Jump to content

Եղիշե Չարենց


Recommended Posts

9

Ես ի՞նչ անեի, քույր իմ, երբ չկար

Այլևս ոչինչ.

Ո՛չ կապույտ հոգուս թևը խելագար,

Ո՛չ կույս աչերիդ ձյունը ամոքիչ:

Ձեռքերդ՝ նիհա՜ր, դալկացա՜ծ, ծարա՜վ,

Պարզել էիր դու -

Ո՞վ գիտե, արդյոք Հյուսի՞ս, թե Հարավ,

Թե՞ - դեպի ստվերն Արևի - հոգու...

Ես ի՞նչ անեի, ի՞մչ աներ հոգիս,

Որ կանչում էր Քե՜զ -

ՈՒ քո հու՜շ դարձած րազը մոգիչ,

Երազը ձյունե, երազն - արևկե՜զ...

Link to post
Share on other sites
  • Replies 118
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Guest Guest12568

ՔԱՄԻՆ

Քամին,

Աշնան քամին

Թռցնում է դեղին նժույգները իրա:

Ինչ-որ մի տեղ հիմա

Հավաքել է մի

Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին

Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

Քամին, Աշնան քամին

Հռնդում է հիմա.

Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար

Սարսափահար դարձած նախիրների նման:

Քամին, Աշնան քամին...

Քաղաքը գորշ ու մութ:

Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,

Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Փողոցները երկա՜ր,

Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,

Փողոցները, որ կան,

Փողոցների ներկան,

Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ,-

Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա:

Քամին,

Աշնան քամին

Մոլորվել է ասյտեղ.

Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:

Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել

Քամին,

Աշնան քամին...

Հռնդում է,

Փնչում,

Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.

Զըրնգում են ահից պատուհաններն հնչուն,

Ու թռչում է քամին,- երկարաթև թռչուն,-

Զարհուրելի, զազիր փողոցների միջով...

Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,

Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,

Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,

Հայացքներում` փոշի և արևամուժ ավազ,-

Քամին, աշնան քամին հարձակվում է ահա

Անօգնական կքած բուլվարների վրա:

Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,

Ցնծոտիներ հագած պառավների նման,-

Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,

Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:

Ծառերը ծե՜ր, հիվանդ,

Ծառերը ծուռ ու չոր,

Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.

Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց

Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով.-

Երբե՛ք,

Երբե՛ք,

Երբե՛ք...

Օ, գթացե՛ք հիմա.

Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,

Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,

Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:

Օ, գթացե՛ք հիմա.

Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք.-

Այս ահռելի, դաժան, հոգեվարքի ժամին`

Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –

Քամին,

Աշնան քամին...

Link to post
Share on other sites
Guest Guest12568

...Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո-

Մարած աչքերով նստեցիր ինձ մոտԼ

Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո:

Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ:

Եվ երբ նայեցիր աչքերով մեռած

Տրտում, հոգևար, կծկտված հոգուս-

Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս`

Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ- երազ...

Ոչ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն:

Մշուշում միայն, մեր հոգու վրա

Թևերն էր փռել մի անտես թռչուն

Ու դողում էին թևերը նրա...

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Դիր մատներդ կույս` աչքերիս վրա-

Հոգևար հոգուս- աչքերիս վրա...

Հոգնեցի կապույտ մշուշից, մովից.

Դի՜ր մատներդ լույս- աչքերիս վրա...

Մահու պես քնքուշ դի՜ր մատներդ սուրբ-

Խոնջացած, անհույս աչքերիս վրա...

Link to post
Share on other sites
Guest Guest12568

"Կապուտաչյա Հայրենիքից"

Կա հոգեկան անհունության մի վայրկան,

Երբ ամեն ինչ սուրբ է թվում ու անբիծ,

Երբ երազ է դառնում տաղտուկ առօրյան

ՈՒ դառնում են ուղևորները ճամփից

Դուռս բաց է ,դուռս բաց է ձեր համար

Օ՛,հեռավոր բարեկամներ ու քույրեր,

Սիրտս վառել է կրակները անմար'

Հին երազները ու կարոտները հրե:

Սիրտս վաղուց ձեր գալուն էր սպասում

Հավատում էր կարոտակեզ ,որ կգաք,

ՈՒ կլինի հանդիպումի երազում

Քաղցր ժպիտ ու խնդություն ու կրակ:

ա՛խ ես գիտեմ , որ դուք կգաք խնդագին,

Լույս կվարեք մառախուղում ու մուժում

ՈՒ մի անմար կարոտանքով կրկնակի,

Ճամփա կնկնեք իրիկնային մշուշում:

Link to post
Share on other sites

Недавно умер отец моего хорошего приятеля, и мы в его документах

нашли следующее стихотворение Чаренца, который он написал в

в Ереванской тюрьме в 1937 г., во всяком случае, под стихом так написано.

Кто хорошо знаком с его произведениями прошу посмотреть, что это такое

и опубликовано ли это стихотворение где нибудь.

Link to post
Share on other sites

Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ,

Քո՛ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս - մեռած աստղի փայլ.

Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է հոգուդ,

Որ երազը չդառնա Գողգոթայի ճանապարհ...

Link to post
Share on other sites

Հոգին չի մեռնում: Մարմինը թաղած երկրային փոսում-

Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում:

Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անտարբեր երկրի,-

Որ պայծառ, մաքուր, դարձերից հետո, - Քո գրկում բերկրի:

Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած մի զոհ,-

Մայրամուտային Եզերքը Կապույտ,- լույս եզերքը Քո...

Link to post
Share on other sites

ԾԻԱԾԱՆԸ

1

Լուսամփոփի՜ պես աղջիկ...............

..................................................... (չեմ գրում, քանի որ արդեն կա)

2

Երեք գույն կա երազային քո երկրում-

Երեք գույն:

Թափանցիկ են այն գույներըքո երկրում-

Քո հոգում:

Դու ժպտում ես. քո լուսավոր աչքերում-

Երեք փայլ.-

ՈՒ բացվում է, կապո՛ւյտ աղջիկ, քո հեռուն

Լուսավառ:

Եվ տեսնում եմ դղյակներդ երկնահուպ,

Գմբեթներդ սեգ:

Եվ հիշում եմ ոսկեծաղիկ մի ասուպ,

Որ ընկավ երեկ:

ՈՒ լսում եմ, որ իրիկվա մշուշում,

Անձրևից հետո,

Իրիկնային զանգակներն են կարկաչում

ՈՒ կանչում են, գոհ:

Եվ տեսնում եմ, որ դաշտերիդ, լճերիդ,

Լո՜ւյս երկրիդ վրա-

Ահա իջել է անապակ ու վճիտ

Մի կապույտ հիմա:

ՈՒ տեսնում եմ իրիկնային կապույտում

Բռնկված կրկին-

Գմբեթներիդ երկնասլաց ու ժպտուն

Խաչերի ոսկին...

Եվ երազի պես պարուրվում է հանկարծ

Երկիրդ իմ հոգում,

Ջինջ երկիրդ՝ աչքերիդ մեջ - միգամած

Իրիկուն...

Link to post
Share on other sites

3

Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,

Որ անցան -

Քո՛ւյր, կապել են քո աչքեում, իմ հոգում -

Ծիածան:

Link to post
Share on other sites

ԿԱՊՈՒՅՏԸ

1

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,

Կապույտը - թախիծ.

Կապույտը կարոտ թափանցիկ, մաքուր,

ՈՒ հստակ, ու ջինջ:

Կապույտը քրոջ աչքերի անհուն

Առավոտն է թաց:

Կապույտում հոգիս մի հին իրիկուն

Անզո՜ր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող

Ղողանջն է զանգի:

Կապույտը - արցունք, ու կապույտը - ցող

Հոգու, երկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում

Երկնքից - երկինք:

Հոգիս - Կապույտի լաբիրինտ;ոսում

Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի

Մանկական սրտում-

Հոսում է, որպես լուսավոր գինի-

Հոգու կապույտում:

Link to post
Share on other sites

2

Արևից առաջ և ոսկուց առաջ-

Տրտո՜ւմ է այնքան.

Խմում է հոգին բաժակը երազ

Այդ կո՛ւյս տրտմության:

Արևից առաջ, երբ կապույտը՝ հեզ,

Սփրթնա՜ծ, գունա՜տ-

Հիվանդ աղջկա երազ է կարծես՝

Աղոտ, լուսակաթ:

Երբ աստղը՝ մի պահ դառնալով անտես՝

Վառվում է հանկարծ:

Երբ տիեզերքը աղոթք է կարծես՝

Հոգու մեջ հանգած:

Երբ դեռ ո՛չ մի ձայն չի՛ ընկնում հոգու

Բաժակի մեջ լուռ:-

Երբ որպես ուրու դեռ քնած ես դու

Կապույտում մաքուր:

Link to post
Share on other sites

Недавно умер отец моего хорошего приятеля, и мы в его документах

нашли следующее стихотворение Чаренца, который он написал в

в Ереванской тюрьме в 1937 г., во всяком случае, под стихом так написано.

Кто хорошо знаком с его произведениями прошу посмотреть, что это такое

и опубликовано ли это стихотворение где нибудь.

Да, опубликованы, и посвящены эти стихи Сталину- узколобому тифлисскому кинто.Перевая строфа примерно так:

Воссел на троне царей,

Узколобый тифлисский кинто,

В хромовых сапогах, в галифе

Превратив трон в фаэтон...

