Jump to content

Unregistered - M

Hazarapet
  • Posts

    6,428
  • Joined

  • Last visited

Everything posted by Unregistered - M

  1. Փոխաբերույթ -դարձույթ, որ հիմնված է բառերի փոխաբերական գործածության վրա, ըստ նրանց արտահայտած առարկաների, երևույթների արտաքին կամ ներքին նմանության ա. Պարզ և ծավալուն փոխաբերույթներ պարզ` կազմված մեկ բառից. օրինակ` վարդ շուրթեր ծավալուն` կազմված մի քանի բառից, բառակապակցությունից. օրինակ. «Անթև թռչնակ է աշուղը...» Ջիվանի բ. Անհատական և համալեզվյան փոխաբերույթներ -անհատական կոչվում են առանձին անհատների, մեծ մասամբ գրողի կողմից օգտագործված և նրանց գործերում մնացած փոխաբերույթները. օրինակ` «Երեկոն բացեց իր սև թավիշները» Դ. Դեմիրճյան -համալեզվյան փոխաբերույթները ունեն հիմնականում ժողովրդական բնույթ. բառապաշարում մեծ թիվ կազմող դարձվածքների մեծ մասը իրենց բնույթով փոխաբերույթներ են. օրինակ` գլուխ բերել – հաջողությամբ ավարտել գլուխ հանել – հասկանալ ձեռք պարզել – օգնել երես առնել և այլն -նաև տարածված է կենդանիների անունների փոխաբերական գործածությունը` օձ – վնասակար խոզ – երախտամոռ, կեղտոտ թութակ – ուրիշներին կրկնող հնդկահավ – գոռոզ, փքուն աղվես – խորամանկ էշ – կամակոր, հիմար սագ – անճարակ ճանկեր – մատներ թաթ – ձեռք էշանալ, աքլորանալ և այլն
  2. ԲԱՆ Դ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ Ա Արդ, քանզի խոսել սկսեցի քեզ հետ, Որիդ ձեռքում է կենդանի շունչը բազմամեղ հոգուս, Ահից սահմռկած` սարսռում եմ, դողում սաստիկ տագնապով, Քանզի, արարի՜չդ երկնի ու երկրի, Մտաբերումն իսկ դատաստանի քո, Անճողոպրելի, ահեղ, անաչառ, Ուր հանցագործս պիտի կշտամբվի, Անտանելի է, ահավոր, խոսքի սահմաններից դուրս: Առավել ևս, որ չկա բուժում Սաստիկ վերքերիս, անողջանալի ու բազմավտանք, Որոնք ստացա կործարարիս դժնի, մահաբեր Ժանիքների խայթ-խածոտումներից: Իսկ "պատերազմի օրն" այդ ահարկու, Ըստ առակողի, ոչ պաշտպանվելու ինչ-որ միջոց կա Եվ ոչ էլ խոսքով արդարանալու. Ո՛չ հնար կլինի պատսպարվելու վերարկուի տակ, Ո՛չ դիմակներով ծածկված, կեղծելու, Ո՛չ մոտենալու` խոսքով երեսպաշտմ Ո՛չ խաբխբելու` կերպարանելով, Ո՛չ կմկմալով ստախոսելու, Ո՛չ ճողոպրելով փախչելու հապճեպ. Ո՛չ էլ ծլկելու` թիկունք դարձնելով, Ո՛չ երեսն ի վար գետնին կառչելու, Ո՛չ հաստատվելու` բերանով հողին, Ո՛չ թաքնվելու երկրի խորքերում: Զի ծածկվածները մերկ են քեզ համար, Իսկ անտեսները հայտի, անսքող. Արդարությունս նվազել է ու չքացել իսպառ. Մեղքերս բացվել են ու բազմապատկվել. Չարիքները իմ մնացական են, ես` կորստական. Թեթևացել է սաստիկ նժարը իրավունքներիս, Անիրավության կողմը` ծանրացել. Հալվել, ցնդել է բերքը բարիքիս, Իսկ սխալներս` հաստատվել ամուր. Ավանդը կորցրել, դատակնիքն եմ գտել այժմեն իսկ. Մահվան մուրհակս գրված է արդեն, Իսկ ավետիքի կտակը` ջնջված: Երախտավորը տխրել է սաստիկ, Իսկ նենգ բանսարկուն ցնծում է ուրախ. Թախծում է գունդը հրեշտակների, Սատանան` պարում լիրբ հռհռոցով. Ողբերի մեջ է զորքը վերնական, Ստորինները բերկրում են զվարթ. Մահ տարածողի մթերանոցը լված է բերքով, Եվ կողոպտված է գանձն ստեղծողի. Օտարի կողմը անպակաս է, իսկ Տիրոջ պարգևը տրված է քամուն. Շնորհն հաստողի մոռացվել է, իսկ Կորստաբերի վարմերը` պահվել. Երախտիքները փրկչի հեգնելով` Զվարճանում է Բելիարը նենգ. Կենաց աղբյուրս խցվել է անդարձ, Գոռոզի ժանգն է ժամանել ժանտիս: Բ Ավելի լավ չե՞ր, ինչպես որ Գիրքն է ասել նախօրոք, Ո՛չ սաղմնավորվել բնավ արգանդում, Ո՛չ ձևավորվել որովայնի մեջ, Ո՛չ ծնունդ առնել, ո՛չ լույս աշխարհ գալ, Ո՛չ մարդկանց թվում երբևէ գրվել, Ո՛չ հասակ առնել, աճել, զարգանալ, Ո՛չ գեղապատկեր դեմքով զարդարվել, Ո՛չ օժտվել խոսքով, բանականությամբ, Քան թե ենթարկվել այսքան սաստկագույն Ու սարսափելի տառապանքների, Որոնց դիմանալ կարծրակոփ ժայռերն անգամ չեն կարող, Ո՞ւր մնաց տկար մարմինները լույծ: Գ Տո՛ւր ինձ, բարեգո՜ւթ, աղաչում եմ քեզ, տո՛ւր արդարություն. Չէ՛ որ դու ինքդ քո խոսքով այդպես մեզ պատվիրեցիր` Ասելով` տվեք այդ նվերն Աստծուն` Ի փրկություն ձեզ և մաքրաքործվեք, Զի ես ձեզանից ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ: Ահա բարձրացի՛ր վերստին` խնկված այդ խոսքն հիշելով, Դու, որ ամեն ինչ ունես լիապես Եվ ամեն ինչի աղբյուրն ես միակ. Բոլորից քեզ փա՜ռք հավիտյանս, ամեն:
  3. Конни джан они (мужчины) странные очень... даже тупых некрасавиц выдерживают... :lol:
  4. Вторая тема от БИБАР и меня. http://forum.hayastan.com/index.php?showtopic=18363 Тексты и ноты наших любимых песен (тема еще не полная, так что попрошу там не сильно оффтопить )
  5. Джазз, большущее спасибо!!
  6. 22. ՈՐՏԵՂ ԳՏՆԵՄ ՔԵԶ Քարից թռան երկու կաքավ, Թռան սրտիս պես... Ախ, դու իմ յար, ախ, դու իմ լավ Որտեղ գտնեմ քեզ: Արևի հետ դու գնացիր, Լուսնի հետ արի, Դու չես գալիս, ամեն օրս Դարձել է տարի: Սիրտս բացվել է վարդի պես Արի գարնան արևի պես, Ախ, հովերն ել չեն գտնում քեզ Արի, յար, արի: Վայ լե լե լե, վայ լե լե լե Աչքս արցունքով լցվել է, Ախ, հովերն ել չեն գտնում քեզ Արի, շուտ արի: Հավքերն անցան երամ-երամ Բայց ես մենակ եմ, Այրվում եմ ես, դու չես տեսնում, Կանչող կրակ եմ: Քեզ չեմ տեսել ամբողջ տարի, Իմ արև, արի, Մի թող դառնամ լացող աղբյուր Քո ճանապարհին... Կյանք եմ ուզում, որ սիրեմ քեզ, որ չնայեմ տխուր ամպին, որ մազերդ շողերի պես փռես իմ ճամփին: Վայ լե լե լե, վայ լե լե լե Աչքս արցունքով լցվել է, Ախ, հովերն ել չեն գտնում քեզ Արի, յար, արի:
  7. 20. ՍԵՎ ԱՉԵՐՈՎ ԱՂՋԻԿ Խոսք` Լ. Դուրյանի Երաժշտ.` Խ. Ավետիսյանի Ախ, սև աչերով աղջիկ, Քաղցր պաչերով աղջիկ, Ողջ աշխարհը ման եկա, Քեզ պես աղջիկ չտեսա, Ես մինուճար մոր տղա, Իմ սրտի հետ մի խաղա, Արի, բաց ձեր տան դուռը, Ասա` բարով ես եկել: Օրը կանաչ կարմիր է, Բոյդ դալար բարդի է: Ախ, ես քեզ ոնց չսիրեմ` Գարնան արև ես իմ յար, Ես սիրահար պատանի, Քեզ բերել եմ մատանի, Արի բաց ձեր տան դուռը, Ասա` բարով ես եկել: Ես սիրահար պատանի, Քեզ բերել եմ մատանի, Արի բաց ձեր տան դուռը, Ասա` բարով ես եկել: Թող աշխարհը իմանա` Քեզ տանելու եմ եկել:
  8. 18. ԾԱՂԿԱԾ ԲԱԼԵՆԻ Խոսք` Լ. Դուրյանի Երաժշտ.` Խ. Ավետիսյանի Հարսի նման ճերմակ հագար, Ծաղկած բալենի, Կարծես հույսի ճամփով եկար, Իմ հույս բալենի, Ինձ առ ճերմակ թևերիդ մեջ, Իմ քույր բալենի: Ախ, ուզում եմ դողալ քեզ պես, Հարսնաքողի տակ, Ինձ առ ճերմակ թևերիդ մեջ, Իմ քույր բալենի: Քեզ տեսնելիս լցվում եմ ես Անուշ մուրազով, Քեզ տեսնելիս ապրում եմ ես Բարի երազով: Դու ինձ հիմա շատ ես նման, Քո բույր ու նազով, Քեզ տեսնելիս լցվում եմ ես Անուշ մուրազով, Քեզ տեսնելիս ապրում եմ ես Բարի երազով: Ախ, ուզում եմ…
  9. 16. ԳԱՐՆԱՆԱՅԻՆ Խոսք` Գ. Սարյանի Երաժշտ.` Խաչատուր Ավետիսյանի Կանաչները արթնացան, Դարձան ծառերը ծաղկուն, Ծիծեռնակներ ետ դարձան, Արագիլներն եկան տուն: Իսկ դու, արդյոք, ե՞րբ կգաս, կգաս, Ծաղկածիծաղ իմ գարուն, գարուն, Գարնանային իմ երազ, Ուրախություն վարարուն: Ամառն եկավ խանդավառ, Մրգեր կախեց ծառերին, Արտերն հնձեց անհամար, Արև փռեց սարերին: Իսկ դու, արդյոք… Եկավ աշունը, Աշունը տրտում, Կգա և ձյունը, Կարոտն իմ սրտում: Իսկ դու, արդյոք…
  10. 14. ԴՈՒ ԻՄ ՀՊԱՐՏ ՀԱՅ ԱՂՋԻԿ Խոսք` Գ. Բորյանի Երաժշտ.` Գ. Արմենյանի Ճամփի միջին կանգնել եմ, Կանգնել եմ, մոլորվել եմ, Շորորալեն դու անցար, Անցար էլ ետ չդարձար: Արի, արի նազով աղջիկ, Եղնիկ դու մեր սարերի, Ախ, իզուր, իզուր մի տանջիր, Դու իմ հպարտ հայ աղջիկ: Ոչ գնում ես, ոչ գալիս, Ոչ էլ բարև ես տալիս, Բայց աչքերիդ սև ծովում Ում պատկերն է շողշողում: Արի, արի… Գիշերն է զով լուսնկա, Այս աստղերը մեզ վկա, Ուր էլ գնաս, ետ կգաս, Իմն ես, իմն էլ կմնաս: Արի, արի…
  11. 12. ՍԱՐՎՈՐԻ ԵՐԳԸ Խոսք և երաժշտ.` Աշոտ Ես ձեր լեռների սարվորը դառնամ, Աղավնաձորով սարը բարձրանամ, Ոտքերս թրջեմ արծաթի շաղով, Յար, գովքդ ասեմ, հազար մի խաղով: Քո սերը երգեմ քաղցրիկ, Սարերում բարձրիկ, Ուրախ, երջանիկ Երգերով արի, խաղերդ առնեմ, Քո սիրով լեցուն տաղերդ առնեմ, Կապույտ երկնքից քեզ վրա ցողված, Թուխ-թուխ մազերիդ շաղերը առնեմ Ծուփ ծով են դարձել արտերը բերքի, Մեղմ օրորվում են հասկերը բերքի, Ամեն սարի մեջ, ամեն արտի մեջ, Հնչում են ուրախ երգերը բերքի: Իմ ջահել սրտինք գարունք ես տալիս, Իմ խաղ ու տաղին ակունք ես տալիս, Գուսան Աշոտը քո գովքն է առնում, Ձմեռն էլ գարնան բուրմունք ես տալիս: Քո սերը երգեմ…
