Jump to content

Unregistered - M

Hazarapet
  • Posts

    6,428
  • Joined

  • Last visited

Everything posted by Unregistered - M

  1. ՀԱՏՈՒԿ ԲԱՌԱՊԱՇԱՐ Ա. Հնաբանություններ և նորաբանություններ Սովորական գործածությունից դուրս եկած բառերն ու արտահայտութունները կոչվում են հնաբանություններ. օրինակ` սույն (այս), նկրտում (ձգտում), և այլն: Այն հնաբանութունները, որոնք արտահայտում են պատմական իրադարձություններ, առարկաներ կամ հասկացություններ, կոչվում են պատմաբառեր. օրինակ` սպարապետ, սեպուհ, տեգ: Լեզվի մեջ նոր մուտք գործած բառերն ու արտահայտությունները կոչվում են նորաբանություններ. օրինակ` համալիր, մասնաշենք, տիեզերանավ, դահուկորդ և այլն: Բ. Բարբառաբանություններ և ժարգոնային բառեր Գրական լեզվում գործածվող և իրենց տեղական երանգը պահպանած բարբառային բառերն ու արտահայտությունները կոչվում են բարբառաբանություններ կամ գավառաբանություններ: Նրանցից տարբեր են ժարգոնային բառերն ու ծածկանաբությունները, որոնք գործածվում են հասարակությունից մեկուսացած զանազան խմբերի կողմից: Գ. Մասնագիտական բառեր և տերմիններ Այն բառերը, որոնք գործածվում են ճշգրիտ կերպով սահմանված հասկացություններ արտահայտելու համար: Օրինակ` գոյական, ածական, բայ, շաղկապ, հոլովում և շատ այլ բառեր քերականական տերմիններ են: Դ. Վարչաբանություններ (կաղապարային արտահայտություններ) Վարչաբանություններ են կոչվում վարչական գործառական ոճին հատուկ բառերն ու արտահայտությունները. օրինակ` կցել գործին, առ այն, ի գիտություն, ի կատարում, վերոգրյալ: Ե. Օտարաբանություն և փոխառություն Փոխառությունն այն երևույթն է, երբ լեզուն իր չունեցած բառը կամ արտահայտությունը վերցնում է այլ լեզվից: Օրինակ` բժիշկ, հազար, փող, դաշտ, մոմ (պարսկերենից) ադամանդ, մետաքս, թատրոն, ֆիզիկա (հունարենից) եկեղեցի, կաթողիկոս (ասորերենից) կինո, պլան, ալյումին, գրիպ, տաքսի և այլն… Փոխառությունից տարբեր է բառապատճենումը, երբ վերցվում է ոչ թե օտար բառը, այլ նրա բառակազմական կաղապարը. օրինակ` Сам – о – лет ինքն – ա – թիռ Օտարաբանություն են կոչվում այն այլալեզվյան բառերը, արտահայտություններն ու խոսքային կառույցները , որոնց համարժեքները մայրենի լեզվում գոյություն ունեն: Զ. Գռեհկաբանություններ և հասարականաբություններ Գռեհկաբանությունները բացասական արտահայտչական երանգ ունեցող, հանրորեն կոպիտ, գռեհիկ ճանաչված բառերն ու արտահայտություններն են: -Ո՞վ ա, - կանչեց պառավը լեղապատառ: -Զահրումար ու չոռ ա, բաց արա էլի… (Նար-Դոս) Հասարակաբանություն տերմինը երկու իմաստով է գործածվում. ա. լեզվական իրողություն, որ հատուկ է առորյա բարբառախառն խոսակցական լեզվին (զխտկվել, աչքերը չռել և այլն) բ. այլ ոճերին հատուկ բառերն ու արտահայտությունները, որոնք գրական երկերի լեզվում օգտագործված են ոճավորման նպատակով` երբեմն ստանալով այլ իմաստ: Վիճեմ նաև այն մութի դեմ, Որ կուրացնում, աչք չի