Jump to content

MONK

Forumjan
  • Posts

    216
  • Joined

  • Last visited

Everything posted by MONK

  1. Կարծում եմ Եսայի մարգարեի գրքի 58-րդ գլխից այս հատվածը խիստ ուսանելի կլինի պահքի վերաբերյալ մեր փորձառության համար: <<2 Օր օրի ինձ են փնտռում եւ ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրեւ մի ժողովուրդ, որ արդարութիւն է գործել եւ իր Աստծու իրաւունքը զանց չի առել. ահա նրանք եկել եւ իրաւունք ու արդարութիւն են որոնում: Փափագում են մերձենալ Աստծուն 3 եւ ասում են. ՙԱյդ ինչպէ±ս է, որ մենք ծոմ պահեցինք, եւ դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, եւ դու չիմացար: Արդ, ձեր ծոմապահութեան օրերին ձեր ցանկութիւններն էք կատարում եւ կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակայ են ձեզ: 4 Հակառակութեան եւ կռիւների մէջ էք պահում եւ բռնցքահարում տկարին: Իսկ իմ ինչին է պէտք այդպիսի ծոմապահութեան օրը. դուք պիտի գաք բողոքէք ինձ, եւ ես չպիտի լսեմ ձեզ: 5 Այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, եւ ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում: Եթէ պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ եւ ընդունելի օր. այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, - ասում է Տէրը: - 6 Քանդի°ր անիրաւութեան հանգոյցը, խորտակի°ր քո վաճառականական խարդախութիւնն ու բռնութիւնը, ների°ր ու արձակի°ր նեղեալներին եւ պատռի°ր բոլոր անիրաւ մուրհակները: 7 Քաղցածների°ն բաժանիր քո հացը եւ անօթեւան աղքատների°ն տար քո տունը. եթէ մերկ մարդ տեսնես` հագցրո°ւ նրան, բայց քո ընտանիքի զաւակին մի° անտեսիր: 8 Այն ժամանակ այգաբացի պէս պիտի ծաւալուի քո լոյսը, եւ արագօրէն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջեւից պիտի ընթանայ քո արդարութիւնը, եւ Աստծու փառքը պիտի պահպանի քեզ: 9 Այն ժամանակ պիտի կանչես, եւ Աստուած պիտի լսի քեզ. մինչեւ դու խօսես, նա պիտի ասի, թէ` ՙԱհա հասել եմ՚: Եթէ դու քո միջից հեռացնես խարդախութիւնը, ձեռնձգութիւնն ու տրտունջի խօսքերը, 10 քո հացը յօժար սրտով քաղցածներին տաս եւ չքաւոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խաւարի մէջ կը ծագի քո լոյսը, քո խաւարը կը վերածուի միջօրէի: 11 Քո Աստուածը ամէն ժամ քեզ հետ կը լինի, քո անձն ըստ ցանկութեան յագեցում կը ստանայ, եւ քո ոսկորները կը լիանան ու կը լինեն ինչպէս ջրարբի պարտէզ, ինչպէս աղբիւր, որից ջուրը չի պակասի>>:
  2. Իսկ ինչում է խնդիրը? Եթե գաղտնիք չէ, իհարկե:
  3. Гнел ջան, извините за поздний ответ, а также за вопрос. Я просто хотел знать, чем для Вас знаменательно 19 августа. Дело в том, что я прочитал только последнюю запись и не был внимателен к предыдущим. Теперь все стало ясно.
