Jump to content

Unregistered - M

Hazarapet
  • Posts

    6,428
  • Joined

  • Last visited

Everything posted by Unregistered - M

  1. 30. ԼԻՐԻԿԱԿԱՆ Խոսք` Հովհ. Շիրազի Երաժշտ.` Վլ. Բալյանի Ամպեց, կորավ լուսընկան, Արտեր մտեք քուն, Ամպեց, կորավ լուսընկան, Արտեր մտեք քուն: Ամպեց, կորավ լուսընկան, Արտեր մտեք քուն: Արտով կանցնի իմ ճամփան, Կերթամ յարիս տուն: Սերս գաղտնի թող մնա, Սերս` յարիս պես, Ճամփեն պիտի չիմանա, Թե ուր կերթամ ես:
  2. Давид, Цык тебе подходит. Но Давид Цык не звучит, надо и имя поменять на что нибудь подходящее. ..
  3. 29. ԳՅՈՒՄՐԻ -ԼԵՆԻՆԱԿԱՆ Խոսք` Հովհ. Շիրազի Երաժշտ.` Վլ. Բալյանի Հայաստանի աղն ես, Գյումրի, Դու խոսքաշեն, սրամիտ, Ճշմարտության մաղն ես, Գյումրի, Դու իմաստուն, միամիտԼ Աղջիկներդ տնարար են, Անմահության օրորոց, Տղաներդ շինարար են, Դու հանճարեղ քարագործ: Դու իմ Գյումրի - Լենինական դու իմ նոր, Արագածին բազմած արծիվ փառավոր: Դու երգարան Հայաստանի, Երգիչների ակնաղբյուր, Հերիք է լա քաղաքն Անի, Ել, մի կյանք էլ նրան տուր: Արագածդ արքայական Ոսկե թագն է քո հողի, Քո մի քարն էլ, Լենինական, Աշխարհի հետ չեմ փոխի: Դու իմ Գյումրի ... Դու իմ անուշ ծննդավայր, Շիրազամայր իմ Գյումրի, Դու մի բուռ ես, բայց մի աշխարհ, Դու իմ արծիվ, իմ Գյումրի: Շիրազն ասած` գիշեր ու տիվ, Քեզ եմ երգում իմ Շիրակ, Արագածին բազմած արծիվ, Հավերժ կապրես, իմ քաղաք: Դու իմ Գյումրի ...
  4. ԱԽԹԱՄԱՐ Ծիծաղախիտ Վանա ծովի Փոքրիկ գյուղից առափնյա, Ծովն է մըտնում գաղտագողի Ամեն գիշեր մի տըղա: Ծովն է մըտնում առանց նավակ, Բազուկներով առնացի Ջուրը ճողփում, լող է տալի Դեպի կըղզին դիմացի: Խավար կըղզուց պարզ ու պայծառ Մի լույս կանչում է նըրան, Մի վառ փարոս նըրա համար, Չըմոլորի իր ճամփան: Սիրուն Թամարն ամեն գիշեր Այնտեղ կըրակ է անում, Եվ ըսպասում է անհամբեր Այնտեղ` մոտիկ դարանում: Ծըփում ծովն ալեծածան, Ծըփում է սիրտը տըղի. Գոռում է ծովն ահեղաձայն, Նա կըռվում է կատաղի: Եվ Թամարը սըրտատըրոփ Արդեն լըսում է մոտիկ Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով Սիրուց այրվում է սաստիկ: Լըռեց: Ծովի խավար ափին Կանգնեց սեւ-սեւ մի ըստվեր... Ահա եւ նա... իրար գըտան... Կասկածավո՜ր լուռ գիշեր... Միայն ալիքը Վանա ծովի Մեղմ դիպչում են ափերին, Հըրհըրելով հեռանում են Շըշունջներով անմեկին: Նըրանք ասես փըսփըսում են... Ու աստղերը կամարից Ակնարկելով բամբասում են Լիրբ, անամոթ Թամարից... Բամբասում են կուսի սըրտում... Ժամ է արդեն... ու կըրկին Մինն ալեկոծ ծովն է մըտնում, Մյուսն աղոթում եզերքին... «Ո՞վ է ջահել էն խիզախը, Որ հենց հարբած իր սիրով, Սըրտից հանած ահն ու վախը Ծովն անցնում է գիշերով։ Ծովն անցնում է մյուս ափերից Մեր Թամարին համբուրում... Աղջի՞կ խըլի նա մեր ձեռի՜ց... Ի՞նչի տեղ է մեզ դընում...»