Arin-Berd Posted July 5, 2004 Report Share Posted July 5, 2004 «Հինգալա» Որևե մեկը բառերը ունի՞: Quote Link to post Share on other sites
puschkin Posted July 5, 2004 Report Share Posted July 5, 2004 «Հինգալա» Որևե մեկը բառերը ունի՞: Hin galla Quote Link to post Share on other sites
Arin-Berd Posted July 5, 2004 Report Share Posted July 5, 2004 Hin galla Большое спасибо! Quote Link to post Share on other sites
Romeo Posted July 6, 2004 Report Share Posted July 6, 2004 puschkin ջան, շնորհակալություն նոտաների համար: Quote Link to post Share on other sites
puschkin Posted July 7, 2004 Report Share Posted July 7, 2004 puschkin ջան, շնորհակալություն նոտաների համար: Չարժի: Ժամանակ լինի, էլի կդնեմ: Ո՞ր երգերն են պետք: Կարող է ունենամ: Quote Link to post Share on other sites
Karmir Posted July 9, 2004 Report Share Posted July 9, 2004 (edited) hov sarer, zov sarer, mankutyuns et berek......." Դա Գուսան Աշոտի երգն է: Մի անեկդոտ նույնիսկ կար այդ երգի մասին: Գինոսը գնում է գյուղով, մեկ ել տեսնում է թե ինչպես մեկը,երգում է այդ երգը ու Վոլգա մեքենան լվանում: Ճանաչում է սրան, ու ասում. - Եղբայր, եթե մանկությունդ ետ բերենք, հիմա ոչ թե ԳԱԶ-24 պիտի լողացնեիր, այլ էշ Edited July 9, 2004 by Karmir Quote Link to post Share on other sites
Satenik Posted July 10, 2004 Author Report Share Posted July 10, 2004 Satenik, mi hrashali qajlerg unenq "Yeleq qajer Hajkazun", xosqer@ karogh a imanas? Վասպուր, սա՞ նկատի ունես: ԲԱ՜Մ, ՓՈՐՈՏԱՆ Հ. Ղ. Ալիշան Բա՜մ, փորոտան բարձուստ բոմբյունք Այրարատյան դաշտն ի վայր, Արի արանց արյունք եռանդն առատանան ի հրազայր, Հրավեր հայրենյաց հըռչակի ընդհանուր, Հոգիդ Հայկազանց բորբոքին ի հուր, Որք երկնավորի պսակին ենք կարոտ ՈՒ որ երկնավորիս փառաց արկնահորդ: Հապո՜ն արի արանց մակունք, Հայրենավրեժըդ Հայկազունք, Հապո՜ն ի զեն գունդագուդ Եռյալ ի պար թունդ ի թունդ՝ Ի զե'ն ի վրեժ, օ՜ն անդր առաջ, Ի զե'ն ի վրեժ, մի' ձախ մի' աջ, Օ՜ն անդր առա'ջ մի' ձախ մի աջ', Օ՜ն անդր առա'ջ, առաջ, առաջ, Հապո՜ն առա'ջ: Quote Link to post Share on other sites
Gayane Posted July 10, 2004 Report Share Posted July 10, 2004 Я думала я написала эту песню : Нет? Смотрела в списке? Напишу в понедельник. Жди Quote Link to post Share on other sites
Vaspur Posted July 10, 2004 Report Share Posted July 10, 2004 չէ,Սաթենիկ ջան, ստեմարի ասածն ա,"Զանգեզուր" կինոից… Բայց քո գրածն ել ,հաճելի անակնկալ էր,տատս էր արտասանում,մոռացել էի… Quote Link to post Share on other sites
Satenik Posted July 10, 2004 Author Report Share Posted July 10, 2004 չէ,Սաթենիկ ջան, ստեմարի ասածն ա,"Զանգեզուր" կինոից… Բայց քո գրածն ել ,հաճելի անակնկալ էր,տատս էր արտասանում,մոռացել էի… Ի միջի այլոց չտեսնված քայլերգ է: Բարձր մակարդակի գործ է: Լավ, քո ասածը կշարունակեմ փնտրել: Quote Link to post Share on other sites
Gayane Posted July 11, 2004 Report Share Posted July 11, 2004 Liya Պլաններս պոխվեցին անձրև եկավ ,ոչ մի տեղ չգնացի ,ուրեմն գրեմ այսօր քո ուզած երգի բառերը Հով սարեր ,մով սարեր Ես հիշում եմ մեր սարերի լանջերը, Աղբյուրների սառ ջրերի կանչերը, Հովիվների կրակների պես անմար Սարի եղնիկ յարիս սև-սև աչերը: Հով սարեր ,մով սարեր, Մանկությունս ետ բերեք, Ծաղիկների ծով սարեր: Ես հիշում եմ մորս ձայնը սարերում, Ոչխարների մակաղելը քարերում, Հովիվների սրինգների ձայնն անուշ Սարին նստած թուխ ամպերի հովերում: Հով սարեր ,մով սարեր, Մանկությունս ետ բերեք, Ծաղիկների ծով սարեր: Մեր սարերի ծաղկունքն է իմ սրտի մեջ, Նրանց անուշ բուրմունքն է իմ սրտի մեջ Ծաղկի բույրով,հովի շնչով հագեցած Մեր երգերի ակունքն է իմ սրտի մեջ Հով սարեր ,մով սարեր, Մանկությունս ետ բերեք, Ծաղիկների ծով սարեր: Quote Link to post Share on other sites