  12. 10. ՔԱՐԱՎԱՆ Խոսք` Վ. Հարությունյանի Երաժշտ.` Ա. Այվազյանի Անապատով անափ, անծիր, Իմ քարավան, քայլիր, անցիր, Դեպի երկիրն հավետ գարնան Դու տար, ինձ տար, իմ քարավան: Բացվիր իմ դեմ, Հայրենիք իմ լուսե, Թող խնդության Արտասուքս հոսե: Քայլիր թեթև, Իմ քարավան, Դեպի արև` Դեպ Հայաստան: Այնտեղ հնչում են երգ ու պար, Ծաղկում են ճոխ արոտ ու արտ, Եվ հայուհի մի արևոտ Իմ դարձին մնում է կարոտ: Բացվիր իմ դեմ… Ակմտեղ Հրազդանն է կարկաչում, Պանդուխտներին տուն է կանչում, Ահա գալիս եմ կարոտած, Իմ հայրենիք, քո գիրկը բաց:
  13. 8. ՋԱՆ ԵՐԵՎԱՆ Խոսք` Հ. Ղուկասյանի Երաժշտ.` Ա. Այվազյանի Երևանում տոն է` թող բոլորը գան, Օդը հրաշալի է, ջուրն անմահական, Նա մի բուրաստան է, Վեհ ու ձյունաթագ Մեր Մասիսների սուրբ Վառ հայացքի տակ: Հե՜յ, ջան, Երևան, Մեր մայր օրորան, Հե՜յ, ջան, հե՜յ, ջան, Դու իմ Երևան Չի ապրել կյանքում` ով գեթ իր երազով, Չի տեսել աստեղն ու մեր ծաղկունքը զով, Իսկ մեր աղջիկները` սերն է իմ վկա, Ով նրանց տեսնում է` էլ հանգիստ չկա: Հե՜յ, ջան, Երևան…
  14. 6. ԿԱՐԻՆԵ Խոսք` Վ. Հարությունյանի Երաժշտ.` Ա. Այվազյանի Մեր երկրում ազատ ու ուրախ, Ուր գարունն է միշտ բուրում, Դու ծաղկել ես շողշողուն, Կարինե, Իմ երկրի քնքուշ ծաղիկ: Քո հայացքը գեղատես, Քո հասակը բարդու պես, Եվ խոսքերդ սրտակեզ, Կարինե, Արեվոտ, պայծառ աղջիկ Կարինե, Կարինե, Քեզ համար եմ հորինել Իմ այս երգը սիրավառ, Դու իմ Կարինե: Թե’ գործի մեջ, թե կյանքում Դու կրակ ես փոթորկուն, Եվ չունի դադար ու քուն, Կարինե Ով քեզ մի պահ տեսնի: Սիրտդ մեծ է, սերդ` խոր, Եվ ուղին քո` լուսավոր, Ողջ աշխարհը ամեն օր, Կարինե, Թող ինձ հետ քեզ գովք ասի: Կարինե, Կարինե…
  15. 4. ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿ ՄԸ ԳԱՐՈՒՆԻ Խոսք` Մ. Մեծարենցի Երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի Կարմիր ծաղիկ մը գարունի Առտումը ինձի նըվիրեցիր, Կարմիր ծաղիկ մը գարունի Առտումը ինձի նըվիրեցիր, Խանդաղտանքներ ալ հորդեցավ Իմ նըվաղկոտ լանջքիս տակ, Ուր դողաց սիրո սառսուռն, անցավ Ու թովանքը հուր, հուր քո համբույրին, Քո հուր համբույրին: Եվ ըղձակաթ իմ հեգ հոգին, հեգ հոգին, Ըզգաց սրտիդ հուրն արծարծուն, Հուրն արծարծուն ու մետաքսե ուղի մը զիս, Ուղի մը սիզ, սեր ծաղիկին տարավ ածուն, Հոն ժպտեցավ կյանքը ինձի, ժպտեցավ Հմայլքներու հույլովն անցավ, հույլովն անցավ, Եվ ուրվական մը, կասկածի ուրվական, Անոր մոտեն երբեք չանցավ: Կարմիր ծաղիկ մը գարունի Առտումը ինձի նըվիրեցիր
  16. 2. ԴՈՒ ԻՆՉՊԵՍ ՄԻ ԱՍՏՂ Խոսք` Գ. Բանդուրյանի Երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի Ինչ-որ մի լույս ցոլցլաց երազիս մութ խորքում, Զարթնեց մի այրող կարոտ իմ հոգում: Վեր թռա ես գիշերվա կեսին, Դու եկար ինչպտես տեսիլ: Ինձ փարվեցիր զղջումով ու իջար ծունկի, Շողաց մի մոլոր կաթիլ արցունքի: Սիրտդ լի էր զղջումով մի լուռ, Ինձ տվիր անուշ մռմուռ: Քեզ գրկեցի ներումով ու համբույր բաշխեցի, Բայց դու մի աստղի նման մարեցիր, Եվ ընկար ցած երկնքից սիրուս, Ինձ թողած ինչ-որ մի հույս...
