
Unregistered - M
Hazarapet-
Posts
6,428 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Unregistered - M
-
II. Այսպես ես ապրում էի մենության մեջ, եւ մեկը չկար, որ հետը սրտանց խոսեի: Եվ ահա վեց տարի առաջ հարկադրված վայրէջք կատարեցի Սահարայում: Ինքնաթիռիս շարժիչի մեջ ինչ-որ բան էր ջարդվել: Ինձ հետ ոչ մեխանիկ կար, ոչ ուղեւոր, եւ ես որոշեցի ինքս ամեն ինչ սարքել, չնայած դա շատ դժվար գործ էր: Ես պետք է կամ շարժիչը կարգի գցեի, կամ զոհ գնայի: Իմ ունեցած ջուրը հազիվ թե ինձ մի շաբաթ բավականացներ: Այսպես ուրեմն, ես առաջին գիշերը քնեցի անապատի ավազներին, ուր շուրջս` հազարավոր կիլոմետրերի վրա, ոչ մի բնակավայր չկար: Նավաբեկյալն անգամ իրեն այդքան միայնակ չէր զգա օվկիանոսում, որքան ես: Պատկերացրեք, թե որքան զարմացա, երբ լուսաբացին ինձ արթնացրեց ինչ-որ մեկի բարակ ձայնը: -Ինձ համար մի գառնուկ նկարիր, խնդրում եմ... -Ի՜նչ... -Ինձ համար մի գառնուկ նկարիր... Ես այնպես վեր թռա, կարծես թե ամպրոպ էր ճայթել: Աչքերս տրորեցի: Նայեցի շուրջս ու տեսա մի տարօրինակ, փոքրիկ մարդուկ, որ կանգնել ու լրջորեն նայում էր ինձ: Ահա ամենալավ դիմանկարը, որ ես հետագայում կարողացա նկարել: Բայց իմ նկարում նա այդքան լավ չի ստացվել, ինչպես իրականում կար: Դրա համար ե՛ս չեմ մեղավորը: Երբ վեց տարեկան էի, մեծահասակներն ինձ համոզեցին, որ ինձանից նկարիչ դուրս չիգա, այդ պատճառով էլ դրսի ու ներսի կողմից նկարած վիշապօձերից բացի ես ուրիշ ոչ մի բան նկարել չսովորեցի: Եվ այսպես, ես, աչքերս լայն բաց արած, նայում էի այդ անսովոր երեւույթին: Չմոռանաք, որ ես մարդկային բնակավայրերից հազարավոր կիլոմետրեր հեռու էի գտնվում: Բացի դրանից, բոլորովին էլ չէր երեւում, թե այդ պստիկ տղան մոլորվել է, մահու չափ հոգնած է ու վախեցած կամ քաղցից ու ծարավից մեռնում է: Նրա տեսքից հնարավոր չէր ասել, թե դա ամեն տեսակի մարդկային բնակավայրերից հեռու, անմարդաբնակ անապատում մոլորված մի երեխա է: Վերջապես ես խոսելու ընդունակությունս վերականգնեցի ու հարցրի. -Բայց... Ի՞նչ ես անում դու այստեղ: Եվ նա նորից կամացուկ ու շատ լուրջ ասաց. -Խնդրում եմ... գառնուկ նկարիր... Այդ բոլորն այնքան խորհրդավոր էր ու անըմբռնելի, որ ես սիրտ չարեցի հրաժարվել: Եվ որքան էլ անհեթեթ էր այդ, այստեղ` անապատում, ուր քաղցից ու ծարավից մեռնելու էի դատապարտված, այնուամենայնիվ ես հանեցի մի թերթ թուղթ ու գրիչս: Բայց այստեղ ես հիշեցի, որ ավելի շատ աշխարհագրություն, պատմություն, թվաբանություն ու ուղղագրություն եմ սովորել եւ ասացի տղային նույնիսկ մի փոքր բարկացած, որ նկարել չգիտեմ: Նա պատասխանեց. -Միեւնույն է, մի գառնուկ նկարիր... Եվ քանի որ իմ կյանքում երբեք գառնուկ չէի նկարել, նրա համար կրկնեցի իմ իմացած հին նկարներից մեկը` վիշապօձը դրսի կողմից, եւ շատ զարմացա, երբ տղան բացականչեց. -Ոչ, ոչ... ես փիղը վիշապօձի մեջ չեմ ուզում: Վիշապօձը շատ վտանգավոր է, իսկ փիղը չափազանց մեծ: Ինձ մոտ ամեն բան շատ փոքր է: Ինձ գառնուկ է պետք, ինձ համար գառնուկ նկարիր... Եվ ես նկարեցի: Նա ուշադիր նայեց իմ նկարին ու ասաց. -Չէ՛, այս գառնուկը շատ տկար է: Մի ուրիշը նկարիր... Եվ ես նկարեցի: Իմ նոր բարեկամը մեղմ ու ներողամիտ ժպտաց: -Չէ՞ որ դու էլ ես տեսնում, - ասաց նա, - որ սա գառնուկ չէ: Սա մեծ խոյ է, կոտոշներ ունի... Ես նորից նկարեցի, բայց նա այդ նկարից էլ հրաժարվեց: -Սա էլ արդեն պառավ ոչխար է: Ինձ այնպիսի գառնուկ է պետք, որ երկար ապրի: Այստեղ իմ համբերությունը հատավ: Չէ՞ որ ես պետք է որքան հնարավոր է շուտ կարգի գցեի շարժիչը եւ ահա թե ինչ խզմզեցի: Եվ ասացի տղային. -Ահա քեզ մի արկղ: Մեջը մի այնպիսի գառնուկ է նստած, ինչպիսին դու ուզում ես: Որքան ես զարմացա, երբ իմ խստապահանջ դատավորը հանկարծ պայծառացավ. -Այ սա լա՜վ է: Ի՞նչ ես կարծում, այս գառնուկին շա՞տ խոտ է պետք: -Ինչո՞ւ ես հարցնում... -Չէ՞ որ ինձ մոտ ամեն բան փոքր է... -Սրան կբավականացնի: Ես քեզ շատ փոքրիկ գառնուկ եմ տալիս: -Այնքան էլ փոքր չէ...- գլուխը խոնարհելով ու նկարին նայելով ասաց նա Տե՛ս, տե՛ս, քնել է… Այսպես ես ծանոթացա Փոքրիկ իշխանի հետ:
-
I. Երբ ես վեց տարեկան էի, «Ճշմարտացի պատմություններ» խորագրով մի գրքում, ուր պատմվում էր կուսական անտառների մասին, մի զարմանալի նկար տեսա: Նկարում հսկայական վիշապօձը մի գիշատիչ գազան էր կուլ տալիս: Ահա թե ինչպիսին էր այդ նկարը: Գրքում ասվում էր. «Վիշապօձը իր զոհին կուլ է տալիս առանց ծամելու, ողջ-ողջ: Դրանից հետո նա այլեւս չի կարողանում շարժվել եւ կես տարի անընդհատ քնում է` մինչեւ որ մարսում է կերածը»: Ես շատ խորհեցի ջունգլիների արկածներով լի կյանքի մասին եւ գունավոր մատիտներով նկարեցի իմ առաջին ստեղծագործությունը: Դա իմ №1 նկարն էր: Ահա թե ինչպես էի նկարել: Ես իմ առաջին ստեղծագործությունը ցույց տվեցի մեծահասակներին եւ հարցրի` սարսափելի չէ արդյոք: -Մի՞թե գլխարկը սարսափելի է,- առարկեցին նրանք: Իսկ դա ամենեւին էլ գլխարկ չէր, այլ մի վիշապօձ, որը փիղ էր կուլ տվել: Ստիպված վիշապօձը նկարեցի ներսի կողմից, որպեսզի մեծահասակներին հասկանալի լինի: Ախր նրանց ամեն բան պետք է բացատրել: Ահա իմ №2 նկարը: Մեծահասակներն ինձ խորհուրդ տվեցին օձ չնկարել ոչ դրսի եւ ոչ էլ ներսի կողմից, այլ հետաքրքրվել աշխարհագրությամբ. պատմությամբ, թվաբանությամբ եւ ուղղագրությամբ: Ահա թե ինչպես պատահեց, որ ես վեց տարեկան հասակում հրաժարվեցի նկարչի փայլուն ապագայից: №1 եւ №2 նկարներով անհաջողության մատնվելուց հետո ես իմ նկատմամբ կորցրեցի հավատս: Մեծահասակները իրենք երբեք եւ ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել: Եվ այսպես, ես ստիպված էի ուրիշ մասնագիտություն ընտրել եւ սովորեցի ինքնաթիռ վարել: Ես ամբողջ աշխարհը գրեթե ման եմ եկել: Եվ, ճիշտ որ ասեմ, աշխարհագրությունն ինձ շատ պետք եկավ: Առաջին իսկ հայացքից կարողանում էի Չինաստանն ու Արիզոնան տարբերել. երբ գիշերը շեղվում ես ճանապարհից, շատ կարեւոր է այս իմանալը: Իմ կյանքում ես շատ եմ հանդիպել զանազան լուրջ մարդկանց: Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել: Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենեւին էլ չի ստիպել, որ նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ: Երբ հանդիպում էի որեւէ մեծահասակի, որն ինձ մյուսներից ավելի հասկացող ու խելացի էր թվում, ես նրան ցույց էի տալիս իմ №1 նկարը, որը միշտ մոտս էի պահում: Ես ուզում էի իմանալ, թե այդ մարդը իսկապես մի բան հասկանում է: Բայց բոլորն էլ ինձ պատասխանում էին. «Դա գլխարկ է»: Եվ ես այլեւս նրանց մոտ չէի խոսում ոչ վիշապօձերի, ոչ ջունգլիների եւ ոչ էլ աստղերի մասին: Ես հարմարվում էի նրանց մտածողությանը: Ես նրանց հետ խոսում էի բրիջ եւ գոլֆ խաղալու մասին, քաղաքականության ու փողկապների մասին: Եվ մեծահասակները շատ գոհ էին մնում, որ ծանոթացել են ինձ նման առողջ դատողության տեր մարդու հետ:
-
Le Petit Prince (French) Der kleine Prinz (German) The Little Prince (English) Маленький Принц (Russian) ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ ԱՆՏՈւԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔՍՅՈւՊԵՐԻ ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ Խնդրում եմ, երեխաները ինձ ներեն այս գիրքը մեծահասակ մարդու ձոնելու համար: Պետք է արդարանամ` այդ մեծահասակ մարդը իմ ամենալավ բարեկամն է: Բացի դրանից, նա աշխարհում ամեն բան հասկանում է, նույնիսկ մանկական գրքերը: Եվ վերջապես, նա ապրում է Ֆրանսիայում, իսկ այնտեղ հիմա սով է ու սառնամանիք: Եվ նա մխիթարության մեծ կարիք է զգում: Եթե այս ամենը ինձ չի արդարացնում, ապա ես այս գիրքը կնվիրեմ այն տղային, որին մի ժամանակ նման է եղել իմ մեծահասակ ընկերը: Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում: Այսպես ուրենմ, ես ուղղում եմ մտցնում իմ ձոնի մեջ` ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ, երբ նա փոքրիկ տղա էր
-
Farhad Darya - Zakhme hejran.
-
Հեղինե ջան, ապրես նկարների համար:
-
Արամիս ջան, ներեք, որ ուշացումով եմ միանում շնորհավորանքներին:
-
zaratustrai het nstats enk. (-:
-
Мудрые вещи пишешь, Celtic-jan. Я тоже кое-что нашла. Извиняюсь что без перевода, но кто я такая, чтобы переводить святые аяты?بسم الله الرحمن الرحيملعن الله أولهم وأخرهمفي كل يوم وفي كل ليلةدائماً وأبداًآمينBismillahi al-rahmani al-rahimla'an Allah al-atrak!la'an Allah awalahom wa akherahom.fi kol youm wa kol laila.da'eman wa abadan!Ameen.
-
Արամիս ջա՜ն, ի սրտե շնորհավորում եմ ձեզ եւ ձեր ընտանիքին: Չքնաղ անուն եք ընտրել. Աստծո օրհնությամբ թող մեծանա Մարիամիկը, ի ուրախություն իր ծնողների եւ տատիկ պապիկի:
-
УМАР, мнение Германа не является христианской версией чего-либо.
-
:lol: Խեղճ աղջիկը, բանից պարզվում է, պարզապես հայ տղամարդ չի տեսել, որ առանց կնոջ իր գլխի ճարը տեսնի: Մարո, որպես հոգեբան ասա. արդյոք սա՞ չի ես-իրա-համար-պարտավոր-չեմ-ճաշ-եփելու կոմպլեքսի պատճառը:
-
Muslihuddin Abu Muhammad Abdullah ibn Musharrif
Unregistered - M replied to Unregistered - M's topic in In Foreign Languages
Все племя Адамово – тело одно, Из праха единого сотворено. Коль тела одна только ранена часть, То телу всему в трепетание впасть. Над горем людским ты не плакал вовек, – Так скажут ли люди, что ты человек? -
10 признаков того что вы завсегдатай hayastan.com
Unregistered - M replied to Karmir's topic in Offtopic
Կռի՞վ: Ե՞ս: Էն էլ քեզ հե՞տ: Նոու ուե՛յ: -
10 признаков того что вы завсегдатай hayastan.com
Unregistered - M replied to Karmir's topic in Offtopic
smally ջա՞ն , եթե գաղտնիք չի, ի՞նչ էի անում երազումդ -
Թեմայի անունը հենց կարդացի, մտա, որ գրեմ` "վայ ամմա՜ն, քո՜ռռանամ ե՜ս..." :lol:
-
Մանե ջան, Հայաստանը մենակ Երեւանով չի սկսվում եւ վերջանում:
-
Tanatos, խելոք մնա, վայրենի չես: karik, estegh aidpisi harc chka drvats: Baits ari u mi asa` inchn e khangarum hasun mardun sovorel - akhr mets ban el chi - eresuniny tar? Zhamanak chuni ory erku-erek tar sovorelu? Su´t e:
-
You are welcome. Maybe I will come back to your offer one day.