  4. Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է, որն այս տարի սկսվեց փետրվարի 19-ից և, ներառելով նաև Ավագ Շաբաթը, կտևի մինչև ապրիլի 8-ը` Ս. Զատիկ: Ինչ է պահքը? Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման, սակայն ճոխ ու համադամ ուտելիքներից` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացից շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից: Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. ՙՄեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել՚: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. ՙՈվ ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է՚ (Հռոմ.14:3): Պահքի կարևորությունը առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. ՙԴրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք՚ (Ծննդ.2:16-17): Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը: Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են ՙբարեկենդան՚, իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված ՙբարեկենդան՚ անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիքներ գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը: Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը: Հ.Գ. Հայր Ղևոնդը, իհարկե, ռուսերենով բացել է նման թեմա, սակայն ավելորդ չհամարեցի բացել այս թեման նաև հայերենով:
  5. Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 19, 2007թ. Արքության պատիվ` Արիս, Սևան և Վիգեն Սրբազաններին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ արքության պատիվ է շնորհվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Միջեկեղեցական և արտաքին հարաբերությունների վարիչ Գերաշնորհ Տ. Արիս եպիսկոպոս Շիրվանյանին, Գերաշնորհ Տ. Սևան եպիսկոպոս Ղարիբյանին (Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն) և ԱՄՆ Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու և Ամերիկայի Եկեղեցիների Խորհրդի Նախագահ Գերաշնորհ Տ. Վիգեն եպիսկոպոս Այքազյանին` ի գնահատություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բերած իրենց անսակարկ բոլորանվեր ծառայության և տարիների վաստակի: Թող Բարձրյալ Աստված քաջառողջ և արևշատ կենաց օրեր և հոգու անսպառ կորով պարգևի Արիս, Սևան և Վիգեն Սրբազաններին` Տիրոջ Սուրբ Աջի հովանու ներքո եկեղեցաշեն և ազգօգուտ ձեռքբերումներով շարունակելու իրենց առաքելությունը` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու: ###
  6. Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 16, 2007թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Ֆրանսիա և Հնդկաստան Փետրվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Փարիզ, ուր կմասնակցի Ֆրանսիայում Հայաստանի տարվա պաշտոնական բացման արարողությանը և Հայրապետական իր օրհնությունը կբերի թեմական պատգամավորական անդրանիկ ժողովին£ Փետրվարի 22-ին Ֆրանսիայից Նորին Սրբությունը Հովվապետական այցով կմեկնի Հնդկաստան: Տասնօրյա այցի ընթացքում Նորին Սրբությունը կլինի Դելի, Կալկաթա, Մադրաս և Բոմբեյ քաղաքներում, կայցելի ՀՀ դեսպանատուն, հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նորին Սրբությունը կհանդիպի Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի պաշտոնեությանը և ուսանողությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի նաև տարբեր հայկական սրբավայրեր, այդ թվում Արևելքի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկը` Չինսուրայի Սուրբ Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցի: Այցի ժամանակ նախատեսվում են նաև պաշտոնական հանդիպումներ: Հնդկաստան այցի ընթացքում ՎԵհափառ Հայրապետին ուղեկցելու են Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, Մայր Աթոռի միաբան Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը, Տ. Կտրիճ քահանա Դևեջյանը և Տ. Հովնան աբեղա Հակոբյանըª որպես գավազանակիր: ###
