այն գոնե ամենաչնչին չափով պիտանի կլինի: Ես մոռացա ամսաթիվն ուղղել. Այս տարի կլինի հունվարի 29-ից փետրվարի 2-ը:
  21. Իմ հարգելի բարեկամ, ես, ճիշտն ասած, լինկերից կամ ֆօնտերից շատ գլուխ չեմ հանում, բայց, ինչքան հիշում եմ, մեր համակարգչային բաժնի աշխատողները դրանք ինձ համար քաշեցին ԱԺ սայթից: Փորձեք նայել այստեղ www.parliament.am
  22. ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔՀայ Առաքելական Եկեղեցին այս տարի փետրվարի 2-6-ը նշում է Առաջավորաց պահքը: Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո սուրբ Գրիգոր Լուսավորիչը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին և ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսին ու Նրա հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել: Այդ օրերին ժողովուրդն իր արքայի հետ ոչ միայն իրեն զրկել էր կերակուրներից, այլև ինչպես պահանջում է իսկական և Աստծո կողմից ընդունելի պահքը, մեծապես զղջում էր իր նախկին հեթանոսական, անբարո կյանքի և բոլոր տեսակի մեղքերի համար, մանավանդ հայոց արքան ու մեծամեծերը, որոնք Քրիստոսի հավատքի պատճառով սուրբ Գրիգորին բազմաթիվ տանջանքների ենթարկելուց հետո օձալից ու խավար խոր փոսը` վիրապն էին գցել, իսկ Հռիփսիմյան կույսերին չարչարելով սպանել: Այսպես հաստատվեց Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը` Հայ Առաքելական Եկեղեցու առաջին պահքը (որով և հիմնականում բացատրվում է նրա անունը` Առաջավորք): Պետք է նշել, որ հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն` ընդհանրապես ոչինչ չէին ուտում (ջրի սակավ գործածությամբ) կամ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներ ու մեղրը, և տարբերակում մտավ պահքի և ծոմի միջև` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակը: Այսօր Առաջավորաց պահքը պահելու կերպը` ծոմ, թե սովորական պահք, թողնվում է հավատացյալի կամքին: Առաջավորքը, որին կիրակի օրը նախորդում է իր բարեկենդանը (պահքի շրջանին նախորդող ուրախության օր) սկսում ենք պահել Մեծ պահքից 3 և Զատկի տոնից 10 շաբաթ առաջ: Այն մեկն է մեր Եկեղեցու շաբաթապահքերից, որոնք այդպես են կոչվում մոտ մեկշաբաթյա տևողություն ունենալու պատճառով: Առաջավորքը պահում ենք 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, որին հաջորդող շաբաթ օրը նշվում է Սուրբ Սարգսի տոնը (այս տոնի պատճառով Առաջավորաց պահքը հաճախ կոչում են սուրբ Սարգսի պահք, սակայն նախընտրելի է գործածել պահքի բուն անունը): Իսկ ինչո՞ւ ենք հենց հինգ օր պահք պահում: Մեր Եկեղեցու հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս.. ա) Ինչպես արդեն ասվեց, սուրբ Գրիգոր Լուսավորիչն ու ողջ հայ ժողովուրդը ապաշխարության պահքի մեջ եղան 5 օր: բ) Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) և շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չկատարել: գ) Ինչպես հայտնի է, Աստված աշխարհը և նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում: Վեցերորդ օրն ստեղծեց մարդուն և թեև մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրամանը, սակայն ուտելու հրաման դեռևս չէր տվել: Այդ հրամանը (տե'ս Ծննդ. Ա 29-30) մարդուն և ամբողջ կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: Ուրեմն աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում: դ) Ըստ եկեղեցական ավանդության` այս պահքը սահմանվել է նաև Մովսեսից առաջ եղած նահապետների կողմից: Ավանդությունն ասում է, թե դրախտից վտարվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով` նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ կամ Սեթը, երբ իր հայրը` Ադամը, մեռավ: Ենովքն էլ 5 օր պահք էր պահում յուրաքանչյուր ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ և այնտեղից դուրս գալուց հետո: Աբրահամը, Հակոբը և Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաև նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի ընթացքում (երկուշաբթիից մինչև հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, չենք կարդում եկեղեցում, որովհետև այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրված ոչ Հին Կտակարանի, ոչ էլ, առավել ևս, Նոր Կտակարանի գրքերը: Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը, Հովնան մարգարեի (Ն..Ք.. 8-րդ դար) հիշատակի օրն է, և եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը: Ինչպես պատմում է Սուրբ Գիրքը, Աստված, տեսնելով, որ Ասորեստանի Նինվե մեծ քաղաքի բնակիչներն ամբարշտացել և օրեցօր շատացնում են իրենց անօրինությունները, կամենում է քաղաքը կործանել: Սակայն բազմագութ լինելու պատճառով որոշում է կործանումից փրկվելու մի հնարավորություն ընձեռել նրանց: Իր ծառաներից մեկին` հրեա մարգարե Հովնանին, հրամայում է գնալ Նինվե և բնակիչներին ապաշխարություն քարոզել` հայտնելով նրանց, որ եթե չզղջան իրենց գործած չարիքների համար ու չդադարեն անիրավություններ գործելուց, Նինվեն հաշված օրերից կկործանվի: Այս պատմության մանրամասների մեջ չմտնելով` նշենք միայն, որ Հովնանը կատարում է Տիրոջ պահանջը, նինվեացիները հավատում են Հովնանի խոսքերին, և բոլորը` մեծ թե փոքր, քուրձ հագնելով, պահք են պահում: Անգամ թագավորը, գահից իջնելով, իր թագավորական զգեստները հանելով ու քուրձ հագնելով, նստում է մոխրի վրա և ուղերձ հղում բոլոր նինվեացիներին. <<Մարդ և անասուն, հոտ ու արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն ու ջուր չխմեն: Թող մարդ և անասուն քուրձ հագնեն, սրտանց աղոթեն Աստծուն, բոլորը հետ կանգնեն իրենց չար ճանապարհներից և իրենց ձեռքի անօրինություններից: Ո՞վ գիտի, գուցե Աստված գթա, Իր սաստիկ բարկությունը մեզանից հեռացնի, և կործանումից փրկվեն>>: Այսպիսով, Աստված տեսնում է նրանց ապաշխարությունը և քաղաքը կործանումից փրկում: Ի՞նչ է մեզ սովորեցնում այս պատմությունը, որը հիշում ենք Առաջավորաց պահքի ընթացքում: Միայն մի բան` Աստված մեզանից պահանջում է ճշմարիտ ապաշխարություն: Ապաշխարության կոչով է, որ Տեր Հիսուս Քրիստոսն սկսեց Իր քարոզությունը. <<Ապաշխարեցե'ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը>>(Մատթ.. Դ 17), և այն օրից ի վեր` արդեն շուրջ 2000 տարի, շարունակում է մեզ այդ կոչով դիմել: Հեթանոս նինվեացիները, թագավորով հանդերձ, հավատացին իրենց թշնամու երկրից եկած մարգարեի Աստծու խոսքին, ապաշխարեցին, և Աստված կործանումից փրկեց նրանց քաղաքը: Հեթանոս Տրդատ արքան և հայ ժողովուրդը հավատացին սուրբ Գրիգորի քարոզած միակ ճշմարիտ Աստծուն, ապաշխարեցին և Հիսուսի ճշմարիտ հավատքի փրկավետ Լույսն ընդունեցին իրենց սրտերում: Այսօր էլ մեր ժողովրդի մեծ մասը, որ դժբախտաբար միայն անունով է քրիստոնյա մնացել, իսկ մտքով, սրտով ու գործերով հեռացել է իր Աստծուց, կուռք դարձրել այլոց կամ սեփական անձերը` կորցնելով Աստծու երկյուղը, կարիք ունի ճշմարիտ ապաշխարության, եթե իսկապես կամենում է իրեն ու իր երկիրը փրկել կործանումից և ազատվել այն թշվառ վիճակից, որում գտնվում է: Առաջավորաց պահքը մի պատեհ առիթ է, որ այժմ, թեկուզ հինգ օրով մտովի տեղափոխվենք շուրջ 1700 տարի առաջ, երբ սուրբ Լուսավորիչը ժողովրդին մկրտելուց և այդպիսով վերջնական դարձի բերելուց առաջ հնգօրյա պահքով ապաշխարություն նշանակեց: Այս հինգ օրերի ընթացքում, անհարկի, ավելորդ գործերից և աղմուկից խուսափելով, ժամանակ գտնենք ինքնաքննության. հիշենք մեր մեղքերը, սրտանց զղջանք դրանց համար և մեր Տեր Հիսուս Քրիստոսից ներում խնդրենք` այլևս դրանք չկատարելու վճռականությամբ: Կատարենք ողորմության գործեր` ամեն մեկս մեր կարողության չափով: Տեսնենք` մեր շուրջը կամ նույնիսկ մեր ընտանիքից ներս չկա՞ն մեր կողմից անտեսված մարդիկ, որոնք թեկուզ մի անկեղծ ժպիտի կարիք ունեն, որը կարող ենք պարգևել, եթե ավելին անելու կարողությունը չունենք: Տեսնենք` արդյոք ներե՞լ ենք մեր հանդեպ մեղանչածներին կամ ինքներս ներողություն