Jump to content

Romeo

Forumjan
  • Posts

    899
  • Joined

  • Last visited

  • Days Won

    1

Everything posted by Romeo

  1. crimson, շուտ պետք է գտնեիր hajeren "haskacogh" hamakargich : Չնայած, լավ է ուշ, քան երբեք:
  2. Ոչ մեկն էլ իրավասու չէ մեկ ուրիշին մեղադրելու հայերեն չգիտենալու և նույնիսկ սովորել չցանկանալու համար: Այստեղ Սաթենիկի կամ նրա բարեմասնությունների հարցը չէ, այլ ոմանց (կարելի է ասել մեծամասնության) կողմից հայերենի ու հայկականի արհամարելու, առավել ևս, երբ այդ մեծամասնությունը իրեն հպարտորեն հայ է համարում: Ինձ համար շատ ցավալի կլիներ, եթե այն քիչ քանակաով հայերենն ու հայկականը(որ ոմանց համար աչք է ծակում) իսպառ վերանար այս ֆորումից: Քավ լիցի, դրանով հ-հ աշխարհից չեր վերանա, բայց ֆորումից վերանալը ցավալի կլիներ:
  3. Թե ո՞վ է իսկական հայը, իրոք որ դժվար է որոշել և վիճելն էլ անիմաստ է այս թեմայով: Բայց ի՞նչ է նշանակում «գնա, որտեղ քեզ դուր է գալիս»: Ֆորումը դուրդ չի գալիս՝ քնա, երկիրը դուրդ չի գալիս՝ գնա, տունը դուրդ չի քալիս՝ գնա, էս կյանքը դուրդ չի գալիս՝ գնա: Դա դիրքորոշո՞ւմ է: Արեք այնպես սարքենք, որ եթե ոչ բոլորին, գոնե շատերին դուր գա և ոչ թե տանից, երկրից, ֆորումից դուրս հրավիրենք նրանց, ում դուրը չենք գալիս կամ ովքեր մեր դուրը չեն գալիս:
  4. Թանկաքին կանայք և աղջիկներ, շնորհավորում եմ ձեր տոնը, ցանկանում առողջություն, սեր, երջանկություն:
  5. Սաթենիկ, գրական բաժնում ավելի շատ հայերեն:
  6. իմ կողմից մի կառուցման խնդիր: 1. Հատվածը կիսել միայն կարկինի օգնությամբ: 2.հատվածը բաժանել n հավասար մասերի միայն կարկինի օգնությամբ:
  7. Ու վերանանք... Արի դուրս գանք ու մոռանանք Ցավն աշխահի, վիշտը մարդկանց. Ու մոռանանք, ու վերանանք Ունայն ու սին առօրյաից: Դուրս գանք այս գաղջ միջավայրից. Քաղաքակիրթ հիմարների Խառնիճաղանջ այս քաոսից, Մանր ու ջղճիմ այս հոգսերի Մութ, պլլվող զգացումից: Ու մոռանանք, ու վերանանք... Ու վերանանք, հիմարանանք Արյան քաղցր, հախուռն հոսքից, Սրտից բխած շոյիչ խոսքից, Պաղ աստղերի հնամենի, Խորհրդավոր, լռիկ տեսքից, Ու հպումի կախարդանքից: Ու հիանանք, ու միանանք, Անէանանք այս աշխարհից: Տրվենք հրե մեր կրքերին, Մահլամ դնենք մեր վերքերին. Լինենք բարձր, լինենք հեռու: Ու մեր սերը թող խոխոջա Ինչպես սոխակ, ինչպես առու, Ու մեր արյան երգը թնդա Ինչպես նորեկ գարնան որոտ. Ակնթարթը թող քարանա Ու ծովանա, ու շողշողա Ինչպես ծաղիկ, խոնարհ, շողոտ. Կանգնի վայրկյանն հավերժության, Լռեն երկիր և տիեզերք. Արբենք, մնանք, անէանանք. Ու վերանանք, ու մոռանանք...
  8. Սաթենիկ ջան, շնորհակալություն: Ես ուզում էի խնդրել, որ այս երգը մուտքագրեիր:
  9. Կարմիր, Հայաստանի պետական լեզուն հայերենն է: իսկ hayastan.com-ի լեզուն՝ ռուսերենը:
  10. Այս հանելուկների արժանիքը ոչ թե դժվարությունն է, այլ յուրահատուկ երկիմաստությունն ու սրամտությունը:
  11. Թեյնիկը ինչո՞ւ է հայտնվել այդ ցուցակում: Ի՞նչ ի նկատի ունեք: Насчет вашего языка не знаю, но определенный круг людей и в советское, и в пост-советское время говорил и говорит на "своем" языке. По моему, радикального изменения нету.
  12. Էստի պուպուզ, էնդի պուպուզ, Վերջը դռան ետև կուկուզ: Երկու բերան, տակը դուրան(հարթ), Տարան տուն, պուպուլը կերան:
  13. Կերթա, կուգա Մորդ փորին Բարև կուտա: Պպզեմ տակդ, մտցնեմ ծակդ:
  14. Мыльный" жених Раньше этим занимались сводницы, танцплощадки или, на худой конец, клубы "для тех, кому за 30". Сейчас в роли свахи выступает Интернет... Толстые и худые, психически неуравновешенные и тихони, интеллектуалы и, мягко говоря, не очень, подростки и старики - в общем, вся огромная Инет-корзина, из которой можно выбрать объект для виртуальной любви, к твоим услугам. Но прежде чем рвануть на ближайший сайт знакомств с подозрительным слоганом "Зайдите, и будет вам счастье", предлагаю хорошо подумать. А вдруг это любовь? Есть в этом что-то романтичное. Не срабатывает привычный принцип "встречают по одежке", а значит, девушкам не надо три часа краситься перед свиданием, а мужчинам необязательно надевать носки одинакового цвета. Сидишь перед компьютером в старом домашнем свитере с трехэтажным бутербродом, запущенным целлюлитом (немытой головой, недельной щетиной и пишешь, обожая самое себя: "Я привлекательная, стройная блондинка, читаю Коэльо". Или: "Подтянутый смуглый шатен, люблю хорошее вино, тонкий юмор и классическую музыку" - и никто не узнает, что ты пьешь исключительно пиво, обожаешь шутки Петросяна и слушаешь "Ленинград". Вот уж где твоя натура может порезвиться вовсю: можно создать для себя хоть десяток различных образов по настроению. Здесь мужчина может стать женщиной, а несовершеннолетняя девочка прибавить себе годков эдак пять. Условности "реала" в виртуальном мире не действуют, комплексы отступают - отличный способ расслабиться, развлечься и поучаствовать в занятном приключении. Правда, только в том случае, если ты не намерен переводить отношения из онлайна в офлайн. Излюбленные места для знакомства - различные чаты, форумы, ICQ, IRC. Но для тех, у кого времени немного, это не лучший вариант. Тут на помощь приходят электронные службы знакомств, брачные агентства, которые не только бесплатно разместят твои анкеты, фотографии, но и подскажут, как правильно их составить для пущего эффекта. Например, если ищешь "заграничную половину", тебе посоветуют поместить скромную фотографию, не жаловаться на жизнь, не утаивать наличие детей и не ругать последними словами родину. В общем, найти жениха или невесту, не вставая с дивана, сейчас вполне реально - в Интернете есть реальные рассказы счастливых семейных парочек, которые познакомились "в Сети". А вдруг это маньяк? Это, конечно, крайности, но бывает всякое: Иногда такие знакомства заканчиваются трагедией. Олег, молодой компьютерщик из Калининграда, на одном из англоязычных серверов "подцепил" удивительную девушку Марику. Она изучала славянскую филологию в одном из шведских университетов. Парень, сам филолог, вызвался ей помочь. Он "сливал" Марике через Сеть многотомные словари и пособия, искал в библиотеках редкие книжки. Марика уже через месяц стала зваться Марьюшкой и не скупилась на нежные слова и фотографии. В общем, их электронные ящики были наполнены любовью под завязку. В апреле Олег засел за Марьюшкин диплом. Как только в Швецию ушли последние страницы дипломных материалов, на экране вместо лика возлюбленной возникла прыщавая юношеская рожа: Она поблагодарила за проделанную работу и выразила сожаление по поводу отсутствия у него гомосексуальных наклонностей. Олег покончил с собой. Онлайновых возлюбленных при реальной встрече ожидает масса сюрпризов, и не всегда приятных. Вместо "обаятельных и привлекательных" появляются отцы пяти детей с лысиной и отросшим животиком или дамы неопределенного возраста с безумными глазами, вместо энергичных бизнесменов - запущенные неудачники или беспробудные алкоголики. Почему-то оказывается, что и общаться вам совершенно не о чем (а вчера в чате все было так отлично!), и вообще - хочется сбежать от этого "возлюбленного" куда подальше. Впрочем, если вас это не останавливает и вы уже бежите "чатиться", то удачи. Только, пожалуйста, предохраняйтесь! Во всех смыслах этого слова... © utro.ru
