Jump to content

Պատասխանում է

Recommended Posts

Դժվարանում եմ թարգմանել հետևյալը անգլերենից հայերեն: Խնդրում եմ օգնել.

Hasn’t it passed through your meager mind that it is very much likely that, perhaps, at least one of the mentioned above has spotted poorly schemed fraud which one notorious imbecile assumed could go by unnoticeable and undetectable?

Իմաստը հասկանում եմ, բայց բառացի թարգմանելը որոշ դժվարություններ է առաջացնում...

Բնօրինակը, Kars, գրական անգլերենի տեսակետից այնքան էլ գրագետ չէ և սխալներ է պարունակում: Դրան է ավելանում ստորակետների կիսատ գործածումը, որը դժվարեցնում է մտքի հեշտ ըմբռնումը: Թարգմանությունը կարող է լինել սա`

«Իսկ քո խղճուկ/տկար մտքով չի՞ անցել, թե շատ հավանական է. որ, ասենք, վերը նշվածներից գոնե մեկը նկատել է անհաջող սքողված խաբեբային, ով, ինչպես ենթադրում էր ոմն տխրահռչակ մի հիմար, կարող էր անցնել աննկատ»:

Link to post
Share on other sites
  • Replies 172
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Միանում եմ Eghern.net-ի, Կամսարի և Teacher-ի կարծիքներին :)

Եվ մի հարց ունեմ (առանց հարց չի ստացվում :p )

Օգնեք պարզել խնդրում եմ eatable/edible տարբերությունը – կա? տարբերություն թե ոչ:

Link to post
Share on other sites

Միանում եմ Eghern.net-ի, Կամսարի և Teacher-ի կարծիքներին :)

Եվ մի հարց ունեմ (առանց հարց չի ստացվում :p )

Օգնեք պարզել խնդրում եմ eatable/edible տարբերությունը – կա? տարբերություն թե ոչ:

Eatible(ուտվում է)-ուտելիք որը դեռ հնացած կամ փչացած չէ և դեռ կարելի է ուտել:

Edible-յուրաքանչյուր բան որը կարելի է ուտել:

Link to post
Share on other sites

Մի հարց էլ ես ունեմ LINGUISTin . վերջերս իմ լավ բարեկամի հետ խոսակցության մեջ ոգտագործեցինք "диалог, монолог" բառերը. Ինձ մոտ հետո արդեն հարց առաջացավ՝ կա՞ արդյոք լոգ արմատից մեկ այլ բառ, որը նշանակեր մի քանի մարդկանց միջև զրույց, և համարժեք լիներ "զրույց, խոսակցություն" բառերին:

Մինչ LINGUIST-ը իր հեղինակավոր խոսքը կասի, ես իմ համար պարզեմ հարցի էությունը :)

диалог - երկխոսություն

монолог - մենախոսություն

???+ лог - Բազմախոսություն(զրույց, խոսակցություն)

Ճիշտն ասած, նման բառի չեմ հանդիպել: Ասենք՝ պոլիլոգ: :no:

Es el mtaceci: Polilog, multilog ? :ermm:

Phrygian jan, akhr henc "dia" nshanakum e "erku"

Link to post
Share on other sites

Բնօրինակը, Kars, գրական անգլերենի տեսակետից այնքան էլ գրագետ չէ և սխալներ է պարունակում: Դրան է ավելանում ստորակետների կիսատ գործածումը, որը դժվարեցնում է մտքի հեշտ ըմբռնումը: Թարգմանությունը կարող է լինել սա`

«Իսկ քո խղճուկ/տկար մտքով չի՞ անցել, թե շատ հավանական է. որ, ասենք, վերը նշվածներից գոնե մեկը նկատել է անհաջող սքողված խաբեբային, ով, ինչպես ենթադրում էր ոմն տխրահռչակ մի հիմար, կարող էր անցնել աննկատ»:

Linguist, որո՞նք են բնօրինակի սխալները: Այն ինձ անթերի է թվում, բացի գուցե նրանից, որ fraud-ը the article-ով գործածվի:

Edited by smally
Link to post
Share on other sites

Մի հարց էլ ես ունեմ LINGUISTin . վերջերս իմ լավ բարեկամի հետ խոսակցության մեջ ոգտագործեցինք "диалог, монолог" բառերը. Ինձ մոտ հետո արդեն հարց առաջացավ՝ կա՞ արդյոք լոգ արմատից մեկ այլ բառ, որը նշանակեր մի քանի մարդկանց միջև զրույց, և համարժեք լիներ "զրույց, խոսակցություն" բառերին:

:yes:

Trialogue - «խոսակցություն երեք անձանց միջև»:

Կարծեմ անգլերենը սրանով (3-ով) սահմանափակվում է:

Link to post
Share on other sites

Միանում եմ Eghern.net-ի, Կամսարի և Teacher-ի կարծիքներին :)

Եվ մի հարց ունեմ (առանց հարց չի ստացվում :p )

Օգնեք պարզել խնդրում եմ eatable/edible տարբերությունը – կա? տարբերություն թե ոչ:

Ի հավելումն ասվածի` սրանք հոմանիշներ են, Ալիսկա, բայց ոչ միշտ փոխարինելի: «Eatable» բառը նշանակում է «ուտելու համար պիտանի, չփչացած», մինչդեռ «edible»-ի իմաստն ավելի լայն է. այն ներառում է «eatable»-ի իմաստը և բացի այդ ունի «ոչ թունավոր, որպես կերակուր օգտագործվող» նշանակությունը, օրինակ` «She put so much salt into the dish that it was hardly eatable/edible», բայց` «These mushrooms are considered edible (այսինքն` կարելի է ուտել, թունավոր չեն)»:

Link to post
Share on other sites

Իսկ այժմ իմ հարցը: ինչպես Լ հնչյունը դառավ Ղ որոշ բառերում ?

պատառաքաղ, երուսաղեմ, բարսեղ և այլն:

Phrigjan, գրաբարում փոխառության ժամանակ բառերը ենթարկվում էին որոշակի ուղղագրության, ձևափոխության: Այդ օրինաչափություններից մեկն էր օտար «l»-ի փոխարինումը «ղ»-ով, օրինակ` «leqa - ղեկ», «mangal - մանգաղ», «magallyda - մագաղաթ», «sesalta - շղթա» «Елена - Հեղինե» «աքաղաղ – աքաղքաղ - քաղ(կանչել) - kel»և այլն, նույն կերպ և օտար «f» հնչյունը հայերենում դառնում էր «փ»` «дельфин – դելփին (թեև նմացել է նաև դելֆին ձևը)», «phylosophy - փիլիսոփայություն», «светофор - լուսափոր»:

Link to post
Share on other sites

Մի հարց էլ ես ունեմ LINGUISTin . վերջերս իմ լավ բարեկամի հետ խոսակցության մեջ ոգտագործեցինք "диалог, монолог" բառերը. Ինձ մոտ հետո արդեն հարց առաջացավ՝ կա՞ արդյոք լոգ արմատից մեկ այլ բառ, որը նշանակեր մի քանի մարդկանց միջև զրույց, և համարժեք լիներ "զրույց, խոսակցություն" բառերին:

Անգլերեն «dialogue»-ն ու հայերեն «երկխոսություն»-ը հաճախ համարժեք չեն համարվում իմաստային տեսակետից, քանի որ, ինչպես իրավացիորեն նշվեց, օտար բառերը (այդ թվում և ռուսերենում) կիրառելի են երկու կամ ավել անձանց միջև զրույցի համար, մինչդեռ հայերենում այս դեպքում սկսել են գործածել «տրամախոսություն» բառը: «-logue/log» բաղադրիչով կազմված և զրույց, խոսակցություն նշանակող մեկ այլ բառ է «travelogue»-ը, Smally, որ նշանակում է «ճանապարհորդության վերաբերյալ դասախոսություն, որն ուղեկցվում է ֆիլմի/դիապոզիտիվի ցուցադրությամբ» (թեև սա «dia-/monologue»-ի տրամաբանական շարունակությունը չէ): Իսկ այնպիսի բառեր, ինչպիսիք են «polilogue, multilogue, բազմախոսություն»-ը բառարաններում ամրագրված չկան:

Link to post
Share on other sites

Linguist, որո՞նք են բնօրինակի սխալները: Այն ինձ անթերի է թվում, բացի գուցե նրանից, որ fraud-ը the article-ով գործածվի:

Smally, սխալներից մեկը, ճիշտ ես, հոդի բացթողումն է, իսկ երկրորդը` պետք է լիներ «go by unnoticed and undetected», և, իհարկե, կետադրական սխալները:

Link to post
Share on other sites

Իսկ այժմ իմ հարցը: ինչպես Լ հնչյունը դառավ Ղ որոշ բառերում ?

պատառաքաղ, երուսաղեմ, բարսեղ և այլն:

Մի անգամ պատահմամբ աչքովս ընկավ Աճառյանի մեկնաբանությունը այդ հարցի շուրջ: Քիչ առաջ գտա այդ կարծիքը:

Phrygian, Եթե ունես Աճառյանի «Արմատական բառարանը (Երեւան, 1979)», ապա 4-րդ հատորի վերջում կարդա գիտնականի «Հայկականք (Armeniaca)» խորագրի տակ տպագրված հոդվածներից 35-րդը («Ե՞րբ Լ դարձավ Ղ», էջ 648):

Link to post
Share on other sites

Վերլուծեք խնդրում եմ այս նախադասությունը – There’s no time (to lose): Ինչպես պետք է այն լինի ներկայով? Սա կարևոր է, որովհետև դասատուն դրա պատճառով գնահատական է իջեցրել (ըստ նրա ճիշտ է միայն no time to lose տարբերակը): Ինչ կասեք?

Link to post
Share on other sites

Հարգելի Լինգվիստ, որքանով ինձ հայտնի է kind of/sort of բառերից հետո անորոծ հոդ չի գործածվում: Բայց գրականության մեջ երբեմն հանդիպել եմ հոդով բառակապակցությունների: Ինչ բացատրություն կարելի է տալ դրանց?

Ինչպես երևում է, խոսքը բայի սեռի մասին է: «There’s no time to lose/to be lost»` երկուսն էլ ճիշտ են: Անգլերենում լինում են դեպքեր, երբ կրավորական և ներգործական սեռերը հանդես են գալիս նույն իմաստով, ինչպես` «She described me the job to do/to be done», բայց` «I’ve got no time to lose»: Կանոնը հետևյալն է. եթե գործողություն կատարողը նախադասության ենթական է, ապա գործածվում է ներգործական սեռը, օրինակ, «He still had a lot of questions to settle down», իսկ եթե ենթական կրում է գործողությունը, ապա «be» բայից հետո գործածվում է կրավորական սեռի բայ, ինչպես` «The work is to be finished tonight» (բացառությամբ երբ գործ ունենք «for …to» կառուցվածքի հետ` «…is for me to finish»): Քո բերած օրինակը, Ալիսկա, չի վերաբերում վերը նշված երկու դեպքին, և հնարավոր է դառնում և՛ ներգործական, և՛ կրավորական սեռի բայի գործածումը, օրինակ` «The suspects to interrogate/to be interrogated were brought to the police station», «There are still fifty runs to make/to be made»: Հիշիր նաև` «He’s not to blame (ոչ` to be blamed) for her death»: Իսկ այստեղ կախված ձևից` նախադասության իմաստը փոխվում է` «I’m so bored, is there really nothing to do?»` «…անելու բան չկա» և «There’s nothing to be done; we missed the train»` «Ոչինչ չես փոխի/չենք կարող անել…»:

Հ.Գ. Ցավոք, այսօր ուսուցչական կազմի բազում ներկայացուցիչներ ամենատարբեր պատճառներով շատ հեռու են բավական չափով մասնագիտական պատրաստվածություն ունենալուց, և հաճախ նման անգրագիտության զոհն են դառնում աշակերտները:

Edited by LINGUIST
Link to post
Share on other sites

Հարգելի Լինգվիստ, որքանով ինձ հայտնի է kind of/sort of բառերից հետո անորոծ հոդ չի գործածվում: Բայց գրականության մեջ երբեմն հանդիպել եմ հոդով բառակապակցությունների: Ինչ բացատրություն կարելի է տալ դրանց?

Գրական անգլերենում ճիշտ է համարվում անհոդ գարծածումը, ինչպես «This kind/sort/type/variety of book is hard to find»: Սակայն, խոսակցական ոճում հանդիպում են հոդով գործածություններ, հատկապես երբ ուզում են խոսքն առավել հուզական դարձնել, օրինակ` «What kind of a man is he?» կթարգմանվի «Արա էտ ի՞նչ տեսակ/սոռտի մարդա հա էտի»: Եվ ըստ այդմ, երբեմն կարող է ի հայտ գալ իմաստի նուրբ տարբերակում, հմմտ.` «What kind of job is that?»` «Ի՞նչ բնույթի գործ է դա» և «What kind of a job is that?»` «Գոհ ե՞ս արածիցդ/Տեսա՞ր ինչ արիր»:

Link to post
Share on other sites

Որպես դասատուների թեմայի շարունակություն (Teacher խոսքը Ձեր մասին չի :) ) մտաբերեցի երբ անգլերենի դասախոսիս (էն էլ դասախոսի, ոչ թե դասատուի) ասացի «Ասում եք to feel ու նման բայերից հետո միայն ածական են օգտագործում, իսկ ինչու են ասում I felt well? Պատասխանը – տենցա, դա բացառություն ա»: Մենակ իրա ասած ձևից ես հասկացա, որ “տենց” չի ու երևի ավելի խելքին մոտ բացատրություն կլինի: Առաջին խոսափող… :brows:

Link to post
Share on other sites

Կամսար,

ինչո՞ւ «Պատասխանը – տենցա , դա բացառություն ա» նախադասության մեջ « տենցա» գրում եք միասին, իսկ « բացատրություն ա»՝ առանձին:Դասախո՞սն է ասել... :hehe:

Link to post
Share on other sites

Որպես դասատուների թեմայի շարունակություն (Teacher խոսքը Ձեր մասին չի :) ) մտաբերեցի երբ անգլերենի դասախոսիս (էն էլ դասախոսի, ոչ թե դասատուի) ասացի «Ասում եք to feel ու նման բայերից հետո միայն ածական են օգտագործում, իսկ ինչու են ասում I felt well? Պատասխանը – տենցա, դա բացառություն ա»: Մենակ իրա ասած ձևից ես հասկացա, որ “տենց” չի ու երևի ավելի խելքին մոտ բացատրություն կլինի: Առաջին խոսափող… :brows:

Իհարկե, «տենց» չէ և ոչ էլ բացառություն է: Առաջին հայացքից հակասում է կանոնին, սակայն հարցն ավելի ուշադիր դիտարկելու դեպքում կարելի է նկատել, որ «well» բառը միայն մակբայ չէ, այլև ածական է և նշանակում է հիմնականում «առողջ, ապաքինված», ինչպես` «He’s well again»` «Նա ապաքինվել է»: «I feel good» և «I feel well» նախադասությունները ճիշտ են, բայց առաջինն ավելի ընդհանրական իմաստ ունի, նշանակում է «Լավ եմ զգում, այսինքն` Ինձ հաճելի է ևն», մինչդեռ երկրորդ դեպքում թարգմանվում է «Լավ եմ զգում, այսինքն` ինքնազգացողությունս լավ է»: Երբեմն հանդիպում են նաև այսպիսի ածականական կիրառումներ` «It would be well to leave immediately»` «Ճիշտ կլիներ/Խորհուրդ կտայի անմիջապես հեռանալ», «It’s well that he made it on time»` «Լավ է/լավ ստացվեց, որ ճիշտ ժամանակին եկավ», սակայն նման դեպքում հաճախ «good» բառն է գործածվում:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...