շոյում,- Մթնաց վիճեմ Այն բութի դեմ, Որ կարծում է` շեշտ է դարձել: (Պ. Սևակ) 1. Մեղմասածություն` երբ խոսքի գռեհկաբանություններն ու հասարակաբանությունները փոխարինվում են վայելուչ համարվող հոմանիշներով: Օրինակ` Ճիշտ չեք ասում, փոխանակ` սուտ եք ասում վախճանվել, փոխանակ` մեռնել ննջեցյալ, հանգուցյալ, փոխանակ` մեռել 2. Կոպտասածություն` մեղմասածության հակառակը. օրինակ` բարձրահասակ – լողլող լռիր – ռեխդ փակիր
  2. ՇԵՇՏ -Հայոց լեզվի համար բնորոշ է վերջավանկ շեշտը -բացառություններ` 1. Երբ վերջին վանկարար հնչյունը ը հոդն է, կամ ը գաղտնահնչյունը, շեշտվում է նախավերջին վանկը` քաղա՛քը, գնա՛ցքը, լո՛ւյսը, մա՛ն(ը)ր, ծա՛ն(ը)ր, այսի՛նք(ը)ն, երբե՛մ(ը)ն և այլն: 2. Մի՞թե, գո՛նե, նո՛ւյնիսկ բառերում ընդանրապես շեշտվում է առաջին վանկը: 3. Գրեթե, բացի, նաև, մանավանդ, նամանավանդ բառերում առաջին վանկի շեշտումը հատուկ է արտասանության ճարտասանական ոճին, իսկ վերջին շեշտումը` չեզոքին: 4. Իհա՛րկե բառում միշտ շեշտվում է նախավերջին վանկը: 5. Ճարտասանական արտասանության ժամանակ առաջին վանկը կարող է շեշտվել նաև այսքան, այդքան, այդչափ, այնչափ, ինչքան, ինչչափ, այդպես, այսպես, նույնպիսի բառերում, ինչպես նաև մի քանի դասական թվականներում (հինգերորդ, վեցերորդ): Այդ բառերում չեզոք արտասանության ժամանակ շեշտադրությունը սովորական է` վերջավանկ: 6. Տասից բարձր թվերից կազմված դասական թվականներում ընհանրապես շեշտվում է ոչ թե –երորդ ածանցը, այլ թվական բաղադրիչը (տասնմե՛կերորդ, քսա՛ներորդ…) 7. Ո՛ր, քանի՞ բաղադրիչներ պարունակող բաղադրյալ դերանուններում շեշտվում են այդ բաղադրիչները` ո՛րերոդ, քանի՞երորդ, ո՞րտեղ, ո՛րևէ: 8. Օժանդակ բայը և հակադիր բայերի բայ բաղադրիչները չեն շեշտվում (Նա գնո՛ւմ է: Ես լսե՛լ էի: Ցո՛ւյց տալ, դո՛ւրս գալ և այլն):
  3. ԽՈՍՔԻ ՌԻԹՄ Ռիթմը խոսքի զանազան տարրերի կամ հատկանիշների համաչափ կրկնությունն է, որն արտահայտվում է -մե՛րթ շեշտված և անշեշտ վանկերի, -մե՛րթ խոսքի թափի արագացման ու դանդաղեցման, -մե՛րթ միակերպ պատկերների ու արտահայտչամիջոցների որոշակի հաջորդականությամբ: Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը, Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը, Պայտերը խփում են, խփում են հողին.--՝ Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին: Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են, ձիերը, Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը, Պայտերը դոփում են քունքիս մեջ հիմա.--՝ Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ... (Ե. Չարենց)
