-
Posts
216 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by MONK
-
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 5, 2007թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Բոմբեյ Մարտի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բոմբեյ: Վեհափառ Հայրապետին եւ նրան ուղեկից շքախմբին ողջունեց Հնդիկ Մալաբար ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը Բոմբեյի միտրոպոլիտ Մար Կուրիլոսի գլխավորությամբ: Մալանկարա եկեղեցու հոգևորականների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Բոմբեյի Սուրբ Պետրոսի հայկական եկեղեցի, ուր շարականների և սաղմոսների երգեցողությամբ Նորին Սրբությանը դիմավորեցին Բոմբեյի հայազգի երեք բնակիչները, ինչպես նաև հնդիկ եկեղեցականներ և հնդիկ ուղղափառ հավատացյալներ: Հայրապետական թափորը ՙՀրաշափառի՚ հանդիսավոր երգեցողության ներքո մուտք գործեց եկեղեցի: Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ու օրհնությունը բաշխեց ներկաներին: Վեհափառ Հայրապետը փառք և գոհություն վերառաքեց առ Աստված Հնդկաստանի հեռավոր ափերը հասնելու և հայ համայնքին ու նրա դարավոր ժառանգությունը տեսնելու հնարավորության համար: Դիմելով հնդիկ քրիստոնյաներին` Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորեց անսասան մնալ քրիստոնեական հավատի մեջ, հավատարիմ` Սբ. Թովմաս առաքյալի հիմնադրած Հնդիկ Մալաբար առաքելական սուրբ եկեղեցուն: Բոմբեյի միտրոպոլիտ գերաշնորհ Մար Կուրիլոսն իր հերթին բարի գալուստ մաղթեց Ամենայն Հայոց Հովվապետին և նրան փոխանցեց Արևելքի կաթողիկոս և Մալանկարա Պատրիարք Նորին Սրբություն Բազելիոս Մար Թոմա Դիդիմոս Ա եղբայրական ողջույններն ու սերը: Երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Նոր Դելի, որտեղից կվերադառնա Հայաստան: ###
-
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 5, 2007թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Մադրաս Մարտի 2-ին Մադրասում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մադրասում 1712 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որի հարևանությամբ գտնվում է նաև հայկական գերեզմանատունը: Ու թեեւ Մադրասում հայկական բնակչություն չկա, սակայն եկեղեցին բաց է այցելուների համար: Վեհափառ Հայրապետի այցի առիթով մոտակա շրջաններից բազում հնդիկներ էին եկել ողջունելու Նորին Սրբությանը և հայցելու Հայոց Կաթողիկոսի օրհնությունը: Եկեղեցում Նորին Սրբության նախագահությամբ հոգեհանգստյան պաշտոն մատուցվեց վերջին հինգ դարերի ընթացքում Հնդկաստանի հայ համայնքին իրենց հոգևոր ծառայությունը բերած բոլոր հոգևորականների հոգիների խաղաղության համար: Ապա Հայոց Հովվվապետը ծաղկեպսակ դրեց Տ. Հարություն ավագ քահանա Շմավոնյանի շիրմաքարին, ով 1794 թվականին նախաձեռնել էր հայոց առաջին պարբերականի` ՙԱզդարարի՚ հրապարակումը: Եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց նաև Մադրասի պատմական և ճարտարապետական պահպանության հանձնախմբի հետ և քննարկեց Սուրբ Աստվածածին եկեղեցու պահպանման և վերանորոգման ուղղությամբ Կալկաթայի համայնքի ձեռնարկած ջանքերին առնչվող խնդիրներ: Կեսօրին Գարեգին Բ Կաթողիկոսն եղավ նաև Մադրասի հայտնի բլրի գագաթին գտնվող Սուրբ Թովմասի մատուռում, ուր նրան դիմավորեցին բազում քրիստոնյա հնդիկներ: Հռոմեակաթոլիկ ավանդության համաձայն, սուրբ Թովմաս առաքյալն առաջին դարում այս բլրի վրա է նահատակվել, ուր հետագային կառուցվել է մի մատուռ, ապա` եկեղեցի: 1547 թվականին այս բլրի վրա կառուցվել է Հեռավոր Արևելքում առաջին հայկական եկեղեցին: Եկեղեցին այսօր էլ կանգուն է: Այն գործում է, սակայն` Հռոմեակաթոլիկ եկեղեցու իշխանության ներքո: Հայկական արմատների մասին վկայում են եկեղեցում` հատկապես սուրբ սեղանի վրա առկա բազում արձանագրությունները, որմնանկարները և տապանաքարերի արձանագրությունները: Երեկոյան հայրապետական պատվիրակությունն ուղևորվեց Բոմբեյ: ###
-
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 5, 2007թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Չինսուրա Մարտի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբի, Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանի և եկեղեցական վարչության անդամների ուղեկցությամբ Կալկաթայից մեկնեց Արևմտյան Բենգալի ամենավաղ հայկական գաղթօջախը` Չինսուրա: Չինսուրայում Հայրապետական պատվիրակությունն այցելեց Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որը կառուցվել է 1697 թվականին և Արևմտյան Բենգալի երկրորդ հնագույն եկեղեցին է: Եկեղեցում Նորին Սրբությունն աղոթք վերառաքեց առ Բարձրյալն Աստված բոլոր այն հայորդիների հոգիների հանգստության համար, որոնք ժամանակին Հեռավոր Արևելքում կենդանություն էին տվել հայոց կյանքի նշանավոր այս կենտրոնին: Այսօր Չինսուրայում որևէ հայ չի բնակվում: Կեսօրին Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերադարձավ Կալկաթա, ուր վերստին այցելեց Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան և որոշ ժամանակ անցկացրեց ճեմարանի սաների հետ` հայրական իր հորդորները, սերն ու օրհնությունը փոխանցելով նրանց: Երեկոյան Գարեգին Բ Հայրապետն իր շքախմբով մեկնեց Մադրաս: ###
-
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 5, 2007թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևմտյան Բենգալ նահանգի գլխավոր նախարարի հետ Ընդունելություն ի պատիվ Հայոց Հովվապետի Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևմտյան Բենգալ նահանգի գլխավոր նախարար Բուդհադեբ Բհատտաչարյայի հետ: Նորին Սրբությանն ուղեկցում էին Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, Տ. Կտրիճ քահանա Դևեջյանը և Կալկաթայի եկեղեցական վարչության անդամներ Հայկ Սուքիասը, Սունիլ Սոբտին և Սուզան Ռուբենը: Գլխավոր նախարարը, ողջունելով Վեհափառ Հայրապետի այցն Արևմտյան Բենգալ և Կալկաթա, անդրադարձավ Հնդկաստանում հայ համայնքի կարևոր դերակատարությանը, հատկապես Կալկաթայի սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման մեջ: Նա նշեց այն բարձր հարգանքի մասին, որ հնդիկ ժողովուրդը տածում է հայկական համայնքի հանդեպ` հույս հայտնելով, որ երբեմնի բազմանդամ համայնքը, որն իր թվով նվազել է վերջին տարիներին, վերստին կաճի և կբարգավաճի: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, գոհունակություն հայտնելով բարի խոսքերի համար, անդրադարձավ Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա բազմադարյա հարաբերություններին: Հայոց Հովվապետը