SAS Posted February 18, 2004 Report Share Posted February 18, 2004 Հետաքրքիր է, ի՞նչ ընդհանուր բան կա «կաղամբ» եւ «կաղանդ» (կաղանդ պապ) բառերի միջև, չհաշված արտաքին նմանությունը: Դժվար թե կաղ- արմատը միանշանակ լինի, եթե հաշվի առնենք, որ կաղ- արմատով կազմված բառերը տարբեր իմաստ ունեն (կաղ, կաղալ, կաղապար, կաղկանձել, կաղամախի և այլն): Մի բան էլ. կաղ արմատի քալ ձևը մեր բարբառում օգտագործվում է թթու, խակ, տհաս (քալ խնձոր, քալ ծիրան, ցոգոլ) իմաստով: Կարելի է ենթադրել, թե կաղամբ(քալամ) բառը անմիջական կապ ունի թթու(թթու դրված, թթվեցրած) բառի հետ: Ի՞նչ կասես, SAS Stemar, իմ կարծիքով, կաղանդը լատիներեն Calendae-ից է՝ ամսվա առաջին օրը Հին Հռոմում: Այսօր կնայեմ Աճառյանի բառարանը: Ահա թե ինչ գտա Համացանցում calendar - from L. calendarium "account book," from kalendae "calends" the first day of the Roman month -- when debts fell due and accounts were reckoned -- from calare "to announce solemnly, call out," as the priests did in proclaiming the new moon that marked the calends, from PIE base *kel- (cf. Gk. kaleo "I call," O.H.G. halan "to call," Lith. kalba "language"). Taken by the early Church for its register list of saints and their feast days. The -ar spelling in Eng. is 17c. to differentiate it from the now obscure calender "cloth-presser" (from M.L. calendra, from L. cylindrus, from the shape of the machine used). КАЛЕНДА'РЬ [лат. calendarium \ Calendae календы (первый день месяца)] -- 1) система счисления времени, основанная на периодичности явлений природы: смене времен года (солнечный к.), смене фаз Луны (лунный к.); юлианский к. (старый стиль) -- летосчисление, введенное при Юлии Цезаре (46 г. до н. э.), в котором чередуются три года по 365 суток и четвертый (високосный) год в 366 суток; отставание юлианского календаря от истинного солнечного составляет 1 сутки в 128 лет; григорианский к. (новый стиль) установлен в 1582 г. папой Григорием XIII, передвинувшим счет на 10 суток вперед для устранения отставания от истинного солнечного календаря, накопившегося в юлианском календаре; отставание григорианского календаря от истинного солнечного составляет 1 сутки в 3280 лет; в России григорианский к. введен в 1918 г.; республиканский (революционный) к. -- календарь, введенный во Франции в 1793 г. и просуществовавший до 1 января 1806 г.; в нем 12 месяцев Quote Link to post Share on other sites
SAS Posted February 18, 2004 Report Share Posted February 18, 2004 Ահա թե ինչի՞ց է ծագել անգլերեն կաղամբը. cabbage - from L. caput "head." . Իսկ caput-ից капуста-ն՝ մի քայլ է: Ի՞նչ եք կարծում: Quote Link to post Share on other sites
SAS Posted February 18, 2004 Report Share Posted February 18, 2004 Աճառյանը գրում է՝ Կաղամբ - փոխառյալ պարսկերեն kalam-ից,որը Ատրպատականի թուրքերի(ազերիների) մոտ դարձել է «քյալամ»:Իսկ օսման թուրքերը կաղամբին ասում են lahana: Ահա թե ինչու հայերեն բարբառներում օգտագործում են և քյալամ\քալամ, և լախանա: Quote Link to post Share on other sites
