Nazel Posted January 30, 2012 Report Share Posted January 30, 2012 что означает слово "թոխմաչար" Quote Link to post Share on other sites
Nazel Posted January 30, 2012 Report Share Posted January 30, 2012 что означает слово "թոխմաչար" никто не может перевести? Quote Link to post Share on other sites
Аида Суреновна Posted January 30, 2012 Report Share Posted January 30, 2012 никто не может перевести? а откуда это? Quote Link to post Share on other sites
Kars Posted January 30, 2012 Author Report Share Posted January 30, 2012 По-моему, такого слова в армянском нет. Может диалектное? Quote Link to post Share on other sites
Nazel Posted January 30, 2012 Report Share Posted January 30, 2012 а откуда это? не знаю. Меня спросили, а я не знаю. Quote Link to post Share on other sites
Nazel Posted January 30, 2012 Report Share Posted January 30, 2012 По-моему, такого слова в армянском нет. Может диалектное? Может, даже написано с ошибками. Я не знаю. Quote Link to post Share on other sites
SAS Posted January 31, 2012 Report Share Posted January 31, 2012 (edited) Արցախի բարբառում ամեն ինչ կա: Թոխմաչար= Թթենիների այգի, թթնուտ: Edited January 31, 2012 by SAS Quote Link to post Share on other sites
Nazel Posted January 31, 2012 Report Share Posted January 31, 2012 Արցախի բարբառում ամեն ինչ կա: Թոխմաչար= Թթենիների այգի, թթնուտ: SAS джан, большое спасибо. Снимаю шляпу перед Вашей эрудицией. Quote Link to post Share on other sites
Johan Posted January 31, 2012 Report Share Posted January 31, 2012 Բարի օր, Հովհաննես Աստուծոյ բարին, Սաս, Ճիշտ ես, տաղը գրուած է Վանի բարբառով (չգիտեմ ո՛ր գաւառի) : «Գուգլ»-ով նայել եմ եւ նկատել՝ գրական հայերէն գործածող կայքերը եւ բարբառագիտական նիւթերը գրուել են Լուսնակ (որից լուսնակայ> լուսնկայ) ձեւով: Եւ հենց այս տաղի վերնագիրը՝ «Լուսնայն Անուշ». նու տառը (որոշիչ յօդը) նախորդող կէն յի-ացել է: Չի գրել «լուսնյակ»: Անշուշտ ինձ ծանօթ է «լուսնյակ» ձեւը, որ երեւի նմանօրինակ հնչող բառերի ազդեցութիւնն է կրել: Այդ բառերը «ի»-ով են աւարտւում: Պատանի-պատանեակ, աղաւնի-աղաւնեակ, հոգի-հոգեակ: ի+ա(կ)=ե Գիշեր կծիկ կլորե «Գիշերը կծիկը գլորեց. գիշեր կծիկ գլորէ. գիշերուայ կծիքը գլորուեց...» «Գլորէ»ն արդեօք չի՞ նշանակում «ամբողջացաւ».- այսինքն երկինքը ծայրից ծայր սեւացաւ, գիշեր եղաւ: Կարծեմ լսել եմ մեր մեծերից «տարին կլորեց», այսինքն ամբողջացաւ: Ուրեմն՝ կլորեց, բոլորեց ամբողջացաւ (?): Կծիկը (հանգոյցը) գիշեր է, սեւ է եւ գլորեց... կամ...թելերի թոփ-գնդակ է եւ երկնքում գլորւում է: Չեմ հասկանում: Ուզում եմ հասկանալ ի՛նչպէս էր մտածում վասպուրականցին. ի՞նչ է այս նախադասութեան տրամաբանութիւնը, ճի՛շտ իմաստը: Տե՛ս այս օրինակը եւս, կծիկի մասին. Այսպես, «Պստիկ Միրզան և դև Գորգոչան» հեքիաթում «հալևոր նստեր դարի գլուխ, սև թելե կծիկ մը ձեռք, կը կծկե, սպիտակ թելե ջոջ կծիկ մ'էլ դրեր կուշտ: Կերթա մոտ կը հարցուցե:– Էդ ինչ կծիկներ են. դու ո՞վ ես: – Որդի,– կասե,– ես Ժուկն ու Ժամանակն եմ, սև կը կծկեմ գիշեր է, սպիտակ կծկեմ ցերեկ»6: «Կրակոտ Ոսպ» (Չարսանճագ), «Զվալ աստղ և Նռանհատ ու Օսկեծամ» (Բաղեշ) հեքիաթներում հերոսների հարցին՝ թե ի՞նչ է կծկում, «ըխտիար բաբան» պատասխանում է նույն կերպ. «Լուսն ու մութ ա, կու կծկեմ» կամ «Գիշերը գիշեր կինիմ, ցորեկը ցորեկ, կծիկը կը թոփիմ լոսնայ» Գիշեր կծիք՝ յատկացուցիչ եւ յատկացեալ, ինչպէս սեւ կատու, կարմիր խնձոր, տկլոր տղայ: Լուսնայ թամամ պուլորե «Լուսնակը լրիւ կը բոլորէ, լուսնակ լրիւ բոլոր է, Լուսնյակին լրիվ շրջապատեց» Տաղի առաջին տողի ճիշտ թարգմանութիւնը բանալին է միւս տողերի ճիշտ թարգմանութեան: Վանեցոց էական բառը է՞-ն է, թէ՞ ա-ն Գիշերն իր սեւութեամբ լուսնակի՞ն բոլորեց, թէ՝ լուսնակ լրիւ բոլոր է, լուսինը լրիւ բոլոր է, այսինքն՝ ամբողջացել է լուսնի կլորութիւնը. կիսալուսին չէ այլեւս: Բոլոր– շուրջ բոլոր: Մեչ սեւ ամպին մոլորե «Սեւ ամպին մէջ կը մոլորուի, Սև ամպի մեջ մոլորեցրեց» Իսկ ինչո՞ւ ոչ «Մէջ սեւ ամպին մոլոր է», այսինքն՝ բոլորուած լուսինը սեւ ամպի մէջ մոլոր է (շուար է, կամ «կորսուել է»): Սեւ ամպեր են անց կենում լիալուսնի տակից, որը կարծես կորսուել է նրանց մէջ: «Մէջ սեւ ամպին մոլոր է» խօսքով մեզ ժողովրդային բանաստեղծը կանգնեցնում է լուսնի լոյսի տակով անցնող սեւ ամպերի պատկերի առջեւ: Փոխաբերական իմաստով լուսինը սիրահարուած անձն է: Բանահաւաքը տուրք տալով բառի՝ լսածին պէս արձանագրելու օրէնքին, արձանագրել է բոլորե, կլորե, մոլորե, փոխանակ արձանագրելու՝ բոլոր է, կլոր է, մոլոր է: Եղանակը պարզ գիշեր է, լուսնկայ՝ համատարած սեւի մէջ արծաթափայլ լուսին: Յետոյ սեւ ամպեր են իրենց մէջ առնում լուսնին, փոխւում է եղանակը, սկսում է հովն ու անձրեւը: Սարից սարին զըղզըղաց «Լեռէն լեռին հեղեղաց, սարից-սար դղրդաց» Սարից սարին զըղզըղաց (զղզղալ = 1.Խոխոջալ 2.Շնկշնկալ 3.Հնչել 4.Հոսել ) «Իսկ մինչ անձրև գալը, ամպը պիտի գոռա, դղրդա՝«սարից սարին» Հասկանալի է...բայց, երբեմն, առանց գոռալու պարզապէս շաղ է տալիս: Ես իմ տեսակէտը չեմ պնդում, բայց քանի որ ունենք «զղզղալ» բառի իմաստը, ջրի հանած ձայնի անուններ, եւ հնչել, հոսել: Եւ Հեղ արմատը, որից հեղում, հեղուլ, հեղուկ, հեղհեղ եւ հեղեղ, հեղեղալ. զ-ով տարբերակը, «Արմատական» բառարանի վկայութեամբ, զեղ, որից զեղուլ, զեղանիլ եւայլն, եւ ինչպէս տեսանք, մեր բարբառային զըղզըղալ-խոխոջալ, առաջին եւ հիմնական իմաստը: Ուրեմն՝ սարից սարին, հերթով, կամ պարզապէս ամէն տեղ ասելու համար, հեղեղ (անձրեւ) է թափւում-տեղում: Սարից սարին, ինչպէս՝ տնից տուն, փողոցից փողոց, թաղից թաղ հեղեղաց, խոխոջաց հոսող անձրեւի ջուրը: Պյարակ անձրեւ շըղշըղաց «Բարակ անձրեւ շողշողաց, բարակ անձրեւ շաղշաղեց» Շըղշըղաց (շղշղալ= 1.Ցրվել 2.Խշխշալ ) Պյարակ անձրեւ շըղշըղաց, կրկնութիւնը շող արմատի (=նոյն է շաղ «խոնաւութիւն») «Բարակ» անձրեւ տեղալու գործողութեան երբեմն ասում ենք «մաղեց» ՝ «շաղ տալ», «ջրի կաթիլներ ցրել» իմաստով: «Արմատականը» երկու «ՇՈՂ» է ճանաչում: Առաջինը ճառագայթ, երկրորդը՝ խոնաւութիւն, թացութիւն եւ յաւելում է՝ «Նոյն է շաղ «ցօղ» արմատի հետ, որի ձայնդարձն է» Տալար կազալ տաղտըղաց Տալար կազալ տաղտըղաց = Դալար ղազալ տաղտըղաց = Մատղաշ (նորածին) եղնիկ տաղտղաց: Տալար կազալ տաղտըղաց, կրկնութիւնը տեղ («առատ անձրեւ») արմատի Տաղտղնել = տարտղել = 1.Ցրել, ցիր ու ցան անել, տարածել 2.Բաժանել, մասնատել 3.Բաժան-բաժան, մաս-մաս լինել: ԴԱԼԱՐ տերևները = ԽԱԶԱԼ թափվում են ծառերից, ցիր ու ցան լինում: Տալար կազալ տաղտըղաց= Տալար խազալ տաղտըղաց=Դալար խազալ-խաշամը ցիր ու ցան եղավ: Մի բան խանգարում է դալար (կանաչ, թարմ) տերեւների թափուելուն: Անձրեւից, մանաւանդ «բարակ» անձրեւից նոր աճած կանաչ տերեւը չի թափթփում: Դալար տերեւը պինդ կապած է լինում շիւղին: Ուրեմն, եթէ խազալ, որ ծառ չէ, թուփ է, պէտք է տարտղնիլ բառով բացատրել «տաղտըղալ»ը: Տարտղնել– տարբեր տեղ անել ? Եղանակը կարծես թէ գարուն է: Զատկի տօնը, դրկից արտեր հերկելը այդ է ցուցանում: Ինձ կօգնէ՞ք հասկանալ խազալ բոյսի ինչ լինելը՝ թէկուզ նկարով: Եւ հաւանական է որ բոլորովին սխալ տեղում ենք որոնում «տաղտըղնաց»ը: Քանի որ բարբառի Տ=Դ, իմա՝ տալար/դալար, ուրեմն ինչո՛ւ ոչ դաղդըղաց/դեղդեղաց (կանաչեց, աճեց): Տե՛ս դեղ բառի կանաչ, դալարիք, խոտ իմաստը: Շնորհակալ եմ Սաս. մասնակցութիւնդ օգնում է: Quote Link to post Share on other sites
SAS Posted January 31, 2012 Report Share Posted January 31, 2012 (edited) Խավարն էր պատել աշխարը ամբողջ, Եվ եղիցի լույս՝ հայտնվեց Նյուտոնը... Բայց սատանան երկար չսպասեց հատուցմանը, Ծնվեց Այնշթայնը և ամեն ինչ դարձավ նույնը... Ալեքսանդր Փոփ, Ջոն Սքվայր Բարի օր, Հովհաննես Այս էպիգրամը՝ իմ ձեռաց թարգմանությունը ռուսերենից, նվիրում եմ քեզ: Ամեն ինչ նորից իրար խառնեցիր: Եվ հետաքրքիրն այն է, որ կարելի է մեկնաբանել և՛ այսպես, և՛ այդպես, և՛ այլպես: Շնորհակալություն: Edited January 31, 2012 by SAS Quote Link to post Share on other sites
SAS Posted January 31, 2012 Report Share Posted January 31, 2012 Նազել, շնորհակալություն բառարաններին՝ ամենաօգտակար գրքերին: Ես էլ այդ բառը չգիտեի: Արդյոք կա՞ որևէ կապ թուրքերեն "tokmak = թոխմախ", որ նշանակի` փայտե մուրճ, թակ, թմբուկի փայտիկներ և թոխմաչար-թթնուտի միջև: Quote Link to post Share on other sites
Nazel Posted January 31, 2012 Report Share Posted January 31, 2012 Նազել, շնորհակալություն բառարաններին՝ ամենաօգտակար գրքերին: Ես էլ այդ բառը չգիտեի: Արդյոք կա՞ որևէ կապ թուրքերեն "tokmak = թոխմախ", որ նշանակի` փայտե մուրճ, թակ, թմբուկի փայտիկներ և թոխմաչար-թթնուտի միջև: Ну все равно спасибо, если бы Вы не посмотрели, я так бы и ломала голову. Quote Link to post Share on other sites
ХичКОК Posted January 31, 2012 Report Share Posted January 31, 2012 այսինքն թոխմա-թոխմախ ինչ որ կապ ունի թթի ու թթենու հետ? Թոխմախ լիճ - Թոխմախի Մհեր Quote Link to post Share on other sites
SAS Posted February 2, 2012 Report Share Posted February 2, 2012 Թերևս «թոխմա(չար)-թթենի» պատահական նմանություն է, բայց հայերեն Թոխմախ(յան) և ռուսերեն Տոկմակ(ով), Տուկմակ(ով) ազգաննունները թյուրքական ծագում ունեն և սերում են նույն «հորից»: Quote Link to post Share on other sites
ХичКОК Posted February 2, 2012 Report Share Posted February 2, 2012 թող հին երևանցիներն ինձ ուղղեն եթե սխալվում եմ ,բայց ես ինչքան հիշում եմ Թոխմախ գյոլի շրջակայքում բավականին շատ թթենիներ կային Ճ չնայած հնարավոր է որ սխալվում եմ: Quote Link to post Share on other sites
Аpмaвиp Posted February 8, 2012 Report Share Posted February 8, 2012 փինկար-այս բառը հայերեն է?ինչպես վարդագույն նշանակում է . Quote Link to post Share on other sites
SAS Posted February 9, 2012 Report Share Posted February 9, 2012 Արմավիր, իմ բառարաններում այդպիսի բառ չիք: Կա փինկ-փոնկ(տարբերակներ՝ պինգ-պոնգ ևն ), որ վարդագույնի հետ ոչ մի կապ չունի: Հեղ մը Փինկը կը հարվածե Հեղ մը Փոնկը կը հարվածե - Ծեծը գնդակը կ’ուտե Quote Link to post Share on other sites
Аpмaвиp Posted February 9, 2012 Report Share Posted February 9, 2012 Արմավիր, իմ բառարաններում այդպիսի բառ չիք: Կա փինկ-փոնկ(տարբերակներ՝ պինգ-պոնգ ևն ), որ վարդագույնի հետ ոչ մի կապ չունի: Карогха Грабарум ка,те барбарнери мекиц? Quote Link to post Share on other sites
Nazel Posted February 9, 2012 Report Share Posted February 9, 2012 (edited) я нашла это Հայերէն Բացատրական Բառարան Ստ. Մալխասեանց։ Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն, Երեւան, 1944։ Тут написано, что это растение. Edited February 9, 2012 by Nazel Quote Link to post Share on other sites
Nazel Posted February 9, 2012 Report Share Posted February 9, 2012 это растение Quote Link to post Share on other sites
Аpмaвиp Posted February 9, 2012 Report Share Posted February 9, 2012 это растение Спасибо огромное Назел. Quote Link to post Share on other sites
Аpмaвиp Posted February 9, 2012 Report Share Posted February 9, 2012 А что за растение?Какого цвета оно было особо интересно.В гугл-транслейте пишет перевод слова как розовый. Quote Link to post Share on other sites
Nazel Posted February 9, 2012 Report Share Posted February 9, 2012 (edited) Спасибо огромное Назел. )))) мне не надо спасибо, слово, которое ты ищещь, я не нашла. там только փնկի) Edited February 9, 2012 by Nazel Quote Link to post Share on other sites
Аpмaвиp Posted February 9, 2012 Report Share Posted February 9, 2012 )))) мне не надо спасибо, слово, которое ты ищещь, я не нашла. там только փնկի) Из грабара Пнкай,что тоже очень интересно. Quote Link to post Share on other sites
Аpмaвиp Posted February 9, 2012 Report Share Posted February 9, 2012 Похоже такого слова нет.Просто гугл транслейт Пинк арм. переводит в англ. буквально,вот и получается розовый))))),а исходя от англ. и во все другие языки дает такой результат. Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.