Liya Posted July 11, 2004 Report Share Posted July 11, 2004 Թանկագին Գայանե Անչափ շնորհակալ եմ բառերի համար: P.S. Ամեն օր բացում էի, հույսով, որ կգրեն ... Quote Link to post Share on other sites
Karmir Posted July 17, 2004 Report Share Posted July 17, 2004 (edited) Vaspuri asats yerq@ shat tsanot e, u haytni e vonts vor. Dranits mi hatvats, i mighiarelots, ergum e Maya Margaryan@ "Zinvor es" yergum. Ay ays yerqn em asum: Yeleq qagher Haykazun Yeleq qagher Haykazun Ukhtenq vrezh Hayrenyats hoghum, Yev pttenq aniv@ mardkutyan. Edited July 17, 2004 by Karmir Quote Link to post Share on other sites
Satenik Posted July 17, 2004 Author Report Share Posted July 17, 2004 Vaspuri asats yerq@ shat tsanot e, u haytni e vonts vor. Dranits mi hatvats, i mighiarelots, ergum e Maya Margaryan@ "Zinvor es" yergum. Ay ays yerqn em asum: Yeleq qagher Haykazun Yeleq qagher Haykazun Ukhtenq vrezh Hayrenyats hoghum, Yev pttenq aniv@ mardkutyan. Հա՜, լսել եմ դա... Բայց դա երիտասարդ երգերից չէ՞: Quote Link to post Share on other sites
Vaspur Posted November 9, 2004 Report Share Posted November 9, 2004 (edited) ԷՍ ԳԻՇԵՐ, ԼՈՒՍՆԱԿ ԳԻՇԵՐ ժողովրդական Էս գիշեր, լուսնակ գիշեր, Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜, Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, Ձյունն եկեր, գետին նախշեր. Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա, Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա: Թուշդ դեմ արա, պաչեմ, Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜, Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, Կեռ ունքեր, սիրուն աչքեր. Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա, Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա: Ա՜յ գիշեր, դարձիր տարի, Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜, Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, Հացս թող լինի գարի. Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա, Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա: Մենակ յարս ինձ համար, Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜, Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, Սրտով խոսքը կատարի. Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա, Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա: ← …նոր նկատեցի,վոնց որ "վուդու"ի զակլыնանы լինի :lol: Edited November 9, 2004 by Vaspur Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 10, 2004 Author Report Share Posted November 10, 2004 Ինձ թվում ա սա շատ հին երգերից ա: Էն ամենահներից: Սրա երաժշտությունը շատ լավն ա: Quote Link to post Share on other sites
Vaspur Posted November 10, 2004 Report Share Posted November 10, 2004 (edited) .լսել եմ, սուրմալեցու կատարմամբ… .հետն էլ "գյոնդ"էին բռնել Edited November 10, 2004 by Vaspur Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 10, 2004 Author Report Share Posted November 10, 2004 Սուրմալեցո՞ւ Quote Link to post Share on other sites
Vaspur Posted November 10, 2004 Report Share Posted November 10, 2004 Quote Link to post Share on other sites