  7. Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 15, 2007թ. Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Փետրվարի 15-ին` Սրբոց Վարդանանց տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ Տ. Վազգեն վարդապետ Նանյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան Հոգևոր ճեմարանի դասախոսներ և սաներ: Հավարտ Սբ. Պատարագի Վարդանանց խորհրդին անդրադարձավ Հոգեշնորհ Հայր Սուրբը: ՙՄենք հիշում և ամեն անգամ տոնախմբում ենք Վարդանանց տոնը և պիտի նշենք, քանի դեռ երկրագնդի վրա մեկ հայ կա, որովհետև սա մեր ինքնության, մեր լինելիության տոնն է: ....Փառք Աստծո, այսօր խաղաղություն է, և կարիքը չկա, որ մեր կյանքը տանք մեր հավատի և մեր Հայրենիքի համար: Սակայն մահվան հավասար կարևոր է նաև իմանալ, թե ինչպես ենք ապրում. լի հույսով առ Տեր, լի հավատքով առ ապագան՚,-նշեց Հայր Վազգենն իր խոսքում: Ապա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրվա առիթով Իջման Սբ. Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք` Նորին Սրբության քաջառողջության ու կենաց արեւշատության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության համար: Սբ. Պատարագից հետո Գևորգյան Հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված Սբ. Վարդանանց անմար հիշատակին: Հանդիսությունը բացեց Գևորգյան Հոգևոր Ճեմարանի փոխտեսուչ Տ. Սահակ վարդապետ Մաշալյանը: Վարդանանց նվիրված բանախոսությամբ հանդես եկավ քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը: Շարականների և հայրենասիրական երգերի կատարումներով ելույթ ունեցան Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երգչախումբը և ՀԲԸՄ և Մայր Աթոռի Նորքի հայորդյաց տան ՙՀայկազունք՚ համույթը: Երգչուհի Լեյլա Սարիբեկյանի կատարմամբ առաջին անգամ հնչեց նոր հեղինակված` ՙՎարդանանք հայոց՚ երգը (խոսքերի հեղ. Արփինե Թադևոսյան): Հանդիսությունը եզրափակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: ՙ....Վարդանանց տոնը դարեր շարունակ ուղեկցել է մեր ժողովրդին: Մեր ժողովուրդն ապրել է Վարդանանց խորհրդով: Այսօր էլ մենք խոսում ենք այդ խորհրդի մասին, իբրև մեր գոյության հիմնական երաշխիքի, իբրև ազգային մեր ոգու և դիմագծի պահպանության առհավատչյայի: Վարդանանց խորհուրդը Վարդանանց ոգու մեջ է: Դա վասն հայրենյաց և վասն հավատո իրենց ունեցած սերն էր՚, - նշեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն անդրադարձավ հատկապես վերջին շրջանին հնչող կոչերին` դառնալու դեպի մեր ազգային արմատները, և իբրև այդ դարձի ուղի հանրությանը տարբեր անհատների կողմից ներկայացվող զանազան արժեհամակարգերին: Վեհափառ Հայրապետը, սակայն, նկատեց, որ այդ ճանաչողությունը և դարձը դեպի ազգային արմատները ճշմարտապես և հարազատորեն արտացոլված է Վարդանանց ոգու մեջ: ՙԵթե մենք ուզում ենք ճանաչել մեր արմատները, ճանաչել մեր ինքնությունը, պետք է հավատարիմ մնանք մեր սիրո մեջ առ Աստված և առ Հայրենիք: Եւ այդ սերը դարձնենք մեր կյանքի շարժիչ ուժը, մեր ինքնությունը նորոգող ուժը, մեր ազգը առաջնորդող ուժն ու զորությունը՚, - ասաց Հայոց Հայրապետը: Գարեգին Բ Կաթողիկոսը կարևոր նկատեց նաև, որ Վարդանանց տոնի ոգեկոչումը վերստին համազգային բնույթ ստանա, այն նշվի թե' կրթական հաստատություններում և թե' յուրաքանչյուր հայորդու հարկից ներս, դառնա զորության ու ներշնչումի, մեր կյանքի և աշխատանքի անհատական և համազգային հաղթության մի անսպառ ակունք: ՙԵթե ուզում ենք, որ աղանդավորներ տեղ չունենան մեր կյանքից ներս, ուրեմն Վարդանանց ոգին պիտի կերտենք յուրաքանչյուր հայորդու և' սրտում և' մտածողության մեջ: Եթե ուզում ենք, որ Հայրենիքն առաջընթաց և բարգավաճ կյանք ունենա, երջանկությունն ուղեկից դառնա մեր ժողովրդին, եթե ուզում ենք հեռու վանել մեզանից պարտվողականության գիտակցությունն ու մտածողությունը, եթե ուզում ենք քաջ սրտով մեր գլուխն ամեն երեկո բարձին դնել, ուրեմն պետք է Վարդանանց այդ ոգին ապրեցնել մեր մեջ, մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի հոգուց ներս՚,- ասաց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը Վարդանանց տոնի նվիրական առիթով իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց հայ ժողովրդի բոլոր զավակներին, ովքեր այսօր նշում են իրենց անվանակոչության տոնը: ###