բարձր գնահատեց երկու ժողովուրդների բարեկամությունը և ուրախություն հայտնեց, որ ներկայիս բազմաթիվ հնդիկ երիտասարդներ իրենց ուսումնառությունն են շարունակում Երևանի բարձրագույն կրթական հաստատություններում: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց գլխավոր նախարարին և ի դեմս նրա` նաև Հնդկաստանի իշխանություններին` կրոնական և ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի, նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և հոգատարության համար£ Վեհափառ Հայրապետը նշեց, որ շնորհիվ այդ վերաբերմունքի հնդկահայերը, իբրև Հնդկաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացիներ, մասնակից են նաեւ Հնդկաստանի հասարակական, ազգային և մշակութային կյանքին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի միջև համագործակցության ոլորտներին, ինչպես նաև Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի, Արևմտյան Բենգալում հայկական եկեղեցիների, գերեզմանատների և հուշարձանների ներկայիս կարգավիճակին առնչվող հարցեր: Նույն օրը` երեկոյան, Թաջ Բենգալի հյուրանոցում, ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ ընդունելություն` կազմակերպված Կալկաթայի եկեղեցական վարչության կողմից: Ընդունելությանը մասնակցում էին հայ համայնքի անդամները և հնդկական հասարակության բոլոր այն անձինք, ովքեր առնչվում են հայ համայնքի, հայոց եկեղեցիների և Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կյանքին: Ընդունելությանը բարիգալստյան խոսքով Նորին Սրբությանը դիմեց վարչության ատենապետ Հայկ Սուքիասը` երախտագիտություն հայտնելով Վեհափառ Հայրապետին` օրհնաբեր այցի համար: Ինչպես նշեց պրն. Սուքիասը, Հայոց Հովվապետի այցին Հնդկաստան հայ համայնքն սպասել է երկար` ավելի քան քառասուն տարի: Հայաստանի և Հնդկաստանի միջև զարգացող կապերի և համագործակցության մասին խոսեց Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա ուրախություն հայտնեց իրեն ընձեռված մեծ պատվի համար, որ առիթ ունի ուղեկցելու աշխարհասփյուռ Հայոց Եկեղեցու պետին պատմական այս այցի ընթացքում: Ընդունելության ընթացքին Տ. Կտրիճ քահանա Դևեջյանը մասնակիցներին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայիս գործունեությունը` առանձնաբար անդրադառնալով քրիստոնեական դաստիարակության և քարոզչության, սոցիալական ծառայության և մշակութային ոլորտներում արձանագրած ձեռքբերումներին: Ապա Հայրապետական իր օրհնությունն ու սերը բոլոր ներկաներին հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց հայ համայնքի անդամներին` նախնյաց հավատի հանդեպ նրանց նվիրումի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ հավատարմության համար: Նորին Սրբությունը հորդորեց նրանց համայնքային կյանքում առաջնային նկատել Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունեությունը` նշելով, որ Հայոց ճեմարանում ուսանող երեխաները հնդկահայ համայնքի հարատեւության և Հնդկաստանի հայկական հայկական եկեղեցիների պահպանության ապագա երաշխավորներն են: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց նաև Հովվապետական այցի կազմակերպիչներին և իր շնորհակալությունն արտահայտեց հնդիկ ժողովրդի հյուրընկալ ոգու համար, որի շնորհիվ հայերն ավելի քան հինգ հարյուր տարի առաջ իրենց ստեղծագործ արժանավոր կյանքով հաստատվել են Հնդկաստանում: ###
-
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` հավարտ Սուրբ Պատարագի, կատարվեց Քառասունքի Հոգեհանգստյան պաշտոն` ի հանգստություն շարունակվող Ցեղասպանության հերթական անմեղ նահատակի` Հրանտ Դինքի հոգու: Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:
-
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 2, 2007թ. Շարունակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Հնդկաստան Փետրվարի 27 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական շքախմբի եւ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանի ուղեկցությամբ այցելեց Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան: Ճեմարանի դռների առջև հայրապետական շքախմբին դիմավորեցին ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, վարչական տնօրեն Տիգրան սրկ. Բաղումյանը, դպրոցի տնօրեն Ջեյմս Դայասը, եկեղեցական խորհրդի անդամները, ուսուցիչները, ճեմարանի ուսանողները եւ ողջ պաշտոնեությունը: ՙԷջ Միածինն ի Հօրէ՚ շարականի եւ Հայրապետական մաղթանքի երգեցողության ներքո ուսանողները Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցեցին դեպի դպրոցի դահլիճ, ուր, ի պատիվ Վեհափառ Հայրապետի, տեղի ունեցավ հանդիսություն: Միջոցառումը սկսվեց ՙՏերունական աղոթքով՚ և Հնդկաստանի ու Հայաստանի օրհներգերով: Մարդասիրական ճեմարանի պաշտոնեության և սաների անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունեց վարչական տնօրեն Տիգրան սրկ. Բաղումյանը: Ուսուցիչների անունից Վեհափառին բարի գալուստ մաղթեց նաև տնօրեն Ջեյմս Դայասը: Միջոցառաման ընթացքում ուսանողները հանդես եկան ասմունքի, երգեցողության և ազգային ու հնդկական պարային կատարումներով: Ուսանողների ջանքերով պատրաստվել էր նաև ներկայացում: Հանդիսության ավարտին խոսեց ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, ապա հրավիրեց Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական պատվիրակ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանին` իր խոսքն ուղղելու ներկաներին: Գերաշնորհ Սրբազան Հայրը, ևս ողջունելով Նորին Սրբությանը, կարևորեց Վեհափառ Հայրապետի այցը Հնդկաստան: Վերջում ճեմարանի պաշտոնեությանը, ուսուցիչներին և Հայաստանից, Իրաքից ու Իրանից եկած ավելի քան 80 ուսանողներին Հայրապետական իր օրհնությունը բաշխեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր պատգամն ավարտելով ՙՊահպանիչ՚ աղոթքով: Այնուհետև Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ ճեմարանի տեսչական և ուսուցչական կազմի հետ, որից հետո ծանոթացավ դպրոցի պայմաններին: Նույն օրը Վեհափառ Հայրապետը շուրջ երեք ժամ անցկացրեց ուսանողների հետ` պատասխանելով նրանց հուզող բոլոր հարցերին և փոխանցելով հայրական իր պատգամները: Հայոց Մարդասիրական ճեմարան այցի առիթով Նորին Սրբությունը նվերներ հանձնեց ճեմարանի գրադարանին, տնօրենին, ուսուցիչներին և ուսանողներին: Այնուհետև հայրապետական շքախումբն եղավ նաև աղջիկների Դավիդյան դպրոցում, ծանոթացավ դպրոցի պայմաններին և հանդիպեց դպրոցի անձնակազմի հետ: ###
-
