Vahe Avetian

Վահե Ավետյան

1,127 posts in this topic

Տեր-Պետրոսյանի քաղաքական ընդդիմախոսները տեղեկություններ են տարածում, թե մարզային հանդիպումներում մասնակցում են նույն մարդիկ, ում հենց Տեր-Պետրոսյանի թիմը ավտոբուսներով տեղից-տեղ է տեղափոխում: Սրան ի պատասխան Արամ Մանուկյանն ասաց. «Երանի այն թեկնածուին, ով Երեւանում «-13» ջերմաստիճանին հավաքում է 100 հազար մարդ, այդ մարդիկ պտտվում են Երեւանի տարբեր փողոցներով ու նորից նույն քանակով երեկոյան ցրտին հավաքվում են Օպերայի բակում: Եթե կարող են բոլոր ութ թեկնածուները միասին, 20 օրվա ընթացքում՝ իրենց վարչական, ֆինանսական բոլոր լծակներով հավաքել դրա կեսը՝ ես կանցնեմ իրենց կողմը»:

Ajs tkhmary khostovanum e, vor misht antsnum e metsamasnutjan koghm...

Edited by Vahe Avetian

Share this post


Link to post
Share on other sites
Es tkhmary cankacats mardavajel hasarakutjunum dati ktrver,

"Judgment hurts deeply when those who judge you are wrong -yet it hurts even more deeply when they are right. This is when the judgment of others cuts to the quick, tearing at the fabric of the soul. You have only to experience this once to know that judgment is never a product of love.

In creating your illusory world, you have produced societies in which judgment is not only accepted but expected. You have even created an entire system of what yhou call 'justice' around this idea that someone else can judge you to be 'guilty' or 'innocent'.

I tell you this: No one is ever guilty, and everyone is forever innocent in My eyes. That is because My eyes see more than yours. My eyes see why you think things, why you say things, and why you do things. My heart knows that you have merely misunderstood."

Share this post


Link to post
Share on other sites
Ajs tkhmary khostovanum e, vor misht antsnum e metsamasnutjan koghm...

'mardavayel hasarakutyunum' el en antsnum metsamasnutyuan koghm. Nakhire mnum a nakhir, karevor chi anune inch a- azg, te tsegh.

Share this post


Link to post
Share on other sites

'mardavayel hasarakutyunum' el en antsnum metsamasnutyuan koghm. Nakhire mnum a nakhir, karevor chi anune inch a- azg, te tsegh.

isk ayd erbvaic eq sksel sepekan azgn u joxoburnn hamarel nakhir.I dep,hargelis,du eq el eq IM azgi tcnund!Dzer [email protected] asum eq,bacarelov sepakan andzn te vonc!Voch voq,nuynisk amenapaycar [email protected], iravunq chuni ayspes artahaytvel ir azgi masin!Dzer poxaren es em amachum.

Share this post


Link to post
Share on other sites

isk ayd erbvaic eq sksel sepekan azgn u joxoburnn hamarel nakhir.I dep,hargelis,du eq el eq IM azgi tcnund!Dzer [email protected] asum eq,bacarelov sepakan andzn te vonc!Voch voq,nuynisk amenapaycar [email protected], iravunq chuni ayspes artahaytvel ir azgi masin!Dzer poxaren es em amachum.

:up:

Share this post


Link to post
Share on other sites

isk ayd erbvaic eq sksel sepekan azgn u joxoburnn hamarel nakhir.I dep,hargelis,du eq el eq IM azgi tcnund!Dzer [email protected] asum eq,bacarelov sepakan andzn te vonc!Voch voq,nuynisk amenapaycar [email protected], iravunq chuni ayspes artahaytvel ir azgi masin!Dzer poxaren es em amachum.

Amacheq, ete banugorts chuneq anelu.

Yes karogh em mtatsel, asel, anel ain, inch tsankanam, vortegh tsankanam, erb tsankanam. Aid e tsnndovs inj trvats iravunqe.

Share this post


Link to post
Share on other sites

Amacheq, ete banugorts chuneq anelu.

Yes karogh em mtatsel, asel, anel ain, inch tsankanam, vortegh tsankanam, erb tsankanam. Aid e tsnndovs inj trvats iravunqe.

Indz el iravunq e trvatc ev pativ sepakav [email protected] hargel!mard nranov e tarbervum,vor baci tsankutyunneric uni partakanutyunner,gaxapar ev hogi

Share this post


Link to post
Share on other sites

Indz el iravunq e trvatc ev pativ sepakav [email protected] hargel!mard nranov e tarbervum,vor baci tsankutyunneric uni partakanutyunner,gaxapar ev hogi

Nazel jan ne obrashai na nix vnimaniya. esli chelovek na azerskix saitax rugaet svooyu [ net ya takix ne schitayu predstavitelyami Armyanskoi nacii] naciyu. to etim skazano vsyo, a te kto podderjivayut takix opustilis eshyo nije . tak chto uspokoisya. takie "lyud"i ne znayut chto takooe byt' ARMYANINOM, ix interesuet tol'ko svoi lichnye interesy

Share this post


Link to post
Share on other sites

post-916-1201686003.jpg

Միլյոնից ավել հայ վտարեցին սեփական տնից ու տասնհինգ տարի ցրտով, սովով, շրջափակումով (տեղեկատվականն այդ թվում, որպես ամենազազրելին) այլասերեցին ու բարոյալքեցին մնացյալներին, որպեսզի այօր լավագույններն երևան այն 9 միջակություն հոգին, որոնք առաջադրվել են որպես նախագահության թեկնածու։

30.01.08

W.D.C.

Edited by Vahe Avetian

Share this post


Link to post
Share on other sites

"I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose history is ended, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, whose literature is unread, whose music is unheard, whose prayers are no longer uttered.