Ablertus Posted December 11, 2004 Report Share Posted December 11, 2004 Es erg@ karox e mekd lsac lineq? Erb poqr ei, tifliseci paps er ergum : Taremuti erekoyan Mayrs txec karkandak Mej@ drec honi koriz Ibrev baxti nshanak Karkandak@ bazhanelis Korizn @nkav indz bazhin Exbayrners pntpntalov Naxandzecin im baxtin Quote Link to post Share on other sites
Ani Posted March 24, 2005 Report Share Posted March 24, 2005 (edited) Es erg@ karox e mekd lsac lineq? Erb poqr ei, tifliseci paps er ergum : Taremuti erekoyan Mayrs txec karkandak Mej@ drec honi koriz Ibrev baxti nshanak Karkandak@ bazhanelis Korizn @nkav indz bazhin Exbayrners pntpntalov Naxandzecin im baxtin ← Ablertus im mayriknela cnvel Tbilisiyum, bayc paps tats mayrs ,bolornel maqur hayer en,mayrikis cnoxnernel en aprum tiflis u inchna zarmanalin..vor Tiflis em gnacel,es erg@ amboxjutyamb che bayc shatem lsel meceric, u ergi imastnel tenc el ka. misht kopek en dnum Edited March 24, 2005 by Ani Quote Link to post Share on other sites
Gayane Posted March 31, 2005 Report Share Posted March 31, 2005 Խան բաջի Երթանք կալը,բռնենք պարը, Խան բաջի, Թող չիմանա քո գիժ տալը, Խան բաջի, Դու խորոտ ես ,քան քո տալը, Խան բաջի ՈՒսիդ շալը,ծնկիդ ծալը Խան բաջի Երթանք կալը ,ցույց տուր խալը Խան բաջի Դու խորոտ ես ,քան քո տալը Խան բաջի Երթանք բաղը,բռնենք խաղը, Խան բաջի, Քաղենք բարը, թողնենք թաղը Խան բաջի: Երթանք ձորը,բռնենք լորը, Խան բաջի, Փեշքեշ տանենք քո ախպորը Խան բաջի Դու խորոտ ես ,քան քո տալը Խան բաջի: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted June 11, 2005 Report Share Posted June 11, 2005 ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾ Խոսք` Մուշեղ Իշխանի Արթուր Մեսչյան Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած Մոմի լոյսով` խաւարի մէջ համատարած Կը հալածես դու տեսիլքներ արեւավառ Կը խարխափես բայց խաւարին չես հաւատար: Արցունքներիդ միգամածին խորէն տմոյն Գիտես նայել արշալոյսի ճաճանչներին Սգի քօղի տակ յուսալից դու սիրահար` Կը տառապես եւ վշտերիդ չես հաւատար: Վզիդ շղթայ եւ թեւերիդ ծանր կապանք` Դու կը փորձես արծիւներին վայել ճախրանք Եւ այս կեանքի մեծ բանտի մէջ բազմակամար Դու կը խեղդուես` շղթաներիդ չես հաւատար: Փուշ ու տատասկ քեզ կ'արիւնեն ճամփիդ վրայ, Բայց խոցոտուած քո մատներով արիւնլուայ Դու կ'որոնես ծաղիկների հոգին պայծառ, Ցաւից կ'ոռնաս եւ ցավերիդ չես հաւատար: Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած Քո ձեռքերով հողին կը տաս կեանքեր ծաղկած Կը զգաս դէմքիդ մահուան քամին եւ հողմավար Կ'ընկնես անշունչ, սակայն մահուան չես հաւատար: Quote Link to post Share on other sites
Ашот Posted September 29, 2005 Report Share Posted September 29, 2005 Ժողովուրդ ջան, երեխա ժամանակ մի երգ եմ լսէլ, բայց հիմա միայն մի քանի բառ եմ հիշում «Հարալո, հարալո, հարալո ջան, սիրուն կաքավ, նախշուն կաքավ, ձէռիցս թռավ ջուրն ընկավ», միգուցե որեվե մեկը գիտի բառերը: Quote Link to post Share on other sites
Gayane Posted September 29, 2005 Report Share Posted September 29, 2005 Ժողովուրդ ջան, երեխա ժամանակ մի երգ եմ լսէլ, բայց հիմա միայն մի քանի բառ եմ հիշում «Հարալո, հարալո, հարալո ջան, սիրուն կաքավ, նախշուն կաքավ, ձէռիցս թռավ ջուրն ընկավ», միգուցե որեվե մեկը գիտի բառերը: Աշոտ , եթե հիշեք մի երգու տող էլ այդ երգից ,ես կնայեմ երգարանում , ազատ ժամանակ:Այդպես դժվար է փնտրելը Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.