Jump to content

Պատասխանում է


Recommended Posts

Հարգելի LINGUIST հարցս այսպիսին է:Երբ խոսքը գնում է բարձր ջերմություն ունեցողի մասին (лихорадка), ո՞րն է ճիշտ օգտագործվող բառը " տապում է " թե "տենդում է":

Link to post
Share on other sites
  • Replies 172
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Հարգելի LINGUIST հարցս այսպիսին է:Երբ խոսքը գնում է բարձր ջերմություն ունեցողի մասին (лихорадка), ո՞րն է ճիշտ օգտագործվող բառը " տապում է " թե "տենդում է":

Սիրելի՛ Գայանե, նշված տարբերակներից երկրորդն են գործածում, ասում են «Երեխան տենդում է», բայց ավելի հաճախ ոչ թե «տենդել» բայն են օգտագործում, այլ միտքն ուրիշ կերպ են արտահայտում, ինչպես` «Երեխան տենդի/դողէրոցքի մեջ է (ընկել)», «Երեխայի տենդը բռնել է» և այլն:

Link to post
Share on other sites

Շնհորհակալություն:

Եվս մի հարց: :) Ի՞նչ ստուգաբանություն ունի տամար(=երակ ?)բառը և արդյո՞ք" տամարը մտնել "արտահայտությունը կապ ունի երակ մտնելու հետ: :)

Link to post
Share on other sites

Շատ ցավոտ հարց ունեմ: Երեք հոմանիշ – between, among, amid – ինչ տարբերություն կա սրանց միջև: Մի անգամ խնդրեցին ինձ մեկնաբանել, համաձայն սովորածի ասացի, որ between-ը երկու առարկայի համար է, among-ը երկուսից ավել: Արդյոք սա ճիշտ է ?(արդեն սկսել եմ կասկածել իմ դասախոսներից ոմանց գիտելիքների վրա): Մեկնաբանեք խնդրում եմ:

Link to post
Share on other sites

Շնհորհակալություն:

Եվս մի հարց: :) Ի՞նչ ստուգաբանություն ունի տամար(=երակ ?)բառը և արդյո՞ք" տամարը մտնել "արտահայտությունը կապ ունի երակ մտնելու հետ: :)

«Տամար» բառը հայկական չէ, այն փոխառություն է սեմական լեզուներից, հանգում է թյուրքական նախալեզվի վերականգնված «դամոր» ձևին, որը նշանակում էր «արյուն, արմատ»: Առաջինից էլ ծագել է երակի իմաստը և տարածում գտել բազմաթիվ այլ լեզուներում, այդ թվում ադրբեջաներենում, թուրքերենում, ուզբեկերենում, թաթարերենում, չուվաշերենում, ղազախերենում, ղրղրզերենում և այլն: «Տամարը մտնել» նշանակում է համոզել: Կան նաև «տամարը բռնել»` թույլ կողմը գտնել նշանակությամբ և «տամարը կակղել» արտահայտությունները` մեղմացնել:

Link to post
Share on other sites

Շատ ցավոտ հարց ունեմ: Երեք հոմանիշ – between, among, amid – ինչ տարբերություն կա սրանց միջև: Մի անգամ խնդրեցին ինձ մեկնաբանել, համաձայն սովորածի ասացի, որ between-ը երկու առարկայի համար է, among-ը երկուսից ավել: Արդյոք սա ճիշտ է ?(արդեն սկսել եմ կասկածել իմ դասախոսներից ոմանց գիտելիքների վրա): Մեկնաբանեք խնդրում եմ:

Ճիշտ չէ: Դա տարածված կարծիք է, սակայն թերի և անհիմն: Նախ` բացատրեմ «between» և «among» հոմանիշների տարբերությունը: Երբ խոսքը երկու առարկաների (լայն իմաստով) մասին է, օգտագործվում է «between»-ը, բայց այստեղից չի հետևում, թե երկուսից ավել առակաների պարագայում կիրառելի է միայն «among»-ը, օր.` «The camp is situated between the woods, the river and the village»: Այստեղ «between»-ի գործածումը պայմանավորված է նրանով, որ առարկաները` անտառը, գետն ու գյուղը, դիտարկվում են որպես առանձին, ինքնուրույն միավորներ` ի տարբերություն այս դեպքի` «The camp is situated among the trees», որտեղ ճամբարը գտնվում է ծառերի խմբի մեջ, նրանց միջև: Այլ կերպ ասած` «between»-ն այստեղ ցույց է տալիս, թե ճամբարի ո՛ր կողմում ի՛նչ կա` մի կողմից անտառն է, մյուս կողմից` գետը, երրորդ կողմից էլ`գյուղը: Իսկ «among»-ն ընդգծում է խմբի` ծառերի մեջ լինելու գաղափարը, հմմտ.` «wars between the Greek cities» նախադասությունը ենթադրում է, որ քաղաքներից յուրաքանչյուրն ինքնուրույն էր մարտնչում, մինչդեռ «wars among the Greek cities»-ը կարող է նշանակել է, որ քաղաքներից մի քանիսը միավորված էին պայքարում: «Divide/share» բայերի հետ գործածվում է «between»-ը, եթե առարկաները եզակի թվով են, և «between/among»-ը` եթե առարկան հոգնակիով է` «He divided his fortune between his sons, his wife and his daughter», և «He shared his fortune between/among his friends»: Ի մի բերելով` «between» նախդիրը երկուսից ավել առարկաների հետ գործածվում է այն դեպքում, երբ վերջիններս պարզորոշ կերպով եզրագծված են, առանձին են գիտակցվում, («The bomb landed between the houses»` առանձին տների միջև և ոչ թե որևէ տան վրա), իսկ «among»-ը գարծածվում է, երբ առարկաները դիտարկվում են որպես մի ամբողջություն, խումբ («The bomb landed among the houses»` տներով զվաղեցրած տարածքի վրա, տների վրա ընդհանուր առմամբ): Այդ իսկ պատճառով հետևյալ նախադասության մեջ «among»-ի գործածումը սխալ կլիներ` «What’s the difference/choice between between, among and amid?», «…the treaty/rivalry between the three countries», «contrast/distincion/link between these things», «between you and me and the bedpost»` «մեր մեջ ասած», «Between the children, my job and the cooking, I don’t have a minute»` «Երեխաները, աշախատանքն ու ճաշ պատրաստելն ամբողջ ժամանակս խլում են/ազատ րոպե չեն թողնում» և այլն:

Այժմ «among(st)» և «amid(st)» բառերի տարբերության մասին: -st վերջավորությամբ ձևերը (որտեղ այն միջին անգլերենի մակբայի վերջավորություն է) հատուկ են գրքային ոճին: Ինչպես ասվեց, «among»-ը գործածվում է հոգնակի թվով գոյականից առաջ, խումբ, մեկ ամբողջություն ցույց տվող բառերից առաջ, նաև երբ նշանակում է «մեկը ինչ-որ խմբի միջից», ինչպես` «Among so many only a few can survive»: Իսկ «amid»-ը նախընտրելի է, երբ կա որևէ անորոշ, աննյութական բանով պատված լինելու գաղափարը, օր.` «amid the confusion, cries» կամ միմյանց հաջորդող երկու գործողություն, օր.` «He climbed the rope amid shouts and applause», իսկ մնացած դեպքերում` «among»-ի փոխարեն գործածվելիս, «amid»-ը հնչում է գրքային` «The hotel was in a beautiful position amid lemon groves»:

Link to post
Share on other sites

Հայ քերականությունից. ինչպես են կոչվում այս շաղկապները – բայց, որ, այսինքն, կամ, միայն թե, թեկուզ? Սրանց համար հատուկ անվանումներ կային, այդպես չէ? Եվ որպես շարունակություն, հուշեք խնդրեմ, մինչև, փոխանակ բառերը որ խոսքի մասին են պատկանում:

Ի դեպ, դիմում եմ մոդերատորներին, հարգելիներս, չեք կարծում, որ լավ կլնիեր այս տոպիկը pin արվեր? (համենայն դեպս, իմ կարծիքով pin արածներին ոչնչով չի զիջում, եթե չասենք շատ ու շատ առաջա գոնե հաճախելիությամբ)

Edited by Kamsar
Link to post
Share on other sites

Հայ քերականությունից. ինչպես են կոչվում այս շաղկապները – բայց, որ, այսինքն, կամ, միայն թե, թեկուզ? Սրանց համար հատուկ անվանումներ կային, այդպես չէ? Եվ որպես շարունակություն, հուշեք խնդրեմ, մինչև, փոխանակ բառերը որ խոսքի մասին են պատկանում:

Ի դեպ, դիմում եմ մոդերատորներին, հարգելիներս, չեք կարծում, որ լավ կլնիեր այս տոպիկը pin արվեր? (համենայն դեպս, իմ կարծիքով pin արածներին ոչնչով չի զիջում, եթե չասենք շատ ու շատ առաջա գոնե հաճախելիությամբ)

Վերոհիշյալ շաղկապները, Կամսար, հայերենի քերականության մեջ կոչվում են այսպես. «բայց»` ներհակական, «որ»` մեկնական (Ասաց, որ կգա) կամ նպատակային (Սպասեց, որ տեսնի), «այսինքն»` բացահայտման, «կամ»` տրոհական, «միայն թե»` պայմանի, «թեկուզ»` զիջական:

Ինչ վերաբերում է «մինչև, փոխանակ» և նման բառերին, ապա կախված գործածությունից` դրանք պատկանում են տարբեր խոսքի մասերի, մասնավորապես` կապի կամ շաղկապի: Այսպես, «Մինչև անձրևի սկսվելը հասանք տուն» նախադասության մեջ «մինչև»-ը կապ է, իսկ «Մինչև անձրևը սկսվեց, հասանք տուն» նախադասության մեջ` շաղկապ, քանի որ շաղկապում է երկրորդական նախադասությունը գլխավորին: Նույն կերպ և «փոխանակ»-ը. «Փոխանակ արագացնելու` փորձում ես ժամանակ շահել», համարվում է կապ, մինչդեռ «Փոխանակ արագացնես, փորձում ես ժամանակ շահել» նախադասության դեպքում գործ ունենք շաղկապի հետ: Այս շարքին են պատկանում նաև «ինչպես», «նախքան», «չնայած» բառերը, որոնք հանդես են գալիս մեկ կապի, մեկ շաղկապի դերով:

Link to post
Share on other sites

Ի հավելումն ասվածի` «dialogue» բառի առաջին արմատն այստեղ նշանակում է ոչ թե երկու, այլ միջև («dia + legein»` «միջև + խոսել»): Ամեն դեպքում, եթե անհրաժեշտ է շեշտել, որ զրույցը միայն երկու հոգու միջև է, գործածում են «dualogue» բառը:

Link to post
Share on other sites

Լավ հարց է, Teacher, երբեմն ինքս էլ եմ կասկածում:

Եվ իմ կողմից :) Օգնեք թարգմանել այս ֆինանսական եզրերը խնդրում եմ (անգլերեն-հայերեն և հակառակը). Բառացիորեն հնարավոր է թարգմանել, բայց պետք է ճշգրիտ և բարձրակարգ թարգմանություն:

irrevocable letter of credit, negotiable instrument, documents against acceptance, pricing, grading, handling of goods, հարկային տեսչության պետի տեղակալ, subsidy – սուբսիդիա? cash exchange – փոխանակում, իսկ convert/conversion? Auditor – աուդիտոր? Օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, նվազագույն կենսամակարդակ, board of directors – տնօրինություն? Labour-intensive ?

Կամսար, համաձայն եմ, իրոք արժե այս տոպիկը ֆիքսել :yes:

Edited by Aliska
Link to post
Share on other sites

Արդյոք գրական հայերենի տեսակետից ճիշտ են հետևյալ ձևերը` շուտվա, վաղուցվա, անկողնի/անկողնու մեջ, ամսական/ամսեկան:

Գրական լեզվի տեսակետից ընդունելի են «շուտվա, վաղուցվա» ձևերը, «անկողնու մեջ» հոլովաձևը: «Ամսեկան» բառը հաճախ քննադատում են, որովհետև «ե»-ի ներկայությունն այստեղ բառակազմորեն հիմնավորված չէ, հմմտ.` տարի + ական – տարեկան (ի + ա=ե), բայց` ամիս + ական – ամսական: Սակայն «ամսեկան»ը գնալով տարածվում է թե՛ մամուլում, թե՛ առօրյայում (միգուցե բարեհնչունության պատճառով):

Link to post
Share on other sites

Լավ հարց է, Teacher, երբեմն ինքս էլ եմ կասկածում:

Եվ իմ կողմից :) Օգնեք թարգմանել այս ֆինանսական եզրերը խնդրում եմ (անգլերեն-հայերեն և հակառակը). Բառացիորեն հնարավոր է թարգմանել, բայց պետք է ճշգրիտ և բարձրակարգ թարգմանություն:

irrevocable letter of credit, negotiable instrument, documents against acceptance, pricing, grading, handling of goods, հարկային տեսչության պետի տեղակալ, subsidy – սուբսիդիա? cash exchange – փոխանակում, իսկ convert/conversion? Auditor – աուդիտոր? Օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, նվազագույն կենսամակարդակ, board of directors – տնօրինություն? Labour-intensive ?

Կամսար, համաձայն եմ, իրոք արժե այս տոպիկը ֆիքսել :yes:

Irrevocable letter of credit անչեղարկելի ակկրեդիտիվ/հաշվարկագիր

Negotiable instrumentփոխանցելի գործիք

Documents against acceptanceփաստաթղթերը հոժարագրման դիմաց

Pricing գների նշանակում, գնանշ(անակ)ում

Grading - տեսակավորում

Handling of goods ապրանքի փոխադրային մշակում

Հարկային տեսչության պետի տեղակալ – Deputy Chief of Tax Inspection

Subsidy լրահատկացում

Convert/conversionփոխարկել/փոխարկում

Auditor հաշվեստուգիչ

Օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք – foreign legal entities and individuals

Նվազագույն կենսամակարդակ – cost of living

Board of directors տնօրենների խորհուրդ

Labour-intensive աշխատատար

Հայերենում այսօր տարբերակում է նկատվում «տնօրինություն» և «տնօրենություն» բառերի միջև: Առաջինը տնօրինելու իրավունքն է (իմաստով մոտ հայեցողություն, распоряжение բառերին), երկրորդը` տնօրենների խորհուրդը, հմմտ.` «Հարցի տնօրինությունը/տնօրինումը թողնում ենք հիմնարկի տնօրենությանը», այսինքն` թող տնօրենները որոշեն:

Link to post
Share on other sites

Kamsar i Aliska, mы от-pin-i'ваем те темы, которые обнoвляются редко, но важны, чтобы они не пропали из виду. Как видим, эта тема актуальна и все время в верхних рядах. А для нашего LINGUIST-а, по-моему, нет разницы отвечать в теме, которая до или после линии. :)

Link to post
Share on other sites

Հարգելի Լինգվիստ, ինչպես նկատեցի, հարևան ֆորումում gold/golden տարբերությունը շատ պարզ ու մատչելի բացատրել եք http://forum.armkb.com/showthread.php?t=13803&page=13, սակայն ինձ հետաքրքրում է silk/silky/silken տարբերությունը. այստեղ երեք բառ է, դրա համար չգիտեմ, թե նիչանով է gold//golden-ի բացատրությունը ճիշտ սրանց համար:

Link to post
Share on other sites

es el harc unem LINGUIST-in.

Hayerenum unenk hamburel bar@, bayc ari u tes, vor aveli shat ogtagorcum enk hamov-hotov anush "pachel" bar@. Vortegic eayn, inch-vor "patmutyun" uni? :unsure:

«Պաչել» բառն ամենայն հավանականությամբ ունի բնաձայնական ծագում (հմմտ. ռուսերեն «чмокать», անգլերեն «smooch, smack»), ինչպես նաև նույնարմատ այլ բառերը` «պաչպչել», «պաչիկ» և այլն:

Link to post
Share on other sites

Es "srochni" harc unem. Vse mi znaem virajenie "Inch ka-chka?". LINGUIST jan, pravil'no li budet pisat' ka-chka cherez defis? Spasibo!

Smally, ճիշտ գրությունն է գծիկով` «Ի՞նչ կա-չկա»: Հայերենի ուղղագրության կանոնների համաձայն` բայերի զուգադրումով բարդությունները գրվում են գծիկով, եթե բաղադրիչները հականիշային հարաբերության մեջ են, ինչպես` «Ու՞ր ես գնում-գալիս», «Անընդհատ տանում-բերում են», «Ձեռքը բարձրացրեց-իջացրեց» և այլն:

Link to post
Share on other sites

Բացատրեք խնդրում եմ` որն է հայերենի քերականության մեջ կոչվում ներգործական բայերի բացարձակ գործածություն:

Պաչել-ը թերևս բնաձայնական լինի

Ներգործական բայերը միշտ չէ, որ հանդես են գալիս ուղիղ խնդրով (հակառակ տարածված կարծիքի): Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ դրանք ցույց են տալիս շարունակական, կրկնվող գործողություն, ենթակայի մշտական հատկանիշ, ինչպես` «Վերջերս սկսել ես վատ ուտել»: Ներգործական «ուտել» բայն այստեղ ցույց է տալիս պարբերաբար կրկնվող գործողություն, այդ իսկ պատճառով հնարավոր է դառնում նրա գործածությունն առանց ուղղակի խնդրի: Հնարավոր, թեև ոչ պարտադիր. անհրաժեշտության դեպքում բայը կարող է ուղիղ խնդիր ստանալ` «Վերջերս սկսել ես միս վատ ուտել»: Այդուհանդերձ, «ուտել» բայը համարվում է ներգործական, որովհետև այն կարող է ստանալ ուղիղ խնդիր, և սովորաբար այդպես է որ կա, հմմտ.` «Նա շատ է կարդում» և «Նա շատ է քայլում», առաջին դեպքում գործ ունենք ներգործական բայի հետ, քանի որ այն կարող է ստանալ ուղիղ խնդիր` «Նա շատ է գիրք կարդում», իսկ երկրորդ դեպքում «քայլել» չեզոք բայն ուղիղ խնդիր չի կարող ունենալ: Նեգործականների գործածումն առանց ուղիղ խնդրի կոչվում է ներգործական բայերի բացարձակ գործածություն:

Link to post
Share on other sites

Հարգելի Լինգվիստ, ինչպես նկատեցի, հարևան ֆորումում gold/golden տարբերությունը շատ պարզ ու մատչելի բացատրել եք http://forum.armkb.com/showthread.php?t=13803&page=13, սակայն ինձ հետաքրքրում է silk/silky/silken տարբերությունը. այստեղ երեք բառ է, դրա համար չգիտեմ, թե նիչանով է gold//golden-ի բացատրությունը ճիշտ սրանց համար:

Համաձայն ավանադական գործածության կանոնների` «silk» գոյականը, որոշչի դերում հանդես գալիս, նշում է մետաքսից պատրաստված լինելու փաստը, ինչպես` «a silk scarf», «silken» ածականը կիրառվում է հիմնականում փոխաբերական` նուրբ կամ շքեղ իմաստներով, ինչպես` «The cat moved with silken grace», «silken wine», իսկ «silky»-ն սովորաբար գործածվում է «շոշափելիս մետքաս հիշեցնող, մետաքսի նման» գաղափարը նշելու համար, օր.` «silky cotton»: Սակայն այսօր այս կանոնը հաճախ խախտվում է նույնիսկ հեղինակավոր բառարաններում: Այդուհանդերձ, գրական անգլերենում խորհուրդ է տրվում պահպանել վերոհիշյալ տարբերակումը:

Link to post
Share on other sites

Ընկեր LINGUIST, մի խրթին հարց եմ ուզում տալ Ձեզ, նորից ”դասախոսները խելքին մոտ պատասխան չտվեցին” շարքից :lol: : Չեմ կասկածում, որ կօգնեք: Խոսքս ”A friend of my brother/brother’s” տարբերակների մասին է: Արդյոք կա որևէ տարբերություն կամ ճիշտ ու սխալի տարբերակում? Հակասական կցկտուր բացատրություններ եմ լսել, բայց շատ կցանկանայի, որ Դուք մեկնաբանեիք այս ցավոտ հարցը: :)

Edited by Aliska
Link to post
Share on other sites

Անգլերենից այսպիսի մի հարց ունեմ. օրերս գրքում հանդիպեցի Soviet Russia բառակապակցությանը, առանց հոդ, բայց ինչքանով գիտեմ ԽՍՄՀ-ը անգլերեն լինում է the USSR, the Soviet Union: Ինչով է դա բացատրվում? Թե պարզապես հիշելու հարց է?

PS. հարցերը կուտակվել են, ոնցա զգացվում Լինգվիստի բացակայությունը, է :lol:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...