։ Էսպես ասին վիրավորված Կըղզու միջի ջահելներ Ու Թամարի ձեռքով վառած Լույսը հանգցրին մի գիշեր: Մոլորվեցավ խավար ծովում Լողորդ տըղան սիրահար, Ու բերում է հողմը, բերո՜ւմ Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր...»։ Մոտ է ձայնը. խոլ խավարում, Ժայռերի տակ սեպացած, Ուր ամեհի ծովն է գոռում, Մերթ կորչում է խլացած, Ու մերթ լըսվում ուժասպառ. «Ա՜խ, Թամա՜ր...»։ Առավոտյան ծովը ծըփաց, Ափը ձըգեց մի դիակ, Նըրա շուրթին, պաղ, կարկամած, Ասես մեռած ժամանակ Սառել էին երկու բառ. «Ա՜խ, Թամա՜ր...»։ Այն օրվանից սըրա համար Կըղզին կոչվեց Ախթամար։
  5. Իհարկե գեղեցիկ է, բայց հայերեն տարբերակին չի հասնի: Շնորհակալություն: Կանգնի՛ր, անկյալ ժողովուրդ, Եվ հավատա՛, և տոկա՛, Քո վշտում կա վեհ խորհուրդ Եվ խաչվածին մահ չկա. Պարզվի՛ր պայծառ դեպի վեր, Ցոլա՛ հրով անարատ, Երկիրն մոխիր ու ավեր, Դու, անմահ սիրտ, Արարա՛տ: Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ, Զրահավորվի՛ր խանդով խնդագին, Վառի՛ր երկունքի գիշերում խավար Հրով մկրտված Նաիրյան հոգին...
  6. ՄԱՐՄՆԻ ՎԵՐՔ, ՍՐՏԻ ՎԵՐՔ Մարմնի վերքը` արտաբացված դանակե` Ի՜նչ արցունքներ դառնակայլակ կը քամե. Ի՜նչ հուզումով ու տխրությամբ համակե, Մարմնի վերքը` արտաբացված դանակե. Սրտի վե՞րքը, ո՜հ, դառնագույն է, Աստվա՜ծ, Սեւով անքակ, խոցերով ժանտ է պատած. Խեղճ ու թշվառ կամ տարամերժ ու լքված Սրտի վե՞րքը, ո՜հ, դառնագույն է, Աստվա՜ծ: Մարմնի վերքը սպեղանի ունի բույժ, Անցնելով նա մոռցուկ կ'ըլլա շատ կանուխ, Զանգակ չունի նա տխրահունչ, մահագույժ. Սրտի վերքը մինչ գերեզմանն երկարած Ողի մ' ունի, արցունքներու զերթ մեկ ուղխ. Սպեղանին անոր երկինքն է պահված:
  7. *** Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ. Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ: Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ- Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում - ոչինչ: Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա` Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը - Մահ:
  8. *** Դիր մատներդ կույս` աչքերիս վրա- Հոգևար հոգուս- աչքերիս վրա... Հոգնեցի կապույտ մշուշից, մովից. Դի՜ր մատներդ լույս- աչքերիս վրա... Մահու պես քնքուշ դի՜ր մատներդ սուրբ- Խոնջացած, անհույս աչքերիս վրա...
  9. *** Իրիկուն է, քո՛ւյր, - աչքերդ փակի՛ր, Հոգնաբեկ, տխուր, - աչքերդ փակի՛ր: Թարթիչներդ թող չթարթեն միգում. Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր: Կոպերիդ տակ թող երազս թաղեմ. Իրիկուն է, քո՛ւյր, - աչքերդ փակի՜ր...