Go ahead, destroy this race. Let us say that it is again 1915. There is war in the world. Destroy Armenia. See if you can do it. Send them from their homes into the desert. Let them have neither bread nor water. Burn their houses and their churches. See if they will not live again. See if they will not laugh again. See if the race will not live again when two of them meet in a beer parlor, twenty years after, and laugh, and speak in their tongue. Go ahead, see if you can do anything about it. See if you can stop them from mocking the big ideas of the world, you sons of b-itches, a couple of Armenians talking in the world, go ahead and try to destroy them."

---William Saroyan

And they went ahead and destroyed us, old asshole.

Vahe Avetian

02.06.08 W.D.C.

Share this post


Link to post
Share on other sites

Մի վհատվեք հայրենակիցներ, մի վհատվեք

Բոլորովին չզարմանաք, երբ պարզեք, որ ձեր կյանքի վերջին 20 տարին պատրանք է եղել (եթե կյանքն ամբողջությամբ չէ, որ պատրանք է), ձեզ քթից բռնած քարշ են տվել երկու ճարպիկ ձեռներեց, որոնք ձեր երկրի իշխանությունը իրար պաս են տալիս հերթով, ամեն անգամ փոխանցելուց դրամատիկ ներկայացում են սարքում, արյուն են թափում համոզչության համար:

- Անհատ մարդը անդամալուծվում է խարդավանքին երես առ երես հանդիպելով, որովհետև այն՝ խարդավանքը, այնքան հրեշավոր է, որ մարդ արարածն ի վիճակի չէ հավատալ, որ այն կարող է գոյություն ունենալ։

Սրանք FBI-ը 48 տարի ղեկավարած Ջ. Էդգար Հուվերի խոսքերն են:

Մեր երկու հերոսները հայրենիքին ծառայելու տարիներին հայրենիքից, ասել կուզե յուրաքանչյուրիցս անհատապես իր մասնաբաժնով, գողացվել է մոտ 35 միլյարդ դոլար: Արժեզրկվում է իհարկե, բայց մեր խորհրդատու տնտեսագետներն իհարկե ամեն պահի կհիշեցնեն ցանկացողներին այն ժամանակվա կուրսերն ու ներկայիս էկվիվալենտն անշուշտ, գումարած տոկոսները, որոնք թափով աճում են, և ստացվելու են վաղ թե ուշ, որքան էլ պարոնայք աճպարարելով քյանդրբազ խաղան սատանի մայլում։

Սա պարզապես ի միջի այլոց հիշեցում որպես ֆիքսենք այս տեղում ու վերադառնանք մեր պարոններին, որոնք իհարկե պետք է աճպարարարեն ու խարդավեն, 35 միլյարդն հո կատակ փող չէ, ուրիշ ինչպես կարող են քցել, այն էլ մի քանի միլյոն հոգու, մի քանի միլյարդի աչքի առաջ։

Այ հենց այնպես, ինչպես անում են։ Դրամատիզմով: Պայծառ ներկայացումով, սկզբով, կուլմինացիայով, ֆինալով, որն ամեն անգամ նույնն է. հանդարտ հանձնվում են ղեկերն ու կառավարման լծակները, և ամենակարեվորը՝ անձեռնմխելիության երաշխիքով։

Վատ մի զգացեք հիմարացվելու պատճառով սիրելի հայրենակիցներ, որրովհրտև հիմարացվել է իմաստունաց իմաստունն անգամ, գեղացի Համբոյի (որի տունը կռիվ էր ընկաց Ավարայրից սկսած) որդի Գիքորը, որին քաղաք են բերել, որ մարդ դառնա։

Բերել են, դե նա էլ փորձում է։ Ի՞նչ անի, չփորձի՞, երբ 93 թվականից հայրենիքում բոլոր վատ բաները նրա ձեռքերով են արել երկու վերոհիշյալ պարոնները, համ առաջինը, համ էլ երկրորդը։

Մի վհատվեք հայրենակիցներ, մի վհատվեք, դուք ամենահիմարը չեք ու կհասկանաք դա, երբ Գիքոր Համբոեվիչն անգամ հասկանա, որ գցված է, որովհետև աճպարար այն երկուսը իրար տված ավտանգության երաշխիք ունեն, իսկ ինքը Գիքորը՝ ոչ։

17.02.2008, Վաշինգտոն

Edited by Vahe Avetian

Share this post


Link to post
Share on other sites

Նրանք ասում են

Նրանք ասում են Կոսովոն ուրիշ դեպք է, չի կարելի շփոթել Արցախի հետ։ Այնտեղ ինքնորոշումը գերակա սկզբունք է:

Մենք ողջունում ենք նորածին ազգին, որովհետև ինքորոշումը գերակա սկզբունք է, համաձայն ենք։

Բայց արի ու տես, որ Արցախի դեպքում ինքնորոշումն այնքան էլ կարևոր չէ, հարկավ գուցե մշակութային մակարդակով միայն, բայց ոչ երբեք պետականության, որովհետև հայերին ինքորոշում, կամ դրա հոմանիշը ժողովրդավարություն պետք չէ, կամ չի կարելի։

Նրանք մեզ ցեղովին հիմարացրին 1988-ին ողջունելով ու խրախուսելով ժողովրդավարական և անկախական մեր մանուկ շարժումը, բայց 1992 - ին կաշառվեցին բալթյան հանրապետություններով, ու գազազած ԿԳԲ-ի նախճիրին զոհ թողեցին Սովետական Միության մնացյալ հանրապետությունները, որոնք անպայման, պատահականորեն, կամ նաֆթ ունեին, կամ տրանզիտ ապահովող էին հենց այդ նաֆթին, դեպի մեծն Ռուսիա, կամ Եվրոմություն։