  8. Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 14, 2006թ. Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Տեառնընդառաջը` 40-օրյա Քրիստոսի ընծայումը տաճարին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի ունեցավ նաև նորապսակների օրհնության կարգ: Տոնի նախօրեին` փետրվարի 13-ին, Մայր Աթոռի Միածնաէջ տաճարում երեկոյան ժամերգության ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց տերունի տոնի սկիզբն ավետող նախատոնակի հանդիսավոր արարողություն, ապա եւ անդաստանի կարգ, երբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը: Շարականների երգեցողության ներքո բարեպաշտ բազում հայորդիներ Մայր Տաճարի կանթեղներից վառված մոմեր իրենց հարկերը տարան` լուսավորելու Քրիստոսի խորհրդանիշ լույսով: Փետրվարի 14-ին Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Գևորգյան Հոգևոր Ճեմարանի փոխտեսուչ Տ. Սահակ վարդապետ Մաշալյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբը, մեկնելով քառասնօրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման խորհուրդը, անդրադարձավ նաեւ մանուկների հանդեպ ծնողների պարտականություններին` նկատելով, որ առաջին հերթին նրանք պետք է մանուկներին Աստծո Խոսքի` Սուրբ Գրքի ճանաչողությունը մատուցեն և աղոթական կյանքին մասնակից դարձնեն, քանզի դրանցով մանուկները պիտի դառնան քրիստոնյաներ և դրանցով պիտի ժառանգորդներ դառնան հավիտենական կյանքի: ###
  9. Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 13, 2006թ. Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Փետրվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսավորությամբ նշվեց սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնը: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: Սբ. Պատարագի ընթացքում խոսված իր քարոզում Տեր Հայրը ներկայացրեց տոնի խորհուրդը` անդրադառնալով Ղևոնդյանց քահանաների հոգևոր սխրանքին: ՙՉկան այսօր այնպիսի ահասարսուռ պատերազմներ, կենաց մահու կռիվներ, ինչպիսին Ավարայրի դաշտն էր, սակայն դա չի նշանակում, որ սրբոց Ղևոնդյանց պատգամն այսօր չի կարող գործել: Սրբոց Ղևոնդյանց պատգամը միայն ու միայն պատերազմի դուրս գալու համար չէ, առհասարակ կյանքի ցանկացած ոլորտում մենք պետք է այդ նույն հավատքով հաղթանակներ տանենք` սկսյալ մեր ընտանիքից, մեր միջավայրից, քաղաքից և մեր համազգային բոլոր տեսակի խնդիրներից՚ ,- նշեց Տեր Պարույրն իր խոսքում: Տեր Հայրը հաստատեց, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, որ դարեր շարունակ պահապան և զորավիգ է եղել հայրենի երկրին և հայ ժողովրդին, այսօր ևս նույն վճռականությամբ ու հավատքով կանգնած է` զորացնելու մեր Հայրենիքը և քարոզելու ու հավատքի մեջ զորացնելու մեր ժողովուրդին: ՙՀայ հոգևորականությունը տարավ քաջության հաղթանակ և այդ հաղթանակով կերտվեց հայ հոգևոր դասի դեմքը և դիմագիծը: Ինչքան էլ որ լինեն նեղություններ, դժվարություններ, արտաքին հարվածներ և ներգործություններ, այնուամենայնիվ, հայ հոգևորականությունը պիտի հաստատուն և անփոփոխ մնա, որովհետև մշտապես հավատարիմ է Քրիստոսի խոսքին և նույն ուղղափառ դավանությամբ, եթե անգամ հարկ լինի, պիտի խաչակից դառնա Քրիստոսին՚,- ասաց արժանապատիվ Տեր Հայրը: ###
  10. ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 13, 2006թ. Էկումենիկ ժողով Վիտենբերգում Փետրվարի 15-19-ը, Գերմանիայի Լյութերշտադ-Վիտենբերգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի եկեղեցիների Կոնֆերանսի կողմից կազմակերպվող Համաեվրոպական երրորդ Էկումենիկ համաժողովին նախորդող տարածաշրջանային Էկումենիկ երկրորդ հանդիպումը. ՙՔրիստոսի լույսը` շողում է բոլորի վրա: Լույսի պարգևի վերաբացահայտումը, որ Քրիստոսի Ավետարանն է պարգևում այսօր Եվրոպային՚ թեմայով: Ժողովը կքննարկի 2007 թվականի` Ռումինիայի Սիբու քաղաքում սեպտեմբերի 4-9-ը կայանալիք Համաեվրոպական երրորդ Էկումենիկ համաժողովին առնչվող հարցեր: Ժողովականները կանդրադառնան նաև Եվրոմիության ընդլայնմանը, Եվրոպայում բռնության հաղթահարմանն ու հաշտությանը, Էկումենիզմի ու Եկեղեցիների համագործակցությանը վերաբերող հարցերի: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Վիտենբերգի ժողովին կներկայացնի Անգլիայի Հայոց թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Միջեկեղեցական հարաբերությունների բաժին Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան Հեռ: (374 10) 517 160/155 Էլ-փոստ: [email protected]
  11. Կներեք, Գնել ջան, մի հարց տամ Ձեզ. ինչով է յուրահատուկ օգոստոսի 19-ը?