Vaspur Posted February 18, 2004 Report Share Posted February 18, 2004 նույնպես էլ վանաբառբառում "կոտ"..=caput "head." իսկ: капуста ասում են նաև թրքերը Սև թովի մոտ ապրող (լազերը),բայց ասում են սպիտակ կաղամբին,մնացածը էլի "լահանա"է,էտ էլ րուսներից ա մնացել .հայտնի է,վոր կաղամբը եվրոպա հռոմեացիներն են բերել Quote Link to post Share on other sites
stemar Posted February 18, 2004 Report Share Posted February 18, 2004 հայերեն................կաղամբ(քալամ)............ածուխ...........ածխաթթու ֆրանսերեն............chou..........................charbon.......carbonique անգլերեն...............cabbage.....................coal............carbonic գերմաներեն...........Kohl...........................Kohle..........Kohlensauere հոլանդերեն............kool...........................kool............koolzuur իսպաներեն............col.............................carbon........carbonico իտալերեն..............cavolo.........................carbone......carbonico Հետաքրքիր է, որ կաղամբ(քալամ) և ածուխ բառերը հոլանդերենում նույն կերպ է գրվում (kool), իսկ գերմաներենում՝ ընդամենը 1 տառի տարբերությամբ (Kohl, Kohle): Դժվար թե սա պատահականություն լինի: Հետաքրքիր է, «ածուխ»ը ինչպե՞ս գրվում պարսկերենում: Քիմիկոսները ածխից ածխաթթվի կամ ավելի ընհանրացված՝ թթվի (ԹԹՈՒ) անցնելու համար կանեին մեկ կամ մաքսիմում երկու քայլ: Հիմա հիշենք, որ քալամ բառի հետ կարծես թե ներքուստ կապ չունեցող «քալ» արմատը մեր բարբառով նշանակում է թթու ( քալ խնձոր=թթու խնձոր=ցոգոլ): Հետևությունը թողնում եմ ֆորումի մասնակիցներին: Quote Link to post Share on other sites
Vaspur Posted February 18, 2004 Report Share Posted February 18, 2004 ..stemar jan, "qal" nshanakum a(voch hajeren):"xak" asenq: "..qal glux" :lol: Quote Link to post Share on other sites
stemar Posted February 18, 2004 Report Share Posted February 18, 2004 Կաղամբի Վանի բարբառային «ԿՈՏ» տարբերակը առաջին անգամ եմ լսում Vaspur-ից: «Կոտ» Մուշ-Ալաշկերտի բարբառով նշանակում է «գլուխ»: Դե կաղամբը ինչ-որ տեղ նման է գլխի: :lol: Գլուխ ասելիս մի ուրիշ թրքերե՞ն թե՞ պարսկերեն բառ հիշեցի՝ քյալ(լ)ա: Գուցե սա՞ էլ կապ ունի կաղամբի հետ՝ Կաղամբ-Գլուխ-Կոտ-Քյալա-Քյալամ-Քալամ ձմռան գլոխ էլ աղ դնինքь, փաթաթեսի խետ կուտինքь Vaspur, էտ «փաթաթես»ը ինչա՞, լաո,կարողա՞ կառտոլնա (potatoes ինգլիզ): Դուզն որ ըսեմ,առաջին անգամնա կլսեմ, որ խայեր կառտոլին կարտոֆիլ, կարտոշկաից բացի ինգլիզի ըսած փաթաթես լե են ըսե: Էտ փաթաթեսը հալբաթ էն ինգլիզ(անգլիացի) ու էմրգացի(ամերիկացի) խոքի գողցողներն (միսիոներներ) են Վան բերե: Կհիշամ, մեր գեղ մեկըմ կար, անունը Ինգլիզ էր, փախեփախի վախտ Էրգրեն փախած: :lol: Quote Link to post Share on other sites