ՇՎԵԴԻԱՅԻ ԵՒ ՍԿԱՆԴԻՆԱՎԻԱՅԻ ARMENISKA APOSTOLISKA KYRKAN I SVERIGE ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎՎՈՒԹԻՒՆ OCH SKANDINAVIEN Հեռ./ֆաքս 0046 - (0) 87513656 mob. 00468 076 202 9970 mob. 00468 076 202 9970 Box 1073 16421 Kista, Tel./Fax 0046- (0) 87513656 www. armeniskakyrkan.org www. armeniskakyrkan.org e-mail: [email protected] e-mail: [email protected] ARMENIAN APOSTOLIC CHURCH IN SWEDEN AND SCANDINAVIA ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Էկումենիկ հանդիպումներ Շվեդիայում 28.02.2007թ. Սույն թվականի փետրվարի 21 – ին Շվեդիայի Լութերանական Եկեղեցու Ստոքհոլմի առաջնորդարանում տեղի ունեցավ Սկանդինավիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ հոգեշնորհ Տ. Ներսեհ աբղ. Խալաթյանի հանդիպումը Ստոքհոլմի եպիսկոպոս Քարոլինե Քրուկի հետ: Զրույցի ընթացքում Հայր սուրբը Շվեդիայի հայ համայնքի և Հայ Եկեղեցու մասին համառոտ տեղեկություններ հաղորդեց եպիսկոպոսին: Քննարկվեցին նաև Շվեդիայում Հայ Եկեղեցու և Շվեդական Եկեղեցու կապերի ամրապնդման, այլ կրոնական կամակերպությունների հետ էքումենիկ կապերի զարգացման և Մայր Աթոռի հետ կապերի ամրապնդման վերաբերյալ հարցեր: Փետրվարի 23 – ին Հայր սուրբը հանդիպեց նաև Շվեդիայի Կաթոլիկ Եկեղեցու և Սթոքհոլմի Կաթոլիկ թեմի առաջնորդ` եպիսկոպոս Անդերս Արբորելիուսի հետ: Հանդիպման ընթացքում Հոգեշնորհ Հայր սուրբը համառոտ կերպով ներկայացրեց Շվեդիայում և Սկանդինավիայում Հայ Եկեղեցու հովվության և հայ համայնքների վիճակը, նրանց առջև ծառացած խնդիրներն ու հրամայականներն և նաև Եկեղեցու զարգացման հնարավորությունները: Քննարկվեցին մոտ ապագայում Շվեդիայի էկումենիկ կյանքի մեջ Շվեդիայի Հայոց Հովվության մեջ ծառայող հայ եկեղեցականների ակտիվ մասնակցության հարցեր ` հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին այդ կապերը զգալիորեն թուլացել էին: Սրբազան Հայրը հնարավոր համարեց նաև ապագայում Մայր Աթոռի Գևորգյան Հոգևոր Ճեմարանի որորշ սաների ուսման շարունակությունը Շվեդական Կաթոլիկ համալսարանում: Փետրվարի 20 – ին հոգեշնորհ Տ. Ներսեհ աբղ. Խալաթյանը հանդիպումներ ունեցավ նաև Շվեդիայի մի շարք էքումենիկ հաստատությունների ղեկավարների հետ: Հայր սուրբը մասնավորաբար հանդիպեց Շվեդիայի Քարոզչական և Միսիոնարական խորհրդի Գլխավոր Քարտուղար Յորան Ստուրվեյի, Շվեդիայի Քրիստոնեական Եկեղեցիների Խորհրդում Օրթոդոքս Եկեղեցու բաժնի Պետ` Միշա Յաքսիչի, EST (Շվեդիայում Կրոնական համայնքներին Կառավարական ֆինանսական Օգնության և բաշխման հատուկ Կոմմիտե) – ի Փոխքարտուղար Սվեն- Էրիկ Անդերսսոնի հետ: Շվեդիայի և Սկանդինավիայի Հայ Առաքելական Եկեղեցու Հովվություն
-
Մեկ այլ հատված Պողոս պատրիարք Ադրիանապոլսեցու <<Խրատի թանգարան>> գրքից: ԱՂՈԹՔ, ՊԱՀՔ ԵՎ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ Ա. Երեք տեսակ բարի գործ կա, որ կարևոր է քրիստոնյային մեղքերից մաքրվելու և հավիտենական կյանքին հասնելու համար: Դրանք են աղոթքը, պահքը և ողորմությունը: Երեք տեսակ են նաև թշնամիները, որոնք ջանում են արգելք լինել բարի գործերին և զրկել հավերժական կենդանությունից: Դրանք են սատանան, մարմինն ու աշխարհը: Սատանան ներքին թշնամի է, որ բազմատեսակ խաբեական հնարներով դրդում է մարդկանց դադարեցնելու աղոթքը: Աղոթողի մտքի մեջ աղտեղի մտածումներ, սնափառություն, աշխարհային հոգսեր է գցում և կամ միտքը ցրում ու պղտորում սին մտածումներով, տրտմությամբ կամ թերահավատությամբ` այլ չարիքներով հանդերձ: Մարմինը լծակից թշնամի է, որ հոգուն անդադար ստիպում է կատարել իր քմահաճույքները և ոչ թե Աստծու կամքը, պահքից խորշել տալիս` պատճառ բերելով իր տկարությունը, և հոգուն իրեն կամակից դարձնում` որովայնն ամեն օր ախորժելի կերակուրներով խճողելու: Աշխարհն արտաքին թշնամի է, որ իր սին վայելչությամբ հրապուրում է միայն երկրավոր բաների մասին մտածել. առաջարկում է հարստություն, փառք, փափկակեցություն, ջանում ողորմածների ձեռքերն աղքատներից ու կարոտյալներից պահել, որպեսզի այս կյանքը ճոխ ունեցվածքով վայելեն ու ոչնչի պակասություն չունենան: Այս մշտամարտ թշնամիներից ամենքից առավել վնասվում են նրանք, որ բարի գործերի ճանապարհին նորաքայլ ու հողդողդուն են: Իսկ երբ բարի գործերի մեջ հարատևում են, ազատաքայլ ու անսայթաք են դառնում և որպես քաջ զինվոր ոտնատակ տալով զորեղ թշնամուն` իրենց քաջության հաղթանակը տանում: Եվ քանի որ ամեն ինչ անկատարությունից դեպի կատարելություն է դիմում, և ամեն գործ սկզբում դժվար է թվում, բայց հետզհետե վայելչաբար ու դյուրավ կատարվում, ուստի բարի գործեր կատարելու մեջ չհմտացածները թող չվհատվեն, երբ բարիք գործելու ժամանակ որևէ դժվարություն կամ թերություն է առաջ գալիս, այլ ջանան գործի մեջ հարատևել, մինչև այն իրենց համար սովորություն դառնա: Նույնը կարելի է տեսնել և արհեստավորների մեջ: Սկզբում անփորձները շատ դժվարություններ են կրում ու շատ սխալներ գործում, բայց երբ անձանձիր աշխատասիրությամբ հմտանում են արհեստին, այդուհետև դյուրավ ու անսխալ են աշխատում: Բ. Աստված երբեմն մարդու կամքի հոժարությունը, որ հաստատել է բարին գործելու համար, գործի տեղ է ընդունում, ինչպես որ Աբրահամի հոժարությունն իբրև կատարված գործ ընդունեց, երբ զոհում էր իր Իսահակ որդուն (տե’ս Ծննդ. ԻԲ), ինչպես նաև իբրև ավարտված գործ ընդունեց Տեր Հիսուսի մարմինն օծելու գնացող յուղաբեր կանանց հոժարությունը: Այսպես էլ Աստված որպես գործ է ընդունում եկեղեցում աղոթել փափագող հիվանդների, կարոտյալներին ողորմություն տալ կամեցող չքավորների ու պահք պահել բաղձացող տկարների հոժարությունը: Բայց երբեմն էլ կամքի հոժարության հետ նաև գործն է պահանջում, ինչպես որ Տերը բավական չհամարեց Զեբեդեոսի որդիների` մահվան բաժակից խմելու հաստատուն փափագը (տե’ս Մատթ. Ի 22-23), այլ կամեցավ, որ իրականում էլ խմեն, ինչպես և եղավ. մեկը վկայական արյամբ, և մյուսը մշտաչարչար ճգնությամբ լեցուն բաժակից խմեցին: Ուրեմն` ով կարող է գործով կատարել աղոթք, երկրպագություն, պահք ու ողորմություն, թող դրանք զանց չառնի` հույս ունենալով, թե միայն կամքի հոժարությունը բավական կլինի: Իսկ նա, ով գործով կատարել չի կարողանում, թող չվհատվի, թե վարձատրությունից զրկվեց, որովհետև Աստված երբեմն որպես վարձատրության արժանի գործ է ընդունում բարեմիտ կամքի պատրաստությունն ու հոժարությունը, երբ կամքը հաստատուն է: Գ. Մարդու կատարելությունն Աստծուն սիրելու մեջ է, իսկ Աստծու հանդեպ սիրո նշան են այն բարի գործերը, որ վերաբերում են կա’մ Աստծուն, կա’մ իրեն, կա’մ ընկերոջը: Աստծուն վերաբերում է աղոթքը, որովհետև աղոթքի առարկան Աստվածն է, իրեն վերաբերում է պահքը, որովհետև պահքի առարկան իր մարմինն է, և ընկերոջը վերաբերում է ողորմությունը, որովհետև սրա առարկան մարդուն ողորմելն է: Բայց քանի որ աղոթքը, պահքն ու ողորմությունը` որպես ապաշխարության խորհրդի մասեր, կրոնական առաքինություններ են, երեքն էլ վերջին հաշվով վերաբերում են Աստծուն և իրենց զորությունն աստվածային շնորհի ներգործությունից ունեն: Արդար մարդը մեղքի արատից զգուշանում է, որպեսզի չաղտեղանա ու շնորհից չզրկվի, իսկ մեղքերով արատավորվածն ապաշխարում է, որպեսզի մաքրվելով արդարացվի ու շնորհ ընդունի: Առաջինը գործում է ասես պաշտպանական զենքերով, իսկ մյուսը` վանողական: Այս զենքերն աղոթքի, պահքի ու ողորմության գործողություններն են, որոնցով Աստծու շնորհը, եթե մեկի մեջ կա, չի կորչում, իսկ եթե կորել է, վերագտնվում է: Թեպետ այս երեքը մի ակունքից` Աստծու սիրուց են բխում, ինչպես ջերմությունը, լույսն ու ստվերը` մի արեգակից, սակայն միմյանցից զանազանվում են, որովհետև ներգործության տարբեր առարկաներ ունեն: Եվ չնայած սրան` երեքը միասին երանության մի պսակ են հյուսում իրենց գործողի գլխի համար: Արդ, ով աղոթում է Աստծուն, գիտի, որ ինքն Աստծու առաջ է, և Աստված` իր, ուստի չի կարող չար բան գործելու մասին մտածել, այլ հակառակը` ցանկանում է Նրան հաճելի լինել, իրեն ու իրեն վերաբերող ամեն ինչ հանձնում է Աստծու կամքին, ամեն ինչում ամենուրեք Աստծու փառքը փնտրում և խոնարհ մտքով հնազանդվում Նրա հրամաններին: Այս բոլորն ու սրանց կարգը դասվողները համարվում են աղոթքի գործեր, որոնք սկիզբ են առնում մտքից, բայց կատարվում մարմնի սպասավորությամբ: Հարկավորաբար սրանց հետևում են մարմինը պահքով ճնշելը, զգայարանները զսպելը, մարմնավոր հաճույքի ախտավոր բաղձանքի անկարգ կիրքը մեռցնելը, բոլոր վշտերին ու ձախողակի պատահարներին համբերելը, մինչև մարմինը կորցնելը, ինչի մեջ է գտնվում հոգու ճշմարիտ կյանքը` ըստ այսմ. ՙՈվ կամենա իր անձը փրկել, այն կկորցնի՚ (Մատթ. ԺԶ 25): Սրանք և առաքինական սրանց նման այլ գործերը վերաբերում են պահեցողությանը, որովհետև մարմնի մեջ ու մարմնով են կատարվում, սակայն ոչ առանց հոգու ու մտքի սատարության: Սրանց հետևում են նաև ողորմության գործերը, այսինքն` կարոտյալի կարիքն ամբողջովին կամ մասամբ հոգալու համար ունեցվածքից մատուցելը, ինչի համար հարկավոր են մարմնի` ունեցվածք ձեռք բերելու համար ջանքն ու աշխատանքը և հոգու` սեփական կարողությունն ու կարոտյալի կարիքը կշռելու խոհեմ խորհրդածությունը, որպեսզի տալն արժանապես ու վայելչաբար լինի: Ողորմության գործերի թվին են պատկանում ներումը, խրատը, ուսուցանումը, կարեկցությունը, մխիթարությունը և սրանց նմանները: Սրանցով են կատարվում զղջումից ու գաղտնի խոստովանությունից հետո մեղքերի վճարման գործերը, որոնք խոստովանահայրը սահմանում է ըստ անձի ու ժամանակի որպիսության` որպես հոգու բոլոր հիվանդությունների ու վերքերի դեղ ու սպեղանի: Սրանք, իրենց ներգործությունը Քրիստոսի չարչարանքների զորությունից ունենալով, արդյունքում այս կյանքում շնորհներ են բերում և հանդերձյալում` փառք: Դ. Սրանցում են ամփոփված ավետարանական ինը երանիները: Որովհետև հոգով աղքատ, հեզ ու սրտով սուրբ են աղոթասերները, սգավոր, քաղցած, ծարավ, արդարության համար հալածված ու նախատված են պահեցողները, ողորմած ու խաղաղարար են ունեցվածքով կամ խոսքով օգնություն մատուցողները: Արդ, ովքեր սրանք կատարում են Աստծու հանդեպ սիրով, նրանցն է երկնքի արքայությունը, նրանք են մխիթարվում, երկիրը ժառանգում, հագենում, ողորմություն գտնում, նրանք են Աստծուն տեսնում, Աստծու որդի կոչվում, երկնքում ցնծում և ուրախանում, որովհետև նրանց վարձքը շատ է այս կյանքում ու հանդերձյալում` ըստ մեր Քրիստոս Աստծու անսուտ խոստման (տե’ս Մատթ. Ե 3-12): Ե. Աղոթքի, պահքի ու ողորմության գերազանցության ու հարկավորության մասին ոչ միայն նախկին իմաստասերները, հայրերն ու վարդապետներն են գրում ու մարդկանց հորդորում դրանք կատարելու, այլև Հին ու Նոր Կտակարանների աստվածաշունչ գրքերն են ամենուր ասես փողի ձայնով հռչակում: Ուստի թող բավարար համարվեն այստեղ սակավ-ինչ ասածներս, այլ բազում հոգեշահ խրատաբանությունների հետ միասին, որոնք ասես հոգու և մարմնի կարևոր զարդ են իբրև մի սուրբ կույս ու գեղափայլ պճնված անարատ հարս համարձակ մտնելու երկնավոր Փեսայի լուսո առագաստը` վայելելու անվախճան փառքը: ՙԲարի են աղոթքները` պահեցողություններով, ողորմություններով և արդարություններով՚ (Տոբիթ ԺԲ : ՙԱյս տեսակ դևը այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ աղոթքով ու ծոմապահությամբ՚ (Մատթ. ԺԷ 20): ՙՉէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն՚ (Ղուկ. Բ 37): ՙՔո աղոթքներն ու քո ողորմությունները հիշատակվելով` Աստծու առաջ ելան՚ (Գործ. Ժ 4):
-
Վերոնշյալներից կամ որևէ այլ մեղք Ձեզ կամ ուրիշ մարդու վերագրելու մտադրություն ես ոչ ունեցել եմ, ոչ էլ երբևէ ինձ նման բան թույլ կտամ: Գրությանս ոճը հավանաբար շփոթության տեղիք է տվել: <<Դուք>> ասելով ես ինկատի չունեմ կոնկրետ Ձեզ, հարգելի Անի, և ոչ էլ կոնկրետ ինչ որ մեկին (եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ոճական նման կիրառությունը համաբանություն է կոչվում): Ցավում եմ, որ սխալ հասկացվելս առիթ է դառնում ինձ հետ հեգնական ոճով խոսելու:
-
Հովհան Մանդակունի ՅԱՂԱԳՍ ՔԱՌԱՍՆՈՐԴԱԿԱՆ ՊԱՀՈՑ ԵՒ ԲԱՂԴԱՏՈՒԹԻՒՆ ՆՈՐԱ ԸՆԴ ԶԱՏԿԱԿԱՆ ՔԱՌԱՍՆԻՆ Արդ վասն զի պահոց քառասնորդ կոչի օր մի ուրբաթ` չարչարանք խաչելութիւնն տեառն, եւ առիթ կոչման չարչարելոցն յաշխարհիս ունել յանձին զօրինակ չարչարանացն տեառն, առ 'ի փրկութիւն հոգւոց չարչարակցացն տեառն, առ 'ի պահպանութիւն անձանց պատուիրանապահացն տեառն, առ 'ի լինելոյ չարչարակից խաչելութեանն տեառն, եւ փառակից յարութեանն, եւ առիթ կոչման մեղաւորաց յապաշխարութիւն: Արդ յայսմ քառասներորդի որպէս զի օրէն է զշաբաթն եւ զկիւրակէն որպէս զուրբաթ եւ զչորեքշաբաթ պահել զհետ օրինացն առնելոյ, եւ յայնմ քառասներորդի որ կոչի` կիւրակէն կոչի օր առաջին եւ սկիզբն աւուրց յարութեան եւ ուրախութեան աշխարհի եւ աւետիք արքայութեան, լի ամենայն ուրախութեամբ անձանց պատուիրանապահացն արդարութեան օրէն է զուրբաթն եւ զչորեքշաբաթին իբրեւ զկիւրակէն եւ զշաբաթն ուտել: Քանզի զոր օրինակ 'ի զատկէն մինչեւ ցվերացումն տեառն կիւրակէ կոչի, այսպէս եւ 'ի բարեկենդանէն մինչեւ ցզատիկն ուրբաթ: Արդ քեզէն զքեզ ած 'ի հաւան, եւ զուգեա զայս քառասուն