  10. ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ Ձյունաապատ լեռներ ու կապույտ լճեր: Երկինքներ, որպես երազներ հոգու: Երկինքներ, որպես մանկական աչեր: Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու: Երբ լսում էի մրմունջը լճի Ու նայում էի թափանցիկ հեռուն- Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն: Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում Մեկը կարոտի իրիկնամուտին: Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն, Խառնելով հոգիս աստղային մութին...
  11. ...Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո- Մարած աչքերով նստեցիր ինձ մոտԼ Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո: Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ: Եվ երբ նայեցիր աչքերով մեռած Տրտում, հոգևար, կծկտված հոգուս- Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս` Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ- երազ... Ոչ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն: Մշուշում միայն, մեր հոգու վրա Թևերն էր փռել մի անտես թռչուն Ու դողում էին թևերը նրա...
  12. Երազում եմ այն երկիրը հեռավոր, Ուր մարմինը, սեգ մարմինը ու հոգին` Աննյութացա՜ծ ու նյութացա՜ծ, լուսավոր` Ողջակիզվեն Արևի՜ մեջ, քույր իմ, կին: Ու միանա՜ն սեգ մարմի՜նը ու հոգի՜ն... Ու չլինի՜, ու չլինի՜ դու ու ես: Աննյութացած- դու մանրանաս- ու կրկին Հրա՜շք դառնաս` անդունդները արևես... Ու երբ կանչեմ- դու գրկիս մեջ արևից Ու տարփանքի՜ց, տառապանքի՜ց շիկացած- Գրկես թևե՜րս մանկական ու անբիծ- Ախ, կի՜ն- ցնորք, քո՜ւյր, Շամիրա՜մ ու Աստվա՜ծ:
  13. Ասցի սիրէ զիս, ծով աչէ՛ր. Նա ասաց` պահեմ զաչս ի վերան. Նի՛ստ, որ հայիմ յերեստ ի վեր, Արեկ, կացիր, ինձ յերևան: Թէ շատ թէ քիչ ի յետ ձգեմ. Միթէ անցնի հուրս ի խափան. Նա սէր ի սիրտս ի ներս կ'երթայ, Ես կու մնամ մեղաց դարան: Բերեմ մեղաց զահն ի մտիս, Ու դժոխոց հուրն անվախճան. Մի՞թէ ազատիմ այս կրակէս, Որ անվախճան ինձ վառեցան: Խև Յովհաննե՛ս Թուլկուրացի, Սրտի մտօք զականջդ բաց. Ու աստէնս արա՛ քեզ ճար շուտով, Որով անդէն առնուս պսակ:
  14. Այսօր եղև պայծառ գարուն, ցնծան ծաղկունք և յորդորին. Հագնին ցեղս ի ցեղաց` մանդրուն հաւերն ի հաւ խօսին. Ի վերայ լերանց բարձրանց գոյնըզգոյնով ծաղկունք սփռին, Ծածկեն զերեսս երկրի, ըզլեռն ըզդաշտ ու զբաղչանին: Են գեղեցիկ փետուր հագել` փոքրիկ հաւերն ի ծաղկոցնին, Ու հազար դասս դասով` քաղցրաձայնեն զանլըռելին. Հարբել են յանուշ հոտոյն, ու նստել են ի վերայ ծաղկին, Զի ի սիրու են ստեղծած` սէր կա յիրենք` որ կու խօսին:
  15. Փափաքել եմ ի ջուրն, յուսով կու գնամ, Թէ հասնիմ յայն աղբիւրն, որ կենդանանամ: Ես խմեմ յայն ջրէն, ու հետ գոհանամ, Թէ թողուն մէկ պահիկ, որ յինքն լողամ: Այն սիրովն յաւազանն ես զիս լուանամ, Նորոգիմ վերըստին, քան ըզհինն Ադամ: Թէ լինի ինձ ռոճիկ որ արժանանամ, Դու արա ինձ մտիկ, թէ ոնց կու փայլամ. Թէ զերկիրն կենդանեաց ես ինձ կամենամ, Յօրինացն աստուծոյ ես երբ հեռանամ: Թէ ուզիմ որ անանց բարոյն տիրանամ, Զտուն ու զտեղն ու զեղբայրն ու զքրոյն մոռանամ: Հեղեղեմ զարտասուս ու զիս լուանամ, Եւ մաքրիմ ի մեղաց և արդարանամ:
  16. Աստուած արդար և յիրաւի, Եւ ողորմած յամենայնի. Հանդէս ունիմ բան մի վիճի, Թէ դու լսես քո ծառայի: Այս է զարմանք հիանալի, Որ կու լինի վերայ երկրի. Եւ հիացումն ազգի ազգիմ Զոր տեսանեմք ի յաշխարհի... Արդ այս բանս է հիանալի, Եւ առաւել զարմանալի, Թէ մեկ Ադամ և յԵւայէ, Որքա՞ն ազգեր ծնան յերկրի:
  17. Надо. И не только потому что для них измена - грех, а потому что семья - святое.