  4. Գ. Հանգ Երբ հնչյունները կրկնվում են կանոնավոր կերպով` որոշակի համակարգով, առաջանում է հանգ: Հանգերը լինում են` -կից ԱԱԲԲ -խաչաձև ԱԲԱԲ -օղակաձև ԱԲԲԱ -արական (շեշտավոր) Որպես կարմիր մի վերք, մի արնագույն քուրա, Բռնկվել է ահա հորիզոնի վրա, Այրվում է, որպես իրիկնային մի սեր, Ու գնում է մայրամուտ ու գիշեր… (Ե. Չարենց) -իգական (անշեշտ) Եվ ինչ է տվել ինձ բնությունը, - Հավիտյան նորոգ իր հնությունը, Իր ջրվեժների անքնությունը Եվ հոգնահոլով իր կրկնությունը… (Հ. Սահյան) -ճշգրիտ` Ծաղիկները թողած դեպի հուրն է թռչում, Ու այրվում են, այրվում նրա թևերը նուրբ, Բայց նորից ու նորից նա կրակ է տենչում Ու բոցի մեջ փնտրում սիրո վայելքը սուրբ… (Վ, Դավթյան) -մոտավոր` Այդ երբ էր… Անձրևն անցել էր արդեն, Ու բուրում էին դաշտերը խաղաղ, Երբ հանկարծ այգուց դու ելար իմ դեմ Ոտքերով բոբիկ ու ցողաշաղախ… (Վ. Դավթյան) -միջնահանգեր` Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար, Մոռացված երազներ` շուշաններ թառամած… Մշուշներ են սահում… սոսափում է ուռին… Իմ օրերն անհատնում, անհնդում և անտուն… (Վ. Տերյան) -գլխահանգեր` Լուրթը մեզնից` երկինքը դու, Շուրթը մեզնից` դու համբույրը, Ցուրտը մեզնից, իսկ դու` կրակ, Իսկ դու` օջախ, Իսկ դու` թոնիր… (Պ.Սևակ) Անհանգ բանաստեղծությունները կոչվում են սպիտակ ոտանավորներ:
  5. ՀՆՉՅՈՒՆԱՅԻՆ ԲԱՆԱԴԱՐՁՈՒՄՆԵՐ Հնչյունական կրկնությունները բանաստեղծական խոսքի մեջ դրսևորվում են բաղաձայնույթ, առձայնույթ բառադարձումների և հանգի ձևով Ա. Բաղաձայնույթ միևնույն տողի, արտահայտության ներսում նույն կամ նման բաղաձայն հնչյունների կրկնություն. Օրինակ` Երկնէր երկին, երկնէր երկիր, Երկնէր և ծովն ծիրանի. Երկն ի զովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ: Ընդ եղեգան փող` ծուխ ելանէր, Ընդ եղեգան փող` բոց ելանէր, Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ. Նա հուր հեր ունէր, (Ապա թե) բոց ունէր մորուս, Եւ աչկունքն էին արեգակունք: Բաղաձայնույթն օգտագործվում է` ա. բնության երևույթների ձայնական տպավորություններ ստեղծելու նպատակով բ. հնչյունախաղ է, և ուժեղացնում է բանաստեղծության երաժշտականությունը Օրինակ` Ծըփում է ծովն ալեծածան, Ծըփում է սիրտը տըղի. Գոռում է ծովն ահեղաձայն, Նա կըռվում է կատաղի: (Հ. Թումանյան, Ախթամար) Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն… (Վ. Տերյան) Բ. Առձայնույթ միևնույն տողի, արտահայտության ներսում նույն կամ նման ձայնավոր հնչյունների կրկնություն, երաժշտականություն և բարեհնչություն հաղորդելու նպատակով Օրինակ` Ցրտահա՜ր, հողմավա՜ր Դողացին մեղմաբար Տերևները դեղին, Պատեցին իմ ուղին… Ճաճանչները թոշնան… Կանաչներս աշնան – Իմ խոհերը մոլար` Ցրտահա՜ր, հողմավա՜ր… (Վ. Տերյան)
  6. ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՉԱՄԻՋՈՑՆԵՐ Նմանաձայնություն -հնչյունական կազմի նմանեցումը բնության կամ կենդանիների արձակած ձայներին, օրինակ` գռմռալ, զռռոց, միա՜ու, ծի՜վ-ծի՜վ Վըշվըշում է գետը – վո՜ւշ, վո՜ւշ, Ու հորձանք է տալիս հորդ, Ու կանչում է` “Արի՜, Անո՜ւշ, Արի՜, տանեմ յարիդ մոտ…” (Հ.Թումանյան, Անուշ)
