
Romeo
Forumjan-
Posts
899 -
Joined
-
Last visited
-
Days Won
1
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Romeo
-
Gayane ջան, նորմալ քննարկման ու բանավեճի համար լավ կլիներ, որ բացեիր: Իմ բերած օրինակնրը շատ քիչ բան են ասում: Ի դեպ, Մոցարտը ունի մի սիմֆոնիա, կոչվում է «գյուղական սիմֆոնիա», որ գրված է ցուցադրելու համր, թե ինչպես չպետք է գրել: Ցուցադրաբար խախտելով բոլոր երաժշտական կանոններն ու «ռամկաները», այն ուսանելի է դարձրել ոչ միայն երաժշտասերների ու երաժիշտների համար, այլ ընդհանրապես՝ և արվեստագետների և արվեստը գնահատողների և բոլորի համար:
-
Իսկ ես լավատես եմ և համոզված եմ, որ շուտով կերևան մեր նոր Սևակները: Կարծում եմ նույնիսկ, որ նրանք հիմա էլ կան, պարզապես կեղտաջրերի մեջ դժվար է նշմարել գոհարը: Կեղտաջրերի մաքրվելուն պես, անպայման կտեսնենք մեր գոհարները: Գրականությունը(հայ) մի անգամ չէ, որ հայտնվել է նման իրավիճակում: «ԳԱԶԵԼ ՇԱՄԻՐԱՄԻՆ» ժամանակին վերցնելով անմիջականորեն հեցինակից, արտագրում էինք միմյանցից, քանզի այն ժամանակ նման գործերը չէին տպագրվում: Հիմնական տարածողը ուսանողությունն էր: ՄԻցուցե հիմա կա՞ տպագրված: flower:
-
Միանգամայն համաձայն եմ: Ինչ վերաբերում է «ժամանակակից հայկական գրականության վառ օրինակին», ընդհանրապես համաձայն չեմ այն գրականություն անվանելուն: Պատկերացրեք, եթե այն ներկայացնեիք ձեր նորտարյա սեղանակիցներին, որպես գրականության նմուշ՝ «Հենց առավոտից երազում էի սևթույր գլուխդ տեսնել ազդրերիս արանքում բանտված Եվ քո վարդագույն լեզուն էի ես տենչում իմ ներսը - ինչպես որ այդժամ բաժակի սուրճը - ալեկոծելիս, ..... Հիմա այստեղ ես, իմ տաք սենյակում, Դու սեւ մի մութ ես՝` այս մութ սենյակում, բնավ չես զատվում խավար խավարից, ես քեզ չեմ տեսնում, լոկ բոցկլտում է կայծակ հպանցիկ - ալ կարմիր լեզուդ՝` արյունոտ դրոշ մեր ազատության՝` ազդրերիս միջեւ ծուփ փողփողալիս .... Գիտե՞ս, ձերոնցից մեր երկրում չկա, ու եթե պատմեմ քեզ ճաշակելս, պիտի նախանձեն մեր կողմի կանայք ինձ՝` բախտավորիս, որ համտեսել եմ պտուղն էկզոտիկ, իսկ իրենք գիտեն պահածոներից Քեզ ծամելու եմ դանդա՜ղ, հաճույքով, կլլելու եմ քեզ փշուր-փշուրիկ ու պտղունց-պտղունց - այնքան սովա՜ծ եմ - կուլ եմ տալու քո միսիկն համովիկ եւ քամելու եմ հյութդ բաղձալի, օ՜, դառն ու անուշ Ինձանից հետո, երբ որ կշտանամ, քեզանից մի չոր կորիզ կմնա սավանի վրա Արդյունքները » Կամ պատկերացնենք քո սիրած էակի հետ քալլում ես