խնդրել ու հաշտվե՞լ ենք նրա հետ, ում հանդեպ անիրավ ենք գտնվել: Երբ ուրիշներին դատում և մեղադրում ենք այս կամ այն բանում, ուշադի'ր լինենք` գուցե մե՞նք էլ այդ մեղքից անմասն չենք: Առանց այս ամենի չկա ոչ ճշմարիտ պահք, ոչ էլ ապաշխարություն: Աղոթենք ոչ միայն մեր անձերի, այլև մեր ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների, մեր ժողովրդի, նրա հոգևոր ու աշխարհիկ պաշտոնյաների, իշխանությունների, ամբողջ աշխարհի համար, ինչպես պատվիրում է Սուրբ Գիրքը: Խնդրենք, որ Աստված բոլորիս մեղքերը ների և, ինչպես շարականներից մեկում է ասվում, <<արդարությամբ չդատի, այլ Իր գթությամբ քավի>> բոլորի սրտում Իր հավատքի, սիրո ու արդարության լույսը ծագեցնելով: Եվ մեր այսպիսի ապաշխարությունը տեսնելով` <<Աստված կգթա, Իր սաստիկ բարկությունը մեզանից կհեռացնի, և կործանումից կփրկվենք>>(Հովն.. Գ 9):
  23. Փորձեք նայել այստեղ, գուցե որոշ չափով օգտակար կլինի. www.digilib.am : Եթե իհարկե այն Ձեզ արդեն իսկ ծանոթ չէ:
  24. Մի փոքր փորձենք ավելի խորացնել այս թեման: Կարծում եմ գաղտնիք չէ ոչ մեկիս համար, որ Քրիստոնեական Եկեղեցին հիմնված է հենց սիրո վրա: Ինչպես նյութեղեն եկեղեցիների քարերն են շաղախով ամրացված միմյանց, այնպես էլ հոգեղեն Եկեղեցու անդամներն են միմյանց շաղախված սիրով: Ընտանիքը նույնպես մի եկեղեցի է, և նրա ամրությունը ևս պիտի հաստատված լինի սիրով, այլապես այն փուլ կգա: Պատշաճության սահմաններում միմյանց ճշմարտապես սիրող երկու սրտերի մեջ անընդունելի ոչինչ չկա, և այդ սերը Եկեղեցին պսակում է Ս. Պսակի խորհրդով, որով երկուսը դառնում են մեկ մարմին: Սուրբ Գրքում Քրիստոսի և Եկեղեցու միջև առկա սերը համեմատվում է Փեսայի ու Հարսի միջև եղած սիրո հետ: Շարադրեմ կարծիքս. եթե մենք կանոնական որևէ հաստատում չենք կարող գտնել Ս. Սարգսի տոնը դիտելու համար իբրև քրիստոնեական չափանիշների համաձայն ճշմարիտ սիրով միմյանց սիրող անձանց օրհնության օր, ապա մյուս կողմից էլ կանոնական որևէ արգելք չենք գտնում այդ հարցին: Եվ գումարած դրան` առկա է նաև ազգային ավանդությունը: Ուստի չեմ կարծում, որ Սրբոց Բարեխոսության ուսմունքին կհակասի երկու անձանց` Արագահաս բարեխոս Ս. Սարգսի բարեխոսությամբ աստվածահաճո և քրիստոնեաշունչ ընտանիք կազմելու բաղձանքը: Այսպիսով` 1. դուրս են մղվում օտար տոնն ու նրա կեղծ արժեքները և արժևորվում սեփականը և իրականը 2. վերանում է այդ տոնի կողմից թե Ս. Սարգսի և թե Տյառնընդառաջի տոների վրա գցված ստվերը 3. Եկեղեցին իր կողմն է գրավում երիտասարդ սերնդին և սկսում տանել աշխատանք` քրիստոնեական արժեքների` լինի դա նվիրական զգացմունքների ու առաքինությունների, թե սրբոց վերաբերյալ ուսմունքի կամ ըդհանրապես Եկեղեցու դավանության հարազատ և ճիշտ ընկալման համար Բայց... Աշխատանքը պետք է տարվի ճիշտ ուղղությամբ: Սրբի տոնը երբեք չպիտի վերածվի շոուի կամ միջոցառման: Պիտի վերջապես մարդկանց ուղեղից արմատախիլ արվի տարբեր նախապաշարումների, սնահավատությունների և հեթանոսական սովորույթների տարրերը` կապված աղի բլիթների, ալրաբլիթների վրա թողած սմբակների հետքերի, սեփական կրքերի բավարարումը հովանավորող գերբնական ուժերի (ինչ անուն էլ տրվի դրանց) և այլնի հետ: Պիտի հստակ սահման դրվի մարդկանց գիտակցության մեջ իսկական սիրո և սիրային արկածախնդրության (որի մեջ ամեն ինչ թերևս կարող է լինել, բացի սիրուց) միջև: Եթե իսկական սիրով տոգորված երկու անձինք հանուն միմյանց պատրաստ են ինքնզոհաբերման, ապա աշխարհիկ չափանիշներով սիրահարված և զուտ մարմնական կրքերին գերի կողմերը միմյանց դիտում են սոսկ իբրև հաճույքի աղբյուր... Ես այլևս չեմ ուզում ավելի երկարել խոսքս` հուսալով, որ միտքս հասկանալի է: Այնուհանդերձ այս ամենը ստեղծված իրավիճակում ելքի տեսակետ է, որ ներկայացնում եմ ձեր դատին: Արդյոք սխալվում եմ? Ես ուրախ կլինեմ լսել ցանկացած միտք` լինի այն մտքիս հաստատում, թե ամենախիստ քննադատություն: Շնորհակալ եմ:
×
×
  • Create New...