stemar Posted October 23, 2004 Report Share Posted October 23, 2004 (edited) ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ ԷԼ Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի, Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում... Դու, որ սխալվել, սակայն չես ստել, Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել. Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել, Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել, Այլ մագլցել ես կատարից-կատար, Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝ Քո ահեղ դարից առնելով թևեր... Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես, Որ անօրինակ քո դարը տեսնես, Բոլոր կերպերով դու նրան զգաս, Շահածով խնդաս, կորուստը սգաս... Ելել ես իբրև նրա մունետիկ, Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ, Որ ճշմարտության ափերը տեսնես Ծպտըված ստի խաբելը տեսնես, Որ չվախենաս, որ չվարանես՝ Անարդարության դեմքը խարանես... Ահա, թե ինչու դու այսքան տարի, Դու, որ հարազատ ծնունդն ես դարի, Քայլում ես անդուլ, առաջ ընթանում, Քայլում ես այպես ծանր ու վիթխարի, Ասես աշխարհն ես շալակած տանում... Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում, Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի... Նա, ով ելել է շալակն աշխարհի, Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում, Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում, Ու՛մ մեռելին է անարցունք լալիս, Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում, Ու՛մ հետ դինջ նստած նարդի է խաղում, Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս... Վերից է նայում ցածրում կանգնածին, Չի նայում երբեք ներքև ընկածին. Վերև կանգնածի աղջկան, որդուն, Սիրուհուն անգամ ու քարտուղարին Ո՜նց է քսմսվում ու շողոքորթում... Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝ Կանգնած է այնտեղ նա երկյուղալի. Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս, Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս... Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, Հարազատ մորից ու որդուց ավել, Աշխարհում նա իր աշխարհն է սիրում... Սու՛տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում: Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, Նա պատմության մեջ իր դարն է սիրում... Սու՛տ է: Նա դարի ավարն է սիրում: Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում... Սու՛տ է: Նա միայն իր փորն է սիրում: Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, Գաղափարական իր հորն է սիրում... Սու՛տ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում, Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը: Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, Սիրում է կյանքում նա իր... աթոռը: Աթոռն է սիրում Ու նրան տիրում. Ցանկացած գնով ելնում է նա վեր, Փորձում է թռչել նա առանց թևեր, Անվերջ սողալով առաջ է գնում, Գնում է այսպես... և տարեց-տարի Ելնում է այսպես... շալակն աշխարհի: Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում, Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի... Edited October 23, 2004 by stemar Quote Link to post Share on other sites
**ANUSHKA** Posted October 27, 2004 Report Share Posted October 27, 2004 stemar Quote Link to post Share on other sites
stemar Posted October 28, 2004 Report Share Posted October 28, 2004 ՑԱՎՆ Է ՀԱՃԱԽ ԱՌԱՋ ՄՂՈւՄ Անհարմար է բոբիկ քայլել, Այս կոշիկն էլ շատ է նեղում: Ինչպե՞ս քայլել առանց ուղու, Այս ճամփան էլ շատ է շեղում: Դոփել տեղու՞մ: Բայց դրանից Ո՛չ կոշիկըդ կլայնանա, Ո՛չ էլ ցավը կմեղմանա... Ցա՜վն է հաճախ առաջ մղում: Quote Link to post Share on other sites
stemar Posted October 31, 2004 Report Share Posted October 31, 2004 ԳԻՏԵ՞Ս, ՍԻՐԵԼԻՍ... Գիտես, սիրելի՛ս, Ո՛վ է անխելքը, Եվ անբուժելի՝ Ո՛ր խոցն ու վերքը. -Երբ ո՛չ թե կտրում, Այլ համբուրում ես Քեզ անխղճորեն Հարվածող ձեռքը: Quote Link to post Share on other sites
Angel Posted November 3, 2004 Author Report Share Posted November 3, 2004 ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ Պե՛տք չէ, սիրելի՜ս. Զո՜ւր ես երդվում: Առանց երդման էլ ես հավատում եմ, Որ հիմա օրըդ մի դար է տևում, Որ փուշ կարոտը քեզ ծվատում է, Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ, Որ իմ անունն ես կրկընում հաճախ, Որ աղջկական քո մաքուր բարձին Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ (Անգղ էլ լինեի՝ արծիվ է թվում), Որ քեզ աշխարհոէմ ոչի՜նչ չի թովում, Որ առանց սիրուս կյանքդ կորած է, Որ... Գիտե՛մ, ջա՜նըս. Զո՜ւր ես երդվում: Բայց գիտեմ և այն, Ինչ դո՛ւ չգիտես. Առաջին սերը, ինչպես որ հացը, Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում... ← Sevakic ver chka! Erb Erevan ei gnacel, gisherner@ Sevak ei kardum Quote Link to post Share on other sites
SAS Posted January 21, 2005 Report Share Posted January 21, 2005 (edited) Հատված «ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԳ» պոեմից *** -Կոչեմ ապրողա՜ց. կոչեմ վերապրած ժողովո՛ւրդ իմ, քե՜զ, որ ունես աչքեր, այն էլ ի՜նչ աչքեր, բայց ավելի ես տեսնում, առա՛յժմ, քո ականջներո՜վ: Եվ ես, որ եղա տարաբախտ վկան լացիդ ու կոծիդ և տառապանքիդ անոթը դարձա, կործվա՛ծ անոթը. որ վկան եղա սոսկումիդ ահեղ և զարհուրանքիդ պահեստը դարձա, անտա՛կ պահեստը. որ վկան եղա ցասումիդ նաև, և ծառացումիդ, և ընդվզումիդ, ու դարձա նրանց խորհրդանիշը՝ հողի մեջ խրված հսկա նիզակի սլաքը ցցուն, որ նաև ցայսօր դեռևս անկատար երազանքդ եմ քո, իղձդ երկկատար, բայց նաև վկան, բախտավո՜ր վկան նահատակներիդ վերածննդի, վերապրողներիդ խանդ ու եռանդի,- ես ասում եմ քեզ՝ պտվիրանի պես. դո՛ւ, որ վաղուց ես կոչվում ժողովուրդ, թեպետ ակամա դեռ ժողովված չես, տակավին ցիր ես, ցան ես և սփյուռք,- դու այսուհետև ժողովվես պիտի նախ՝ ինքդ քո մե՛ջ, և ապա՝ քո շո՛ւրջ՝ հիշելով, որ այս ջարդ-կոտորածը, նախճիր եղեռնը երե՛կ չսկսվեց,երե՜կ չսկսվեց... 5000 տարվա, 500 տարվա, և 50 տարվա պատմություն ունի այդ ջարդ-սպանդը, նախճիր-եղեռնը, որ չի՛ ավարտվել ու չի ավարտվում. կարմիր էր, հիմա ճերմակ է դարձել, և հիմա արդեն նա գանգ չի հատում, այլ գրավում է, չի կտրում ձեռքեր, այլ վարձում ընդմիշտ, չի առևանգում, այլ հմայում է, չի հեղում արյուն, այլ ծախ է առնում և, միացնելով երակ-երակի, իր ամենակուլ արյանն է խառնում... Ու կրկնում եմ ես ՝ ահզանգի պես. -Այդ ջարդ-սպանդը, երե՛կ չսկսվեց և ոչ էլ վաղն է նա ավարտվելու, ուստի վախեցեք սպանդից ճերմա՛կ ավելի, քան թե՝ եղեռնից կարմի՛ր. ուստի կրկնեցեք ինձ հետ միատեղ, իմչպես երդոմի խոսքերն են կրկնում. -Բռնի ձուլվելիս թունավորում են ձուլողին՝ արյամբ, Ինքնին ձուլվելիս թունավորվում են իրենք՝ արյունով: Ուստի թող գործեն ձեր հին զենքերը՝ ձեր ատմամնե՜րը ու ձեր ոտքե՜րը. ձեր ատամնե՛րը՝ կռվելու համար ու պաշտպնվելու կամ ժողովվելու ինքներդ ձեր մեջ, իսկ ձեր ոտքե՛րը՝ վերադռնալու, տուն գալու համար կամ ժողովվելու ինքներդ ձեր շուրջ... Եվ արժի՞ ասել, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր օտարության մեջ ազատ լինելն էլ ա՛յլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ ա՛յլ ազատություն: Եվ արժի՞ այսօր, որ ես ինքս ինձ մանրեմ՝ հարդի պես: Թողե՛ք ես մնամ ինչպես կամ՝ ցողուն: Եվ թողե՛ք նաև ես մնամ իմ նոր դավանանքի հետ, որ Երրորդության փոխարեն ունի լոկ Երկրորդություն՛ Եվ անգիր արեք իմ աղոթքը նոր. «Յանու Մոլորեալ Ոչխարի, Յանուն Անառակ Որդւոյ»... -Կոչեմ ապրողա՛ց՝ մոլորյալների՜ն : ... ... ... --ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈ՜Ց... --ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵ՜Ր... --ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱ՜Ց Edited January 21, 2005 by SAS Quote Link to post Share on other sites
