Jump to content

Հայ երգանի


Recommended Posts

  • Replies 386
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

hov sarer, zov sarer, mankutyuns et berek......."

Դա Գուսան Աշոտի երգն է:

Մի անեկդոտ նույնիսկ կար այդ երգի մասին:

Գինոսը գնում է գյուղով, մեկ ել տեսնում է թե ինչպես մեկը,երգում է այդ երգը ու Վոլգա մեքենան լվանում: Ճանաչում է սրան, ու ասում.

- Եղբայր, եթե մանկությունդ ետ բերենք, հիմա ոչ թե ԳԱԶ-24 պիտի լողացնեիր, այլ էշ :p

Edited by Karmir
Link to post
Share on other sites
Satenik, mi hrashali qajlerg unenq "Yeleq qajer Hajkazun", xosqer@ karogh a imanas?

Վասպուր, սա՞ նկատի ունես:

ԲԱ՜Մ, ՓՈՐՈՏԱՆ

Հ. Ղ. Ալիշան

Բա՜մ, փորոտան բարձուստ բոմբյունք

Այրարատյան դաշտն ի վայր,

Արի արանց արյունք եռանդն

առատանան ի հրազայր,

Հրավեր հայրենյաց հըռչակի ընդհանուր,

Հոգիդ Հայկազանց բորբոքին ի հուր,

Որք երկնավորի պսակին ենք կարոտ

ՈՒ որ երկնավորիս փառաց արկնահորդ:

Հապո՜ն արի արանց մակունք,

Հայրենավրեժըդ Հայկազունք,

Հապո՜ն ի զեն գունդագուդ

Եռյալ ի պար թունդ ի թունդ՝

Ի զե'ն ի վրեժ, օ՜ն անդր առաջ,

Ի զե'ն ի վրեժ, մի' ձախ մի' աջ,

Օ՜ն անդր առա'ջ մի' ձախ մի աջ',

Օ՜ն անդր առա'ջ, առաջ, առաջ,

Հապո՜ն առա'ջ:

Link to post
Share on other sites

չէ,Սաթենիկ ջան, ստեմարի ասածն ա,"Զանգեզուր" կինոից… Բայց քո գրածն ել ,հաճելի անակնկալ էր,տատս էր արտասանում,մոռացել էի…

Link to post
Share on other sites
չէ,Սաթենիկ ջան, ստեմարի ասածն ա,"Զանգեզուր" կինոից… Բայց քո գրածն ել ,հաճելի անակնկալ էր,տատս էր արտասանում,մոռացել էի…

Ի միջի այլոց չտեսնված քայլերգ է: Բարձր մակարդակի գործ է: Լավ, քո ասածը կշարունակեմ փնտրել:

Link to post
Share on other sites

Liya

Պլաններս պոխվեցին անձրև եկավ ,ոչ մի տեղ չգնացի ,ուրեմն գրեմ այսօր քո ուզած երգի բառերը

Հով սարեր ,մով սարեր

Ես հիշում եմ մեր սարերի լանջերը,

Աղբյուրների սառ ջրերի կանչերը,

Հովիվների կրակների պես անմար

Սարի եղնիկ յարիս սև-սև աչերը:

Հով սարեր ,մով սարեր,

Մանկությունս ետ բերեք,

Ծաղիկների ծով սարեր:

Ես հիշում եմ մորս ձայնը սարերում,

Ոչխարների մակաղելը քարերում,

Հովիվների սրինգների ձայնն անուշ

Սարին նստած թուխ ամպերի հովերում:

Հով սարեր ,մով սարեր,

Մանկությունս ետ բերեք,

Ծաղիկների ծով սարեր:

Մեր սարերի ծաղկունքն է իմ սրտի մեջ,

Նրանց անուշ բուրմունքն է իմ սրտի մեջ

Ծաղկի բույրով,հովի շնչով հագեցած

Մեր երգերի ակունքն է իմ սրտի մեջ

Հով սարեր ,մով սարեր,

Մանկությունս ետ բերեք,

Ծաղիկների ծով սարեր:

Link to post
Share on other sites

Vaspuri asats yerq@ shat tsanot e, u haytni e vonts vor.

Dranits mi hatvats, i mighiarelots, ergum e Maya Margaryan@ "Zinvor es" yergum. Ay ays yerqn em asum:

Yeleq qagher Haykazun

Yeleq qagher Haykazun

Ukhtenq vrezh Hayrenyats hoghum,

Yev pttenq aniv@ mardkutyan.

Edited by Karmir
Link to post
Share on other sites
Vaspuri asats yerq@ shat tsanot e, u haytni e vonts vor.

Dranits mi hatvats, i mighiarelots, ergum e Maya Margaryan@ "Zinvor es" yergum. Ay ays yerqn em asum:

Yeleq qagher Haykazun

Yeleq qagher Haykazun

Ukhtenq vrezh Hayrenyats hoghum,

Yev pttenq aniv@ mardkutyan.

Հա՜, լսել եմ դա... Բայց դա երիտասարդ երգերից չէ՞:

Link to post
Share on other sites
  • 3 months later...
ԷՍ ԳԻՇԵՐ, ԼՈՒՍՆԱԿ ԳԻՇԵՐ

ժողովրդական

Էս գիշեր, լուսնակ գիշեր,

Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,

Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,

Ձյունն եկեր, գետին նախշեր.

Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա,

Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:

Թուշդ դեմ արա, պաչեմ,

Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,

Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,

Կեռ ունքեր, սիրուն աչքեր.

Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա,

Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:

Ա՜յ գիշեր, դարձիր տարի,

Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,

Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,

Հացս թող լինի գարի.

Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա,

Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:

Մենակ յարս ինձ համար,

Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,

Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,

Սրտով խոսքը կատարի.

Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա,

Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:

:blink: …նոր նկատեցի,վոնց որ "վուդու"ի զակլыնանы լինի :lol:

Edited by Vaspur
Link to post
Share on other sites
  • 1 month later...

Es erg@ karox e mekd lsac lineq? Erb poqr ei, tifliseci paps er ergum :rolleyes: :

Taremuti erekoyan

Mayrs txec karkandak

Mej@ drec honi koriz

Ibrev baxti nshanak

Karkandak@ bazhanelis

Korizn @nkav indz bazhin

Exbayrners pntpntalov

Naxandzecin im baxtin

Link to post
Share on other sites
  • 3 months later...
Es erg@ karox e mekd lsac lineq? Erb poqr ei, tifliseci paps er ergum  :rolleyes: :

Taremuti erekoyan

Mayrs txec karkandak

Mej@ drec honi koriz

Ibrev baxti nshanak

Karkandak@ bazhanelis

Korizn @nkav indz bazhin

Exbayrners pntpntalov

Naxandzecin im baxtin

:wow: Ablertus im mayriknela cnvel Tbilisiyum, bayc paps tats mayrs ,bolornel maqur hayer en,mayrikis cnoxnernel en aprum tiflis :yes: u inchna zarmanalin..vor Tiflis em gnacel,es erg@ amboxjutyamb che bayc shatem lsel meceric, u ergi imastnel tenc el ka. misht kopek en dnum :yes:

:victory:

Edited by Ani
Link to post
Share on other sites

Խան բաջի

Երթանք կալը,բռնենք պարը,

Խան բաջի,

Թող չիմանա քո գիժ տալը,

Խան բաջի,

Դու խորոտ ես ,քան քո տալը,

Խան բաջի

ՈՒսիդ շալը,ծնկիդ ծալը

Խան բաջի

Երթանք կալը ,ցույց տուր խալը

Խան բաջի

Դու խորոտ ես ,քան քո տալը

Խան բաջի

Երթանք բաղը,բռնենք խաղը,

Խան բաջի,

Քաղենք բարը, թողնենք թաղը

Խան բաջի:

Երթանք ձորը,բռնենք լորը,

Խան բաջի,

Փեշքեշ տանենք քո ախպորը

Խան բաջի

Դու խորոտ ես ,քան քո տալը

Խան բաջի:

Link to post
Share on other sites
  • 2 months later...

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾ

Խոսք` Մուշեղ Իշխանի

Արթուր Մեսչյան

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած

Մոմի լոյսով` խաւարի մէջ համատարած

Կը հալածես դու տեսիլքներ արեւավառ

Կը խարխափես բայց խաւարին չես հաւատար:

Արցունքներիդ միգամածին խորէն տմոյն

Գիտես նայել արշալոյսի ճաճանչներին

Սգի քօղի տակ յուսալից դու սիրահար`

Կը տառապես եւ վշտերիդ չես հաւատար:

Վզիդ շղթայ եւ թեւերիդ ծանր կապանք`

Դու կը փորձես արծիւներին վայել ճախրանք

Եւ այս կեանքի մեծ բանտի մէջ բազմակամար

Դու կը խեղդուես` շղթաներիդ չես հաւատար:

Փուշ ու տատասկ քեզ կ'արիւնեն ճամփիդ վրայ,

Բայց խոցոտուած քո մատներով արիւնլուայ

Դու կ'որոնես ծաղիկների հոգին պայծառ,

Ցաւից կ'ոռնաս եւ ցավերիդ չես հաւատար:

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած

Քո ձեռքերով հողին կը տաս կեանքեր ծաղկած

Կը զգաս դէմքիդ մահուան քամին եւ հողմավար

Կ'ընկնես անշունչ, սակայն մահուան չես հաւատար:

Link to post
Share on other sites
  • 3 months later...

Ժողովուրդ ջան, երեխա ժամանակ մի երգ եմ լսէլ, բայց հիմա միայն մի քանի բառ եմ հիշում «Հարալո, հարալո, հարալո ջան, սիրուն կաքավ, նախշուն կաքավ, ձէռիցս թռավ ջուրն ընկավ», միգուցե որեվե մեկը գիտի բառերը:

Link to post
Share on other sites

Ժողովուրդ ջան, երեխա ժամանակ մի երգ եմ լսէլ, բայց հիմա միայն մի քանի բառ եմ հիշում «Հարալո, հարալո, հարալո ջան, սիրուն կաքավ, նախշուն կաքավ, ձէռիցս թռավ ջուրն ընկավ», միգուցե որեվե մեկը գիտի բառերը:

Աշոտ , եթե հիշեք մի երգու տող էլ այդ երգից ,ես կնայեմ երգարանում , ազատ ժամանակ:Այդպես դժվար է փնտրելը :)

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...