Jump to content

MONK

Forumjan
  • Posts

    216
  • Joined

  • Last visited

Everything posted by MONK

  1. Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 1, 2007թ. Հոգեհանգստյան արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան պաշտոն հանգուցյալ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հոգու խաղաղության համար: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը: Անդրադառնալով հոգելույս վարչապետի վաստակին` Սրբազան Հայրն իր խոսքում մասնավորաբար նշեց. ՙ...Անդրանիկ Մարգարյան մարդը իր բոլոր պաշտոններով հանդերձ մնաց նույնը` սիրալիր վերաբերմունք ցույց տալով բոլորին: ...Իր կյանքի ամեն հանգրվանին իր հավատը դույզն ինչ չափով չկորցրեց. հավատ, որն առավել զորացրեց իրեն և հույս ու կորով տվեց` շարունակելու իր ծառայությունը հայ ազգին և հայ պետականությանը: ...Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկնել է մեզանից և բռնել այն ճամփան, որ տանում է դեպի հավիտենականություն, դեպի Աստված: Մենք վստահ ենք, որ նա իր արդար գործերով, բարի համբավով և այն սիրով, որով լցված էր իր նմանների նկատմամբ, պիտի վաստակի այն, ինչին արժանի է ամեն մի քրիստոնյա՚: Սուրբ Պատարագին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, հանգուցյալ վարչապետի ընտանիքը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, բարեհիշատակ Անդրանիկ Մարգարյանի մերձավորներ և կուսակիցներ: ###
  2. Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 1, 2007թ. Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ապրիլի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նաև հռչակված է որպես մանուկների օրհնության օր: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում առավոտյան կատարվեց հանդիսավոր ժամերգություն, որի ավարտին Մայր Տաճարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ բազում մեծահասակ ու մանուկ հայորդիների, կատարվեց անդաստանի արարողություն, որի ընթացքին օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, ապա ուռենու ճյուղերը: Անդաստանի արարողության ավարտին ներկա բոլոր մանուկները խմբվեցին Վեհափառ Հայրապետի շուրջը. կատարվեց մանուկների օրհնության հատուկ կարգ, ապա Նորին Սրբությունը, շնորհավորելով ու իր օրհնությունը բաշխելով ամենքին, մանուկներին տոնի առիթով հանձնեց նվերներ: Այնուհետև շուրջ 250 մանուկներ մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամարի առջև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորությամբ գործող հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տ. Խադ քահանա Ղազարյանի և հայորդյաց տների տնօրենությունների ջանքերով կազմակերպված կավճանկարի մրցույթին: Ազգային երաժշտության հնչյունների ներքո երեխաները կամարի առջև գտնվող հարթակն ամբողջությամբ ծածկեցին ազգային, եկեղեցական տարբեր թեմաներով իրենց գունագեղ ստեղծագործություններով: Նման մի մրցույթ նույն օրը, հավարտ Սուրբ Պատարագի, տեղի ունեցավ նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հարևանությամբ: Տոնին Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը, ով տոնի խորհրդին անդրադարձավ իր քարոզում: Հավարտ Սբ. Պատարագի Նորին Սրբության հանդիսապետությամբ վերստին կատարվեց մանուկների օրհնության կարգ: ###
  3. Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 1) 517 128/125 Հեռատիպ: (374 1) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 31, 2007թ. Քահանայից հավաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մարտի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ քահանայից հերթական ամենամյա հավաքը: Հավաքին իրենց մասնակցությունն էին բերել շուրջ 180 եկեղեցականներ` Հայաստանի և Արցախի թեմակալ առաջնորդներ, Սուրբ Էջմիածնի միաբաններ և թեմերից ժամանած քահանա հայրեր: Մինչ հավաքի բացումը եկեղեցականների թափորի ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդվեց Մայր Տաճար, ուր կատարվեց Արևագալի հանդիսավոր ժամերգություն: Ժամերգությունից առաջ եկեղեցականներին Վեհափառ Հայրապետի անունից ողջույնեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Հավարտ սրբազան արարողության քահանաների հավաքն սկսեց իր աշխատանքը: Ժողովն սկսվեց Տերունական աղոթքով, ապա ժողովականները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանգուցյալ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց ՀՀ վարչապետի հոգու հանգստության համար: Այնուհետև ժողովի կազմակերպիչ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ներկայացրեց հավաքի օրակարգը: Հավաքն ատենապետելու հրավիրվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը և Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Հավաքին զեկուցումներ ներկայացրեցին Տ. Վահան քահանա Ազարյանը (Գուգարաց թեմ), Տ. Կյուրեղ քահանա Տալյանը (Կոտայքի թեմ), Տ. Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը (Գեղարքունյաց թեմ) և Տ. Վարագ քահանա Հակոբյանը (Շիրակի թեմ), ապա ներկայացված բանախոսությունների շրջանակում ծավալվեցին քննարկումներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի հոգևոր-քարոզչական, հովվական, վարչակազմակերպական և եկեղեցական կյանքի այլ բնագավառների վերաբերյալ: Ժողովականներին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասին օրենքի շուրջ հանգամանալից տեղեկություններ ներկայացրեց Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Այս առնչությամբ քահանայից ժողովն իր շնորհակալությունը հայտնեց հայրենի իշխանություններին եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքի նախաձեռնման և ընդունման առնչությամբ: Քննարկումների ավարտին Վեհարանի հանդիսությունների դահլիճում հոգևորականաց դասին Հայրապետական իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքը հայտնեց ժողովի կազմակերպիչ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին` հավաքի շահեկան կազմակերպման առիթով: Ապա ողջունելով քահանայից դասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց եկեղեցականներին` իրենց նախանձախնդիր ծառայությամբ Եկեղեցու ներկայությունը հայոց կյանքում զորացնելու և այն իր առաքելության մեջ առավել արդյունավետ դարձնելու համար: ՙ...Շնորհիվ ձեր նվիրյալ ծառայության` մենք առաջընթաց ենք տեսնում մեր Եկեղեցու կյանքից ներս: Հարկավ, թերություններ ևս կան, և անելիք աշխատանքներն ավելի շատ են, բայց այս ամենով հանդերձ միանշանակ կարող ենք ասել, որ մեր Եկեղեցին օրավուր զորանում է: Լավատեսությամբ ենք նայում մեր Եկեղեցու վաղվա օրվան՚,- նշեց Նորին Սրբությունն իր խոսքում: Հայոց Հայրապետը հորդորեց քահանա հայրերին շարունակել նույն ոգով ու եռանդով, նույն համարձակությամբ ու նախանձախնդրությամբ ծառայություն բերել Հայոց Եկեղեցուն և ժողովրդին: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև անցնող տարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեությանը և արձանագրած ձեռքբերումներին, պատասխանեց հավաքի մասնակիցներին հետաքրքրող ու հուզող հարցերին: Այնուհետև, նվիրյալ ու գնահատելի ծառայության համար Նորին Սրբության կողմից պարգևաբաշխության արժանացան տասնվեց քահանա հայրեր: Ծաղկյա փիլոն կրելու իրավունք ստացան Տ. Գևորգ քահանա Միրզախանյանը (Արմավիրի թեմ), Տ. Մեսրոպ քահանա Արամյանը (Արցախի թեմ), Տ. Գրիգոր քահանա Մարկոսյանը (Արցախի թեմ), Տ. Տիրան քահանա Առուշանյանը (Արարատյան թեմ), Տ. Խորեն քահանա Մարուքյանը (Արարատյան թեմ), Տ. Հովհաննես քահանա Հովհաննիսյանը (Արարատյան թեմ), Տ. Շահե քահանա Հայրապետյանը (Արարատյան թեմ): Լանջախաչ կրելու իրավունք շնորհվեց Տ. Զգոն քահանա Անտոնյանին (Շիրակի թեմ), Տ. Տաթև քահանա Կիրակոսյանին (Արմավիրի թեմ), Տ. Սողոմոն քահանա Ավետիսյանին (Գուգարաց թեմ), Տ. Սիմեոն քահանա Առաքելյանին (Գուգարաց թեմ), Տ. Դավիթ քահանա Կյուրեղյանին (Արարատյան թեմ), Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանին (Արարատյան թեմ), Տ. Շահան քահանա Միրզոյանին (Կոտայքի թեմ), Տ. Վիրապ քահանա Ղազարյանին (Արագածոտնի թեմ), Տ. Մուշե քահանա Վահանյանին (Արագածոտնի թեմ): ###