ձմեռային ծառուղիով ու քո զգացմունքը նրան ես ներկայացնուն «պոետի խոսքերով», մեղմ ու ցածրաձայն արտասանելով՝ «Երևի մի օր էլ ամուսնանամ, չլսելու համար ազգուտակիս քարոզը՝` Բա քեզ նման սիրուն տղեն էրեխեք չունենա՞, դու հո գյո՞թ չես։ Բայց ո՞նց բացատրեմ ես իմ բոլոր բարի կամեցողներին՝` Հա, սիրելիներս, գյոթ եմ, գյոթ եմ, գյոթ եմ Հոգնել եմ էս խաղը խաղալուց:» Հասկանալի է, որ կասես որ անհաջող կտորների եմ ընտրել: Այդ դեպքում միգուցե ինքդ կատարես ընտրություն հապապատասխան իրավիճակնին սազական: Ասենք մի կտոր, որ քո զավակը բերանացի աներ ու արտասանելով իր շրջապատի հավանությանն արժանանար: Այո, գրականությունն ու արվեստը ժամանակի հայելին են, բայց ինչո՞ւ կեղտոտ հայելին: Հայելին պետք է մաքուր լինի: Ինչվերաբերում է պարտադրած և ազատ գրականությանը, ապա ես չեմ կարծում, որ «Անլռելի զանգակատունը» Զարուբյանն էր պարտադրել Սևակին, կամ Տերյանը իր լիրիկայով պարտական էր գազաններ Ստալինին ու Բերիային: Մնացած դարերի և անունների մասին էլ չեմ ուզում գրեմ, կարծում եմ միտքս պարզ էր: Այնպես որ, խոսքի ազատությունը չշփոթենք խոսքի անարխիայի և ամենաթողության հետ: Միգուցե երկարացրի, բայց կարծում եմ իմ դիրքորոշումը ներկայացրի: Հասկանալի է՝ ես այն չեմ պարտադրում որևէ մեկին, կրկնելով՝ ճաշակին ընկեր չկա:
-
LeoMins ջան, միթե՞ Դուրյանն ու Տերյանը, Սիամանթոն ու Մեծարենցը, Քուչակն ու Նարեկացին (էլ չշարունակեմ) Մասիսին նվիրված բանաստեղծություններ էին գրե՞լ: Իսկ որ կարող է գրել այն ինչ ուզում է, ճշմարիտ է: Բայց այդ ամենը կարելի է կարդալ նաև ցանկապատերի վրա կամ հասարակական զուքարանների պատերին, լսել փողոցում կռիվ անող երիտասարդներից: Միթե՞ մեր գրականությունը պիտի լինի իրոք «գյոթերի ու բոզերի» գրականություն:
-
Ափսոս, որ գործնական դիտողություններ ու խորհուրդներ չունեմ: Պարզապես իմ գոհունակությունն եմ հայտնումլրիվ չեմ քրքրել):
-
Ուրեմն՝ վայ մեզ, այդպիսի ժամանակակից վառ օրինակների համար: Իհարկե տպավորիչ էր, բայց ընթերցողը(մեկը ես), ցանկանում է կարդալ ու հիանալ մաքրությամբ, բարությամբ, վեհով, հավատով, սիրով և ոչ թե կարդալ ու չկարողանալ զսպել զզվանքը: Չնայած, ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա: Համաձայն եմ Հարութ Կբեյանի հետ «Ողբալի վիճակում է երիտասարդությունը»:
-
Soedinyayus'!!! Ya iz djavaxqa i ochen' dronut etoi diskusiei ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ KAUMARJOS AXALI DZELI!