  15. Ստեմար, հայկական կերակրատեսակներից ես տեղյակ եմ մի քանի ավանդական ապուրների, բայց ցավոք բաղադրատոմսերը չեմ կարող ներկայացնել: Դրանք են՝ թանով ապուր անժուր ապուր հառլա ապուր մախոխ ապուր կտրած ապուր մալեզ ապուր բոված ապուր չաչով ապուր ջրխաշ խաշիլ արմա խաշած փոխինձ(արդար եղով, անուշ մեղրով) փշած փոխինձ հարիսա խավիծ բորանի սիրունիկ պասուս տոլմա թփով տոլմա կաղամբով տոլմա յայնի ղավուրմա ինչը մոռացել եմ ու բաց թողել, շարունակեք
  16. Հայախոս-հայագիրների խմբակցությո՞ւն: Ես կամ:
  17. Կփորձեմ բերել մեր (Ջավախքի) բարբառով օգտագործվող տարբերակները, բայց միայն նրանք, որոնք տարբերվում են բերված տարբերակներից: կնկար(կնքահայր), կնքակին, կնքաքուր մայր - մարի, ապա տատ - մամ կեսար, կեսուր մորեղբոր կին - քեռեկին քրոջ տղա - եգան հորեղբայր - հոփար հորեղբոր կին - հողոփկին մորաքրոջ ամուսին - չալաբի, չըլըբի
  18. ՅՈ ԵՐԹԱՍ քանի որ ես կարդացել եմ հայերեն: Կարդացել եմ դպրոցական հասակում ու երկար ժամանակ եղել եմ տպավորության տակ: Հետագայում շատ եմ վերհիշել, բայց նորից կարդալու ցանկություն չեմ ունեցել: Ֆիլմը չեմ դիտել: Չեմ կարծում, որ այն լինի գրքին համարժեք:
  19. stemar, լիովին համաձայն եմ Ձեր հարցադրումների հետ: Իմ սեփական դիտողություններից ելնելով, կարող եմ ասել, որ ֆորումի բացարձակ մեծամասնությունը հայրենասերներ են և որևէ պատճառ չկա կասկածելու նրանց անկեղծության վերաբերյալ: Այլ բան է, թե ով ինչպես է դա պատկերացնում իր համար: Այդ թեմայով բազմիցս տաք ու անարդյունք վիճաբանություներ արդեն եղել են և ամեն ոք մնացել է իր կարծիքին, իր սահմանմանը: Ոչ հայերենով հաղորդակցվելու մի քանի պատճառներ եմ տեսնում. - չտիրապետելը կամ անբավարար տիրապետելը(տիրապտողի կարծիքով) - հայերենի օգտագործման տեխնիկական դժվարությունները(օրինակ՝ voncvor rus@ asume "opyat' 25") - հայերենը այլ լեզուներից ստորադաս համարելը - ՍԱՍի ասած՝ իրեն էլիտա կարծելն ու հայերենը այդ էլիտայի համար անվյել համարելը - կան թեմաներ, որոնց քննարկմանը մասնակցում են ոչ միայն հայեր ու հարմար չեր լինի բանավիճել հայերենով: Կարելի է շարունակել... Չեմ կարծում, որ կարելի է լեզվի օգտագործման առումով կտրուկ շրջադարձ կատարել, բայց և այնպես ցանկության դեպքում «ինչ որ բան» կարելի է անել: Առաջարկ - ունենալ մաքուր հայերենի բաժին, որտեղ կօգտագործվի միմիայն ՀԱՅԱՏԱՌ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒՆ:
  20. Ой как плохо у нас в доме! Ах как хорошо в други домах! А рочему так?
  21. Հարցը հռետորական է: Ի՞նչ առաջարկություն կա:
  22. Inet մտնելու մասի է՞: :lol:
  23. Լինեք իրար արժանի, սիրեք միմյանց ու հպարտանաք միմյանցով, երկար ապրեք ու բազմանաք:
  24. Է՜ս է որ կա, ճիշտ եմ ասում, թասդ բեր. Է՜ս էլ կանցնի հանց երազում, թասդ բեր. Կյանքն անցնում է տիեզերքում զնքալեն. Մեկն ապրում է, մյուսն սպասում, թասդ բեր: Հ. Թ. Մահկանացու, ուրվական է դարը քո, Որսա բախտդ սրնթաց, Վայելիր ու վայելիր, Թասդ հաճախ դատարկիր, Կրքով անհագ խանջացիր, Եվ հանգիստ առ թասիդ հետ:
  25. Պրոգրեսը արգելակ է ինչի՞ն: Այսպես թե այնպես առաջընթացը բնական է և անխուսափելի, ուզենք թե չուզենք: Այ ուրիշ բան է գոնե մեկ ամսով արձակուրդ վերցնել քաղաքային բարեկեցության պայմաններից՝ հեռուստացույցից, սառնարանից, ինտերնետից, մտավոր աշխատանքից ... Ով փորձել է, կզգա դրա հմայքն ու բարերար ազդեցությունը:
×
×
  • Create New...