  4. AZG Armenian Daily #059, 31/03/2007 Ընթացիկ ՍԲ. ԽԱՉԻ ԲԱՑՈՒՄԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՉՀԱՋՈՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը երեկ անդրադարձան ՙՈւրբաթ՚ ակումբի հյուրերը` Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը եւ թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Երկու բանախոսներն էլ ՀՀ պատվիրակության մասնակցությունը եկեղեցու բացման արարողությանը ճիշտ համարեցին` նորոգման ընթացքում երկու երկրների մշակույթի նախարարությունները համագործակցել են եւ ճիշտ էր հրավերին փոխնախարարի մակարդակով արձագանքելը: Հակոբ Չաքրյանի գնահատականով Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու նորոգումը պետք չէ դիտարկել բացասական լույսի ներքո: Չնայած եկեղեցին նորոգվեց եւ բացվեց իբրեւ թանգարան` առանց գմբեթի խաչի, առանց այն քանդակների, որ ծածկում էին եկեղեցու պատերը, այդուամենայնիվ երեւույթը դրական է, բացառիկ` Թուրքիայի պատմության համար: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին միակն է, որ նորոգվել է Թուրքիայի պետական բյուջեի միջոցներով: Ինչպես տեղեկացրեց Հակոբ Չաքրյանը, ինչպես շատ այլ հայկական հուշարձաններ Թուրքիայի տարածքում, Աղթամարը նույնպես կարող էր չլինել այսօր` 1960 թվականներին Աղթամարը մեծ ջանքերով հաջողվել է փրկել պայթեցումից. թուրքիայի ազգությամբ քուրդ գրող Յաշար Քեմալի եւ Թուրքիայի մշակույթի այդ ժամանակի նախարարի միջամտությամբ: Տեր Վահրամ քահանա Մելիքյանը եւս մեկ անգամ հավաստեց, որ Մայր աթոռը միանշանակ բացասական է գնահատում հայկական քրիստոնեական այդ եկեղեցին, որը մինչեւ 1915 թվականը իրականացված ցեղասպանությունը գործել է որպես այդպիսին, թանգարանի վերածելու փաստը: Խաչի տեղադրումը, որ հատուկ կարգ է, եկեղեցու թանգարան մնալու դեպքում նշանակություն չէր ունենա: Թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ համոզված է, որ Սուրբ Խաչի բացումը Թուրքիայի քրիստոնեական մշակութասիրության դրսեւորում չէ, այլ քաղաքական նպատակների արտահայտություն, որը արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հռչակած` Թուրքիան պետք է առաջիկա տասը տարիներին ամեն ինչ անի հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելու համար, նպատակի համատեքստում է: Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Լեւոն Մութաֆյանի մասնակցությունը Թուրքիայի օրհներգի կատարմանը Հակոբ Չաքրյանի տեսանկյունից անտեղի էր եւ պատրիարքի Թուրքիայի քաղաքացի լինեն էլ բացատրություն չէ նրա վարմունքի, բայց եւ ողջունելի գտավ բանախոսը պատրիարքի ելույթում արած ընդգծումը եկեղեցու անվան թուրքականացման առնչությամբ: Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքը ճշտել է, որ անվանումը ոչ թե Ագդամար է, որ թարգմանաբար նշանակում է Սպիտակ երակ, այլ ունի հայկական անվանում` Աղթամար: Եթե Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Սուրբ Խաչի վրա խաչ տեղադրելու հեռանկարը տեսնում է Թուրքիայի ժողովրդավարացման ընթացքի եւ քրիստոնեական աշխարհի միասնականության համատեքստում, ապա Հակոբ Չաքրյանի տեսանկյունից դա կլինի քաղաքական որոշակի փոփոխությունների արդյունքում: Ինչպես տեղեկացրեց թուրքագետ բանախոսը, թուրքական մամուլն, անդրադառնալով բացման արարողությանը, նշել է, որ Աղթամարում բացված Սուրբ Խաչը հայկական եկեղեցի է: Նույն մամուլը նաեւ բացման արարողությունը գնահատել է քաղաքականապես չհաջողված միջոցառում: Հակոբ Չաքրյանը, սակայն, կարծում է, որ թերեւս որոշակի փոփոխությունների արդյունքում Թուրքիան դադարել է կարեւորել միջոցառումը, այլապես ներկա կգտնվեին երկրի վարչապետն ու արտգործնախարարը: Վերջին նկատառումն էլ բացատրում է հայկական կողմի բացթողումների քիչ լինելը, այլապես ավելի ակնառու կլինեին դրանք, ըստ բանախոսի: ՆԱՆԱ ՊԱՏՐՈՍՅԱՆ © Copyright AZG
  5. Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 30, 2007թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ է նշանակվել Արարատ եպիսկոպոսը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ: Արարատ Սրբազանը շարունակելու է կատարել նաև վանքերի տեսչի պարտականությունները: ### Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյան (կենսագրական) Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը (ավազանի անունը` Հակոբ) ծնվել է 1962թ. դեկտեմբերի 11-ին` Բեյրութի Հաճն թաղամասում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ՙՍբ. Սահակ-Սբ. Մեսրոպ՚ վարժարանում: 1977թ. ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դպրեվանքը: 1979թ.-1985թ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հոգևոր ճեմարանում: 1985թ. պաշտպանել է ավարտաճառը ՙՀայ հին մատենագրության տպագրված տեքստերի մատենագիտություն՚ թեմայով: 1985թ. որպես սարկավագ ծառայության է կոչվում Դամասկոսի թեմի առաջնորդարանում: 1986թ. ապրիլի 20-ին` Դամասկոսի Սբ. Սարգիս եկեղեցում, ձեռամբ Դամասկոսի և Հունաստանի թեմերի առաջնորդ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի ձեռնադրվում է կուսակրոն քահանա` վերակոչվելով Արարատ աբեղա: 1988թ. փետրվարի 22-ին պաշտպանում է վարդապետական թեզը ՙԱնտիոքի եկեղեցու պատմություն՚ խորագրով և վարդապետության աստիճան ստանում Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում` ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի: 1986-1990թթ. Դամասկոսի թեմում ծառայել է որպես առաջնորդի օգնական: 1990թ. հրավիրվել է Կանադա և ստանձնել Տորոնտոյի Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովվի պարտականությունները: 1993թ. տեղափոխվել է Մոնրեալ` որպես առաջնորդի օգնական: 1994թ. նշանակվել է Մոնրեալի Հարավային ափի Սբ. Նարեկ եկեղեցու հոգևոր հովիվ: 1995-1996թթ. Օտտավայում և Նյու Յորքում հետևում է լեզվի դասընթացների, իսկ 1996թ. ընդունվում է Նյու Յորքի Սբ. Ներսես աստվածաբանական ճեմարան և Սբ. Վլադիմիր ուղղափառ համալսարան: 1996թ. ստանձնում է Մոնրեալի Սբ. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնը` միևնույն ժամանակ իրականացնելով Լավալի Սբ. Խաչ եկեղեցու հովվի պարտականությունները և սպասավորելով Օտտավայի Սբ. Մեսրոպ եկեղեցում որպես այցելու հովիվ: 1999թ. հոկտեմբեր 11-ին, իր մատուցած ծառայությանն ի գնահատություն, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ձեռամբ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ստանում է ծայրագույն վարդապետության աստիճան, և նույն թվականին առաջնորդի կողմից նշանակվում է Կանադայի հայոց թեմի Առաջնորդական փոխանորդ: 2003թ. ապրիլի 1-ին նշանակվել է Հայաստանյան ծրագրերի, Հայաստանի ծնողազուրկ երեխաների, Հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպության վարիչ տնօրեն, ինչպես նաև Կանադայի թեմի փոքր ծուխերի հոգևոր տեսուչ: 2003թ. Կանադայի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի տնօրինությամբ նշանակվում է Լավալի Սբ. Խաչ եկեղեցու հոգևոր տեսուչ, իսկ 2004 թ. նույն եկեղեցու հոգևոր հովիվ` պահելով մինչ այդ ունեցած բոլոր պաշտոնները: Մոնրեալում ծառայության ընթացքին Արարատ Սրբազանը կազմակերպել է մի շարք եկեղեցական հրատարակությունները` գրքույկներ եկեղեցու խորհուրդների և արարողությունների մասին: Տպագրել է ՙՆարեկ՚ կիրակնօրյա թերթիկը, 2000թ.-ից հրատարակել է Եկեղեցու պաշտոնական ՙԲուրաստան՚ երկամսյա թերթը: 2006թ. հունիսին տեղափոխվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հուլիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Սբ. Էջմիածնի պատկան վանքերի տեսուչ: 2006թ. նոյեմբերի 19-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծվել է եպիսկոպոս: ###
  6. Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 28, 2007թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՙՍգակիր Նախագահ, հանգուցյալ Վարչապետի սգացյալ այրի և զավակներ, բարեպաշտ ժողովուրդ. Մեծ վիշտ ենք ապրում ամենքս: Կորստի ցավն ու տխրությունը մեր սրտերում` հրաժեշտ ենք տալիս պետական-քաղաքական սիրված գործիչ, Հայաստանի Հանրապետության Վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, ով երկրային կյանքից անժամանակ հեռացավ` թողնելով բարի հիշատակ, հայրենաշեն և ազգանվեր գործեր: Բոլորիս աչքի առջև է գործերով արժևորված և արժեքներով ներշնչված նրա կյանքը: Հայրենիքի սերը հոգում` դեռ երիտասարդ հասակից անկեղծ նվիրումով մասնակից դարձավ Հայաստանի անկախության համար պայքարին, հայության արդար դատի պաշտպանությանը և ազգային իղձերի մարմնավորմանը: Տեսավ իրականացած հայրենի անկախ պետականության վերականգնման իր երազը և առանձնակի նախանձախնդրությամբ իր կարողությունները ծառայեցրեց Հայաստանի նոր կյանքի կառուցմանը: Ազգային արժեքներով բարօր ու շեն, օրինահարգ և զարգացող Հայրենիք ունենալու տեսիլքը իր հոգում` նա կոչվեց գործադիր բարձր իշխանության: Իշխանությունն ու պաշտոնը ճշմարտապես ընկալեց որպես ժողովրդին մատուցվող ծառայություն և իր վարչապետության տարիները արդյունավորեց անձնվեր աշխատանքով ու մնայուն ձեռբերումներով` ի խնդիր մեր երկրի առաջընթացի և մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի: Հայրենիքը սիրելու, ազգը սիրելու վառ օրինակը թողեց