Մեզ, այդ թվում ադրբեջանցիներին, վրացիներին, կիրգիզ-ղազախ-ուզբեկներին ու մնացյալին ծախեցին գազով ու նաֆթով, որն ամեն օր լցնում են նրանց բարեկիրթ քաղաքացիներն իրենց մեքենաներն ու սլանում գործի, զզվանքով նայում մեր հայրնեիքներում ընդվզողներին հեռուստացույցով ու ատում նրանց անբանությունը։ Ավելի լավ է աշխատեին, ասում են նրաք։

Այն, որ 92 - ից հանձնել են մեզ ցեղերով սարսափի համակենտրոնացման ճամբար, իրենց ժողովրդավարաբար ընտրված ներկայացուցիչների միջոցով, չգիտեն իհարկե, ինչպես չգիտե ոչինչ միջին հանրահաշվական աշխատավոր մարդն ամբողջ աշխարհում։ Գիտեն այն, ինչ հեռուստացույցով ասում են, հավատում են, ու հանգիստ գնում են քնելու փառք տալով աստծուն, որ իրենց երկրները ժողովրդավար են, հետևաբար ավելի արդար, քան մեր գջլոտները, որոնց մասին գիտեն միայն տեսարաններով, որտեղ հարյուր հազարավոր հոգնած, կեղեքված մարդ արարած կատաղի բղավում է, ինչ որ անհասկանալի և այդ պատճառով վայրագ անպայման լեզվով։ Ղազախերեն, ուկրաինեեն, վրացերեն, թե հայրեն և անգամ ադրբեջաներեն. բացարձակ տարբերություն չկա։

Անգամ սփյուռքահայ մեր բարերարները մեծապատիվ, դիտում են նույն տեսարաններն, իրար գրում են ֆորումներում ու մեյլերում, որ երեք-չորս սերունդ կանցնի, մինչև վայրագ սարեցի ազգակիցները սովորեն բարեկրթություն, կամ ժողովրդավարություն, մեր կարծիքով դրանք նույն բաներն են: Տեսակետն այս, ոչ այլ ինչ է, քան համաքաղաքացի ամերիկացու, ֆրանսիացու, կամ կանադացու նման գնալ հանգիստ խղճով քնելու երևույթի հասարակավ արդարացում: Եթե երեք-չորս սերունդ պետք է անցնի մինչև փոփոխություն, ի՞նչ իմաստ ունի անհանգստանալ հիմա։ Ավելի լավ է հանգիստ քնել և այդ ապրելակերպը համարել ազգապահպանում։ Մենք չգիտենք քանի սերունդ պետք է անցնի մինչև մարդավայել կյանքի հաստատումը Հայքում, բայց այն որ սփուռքին մեկ սերնդից ավել չի մնացել ուծացվելու, համոզված ենք, եթե այսօր ևեթ, երեկ անգամ, հայրենիքը չդառնա ժողովրդավարություն, և դա իրականացնելու բոլոր լծակներն ունի սփյուռքը, եթե տհաս հայ լինելու փոխարեն լինի հասուն ֆրանսիացի, ամերիկացի, կանադացի, հիշի, որ ունի կոնգրես, սենատ, խորհրդարան, հասարակական բազում հաստատություն ու մեդիա։

Այս թեթև աշխատանքից ծուլաբար խուսափելը նրանք անվանում են հայրենասիրություն, և որպես դրա խիստ պահանջ բարոյականության, կեղտոտ լվացքը ուրիշներին ցույց չտալ։ Նախընտրելի է երևի, որ կեղտոտ լվացքատանն ապրի հայաստանաբնակ հայ ժողովուրդը, որին կխեղդեն լրատվական շրջափակումով, անդադար կեղեքումով, աղքատությամբ, ծպտունը դուրս չի գա, իսկ հանրային հեռուստատեսությունը ցույց կտա այն ինչ որ հարկն է, հենց այնպես, ինչպես վերոհիշյալ ամերիկացուն, ֆրանսիացուն ու կանադացուն, ու մինչ բոլորով միասին մուշ-մուշ քնած են հանգիստ, նրանց ազնիվ առաջնորդներն ու ներկայացուցիչները, մեզ չեկիստներին ծախելուց 20 տարի անց, նստել են մեր տանը ու հերթական անգամ, մեր աչքի առաջ, մեզ հիմարացնելով հայտարարում են, որ ամեն ինչ անցավ եվրոպական, ամերիկյան, ստանդարտներով, ու մենք կարծում ենք, որ ժամանակն է, որ նրանց ասենք ցեղովի. - տո ձեր գլխին կպնեն ձեր ստանդարտները, հավաքեք ձեր փասափուսեն ու ռադներդ քաշեք ու այս կողմերում այլևս չերեվաք։

Մեր ստանդարտները մենք ենք մշակում։

Սերժ Սարգսյանն ու նրանից առաջ եղածներն էլ էին ասում իհարկե, որ ստանդարտներն իրենք են մշակում, բայց երբեք չէին ասում ռադներդ քաշեք միջազգայիններին։

Ինչու՞…

Շատ պարզ է. միջազգայինները միշտ ասում են այն, ինչ հարմար է իրենց շեֆերին ինչը զարմանալիորեն միշտ համընկնում է մեր տիրակալների ցանկություններին։

Այս դիտորդ կոչված ձրիակեր խոտանը, կամ կազմված է պաթոլոգիկ տհասներից, որոնք ոչինչ չեն տեսնում, կամ պաթոլոգիկ կաշառակեր սրիկաներից, որոնց երևի ուղարկում են կորած-մոլորած, շվարած երկրներ, որպեսզի հայրենիքներում քիչ վնաս տան, և այդ մասին պետք է խոսեին այսօր, երեկ, քսան, գուցե հարյուր տարի առաջ սփփյուռքահայ մեր ազգակիցներն իրենց կառավարիչների հետ, ամեն մեկն իր երկրում, ոչ թե ողորմություն բաժանեին հպարտ սարեցուն, ու քսան տարվա մեջ դարձնեին նրան մուրացկան, նրա տիկոջն ու դուստրերին հանձնեին թրաֆիքինգի, որդուն մատաղ անեին բանակում, սեփական հրամանատարի, կամ զինակիցների ձեռքով։ Ինչու՞ ռադ անեն այդ աննման գանձը, մանավանդ, որ նրանց միջոցով դրամի մեծ ներհոսք կա նաև, ու լվացք, որպես կողմնակի եկամուտ, և միջազգայինին, և մեր տեղականին։ Եթե արանքում սփյուռքյան որևէ կազմակեպրություն էլ կա, կամ եկեղեցի, մի քիչ էլ նրանց բնականաբար։

Նրանք ասում են հայն ազատ չէ, ու չի լինելու մի քանի սերունդ, իսկ մենք կասկածում ենք, որ նկատի ունեն, որ չի լինելու երբեք, և անգամ հայ չի լինելու։ Դրա վկայությունը մենք արդեն ապրել ենք 15-ին, դրանից առաջ ու դրանից հետո էլ ու նիյնիսկ այսօր, բայց համառորեն չենք հասունանում, համառորեն չենք ազգանում ու ասում առաջին հերթին ինքներս մեզ՝

ՄԵՐ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ ՄՇԱԿՈՒՄ

Իսկ քանի դեռ չենք ասում,

Նրանք են ասում, ու նրանց ասածն անցնում է…

02.26.2008, Վաշինգտոն

Share this post


Link to post
Share on other sites

Հայտարարություն

Ծրագրում եմ հանցագործ ռեժիմի տապալում։ Բոլոր մեթոդները որդեգրելի են և միակողմանիորեն հայտարարվում են օրինական, որովհետև երկրորդ և ավելի կողմ չկա ընդհանրապես։ Ով մեզ դեմ է՝ մեր դեմ է, ով մեր կողմն է՝ նույնպես։ Փնտրում եմ ոստիկանատների, ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարության շենքերը գրավել ցանկացողներ։

«Մահ կամ բանտարկության» երաշխավորն ինքդ ես, մեդալ՝ չի երաշխավորվում։

Երաշխավորվում է մի բան՝

Եթե մեկը հազարի հավանականությամբ ողջ մնաս և հաջողես իրականացնել բոլոր գործողությունները՝ արտաքսվելու ես երկրիցդ, աշխատանքիդ պտուղները լափելու են շակալները։

Սթոքհոլմ, 2004-01-21

Share this post


Link to post
Share on other sites

Վտարանդի Հայ Գրողների և Մտավորականների Միություն

ԱՄՆ - Կանադա - Շվեդիա

P.O. Box 251239 Glendale, CA 91225 USA

www.vernatun.info

Վահե Ավետյան (Շվեդիա) - [email protected]

Արմեն Մելիքեան (ԱՄՆ) - [email protected]

Արա Բալիոզյան (Կանադա) - [email protected]

Ահազանգ 2

2006 թվի նոյեմբերին Վտարանդի Հայ Գրողների և Մտավորականների Միությունը հանդես եկավ «Ահազանգ» խորագրով հայտարարությամբ` բացահայտելով Հայաստանի Հանրապետության հանցավոր վարչախմբի կողմից միությանս անդամների դեմ կիրառվող հալածանքները, գրողներիս աքսորի և լռության դատապարտելու միտված հետևողական քաղաքականությունը:

Հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով լույս տեսած Ահազանգը, որին կարելի է ծանոթանալ www.vernatun.info կայքէջում, ստորագրվեց շուրջ 20 ազգերի` 150 գրողների, արվեստագետների, գիտնականների, մարդկային իրավանց խմբերի ներկայացուցիչների, համալսարանական ուսանողների, ձեռներեցների և այլ բնագավառների ներկայացուցիչների կողմից: Այն ուղարկվեց միջազգային մի շարք կազմակերպությունների, ՀՀ-ում գործող դեսպանատներին, և ՀՀ-ի թե սփյուռքի հայկական մամուլին: Միությունս հետաձգեց Ահազանգը ԱՄՆ Կոնգրեսի բոլոր անդամներին ուղարկելու ծրագիրը` չխոչընդոտելու համար հայկական ցեղասպանության բանաձևի հնարավոր վավերացման գործընթացը:

Ուրախալի է տեսնել, որ այսօր հայրենի ժողովուրդը բռունցք կազմած պայքարում է ՀՀ-նը բռնազավթած խունթայի դեմ` հայրենիքը ազատելու համար այդ ճիվաղի ճանկերից: Ցավով արձանագրում ենք սակայն այն փաստը, որ անկախ մի քանի բացառություններից, թե հայրենիքի, թե սփյուռքի մամուլն ու զանգվածային լրատվական միջոցները մինչև օրս քար լռություն են պահպանում գրողներիս հանդեպ ՀՀ-ում մարդկային իրավաց և խոսքի ազատության միջնադարը հիշեցնող կաշկանդումների ու բարբարոսությունների մասին, մեղսակից դառնալով, ինչպես և պատասխանատու, գրողներիս դեմ կիրառվող շրջափակման կազմակերպված քաղաքականությանը: Սրանց մեջ են ոչ միայն ՀՀ-ի անօրինական վարչախմբի դասական գործակիցները այլև ՀՀ-ում ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը վերահաստատելու նպատակով այսօր ասպարեզ իջած մամլո, հեռուստաեթերի և տարբեր կազմակերպությունների մաս կազմող մի խումբ մարդիկ, թե հայրենիքում, թե սփյուռքում:

Նման վարքագիծը համարում ենք երկերեսանի: Ազգը, որ չի կարող հանդուրժել տիրող մտակաղապարները ջլատող գրողներին ու տարբեր բնագավառների մտավորականներին, որոնք հնչեցնում են նոր խոսք, վաղ թե ուշ դատապարտված է լճացման, հյուծման, գուցե և մահվան:

Մենք այսօր մեր ձայնը միացնում ենք Ազատության հրապարակում համախմբված մեր հայրենակիցներին, պահպանելով մեր հանձնառությունը ոչ թե այս կամ այն իշխանության, այլ այն սկզբունքներին, որոնցով առաջնորդվել են բոլոր ազգերի ու ժամանակների բռնության դեմ պայքարած մտավորականները:

Կոչ ենք անում համայն հայ ժողովրդի զավակներին, կազմակերպություններին միանալու Ազատության հրապարակում թափ առած շարժմանը, անկախ վերապահումներից ու առկա խնդիրներից, որոնց հետապնդումը դառնում է հետաձգելի, երբ այսօր ազգի առջև ծառացած խնդիրներն են ստրկատիրությունն ու ազգասպանությունը:

Վտարանդի հայ գրողների և մտավորականների միություն.

Վահե Ավետյան (Շվեդիա), արձակագիր. «Անկախության Բանակ» (2003), «ԷսթաբլիշՄԵՆԹ» (2003) և այլ գրքերի հեղինակ

Արմեն Մելիքեան (ԱՄՆ), արձակագիր, նույն ինքը` Շուն Շան Որդի. «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» (2005)

Արա Բալիոզյան (Կանադա), արձակագիր , 40 և ավելի գրքերի հեղինակ

Հենրի Խաչատրյան - ՍԵՎ (ԱՄՆ), գրող, նկարիչ

20.02.2008

Edited by Vahe Avetian

Share this post


Link to post
Share on other sites

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

<deleted>

Քաղաքական ակցիաներում մասնակցելու կոչերը արգելված են ֆորումում:

Edited by Kars

Share this post


Link to post
Share on other sites

Քաղաքացիական անհնազանդություն

Ամենակողմնորոշված խավը ձևավորվում է այդ խաղին մասնակցելու ցանկություն չունեցողներից, որոնք առհասարակ իրենց արժանապատվությունից ցածր են համարում գնալ քվեատեղամաս: Խոսքը բոյկոտողների մասին չէ, խոսքը, հապա փորձեք գուշակել՝ քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերողների ստվար բանակի մասին է, որը չի հիշատակվում ոչ մի սոցհարցման մեջ, որի հետ հաշվի չի նստում ոչ մի քաղաքական ուժ: «Տարեգիր»

Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում թերթին, հնչեցնելու համար վերջապես հայերի ուղեղներից բացարձակապես ջնջած այս միտքը: Առաջին անգամ է հատնվում հանրապետության մամուլում, որ Հայաստանում ու արտասահմանում ապրում է քաղաքացիական ահնազանդություն հայտարարած մի ստվար բանակ, որին բոլոր «իշխանությունները և ընդդիմությունները» համարել են «խաղից» դուրս, որոշում կայացրել նրանց փոխարեն, չարաշահել նրանց քվեն, պարտադրել որոշումները նրանց, արտաքսել, բռնաբարել, կեղեքել։ Երևույթը լռության մատնելը հանցագործությանը մասնակցություն է, և տրվելու է հարց վերջ-առաջ, արդեն տրվեց, բոլոր լրագրողներին, իրավապաշտպաններին, օմբուդսմեններին և այլոց։ Ժողովրդի լռությունը հասկանալի է, բլոկադայի մեջ է և չունի բավարար տեղեկություն, բայց դու՛ք, որ ունեցել եք և ունեք հնարավորություն խոսելու, արտահայտվելու, հոդված ու գիրք գրելու, ռադիո ու հեռուստատեսային հաղորդաշար կռելու և տարածելու, դու՛ք որ գրանտներով ու այլ միջոցով գնացիք-եկաք, ամեն ինչ տեսաք ու գիտեք ու հասու եք եղել տեղեկատվական միջոցներին. ինչպե՞ս եք բացատրելու ձեր լռությունը։

Աշխարհի տարբեր ծակերում քաղաքական ապաստան է խնդրել մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրյակ հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնք ապաստան խնդրելու փաստով և դրա տակ ստորագրելով՝ քաղաքացիական անհնազանդություն են հայտարարել իշխանություններին։

Բոլորովին մի անհանգստացեք ներկա իշխանությունների եվրոպամետ քայլերից, որովհետև Եվրոպայում հայտնվելու դեպքում նրանց անհամբեր սպասում է մի քանի տասնյակ, նախօրոք կազմված, հանգամանորեն դասակարգված քրեական քործ, որոնք այլևս չեն դիտվելու ժողովրդավարական Հայաստանում որպես քաղաքական, այլ դառնալու են հասարակ, քրեական, ու լացելու են բոլոր նրանց թոռներն ու ծոռները, ովքեր կարծում են, թե ապահովել են նրանց ապագան։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ժողովրդավարական Հայաստանը ինքն է հոգալու բոլոր թոռների ու ծոռների կարիքները, որ ոչ մի հայվանի մտքով հանկարծ չանցնի, որ իրենից դրա համար գերբնական ջանքեր են պահանջվում, անգամ մարդակերություն։