  12. Блаж. Диадох – Сны, являющиеся душе по любви Божией, суть необманчивые указатели здравия душевного. Они не изменяются из одного образа в другой, не наводят страха, не возбуждают смеха или внезапного опечаления, но приступают к душе со всею тихостию и преисполняют ее духовного радования; почему душа и по пробуждении тела со всем вожделением ищет этого испытанного во сне образования. У бесовских мечтаний все бывает противно сему – не пребывают они в одном и том же образе и вида своего не показывают долго несмятенным, потому что тем, чего нет в их произволении, но что заимствуют они из своей только лживости, долго довольствоваться они не могут. При этом они много говорят и обещают великого и еще больше угрозами стращают, принимая на себя нередко вид воинов; иногда припевают душе и что-нибудь льстивое с шумным криком. Ум, когда чист бывает, скоро распознает их и иногда мысленным напряжением пробуждает тело, а иногда охотнее остается в том же положении, радуясь, что возмог распознать их лукавство, и в том же сне обличая их, и тем подвигая их на великий против себя гнев. Бывает, впрочем, что и добрые сны не радость приносят душе, а печаль некую сладостную и слезу неболезненную. Это случается с теми, которые преуспели уже в великом смиренномудрии. Мы изложили, как различать сны хорошие и худые, основываясь на том, что сами слышали от опытных старцев. Да довлеет, однако ж, нам паче как великая добродетель то правило, чтобы отнюдь не верить никакому сонному мечтанию. Ибо сны наибольшей частью бывают ничто иное, как идолы помыслов, игра воображения или бесовские над нами наругания и забавы. Если, держась сего правила, мы иногда не примем такого сновидения, которое послано будет нам от Бога, то не прогневается за это на нас любвеобильный Господь Иисус, ведая, что мы дерзаем на это из опасения бесовских козней. Ибо, хотя предреченный способ различения снов верен, случается, однако, что душа по некоему восхищению вражиему нечувствительно и непроизвольно будучи осквернена, без чего, как думаю, никто не обходится, теряет след верного различения и верит снам недобрым как добрым. Преп. Максим Исповедник – Когда душа начнет чувствовать себя здравою, тогда начнет и сновидения иметь чистые и безмятежные. Преп. Никита Стифат – Из того, что представляется во время сна, иное есть мечтание, иное видение, иное откровение. Мечтания есть такие сновидения, которые не стоят неизменными в воображении ума; по которым предметы перемешиваются, одни вытесняют другие или изменяются в другие; от них никакой не бывает пользы, и самое мечтание их исчезает вместе с пробуждением. Их тщательнейшие ревнители презирать должны. Видения – такие сновидения, которые во все время стоят неизменными, не преобразуются из одного в другое и так напечатлеваются в уме, что остаются на многие лета незабвенными: они показывают события будущих вещей, доставляют душе пользу, приводя ее в умиление представлением страшных видов, и видящего его делают самоуглубленным и притрепетным от неизменного созерцания представляющихся страшных вещей; тщательнейшие ревнители должны считать такие видения драгоценными. Откровения суть сущие выше всякого чувства созерцания чистейшей и просвещенной души, представляющие дивные некие Божественные дела и разумения тайновидства сокровенных Божиих тайн, сбытие наиважнейших для нас вещей и общее пременение мирских и человеческих дел. Прпп. Варсонофий и Иоанн – Ночные мечтания и осквернения бывают то от превозношения, то от пресыщения, то от зависти диавола. О последнем следует сказать, что, когда с нашей стороны не содействуют врагу возношение и пресыщение, то он не может часто повторять сего. Как строящий дом, если не найдет потребных материалов, трудится напрасно: подобно сему и диавол. Преп. Иоанн Лествичник – Сон есть как бы сжатие естества, образ смерти, бездействие чувств. Сон один, но много имеет начал, как и вожделение: то есть бывает по естественному требованию, от пищи, от демонов, или, может быть, иногда и от крайне усиленного поста, от которого плоть, ослабев, хочет уже подкрепить себя сном. – Как от привычки зависит много пить, так от привычки же – и много спать. Почему, особенно в начале послушания, будем бороться со сном, потому что долговременную привычку исцелить трудно.