Karmir Posted February 18, 2004 Report Share Posted February 18, 2004 Ես էլ իգդիրցի եմ, ժողովուրդ ջան: Բայց բարբառ չգիտեմ : Մեջներդ իգդիրցի կա : Կա՛: Ես մինիմում 1/8-ով իգդիրցի եմ: Quote Link to post Share on other sites
Vaspur Posted February 18, 2004 Report Share Posted February 18, 2004 (edited) ..картошка,կաՌտոԼ-երևի ասել են արևելյան Հայաստանում, Վանում ասել են փաթաթես,ինպես հույները,իսկ իտալերեն-պատատա ե..ու ,հայտնի ա,վոր կաՌտոլը եվրոպացիք բերեցին ամերիկաից,էն տեղից ել մեր մոտ եկավ "կոտ" վանաբառբառով էլ ա գլուխ,բայց կաղամբին ել էն (էին)ասում Edited February 18, 2004 by Vaspur Quote Link to post Share on other sites
stemar Posted February 18, 2004 Report Share Posted February 18, 2004 Vaspur ջան, հասկանալի է, որ կառտոլը ամերիկայից է բերվել եվրոպացիների կողմից, որ իսպանացիք ու իտալացիք ասել են patata, ֆրանսիացիք ու հոլանդացիք կառտոլին ասում են գետնախնձոր (ֆր. pomme de terre, հոլ. aardappel), (չնայած, որ մեր իմացած գետնախնձորն բոլորովին ուրիշ բույս է՝ ուրիշ համով ), անգլիացիք՝ potato(es), իսկ գերմանացիք՝ Kartoffel, որը ռուսների картофель-ով փոխանցվել հայերեն՝ կարտոֆիլ, դառնալով մեր առօրյա խոսակցական-բարբառային ԿԱՌՏՈԼը: :lol: Հարցը դա չէ: Հարցը էն է, որ,երբ կարդացի «փաթաթես» բառը ինձ թվաց թե ինկատի ունես «փաթաթուկ» կամ «պատատուկ» բույսը, որը չգիտեմ գիտես թե չէ , մոլախոտ է և ուրիշ բույսերին փաթաթվելով է աճում: Մտածեցի, թե վանեցիք երեվի աղ դրած տառեղը պատատուկ հետ են կերել :lol: Բայց կասկածում էի, թե պատատուկը ուտվող բույս է թե չէ: Հետո մտածեցի,- Խեղճ վանեցի, երևի էստեղ են ասել. «Նաչարը կուտի բանջարը»: :lol: Ապրի արևդ Vaspur ջան, ինձ մեղքի տակից հանեցիր: Ես ի՞նչ իմանայի, որ վանեցին կառտոլին փաթաթես է ասում: Quote Link to post Share on other sites
Satenik Posted February 19, 2004 Author Report Share Posted February 19, 2004 Կա՛: Ես մինիմում 1/8-ով իգդիրցի եմ: Quote Link to post Share on other sites
Gayane Posted February 19, 2004 Report Share Posted February 19, 2004 Հայեր, պարզվում է, որ "կաղամբ" բառը պարսկական ծագում ունի: Սաթենիկ "ջան "բառը նույնպես պարսկականա՞: Լսի մի հատ պարսիկի հետ եմ ծանոթացել( 'երկար բարակ պատմելու բանա,մի օր կպատմեմ) ասումա իրենք Էլ են այդ բառը օգտագործում : Quote Link to post Share on other sites
Vaspur Posted February 19, 2004 Report Share Posted February 19, 2004 (edited) .պահոո..էս արդեն գործը "ջան" ասելու՞ն ա հասել... պատմի, պատմի մենք էլ իմանանք Edited February 19, 2004 by Vaspur Quote Link to post Share on other sites
Satenik Posted February 19, 2004 Author Report Share Posted February 19, 2004 Գայանե, ես որ Ամերիկայում էի, էնտեղ ինձ հետ մի պարսկուհի էր սովորում: ճիշտն ասած էն բոշա պարսիկներից էր, որ ամերիկացի էին դառնում ու հայհոյում էին իրենց Իրանը: Մերոնց մեջ էլ կան էդպիսի բոշեք, գիտես: Ես մի անգամ ջերմ խոսեցի Իրանի մասին, դե Նահանգներում ամեն երկիր էլ մակարդակով է երևում : Սա շատ սառը արձագանքեց, ուղակի չարձագանքեց: Ես էլ մտքիս մեջ ասեցի թքած քեզ վրա, ու այլևս չէի շփվում հետը: Հետո մի անգամ հրաժեշտի երեկո էինք կազմակերպել, կուրս էինք ավարտում, էլ իրար հետ չէինք սովորելու: Ես բոլորին հաջող էի ասում, որ հասա սրան, բերանիցս չգիտեմ ինչու թռավ էդ "ջան" բառը: Սա էդ "ջանի" վրա ուղակի հալվեց, փաթաթվեց ինձ ու համբուրեց: Էդտեղ ես իմացա, որ դրանք էլ են էդ բառը օգտագործում : Quote Link to post Share on other sites
