Երազ տեսա — ձեր տան առաջ
Զուլալ աղբյուր կը բխեր.
Ձենը մեղմիկ, քաղցրակարկաչ,
Չորս դին ծո՛ւփ-ծո՛ւփ ծաղկունք էր:
Ջուր խմելու դուռըդ եկա,
Պապակ էի ու ծարավ,
Ջինջ աղբյուրը, մեկ էլ տեսա,
Ցամաք կտրավ, քար դառավ:
Քընից զարթնա,— սիրտս էր տրտում.
Ա՜խ, էս շա՜տ վատ երազ է.—
Ծարավն ես եմ, աղբյուրը՝ դուն.
Սերդ ինձ համար ցամքել է:
Ավետիք Իսահակյան