-
ՍԻՐԵԼ Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ՝ Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ: Ես ուզեցի լուռ մենանալ, Սիրել փըթիթք՝ խորշեր թավուտ, Սիրել կայծերն երկնի կապույտ, Առտըվան շաղն, իրիկվան բալ, Ճակատագրիս սև գիծ կարդալ, Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ: Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ՝ Շրջազգեստ մը շրշեց իմ շուրջ: Ես ուզեցի լոկ ու մինակ Սըրտակցիլ ջինջ վըտակին հետ, Հիշատակի չունի նա հետ, Սիրտ մ'որո մինչ սուզիմ հատակ, Գտնեմ զիս հոն տժգույն, հստակ, Գաղտնիք մը ունի-այն՝ անթիվ վետ: Եթեր մը տրոփ սրտի լսեցի, Հծծեց. «Կուզե՞ս սիրտ, ե՛կ ինծի»: Ես ուզեցի սիրել զեփյուռ, Որ երկնքեն թռչի բեկբեկ, Նա չը՛ սիրեր խոցել երբեք, Հոգի մ'որո գաղտնիքն է բույր Գիտե շոյել երազներ բյուր, Երկնի բույրն հուշ կածե առ հեք: Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ. - «Կուզե՞ս պաշտել հոգի մ'անբիծ»: Ես ուզեցի քընարով մի Լոկ սիրել հոս, հոս դալկահար, Պաշտել, գրկել միայն քընար, Սիրող էակ ճանչել զանի, Ըստ իմ քըմաց լարել աղի, Եվ սրտակգիլ սիրողաբար: Նե մոտեցավ հուշիկ, ըսավ. - «Քնարդ է ցուրտ սիրտ, և սերըդ՝ ցավ»: Թոթվեց թևերն հոգիս մոլար, Ճանչեց ըզնե՝ գեղ ու կըրակ, Սիրտն անապակ, ինչպես վտակ, Անմեղ, ինչպես սյուք դալկահար- Հավատարիմ, ինչպես քնար, Հրաժեշտ տըվավ կյանքի մենակ: Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ՝ Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
-
*** Ժամն է արդեն, սիրելիս, եկ բաժանվենք մենք անձայն, Ամեն մեկս մեր բախտին ու կորստին մեր հլու... Ամառային խելահեղ այն ամպրոպները անցան, Սիրտս խաղաղ է հիմա և ուժ ունի ներելու: Աշնան հավքերը չվել, կարկաչել են երկնքով, Եվ հոգնաբեկ ծառերից քամին տերև է տանում, Համբուրելով է տանում ու տանում է քնքշանքով Ու տանում է նա այնպես, ասես շնորհ է անում: Այս կարոտի ցավի հետ ես մտերիմ եմ վաղուց, Ծանոթ ու լավ եմ ծանոթ, աշնան քամու արածին... Ինչ տխո՛ւր է, երբ բարակ, անգույն անձրև է մաղում, Երբ խանդի շանթը չկա, ու ներում են սիրածին...
-
ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ Ձյո՜ւն է գալիս դրսում... Եվ որքան լավ է այս Գիշերի մեջ նստել ու անրջել, Խորհել, որ կյանքը կա, որ աշխարհում դու կաս, Որ գարուն կա պահված հողի մեջ ջերմ... Որ դու իջնող ձյունի քնքշությունը հագած Այս գիշերով խաղաղ կարող ես տունն իմ գալ, Ներշնչանքի նման սպասված և սակայն Ներշնչանքի նման անակնկալ: Որ դու կարող ես գալ այս գիշերով խաղաղ՝ Թարթիչներիդ վրա ձյունն սպիտակ, Քո մատներով քնքուշ՝ մազերիս հետ խաղալ Ու մեղմորեն շոյել ճակատս տաք: Որ կարող է քո սև թարթիչներին իջած Ձյունափոշին հալվել իմ տաք շնչից, Ու կարող ես դու ինձ գիշերի մեջ ժպտալ Սիրո մաքուր-մաքուր արտասուքի միջից: Ձյո՜ւն է գալիս դրսում... Եվ որքան լավ է այս Գիշերի մեջ նստել ու անրջել, Խորհել, որ կյանքը կա, որ աշխարհում դու կաս, Որ գարուն կա պահված հողի մեջ ջերմ:
-
*** Ես հաշտ էի ապրում իմ բախտի հետ Ու տարբերում հստակ չարն ու բարին, Բայց դու ինչո՞ւ եկար, իմ սեթևեթ, Ու կանգնեցիր սիրուս ճանապարհին: Ինչո՞ւ եկար, որ ես ոչինչ, ոչինչ Չհասկանամ նորից պատանու պես, Ոչ հայացքները քո խրթին ու ջինջ, Ոչ հմայքները քո և չար և հեզ: Ինչո՞ւ եկար, որ ես երազանքիս Շքեղ գաղտնարանը նորից բանամ, Ծիածաններ, գույներ հանեմ անգին, Քեզ զարդարեմ ու լուռ սքանչանամ: Որ քեզ հանեմ լուսե մի բարձունքի Ու կերպարանքը քո լույսով ցողեմ, Մաքրության մեջ վճիտ իմ արցունքի Ամբողջ քո հասակը արտացոլեմ: Եվ որ հետո, հետո բերեմ քեզ վար Իբրև իմ իսկ ձեռքով կերտված բագին... Ես հաշտ էի ապրում, ինչո՞ւ եկար Ինձ մատնելու այս հին տառապանքին:
-