մեզ և սերունդներին, օրինակը` նվիրյալ գործունեությամբ համազգային իղձերի տերը լինելու և դրանք կյանքի կոչելու պատասխանատվության և վճռականության: Մենք սիրով ենք հիշում հոգելույս Անդրանիկ Մարգարյանի հետ ունեցած հանդիպումները, որոնց ընթացքում զգացել ենք նաև նրա խորին հարգանքը` հանդեպ համայն հայության նվիրական Սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Հանգուցյալ Վարչապետը նույնպես իր գնահատելի նպաստը բերեց Հայ Եկեղեցու առաքելությանը` անվարան հավատով, որ Աստծուն ապավինած, Հայ Եկեղեցու օրհնության ներքո պիտի շարունակի ապրել հայ ժողովուրդը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը միշտ ապրելու է մեր հոգիներում իր անմիջական ու բարի, մարդասեր և հայրենասեր նկարագրով, ծառայության իր վաստակով Հայրենիքին ու ժողովրդին: Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր անբավ ողորմությամբ երկնից հավիտենական հանգրվաններում լույսերի և երանավետ խաղաղության մեջ ընդունի հոգին հանգուցյալ Վարչապետի և Սուրբ Հոգու շնորհով սփոփանք և մխիթարություն պարգևի ննջեցյալի սգակիր այրուն և զավակներին, մերձավորներին և մեզ ամենքիս: Թող Տերը խաղաղության Իր շնորհի ներքո պահպանի հայրենի մեր պետությունը և ազգս հայոց և օրհնի մեր ժողովրդին` իրականության առաջնորդելու այն իղձերը, որոնք կրում էր իր հոգում նաև լուսահոգի Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Խունկ, աղոթք և օրհնություն ի Տեր հանգյալ Անդրանիկ Մարգարյանի բարի հիշատակին ու շիրիմին: Ամէն՚: ###
  7. Կովկասի մահմեդականներն՝ ընդդեմ Հայաստանի Մարտ 28, 2007 | 18:00 Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄՎ) ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն Կահիրեում մասնակցում է Իսլամական աշխարհի հիմնախնդիրները եւ դրանց լուծումը գլոբալացման պայմաններում թեմայով միջազգային խորհրդաժողովին, որն ընթանում է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հովանու ներքո: ԿՄՎ-ի հաղորդագրության մեջ ասված է, որ խորհրդաժողովում սպասվում է Փաշազադեի ելույթը, որում նա մտադիր է ընդգծել իսլամական պետությունների միավորման անհրաժեշտությունը գոյություն ունեցող հակամարտությունները, այդ թվում եւ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար: Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարը իսլամական պետություններին հորդորելու է առավել խիստ դիրք բռնել Հայաստանի ու նրա կողմից վարվող բռնազավթման քաղաքականության նկատմամբ,- ասված է տեղեկատվության մեջ։ http://www.168.am/am/news/4454
  8. Սբ Խաչ եկեղեցու վերականգնումով ներազդում են միջազգային հանրային կարծիքի վրա» Մարտ 28, 2007 | 18:07 Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու վերանորոգման թուրքական նախաձեռնությունն ակնհայտորեն միտված է ներազդելու միջազգային հանրային կարծիքի վրա եւ նպատակաուղղված է չեզոքացնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը,- Արմենպրես-ին ասել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից` անդրադառնալով մարտի 29-ին Ս. Խաչ եղեկեցու վերաբացման փաստին: Թանգարան-ինստիտուտը տարակուսելի է համարում, թե ինչու միեւնույն թուրքական կառավարության օրոք 10-րդ դարում կառուցված երկու հայկական տաճարներից մեկը վերականգնվել է, իսկ մյուսը` Կարսի Առաքելոց եկեղեցին, վերածվել մզկիթի: Հուսով ենք, որ թուրքական կառավարությունը հետայսու ավելի լուրջ վերաբերմունք կցուցաբերի ցեղասպանության հետեւանքով հայազուրկ դարձած տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության նկատմամբ` նման միջոցառումները չվերածելով ակնհայտ քարոզչական գործողության,- ասել են թանգարանից: http://www.168.am/am/news/4456
  9. AZG Armenian Daily #056, 27/03/2007 ԱՆԹԻԼԻԱՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանը երեկ տեղեկացրեց, որ կաթողիկոսությունը մերժում է որեւէ ներկայացուցիչ ուղարկել մարտի 29-ին Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու բացման պաշտոնական հանդիսությանը, ՙնկատի ունենալով, որ Թուրքիան տակավին կուրանա Հայկական ցեղասպանության պատմական իրողությունը՚: © Copyright AZG
  10. Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 27, 2007թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից պատվիրակություն չի մասնակցելու Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու բացմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունով Վանի նահանգապետ Մեհմետ Նիյազի Տանիլիրից ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջոցով ստացվել է հրավեր` սույն թվականի մարտի 29-ին մասնակցելու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը: Նկատի առնելով, որ Թուրքիայի իշխանությունների կողմից վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցին վերածվելու է թանգարանի և չի շարունակելու գործել որպես եկեղեցի Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հոգևոր իշխանության ներքո և բացման արարողությունը կատարվելու է զուտ աշխարհիկ արարողակարգով և ոչ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ծեսի համաձայն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակցություն չի բերելու արարողություններին: Թուրքիայի իշխանությունների կողմից հայ ժողովրդի քրիստոնեական բարեպաշտ զգացումների դեմ ուղղված այս գործողությունը չի կարող ընկալվել որպես դրական քայլ հայ և թուրք ժողովուրդների փոխմերձեցման ճանապարհին` առավել ևս ներկա դարի` ժողովուրդների գործակցության և կրոնների ու մշակույթների երկխոսության համընդհանուր ձգտումի համատեքստում: ###
  11. ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ I Հավատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի, Անեղ եւ անմահ բնութիւն, Արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց, Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: II Հավատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, Անբաժանելի լոյս՝ միասնական սուրբ Երրորդություն եւ մի Աստվածութիւն՝ Արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի, Հալածեա ի հոգւոյ իմմէ զխաւար մեղաց եւ անգիտութեան, Եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ՝ Աղօթել քեզ ի հաճոյս Եւ ընդունիլ ի քէն զխնդրուածս իմ, Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: III Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ, Որ առաքեցեր զՈրդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին, Մեղայ յերկինս եւ առաջի քո, Ընկալ զիս որպես զանառակ որդին, Եւ զգեցո ինձ պատմուճանն առաջին, Զոր մերկացայ մեղօք, Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: IV Որդի Աստուծոյ` Աստուած ճշմարիտ, Որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ Եւ առեր մարմին ի սրբոյ կուսէն Մարիամայ վասն մերոյ փրկության, Խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց, Եւ համբարձար փառօք առ Հայր, Մեղայ յերկինս եւ առաջի քո, Հիշեա զիս որպես զավազակն, Յորժամ գաս արքայութեամբ քով, Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: V Հոգի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, Որ իջեր ի Յորդանան եւ ի վերնատունն Եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին, Մեղայ յերկինս եւ առաջի քո, Մաքրեա զիս վերստին աստուածային հրով քով, Որպէս հրեղէն լեզուօք զառաքեալսն, Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: VI Անեղ բնութիւն, մեղայ քեզ մտօք իմովք, Հոգւով եւ մարմնով իմով, Մի յիշեր զմեղս իմ զառաջինս Վասն անուանդ քում սրբոյ, Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: VII Տեսո'ղ ամէնայնի, Մեղայ քեզ խորհրդով, բանիւ եւ գործով, Ջնջեա' ձեռագիր յանցանաց իմոց Եւ գրեա զանուն իմ ի դպրութեան կենաց, Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: VIII Քննող գաղտնեաց, Մեղայ քեզ կամայ եւ ակամայ, Գիտութեամբ եւ անգիտութեամբ, Թողութիւն շնորհեա մեղաւորիս, Զի ի ծննդենէ սուրբ ավազանին մինչև ցայսօր Մեղուցեալ եմ առաջի աստուածութեանդ քո՝ Զգայարանոք իմովք եւ ամենայն անդամօք մարմնոյս, Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: IX Ամենախնամ Տեր, Դի'ր պահապան աչաց իմոց զերկիւղ քո սուրբ՝ Ո՛չ եւս նայիլ յարատ, Եւ ականջաց իմոց՝ ո՛չ ախորժել լսել զբանս չարութեան, Եւ բերանոյ իմոյ՝ ո՛չ խոսիլ զստութիւն, Եւ սրտի իմոյ՝ ո՛չ խորհիլ զչարութիւն, Եւ ձեռաց իմոց՝ ո՛չ գործել զանիրավութիւն, Եւ ոտից իմոց՝ ո՛չ գնալ ի ճանապարհս անօրենութեան, Այլ ուղղեա զշարժումն սոցա՝ Լինիլ ըստ պատուիրանաց քոց յամենայնի, Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: X Հուր կենդանի Քրիստոս, Զհուր սիրոյ քո, զոր արկեր յերկիր, բորբոքեա յանձն իմ, Զի այրեսցէ զախտ հոգւոյ իմոյ, Եւ սրբեսցէ զխիղճ մտաց իմոց, Եւ մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ, Եւ վառեսցէ զլոյս գիտութեան քո ի սրտի իմում, Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: XI Իմաստութիւն Հօր Յիսուս, Տուր ինձ զիմաստութիւն Զբարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ, Ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս, Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: XII Կամեցող բարեաց, Տեր կամարար, Մի թողուր զիս ի կամս անձին իմոյ գնալ, Այլ առաջնորդեա ինձ Լինիլ միշտ ըստ կամաց քոց բարեսիրաց, Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: XIII Արքա երկնավոր, Տուր ինձ զարքայություն քո, զոր խոստացար սիրելեաց քոց, Եւ զօրացո զսիրտ իմ ատել զմեղս Եւ սիրել զքեզ միայն եւ առնել զկամս քո, Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: XIV Խնամող արարածոց, Պահեա նշանաւ խաչի քո զհոգի եւ զմարմին իմ, Ի պատրանաց մեղաց, ի փորձութեանց դիւաց, Եւ ի մարդոց անիրաւաց, Եւ յամենայն վտանգից՝ հոգւոյ եւ մարմնոյ, Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: XV Պահապան ամենայնի Քրիստոս, Աջ Քո հովանի լիցի ի վերայ իմ, ի տուէ եւ ի գիշերի, Ի նստիլ ի տան, ի գնալ ի ճանապարհ, ի ննջել եւ ի յառնել, Զի մի երբեք սասանեցայց, Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: XVI Աստուած իմ, որ բանաս զձեռն Քո, Եւ լնուս զամենայն արարածս ողորմութեամբ Քով, Քեզ յանձն առնեմ զանձն իմ, Դո'ւ հոգա եւ պատրաստեա զպէտս հոգւոյ եւ մարմնոյ իմոյ Յայսմհետէ մինչև յաւիտեան, Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: XVII Դարձուցի'չ մոլորելոց, Դարձո զիս ի չար սովորութեանց իմոց ի բարի սովորութիւն, Եւ բեւեռեա ի հոգի իմ զսոսկալի օր մահուան, Եւ զերկիւղ գեհենոյն եւ զսէր արքայութեանն, Զի զղջացայց ի մեղաց եւ գործեցից զարդարութիւն, Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: XVIII Աղբիւր անմահութեան, Աղբերացո ի սրտէ իմմէ զարտասուսս ապաշխարութեանն որպէս պոռնկին, զի լուացից զմեղս անձին իմոյ յառաջ քան զելանելն իմ աշխարհէս, Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: XIX Պարգեւիչ ողորմութեան, Պարգեւեա ինձ ուղղափառ հավատով եւ բարի գործով, Եւ սուրբ մարմնոյ եւ արեան Քո հաղորդութեամբ գալ առ Քեզ, Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: XX Բարերար Տեր, Հրեշտակի բարվոյ յանձն արասցես զիս՝ Քաղցրութեամբ աւանդել զհոգի իմ Եւ անխռով անցուցանել ընդ չարութիւն այսոցն, Որք են ի ներքոյ երկնից, Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: XXI Լոյս ճշմարիտ Քրիստոս, Արժանաւորեա զհոգի իմ ուրախութեամբ տեսանել Զլոյս փառաց քոց ի կոչման աւուրն, Եւ հանգչիլ յուսով բարեաց յօթևանս արդարոց, Մինչեւ յօր մեծի գալստեանն Քո, Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: XXII Դատաւոր արդար, Հօրժամ գաս փառօք Հօր՝ դատել զկենդանիս և զմեռեալս, Մի' մտաներ ի դատաստան ընդ ծառայի քում, Այլ փրկեա զիս ի յաւիտենական հրոյն, Եւ լսելի արա ինձ երանաւետ կոչումն արդարոց՝ Յերկնից արքայութիւնդ, Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: XXIII Ամենողորմ Տեր, Ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ, Իմոց եւ օտարաց, ծանոթից եւ անծանօթից, կենդանեաց եւ մեռելոց, Շնորհեա եւ թշնամեաց իմոց եւ ատելեաց զթողութիւն՝ Որ առ իս յանցանաց, Եւ դարձո զնոսա ի չարեացն, զոր ունին վասն իմ, Զի ողորմութեան քում արժանի եղիցին, Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: XXIV Փառաւորեալ Տեր, ընկալ զաղաչանս ծառայիս Քո Եւ կատարեա ի բարի զխնդրուածս իմ, Բարեխոսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին, Եւ Յովհաննու Մկրտչին, Եւ սրբոյն Ստեփաննոսի Նախավկային, Եւ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին, Եւ սրբոց առաքելոց, մարգարէից, վարդապետաց, մարտիրոսաց, Հայրապետաց, ճգնաւորաց, կուսանաց, միանձանց եւ ամենայն սրբոց քոց՝ Երկնաւորաց եւ երկրաւորաց: Եւ Քեզ փառք եւ երկրպագութիւն Անբաժանելի սուրբ Երրորդութեանդ, Յաւիտեանս յաւիտենից: Ամէն:
  12. Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 25, 2007թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԻԹՈՎ Խորը ցավով սգում ենք անսպասելի մահը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի: Մեծ է կորուստը հայրենի մեր պետության, ժողովրդի և Մարգարյան ողբացյալ ընտանիքի: Վաղաժամ ավարտվեց երկրային կյանքը մեր ժողովրդի նվիրյալ զավակ, հայրենասեր ու ազգանվեր պետական-քաղաքական գործիչ հոգելույս Անդրանիկ Մարգարյանի: Բարեհիշատակ վարչապետը առանձնակի նախանձախնդրությամբ իր կարևոր ներդրումը բերեց Հայրենի պետականության զորացման, հայոց նոր կյանքի կերտման և մեր ժողովրդի վաղվա լուսավոր օրը կառուցելու շնորհակալ գործին: Երախտարժան է վաստակը հանգուցյալ վարչապետի նաև Եկեղեցի-պետություն հարաբերությունների ամրապնդման ու արդյունավորման գործում: Վշտալի այս պահին հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` աղոթքով սրտակից ենք հանգուցյալի սգակիր այրուն և զավակներին, ՀՀ նախագահին, հայոց պետական ավագանուն, ննջեցյալի մերձավորներին ու կուսակիցներին և համայն մեր ժողովրդին: Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երկնից երանավետ հանգրվաններում լույսերի և խաղաղության մեջ ընդունի հանգուցյալի հոգին և Իր Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը պարգևի վշտացյալ բոլոր սրտերին: Խունկ, աղոթք և օրհնություն հոգելույս Անդրանիկ Մարգարյանի բարի հիշատակին: ՙԶննջեցեալս մեր արժանի արա, Տէ’ր, ընդունիլ ի կեանսդ յաւիտենից. Ամէն՚: Վշտակից սիրով և օրհնությամբ` ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
  13. PRESS RELEASE Mother See of Holy Etchmiadzin, Information Services Address: Vagharshapat, Republic of Armenia Contact: Rev. Fr. Ktrij Devejian Tel: +374-10-517163 Fax: +374-10-517301 E-Mail: [email protected] Website: www.armenianchurch.org March 25, 2007 The Message of Condolence of His Holiness Karekin II, Catholicos of All Armenians, on the death of Prime Minister of the Republic of Armenia Andranik Margarian We mourn the sudden death of Prime Minister Andranik Margarian with deep pain. His death is a great loss for our native state and people, and the grieving Margarian family. The earthly life Andranik Margarian, devoted son of our people and patriotic statesman and politician, ended too soon. The Prime Minister of blessed memory brought his important contribution with special diligence to the strengthening of our statehood, the creation of a new life for the Armenians and to the gratifying work of building the luminous tomorrow of our people. Also worthy of gratitude are the labors and contributions of the late Prime Minister to the work of reinforcing the relationship between Church and state, making it more effective and productive. On behalf of the Supreme Spiritual Council and the Brotherhood of the Mother See of Holy Etchmiadzin, we are unified at this sad time in heartfelt prayers with his grieving widow and children, the President of the Republic of Armenia, senior officials of our state, his friends and associates, and all our people. We pray to Almighty God, asking that the soul of the departed be received in the blessed and heavenly kingdom in lights and peace, and for the consolation and comfort of His Holy Spirit to be granted to all grieving hearts. We offer incense, prayer and blessing to the luminous memory of Andranik Margarian. “O Lord, make the soul of the departed worthy and accept him in the life eternal. Amen.” With sorrowful love and blessings, KAREKIN II SUPREME PATRIARCH CATHOLICOS OF ALL ARMENIANS ##
  14. Յուրաքանչյուր ոք ազատ է ունենալու իր տեսակետը որևէ հարցի շուրջ և ազատ է այն արտահայտելու մեջ: Բայց դա չի նշանակում, թե այդ իրավունքը կարող է չարաշահվել և ծայրահեղացվել այն աստիճան, որ արտահայտված մտքերը վիրավորական բովանդակություն պարունակեն: Գրառումներից մեկում բացահայտ կերպով վիրավորական արտահայտություններ են ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին. Կխնդրեի ուշադիր լինել նման երևույթների նկատմաբ:
  15. Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 22, 2007թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին Ռուսաստանի Դաշնությունում վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական դեպքերի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Նորին Սրբություն Ալեքսի Բ Պատրիարքին: Ցավակցագրի մեջ մասնավորապես ասվում է. ՙԱյս ծանր պահին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի, եկեղեցականաց դասի և հավատավոր հոտի անունից Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Ձերդ Սրբությանը, հանգուցյալների հարազատներին ու մտերիմներին և Ռուսաստանի համայն ժողովրդին: Աղոթք ենք բարձրացնում տուժածների շուտափույթ ապաքինման համար: Հայցում ենք Ամենողորմ Տիրոջը, որ երկնային Իր հարկերում հանգստության մեջ ընդունի զոհվածների հոգիները և Սուրբ Հոգով մխիթարի բոլոր սգավորներին՚: ###
  16. Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 22, 2007թ. ՙԵվրոպայի ապագա արժեքներն ու հեռանկարները՚ թեմայով ժողով Հռոմում Մարտի 23-25-ը Հռոմում Եվրոպական Համայնքի Եպիսկոպոսների կոնֆերանսի հանձնախմբի հովանավորությամբ կգումարվի ՙԵվրոպայի ապագա արժեքներն ու հեռանկարները՚ թեմայով ժողով` Եվրոպական համաձայնագրի 50-րդ տարեդարձի առիթով: Ժողովին կմասնակցեն հոգևորական, քաղաքական և հասարակական գործիչներ, որոնց թվում Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիզիո Բերտոնեն, Եվրոպայի խորհրդարանի նախագահ Հանս Գերտ Պոտերինգը, Եվրոպական հանձնախմբի փոխնախագահ Ֆրանկո Ֆրատինին, Իտալիայի Հանրապետության Վարչապետ Ռոմանո Պրոդին, Գերմանիայի Ներքին Գործերի նախարար Դոկ. Վոլֆգանգ Շաուբլեն, Իռլանդիայի նախագահ` Մարի ՄաքԱլիսին, Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ` վերապատվելի Ժան Առնոլդ դե Կլերմոնը, ներկայացուցիչներ տարբեր եկեղեցիներից: Մարտի 24-ին ժողովականները կհանդիպեն Հռոմի Սրբազան Քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ Պապի հետ: Այս ժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, որը ներկաներին կփոխանցի Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները: Անուշավան Սրբազանը նաև հանդիպում կունենա Եվրոպական Համայնքի Եպիսկոպոսների կոնֆերանսի հանձնախմբի ղեկավարության հետ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և կոնֆերանսիհանձնախմբի միջև համագործակցությունն առավել սերտացնելու նպատակով: Հռոմում Սրբազան Հայրը կհանդիպի նաև Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Առեն վրդ. Շահինյանի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի` Հռոմում ուսանող միաբանների հետ: Միջեկեղեցական հարաբերությունների բաժին Պատասխանատու` Եզնիկ Արք. Պետրոսյան Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան Հեռ. 517 155/160 էլ. փոստ. [email protected]
  17. ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԳՆԱԼՈՒ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՑՄԱՆԸ Ինչպես տեղեկացանք ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանից, նախարար Հասմիկ Պողոսյանը մարտի 29-ին չի մեկնի Վան` Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացմանը: Նախարարն, ըստ նախնական պայմանավորվածության, մասնակցելու է Բելառուսում մարտի 26-ից ապրիլի 1-ը ՙՀայաստանի մշակույթի օրեր՚ միջոցառումներին: Նախարարի փոխարեն Վան կմեկնի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ © Copyright AZG http://azg.am/print_new.php?num=2007032202&lang=AM
  18. AZG Armenian Daily #052, 22/03/2007 Ընթացիկ ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ ԽԱՉ ՈՒՆԵՑԵԼ Է, ԻՍԿ ԽԱՉԸ` ԼՈՒՍԱՆԿԱՐ Այդ մասին է վկայում ՙԱզդակ՚ թերթի հոբելյանական համարի հրապարակումը Երկար վարանումներից հետո մարտի 29-ին վերջապես նշանակվեց Վանա լճի Աղթամար կղզու վերանորոգված Սբ. Խաչ եկեղեցու բացման օր: Վերջին տվյալներով բացմանը հրավիրվել են օտարերկրյա հյուրեր, որոնց թվում` Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաեւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, իսկ բացումն անձամբ կատարելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Առանց որեւէ հիմքի անիմաստ է եկեղեցու վերականգնման աշխատանքների գնահատումը, բայց որ այդ աշխատանքների ընթացքում չեն վերականգնվել նրա գմբեթի եւ զանգակատան խաչերը, ոչ էլ զանգակ է տեղադրվել, ակնհայտ է: Ավելին, Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աթիլլա Քոչն այս բացթողումներն արդարացրել էր հետեւյալ կերպ. ՙՄենք խաչի առնչությամբ որեւէ դիտավորություն չունենք: Եթե եկեղեցու բնօրինակն ունեցել է, ապա խաչը կտեղադրվի՚: Թեեւ նրան ուղղել էր նախարարության մասնագետ Յաքուբ Հազանը, թե եկեղեցին անկասկած խաչ ունեցել է, սակայն նա էլ թերացումն արդարացրել էր եկեղեցու խաչը հստակ պատկերող լուսանկարի բացակայությամբ: Մինչդեռ խաչի պատկերով բազմաթիվ լուսանկարներ ոչ միայն հրապարակվել են հայկական մամուլում, այլեւ Արեւմուտքում հրապարակված գիտական աշխատություններում: Այդ լուսանկարներից երկուսն ինտերնետային փոստով ՙԱզգի՚ խմբագրություն է ուղարկել Բեյրութի ՙԱզդակ՚ օրաթերթի տնօրեն Շահան Գանտահարյանը, պատմական լուսանկարների հավաքածուորդ Միսաք Քելեշյանի համապատասխան գրությամբ, ցույց տալու համար խաչի առնչությամբ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Քոչի, իսկ խաչը պատկերող լուսանկարի առնչությամբ նախարարության մասնագետ Հազանի արդարացումների սնանկությունը: Ինչո±ւ: Այն պարզ պատճառով, որ ՙԱզդակի՚ 80-ամյակին նվիրված հոբելյանական այս համարի հրապարակած երկու լուսանկարներում էլ, որոնցից մեկն արվել է 1890 թ.-ին, պարզորոշ երեւում է Սբ. Խաչ եկեղեցու գմբեթի խաչը: Հարկ է սակայն նշել, որ Սբ. Խաչ եկեղեցու պարագայում հարցի էությունը սոսկ խաչով չի սահմանափակվում: Այլապես մարտի 15-ին պոլսահայ մի շարք մտավորականներ գրավոր չէին դիմի Աթիլլա Քոչին, որպեսզի նախքան պաշտոնական արարողությամբ բացումը, եկեղեցին ինչպես հարկն է օծվի, օծումը կատարի Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը, Սբ. Խաչն ավելորդ շահարկումներից խուսափելու համար հանձնվի պատրիարքարանի տնօրինությանը եւ վերջապես վերականգնվի Վանա լճի Աղթամար կղզու թուրքացման մղումով Աքդամարի վերածված հայկական անվանումը: Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցին պատրիարքարանի տնօրինությանը հանձնելու պոլսահայ մտավորականների վերոհիշյալ պահանջը պատահական չէ, այլ պայմանավորված է ՙՎաթան՚ թերթի մարտի 9-ի համարում Մեհմեդ Օզթյուրքի ստորագրությամբ հրապարակված առաջնորդող հոդվածով: Դրան Պոլսո հայոց պատրիարքարանի բանբեր ՙԼրաբերի՚ մարտի 19-ի համարում արձագանքել է Մութաֆյան պատրիարքը: Նա խստագույնս դատապարտել է Օզթյուրքին, որը ՙՎաթանի՚ էջերում Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու ճակատագրի առնչությամբ լուրջ ՙմտահոգություն՚ հայտնելիս արել էր հետեւյալ հարցադրումը. ՙԵկեղեցին ում տնօրինությանն է հանձնվելու` Լիբանանի եւ Երուսաղեմի պատրիարքարանների, թե Հայաստանի կաթողիկոսության՚: ՙՎաթանի՚ հեղինակի այս սադրիչ հարցադրումը որեւէ մեկնաբանության կարիք չի զգում: Սակայն դա իբրեւ շահարկման հերթական դրսեւորում, դեռեւս չբացված մթագնում է Սբ. Խաչ եկեղեցու պետականորեն կազմակերպվող բացումը: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ © Copyright AZG http://azg.am/print_new.php?num=2007032201&lang=AM
  19. MiG-35-ը շատ ճիշտ է նկատում: Մարդուն նմանակող կապիկի պես Թուրքիան փորձում է եվրոպացի ձևանալ: Բայց դե ավանակին ոսկե փալանով էլ թամբես, էլի նույն ավանակը կմնա: Անգամ իրենց սարքած այդ շոուի մեջ ցույց են տալիս թուրքի իրենց դեմքը. Ս. Խաչի անունը կրող տաճարը վերականգնել առանց խաչի... Որ եկեղեցին են տեսել առանց խաչի? Էլ այդքանից հետո ինչ վերաօծման մասին է խոսքը, Արամ ջան? Մի բառով կարելի արտահայտել իրենց արածը` գովազդ:
  20. ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ Ազգային ժողովի կողմից ընդունված վերջին օրենքներից էր ՙՀայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին՚ օրենքը: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ արդեն իսկ հասցրել են իրենց բացասական վերաբերմունքն արտահայտել օրենքի նկատմամբ` վերջինիս ընդունումը համարելով խտրականություն մյուս կրոնական կազմակերպությունների համար: Իսկ ինչպիսին է Հայ Եկեղեցու մոտեցումը? Այս մասին է հարցազրույցը Մայր Աթոռ Սբ Էջմիածնի դիվանապետ Տ.ԱՐՇԱԿ եպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ: -Սրբազան, ինչպես եք գնահատում օրենքի նշանակությունը եկեղեցու համար? -Երկու տեսանկյունից կարելի է դիտարկել այն` բարոյական եւ իրավական: Բարոյական առումով վաղուց էր հասունացել անհրաժեշտությունը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք էր տարբերակել կրոնական մյուս կազմակերպություններից: ՙԽղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին՚ օրենքը, որ կոչված է կարգավորելու կրոնական դաշտը Հայաստանում, առանձահատուկ մոտեցում է դրսեւորում Հայ Եկեղեցու նկատմամբ: Սակայն այս առավելությամբ հանդերձ, այն կարեւոր ու ակնառու բաց ունի: Դա այն է, որ այս օրենքով Հայ Եկեղեցին համահավասարեցված է կրոնական կազմակերպությունների հետ: Այսինքն, եթե կրոնական դաշտում գործում է գրանցված շուրջ 55 կրոնական կազմակերպություն, ապա նրանց շարքն է դասվում նաեւ Հայ Եկեղեցին: Մինչդեռ անթույլատրելի է ազգի պատմության եւ մշակույթի հետ միաշաղախված 2000-ամյա մի հաստատություն բերել ու հավասարեցնել նորօրյա կրոնական կազմակերպությունների հետ: Այլ երկրների օրենսդրական պրակտիկան եւս հուշում է, որ անհրաժեշտ է ձեւավորել որոշակի սանդղակ եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների համար: Նոր ընդունված օրենքով Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին տարբերակվում է կրոնական մյուս կազմակերպություններից եւ դրվում սանդղակի վերին աստիճանի վրա: Այս առումով է, որ օրենքի ընդունումը բարոյական արժեք ունի մեր եկեղեցու եւ ժողովրդի համար: Միաժամանակ, այս տարանջատումը չի հակասում միջազգային պահանջներին: Որեւէ միջազգային փաստաթուղթ, այդ թվում ՄԱԿ-ի կողմից ընդունված փաստաթղթերը որեւէ արգելք չեն դնում, որպեսզի ազգի եւ պետության կայացման կամ ժողովրդի ինքնության ձեւավորման մեջ առաքելություն ունեցած եկեղեցիներին որոշ առանձնաշնորհումներ ու արտոնություններ տրվեն: Իմպերատիվ պահանջը միայն այն է, որ որեւէ մեկը չի կարող հետապնդվել իր կրոնական պատկանելության համար: Երկրորդ գնահատականը իրավական հարթության վրա է, ինչը եւս կարեւոր է: Նախորդ տարիների ընթացքում փորձեր արվել են պետության եւ եկեղեցու հարաբերությունները օրենսդրական կարգավորման առաջնորդելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ այդ ջանքերը բավարար կարելի է գնահատել` նկատի ունենալով այն դժվարությունները, որոնք ծառացել են այդ դաշտում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Այդ լուծումների շրջանակում էր, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն վերադարձվեցին մի շարք կալվածքներ, եկեղեցապատկան գույք: Կարեւոր ձեռքբերումներից էր զինված ուժերում հոգեւոր սպասավորների ինստիտուտի ձեւավորումը, որ ի դեպ ԱՊՀ երկրներում առաջին փորձն էր: Եկեղեցու եւ կառավարության միջեւ ստորագրված համաձայնագրով էր նաեւ, որ հանրակրթական դպրոցներում ներդրվեց ՙՀայ Եկեղեցու պատմություն՚ առարկան: ՙՀայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին՚ օրենքը գալիս է ամրապնդելու, ընդլայնելու ու առավել արդյունավորելու եկեղեցի-պետություն հարաբերությունները: -Ինչպիսին է եղել Հայ Եկեղեցու մասնակցությունը օրենքի մշակմանը? -Եղել են համատեղ քննարկումներ, եւ օրենքն ընդունվել է եկեղեցու եւ Վեհափառ Հայրապետի հետ լիակատար համաձայնության պայմաններում: Ասեմ, որ ֆիքսված են եղել մի շարք հարցեր, որոնք օրենսդրական լուծումների անհրաժեշտություն ունեին: Նախ` օրենքի մեջ համախմբվել ու ի մի են բերվել եկեղեցի-պետություն հարաբերություններին վերաբերող մի շարք դրույթներ, որոնք արդեն իսկ ամրագրված են առանձին օրենքներով ու համաձայնագրերով: Նորություն է այն, որ օրենսդրորեն հաստատվում են Մայր Աթոռ Սբ Էջմիածինը իբրեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կենտրոն եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի` Հայ Եկեղեցու գլուխ լինելու պարագաները: Կարեւոր է նաեւ եկեղեցական պսակի ճանաչման վերաբերյալ դրույթը: Բայց հեռու պետք է լինել այն մտքից, որ եկեղեցու եւ պետության միջեւ առկա բոլոր խնդիրներն օրենսդրական լուծումներ գտել են: Օրենքի մեջ արտացոլվել է մեզ մտահոգող խնդիրների որոշ մասը: Կան խնդիրներ, որոնք այս փաստաթղթով դեռ լուծում չեն գտել: Օրինակ` զանգվածային լրատվական միջոցներով, գովազդների, տարաբնույթ միջոցառումների ժամանակ` իրենց բնույթին անհամատեղելի միջավայրերում, եկեղեցական խորհրդանիշերի, սրբերի անունների կիրառման խնդիրը: Օրենսդրական լուծում են պահանջում նաեւ տոնացուցային որոշ խնդիրներ: ՙՊետական տոների եւ հիշատակի օրերի մասին՚ օրենքով որոշ կարգավորումներ կան: Հիշատակումներ կան Սբ Ծնունդի, Վարդանանց, Ավետման եւ Թարգմանչաց տոների մասին: Բայց, ենթադրում եմ, մի քանի հավելումներ եւս պետք է արվեն` կապված մեռելոցների, կիրակիների, եկեղեցական նշանավոր տոների հետ: Ակնկալում ենք, որ որոշակի վերաբերմունք պետք է արտահայտվի տաղավար տոների նկատմամբ: Որոշակի խնդիր են հարուցում նաեւ արարողակարգային հարցերը: Կան այլ հարցեր եւս: Սակայն այս ամենը հետագայի խնդիր է: - Սրբազան, օրենսդրական նորությունների շարքում նշեցիք եկեղեցական պսակի ճանաչումը պետության կողմից: Այն անմիջականորեն առնչվում է հասարակական կյանքին: Ինչ ընթացակարգով է կատարվելու այն? -Նախ նշեմ, որ օրենքի այս հատվածը վերաբերելու է միայն այն անձանց, ովքեր Հայ Եկեղեցու անդամ են եւ պսակը կատարում են Հայ Առաքելական Եկեղեցում: Օրենքով պետությունը ճանաչում է ոչ միայն եկեղեցական պսակը, այլեւ եկեղեցու կողմից հռչակած ամուսնալուծությունները: Օրենքի այս դրույթը կարեւոր է ընտանիքի ամրության, անսասանության, ամուսինների փոխադարձ հասկացողության համար: Ինչպես ամրագրված է օրենքում, այս դրույթը գործառության մեջ կդրվի կառավարության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջեւ ստորագրված համաձայնագրի սահմանած կարգին համապատասխան: -Օրենքով բավական ընդլայնվում են Հայ Եկեղեցու իրավասության սահմանները կրթական ոլորտում: Մասնավորապես, Հայ Եկեղեցուն իրավունք է տրվում մասնակցելու հանրակրթական հաստատություններում ՙՀայ Եկեղեցու պատմություն՚ առարկայի ուսումնական ծրագրի եւ դասագրքի մշակմանը, դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը, եկեղեցին ինքը կարող է դպրոցներին ներկայացնել այդ ուսուցիչների թեկնածությունները: Արդյոք սա չի կարող դիտարկվել իբրեւ կրոնական քարոզչություն հանրակրթական դպրոցում? - Միշտ հնարավոր են նման մեկնաբանություններ: Սակայն առարկայի անվանումն ինքնին եւ ներդրման շարժառիթը փակում է այդ խոսակցությունների դուռը: Հայ Եկեղեցու պատմությունը ժողովրդի պատմության անքակտելի մասն է, իսկ առարկայի մուտքը դպրոց կարեւոր ներդրում էր մեր եկեղեցու առաքելության, ժողովրդի կյանքում նրա դերակատարության լուսաբանման գործում: Այն հանրակրթական առարկա է, եւ եկեղեցու սպասավորների մասնակցությունը դասընթացների մշակմանն ընդամենը պետք է պայմանավորված լինի նրանով, որ դասագրքերում տեղ չգտնեն Հայ Եկեղեցու պատմությանը չհամապատասխանող տեղեկություններ: Ինչ վերաբերում է ուսուցիչների որակավորմանը եկեղեցու մասնակցությանը, դա նշանակում է, որ եկեղեցին իրավունք ունի անմիջականորեն մասնակցություն ունենալու առարկայի դասընթացների մշակմանը, թեմաների ընտրությանը, մատուցման ձեւերին թե’ մեթոդական եւ թե’ բովանդակային իմաստով: Տարօրինակ կլիներ նաեւ, որ Հայ Եկեղեցու պատմությունը դասավանդեր աղանդավոր ուսուցիչը: Որովհետեւ ծանոթ են դեպքեր, երբ կրոնական որոշ կազմակերպություններ իրենց շարքերը ներգրավելով ուսուցիչների, փորձում են հակաօրինական կերպով սեփական քարոզչությունը տանել աշակերտների շրջանում: -Օրենքի մեկ այլ դրույթ վերաբերում է Հայ Եկեղեցու ժառանգությանը: Վերջերս կարծիք հնչեց, որ դժվար է տարբերակել, թե հատկապես ինչը կարելի է համարել եկեղեցական ժառանգություն: Ինչպիսին է եկեղեցու մոտեցումը այս հարցին: Եւ որքանով է արդարացված օրենքի այն պահանջը, ըստ որի պետական սեփականություն հանդիսացող եկեղեցական ժառանգության հատվածը կարող է օտարվել եկեղեցու իմացությամբ միայն? -Օրենքում ասված է, որ եկեղեցական արժեքների ցանկը սահմանում է Հայաստանի կառավարությունը` խորհրդակցելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ: Միանշանակ է, որ եկեղեցական արժեք է դարերի ընթացքում ստեղծված հոգեւոր-մշակութային այն ժառանգությունը, որ ստեղծվել եւ ծառայել է եկեղեցական առաքելության իրականացման համար` դառնալով այդ առաքելության բաղադրիչը: Ինչ վերաբերում է օրենքի պահանջին, ապա այն պայմանավորված է նախադեպերով: Վերջին տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ մի շարք պատմամշակութային արժեքներ` կոնկրետ եկեղեցապատկան կալվածքներ, օտարվել կամ վարձակալության են տրվել մասնավոր անձերի: Օրինակ, այսօր Էջմիածնում գտնվող Շողակաթ եկեղեցու ավերակներն ընդգրկող տարածքը մասնավորի տնօրինության տակ է: Ժամանակ առաջ Սինոդի շենք անվամբ հայտնի պատմական շենքը, որ Մայր Աթոռ Սբ Էջմիածնից բռնազավթվել էր խորհրդային տարիներին եւ ծառայեցվել տարբեր նպատակների, եւս վարձակալության էր տրված մասնավոր անձի: Շենքը Մայր Աթոռ Սբ Էջմիածինը կարողացավ վերադարձնել միայն դատական ճանապարհով: -Երբեմն վիճահարույց է նկատվում նաեւ Հայ Եկեղեցին ազգային կոչելու հանգամանքը, այն պատճառաբանությամբ, որ Հայ Եկեղեցու հետեւորդների շարքում հանդիպում են նաեւ էթնիկ այլ խմբեր: -Ազգային ասելով` չպետք է հասկանալ եկեղեցու առաքելություն զուտ էթնիկ շրջանակներում: Մեր եկեղեցու ազգային բնույթի առնչությամբ տակավին 19-րդ դարի վերջերից եւ 20-րդ դարի սկզբներից կիրառվում են մի քանի չափանիշներ, որոնցից միայն մեկն է արտահայտում կոնկրետ էթնիկ միջավայրում` հայերի շրջանակում եկեղեցու առաքելության իրականացումը: Կան խիստ կարեւոր այլ չափանիշներ եւս: Առաջին` Հայ Եկեղեցու ծիսական լեզուն մնայուն կերպով հայերենն է, երկրորդ` Հայ Եկեղեցու հոգեւոր պաշտոնյաները հայեր են: Եւ, ի վերջո, եկեղեցական ծեսը իր մեջ կրում է ազգային-ժողովրդական, անգամ նախաքրիստոնեական շրջանի հավատալիքներ ու պատկերացումներ, որոնք միահյուսվում են քրիստոնեական բուն խորհրդին: Այսինքն` ազգային ասելով` նկատի պետք է ունենալ Հայ Եկեղեցու առաքելության կերպը, եկեղեցական ավանդությունը, լեզուն եւ իհարկե նրա պատմական դերակատարությունը: Այն, որ Հայ Եկեղեցու հետեւորդների շարքում հանդիպում են նաեւ այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ, ճիշտ է: Սակայն այլ էթնիկ խմբերի առկայությունը ոչ թե օրինաչափություն է, եկեղեցու առջեւ դրված խնդրի իրագործում, այլ բացառություն է եւ ստեղծված կացության մեջ կայացված որոշում: Հայ Եկեղեցին երբեք այլ էթնիկ խմբերի մեջ միսիոներություն չի իրականացրել: Այնպես որ, մեր Եկեղեցին ազգային Եկեղեցի է: -Որոշակի պարզաբանում է պահանջում օրենքի այն դրույթը, ըստ որի Հայ Եկեղեցու պաշտոնական հաղորդագրությունները զանգվածային լրատվության միջոցների կողմից պետք է հրապարակվեն անփոփոխ: Արդյո±ք սա ենթադրում է, որ այսուհետեւ պետք է բացառել հատվածական հղումները պաշտոնական հաղորդագրությանը եւ կամ որեւէ վերաշարադրանք: -Այս դրույթը պետք է դիտարկել զուտ ՙԶանգվածային լրատվության մասին օրենքի՚ պահանջների շրջանակում: ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ http://www.hayashkharh.am/index.php#?paperid=1397&pageid=47637&lang=
  21. Հարգելի Մարկոս, բուն թեմային անցնելուց առաջ մի երկու ճշտում մտցնեմ. նախ` կարիք չկա ինձ <<հայր>> մակդիրով դիմել, քանի որ աստիճանով սարկավագ եմ: Ճիշտ է, նախկինում այդ մակդիրն օգտագործվել է սարկավագների համար, բայց ներկայում այն նման կիրառությամբ հազվադեպ է և հիմնականում օգտագործվում է կուսակրոն քահանաների` աբեղաների ու վարդապետների պարագային: Եվ երկրորդ` ես նույնպես որևէ տարբերազատում չեմ մտցնում մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև: Ես շնորհակալություն հայտնեցի Ձեզ ոչ թե, այպես ասած, <<զեմլյաչեստվայից>> ելնելով, այլ որովհետև այդ զգացումն եմ ունենում անգամ այն անձանց նկատմամբ, որ գնահատանքի խոսք են ասում Արցախի պատերազմի մասնակիցներին, որոնց նկատմաբ խորին երախտիք ու հարգանք եմ տածում: Իսկ եթե իմ շնորհակալությունը Ձեզ պետք չէր, դա Ձեր որոշելու իրավունքն է. կարող եմ ասել մի բառ միայն` կներեք: Իսկ հիմա անցնենք բուն թեմային. ես որևէ կասկած չեմ ներկայացրել մեր ժողովրդի և Եկեղեցու պատմության վերաբերյալ Ձեր ունեցած գիտելիքներին: Իմ խոսքը վերաբերում էր օբյեկտիվությանն ու հոգևորականների ունեցած դերակատարությանը, որոնք էլ ընդգծել եմ: Նախ` Ձեր նախորդ գրառումների մեջ Դուք մի խոսքով անգամ չէք նշել 5-14 դդ. մասին, Ձեր ասածից կարելի էր ենթադրել, թե մեր Եկեղեցու սպասավորների միակ լուսավոր կետը Արցախյան պատերազմին մասնակցությունն է(հատկապես երբ ասում եք, թե մյուս ազգերի հոգևորականները օրհնել են մարտի գնացող զինվորներին, իսկ մերոնք...և այլն): Բայց անգամ Ձեր վերջին ասածը չի կարող ընդունելի լինել: Բերեք ինձ պատմական փաստ, որ Հայ Եկեղեցին հնազանդություն է քարոզել մեր սրբություններն ու սրբարանները պղծող, մեր ազատությունը խլած, մեր ազգի զավակներին կոտորող ու ստրկացնող, մեր տարրական իրավունքներն ու ազգային արժանապատվությունը ոտնահարող ոսոխների ու զավթիչների հանդեպ: Դուք խոսում եք 14-րդ դ. հետո Եկեղեցու կողմից ապստամբության կոչի բացակայության մասին: Հետաքրքիր է, թե ինչպես եք պատկերացնում այդ ապստամբության կոչը: Ինչ արձագանք կտար այդ կոչին մեր ժողովուրդը? Ժողովուրդ, որ կքած էր պարսկական, թուրքական, այնուհետև նաև ռուսական հզոր կայսրությունների լծի ներքո: Ժողովուրդ, որ բաժան-բաժան էր եղած, և անգամ դժվար է ասել, թե քանի հատվածի: Ժողովուրդ, որի առջև ծառացած էին այդ հզոր տերությունների կանոնավոր բանակները, որին շահից, սուլթանից ու ցարից բացի կեղեքում էին հարյուրավոր խաները, փաշաները, բեկերը, բեյերը, կուսակալները, չինովնիկները, քրդական, չերքեզական, լեզգիական և չգիտեմ էլ ինչ զահրումարական կատաղած շնաոհմակների ցեղապետերն ու ավազակապետերը, և դեռ շատ ուրիշներ: Ժողովուրդ, որ ստիպված էր հարկ վճարել անգամ Աստծուց իրեն շնորհված զուտ գոյության համար: Ժողովուրդ, որ հաճախ զրկված էր անգամ ամենատարրական իրավունքներից, որի զավակներին հանգիստ կարող էին սպանել թեկուզ այն բանի համար, որ անձրևոտ եղանակին համարձակվել էին պղծել օդն իրենց ներկայությամբ: Եվ վերջապես` ժողովուրդ, որից խլվում էին անգամ ցախավելի կոթերը, եթե գտնում էին, թե դրանք կարող են ծառայել իբրև զենք: Եվ այս բոլոր փորձանքները կարծես քիչ էին, մյուս կողմից էլ կաթոլիկական օրդենները, իսկ հետո նաև բողոքական միսիոներները բառացիորեն դեսանտ էին իջեցրել մեր ժողովրդի տարբեր հատվածների մեջ և սկսել պղտոր ջրում ձուկ որսալ` <<քրիստոնեություն քարոզելով>> աշխարհում պետականորեն առաջինը քրիստոնեություն ընդունած ազգին և հեռացնելով նրան իր Մայր Եկեղեցուց: Եվ այս պայմաններում ինչ արձագանք պիտի ունենար Հայ Եկեղեցու կողմից հնչած ապստամբության կոչը? Իհարկե, հաճելի է պատկերացնել. Եկեղեցին ողջ ժողովրդին ապստաբության կոչ է ուղղում, բոլորը մի մարդու պես ոտքի են կանգնում, կենաց-մահու պայքար մղում իրենց գրեթե ամնե ինչով տասնյակ անգամներ գերազանցող հսկայական տերությունների դեմ և հաղթելով` գրողի ծոցն ուղարկում նրանց և ապրում ազատ ու երջանիկ: Առավել քան հաճելի գաղափար է, բայց, մեղմ ասած, ոչ իրական: Նույն հաջողությամբ կարելի է հիմա պահանջել Եկեղեցուց, որ նա ոտքի հանի մեր ազգին, որպեսզի պատերազմ հայտարարենք մեր շրջակա (և ոչ միայն շրջակա) բոլոր ազգերին, ազատագրենք մեր ծովից ծով Հայաստանը, վերականգնենք պատմական արդարությունը և ապրենք մեր հայրենիքում իբրև այս երկրի լիիրավ տերեր: Ամենայն լրջությամբ ասեմ, որ ես ինքս երկու ձեռքով կողմ կքվեարկեմ այս գաղափարին, եթե ամենափոքր հույսի նշույլն իսկ լինի այն իրականացնել այս պահին: Հակառակ պարագային դա կլինի այն արկածախնդրությունը, որի մասին խոսում է Արամ Դ-ն: Այո, և այդ արկածախնդությանը Եկեղեցին չգնաց, քանի որ եթե արձագանք իսկ գտներ այդ կոչը, դրան արձագանքելու հնարավորություն կունենային (դա էլ դեռ հարց է) փոքրիկ հատվածներ, որոնց համար այդ քայլը կդառնար հաստատուն ընթացք դեպի մսաղաց: Բայց այս բոլորով հանդերձ Եկեղեցին չեր հրաժարվել իր ժողովրդի` օտար լծից և տառապանքներից ազատագրության ծրագրից: Միանշանակ էր, որ միայն սեփական ուժերով այդ ծրագիրն անիրականանալի է: Եվ ելքը տեսնում էին բախտակից մյուս ժողովուրդների հետ միավորման և ուրիշ մեծ ազգերից ստացած օգնությամբ զինյալ պայքարի ելնելու մեջ: Բերեմ մի քանի օրինակներ այն շրջանից, Մարկոս ջան, որ Դուք ասում եք, թե Եկեղեցին մատը մատին չէր տալիս. հայրենիքի ազատագրության ելք գտնելու համար Ստեփաննոս Ե Սալմաստեցի (1545-1567) կաթողիկոսը 1547թ. Ս. Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով: Ժողովը որոշում է պատվիրակություն ուղարկել Եվրոպա` ռազմական օգնություն ստանալու համար: Պատվիրակությունը գլխավորում է հենց ինքը կաթողիկոսը, որն էլ մեռնում է օտար ափերում` հայրենիքի ազատության որոնումների բազմամյա ճանապարհին: 1562թ. Սեբաստիայում մեկ այլ ժողով է գումարում Միքայել Սեբաստացի (1567-1576) կաթողիկոսը, և նույն առաքելությամբ Եվրոպա է ուղևորվում Աբգար դպիր Թոքատեցին (վերջինս, իմիջիայլոց, Հակոբ Մեղապարտից հետո հետագայում դառնում է երկրորդ հայը, որ զբաղվում է հայերեն գրքերի տպագրությամբ): 1677թ. Ս. Էջմիածնում դարձյալ գումարվում է ժողով` ազատագրական պայքարի ուղիներ գտնելու համար: Ժողովը հրավիրել էր Հակոբ Դ Ջուղայեցի (1655-1680) կաթողիկոսը, իսկ 12 մասնակիցներից 6-ը հոգևորականներ էին: Այս անգամ ևս կազմված պատվիրակության գլուխ կանգնողը լինում է կաթողիկոսը: 82-ամյա ծերունի հայրապետը մահանում է իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին, ում գործը շարունակելը հանձն է առնում պատվիրակության անդամներից մեկը` Իսրայել Օրին: Վերջինիս գործակիցը և հետո` գործի շարունակողը նույնպես հոգևորական էր` Մինաս վարդապետ Տիգրանյանը: Դուք, Մարկոս ջան, մինչև 19-րդ դ. ոչ մի ապստամբություն չեք հիշում. հիշեցնեմ` 1720-30-ական թթ. ապստամբություները Արցախում և Սյունիքում, իսկ ազատգրական այդ պայքարի ոգեշնչող ու առանցքային դեմքերից մեկը նույնպես հոգևորական էր` Գանձասարի Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսը: Միանգամից անցնեմ առաջ, քանի որ պատասխանս շատ է երկարում. ասում եք, թե 19-րդ դ. հետո եղած ընդվզումները կուսակցությունների գործ էր? Այդ դեպքում դեռևս չստեղծված կուսակցություններից որ մեկին էր պատկանում Ներսես Ե Աշտարակեցի (1843-1857) կաթողիկոսը? Բերում եմ մի հատված կամավորական ջոկատների հավաքագրման նրա կոչից. <<Հասավ ժամը, երբ աչքով պիտի տեսնենք Արարատյան աշխարհի և հայոց ազգի ազատությունը....ոտքի կանգնեցեք, հայոց քաջեր, ուրախացրեք ալեզարդ Մասիսին, մի անգամ ևս արյունով ներկեցեք հայրենի հողերը և ապա ապրեցեք ազատ>>: Տեսնում եք, Մարկոս ջան, երբ նախադրյալներ կային, Հայ Եկեղեցին երբեք չէր վարանում նման կոչ ուղղել ժողովրդին, քանի որ դա արդեն արկածախնդրություն չի նշանակում, ինչպես արկածախնդրություն չնշանակեց այդ կոչը Արցախում: Եվ տեսնում եք, որ սա ընդհանրապես նման չէ հնազանդության կոչի: Ինչ վերաբերում է օսմանյան շրջանին, ես մի խորհուրդ կտամ. երջանկահիշատակ Սանդրո Բեհբությանի կողմից մի հրաշալի գործ նախաձեռնվեց. <<Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան>> խորագրով հրատարակվեց Հայ Եկեղեցուն առնչվող վերջին շրջանի արխիվային ողջ նյութերը` ըստ կաթողիկոսների: 11, 12 և 13-րդ հատորները պարունակում են այդ շրջանի 3 կաթողիկոսների` Մկրտիչ Ա Խրիմյան Հայրիկ (1892-1907), Մատթեոս Բ Իզմիրլյան (1908-1910) և Գևորգ Ե Սուրենյանց (1911-1930) փաստագրական նյութերը: Հավատացնում եմ, որ Դուք բավականին կփոխեք Ձեր հայացքները: Պատասխանս իրոք երկար ստացվեց, ուստի մանրամասն չեմ անդրադառնա ոչ Մեծ Եղեռնի ժամանակ և ոչ էլ Սարդարարպատում զենքը ձեռքին նահատակվող հոգևորականներին, և ոչ էլ անգամ խորհրդային տարիներին` Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, միշտ իր դերակատարությունը չկորցրած Հայ Եկեղեցու գործունեությանը, մանավանդ որ գրում եմ երկրորդ անգամ (առաջին անգամ համակարգչի հետ եղած խնդրի պատճառով պատասխանս կորավ ): Բայց, Մարկոս ջան, իմ այս ամբողջ պատասխանը զուտ Ձեզ չի ուղղված. ուրիշներ նույնպես իրենց առարկություններին հասցեագրաված հատվածներ կարող են տեսնել: Մի քիչ էլ էմոցիոնալ ստացվեց, կներեք:
  22. ՍՈՒՐԲ ԽԱՉՆ ԱՌԱՆՑ ԽԱՉԻ? Ինչպես հայտնի է, մշակույթի նախարարությունը Թուրքիայից հրավեր է ստացել մասնակցելու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը, որը տեղի է ունենալու մարտի վերջին: Որքանով է նպատակահարմար ընդունել հրավերը? Ցանկացած եկեղեցի հավատի տաճար է դառնում, երբ նրա գմբեթին տեղադրվում է Հիսուսի չարչարանքները խորհրդանշող խաչը: Հասկանալի պատճառով, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պարագայում այս հանգամանքն ունի առանձնակի իմաստ ու նշանակություն: Սուրբ Խաչն առանց խաչի հնարավոր չէ վերականգնված տաճար համարել: Կրկին խաչով չզարդարվելու պարագայում Աղթամար կղզու եկեղեցին կդառնա Եվրամիության առջեւ քաղաքակիրթ ձեւանալու, իսկ սեփական երկրում` անհանդուրժողականությունը պահպանելու` Թուրքիայի երկերեսանի քաղաքականության խորհրդանիշը: Սուրբ Խաչը որպես հայ միջնադարյան մշակույթի անկրկնելի կոթող խորհրդանշական նշանակություն կարող է ստանալ հայ-թուրքական հարաբերությունների հետագա ողջ ընթացքի համար, եթե այն պսակվի Հիսուսի Սուրբ Խաչով: Դրանով Թուրքիան գոնե առերեւույթ կփաստի, որ ինքը հարգում է այլ կրոնների ազատ դավանումը իր ողջ տարածքում եւ ոչ թե միայն Ստամբուլում: Հակառակ պարագայում Հայաստանի պատվիրակությունն ուղղակի կարող է դառնալ անբարոյական խաղի մասնակից: Մեր երկրի համար դա կրկնակի վիրավորական կարող է լինել այն պարզ պատճառով, որ չնայած դարեր շարունակ մահմեդականություն դավանող տարբեր նվաճողներից ստացած ծանր հարվածներին եւ ահռելի մարդկային ու հողային կորուստներին, այսօր էլ Հայաստանը հարգալից վերաբերմունք է ցուցաբերում իր տարածքում եղած իսլամական հուշարձանների հանդեպ: Մայրաքաղաք Երեւանի հենց կենտրոնում վեր է խոյանում կիսալուսնով պսակված մզկիթը` Արարատյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց չնչին հեռավորության վրա, եւ որեւէ հայ մարդու մտքով անգամ չի անցնում, որ նման հարեւանությունը վիրավորում է իր կրոնական զգացմունքները: Կարծում ենք` Աղթամարի Սուրբ Խաչը Տիրոջ խաչով պսակելու հարցը սկզբունքային նշանակություն ունի մեր պետության ու ժողովրդի համար: Ավելին` սա սկզբունքային հարց է նաեւ ողջ քրիստոնյա աշխարհի ու մանավանդ Եվրամիության երկրների համար: 21-րդ դարում Թուրքիան իրականում մնում է վաղ միջնադարյան պատկերացումների գերին, բայց համառորեն փորձում է եվրոպացի ձեւանալ: Նպաստել այս երեւույթի պահպանմանը նշանակում է անարգել ոչ միայն Աղթամարի Սուրբ Խաչը կառուցած մեր նախնիների հիշատակը, այլեւ շրջանցել եվրոպական արժեքները, որոնք հիմնված են կրոնական հանդուրժողականության սկզբունքի վրա: Քանի դեռ պարզ չէ, թե կհաջողվի± արդյոք Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանին տարհամոզել թուրքական իշխանություններին եւ Սուրբ Խաչի վրա տեղադրել սուրբ եւ ամենափրկիչ խաչը, Հայաստանի պաշտոնական պատվիրակության մասնակցությունը Աղթամար կղզու տաճարի բացման արարողությանը ճիշտ չի լինի: Այդ պատճառով, Թուրքիայից ուղարկված հրավերին պատասխան տալու համար հարկավոր է նախ` պաշտոնական խողովակներով պարզել այն հարցը, թե ինչո±ւ մինչ օրս Սուրբ Խաչ եկեղեցին չի զարդարվել խաչով: Այս առիթով որեւէ ՙարդարացուցիչ՚ պատճառաբանություն չի կարող հիմք դառնալ տաճարի բացման արարողությանը Հայաստանի պաշտոնական պատվիրակության մասնակցության համար: Խաչն է մեր եկեղեցու ողջ ճարտարապետական կառուցվածքի հիմքը եւ այն զարդարող գլխավոր խորհրդանիշը: Եթե թուրքերը իսկապես ցանկանում են բացել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, ապա թող բարի լինեն թույլատրել նրա գմբեթին Սուրբ Խաչի տեղադրումը, իսկ եթե փորձում են իրենց զավթած տարածքի հուշարձանները օգտագործել սեփական քարոզչության համար, ապա որպես պետություն մենք նման միջոցառմանը ուղղակի անելիք չունենք: ՍԱՐԳԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ http://www.hayashkharh.am/index.php#?paperid=1393&pageid=47557&lang=
  23. ՀԱՐԳԵԼԻ ՖՈՐՈՒՄՑԻՆԵՐ, ԽՈՍՔՍ ՈՒՂՂՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԱՆՁԱՆՑ, ՈՎՔԵՐ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ` ՍԵՓԱԿԱՆ ԺՈՎՈՐԴԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԵՋ, ԿԽՆԴՐԵԻ, ՈՐ ՁԵՐ ՀԱՄՈԶՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԵՐ ԲԵՐԵԻՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻՑ` ԶԵՐԾ ՄՆԱԼՈՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ՄԱՐՔՍԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ: ՓԱՍՏԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆԵՐԿԲԱԵԼԻՈՐԵՆ ԿՎԿԱՅԵՆ, ԹԵ ՀԵՆՑ ՀԱՅ ԵԿԵՂՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ Է ՄԵՐ ԱԶԳԸ ԴԱՐՁԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ:
  24. Հարգելի Մարկոս, իբրև արցախցի և իբրև հոգևորական, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Արցախի հոգևորականներին տված Ձեր գնահատականի համար: Թույ տվեք մի դիտարկում. եթե մեր ազգի ու Եկեղեցու պատմությանը իր ամբողջության մեջ ծանոթանաք նույն օբյեկտիվությամբ, ինչ որ Արցախյան հերոսամարտինն է, խոսքը կոնկրետ հոգևորականների ունեցած դերակատարման մասին է, ապա երբեք այն կարծիքի չէիք լինի, թե Հայ Եկեղեցին կարող է մեղադրվել իբրև Մեծ Եղեռնի մեղսակից: Ինձ համար մի փոքր հակասական է նաև այն, որ Դուք, Ցեղասպանության համար մեղավոր նկատելով նաև Եկեղեցուն, միաժամանակ ասում եք, որ հարգանք ունեք Եկեղեցու նկատմամբ... Հ.Գ. Գանձասարի քահանան Տեր Հովհաննեսն է: Եվ նրանից ու Պարգև Սրբազանից բացի պատերազմին մասնակցել են նաև ուրիշ շատ հոգևորականներ, իսկ երկուսն էլ` Հայր Վահանը և Արմեն սարկավագը, զոհվեցին մարտի դաշտում: Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցին:
  25. Շնորհակալություն հարցիս պատասխանելու համար:
×
×
  • Create New...