  13. Այս հոդվածը ձեր ուշադրությանն եմ ներկայացնում առանց մեկնաբանությունների: MONK ԱՆՊԱՏՇԱՃ ՇԱՀԱՐԿՈՒՄ ՄԻ՛ ՍՏԻՐ Հատկապես երբ ոտքերդ լեզվիցդ կարճ են Օրերս 20-25 հոգանոց մի խմբի քննարկում-քննադատությանը ենթարկվեց "Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին" օրենքի նախագիծը, որ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ում եւ մնում է քվեարկել այն: Հատկապես ավետարանական եկեղեցու եւ երկու քաղաքական փոքր կուսակցությունների ներկայացուցիչներ ամենասուր գնահատականը տվեցին օրենքի նախագծին, նրա հեղինակ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, գրեթե մեղադրելով նրան օրենքի նախագիծն "անցկացնելու" համար: Օրենքի նախագիծը, դրա հետ մեկտեղ նաեւ Հայ առաքելական եկեղեցին դատափետվեցին բոլոր հնարավոր եւ անհնարին մեղքերի համար, որոնց շարքում էր նաեւ հետեւյալ արտահայտությունը. "Այս նախագիծը խայտառակություն է եւ դագաղ՝ եկեղեցին վերջնականապես թաղելու համար", հեղինակ` "Հայ պահպանողական կուսակցության" նախագահ Միքայել Հայրապետյան: Քննարկմանը "Ազգն" անդրադարձավ իր փետրվարի 3-ի համարում: Սակայն նախորդ հրապարակման մեջ չէինք անդրադարձել ուշագրավ մի փաստի, որ առավել արժանի էր անդրադարձի, քան 99 տոկոսով միակողմանի հնչած քննադատությունն ու դրանց բարձրաձայնմանը նպաստած Բաց հասարակության ինստիտուտի վճարումով կազմակերպված քննարկումն ամբողջությամբ: Խոսքն տեղեկատվական այն խեղաթյուրումների մասին է, որոնք հայտարարվելով քննարկման ժամանակ, հետագայում մեր կողմից պարզաբանվեցին շատ արագ` դեռ ստի 40 օրը չանցած: Նախ` վերոհիշյալ նախագիծը բավականին բարձրաձայն էլ քննարկվել է: Մասնավորապես ԱԺ-ում այդ քննարկմանը մասնակցել են հատկապես ընդդիմադիր պատգամավորները: Այդ մասին գրել է "Ազգը" 2006 թվականի դեկտեմբերի 5-ի համարում: Երկրորդ, առավել ուշագրավ մի սուտ, որի մասին պարզաբանումներ ստացանք տեղյակ աղբյուրներից: Հայաստանի ավետարանական եկեղեցու առաջնորդ վերապատվելի Ռընե Լեւոնյանը վերոհիշյալ քննարկմանը այնպիսի ինքնավստահ ելույթ ունեցավ, որ ունկնդիրներն ակամա հավատացին նրան եւ լռությամբ ի գիտություն ընդունեցին նրա՝ քաջատեղյակ թվացող մարդու խոսքը: Ահա Ռընե Լեւոնյանի խոսքի համառոտ բովանդակությունից մի հատված: Նա հիշեց, որ վերջին օրերին Թուրքիայում էր` մասնակցելու Հրանտ Դինքի հուղարկավորությանը, քանի որ Դինքը իրենց եկեղեցու անդամ էր: Երբ ինքը խոսք ասաց Հրանտ Դինքի գերեզմանին, քանի որ գնացել էր որպես իրենց եկեղեցու ներկայացուցիչ, հնչեցրեց այսպիսի միտք. "Ես հպարտ եմ, որ հայ եմ, ինչպես եւ Դինքը": Գալով այս նախագծին, վերապատվելին ասաց. "Սա առիթ է, որ ըսեմ` հպարտ չեմ: Ամոթ է, որ այսպիսի փաստաթուղթ ներկայացվի: Ես կցանկանայի, որ ԱԺ-ն հետ վերցնի այս նախագիծը: Մենք կցանկանայինք նոր օրենք "Խղճի ազատության եւ կրոնական փոքրամասնությունների մասին": Ռ. Լեւոնյանը խորհուրդ տվեց չշտապել եւ միանգամից նոր օրենք ընդունելու մասին մտածել: Իհարկե, մենք եւս շատ կցանկանայինք հավատալ բանախոսի անկեղծությանը եւ նրա՝ Մայր աթոռը ավելի հզորացած տեսնելու երազանքի իսկությանը, եթե չլիներ Ռ. Լեւոնյանի բերած օրինակի անպատեհ մանրամասնը: Նա ցանկացավ, այնուամենայնիվ, շեշտել, թե Դինքն էլ է ավետարանական, եւ ինքն էլ` որպես հովիվ մեկնել էր նրա հուղարկավորությանը մասնակցելու եւ որ ոչ պակաս կարեւոր է` Դինքի գերեզմանին խոսք է ասել: Ի դեպ, Դինքի հուղարկավորությանը ներկա եղողները փաստում են, որ նրա ելույթը բավականին երկար ու անպատեհ է եղել, որի համար նույնիսկ ակնարկ է եղել` կարճ կապեք: Սակայն այս փաստը չխանգարեց Ռ. Լեւոնյանին հիշատակել այդ ելույթի մասին բոլորովին անտեղի եւ "իմիջիայլոց": Անշուշտ վարքի ոչ պատշաճ դրսեւորում է եւ հանուն գաղափարախոսության, ոչ թե եկեղեցական պատկանելության զոհված հայորդու անվան շահարկում` ինքնագովազդի նպատակով: Սակայն հարց է ծագում, որքանով է ինքնագովազդն արտացոլում երեւույթի իրական պատկերը: Եթե Հրանտ Դինքը բողոքական եկեղեցու հետեւորդ է, անհասկանալի է դառնում թե ինչո՞ւ է Հրանտ Դինքի հուղարկավորությանը հանդիսապետում Կ. Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը: Այդ ինչպե՞ս է, որ "բողոքական" Դինքը, որ իրոք, ժամանակին իր եղբայրների հետ պատսպարվել է Հայ բողոքական եկեղեցու մանկատանը եւ ավարտել նրան կից հնգամյա նախակրթարանը, այնուամենայնիվ, կրթությունն ավարտել է Սուրբ Խաչ դպրեվանքում, նաեւ աշխատել է երջանկահիշատակ պատրիարք Շնորհք արք. Գալուստեանի մոտ, եղել նրա ամենամտերիմ բարեկամներից հիվանդության օրերին: Իր իսկ ընկերների մեկնաբանությամբ, Հրանտ Դինքը երբեք կարեւորություն չի տվել ավետարանական եկեղեցու համայնքին իր պատկանելությանը: Այնպես որ չենք կարծում, թե դա արժեր շահարկել այդպես ուռճացնելով: Մեկ այլ տեսակետ, որ Ռ. Լեւոնյանը հնչեցրեց դպրոցներում հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման մասին: Նախ` այն այլ բանախոսներ որակեցին որպես ուսմունքի դասավանդում, իսկ Ռ. Լեւոնյանն իր հերթին շեշտեց. "Մենք կըսենք` որեւէ եկեղեցի ազատ է իր դավանանքը դասավանդելու երեխաներին": Նա առաջարկեց դրա համար ֆակուլտատիվ դասաժամեր առանձնացնել: Սրանով ենթադրելի է, որ մե՛կ եկեղեցու միասնականության, նաեւ առաքելական եւ ավետարանական եկեղեցիների սերտ բարեկամության մասին ճառերը առնվազն փուչիկ են այն իրական համոզվածության առջեւ, որ կարճ ձեւակերպվում է այսպես` վերապատվելին ասում է մի բան, մտածում` ճիշտ հակառակը: Իսկ սա ոչ այլ ինչ է, քան կրոնական հատվածականության տարածում մատաղ սերնդի շարքերում: ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Խմբ. կողմից.- Մինչ այդ, հանգուցյալ Հրանտ Դինքի սպանությունը, ի դեմս մամուլի խոսնակ Սեւգի Էրեներոլի, փորձել էր շահարկել "Թուրք ուղղափառների պատրիարքարանը", համարելով նրան ոչ թե Հայաստանի ավետարանականների առաջնորդ Ռընե Լեւոնյանի նման "ավետարական եկեղեցու հավատացյալ", այլ "հայ բողոքական": Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը հունվարի 24-ին պատրիարքարանի բանբեր "Լրաբերի", իսկ հունվարի 29-ին թուրքական "Ենիշաֆաք" թերթի էջերում սպառիչ կերպով ցույց էր տվել Հրանտ Դինքին հետմահու բողոքական դարձնելու փորձի սնանկությունը: Կարծում ենք, Մութաֆյան պատրիարքի պարզաբանումները արժանի պատասխան կլինեն նաեւ հայ հասարակությանն ապակողմնորոշելու մղումով մեր թուրքահայ հայրենակցի սպանությունը շահարկող վերապատվելի Ռընե Լեւոնյանին: Հետեւաբար առաջիկայում առանձին կանդրադառնանք այդ պարզաբանումներին: © Copyright AZG <a href="http://azg.am/?lang=AM&num=2007020919" target="_blank"> </a> http://azg.am/?lang=AM&num=2007020919
  14. Նախ ցանկանում եմ անկեղծորեն Ձեզ շնորհակալություն հայտնել Եկեղեցու սպասավորներիս ուղղված Ձեր ջերմ խոսքերի համար: Ինչ վերաբերում է հոգևորականներ ձեռնադրելուն. գոյություն ունեն արտաքին և ներքին չափանիշներ: Արտաքին չափանիշների պարագային վերահսկելն ու համապատասխան մոտեցում ունենալը դյուրին է, մինչդեռ ներքինի պարագային... ով կարող է այդտեղ դատել, եթե ոչ միայն սրտեր քննող Աստված? Ինչպես կարող է մարդը որոշել, թե մեկ ուրիշը ունի ներքին կոչում, արժանի է իր պես դառնալու Աստծո սպասավորը? Թողնում եմ Ձեր եղրահանգմանը: Ծայրահեղ պատիժների մասին հավելեմ միայն, որ դրանք չեն իրականանում առաջին մղմամբ, այլ հենց ծայրահեղ դեպքերում: Արժանի կամ անարժան հոգևորականների մասին. չեմ սկսի ուրիշներին դատել, օրինակ կբերեմ սեփական անձիս վրա. ես նույնպես Եկեղեցու սպասավոր եմ և ձգտել եմ դրան, սակայն երբեք ինձ արժանի չեմ համարել այդ մեծագույն կոչմանը...
  15. Հարգելի Zonara, թույլ տվեք ասել, որ սխալվում եք` կարծելով, թե Վեհափառը հոգևորականներ կարգալույծ անելու հոբբի ունի: Ներկա պահին շատ բան է արվում`մեր Եկեղեցում զգացվող հոգևորականների մեծ պակասը լրացնելու համար, և դրա կողքին խիստ ցավալի է ամեն մի հոգևորականի կորուստը: Թույլ տվեք ասել նաև, որ խստացված են չափանիշները ինչպես հոգևորական դառնալու համար նոր պատրաստվող, այնպես էլ հոգևոր ասպարեզում իրենց առաքելությունն արդեն իրականացնող անձանց համար: Թե ինչքանով են արդարացի լինում այդ անձանց նկատմաբ կիրառված ծայրահեղ պատժամիջոցները` կարող է դատել միայն Աստված, բայց ոչ մարդիկ: Ես կարող եմ ասել միայն մի բան. երբ մարդիկ տեսնում են անպատիժ օրիանազանց հոգևորականի, ասում են` Եկեղեցում ամենաթողություն է, իսկ երբ տեսնում են պատժված հոգևորականի, ասում են` Եկեղեցում դաժանություն է... Մի հարցում Ձեզ հետ համաձայն եմ. Աստված մի արասցե, որ նման տխուր և ցավալի լուրեր լսենք:
  16. ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 8, 2007թ. Կարգալույծ է հռչակվել Տ. Աբգար քահանա Գըլըճյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Ուկրաինայի Հայոց Թեմի հոգևոր սպասավոր Տ. Աբգար քահանա Գըլըճյանը: Հայրապետական վճռի կայացման համար հիմք են ծառայել Ուկրաինայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գրիգորիս Արքեպիսկոպոս Բունիաթյանի միջնորդագիրը Տ. Աբգար քահանա Գըլըճյանին քահանայական կարգից ազատ կացուցանելու վերաբերյալ, ինչպես նաև` Տ. Աբգար քահանա Գըլըճյանի դիմումը: Կարգալույծ հռչակված քահանան այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Լևոն Գըլըճյան: ### Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգ:
  17. ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 8, 2007թ. ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Փետրվարի 8-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտող Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Խիդիր Սապարլիևին£ Այս առիթով Նորին Սրբությունը իր գնահատանքը հայտնեց դեսպանին և ցանկացավ նորանոր հաջողություններ հետագա ծառայության մեջ: ՙՀայաստանն իմ երկրորդ հայրենիքն է՚,-ասաց դեսպանն իր պատասխան խոսքում` նշելով, որ լավ տպավորություններով է մեկնում Հայաստանից: Հանդիպմանը խոսվեց հայ-թուրքմենական հարաբերությունների և երկու երկրների միջև առկա համագործակցության մասին: ### Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգ:
  18. Հասկանալի է: Որևէ խնդիր չկա:
  19. ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐ Տոնական հանդիսություն` Ս. Գր. Նարեկացի եկեղեցու սրահում Երիտասարդների համար արդեն նվիրական օր է դարձել Ս. Սարգիս զորավարի տոնը, որ նշանավորվում է որպես երիտասարդների օրհնության օր, իսկ Ս. Սարգիսը` որպես հովանավոր սուրբ և բարեխոս առ Աստված: Փետրվարի 3-ին Գուգարաց թեմի Ս. Սարգսի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվեց Պատարագ, որի ավարտին կատարվեց երիտասարդների օրհնություն: Վանաձորի Ս. Սարգիս եկեղեցում երիտասարդներն արժանացան թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի օրհնությանը: Սրբազան հայրը, շնորհավորելով բոլոր երիտասարդներին այս գեղեցիկ տոնի առթիվ, հորդորեց հավատարիմ մնալ Մայր եկեղեցուն և հայրենի ավանդույթներին, տուրք չտալ օտարամուտ վարք ու բարքին: Երիտասարդները, Սրբազան հորից ստանալով օրհնություն և համբուրելով Խաչը, Ս. Սարգիս եկեղեցուց ճանապարհվեցին դեպի առաջնորդանիստ Ս. Գր. Նարեկացի եկեղեցի: Եկեղեցու ներքնահարկ սրահում թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը երիտասարդության օրվա առթիվ կազմակերպել էր տոնական հանդիսություն, որին աջակցել էին ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը, Նկարիչների միությունը, ՎՊՄԻ-ի Արվեստի ամբիոնը, Գեղագիտական կենտրոնը, Գեղարվեստի դպրոցը: Հանդիսության սրահը զարդարված էր Գեղագիտական կենտրոնի երիտասարդ աշխատակիցների, Գեղարվեստի դպրոցի և ՎՊՄԻ-ի երիտասարդ նկարիչների աշխատանքներով: Իր ողջույնի և օրհնության խոսքով բացելով հանդիսությունը` ՔԴԿ տնօրեն Տ. Վահան քահանա Ազարյանը շնորհավորանքի խոսքը փոխանցեց հանդիսությանն աջակցած միությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, մտավորականներին ու արվեստագետներին: Շնորհավորանքների ու ողջույնի խոսքերը զուգակցվում էին երիտասարդ կատարողների խմբերգային ու անհատական` դաշնամուրային, ջութակի, կիթառի կատարումներով, ասմունքով: Երիտասարդների կողմից դասական երգի, երաժշտության, պոեզիայի ներկայացումները երիտասարդների համար լավագույն նվերն էր այդ օրվա կապակցությամբ` արժևորված հենց իրենց` երիտասարդների կողմից: Գիտակցությունը, որ եկեղեցական ու արդեն ժողովրդական դարձած, երիտասարդների հովանավոր ու պաշտպան Ս. Սարգիս զորավարի տոնը միավորել է բոլորին` դասախոսներին, ուսանողներին, աշակերտներին, երիտասարդ արվեստագետներին ու մտավորականներին, ուրախալի է և հուսադրող: Հուսադրող, որ այլևս մերը չեն լինի օտարամուտ տոներն ու սովորությունները: Աստղիկ Ասրյան P.S. Հաղորդագրությունը տարածել է Գուգարաց թեմի մամլո դիվանը: MONK
  20. Հարգելի Արամ, իբրև Տեղեկատվական համակարգի գործավար քարտուղար, ես կարող եմ հրապարակել միայն այն, ինչ ես պաշտոնապես արտոնված եմ անել: Իտալիայի մեր մամլո դիվանը մեզ տրամադրել է այս հաղորդագրությունը, և ես իրավասու չեմ ավելին ասել: Սակայն երբ որ առավել մանրամասն հարցեր հրապարակելու առիթը լինի, խոստանում եմ դրանք տեղադրել նաև այստեղ:
×
×
  • Create New...