քաւութեան, եւ զայն քառասուն ուրախութեան. կշռեա զքառասուն ընդ քառասնի, եւ զուրբաթ եւ զչորեքշաբաթ ընդ շաբաթու եւ ընդ կիւրակէի, եւ գտանես հասարակ. ոչ 'ի սմա յագումն եւ ուրախութիւն, եւ ոչ 'ի նմին պահք եւ տխրութիւնք: Այս քառասուն առիթ քաւութեան մեղաց տարւոյն, եւ այն քառասուն յաջորդ ուրախութեանց տարւոյն: Արդ օրէն է զայս պահոց քառասնորդս հարթիկ պահել 'ի բարեկենդանէն մինչեւ ցզատիկն. քանզի քաւիչ եւ թողիչ մեղաց տարւոյն կոչի: Այլ գինի եւ իւղ, ձու, ձուկն, պանիր, կոգի, կաղտի, բածին, շճուկ, կաթն, խեր, եւ ձկանմորէ, զայս բնաւ ամենեւին չէ օրէն եւ ոչ վայել է ճաշակել ամենայն ումեք, մեծի եւ փոքու, արդարոյ եւ մեղաւորի: Շատ են մեզ այլ կամակքն քառասուն աւուրն, կանեփհատն, կտաւատ, փոխինդ, հատ, սամթաջուր: Արդ այսու քառասնորդաւ տէրն 'ի լերինն փորձութեան տարաւ յետս զփորձիչն սատանայ, որ է օրինակաբեր յաղթութեան ամենայն հաւատացելոց. միÿ°թէ Աստուծոյ պահե±լ ինչ պիտոյ էր. ո±չ ապաքէն վասն օրինակի մարդկան առնէր զայն: Արդ եթէ զհանապազօրն մեռանել ոչ կարեմք ըստ բանին Պաւղոսի, այլ գոնեայ քառասուն աւուրբքս լինել հաղորդ չարչարանացն տեառն ջանասցուք. զ'ի բագ անկեալ մեղք տարւոյն քառասուն աւուրբքս ընկեսցուք յանձանց: Ո±չ գիտես զի որ միտեալ մտօք չարչարակից լինին չարչարանացն Քրիստոսի, նոքա միայն կարեն լինել փառակից յարութեանն. քանզի ասէ, թէ ոչ միայն հաւատալ 'ի Քրիստոս, այլ եւ վասն անուան նորա չարչարանս ընդունել արժան է: Արդ այս քառասունք չարչարանք խաչելութեան տեառն, եւ այն քառասունք յարութեան կենդանութեան տեառն: Այս քառասունք քացախ եւ լեղի չարչարանացն տեառն, եւ այն քառասունք խորիսխ մեղու եւ ձկան խորովելոյ մասն յարութեանն տեառն: Այս քառասունք զինուորացն կնքով պահել զգերեզմանն տեառն, եւ այն քառասուն հրեշտակացն զաւետիսն տալ Մարիամանցն զյարութեանն տեառն: Այս քառասուն միջնորդ ապաշխարութեան, եւ այն քառասուն երաշխաւոր թողութեան: Այս քառասուն քաւիչ յանցանաց, եւ այն քառասուն թողիչ մեղաց: Այս քառասուն լալոյ եւ արտասուաց, եւ այն ցնծութեան եւ ուրախութեան: Այս քառասուն սերմանելոյ ցաւովք եւ տրտմութեամբ, եւ այն քառասուն ժողովելոյ փառօք եւ գովութեամբ: Արդ այս քառասնորդաւ մեծ մարգարէն Մովսէս ետ զօրէնս ժողովրդեանն, եւ այն քառասնորդաւ քաւեաց Մովսէս զյանցանսն Ահարովնի եւ զյանցանս ամենայն ժողովրդեանն: Այս քառասնորդաւ չոգաւ Եղիա 'ի լեառն սինէական, առնուլ հրաման 'ի տեառնէ զվերանալոյն իւրոյ յերկինս: Այսու պահօք ապրեցան երեք մանկունքն 'ի բարձրաբերձ բոցոյ տոչորական հրոյն սատակմանէ: Այսու պահօք լուծին նինուէացիքն զվճիռ մահուան զտէրունական հրամանին, առ 'ի լինելոյ ընդունելական պահք ապաշխարութեան նոցա, եւ արագաթող լինելոյ մեղք յանցանաց նոցա: Հ.Գ. Մանդակունի Հայրապետի կանոներից քաղված այս գեղեցիկ հատվածը, թեպետ գրաբարով է, որոշեցի տեղադրել այս բաժնում, քանի որ այն, թեկուզ թվով քիչ մարդկանց, մեծ օգտակարություն կարող է ունենալ: Սրբազան Հայրապետը համեմատության զուգահեռներ է անց կացնում Մեծ Պահքի 40 օրերի և Զատկից մինչև Համբարձում ընկած 40 օրերի խորհուրդների միջև: Որոշ հատվածներում գրաբարի պատճառով ծագած խնդիրները հաղթահարելու համար կարող եմ առաջարկել իմ համեստ ծառայությունը: Կարծում եմ այդ հարցում իրենց հմտությամբ մեծ օժանդակություն կարող են բերել նաև Հայր Ղևոնդն ու Արամ Դ-ն: Սիրով` MONK:
-
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 28, 2007թ. Գեղարդավանքի երգչախումբը մեկնում է Գերմանիա Մարտի 2-13-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ս. Գեղարդավանքի երգչախումբը գլխավորությամբ Ս. Գեղարդավանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Ղևոնդյանի կմեկնի Գերմանիա, ուր հանդես կգա մի քանի համերգներով (խմբի գեղարվեստական ղեկավար` արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մհեր Նավոյան, խմբավար` Անահիտ Պապայան): Համերգային այս շրջագայությունը կազմակերպվել է Յունեսկոյի հովանու ներքո` Ս. Գեղարդավանքի և Գերմանիայում Լորշի միջնադարյան վանքի համագործակցության շրջանակներում: Երկու վանքերի համագործակցությունը սկզբնավորվել է 2001 թվականին, երբ Լորշի` այսօր արդեն գիտահետազոտական ինստիտուտի ներկայացչությունն այցելեց Հայաստան և մասնավորապես Ս. Գեղարդավանք: Երգչախմբի հերթական ուղևորությունը դեպի Գերմանիա թվով երրորդն է: Համերգները կկայանան Մյունխեն, Աուգսբուրգ, Շտուտգարտ, Լորշ, Հանաու, Դարմշտատ և Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքներում: Համերգների ծրագրում ընդգրկված են հայ հոգևոր և ժողովրդական երգեր: Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հովանավորությամբ երգչախումբը համերգներով հանդես կգա նաև հայ համայնքի համար Քյոլն և Հանաու քաղաքներում, մարտի 9-ին և 10-ին: ###
-
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 27, 2007թ. Շարունակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Հնդկաստան Փետրվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական շքախմբի ուղեկցությամբ այցելեց Նոր Դելիում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Նորին Սրբությանն ուղեկցում էր նաև Կալկաթայի եկեղեցական խորհրդի ատենապետ պրն. Հայկ Սուքիասը: Վեհափառ Հայրապետի շքախմբին դեսպանատանը ողջունեց Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, դեսպանատան աշխատակիցները` իրենց ընտանիքներով: Ողջույնի արարողությանը ներկա էին նաև Ռուսաստանի Դաշնության, Կիպրոսի եւ Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատներում պաշտոնավարող հայորդիներ, ինչպեսև Նոր Դելիում բնակվող եւ ուսանող այլ հայեր: ՀՀ դեսպանը, ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեսպանատուն կատարած առաջին այցի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ցուցաբերած բարձր պատվի համար եւ նշեց, որ Վեհափառի այս այցը Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակի տոնախմբման լավագույն արտահայտություն է: Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Հնդկաստանի հետ հաստատել է 1992 թվականին, իսկ ՀՀ դեսպանատունը Դելիում բացվել է1999 թվականին: Եկեղեցական խորհրդի անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունեց Հայկ Սուքիասը` վերստին շնորհակալություն հայտնելով այցի համար և ընդգծելով, որ վերջին 40 տարիների ընթացքում սա առաջին Հայրապետական այցն է Հնդկաստան: Երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հովվապետական այցելությունը Հնդկաստան տեղի է ունեցել 1963 