  18. Потому что умный волос с дурной головы бежит (с) Почему когда тепло внутри, снаружи обязательно холодно?
  19. 28. ՉՔՆԱՂ ԵՐԱԶ Խոսք` Ա. Սահակյանի Երաժշտ.` Ա. Բաբաջանյանի Դու ինձ համար սիրո աղբյուր, Ես քեզ համար` գուցե ոչինչ, Դու ինձ համար երազ մաքուր, Ես քեզ համար` գուցե ոչինչ: Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, Որպես կյանքիս չքնաղ երազ: Արեգակին պետք է հեռվից նայել, Կայրի, եթե շատ մոտենաս: Կյանքում դու միշտ ուրախ մնա, Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ, Ամբողջ մի կյանք սիրով կտամ, Ես քեզ համար` գուցե ոչինչ: Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, Որպես կյանքիս չքնաղ երազ: Արեգակին պետք է հեռվից նայել, Կայրի, եթե շատ մոտենաս:
  20. 27. ՍԻՐՈ ԵՐԳ Խոսք` Վ. Հարությունյանի Երաժշտ.` Ա. Բաբաջանյանի Փռվել էր շուրջը գարուն, Եվ նազում էր կեչին, Գարնան արևն էր բուրում Մեր համբույրն առաջին: Զեփյուռն էր խաղում թփերում, Վարսերդ մեղմիկ գուրգուրում, Կրկնում էր երգիս հետ շարունակ “Իմ անուշ, իմ միակ”: Քեզնով եմես միայն ապրում ու շնչում, Իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում, Դու իմ սիրուն արև, իմ բերկրանք, Իմ անուշ, իմ միակ: Արդեն օրեր են անցել, Միշտ ինձ հետ ես անգին, Սակայն ես չեմ մոռացել Այն գարունն ու այգին: Զեփյուռն էր խաղում թփերում…
  21. 26. ԻՄ ԵՐԵՎԱՆ Խոսք` Վ. Հարությունյանի Երաժշտ.` Ա. Բաբաջանյանի Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել, Այս ջուրը խմել սառնորակ, Հազար ճանապարհ ես իմ դեմ դու բացել, Իմ լավ, հարազատ իմ քաղաք: Քարդ քարիդ եմ շարել, Քեզ հետ հասակ եմ առել, Իմ Երևան, Քո ամեն շենքի հետ Ես իմ կյանքն եմ կապել առհավետ: Քեզ միշտ սիրրել եմ, իմ վարդագույն ընկեր, Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել, Դու անխավար լույսի տուն, Երևան, Ամեն հայի հույսի տուն, Երևան: Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսեղ, Աշունդ` ոսկե միերազ, Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ, Զանգվիդ կոհակները փիրուզ: Քեզ հետ կիսել եմ ես միշտ, Թե խնդություն, և թե վիշտ, Իմ Երևան, Քո կանաչ սրտի հետ Ես իմ սիրտն եմ կապել առհավետ: Քեզ միշտ սիրրել եմ, իմ վարդագույն ընկեր, Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել, Դու անխավար լույսի տուն, Երևան, Ամեն հայի հույսի տուն, Երևան:
  22. Немцы. Мой вопрос: Почему немцы?
  23. Пусть станет, нам-то что? У нас есть Армения. Христианская...
  24. Фамилия организатора не внушает доверия. Хотя... именно оглу ей и подходит.
×
×
  • Create New...