Ընդհանրական խոսելու և «մեղքը» դես ու դեն ցրելու մեջ չմեղադրվելու համար ասեմ, որ ես՝ անձամբ, 92 թվականին քաղաքական ապաստան եմ խնդրել ու ստացել եմ կես ժամում։

Այդ պահից սկսած, անձամբ, ապակենտրոնացած, ինքնամեկուսացած, քաղաքացիական անհնազանդություն եմ հայտարարել ու ստորագրել այդ առիթով միջազգային փաստաթուղթ, որը մինչ օրս խնամքով ի պահ է տրված շվեդական արխիվներին և կհայտնվի դատ ու դատաստանի, իմ առաջին իսկ պահանջով, պարզապես այդ դատարանը չկա, որին դեռ կարող եմ հանձնել փաստաթղթերս, որովհետև անհնազանդություն նշանակում է, որ չեմ ճանաչում նաև դատարան, ոստիկանություն, օրենք, սահմանադրություն և այդ ամենը վըզիս փաթաթողներին համարում եմ հանցագործ, բանդիտ, մարդասպան, հայրենիքս գրաված ու ինձ այնտեղից արտաքսած ու թալանած խուժան։ Ես չեմ ստացել վաուչեր, չեմ մասնակցել պրիվատիզացիաների ու թալանի, բայց հանկարծ չանցնի որևէ մեկի մտքով, որ երբևէ հրաժարվել եմ քաղաքացիությունիցս կամ երբևէ հրաժարվելու եմ կամ օրինական եմ համարելու որևէ խուժանի որոշումն ու կարծիքն անգամ այդ թեմայով, որովհետև ես քաղաքացի եմ անկախության հռչակագրի աշխարհաժողով ուժով, իսկ դրանից հետո ոչ մի փաստաթուղթ Հայաստանում ընդունված չեմ համարում օրինական, որովհետև սիստեմատիկորեն խանգարվել է իմ անձնական մասնակցությունը օրինաստեղծ ու պետականաստեղծ գործունեությանը, և ավելին՝ խանգարվել է բոլոր նրանց գործունեությունը և մասնակցությունը, ում ես կտայի իմ ձայնը։ Հիմա ինչ որ հերթական խուժանախումբ ցանկանում է պարտադրել իր կամքը ու պարտադրել հնազանդությու՞ն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՞ն, առանց նրա համաձայնության ու կամքի՞։ Էս հո մեզ նվաճում են, մեզ, Հայաստանի Հանրապետության անկախ քաղաքացիներին։

Թերթը գրում է նաև.

- Եվ սա է պետականություն կորցնելու ամենավառ նախանշանը, որը չեն տեսնում, չեն կարող տեսնել կամ չեն ուզում տեսնել պետականության մասին անվերջ բարբառողները:

- Այո, կորցնելու են անպայման։ Կորցնելու են իրենց պետականությունը, որովհետև մեր պետականությունն է նվաճելու նրանցը։ Ես չեմ կորցնում իմ պետականությունը, հորդորում եմ բոլոր անհնազանդություն հայտարարածներին նույնպես չկորցնել։ Իմ պետականությունը Հայաստանի Հանրապետությունն է իր ներկայիս, վիճելի ու կորուսյալ տարածքներով, բոլոր ռեժիմներին անհնազանդություն հայտնած ազատ շինականների խմբային կամ ապակենտրոնացված բոլոր նրանց հավաքով, ովքեր հնազանդություն չեն հայտնում ու չեն հայտնելու խուժանին։

Խուժանը չի ուզում ԵՄ մտնել։ Չխաբվեք։ Այնտեղ նրանց սպասում է Հաագայի դատարանը։ Խուժանը խաղալու է «ժողովրդավարություն» ու միայն հետապնդում է միջազգային ճանաչելիություն։ Դրա համար թույլ են տալու ազնիվ քվեարկություն, որովհետև այն կանխավ պարտված է։ Շղարշելու են աչքերս ինչ որ ժամանակ էլ, ապագայի նկատմամբ հույսի պատրանք ստեղծելով ու պահպանելով այսօրվա ստատուս քվոն, մինչև հաջորդ ընտրություններ։

- Էն ժամանակ մի բան կանենք,- մտածում է «կոալիցիա-ընդդիմություն» Ղարաբաղ Կոմիտեն,- մենակ ջրի երես մնանք դեռ ինչքան կարող ենք։

Ինչ որ ժամանակ կարող եք, իհարկե, որովհետև քաքը չի սկում, բայց կարճ ժամանակում քայքայվում է և անհետանում։

Սթոքհոլմ, 2005-10-28

Share this post


Link to post
Share on other sites

Պրն. Ավետյան, քաղաքական ակցիաներում մասնակցելու կոչերը արգելված են ֆորումում:

Share this post


Link to post
Share on other sites

Համամեղսակից հանցագործ

Նրանք՝ ովքեր ապրում են Հայաստանում ու լռում են չդադարող հանցագործության ու մարդու իրավունքի սիստեմատիկ բռնաբարման մասին, կարդարանան հարկավ, պոստտրավմատիկ սինդրոմով, կբացատրեն դա երկրաշարժով, պատերազմով, հարատև շրջափակմամբ, անդադար թալանով ու ահաբեկչությամբ, և անկասկած կլինեն լրիվ, կամ մասամբ իրավացի։ Մի փոքր մաս կազմող պադոշը կբացատրեն իրենց լռությունը սեփական զավակներին կերակրելու սուրբ պարտականությամբ, քիչ ավելի սակավը կաշխատեն չհայտվել երբևէ արդարանալու վիճակում։ Անչափ թանկ կարող է նստել ու վտանգավոր՝ առողջության համար։

Նրանք՝ ովքեր ապրում են սփյուռքում, անհասանելի են չեկիստների չանչերին, կարողանում են առանց սխալների գրել սեփական անուն, ազգանունն ու մի երկու տող, բայց լռում են՝ արդարանալու ոչ մի հնարավորություն չունեն։

Բոլորն անխտիր, առանց բացառության, վախկոտ, համամեղսակից հանցագործներ են։

2006-07-04, Սթոքհոլմ

Share this post


Link to post
Share on other sites

Ցեղասպանության հետևանքների վերացման վերաբերյալ

Ցեղասպանության ամենածանր, և հավանաբար անբուժելի հետևանքն այն է, որ անպտուղ զոհվում են լավագույնները, տականքն ու թափթփուկը մնում են ողջ ու սերունդ տալիս։

Նույն բանը ցեղի հետ կատարվում է պատերազմներում

Share this post


Link to post
Share on other sites

Նորից եկավ ապրիլը

Նորից եկավ ապրիլն ու ամեն տեղից ու բոլոր հնարավոր ու անհնար կապի միջոցներով սիրելի հայրենակիցներս սկսեցին իրենց ամենամյա վայնասունն այն մասին, որ իրե՜նց (նկատեք, ոչ նախնիներին), իրենց թուրքերը սպանել են։

Ես չգիտեմ ինչի կբերի ապագայում ցեղասպանության հիստերիան, բայց գիտեմ թե ինչի է բերել այսօր. մեզ ամենուր համարում են խեղճ, ջարդված, բարոյապես ու հոգեպես ընկճված ու ցեղասպանված համայնք, որն այդ պատճառով ի վիճակի չէ ինքնիշխանության ու ժողովրդավարության։

Հարյուր տարի առաջ եղած ու անցած դեպքերը վերականգնելը բարդ գործ է, եթե իհարկե ունակ ես քնադական ու վերլուծական մտածողության, եթե չես, հեշտ է շատ։ Թույլ ես տալիս պարզապես, որ գլուխդ լվանան ուսուցիչներդ ու հեղինակություններդ ու ամեն ինչ գիտես։

Բնական է, որ մեծամասնությունը որդեգրում է բրեյնուշինգը, դա հեշտ ճանապարն է։ Ո՞վ զահլա ունի ինքնուրույն մտածելու վրա թանկագին ժամանակ վատնելու, երբ դրանով հրաշալի զբաղվել ու զբաղվում են նրանք, ում պոլիտբյուրոն նշանակել է իմաստուն, խելացի ու գիտնական։

Դա հայերիս հիվանդությունը չէ միայն, մարդկային է։

Հայկական է այն (նաև հրեական), որ ի տարբերություն ամերիկացիների, անգլիացիների, ռուսների և բազում այլոց, չեն լվանում մեր իշխանները մեր գլուխները հաղթողականությամբ, այլ ջարդերով ու ցեղասպանությամբ։

Դա արվում է երկու նպատակով. որ երբևէ չնկատենք հենց այս պահին ընթացող ցեղասպանությունը. ահագնազդու չափերի հասնող արտագաղթը, ուծացումն ու համընդհանուր բարոյալքումը Սփյուռքում ու հայրենիքում։

Հայերը միջազգայնորեն չեն ողբում ինքնանշանակ խուժանի հենց այսօր սպանած մարդկանց հիշատակը, կամ Ռուսաստանում ամեն օր սպանվող ու ստորացվող հայրենակիցների ճակատագիրը, կամ գաղթականների, որոնք ամեն տեսակի սուտն ու ճիշտը նախընտրելով փորձում են ամեն կերպ մնալ Եվրոպայում կամ Ամն-ում, անցնել բազում ստորացումով հաճախ, բայց ոչ մի դեպքում չվերադառնալ հայրենիք, որտեղ հայության թիվն անփոփոխ շարունակում է նվազել։

Հայերս չգոյի ու մոռացության ենք մատնել համայն աշխարհում բանտարկված մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին, որոնց զգալի մասը բանսարկված է, անօգնական, իսկ մեր պետություն կոչեցյալը ոչ մի քայլ չի արել ու չի պատրաստվում անել նրանց ի պաշտպանություն։

Հայերին նսեմացնել, բանտարկել, խոշտանգել հոգեպես ու ֆիզիկապես ընկճել ու սպանել թույլատրվում է բոլորին, ներառյալ սեփական հայրենակիցներին, բացի թուրքերից:

Մեր բոլոր անհաջողությունները ուղղակիորեն, կամ անուղղակիորեն բացատրվում են թուրքերով, օտտոմանիզմով, նրանց գործողությունների հետևանքով կրած վնասներով, բայց երբեք ոչ բոլշեվիզմով, կոմսոմոլիզմով, ստուկաչ-չեկիզմով, գողականությամբ ու օլիգարխիզմով, ցեղային էգոցենտրիզմով, ֆանատիզմով, և երիցս ամենասարսափելի գավառամիտ խավարամտությամբ ու տգիտությամբ։

Հարյուրամյա հնության ուրվականներին աշխարհով մեկ հալածելը դարձել է ներկայիս լրջագույն խնդիրներից ու պատասխանատվություններից խուսափելու մեր միակ բիզնեսը:

22.04.2008, Վաշինգտոն

Share this post


Link to post
Share on other sites
Նորից եկավ ապրիլը

...

Դա արվում է երկու նպատակով. որ երբևէ չնկատենք հենց այս պահին ընթացող ցեղասպանությունը. ահագնազդու չափերի հասնող արտագաղթը, ուծացումն ու համընդհանուր բարոյալքումը Սփյուռքում ու հայրենիքում։

...

Chem karcum te inch vor [email protected] etqan [email protected] mtacuma u et npatakov anum senc baner,

karcum em karavarutjan mech el mec e [email protected] nranc ovqer hamozvac en vor [email protected] [email protected] anhrajesth e,

petq e nayev nshel vor vorosh mardik gtnum en vor [email protected] pti mna activ, uxxaki vorpes qaxaqakan xaxaqart (inchpes hreanern en anum - es chem karcum te irenq xexchutjun en qarozum - irenc [email protected] asuma atamn @nd ataman, u irenq et pilisopautjamb el sharjvum en).

ais [email protected] mi guce sxal en irenc hayacqnerum kam metodnerum, baic irenc petq che havasarecnel nranc ovqer mazoxistakan kaif en stanum erb otarazgun patmum en te vonc en mez kotorel

petq e xostovanel sakayn vor mardik ais ameni masin enqan el chen mtorum u - um mot vonc stacvi :) chen el zgum arden (shat jamanak ski vejnern el chi...) - nman mardun vor asum es da xexchutjun e, na @[email protected] viravoranq e tesnum asvaci mech (nuin et xexchutunic - sovor enq irar viravorelu, u arachi reakcian da e).

karcum em es amenin shat kogni parzapes [email protected] u aroxj [email protected] :) (tntesapes, fizikapes, hogepes, baroyapes ev ailn)

Barekamner, xndrum em:

- dzer erexanerin tveq sporti (gone ain depqerum erb hnaravorutjun uneq)

- sovoracreq heteven irenc higienain

- patmeq lav heqjatner (herosneri u barutjan masin, voch te himar kkui kam raqeli u qaqeli masin)

Ete iranq ujex linen - bari el klinen, amen inchi mech irenc dem harcakum chen tesni (abijnik en asum sran grabarov)

U @ndhanrapes, irenc kpahen hangist, mechqnern u [email protected] - uxix, achqeri mech - kyanq, vstahutjun u barutjun (voch te inqnahastatman carav u lktiutjun).

Stex mi hat himar anekdot hisheci - abarancun (knereq) aperacia en anum, heto tanum en box, heto karatei, heto loghi

sirov,

nkarich

Share this post


Link to post
Share on other sites
Ցեղասպանության հետևանքների վերացման վերաբերյալ

Ցեղասպանության ամենածանր, և հավանաբար անբուժելի հետևանքն այն է, որ անպտուղ զոհվում են լավագույնները, տականքն ու թափթփուկը մնում են ողջ ու սերունդ տալիս։

Նույն բանը ցեղի հետ կատարվում է պատերազմներում

Ձեր ասելով մասնակցել եք արցախյան պատերազմին, բայց ողջ եք մնացել: Հետևելով ձեր տրամաբանությանը, կարելի է ձեր իսկ խոսքերը վերագրել անձամբ ձեզ, այսինքն՝ տականք և թափթփուկ:

Share this post


Link to post
Share on other sites
Ձեր ասելով մասնակցել եք արցախյան պատերազմին, բայց ողջ եք մնացել: Հետևելով ձեր տրամաբանությանը, կարելի է ձեր իսկ խոսքերը վերագրել անձամբ ձեզ, այսինքն՝ տականք և թափթփուկ:

Erbeve nman ban chem asel. Avelin, asel em misht vor artsakhyan paterazm yndhanrapes chi eghel, baits da urish tema e.

Bolorovin cheq skhalvum, ceghs taptpuk u takanq anvanelis inqs indz el nkati unem, voch mi banov indz chem arandznacnum, nkaragratsss bolor terutjunnery hajtnaberel em araj im mej, heto mnacjali.

Iharke taptpuk u takanqem. Inchpes karogh em hakarak depqum unenal nman petutyun, ghekavarutyun, drants handurjogh hajrenakicner, duq ajd tvum vorpes lavagujn orinak.

Vahe

Share this post


Link to post
Share on other sites

Արա այ հոգնած! այ փախած! այ թափ այ թփուկ!

Հերիք չի դուրս տաս?

Ռուսի,ամերիկացու ու չինացու թափթպուկից աշխարը չունի!

Շիզոֆրենիայի աստիճանիյա հասցրել քեզ քո քցված էությունը կամ քցվածությունը!

մի քիչ տղամարդավարի տար քո քցված լինելու հետ կապված տառապանքները կամ էլ գնա մի բուռ հող կեր մեռի!

Թե հիմա էլ կասես մեռած եմ թաղած չեմ? որ քեզ Լենինի տեղը դնեն :lol:

ԱՄՈԹԱ ԱՄՈԹ! ԽԵԼՔՍ ԳԼՈՒԽՏ ՀԱՎԱՔԻ! ՔՈ ԹԱՅԵՐԸ ԽՈԶ ԵՆ ՊԱՀՈՒՄ!

Քո տեղը մի հատ դամբուլի ծառ որ լիներ ավելի լավ կլիներ!

Դու էլ նստել էս (թե պպզել էս) քեզ "պարկեշտ" մարդու տեղ ես դրել յանի թե ինքնաքննադատությամբ էս զբաղված!

Դու չգիտեմ ով էս, ում ագենտ էս,ովա քո տերը,դու ում շունն էս , բայց հոգնակի մի խոսա դու քո "գյորա" ծվծվա !

մի հատ մանկական ասացվածք միտքս ընգավ տոոոոշնի քո համարա հորինված"դու կդառնաս բանաստեխծ առ քեզ խիար երկու դեղձ"

կներեք հարգելի մոդեռատորներ չհամբերեցի զոռով զոռով էկավ ընգավ նասկիներիս տակ! :(

26.04.2008 ԲՈՌԴՈ

M.Asatryan

4215.jpg

Edited by Asatryan

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now