թվականին: Տիար Սուքիասը նշեց նաև, որ Հնդկաստանում բնակվող հայերը մեծ ուրախությամբ են սպասում իրենց Հայրապետի այցին: Այնուհետև Եկեղեցական խորհրդի ատենապետը Դելիում բնակվող բոլոր հայերին հրավիրեց Կալկաթա` մասնակցելու Տանգրայի հայկական եկեղեցու վերաօծման արարողությանը, որը կատարվելու է փետրվարի 28-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Վերջում Հայրապետական իր պատգամը ներկաներին ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն ամենքին փոխանցեց իր օրհնությունն ու գնահատանքը, ապա աղոթք բարձրացրեց հայ եւ հնդիկ ժողովուրդների եղբայրության և Հայաստանի ու Հնդկաստանի միջև սերտ համագործակցության համար: Երեկոյան Վեհափառ Հայրապետի շքախումբը Նոր Դելիից մեկնեց Կալկաթա` ուղեկցությամբ Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի եւ Եկեղեցական խորհրդի ատենապետ Հայկ Սուքիասի: Կալկաթայի օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորեցին Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, Մայր Աթոռի միաբան Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը եւ Կալկաթայի հայկական եկեղեցական խորհրդի անդամները: ###
-
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 26, 2007թ. ԵՀԽ Գործադիր Կոմիտեի հանդիպումը Ժնևում Փետրվարի 27-ից մարտի 2-ը, Ժնևում, տեղի կունենա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր Կոմիտեի հերթական հանդիպումը: Կոմիտեն հանդիպում է տարին երկու անգամ և ընտրվում է Կենտրոնական կոմիտեի կողմից, որը ԵՀԽ գլխավոր ղեկավար մարմինն է: Հանդիպմանը կքննարկվեն միջազգային էկումենիկ խաղաղարարական հանդիպմանը, ԵՀԽ 10-րդ համագումարին և Բռնությունը հաղթահարելու տասնամյակին (2001-2010 թթ.) վերաբերող խնդիրներ: Գործադիր Կոմիտեն կքննարկի նաև միջուկային զենքի տարածմանը, Աֆրիկայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր և Եկեղեցու դերը նման պարագաներում: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս ղեկավար մարմնում ներկայացնում է ԱՄՆ Արևելյան թեմի ՄԻջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու և ԱՄՆ Եկեղեցիների Ազգային Խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը: Միջեկեղեցական հարաբերությունների բաժին Պատասխանատու` Եզնիկ Արք. Պետրոսյան Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան Հեռ. 517 155/160 էլ. փոստ. [email protected]
-
1,5 մլն ստորագրություն ՝Ցեղասպանության միջազգային ճանաչման շրջանակներում Փետրվար 22, 2007 | 16:10 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շրջանակներում նախատեսվում է մինչեւ այս տարվա ապրիլի 20-ը հավաքել 1,5 մլն ստորագրություն: Ցեղասպանության զոհերի թվով ստորագրահավաքն իրականացվելու է Ինտերնետի միջոցով www.petition1915.org հասցեով: Հավաքված ստորագրությունները` որպես խնդրագիր, ուղարկվելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԱՄՆ-ի նախագահին, Կոնգրեսին, Եվրամիությանը, ՄԱԿ-ի անդամ 191 երկրներին, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության` աշխարհի բոլոր խոշոր միջազգային կազմակերպություններին: Համաշխարհային ցանցի միջոցով աննախադեպ թվով ստորագրություն հավաքելն ավելի դյուրին դարձնելու նպատակով ստեղծված է նաեւ հատուկ` Վերաուղարկիր ընկերոջդ էջը: Ցանկալի է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեկ քայլ առաջ նշանաբանով նախաձեռնությանը միանան մեծ թվով օտարազգիներ: http://www.168.am/am/news/4019 P.S. Ինֆորմացիան գուցե մի քիչ ուշացած է, բայց թերևս ավելորդ չի լինի: MONK
-
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 26, 2007թ. Սկսվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հովվապետական այցը Հնդկաստան Փետրվարի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Հնդկաստան: Նոր Դելիի` Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանի բարձրաստիճան հյուրերի սրահում Վեհափառ Հայրապետին և իր շքախմբին դիմավորեցին Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան տիար Աշոտ Քոչարյանը և Հայաստանի դեսպանատան աշխատակիցները: Հաջորդ օրը, փետրվարի 24-ին, Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունը ՀՀ դեսպանի ուղեկցությամբ այցելեց Նոր Դելիում գտնվող Հնդկաստանի ազգային հերոս եւ Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ Մահատմա Գանդիի հուշահամալիր: Համալիրի մուտքին Վեհափառ Հայրապետին դիմավորեց հուշահամալիրի տնօրենը եւ ուղեկցեց այգու կենտրոնում գտնվող Գանդիի շիրմաքարի մոտ: Նորին Սրբությունը ծաղկեպսակ դրեց Մահատմա Գանդիի գերեզմանին եւ աղոթք բարձրացրեց աշխարհում խաղաղության, ազգերի միջև եղբայրության համար: Հայրապետը նաև գրառում կատարեց համալիրի հուշամատյանում: Նույն օրը Հայրապետական պատվիրակությունը այցելեց նաեւ հնդիկ հավատքի հուշարձան ու տաճար հանդիսացող ՙԱկշարդհամ՚ համալիր, ուր Նորին Սրբությանը դիմավորեցին հնդիկ քահանաներ` սվամի Սադհու Ատմասվարուպադասի գլխավորությամբ: Համալիրում շրջելու ընթացքում Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին Հնդկաստանի պատմությունը, մշակույթը եւ ազգային սովորույթները: Կեսօրին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց նաև Հնդկաստանի Ազգային թանգարան: Կիրակի օրը Վեհափառ Հայրապետն իր շքախմբով մեկնեց Ագրա քաղաք, ուր 1562 թ-ին կառուցվել էր Հնդկաստանում երկրորդ հայկական եկեղեցին` Սբ. Մարտիրոսը: Ներկայիս եկեղեցին կանգուն չէ, սակայն Ագրայի գերեզմանատանը պահպանվել են մի շարք հայկական շիրմաքարեր: Ագրայում գտնվելու ընթացքում պատվիրակությունն այցելեց նաև Թաջ Մահալ եւ Ագրայի ամրոց: ###
-
Անի ջան, այդ ոմն պատմաբանները իմը չեն: Գրածս կարծես թե նեղացրել է Ձեզ: Կներեք ինձ:
-
Հարգելի Հրավարդ, Ձեր նշածներից ոչ մեկն էլ չի մտնում ասածս պատմաբանների մեջ: Իսկ անուններ հրապարակել ես չեմ կարող ինձ թույլ տալ, քանի որ, ինքներդ էլ հասկանում եք, գեղեցիկ չի լինի: Մայր Աթոռում մենք առիթ ենք ունենում շատ անձանց, այդ թվում և բազում մտավորականների ճանաչելու, ուստի կարող եք վստահել մեզ այս հարցում: Սիրով` MONK
-
Անի ջան, կներեք, որ ներխուժում եմ Ձեր բացած թեմայի մեջ: Առանց որևէ հետին մտքի կուզենայի ուղղակի Ձեզ հայտնել, որ ինձ ծանոթ մի քանի հայտնի պատմաբաններ խիստ բացասական կարծիք ունեն Հայկ Խաչատրյանի ու նրա այդ գրքի վերաբերյալ: Սրանով ինչ-որ խորհուրդ չեմ ցանկանում Ձեզ տալ, ուղղակի կուզենայի, որ տեղյակ լինեք:
-
Իսկ Ձեր այդ հավաքածուն մինչև հիմա կա?