Voxchujn Norajr Inchqan haskanum em hajereny tesnum es u xndiry grelu mech e. naji ajstex: http://forum.hayastan.com/index.php?showtopic=2848
-
Ինձ ավելի շատ դուր է գալիս Վ. Բաբայանի արձակը:
-
ՍԱՍ ջան, չգիտեմ քո տեսած Բոգդանովկայի սինձը ինչ տեսք ունի, բայց այն բոլորովին նման չէ թարխունին: Սինձը իրոք քաղցր է, կաթոտ ու նուրբ տերևներով(արտի սինձը), դեղին ծաղիկով և շատ համով: Մաքրել, թաթախել աղով և ախորժել:
-
Սար գնացի սինձ քաղի յաման, Բութալ-բութալս տարան... ..................................... Սար գնացի սիբեխի, Սիբեխ չկար, սինձ քաղի. Յարս սարումը նստած Բլբուլի հետ գեղ-գեղի: Փնջլիկ-մնջլիկ մազերուն, Մեռնեի սրտադար նազերուն: ............................
-
Թե կա կաղին, մանդարին Լավ կլինի Նոր տարին: Չկա՞ կաղին, մանդարին՝ ..... ըտենց Նոր տարին: :lol:
-
federaciaji masin chgitem. es asum em ajn xaxi masin, vor bolorin(hajerin) e hajtni ev vorin akanates kareli e linel Yerevani cankacac zbosajgum kam hajatum. isk xaxum ogtagorcvox bazmaqajl kombinacianerov iroq kareli e hianal.
-
ներեղություն, կրկնակի սեղմեցի:
-
диагонали ne mojet. skoree kak ladya v shaxmate.
-
We are very excited about our most recent addition to www.learnarmenian.com <http://www.learnarmenian.com> , a two CD song collection performed by children in Armenia. Please visit LearnArmenian.com and listen to the samples of the songs available on the site. A new survey page has also been added to the site to help us improve the content of the LearnArmenian.com and set the right direction for future developments. We would truly appreciate you visiting LearnArmenian.com and filling out our survey. P.S. Please feel free to forward this mail to all your friends. With regards Alec Baghdasaryan
-
Սահարյան ջան, կներես իմ ուշացաման համար: Պարզապես այս ընթացքում ես գործուղման մեջ էի և հնարավորություն չըւնեի ինետ մտնելու: Մտադիր էի լիարժեք քննարկել քո ստեցծագործությունները, բայց կարծես ժամանակը թույլ չի տալիս: Հիմանականում իմ ասելիքը այն էր, որ բանաստեղծություն գրելը արվեստ լինելուց առաջ, արհեստ է: Պետք է ուշադիր լինել պահպանելու համար ոտքը և չափը: Ուշադրություն դարձրու նաև այն հանգամանքի վրա, որ ընթերցողը պետք է հիանա ոչ թե քո «պեղած» կամ «գտած» բառերով, այլ հայոց լեզվով կամ Մասիսով: Բոլոր դեպքերում քո ստղծածին նայի ընթերցողի աչքերով: Ստուգի, ինքը զգում է այն, ինչը դու ես զգում քո տողերում, այսինքն, վարակվո՞ւմ է քո տրամադրությամբ: Ավելորդ չէր լինի նորից նայել մեր մեծերի գործերին և նրանց տեխնիկային, նրանց պարզությանը: Իմ ընդհանրացված դիտողությունները հուսով եմ կընդունես որպես ավելի տարեց մարդու, ընթերցողի դիտողությունններ և ներողամիտ կլինես: Հուսով եմ նաև, որ նոր ստեղծագործություններով կուրախացնես մեզ և կցուցադրես քո առաջխաղացումը հատկապես ստեղծագործման «արհեստում»: Հարգանքներս: