Karmir Posted November 24, 2005 Report Share Posted November 24, 2005 Урра товарищи! Կեցցեմ ես Все дружно идём в киоск и срочно покупаем сегодняшний номер "Азг"а А у кого такой возможности нету, читаем в Интернет-версии: http://www.azg.am/palm/?lang=AR&num=2005112413 ՀԱՅԱՑԱՆՑԸ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՏԱԿ Գաղտնիք չէ, որ XXI դարում այսպես ասած բարձր տեխնոլոգիաները մարդկանց կյանքում զբաղեցնելու են ավելի ու ավելի կարեւոր տեղ: Համաշխարհային համակարգչային ցանցը (համացանցը) այսօր արդեն վստահորեն մուտք է գործել հայ հասարակություն: Համացանցի հայկական լսարանը եւ հայկական ռեսուրսները, միավորված հայացանց անունով, ներկայացնում են ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի հայության մշակութային, գործարար եւ առօրյա կյանքը: Համակարգչային տեխնոլոգիաների հայտնվելու հետ գրեթե միաժամանակ առաջ քաշվեց համակարգչային անվտանգության մատակարարման խնդիրը: Սկզբում խոսքը վերաբերում էր հակավիրուսային անվտանգությանը, իսկ ցանցերի զարգացման հետ մեկտեղ՝ մեծ կարեւորություն ձեռք բերեցին նաեւ տեղեկատվության ապահովությունը եւ ինֆորմացիան ջարդելու (հաքինգի) դեմ պայքարը: Անշուշտ, վերջին խնդիրը կանգնած է նաեւ հայացանցի առջեւ: Հայացանցի յուրահատկությունն այն է, որ սահմանափակված չէ ազգային դոմենային անվան սահմաններում՝ հայկական կայքերի եւ շեմերի մեծ մասը գտնվում է ուրիշ երկրների գոտիներում (ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա) կամ միջազգային դոմեններում: Հայացանցի հասարակությունը, այսպիսով, բազմատեսակ է ե՛ւ իր հետաքրքրություններով, ե՛ւ մասնագիտական ու կրթական մակարդակով, ե՛ւ սոցիոկուլտուրական նախասիրություններով: Հայացանցում, ինչպես եւ համացանցի այլ զանգվածներում, գործում են բազմատեսակ շփման, կարծիքափոխանակման եւ համատեղ ժամանցի վայրեր՝ բլոգեր, ֆորումներ, չատեր: Ցավոք, վեբ-վարպետների համակարգչային գիտելիքների տիրապետման մակարդակը (էլ չենք ասում կայքերի ձեւավորման ճաշակի մասին) հաճախ բավականին ցածր է, ինչը անվտանգությունը դարձնում է էլ ավելի խոցելի: Եվ այդ հնարավորությունից չեն մոռանում օգտվել մեր հարեւան «բարեկամները»: Հայկական ռեսուրսները՝ կայքերը եւ ֆորումները անընդհատ ենթարկվում են հաքերական հարվածների եւ ջարդի փորձերի: Մի քանի տարի առաջ ադրբեջանական հաքերները կատարեցին հզոր հարձակում, մեծ վնաս հասցնելով եւ ոչնչացնելով զանազան խոշոր հայկական կայքեր: Ի պատասխան հայկական հաքերների մի խումբ, միավորված «Լիազոր գրուպ» անունով, հասցրեց պատասխան հարված, փաստորեն հիմնովին վերացնելով ողջ ադրբեջանական համացանցը: Այն ժամանակ հաքերական պատերազմին ստիպված եղան միջամտել երկու երկրների իշխանությունները, ինչից հետո որոշ ժամանակ իրավիճակը հանդարտ էր: Սակայն համեմատական անդորրը երկար չտեւեց: Ամեն մի սկսնակ դեռահաս հաքեր, երեւակայելով իրեն մեծ ազգասեր, կարդալով մեկ-երկու հաքերական ձեռնարկ, փորձում էր դրանք կիրառել թշնամական երկրի կայքերի վրա: Ադրբեջանական հաքերներն այս գործում շատ ակտիվ են, ինչի ապացույցն են խոշոր հայկական կայքերը եւ ֆորումները գրեթե անդադար ջարդելու փորձերը: Ամենախոշոր հայկական շեմի՝ hayastancom-ը վեբ-վարպետ Արթուր Ասատրյանի խոստովանությամբ, hayastancom-ի եւ forumhayastancom-ի ջարդելու փորձերը գրանցվում են ավելի հաճախակի: Հաճախ թշնամու համացանցային դաշտերի ինքնակոչ «զինվորները» հասնում են իրենց գործում հաջողության: Օրինակ, այս տարվա մարտին ադրբեջանական հաքերները կրկին անցան խոշոր հարձակման, որը մեկ դադարելով, մեկ վերստին ուժգնանալով շարունակվում է մինչ օրս: Այդ ժամանակվա ընթացքում foxaz կայքի ֆորումում հավաքվող ադրբեջանական հաքերների թիմը Alert ծածկանունով ոմն Իգիթի (չհասկացա ինչու են իգիթը գրել մեծատառով - Karmir) ղեկավարության տակ գրոհել է 50 (եթե ոչ ավելի) հայկական կայքեր, խափանելով նրանց աշխատանքը կամ ջնջելով համացանցի «երեսից» եւ փոխարինելով վիրավորական բովանդակությամբ գրություններով: Համացանցային «գրոհայինների» զոհ են դարձել հիմնականում մեծ թվով հաճախորդներ ունեցող հայկական կայքեր, այդ թվում նույն hayastancom-ը իր ֆորումով հանդերձ, Կարեն Վրթանեսյանի հայտնի գրադարանը (armenianhouseorg), որը մինչ այսօր փակ է, «Իրավունք» թերթի ֆորումը, openarmeniacom ֆորումը, Արցախին նվիրված հանրահայտ artsakhworldcom կայքը, myhayastanam-ի ֆորումը, Ֆրանսիայի եւ Լեհաստանի հայ համայնքների եւ մի շարք այլ կայքեր, որոնց մի մասը՝ նույնիսկ մի քանի անգամ: Ցանկացողները կարող են կարդալ բոլոր ադրբեջանական հաքերների «սխրագործությունների» մասին այստեղ՝ http։//forumfoxaz/showt-hreadphp?t=343: Մինչդեռ հարվածների անպատասխան մնալուց եւ հայ համացանցային հասարակության անօգնականությունից օգտվելով, հայկական կայքերի եւ ֆորումների ոչնչացումը ստացել է մեծ ծավալներ եւ շարունակվում է մինչեւ այսօր, առաջացնելով մեծ հրճվանք ադրբեջանական ֆորումներում: Ակնհայտ է, որ չնայած այդպիսի միջոցների ապօրինի լինելուն, միայն պատասխան խոշոր հաքերական հարվածները կարող են տեղը դնել բուռն գործունեություն ծավալած ադրբեջանական ջարդիչներին եւ ինչ-որ չափով պաշտպանել հայկական ցանցը: Սակայն մեր մասնագիտացված հաքերները, որոնք անշուշտ, կան, կա՛մ չցանկացան մասնակցել այս «երեխայական» գործին, կա՛մ այդ ժամանակ զբաղված էին «ավելի կարեւոր գործերով»: Մենք ի վիճակի չեղանք տալ արժանի պատասխան այս զանգվածային հարձակումների շարանին, սահմանափակվելով մի քանի երկրորդական նշանակության եւ հեշտ ջարդվող ադրբեջանական ֆորումների ոչնչացմամբ: Այս օրերին զանգվածային հարվածները վերստին խափանում են նույն բազմաչարչար hayastancom-ի աշխատանքը, իսկ ադրբեջանական «հերոսները» խոստանում են կազմակերպել նոր հաքերական գրոհներ հայկական ռեսուրսների դեմ: Արդյոք հայացանցի կերպարը շարունակելո՞ւ է մնալ այսպիսին՝ տկար եւ անպաշտպան: ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ, Մոսկվա Quote Link to post Share on other sites
Karmir Posted November 24, 2005 Author Report Share Posted November 24, 2005 Որոշ տեղեր հոդվածը կրճատել են կամ բաց թողել առանձին բառեր, ինչից տույժել է նրա բովանդակությունը կամ շատ հաճախ թերի դարձրել որոշ նախադասությունները իմաստի և Հայոց լեզվի առումով: Օրինակ, «ավելի քան հաճախակին» չգիտես ինչու դառել է «ավելի հաճախակի», ինչը լռիվ փոխում է նախադասության իմաստը: Բայց ամեն դեպքում, ես գոհ եմ և շատ ուրախ Quote Link to post Share on other sites
voter Posted November 24, 2005 Report Share Posted November 24, 2005 (edited) Կարմիր ջան - ջերմ ձեռքսեղմումներ: Կոլեկտիվ շնոհակալություն ֆորումի մասնակիցներից: Всем коллективом выражаем благодарность форумджанину Кармиру за привлечение внимания к проблемам нашего форума... Подписывайтесь под виртуальной Благодарственной Кстате ссылка на болеекрасивый вид статьи http://www.azg.am/?lang=AM&num=2005112413 или http://www.azg.am/print_new.php?num=2005112413〈=AM Edited November 24, 2005 by voter Quote Link to post Share on other sites
Angel Posted November 24, 2005 Report Share Posted November 24, 2005 Супер! Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted November 24, 2005 Report Share Posted November 24, 2005 Ապրես Կարեն !!!! հուսով եմ հոդվածդ համապատասխան ուշադրության կարժանանա հայ հակերների կողմից.....պետք չէ այս աստիճանի հանդուրժող ու համբերատար լինել Quote Link to post Share on other sites
Karmir Posted November 24, 2005 Author Report Share Posted November 24, 2005 Կարմիր ջան - ջերմ ձեռքսեղմումներ: Կոլեկտիվ շնոհակալություն ֆորումի մասնակիցներից:Շնորհակալություն բարձր գնահատանքի համար Voter ջան Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted November 24, 2005 Report Share Posted November 24, 2005 Ապրես, Կարմիր ջան: Quote Link to post Share on other sites
Karmir Posted November 24, 2005 Author Report Share Posted November 24, 2005 Angel, Arm_Lionne, Злая_Мудрость thanx Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted November 24, 2005 Report Share Posted November 24, 2005 Ապրես Կարեն ! Quote Link to post Share on other sites
Karmir Posted November 24, 2005 Author Report Share Posted November 24, 2005 Շնորհակալ եմ Վահագն ջան Quote Link to post Share on other sites
Sench Posted November 24, 2005 Report Share Posted November 24, 2005 Ապրես Կարմիր ջան! Quote Link to post Share on other sites
Samwelino Posted November 24, 2005 Report Share Posted November 24, 2005 Молодец Карен! Quote Link to post Share on other sites
Erv&Sed Posted November 25, 2005 Report Share Posted November 25, 2005 Уж не знаю насколько нужна была это статя, но с первым поытом в журналистике тебя поздравляю. Карен прости что порчу тепе момент славы, но я пришел не только поздравить, но и попросить тебе написать другую статью (если у тебя есть такие связи в Азг`е), более важную для Армении и армян (как мне кажется), а именно по делу Иванниковой, я хочу чтобы в Армении лучше понимали то, что происходит в России. Что ты думаеш по этому поводу? Quote Link to post Share on other sites
Rouna Posted November 28, 2005 Report Share Posted November 28, 2005 Կարեն ջան, շատ ապրես: Ներիր, ուշ նկատեցի: Ուշադրությունը հրավիրում ես «հայալռության» ընդհաուր խնդրին, որ մինչեւ դանակը ոսկոռին չհասնի, ձայն չենք հանում: Հայացանցի վիճակն այդ խնդրի առանձին դեպք է, որն առավել կարեւոր է տեղեկատվական ռեսուրներին վերաբեռելու պատճառով: Quote Link to post Share on other sites
Karmir Posted November 28, 2005 Author Report Share Posted November 28, 2005 Samwelino, Sench Quote Link to post Share on other sites
Karmir Posted November 28, 2005 Author Report Share Posted November 28, 2005 Уж не знаю насколько нужна была это статя, но с первым поытом в журналистике тебя поздравляю. Карен прости что порчу тепе момент славы, но я пришел не только поздравить, но и попросить тебе написать другую статью (если у тебя есть такие связи в Азг`е), более важную для Армении и армян (как мне кажется), а именно по делу Иванниковой, я хочу чтобы в Армении лучше понимали то, что происходит в России. Что ты думаеш по этому поводу?Спасибо за поздравления, хотя это и не первый опыт Честно говоря связей в "Азг"-е или где-либо ещё у меня нет, да и пишу я весьма редко. К тому же тема Иванниковой неоднократно поднималась в том же "Азг"-е, тем более что мы сами (по крайней мере я) не доконца знакомы с обстоятельствами этого дела. А то что происходит в России, в Армении думаю понимают хорошо, или возможно не хотят понимать. Тем не менее, молчать об этом конечно тоже не стоит. Впрочем, если ты тоже подался в писатели, то тоже можешь написать статью и отправить на почтовые адреса указанные на сайте газеты. Quote Link to post Share on other sites
Karmir Posted November 28, 2005 Author Report Share Posted November 28, 2005 Կարեն ջան, շատ ապրես: Ներիր, ուշ նկատեցի: Ուշադրությունը հրավիրում ես «հայալռության» ընդհաուր խնդրին, որ մինչեւ դանակը ոսկոռին չհասնի, ձայն չենք հանում: Հայացանցի վիճակն այդ խնդրի առանձին դեպք է, որն առավել կարեւոր է տեղեկատվական ռեսուրներին վերաբեռելու պատճառով: Համաձայն եմ Quote Link to post Share on other sites
smally Posted December 3, 2005 Report Share Posted December 3, 2005 KArmir jan, shnorhavorum em. Aydpes sharunakir!!! Quote Link to post Share on other sites
AYG Posted December 6, 2005 Report Share Posted December 6, 2005 Կեցցես Կարեն, հոդվածդ շատ լավն է: Ինձ էլ է զարմացնում , որ ոջլոտ խաշնարածները կարողանում են անպատիժ գրոհել վիրտուալ Հայաստանի վրա, և մեր հանճարեղ ուղեղներն ու լուսավոր ճակատները ոչ մի կերպ չեն ուզում իրենց ճկույթի մասնակցությունը ունենալ անկապ բեղմնավորվածներին ախոռ վերադարձնելու գործին: Quote Link to post Share on other sites
Karmir Posted December 8, 2005 Author Report Share Posted December 8, 2005 KArmir jan, shnorhavorum em. Aydpes sharunakir!!!Շնորհակալ եմ Smally ջան Quote Link to post Share on other sites
Karmir Posted December 8, 2005 Author Report Share Posted December 8, 2005 Կեցցես Կարեն, հոդվածդ շատ լավն է: Ինձ էլ է զարմացնում , որ ոջլոտ խաշնարածները կարողանում են անպատիժ գրոհել վիրտուալ Հայաստանի վրա, և մեր հանճարեղ ուղեղներն ու լուսավոր ճակատները ոչ մի կերպ չեն ուզում իրենց ճկույթի մասնակցությունը ունենալ անկապ բեղմնավորվածներին ախոռ վերադարձնելու գործին:Շնորհակալություն: Համամիտ եմ: Quote Link to post Share on other sites
hayasa Posted January 19, 2006 Report Share Posted January 19, 2006 Karen apres hodvaci hamar arajin angami hamar shat lav er miayn mi 2 harcum tuyl tur chhamadzaynem qez het ... ed qo nshac saytery jardum en, qani vor ed forumnery adminner chunen ... unen webmasterner ... ed iravunqiforumy mi ashxarhi amenabagot forumneric mekn er phpBB - u iranq el vochinch chein anum dranc bugery pakelu hamar ... isk dra mej bug gtnum en hamarya amen or ba inch eq uzum? ed debil azernern el parzapes exploit en gtnum u jardum ed debil saytery ... uzum es hay lurj xakernern el tenc debilutyun anen? hima es pahin konkret mi 4 haykakan "forum" ka, vor nuynisk aranc login linelu toxnum a post anes ... amen or mtnum em, dranc "admin"-nerin nenc soft qfur em grum - iranq el amen or jnjum en ... poxaren paken ed hnaravorutyuny enpes vor haykakan internety tuyl chi, parzapes vorosh sayter admin chunen ... yev forum install en anum avtomat - 1 knopkayi mijocov ... Hayastan.com-i masin .... tuyl e IPB-n VB-i ancnel e petq ... kam el anyndhat hetevel ed forumi bugerin u amen or popoxel kody ... urish dzev chka ... u petq chi asel "tuyl" kam "anpashtpan" ... sayter kan, DDOS en anum angam, chen parkum ... Quote Link to post Share on other sites
Karmir Posted January 27, 2006 Author Report Share Posted January 27, 2006 Hamadzayn em. Amen depqum, thach er vor irents bolor hardzkumnerin menq grete vochinchov chkarghatsanq pataskhanel. Quote Link to post Share on other sites
Karmir Posted April 1, 2007 Author Report Share Posted April 1, 2007 Իմ հոդվածներից ևս երկուսը՝ 1. «ԱԶԳ» օրաթերթ, #010, 21/01/2006 ««ՓՅՈՒՆԻԿԸ» ԹՌԱՎ-ԳՆԱՑ ԿԱՄ ԱԶԳԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԱՄՈԹԱԼԻ «ՕՅԻՆԲԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»» http://www.azg.am/?lang=AR&num=2006012125 2. «ԱՌԱՎՈՏ» օրաթերթ, 2007-03-23 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՆՉԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ» http://new.aravot.am/am/articles/culture/19121/view Quote Link to post Share on other sites
ДАВИД Posted April 1, 2007 Report Share Posted April 1, 2007 Կարմիր ջան - ջերմ ձեռքսեղմումներ: Կոլեկտիվ շնոհակալություն ֆորումի մասնակիցներից: Всем коллективом выражаем благодарность форумджанину Кармиру за привлечение внимания к проблемам нашего форума... Подписывайтесь под виртуальной Благодарственной Кстате ссылка на болеекрасивый вид статьи http://www.azg.am/?lang=AM&num=2005112413 или http://www.azg.am/print_new.php?num=2005112413&lang=AM Подписываюсь!!! Кармир джан,спасибо за Ваши статьи. Իմ հոդվածներից ևս երկուսը՝ 1. «ԱԶԳ» օրաթերթ, #010, 21/01/2006 ««ՓՅՈՒՆԻԿԸ» ԹՌԱՎ-ԳՆԱՑ ԿԱՄ ԱԶԳԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԱՄՈԹԱԼԻ «ՕՅԻՆԲԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»» http://www.azg.am/?lang=AR&num=2006012125 2. «ԱՌԱՎՈՏ» օրաթերթ, 2007-03-23 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՆՉԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ» http://new.aravot.am/am/articles/culture/19121/view И еще раз!!! Спасибо!! Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.