  17. Վերցված է "Անմոռաց երգեր" գրքից: © Ցանկ` 1. էջ 1. ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ 2. ԴՈՒ ԻՆՉՊԵՍ ՄԻ ԱՍՏՂ 3. ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ 4. ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿ ՄԸ ԳԱՐՈՒՆԻ 5. ՀԱՅԻ ԱՉՔԵՐ 6. ԿԱՐԻՆԵ 7. ՀԱՅԱՍՏԱՆ 8. ՋԱՆ ԵՐԵՎԱՆ 9. ՍԵՎԱՉՅԱ 10. ՔԱՐԱՎԱՆ 11. ԵՐԵՎԱՆ 12. ՍԱՐՎՈՐԻ ԵՐԳԸ 13. ՍԱՐԻ ՍԻՐՈՒՆ 14. ԴՈՒ ԻՄ ՀՊԱՐՏ ՀԱՅ ԱՂՋԻԿ 15. ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՍ 16. ԳԱՐՆԱՆԱՅԻՆ 17. ԻՄ ԼԱՎ, ԻՄ ԼԱՎ 18. ԾԱՂԿԱԾ ԲԱԼԵՆԻ 19. ԿՌՈՒՆԿՆԵՐ 20. ՍԵՎ ԱՉՔԵՐՈՎ ԱՂՋԻԿ 21. ՄԱԽՄՈՒՌ ԱՂՋԻԿ 22. ՈՐՏԵ՞Ղ ԳՏՆԵՄ ՔԵԶ 2. Էջ 23. ՏԱՎԻՂ 24. ԱԶԳ ՓԱՌԱՊԱՆԾ 25. ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ 26. ԻՄ ԵՐԵՎԱՆ 27. ՍԻՐՈ ԵՐԳ 28. ՉՔՆԱՂ ԵՐԱԶ 29. ԳՅՈՒՄՐԻ-ԼԵՆԻՆԱԿԱՆ 30. ԼԻՐԻԿԱԿԱՆ 31. ԱՇՆԱՆ ԵՐԳ 32. ԴՈՒ ՆՈՐԻՑ ԵԿԵԼ ԵՍ 33. ԵՐԵՎԱՆԻ ԳԻՇԵՐՆԵՐԸ 34. ԿԻԼԻԿԻԱ 35. ԽՆՋՈՒՅՔԻ ԵՐԳ 36. ԳԱՐՈՒՆ ԵՐԵՎԱՆ (շարունակելի)
  18. Нехорошо это. Очень нехорошо...
  19. Сезон Армянской культуры на форуме!!!! пора уже начинать! В моей подписи (а также в подписи BIBARиуса) вы найдете линк на правила Месяца и историю его создания! куда и вы сможете внести свои изменения. В этой же теме выкладывайте линки на темы, открытые вами, или темы, которые по вашему мнению подходят к Месяцу! Дайте волю вашей фантазии и дерзайте) по итогам сезона будут определены победители и лучшие темы. (ждите подаркофф ) с любовью оргкоммисия БИБАР Злюка
  20. Շնորհավոր, Նարինե ջան:
  21. Би, вообще ты самые правильные сны видишь.
  22. А как так? Бедный парень вышел с друзьями погулять и случайно наткнулся на развлечение, которое его насильно склонило к измене? :lol:
×
×
  • Create New...