Jump to content

Unregistered - M

Hazarapet
  • Posts

    6,428
  • Joined

  • Last visited

Everything posted by Unregistered - M

  1. Բա որ ասում էի` կարող է՞ մտածում էիր, որ Խոջան սուտ է խոսում: ...Հա՜... Խոսո՜ւմ է.....
  2. Չնայած ֆորումում շատ չես լինում, բայց մեկ է` էստեղ կուզեմ շնորհավորել ծնունդդ: Քեզ ամենայն բարիքներ` սեր, երջանկություն, խելք , հաջողություն եւ այլն; թող բոլոր բարի ցանկություններդ, ու ամենն, ինչ որ լավ է քեզ համար` իրականանան: Մ-ին ու Ց-ին բարեւներս, քանի չեմ մոռացել:
  3. Ստեղնաշարդ չորանար` չգրեիր դա... Տո գոնե եկրանս խամրեր` չկարդայի...
  4. Մեղա՜յ... Չեմ ուզում, չէ՛: Համ էլ` նույնիսկ ունեցածդ կիսելն է դժվար, քեզ չպատկանողը ինչպե՞ս պիտի կիսես:
  5. Էլի սլիշկըմ շատ ա՛: бррр.. Аллах-аллах...
  6. Мне судьба подарила четыре окна..... © Да?
  7. Элементарно, Карлсон! © Вы - сыты!
  8. Лиибе лиииииииибе, аморе амооооооре.. :-" Понимаем, не дуры.
  9. Конечно, Рузанна, где его нет?
  10. Бомболейооооооооооооооо © А гречку только что кто кушал?!
  11. Глубоко разочарована. Даже не могу говорить с Вами на "ты", г-жа Модератор. А Вы?
  12. Արաքս ջան, ի սրտե շնորհավորում եմ ծնունդդ: Թող սերն ու օրհնությունը մեր Տիրոջ միշտ քեզ ապավեն լինեն, ու Նրա շնորհիվ ի կատար ածվեն քո բոլոր ցանկությունները: Չասեմ, թե ինչպես եմ սիրում քեզ` ինքդ կիմանաս: :flower:
  13. Очень знакомая ситуация, терпения тебе, Рузанна джан. Не забывай молиться за них, быть может они откроют свое сердце Христу. Да, по мере возможностей.
  14. Не волнуйся, надо просто показать, что нужда ходить в церковь - не временная и очень серьезная. Со временем либо поймут, либо привыкнут. У тебя родители верующие? А я хожу и в протестантскую, и в католическую - смотря когда чего больше хочется (у нас дома уже привыкли, что так и быть должно), а иногда и в армянскую. Последнее зависит от священника, который вроде бы есть, но церкви как таковой - нету.
  15. Լավը չէր, ՍԱՍ: Որտեղի՞ց եք գտել: Ի դեպ, հեղինակի ուղղագրությո՞ւնն է պահպանված, թե՞ պարզապես անուշադիր եք եղել: :-"
  16. Добро пожаловать на форум, Рузанна. А католической церкви у вас в городе нет? По своему опыту могу сказать, что родители спокойнее относятся к посещению католической, чем протестантской церкви.
  17. Չէ, չեղավ: Արմինե, նախ պարզապես զգուշացնեմ` խելոք մնա:
  18. IV. Եվ այսպես, ես էլի մի կարեւոր գյուտ արեցի: Նրա հայրենի մոլորակն ընդամենը մի տան չափ է եղել… Ասենք, դա ինձ այնքան էլ չզարմացրեց: Ես գիտեի, որ մեր Երկրի, Յուպիտերի, Մարսի եւ Վեներայի նման մեծ մոլորակներից բացի հարյուրավոր այլ մոլորակներ գոյություն ունեն, դրանց թվում այնքան փոքրիկները, որոնց նույնիսկ աստղադիտակով դժվար է նկատելը: Երբ աստղագետը նման մի մոլորակ է հայտնաբերում, նրան ոչ թե անուն է տալիս, այլ համար: Օրինակ` №3251: Ես լուրջ հիմքեր ունեմ կասկածելու, որ Փոքրիկ իշխանը եկել էր այն մոլորակից, որը կոչվում է մոլորակ №612: Այդ փոքրիկ մոլորակը միայն մի անգամ` 1909 թվականին, տեսել է մի թուրք աստղագետ: Աստղագետն իր սքանչելի հայտնագործության մասին հայտնեց աստղագետների միջազգային կոնգրեսում, բայց նրան չհավատացին եւ միայն այն պատճառով, որ նա թուրքական տարազ ուներ հագին: Դե ի՞նչ կարող ես անել, մեծահասակներն այդպես են: №612 մոլորակի բախտից թուրքական սուլթանը մահվան սպառնալիքով իր հպատակներին հրամայեց եվրոպական հագուստ հագնել: 1920 թվականին այդ աստղագետը նորից զեկուցեց իր հայտնագործության մասին: Այս անգամ նա հագել էր ամենավերջին նորաձեւության համապատասխան, եւ բոլորը նրա հետ համաձայնեցին: №612 մոլորակի մասին ես ձեզ այսպես մանրամասն պատմեցի եւ նույնիսկ համարն ասացի միայն մեծահասակների պատճառով: Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երեւակայում էն, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես` «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին` աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր եւ շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի վրա: Բայց եթե նրանց ասես` «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է №612», դա նրանց կհամոզի, եւ նրանք քեզ այլեւս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն: Բայց մենք, այսինքն` նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ բան է կյանքը, ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզենայի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, եւ նա սրտակից բարեկամ չուներ...»: Նրանք, ովքեր ճանաչում են կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենեւին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին, եւ ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա եւ իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում: Ահա մեկ էլ դրա համար էր, որ ես ներկատուփ ու գունավոր մատիտներ գնեցի: Իմ հասակում այնքան էլ հեշտ բան չէ նորից նկարչությամբ զբաղվելը, մանավանդ որ իմ ամբողջ կյանքում ես միայն վիշապօձ եմ նկարել` ներսի ու դրսի կողմից, այն էլ վեց տարեկան հասակում: Ինչ խոսք, ես կաշխատեմ, որքան հնարավոր է, նմանությունը լավ տալ, բայց անքան էլ վստահ չեմ, թե դա ինձ կհաջողվի: Մի դիմանկարը նման է դուրս գալիս, իսկ մյուսը` բոլորովին նման չի լինում: Ես հասակի մեջ էլ եմ սխալվում: Մի նկարում իշխանը չափազանց բարձրահասակ է ստացվել, իսկ մյուսում` չափազանց փոքր: Եվ ես լավ չեմ հիշում, թե ինչ գույն ունեին նրա հագուստները: Ես փորձում եմ նկարել ե՛ւ այսպես, ե՛ւ այնպես, ինչպես որ պատահի, մի կերպ: Վերջապես կարող եմ սխալվել ինչ-որ կարեւոր մանրուքների մեջ, բայց դուք ներողամիտ կլինեք: Իմ բարեկամը ինձ երբեք եւ ոչինչ չէր բացատրում: Գուցե նա մտածում էր, թե ես այնպիսին եմ, ինչպիսին ինքը: Բայց ես, դժբախտաբար, չեմ կարողանում արկղի պատկերի միջով գառնուկ տեսնել: Գուցե ես մի փոքր նման եմ մեծահասակներին: Երեւի ծերանում եմ:
  19. III. Ես ուշ հասկացա, թե որտեղից էր նա հայտվնել: Փոքրիկ իշխանը հարցերի տարափ էր տեղում ինձ վրա, բայց երբ ես էի որեւէ բան հարցնում, նա կարծես թե չէր լսում: Միայն քիչ-քիչ, պատահական ու իմիջիայլոց ասած խոսքերից բացվեց ամեն ինչ: Այսպես, երբ նա առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը (ես չեմ փորձի ինքնաթիռը նկարել, միեւնույն է, բան դուրս չի գա), հարցրեց. -Սա ի՞նչ բան է: -Սա բան չէ, ինքնաթիռ է, թռչում է: Եվ ես հպարտությամբ բացատրեցի նրան, որ կարող եմ թռչել: Նա բացականչեց. -Ինչպե՞ս, դու երնքի՞ց ես ընկել: -Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես: -Այ թե հետաքրքի՜ր է… Եվ Փոքրիկ իշխանը ծիծաղեց այնպես ուժգին, որ իմ տրամադրությունն ընկավ: Ես սիրում եմ, երբ իմ ձախորդություններին լուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց. -Ուրեմն դո՞ւ էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից: «Ահա թե որտեղ է անապատում հայտնվելու նրա խորհրդավոր գաղտնիքը»,- մտածեցի ես եւ ուղղակի հարցրի. -Ուրեմն դու ուրիշ մոլորակի՞ց ես այստեղ ընկել... Բայց նա չպատասխանեց: Իմ ինքնաթիռին նայելով` նա գլուխը կամաց օրորեց. -Դու սրանով հեռվից գալ չէիր կարող... Եվ երկար մտածմունքի մեջ ընկավ: Հետո գրպանից հանեց իմ նկարած գառնուկն ու սկսեց զննել այդ գանձը: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես բորբոքվեց իմ հետաքրքրությունը «ուրիշ մոլորակների» մասին նրա կիսաբերան ասած խոստովանությունից: Եվ ես փորձեցի ավելի շատ բան իմանալ: -Որտեղի՞ց ես դու եկել, փոքրի՛կս: Որտե՞ղ է քո տունը եւ ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկը: Նա, մտածմունքի մեջ ընկած, մի փոքր լռեց, հետո ասաց. -Շատ լավ եղավ, որ դու ինձ այս արկղը տվեցիր: Գիշերները գառնուկը արկղում էլ կքնի: -Դե իհարկե: Եվ եթե դու խելացի լինես, ես քեզ պարան կտամ, որ գառնուկին ցերեկները կապես: Ցից էլ կտամ: Փոքրիկ իշխանը մռայլվեց: -Կապե՞մ... ինչի՞ համար... -Ախր եթե չկապես, նա կարող է գնալ հեռու եւ կորչել: Այստեղ իմ բարեկամը նորից ուրախ ծիծաղեց: -Ո՞ւր կարող է նա գնալ: -Քի՞չ տեղ կա գնալու: Կգնա ուղիղ, ինչքան աչքը կտրի: Փոքրիկ իշխանը լրջորեն ասաց. -Դա սարսափելի չէ, ինձ մոտ տեղը շատ փոքր է: Եվ թախծոտ ավելացրեց. -Եթե ուղիղ գնալու լինես, հեռուն չես գնա…
×
×
  • Create New...