crimson Posted February 19, 2004 Report Share Posted February 19, 2004 "jan" bary shat azger en ogtagortsum. Parsikneric shat em lsel, bajc naev uzbekneric, tajikneric u burjatneric-mongholneric. Irenc mot aveli shut "jon" e hnchum, bajc imasty nujnn e Quote Link to post Share on other sites
Gayane Posted February 19, 2004 Report Share Posted February 19, 2004 .պահոո..էս արդեն գործը "ջան" ասելու՞ն ա հասել... պատմի, պատմի մենք էլ իմանանք Վասպուր "ջան" ես ասեցի էդ պարսիկի երեխուն, ոչ թե իրան ի տարբերություն Սաթիկից: Կարճ պատմեցի Երկար միյան Սաթենիկին եմ գրում ներող կլինես: Quote Link to post Share on other sites
stemar Posted February 21, 2004 Report Share Posted February 21, 2004 (edited) Հետաքրքիր է մեր բարբառներում արյունակցական-քավոր-խնամիական կապերով կապված մարդկանց ի՞նչ անվանումներ են տրվել և ինպիսի՞ ծագում ունեն դրանք: Փորձեմ հիշել մեր բարբառում տարածված անվանումները: Երևի Քավոր, Սաներ, Սանախեր, Սանամեր նույնն է բոլորի մոտ: ամուսին........իրիկ, մարթ կին..............կնիկ հայր.............խեր, ափեր մայր.............մեր, անա, ադէ պապիկ.........պապէ, ափեր տատիկ.........ջոչո, տատո, ադէ կնոջ հայրը.....աներ կնոջ մայրը.....զոնքաչ ամուսնու հայրը...կեսրեր ամուսնու մայրը...կիսուր կնոջ եղբայրը......աներձագ կնոջ եղբոր կինը....խամբաջի կնոջ քույրը..........քենի կնոջ քրոջ ամուսինը....բաջանաղ ամուսնու եղբայրը......տեքր ամուսնու եղբոր կինը.....տեքերկին, շիրիկ ամուսնու քույրը .......տալ ամուսնու քրոջ ամուսինը....փեսա հորեղբայր......խորոխպեր, ափեր, կէկո, ձաձա հորեղբոր կինը....զալո, տոտա հորաքույր......խորքուր հորաքրոջ ամուսինը...փեսա, ձաձա մորեղբայր.....քեռի մորեղբոր կինը....քեռուկնիկ, տոտա մորաքույր.........մորքուր մորաքրոջ ամուսինը......աղաջան, ձաձա Էսքանը: Իսկ ինչպե՞ս են ասում էրէվանցիք, ջավախեցիք, լոռեցիք(քոլեցիք), շիրակեցիք(կռոներ), այրարատեցիք(արանցիք), սյունեցիք, արցախցիք, գարդմանցիք, բաքվեցիք, թիֆլիսեցիք: Մեղայասծու, մեղայասծու, քիչ էր մացէ վանեցիք մտես էթին, Վասպուր: Edited February 22, 2004 by stemar Quote Link to post Share on other sites