-
Սրբազան ավանդությանը, իհարկե, ես էլ կողմնակից եմ, սակայն որոշ գրքերի վերապահումով եմ մոտենում: Ձեր ասած գրքի հեղինակը կամ կազմողը հիշատակվում է?
-
Շնորհակալություն պատասխանի համար: Իսկ որ գիրքը պիտի նայեք?
-
AZG Armenian Daily #033, 22/02/2007 Անդրադարձ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄԸ ԱՆԿԱԽ ԴԻՆՔԻ ԴԱՎԱՆԱՆՔԻՑ, ՆՈՂԿԱԼԻ ԱՐԱՐՔ Է Փետրվարի 19-ին լրացավ ՙԱկօսի՚ գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 30-րդ օրը: Չնայած սպանությունը մինչեւ վերջ բացահայտելու վարչապետ Էրդողանի հավաստիացումներին, որը ՙսուրբ պարտականություն՚ է համարել բացահայտումը, առայժմ որեւէ հիմք չկա ենթադրելու, որ դա կբացահայտվի: Մինչդեռ կալանված են մարդասպանը, պատվիրատուն եւ սպանության կազմակերպիչները: Ավելին, առ այսօր չեն դադարում սպառնալիքների հասցեագրումը ՙԱկօսի՚ խմբագրություն, ոտնձգությունները Պոլսո հայկական եկեղեցիներին, եւ շարունակ խախտվում է համայնքի անդորրը: Այս ամենը ավելի քան անտանելի է դարձնում իբրեւ կրոնապետ թուրքահայ համայնքի համար պատասխանատվություն կրող Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի իրավիճակը: Սարսափելին թերեւս այն է, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո ամենապատիվ պատրիարքն ինքն է դարձել սպառնալիքի թիրախ: Այս պայմաններում նա հայկական եկեղեցիների դեմ կատարվող ոտնձգություններին դիմակայելիս եւ համայնքի հոգսերով զբաղվելիս ստիպված զբաղվում է նաեւ Հրանտ Դինքի սպանության չարանենգ շահարկումներով: Դինքի սպանությունից հետո ոմանք տարածել էին, թե նա աթեիստ էր, իսկ ՙԹուրք ուղղափառների պատրիարքարանը՚ ի դեմս մամուլի խոսնակ տկն Սեւգի Էրեներոլի, ՙԹերջուման՚ թերթին հայտարարել էր, որ հանգուցյալը բողոքական էր, նրա թաղումը հայ ուղղափառների ՙԲալըքլը՚ գերեզմանատանը համարել էր կազմակերպված ծուղակ, որն իբր հայկական սփյուռքն էր լարել, ապա եւ ավելացրել. ՙԴինքին սպանել է հայկական սփյուռքին թիկունք տվող ուժը՚: Մութաֆյան պատրիարքը այս շահարկումներին հունվարի 24-ին պատասխանել է Պոլսո հայոց պատրիարքարանի բանբեր ՙԼրաբերի՚ կայքէջում, իսկ հունվարի 29-ին ՙԵնի շաֆաք՚ թերթին տված հարցազրույցում: Մեսրոպ սրբազանը Դինքին աթեիստ դարձնելու նկրտումների առնչությամբ թղթակցին ասել է. ՙՑավոք, ոմանք այդպիսի խոսակցություններ են տարածել: Սակայն հունվարի 21-ին, երբ այցելեցի հանգուցյալի բնակարան, տկն Ռաքելն ինձ ասաց. ՙԵս գիտեմ, որ Հրանտի տեղը Արարչի մոտն է, որովհետեւ նա Հիսուս Քրիստոսին համարել էր իր փրկիչն ու Աստվածը՚: Ես այդ մասին նշեցի թաղման արարողությանը, ընդգծելու համար, որ նա ի տարբերություն այլ ձախակողմյանների աթեիստ չէր՚: Ինչ վերաբերում է սպանությունը շահարկելու համար հանգուցյալ Դինքին հետմահու բողոքական դարձնելու թուրք-ուղղափառների պատրիարքարանի խոսնակ Էրեներոլի նկրտումներին, ապա Մութաֆյան պատրիարքը դրանց առնչությամբ ՙԼրաբերի՚ կայքէջում եւ ՙԵնի շաֆաքում՚ տվել է հետեւյալ սպառիչ պատասխանը. ՙԱյս կինը հորիզոնում մնալու համար տարօրինակ եւ ծայրահեղ ազգայնամոլ հայացքներով ջանում է զբաղեցնել մամուլի էջերը: Նա աշխարհում որեւէ եկեղեցու կողմից չճանաչված տարօրինակ այս պատրիարքարանի խոսնակի կարգավիճակը օգտագործում է Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնություններին վարկաբեկելու նպատակով: Այս տիկնոջ արածը թյուրիմացություն է: Հանգուցյալ Հրանտ Դինքի հայրն ու մայրը մեր համայնքի անդամներն էին: Ճիշտ է, որ Հրանտ Դինքը սովորել է նաեւ հայ բողոքական վարժարանում, սակայն դա զարմանալի չէ, հայ կաթոլիկների կամ հայ բողոքականների դպրոցում սովորելը ամենեւին չի ենթադրում, որ մեր համայնքի երեխաները դրանով դավանափոխ են լինում: Եթե Հրանտ Դինքը նույնիսկ բողոքական կենսաձեւ վարեր, միեւնույնն է, նա հայ ուղղափառ էր: Հետեւաբար միանգամայն բնական էր նրա հուղարկավորության կազմակերպումը մեր պատրիարքարանի մայր եկեղեցում, կազմակերպման համար պատրիարքարանի եւ համայնքի բոլոր հնարավորությունների օգտագործումը եւ աճյունի թաղումը ընտանեկան գերեզմանում: Ընդ որում, հանգուցյալի ընտանիքի անդամները եւս ցանկացել են, որ հուղարկավորությունը կատարվի պատրիարքարանի մայր եկեղեցում, իսկ աճյունը թաղվի ՙԲալըքլը՚ գերեզմանատանը, որտեղ թաղված են Դինքի հայրն ու մայրը: Հետեւաբար այսպիսի նկրտումներով Սեւգի Էրեներոլը անարգում է սգի մեջ գտնվող ընտանիքին: Պետք է ներողություն խնդրի: Ավելին, նա անարգելուց զատ փորձել է նաեւ քաղաքական արկածախնդրության մեջ ներքաշել այս դատապարտելի սպանությունը: Արարքը նողկալի է, նա պետք է ամաչի իրենից՚: Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի ՙԹուրք ուղղափառների պատրիարքարանի՚ խոսնակ Էրեներոլին հասցեագրած ամոթանքը առավել եւս պետք է վերաբերի Հայաստանի ավետարանականների առաջնորդ վերապատվելի Ռընե Լեւոնյանին: Այն պարզ պատճառով, որ եթե խոսնակը Հրանտ Դինքի սպանությունը շահարկելու համար հետմահու նրան կամայականորեն բողոքական է դարձրել, ապա վերապատվելին հանգուցյալի հուղարկավորությանն է մասնակցել, որ դարձնի ՙիրենց եկեղեցու անդամ՚: Այսինքն, եթե Հրանտ Դինքին ավետարանական դարձնելու միտում չունենար, ապա Ռընե Լեւոնյանը ոչ Թուրքիա կգնար մասնակցելու Հայ առաքելական եկեղեցու անդամ մեր հայրենակցի հուղարկավորությանը, ոչ էլ Երեւանում կհայտարարեր Դինքի, իբր ավետարանական լինելու մասին: Սպանությունը, անկախ սպանվողի դավանանքից, նողկալի արարք է: Դա ավելի քան նողկալի է դառնում, երբ որեւէ հոգեւորական հուղարկավորությանը մասնակցում է սպանությունը շահարկելու նկատառումով: Թերեւս ավետարանականների առաջնորդ Ռընե Լեւոնյանի արարքն այս մասնակցությամբ է գերազանցում Հրանտ Դինքի սպանությունը շահարկող ՙԹուրք ուղղափառների պատրիարքարանի՚ խոսնակ Էրեներոլի արարքի ստորությանը: Հ. ՉԱՔՐՅԱՆ © Copyright AZG
-
Հասկանալի է, Անի ջան: Բայց եթե նկատեցիք` թե իմ նյութի մեջ և բերածս մեջբերումներում հստակ նշվում է պահքի բուն էությունը: Դուք ներելի հանգամանքներում չեք կարող կերակրի պահք պահել, բայց որևէ բան չի կարող Ձեզ խանգարել պահել պահքը բարոյական տեսակետից` ժուժկալ լինել այն ամենի նկատմամբ, ինչը երբեք չի կարող նպաստել Ձեր հոգևոր կյանքի զարգացմանը և դեռ ընդհակառակը` կախման մեջ գցելով` կհեռացնի Ձեզ Աստծուց: Դա կարող է լինել ինչ ասես. սուրճ, ծխախոտ, ժամանցային հաղորդումներ ու միջոցառումներ, լեզվական մեղքեր, ծուլություն, և այլն և այլն: Ես դիտավորյալ մեր առօրյա իրականության տարբեր երևույթներ նշեցի` չցանկանալով ավելի խորանալ: Մարդու կյանքը անկումների ու վերականգումների ցիկերից է բաղկացած: Մեծ Պահքի շրջանը հրաշալի ազդակ է հոգևորապես վերականգնման և մաքրագործման համար: Մաքրված ու սրբագործված դիմավորենք Քրիստոսի Հրաշափառ Հարությունը:
-
Իսկ հայտնի է, թե Այրիվանեցին որտեղից է քաղում այդ տեղեկությունները?