-
Here you are Yerb bats eghan garnan kanach drnery, Qnar daran aghbiurnery Bingeoli. Sharve sharan antsan zugvats ughtery, Yars el gnats yaylanery Bingeoli: Angin yaris luys eresin karot em, Nazuk mejqin, tsov-tsamerin karot em. Qaghtsr lezvin, anush hotin karot em, Sev achqerov en yeghnikin Bingeoli: Pagh-pagh jrer, papak shurts chi bacvi, Tsup-tsup tsaghkunq, latsogh achqs chi batsvi, Der chtesats yaris,- sirts chi bacvi, Indz inch, avagh, blbulnery Bingeoli: Molorvel em, champanerin tsanot chem, Byur lcherin, get u qarin tsanot chem. Yes pandukht em, es tegherin tsanot chem. Quirik asa, vorn e champan Bingeoli?
-
Welcome to hayastan.com, noname-jan. Here are the lyrics of Bingeol written by Avetik Isahakian. Can you read Armenian or should I give you the transliteration too? ԲԻՆԳԵՕԼ Երբ բաց եղան գարնան կանաչ դռները, Քնար դառան աղբիւրները Բինգէօլի. Շարուէ շարան անցան զուգուած ուղտերը, Եարս էլ գնաց եայլաները Բինգէօլի: Անգին եարիս լոյս երեսին կարօտ եմ, Նազուկ մէջքին, ծով-ծամերին կարօտ եմ. Քաղցր լեզուին, անոյշ հոտին կարօտ եմ, Սեւ աչքերով էն եղնիկին Բինգէօլի: Պա՜ղ-պա՜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացուի, Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքըս չի բացուի, Դեռ չտեսած եարիս,- սիրտըս չի բացուի, Ինձ ի՜նչ, աւա՜ղ, բլբուլները Բինգէօլի: Մոլորուել եմ, ճամբաներին ծանօթ չեմ, Բիւր լճերին, գետ ու քարին ծանօթ չեմ. Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանօթ չեմ. Քոյրիկ, ասա՛, ո՞րն է ճամբան Բինգէօլի:
-
Ponezhnee, Russ, ponezhnee..
-
շարունակություն ԻՐԱՒԱՑՈՒՑԱՆԷ ՎԱՐԴԱՊԵՏՆ ԶԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆ ՁԱԳՈՒՆ ԵՒ ԱՌՆՈՒ ՈՃ ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹԵԱՆ Զայս ասաց պատճառ բազմանըւագ եղանակացն Թռչունըն քաղցրախօս ի հարցանելըն մեր ըզնա. Թէպէտ բազմացըն միութիւն, թէպէտ միոյն տարբերութիւն, Բնականին ի բաց դրութիւն վասն սղալման առ վեհագոյնսն. Նըմանապէս են պատուհաս, որպէս գիտեմք ի բնութենէ, Ուսայ ես դեգերմամբ եւս ի բազմաց ամաց հետէ. Զի տըքնեցայ զօր ամենայն եւ ըզգիշերըն բովանդակ Առ իմաստըս ցանգութեամբ, նաեւ սիրովն, որ առ հանճար: Զայս ասաց եւ հաստատեաց, որպէս կընիք իւրոցն իրաց. Յանդիմանեաց ըզմեզ ուղիղ, եւ ինքն օդովըս սըլացաւ, Ի բարձրութիւն ոստոյն նըստաւ` ըզհայրենին բարբառելով. Աղաղակաւ զիս ձանձրացոյց, եւ չօգտեցայ ի խոկմանէն. Տըրտմեցայ եւ զուարճացայ ի մէջ երկուցըն պաշարեալ Յանուանէ զնա կոչեցի եւ խօսեայ դատաստանաւ, Հարցի եւ քըննեցի եւ պարտեցայ ի յաղթութեանն: Ասացի ընդ անմեղին, որ ճարտար էր առ իս բանիւ, Գաղտնեօք ներհակ ձայնիւ ջանայր յաղթել ինձ ի մարտին. Ասեմ` Ընդէ՞ր դու զիս նեղես ըզխորհեցողս իմաստութեան. Ուշի մըտացս իմոց յաղթես անդըլակի ճճուողութեամբդ. Խորհրըրդոցն այլայլութեամբ ըզդեգերանս անշահ առնես, Ըզհայեցուածըս բաժանես, լընուս զականջըս խռովութեամբ. Ընդ որս եւ միտքս արտաբերին` ոչ յամելով առ իս ինքնեան, Վազեն արտաքս իբրեւ ընդ ծերպս եւ բնաւ արգել ոչ ունելով: Ի գիւտն քո փութամ եւ ըզգըտեալըն մոռանամ, Ի շահաւէտ ճառից զըրկիմ առ ի շահել զոչ ճահելիդ, Յանապատի աստ գամ նըստիմ, զի օգտեցայց հանդարտութեամբ, Ասացի՜ց եւ իմացայց, իզ մի' եղէց ընդվայրատանջ, Աշխատեցայց անշահաբար ունայնասոյր աստանդութեամբ, Բազմադիմի վնասուն ձըգմամբ, որ հանդիպի ի մէջ մարդկան, Դու նեղես զիս անձանձիր, որպէս գըտեալ յինէն վընաս, Դատախազես աղաղակաւ, որպէս օրէն է զըրկելոց, Ատենաբար առ դատաւորն սաստիկ զինէն ամբաստանես. Կամ թե կարծես զիս թըշնամի օտարապէս քեզ մատուցեալ: Զորմէ սիրեմըդ տըրտնջեմ, զի աստ կրեցի, զոր ասացիդ. Նաեւ այսու եւ աշխատիմ, զի մուրհակաւ ամբաստանեմ, Յոլով ժամըս պարապեալ ի գրով ձեռին ըզքէն տըրտունջ Ըզկարեւորսըն մոռացեալ, որով ապրէ անձն եւ մարմին, Ըզմերձն առ նոյնըս խափանեալ, որով լինի իմաստանալ, Զուգել մեծաց եւ անուանեաց, նաեւ վերին իսկ զօրութեանցն: Արդ` ես ո՛չ երբէք ծանեայ զիս վարեցեալ յորս ասացիդ, Բայց աւելեօք ամբաստանեմ, զի ծանիցի ոսոխութիւնն, Որպէս սովոր են զայս առնել, որ յատենի են դասեցեալ, Զի բանքըն զօրասցին եւ մարթասցեն առնուլ օճան: շարունակելի
-
*** Չորեքժըռի ինքն է կանգուն, Ով զնա չունի` գիտեմ չէ տուն, Ըզմարդն առնէ անհոգ ի քուն. Ով գիտենայ` է իմաստուն: Դուռն *** Եկեղեցին բարձր էր եւ լայն, Անսիւն շինած էր ւ'անգերան, Կանթեղն ի կախ կան անչըւան, Ջահերն անձէտ ըզլոյսըն տան: Երկինք *** Լըսէ', եղբայր, քաջ կարեւոր. Առ քեզ նըշան ինքն է բոլոր. Նա եւղ ունի, կեղեւն` ոսկոր, Կըտուեա եւ կեր ըզգռուզն աղւոր: Ընկուզ *** Կայր նըկանակ մի գեղապանծ, Աշխարհաշէն փըռան եփած, Ի յեփողէն իւրմէ խոռած, Եւ ի նմանէ դարձեալ լըցած: Լուսին *** Զարմանք ասեմ քեզ սիրելի. Կին մի ծընաւ գըռուզ որդի, Տըղայն ունի ալիք ծերի, Երբ ծերանայ դառնայ սեւի: Խաղող *** Իմաստուն մի ի յԱթենաց Էր ի յազգէն Հայոց Մեծաց, Խոսրովային ճառ մի ասաց, Որ չոր թուեաց վարդապետաց: Դաւիթ Անյաղթ *** Մանուկ մի կայր ի Հայք գովան, Քան ըզՍամփսոն այլ յաղթական. Վէմ մի վերոյց մեծ տրամական, Ի ծովն ընկէց կանգնեաց արձան: Տորք *** Մանուկ մի այլ ի յայս նըման Էր ի յազգէն Արշակունեան. Հանչաք մանուկ էր ու իշխան, 'Դ Եփրատ վազեաց քայլ մի լըման: Վարազդատ *** Մեռանի՜մ եւ մահանամ, Դարձեալ յառնեմ կենդանանամ. Զաչս ի յերկինըս համբառնամ, Բազմաստեղօք պայծառանամ: Ցորեն