Link to post
Share on other sites

3

Առավոտ կանուխ, երբ արև չկա,

Լուռ զգում եմ ես,-

Որ լուսե հոգին քնած աղջկա

Մոտի՜կ է այնպես:

ՈՒ լսում եմ ես, լսում եմ միայն,

Երազուն - տրտում:

Ժպտում է հոգիս անդորր տրտմության

Գունատ կապույտում:

Զգում ե; հոգիս շրթերի վրա՝

Անմարմին, դողդոջ-

Կապույտ, երկնագույն հանգիստը նրա-

Լուսավո՜ր քրոջ:

Link to post
Share on other sites

4

Քո՛ւյր, արցունքները - մաքուր

Ղողանջներ են, որ

Հղանում են երկնագույն

Զանգ - աչքերդ խոր:

Ղողանջնե՜ր են - լուսավոր,-

Կո՜ւյս թռիչք ու թև՜.

Ղողանջնե՛ր են - թևավո՜ր

ՈՒ թեթև՜, թեթև՜...

Link to post
Share on other sites

5

Երբ չկայիր կարծես դու՝ դղյակում հոգու

Անշշուկ քնած,-

Քո՛ւյր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո-

Կապույտում մնաց:-

Պատուհանից դղյակի ես տեսնում էի

Երկինքները բիլ:

Շրթերիս մեջ, հոգուս մեջ մի խոսք ունեի.

- Քո՛ւյր, քնի՛ր, քնի՛ր...

Միայն զգում էի ես՝ լուռ, տրտում այնպես՝

Որ ամեն ինչում-

Քո լուսավոր էության հարազատ ու հեզ

Կապույտն է շնչում:

Եվ չկայիր կարծես դու՝ դղյակում հոգու

Անշշուկ քնած:

- Քո՛ւյր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո -

Կապույտո՛ւմ մնաց:

Link to post
Share on other sites

ՈՍԿԻՆ

1

Կապույտի՜ մեջ, կապույտի՜ մեջ - արևի ոսկին:

- Քնի՛ր, քնի՛ր, կապու՛յտ աղջիկ, չզարթնես ծեգին:

Կարապները լճերի մեջ, ջրերի վրա

Դեռ քնել են, գեռ նիրհում են. կարթնանան հիմա:

ՈՒ զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն,-

Փախցնում են աստղերի չուն և կանչո՛ւմ, կանչում:

Խա՛չը վանքի, ե՛րգը զանգի - կապույտում վերջին.

- Զարթի՛ր, զարթի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, ու նայի՛ր խաչին...

Նա ոսկի՛ է, երկին՛նք նետած մի կտոր ոսկի.

Նա - մի երազ, ոսկի՛ միրաժ արթնացած խոսքի:

ՈՒ արևի թևը ահա լճերի նիրհում

Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն...

ՈՒ մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՛ս:

Արթնացել են կերպարները ու կանչո՛ւմ են մեզ:

Քո՛ւյր, վայրկյանը սրբազա՛ն է - բռնկում ու մահ.

Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:

ՈՒ կմարի խաչը վանքի կապույտում վերջին.

-Զարթի՛ր, զարթի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, - ու նայի՛ր խաչին...

Link to post
Share on other sites

2

Արևիի ոսկին ինչո՞ւ է փակում

Մեր աչքերը թաց

Երբ՝ կապույտ երազն արթնացած հոգում՝

Նայում ենք հանկարծ:

Երբ բաց ենք անում աչքերս՝ կապույտ,

Աստղային նիրհից,-

Որ տեսնենք ոսկու ծիծաղը՝ անփույթ

Հղացած հրից:

Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,

Ոսկին արևի -

Մենավոր ժամին վերջի՛ն տրտմության՝

Վերջի՛ն բարևի...

Link to post
Share on other sites

3

Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին

Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՛ն հոգին:

ՈՒ սփրթնած դեմքի՛դ վրա - բռնկվող մի փայլ.

Այն արև՛ն է, այն արև՛մ է, աստղայի՛ն եղբայր:

Դու չե՞ս ուզում, դու չե՞ս ուզում արևի ոսկին.

Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին...

Միայն նայի՛ր ու հասկացի՛ր, օ, նայի՛ր ու տե՛ս.-

Մի ոսկեգույն քող են հագել դաշտ, անտառ ու սեզ:

ՈՒ լեռնային, երկինք տանող ձյունածածկ ուղին

հրաժեշտ է տալիս հիմա բիլ մառախուղին...

Եվ ամե՛ն տեղ, ինչպես և այն լեռնուղու վրա-

Բռնկվել է ժպիտ-ոսկին Արևի - Նրա...