-
Հատված Պողոս պատրիարք Ադրիանապոլսեցու <<Խրատի թանգարան>> գրքից: ԳԼՈՒԽ Գ ՊԱՀՔ Ա. Աղոթքի մասին մեր խոսելուց հետո խոսքիս կարգը պահանջում է ինչ-որ բան ասել և պահքի մասին, որի համար հարկավոր է միջին բարիքըª մարմնի առողջությունն ու զորությունը, որոնցով են լինում ծոմապահությունն ու պահեցողությունը: Ով առողջ և ուժեղ է, կարող է իրեն պահել պարարտ ու ախորժելի կերակուրներից ու ըմպելիքներից կամ կերակուրների մեջ ժուժկալելª ճնշելու մարմինն ու մեռցնելու զգայական բաղձանքների ախտավոր կրքերն ու անկարգ ցանկությունները, որպեսզի կարողանա իր մարմնի անդամները ծառայեցնել Աստծուն: Այդպիսի ծառայություններ են հիվանդներին խնամելը, բանտարկյալներին այցելելը, անտեր մեռելներին թաղելը, սրբատեղիներ ուխտ գնալը, այլև վշտերի ու նեղությունների համբերելը, մինչև իսկ Աստծու սիրո համար մարմինը ծեծի, բանտարկության կամ մահվան ենթարկելը: Սրանցով և սրանց նման գործերով է մարմինը նվաճվելով հնազանդվում հոգու կամքին: Որովհետև ինչպես որ երբ մարմինը կերակուրներով զորանում է, հոգին տկարանում է, այդպես էլ երբ մարմինը պահեցողությամբ տկարանում է, հոգին զորանում էª ըստ այսմ. ՙԵրբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր՚ (Բ Կորնթ. ԺԲ 10): Ուրեմնª պետք է ծոմով, պահեցողությամբ ու ժուժկալությամբ ճնշել մարմինը, որպեսզի հլու հպատակությամբ մինչև վերջ ծառայի Աստծուն: Բ. Ամենքի վրա պարտավորություն է դրված ամբողջապես պահել սուրբ Եկեղեցու կարգած կանոնական պահեցողությունները: Իսկ եթե մեկը, պահքն ավելորդ ու անօգուտ նեղություն համարելով, գայթակղվում և ուրիշներին էլ գայթակղեցնում է, մեծապես մեղանչում է, որովհետև դատում է այն սուրբ հայրերին, որոնք Սուրբ Հոգով սահմանեցին Եկեղեցու կանոնները: Գ. Մարդը պահեցողությամբ է հատուցում իր մարմնի պարտքն Աստծու հանդեպ և արդարության գործ կատարում: Քանզի Աստված է որպես գերագույն Տեր, ինչ բարիք որ տվել է մեզ, դրանցից տասանորդներ է պահանջում, ինչը նրա իշխանության նշան է, որովհետև երկրի տերերն իրենց հպատակներից իրավունքով պահանջում են հասույթներ կամ հարկ, և ովքեր զլանում են տալ, ապստամբ են համարվում: Այդ պատճառով էլ պետք է մարմնի հասույթը կամ հարկը, որ պահեցողությունն է, մատուցել Աստծուն, որ մեր Տերն ու Բարերարն էª ըստ այսմ. ՙԻ±նչ ունես, որ ստացած չլինես, և եթե ստացել ես, ինչո±ւ ես պարծենում չստացողի պես՚ (Ա Կորնթ. Դ 7): Պահեցողությամբ նաև սիրո գործ է կատարվում. երբ մեկը կամավոր հոժարությամբ ճնշում է մարմինը, իր մեջ ցույց է տալիս Աստծու հանդեպ կատարյալ սերը: Իսկ սա լինում է նախ պահքով, ապաª մարմնի այլ ծառայություններով: Ե. Պահքը վերաբերում է ոչ միայն ճաշակելիքին, այսինքնª բերանին, հեռու մնալու պարարտ կերակուրներից, այլև բոլոր զգայարաններին: Քանզի պահքի նպատակը մտքի մաքրությունն ու սրտի սրբությունն է, որոնց կարող են արատավորել նաև աչքերով նայելը, ականջներով լսելը, ռունգներով հոտոտելն ու շոշափելիքներով զգալը, ուստի հարկ է պահքի օրենքը նրանց վրա ևս կարգելª ըստ յուրաքանչյուր աստիճանի: Որովհետև անօգուտ է միայն բերանով պահք պահելը և մյուս զգայարաններով չզգուշանալը մեղքի պատճառից: Ուրեմնª մարդ պետք է իրեն պահի ոչ միայն պարարտ կերակուրներից, այլև մեղքի ամեն պատճառից: Զ. Կան և մարդիկ, որ պահք պահում են, բայց արդյունքում անվարձ են մնում, ինչպես օրինակ, երբ ժլատը պահում է, որ դրամը չծախսվի, կեղծավորը պահում է, որ գովեստներ ընդունի, տկարը պահում է, որ մարմինը չվտանգվի, աղքատը պահում է, որովհետև կերակուր չունի: Այսպիսիք պահքը պահում են իրենց և ոչ թե Աստծու համար: Սակայն իրականում պահքը պիտի լինի միայն Աստծու փառքի համար: Է. Պահեցողությունը ոչ միայն հոգուն է հարկավոր, այլև մարմնին է օգտակար ու պիտանի, ինչ պատճառով նաև բժիշկներն են մարմնի առողջության համար պատվիրում պահք պահել: Ուստի ով տրտնջում է սուրբ Եկեղեցու կանոնական պահքից և զեխությամբ անձնատուր լինում կերակուրներ ու ըմպելիքներ ըմբոշխնելուն, ոչ միայն հոգուն է վնասումª հպատակեցնելով զորավոր կրքերին, այլև վնասում է մարմնինª ենթարկելով զանազան ախտերի ու հիվանդությունների: Տե°ս նաև որկրամոլության վերաբերյալ ասվածները (հատոր Բ, գլուխ Թ): ՙՆրանց հալածանքի ժամանակ ես քուրձ էի հագնում, ծոմով խղճալի էի դարձնում ինձ, և իմ աղոթքներն ինձ վերադարձան՚ (Սաղմ. ԼԴ 13): ՙԵվ արդ,- ասում է ձեր Տեր Աստվածը,- դարձե°ք Ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահությամբ, լալով ու կոծելով՚ (Հովել Բ 12): ՙԵրբ ծոմ պահեք, տրտմերես մի° լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում՚ (Մատթ. Զ 16):