Новая_Армянка Posted January 27, 2005 Report Share Posted January 27, 2005 ми бан касем менак - ձեր ցավը տանեմ !!! Quote Link to post Share on other sites
Karlos Posted February 3, 2005 Report Share Posted February 3, 2005 Դ ՈՒ Դ՛ու՝ երկու տա՜ռ, Դ՛ու՝ հասարա՜կ մի դերանուն, Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով Այս բովանդակ աշխարհին ես տեր անում... Դ՛ւ՝ երկու տա՜ռ, Ու ես գարնան հողի նման Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում... Դ՛ւ՝ երկու տա՜ռ Եվ ահա ես Երջանկության համն եմ զգում իմ բերանում, Անջատումին ըմբերանւմ Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի... Դ՛ու՝ երկու տա՜ռ, Ու ես, անգի՛ն, Ինձանից ինքս վերանում՝ Փոշիացած հերոսների Դասակին եմ ընկերանում... Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Ու երբ հանկարծ Թողնւմ ես ինձ ու հեռանում՝ Լքվաց տան պես ճեղք եմ տալիս, Ծեփըս թափում, անտերանում, Եվ կսկիծը, ցեցի նման, Բույն է դնում իմ սյունի մեջ, Ձեղւնի մեջ ու գերանում... Դ՛ու՝ երկու տա՜ռ, Դ՛ու՝ հասարա՜կ մի դերանուն... Quote Link to post Share on other sites
**ANUSHKA** Posted February 3, 2005 Report Share Posted February 3, 2005 Kar im sirac banastexcutunnerica apres Quote Link to post Share on other sites
Karlos Posted February 3, 2005 Report Share Posted February 3, 2005 (edited) Kar im sirac banastexcutunnerica apres ← Edited February 3, 2005 by Karlos Quote Link to post Share on other sites
HAYQ Posted February 17, 2005 Report Share Posted February 17, 2005 ANLRELI ZANGAKATUN@ karoxa netum lini? ov giti tox Mail ani indz xndrum em Quote Link to post Share on other sites
SAS Posted February 22, 2005 Report Share Posted February 22, 2005 ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ Դու մեր մեծ երթի գավազանակիր Եվ մեր պատմության մեծագո՜ւյն դիվան, Մեր ազնըվության գովասանագիր, Մեր մտքի պահեստ, հոգու օթեւան: Անցյալին պարզված դու մեր լսափող, Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված: Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով, Նարեկացիով օծված ու յուղված: Դաժան դարերի ամե՛ն մի ժամին Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին: Բարդելով վերքին վերք ու անարգանք, Հեծության վրա մի նոր հեծություն՝ Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք, Խլել է մեզնից փառք ու մեծություն, Խլել է կյանքը մեր եւ... կյա՜նքից էլ թանկ՝ Մեր հո՛ղը, հո՛ղը, Մեր սուրբ հայրենի՜ն: Շա՜տ բանից է զրկել մեզ վայրենին: Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ, Բայց եւ...դարավոր բնիկ վայրերի Կորըստի լեղի կարո՜տն է քսել, Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի Արցու՛նքը, սակայն... եւ արյու՛նը սեւ, Բայց մենք չենք զրկվել... մեր բերնի համից, -Քաղցրացել ենք մենք...մեր քաղցր բառով, Մեր հայրենահամ անուշ բարբառով: Շա՜տ բանից է զրկել մեզ թշնամին: Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել, Հատել է ականջ ու ոտնաթաթեր, Աչքեր է հանել դաշյունով իր սուր, Կտրել է նաեւ արմատից լեզուն, Եվ սակայն... իզու՜ր. Չի՛ հատվել լեզուն, Մնացել է նա՝ հատվե՜լով անգամ... Քե՛զ՝ մեր հայկական եւ արամական, Չկարողացան քեզ խլել մեզնից, Ո՛չ խարդավանքով արամեական, Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ, Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով, Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ, Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով, Ո՜չ ճշմարտությամբ, Ո՜չ էլ ստերով: Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել: Եվ պարզ է հիմա, հստակ ու որոշ, Որ չե՜ն ել կարող քեզ մեզնից խլել, Ինչպես չեն կարող խլել մի դրոշ, Որ հազարամյա դաժան մարտերում Փողփողացել է միշտ էլ...սրտերու՜մ: Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող, Ագահ կոկորդում դու խոր ես խրվում: Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող, Ինչպես երկինքը երբեք չի փլվում: Չե՜ս խլվի երբեք, Չե՜ս փլվի երբեք, Ինչպես արյունից գու՛յնը չի խլվում... Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի, Որ քեզ կամենա գողանալ մեզնից (Մի՛ ասա «մեզնից», «աշխարհի՛ց» ասա). Չէ՞ որ դու հիմա ոչ միայն լեզու, Այլեւ մասո՜ւնք ես, Մասո՜ւնք ես մի սուրբ, Անկողոպտելի մասո՜ւնք սրբազան՝ Դարերի խորքից դարերին հասած: Մասո՞ւնք: Ինչպե՞ս թե:Մասունքըս ո՜րն է: Մասունքի տեղը տուփն է կամ հորն է: Իսկ դու՝ դարավոր, բայց եւ առույգ ես, Գիսավոր ծուխ ես, բայց եւ խարույկ ես, Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես, Շատերի մեջ ես, բայց պետական ես, Եվ դրանով իսկ դու պետքական ես Այն պետությանը, որ վաղը պիտի Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի... Quote Link to post Share on other sites
andrej1804 Posted February 22, 2005 Report Share Posted February 22, 2005 На следующем сайте есть стихи Паруйра Севака: http://www.armenianpoets.com/indexhtml.htm Ваан Терян, вроде, на восточно-армянском писал, если я не ошибаюсь, хотя может и ошибаюсь. А там на западно-армянском его стихи выложены. Это получается они все его собрание сочинений перевили на западно-армянский? Или на Западе выходят книги его стихов уже в переводе на западно-армянский? А, когда в Армении выходят книги поэтов Западной Армении, их, вроде, не переводят на восточно-армянский, или как? Quote Link to post Share on other sites
Ani Posted February 22, 2005 Report Share Posted February 22, 2005 ARMENIAN POETRY Ինչքանով զգացել եմ ,կան բոլոր հայ բանաստեղծները ! xndrem! http://armenianhouse.org/armenian-poetry.html http://armenianhouse.org/ http://www.hyeetch.nareg.com.au/armenians/poetry_p1.html http://www.littlearmenia.com/html/poetry/ http://www.armenianpoetry.com http://armenianstudies.csufresno.edu/hye_s..._and_music.html ya eshyo dabavlyu xotya u menya est armyanskie navernoye fse pisateli v .txt file-ax no u menya font drugoy a po COPY PAST ne smogla zdes skinut'... Quote Link to post Share on other sites
SAS Posted April 1, 2005 Report Share Posted April 1, 2005 (edited) Հատված «ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԳ» պոեմից Մեր մեռելները մեր հաշվի մեջ են, մեր հաշվի մեջ են ... ու կաշվի մեջ են, քանզի մենք,իրո՛ք կապված ենք նրանց հիշատակներին, ինչպես մանուկը իր մորը՝ պորտով: Մենք նրա՛նց մեջ ենք ու մե՛ր մեջ՝ նրա՛նք, մեր բջիջների՛, մեր ոսկըրի՛ մեջ: Ու եթե նույնիսկ մենք հոգնենք մի օր, նրանք՝ ապրելով մեր մեջ ու սրանց, մեր հոդերի՛ մեջ, սրանց մատների՛, աստվածաշնչյան Այրի կնոջ պես՝ առա՛նց հոգնելու, մի՜շտ Դատավորի դուռը կբախեն՝ այնքա՛ն ժամանակ, մինչև չասեն.«Ե՛կ,դատեցյաց զայրին»... Ու երբ գոչում եմ. -Կոչեմ ապրողա՜ց, ինձ ձայն են տալիս նրա՛նք,որ երեկ խեղճ գաղթականի ցուպի փոխարեն իրենց ձեռքն առան անթաղ-անշիրիմ մի նահատակի ազդր կամ սրունք, և,Ահարոնի գավազանի պես, ոսկորն այդ ծաղկե՜ց՝ անարգ թշնամուն ապացուցելով, որ թեպետ մեջեթն ավերակված է, բայց Ալ Մեհրաբը դեռ մնացել է, դեռ մնացել է... Արարատի՜ շուրջ... ... ... ... -ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈ՜Ց... -ԲԵԿԱՆԵ՛Մ ՇԱՆԹԵ՜Ր... -ԿՈՉԵ՛Մ ԱՊՐՈՂԱ՜Ց... Edited May 17, 2005 by SAS Quote Link to post Share on other sites
Angel Posted April 2, 2005 Author Report Share Posted April 2, 2005 SAS, isk ays verji banasteghcutyan mej Al Mehrab-@ inch e nshanakum? Quote Link to post Share on other sites
SAS Posted April 4, 2005 Report Share Posted April 4, 2005 (edited) Ալ Մեհրաբը՝ կամարաձև որմնախորշ է մզկիթներում՝ աղոթողների համար: Մեհրաբ՝ պարսկերեն նշանակում է նաև՝ արևափայլ... Edited April 5, 2005 by SAS Quote Link to post Share on other sites
Angel Posted April 5, 2005 Author Report Share Posted April 5, 2005 Parskeren Mehrab ( Mehrabun) neav nshanakum e <<bari>> Quote Link to post Share on other sites
Angel Posted April 5, 2005 Author Report Share Posted April 5, 2005 parskeren arev - aftab payl- nur kaskacum em vor arevapayl nshanaki Quote Link to post Share on other sites
SAS Posted April 20, 2005 Report Share Posted April 20, 2005 parskeren arev - aftab payl- nur kaskacum em vor arevapayl nshanaki ← Մանե, ես պարսկերեն չգիտեմ(Դուք գիտե՞ք), բայց հատուկ Ձեզ համար երեկ պարսկերեն -հայերեն բառարանն եմ թերթել... Մեհր (= հայկական Մի՞հր ) = սեր ,գորով//բարեկամություն, դաշինք//ԱՐԵԳԱԿ//իրանական տոմարի 7-րդ ամիսը Մեհրաբան = գորովագութ//սիրասուն,սիրելի,սիրալիր Quote Link to post Share on other sites
Guest Мурка Posted April 27, 2005 Report Share Posted April 27, 2005 Ba ur a im amenasiratsy "Ankexts asats ais amenic es hognel em"? Ham el barev dzez, manavand um shutvanic chei "tesel". Quote Link to post Share on other sites
Karmir Posted April 27, 2005 Report Share Posted April 27, 2005 Բարև և բարի վերադարձ Quote Link to post Share on other sites
Guest Мурка Posted April 29, 2005 Report Share Posted April 29, 2005 (edited) Lav, inqs kgrem... (fonti hamar nerox klineq) Ankexts asats ais amenic es hognel em, Es, sirelis, vor qez sirel u ognel em, Dzerq em parzel, huis em tvel, Vaty toxats lavy tvel, Havatacrel, havatacel Te im archev dur es bacel, Chtesnvats, chexats mi dur... Sakain inch em es stacel Ais amenin i tritur? Ankexts asats vochinch chkar ev voch el kar, Ankexts asats du bnav el ain ches exel, Ain ches exel, inch vor es em kartsel erkar... Ur es, asa, du indz mxel? Chisht champic es miain shexel, Sut xostumov kapel es indz, Mankan nman xabel es indz, Indz ches tvel vochinch, vochinch. Ain el, inch vor indz es tvel Arjani cher voch qez, voch indz... Ankexts asats qo tvatsic el hognel em... Inqd gites vorqan dzgtel u tqnel em Vor du, du nmanves im erazin. Isk du gites inch durs ekav? "Txan hasav ir murazin, Duq el hasneq dzer murazin", Heqiatn, aio, mitqs ynkav... Du - heqiatum hrashq axjik, Aininch kyanqum inch vor chxjik, Vor voch trchiun, voch el muk e... Ankexts asats zur er amboxch ais axmuky... Ankexts asats nexanum es te lrjanum, Mek e hima, el chem gci indz sar u dzor, Ankexts kasem heqiatn inchov e verjanum - Cats en ynknum ereq xndzor, Mekn - asoxin, Mek - lsoxin, Mekn el - indz pes gisher u zor himarabar spasoxin... Ankexts asats heqiatneric es hognel em... Edited April 29, 2005 by Мурка Quote Link to post Share on other sites
Romeo Posted May 7, 2005 Report Share Posted May 7, 2005 (edited) ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ Սիրելի իմ, հարազատ իմ, ընկեր իմ, Որ հանգչում ես այժմ անհայտ մի խորշում, Ջահել ստրով, անկնճիռ ու անխորշում, Դու իղձերիս, ապրումներիս մտերիմ: Ես - եղբայրդ՝ տվայտանքով քո հոգու, Ես - ընկերդ՝ սրտիդ զարկով բաբախող, Հարազատըդ փարված կրծքիդ սրախող, Մի վառ հույսով խոր վերքերդ եմ ամոքում: Գուցե վաղը ես էլ թաղվեմ մի խորշում Կույր ու դաժան մի գնդակով՝ բութ արճիճ, Թաղեմ ճակատն իմ անկնճիռ, անխորշում: Ու թող մեռնենք, եղբայր, սիրով ու անճիչ, Վառ հավատով, որ սերունդները անցավ,- Կկերտեն մեզ փառքի անմահ հուշարձան... Edited May 7, 2005 by Romeo Quote Link to post Share on other sites
marselinyo Posted May 16, 2005 Report Share Posted May 16, 2005 http://www.andranik.de/xoops/html/poetry.p...poems/poems.htm Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.