Link to post
Share on other sites

4

Օ, նայիր ու տե՛ս, նայի՛ր ու ժպտա,

Ո, նայի՛ր հեռուն.-

Բառվել է ահա մի ոսկի շղթա

Քրոջ աչքերում...

Սփրթնած, գունատ կապույտը արդեն

Չքացավ, չկա.

Ժպտուն, ոսկեփայլ վառվում են քո դեմ

Աչքերն աղջկա:

Շղթան ոսկեգույն, հրաշքի՜ շղթան

Բռնկվել է տե՛ս:

Նայիր ու ժպտա՛, դու ժպտա՛ միայն՝

Արևոտ - ու հեզ...

Եվ թող սո՜ւրբ թվա, որպես կույս հեռուն

Կապույտ մենության -

Արևածագին քրոջ աչքերում

Բռնկված շղթան...

Link to post
Share on other sites

5

Օղակ-օղակ, ոսկեգույն ու հրաշեկ,

Օրորվում են ալիքները լճերի:

- Կապույտ նիրհում սպասումը չմաշե՛ք.

Թող արևը մի նոր բախտի լուր բերի:

Ահա ճերմակ առագաստները՝ ոսկի

Արևի դեմ հարսների պես շիկացած՝

Օրորվելով, նազանքներով, կողք-կողքի -

Ճամփա ընկան դեպի հեռուն ոսկեբաց...

Դեմը, հեռուն, կապուտաչյա ջրերում,

Ոսկենկար դեմքը արև- արքայի -

Հուր-ժպիտի ոսկի թերթեր է թափում,

Որ լաստերի ճանապարհը զարդարի...

Առագաստները ոսկեգույն քող հագած,

Արևելյան հարեսների պես նազանուտ,-

Օրորվելով ճամփա ընկան թևաբաց՝

Դեպի ոսկի հեռաստաններն արևոտ...

Link to post
Share on other sites

6

Հրոտ, հրաշեկ ոսկին արևի՝

Հրդեհված հոգու հովն է երևի...

Հուր հովը հոգու՝ հրդեհված հիմա -

Լեռնային վանքի խաչերի վրա:

Փարվել է վանքի ոսկեթև խաչին՝

Ժպտավառ՝ որպես համբույրն առաջին:

Որպես կարմրությունն այս այրող, հրոտ՝

Հարսնական դեմքիդ՝ ամոթխած կարոտ...

Որպես թափանցիկ կարմրությունն հոսող՝

Այտերիդ վրա՝ ոսկեգույն մի շող...

Link to post
Share on other sites

7

Ես հավատում եմ հասկի շշուկին, խոսքին -

Երբ հագել ես արևի թափանցիկ ոսկին:

Հեռատեսները հացի - ոսկեգույն, ոսկեգույն:

Դու նայեցիր, ժպտացիր իմ գունատ հոգուն:

Աչքերիդ մեջ, հոգուդ մեջ, քո՛ւյր իմ, կա՛ր, քո՛ւյր իմ, կա՛ր՝

Ոսկու շշուկ, ոսկու փայլ, ոսկու ճաճանչ ոսկևառ:

Եվ հոսում էր ոսկեծուփ կապույտից դեպի վար՝

Արտերի գիրկը բերրի՝ մի հեշտություն հրավառ:

ՈՒ ժպտում էր բռնկված ոսկին՝ անշեջ ու անփույթ

Կապույտ հոգուս, աչքերիդ, ու երկնքի՛ մեջ կապույտ:

Եվ հավատում էի ես հասկերի խոսքին,

Ու վառվում էր կապույտում արևի ոսկին...

Link to post
Share on other sites

8

Արևը -որպես մի ոոսկի թիթեռ:

Իսկ երկինքը կա - ու կապույտ է դեռ:

Զնգում են թևերն՝ արնագույն ու վառ.

Այրվում է նա - ինչո՞ւ, ո՞ւմ համար:

Վառվում են, վառվում կապույտում անծիր

Թևերը նրա ու պսակը հիր:

ՈՒ ճախրում է նա - մի ոսկի թիթեռ:

Իսկ երկինքը կա - ու կապույտ է դեռ...

Link to post
Share on other sites

9

ՈՒ թուլացած, ու սփրթնած կմարի

Արևի ոսկին -

Վերջին անգամ եզերքի մոտ կամարի

Բռնկված կրկին:

ՈՒ կապույտը՝ արևի մոտ շիկացած,

Վարդագույն -

Քո՛ւյր, կփռի դեմքիդ վրա - ամոթխած

Կարմրություն:

ՈՒ կապույտը, ձուլված ոսկուն, հեռուներում

Կամարի -

Քո՛ւյր, հոգուս մեջ, աչքերիդ մեջ, երկինքներում-

Կմարի...

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...