Gayane Posted February 22, 2004 Report Share Posted February 22, 2004 Իսկ ինչպե՞ս են ասում էրէվանցիք ամուսին........ մարդ կին..............կնիկ հայր.............պապա ,հայրիկ մայր.............մամա,մայրիկ պապիկ.........պապի տատիկ......... տատի, կնոջ հայրը.....աներ կնոջ մայրը.....զոնքաչ ամուսնու հայրը...կեսրար ամուսնու մայրը...կիսուր կնոջ եղբայրը......աներձագ կնոջ եղբոր կինը....չգիտեմ (աներձագի կի՞ն) կնոջ քույրը..........քենի կնոջ քրոջ ամուսինը....բաջանաղ ամուսնու եղբայրը......տեքր ամուսնու եղբոր կինը.....տեքերկին ամուսնու քույրը .......տալ ամուսնու քրոջ ամուսինը....փեսա հորեղբայր......հորոխպեր :lol: (չե մի չէ ձաձա) հորեղբոր կինը.... ?:lol: չէ մի չէ տոտա) Ես անունով եմ դիմել հորաքույր......հորքուր հորաքրոջ ամուսինը...փեսա, մորեղբայր.....քեռի մորեղբոր ամուսինը....քեռոակնիկ մորաքույր.........մորքուր մորաքրոջ ամուսինը......? Quote Link to post Share on other sites
Satenik Posted February 22, 2004 Author Report Share Posted February 22, 2004 Էս տարբերակներն էլ կան: հորեղբայր...... հոպար հորաքույր......հոքոր մորաքույր.........մորաք, մոքուր Quote Link to post Share on other sites
Romeo Posted February 22, 2004 Report Share Posted February 22, 2004 Երևի Քավոր, Սաներ, Սանախեր, Սանամեր նույնն է բոլորի մոտ: Կփորձեմ բերել մեր (Ջավախքի) բարբառով օգտագործվող տարբերակները, բայց միայն նրանք, որոնք տարբերվում են բերված տարբերակներից: կնկար(կնքահայր), կնքակին, կնքաքուր մայր - մարի, ապա տատ - մամ կեսար, կեսուր մորեղբոր կին - քեռեկին քրոջ տղա - եգան հորեղբայր - հոփար հորեղբոր կին - հողոփկին մորաքրոջ ամուսին - չալաբի, չըլըբի Quote Link to post Share on other sites
stemar Posted February 22, 2004 Report Share Posted February 22, 2004 կնոջ եղբոր կինը....չգիտեմ (աներձագի կի՞ն) Գայանե ջան, էս երգը չե՞ս լսել. Դոշիդ խալը, ծնկիդ ծալը, խամբաջի, Դու խորոտ ես, քանց քո տալը, խամբաջի, Էրթանք կալը, բռնենք պարը, խամբաջի: Մնացածը չեմ հիշում: հորեղբայր...... հոպար Ասում հիմա Երեւանում հիմա տարածված է....հոպլո ձևը: մորաքրոջ ամուսին - չալաբի, չըլըբի Լավն էր, չէի լսել: Լսել եմ, որ կիրովաբադցիք ամուսնու հորը «պատրոն» են ասում, իսկ լոռեցիք հորեղբորը՝ «բիձա» : Ո՞վ կարող է հաստատել կամ ժխտել: Quote Link to post Share on other sites
Satenik Posted February 23, 2004 Author Report Share Posted February 23, 2004 Ասում հիմա Երեւանում հիմա տարածված է....հոպլո ձևը: Առաջին անգամ եմ լսում: Ստեմար, Դուք Երևանում չե՞ք: Quote Link to post Share on other sites
stemar Posted February 24, 2004 Report Share Posted February 24, 2004 Չէ: Quote Link to post Share on other sites
Gayane Posted February 24, 2004 Report Share Posted February 24, 2004 Գայանե ջան, էս երգը չե՞ս լսել. Դոշիդ խալը, ծնկիդ ծալը, խամբաջի, Դու խորոտ ես, քանց քո տալը, խամբաջի, Էրթանք կալը, բռնենք պարը, խամբաջի: Մնացածը չեմ հիշում: Ստեմար ես մի երգ եմ հիշում "Նախշուն բաջին" Արև Բաղդասարյաններ կարծեմ կատարում դա դա չէ՞։ "Բաջին "բարը այդ տեղից եմ հիշում,բայց երբեք չեմ իմացել ինչա դա նշանակում: Quote Link to post Share on other sites
Bender B.Rodriguez Posted March 3, 2004 Report Share Posted March 3, 2004 isk ov ktarkmani kogda mne eto skazala moja probabushka,ja dolgo ne mog ponyat ob chem rech :lol: "aj t'a ot tutun@ praxi 'ri mi kiz s'hans tu!" Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.