  7. ՈՃԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԵՐ -Լեզվի իրացման ձևեր (գրավոր և բանավոր խոսք) -Գործառական ոճեր և ոճական երանգավորում -Հուզականություն` հատկանիշ, որի շնորհիվ խոսքն արտահայտում է հույզեր, զգացմունքներ և խոսողի վերաբերմունքը խոսքի առարկայի նկատմամբ (փաղաքշական, կոպիտ, հայհոյական և այլն) -Արտահայտչություն` հատկանիշ, որը լեզվին տալիս է գնահատիչ բնույթ. տեսանելի է դարձնում խոսքի առարկան, արտահայտում է խոսողի հոգեվիճակն ու ապրումները: -Պատկերավորություն. խոսքային գեղարվեստական պատկերը բառ է, բառակապակցություն կամ խոսքի հատված, որի շնորհիվ միտքը զգայապես ընկալունակ է դառնում, այսինքն ասվածը զգացվում է զգայարաններով: -Պատկերավորման և արտահայտչական հնարանքներ ու միջոցներ` ա. լեզվական միավորների կրկնություն բ. փոխաբերություն գ. շարահյուսական ոչ սովորական կառույցներ դարձույթներ (բառերի փոխաբերական գործածության վրա հիմնված պատկերավորման միջոցներ) բանադարձումներ (խոսքին արտահայտչություն և պատկերավորություն տվող ոչ սովորական արտահայտություններ, բառակապակցություններ կամ շարահյուսական կառույցներ` անձնավորում, բառախաղ, հակադրություն և այլն) -Համանիշություն` իմաստով համարժեք կամ հարաբերակից լեզվական միավորների գոյություն ա. բառային համանիշություն` հով – զեփյուռ – քամի – մրրիկ… մաշկ – մորթի – կաշի – թաղանթ – փառ – կեղև… բ. ձևաբանական համանիշություն` ամառվա – ամռան ուսման – ուսումի արյամբ – արյունով գ. շարահյուսական համանիշություն` քնած երեխա – երեխա, որը քնած է
  8. ՈՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆը գիտություն է լեզվական միջոցների նպատակահարմար գործունեության մասին: Ոճ (հուն. ստիլոս (ստիլ)) – ծղոտ, ցողուն ՈՃԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ Ա. Գործառական ոճեր Գործառական ոճը լեզվական համակարգի պատմականորեն ձևավորված տարատեսակ է` տարբերակ, որը կապված է հանրային կյանքի մի որոշ բնագավառի հետ: Գործական ոճերը լինում են` առօրյա խոսակցական, վարչական, գիտական, հրապարակախոսական, գեղարվեստական: Բ. Իրադրական ոճեր Պաշտոնական ոճը բնորոշ է իր անձնական վերաբերմունքն արտահայտելուց խուսափելու ձգտումով: Հանդիպում է գործնական գրագրություններին, պաշտոնական զրույցներին, գիտական շարադրանքին: Հանդիսավոր (վերամբարձ) ոճը բնորոշվում է խոսքի թեմայի կամ առարկայի մեծարման, նրա վեհությունն ու կարևորությունն ընդգծելու ակնհայտ միտումով, նրանց նկատմամբ հարգանք ու պատկառանք առաջացնելու ձգտումով: Հորդորական ոճը գործադրվում է այն դեպքում, երբ խոսողը կամ գրողը հորդորում է, խրատում, գործողության մղում կամ ընդհակառակն, աշխատում ետ պահել որևէ գործողությունից: Բնորոշ է ուսուցողական խոսքերին, բարոյախոսական զրույցներին: Մտերմական-փաղաքշական ոճը բնորոշվում է խոսողի կամ գրողի կողմից խոսքի առարկա անձի, խոսակցի նկատմամբ մտերմական վերաբերմունքի, համակրանքի արտահայտմամբ: Այդ ոճը բնորոշ է մտերմական զրույցներին, անձնական նամակներին, գեղարվեստական որոշ ստեղծագործություններին: Կատակաբան ոճը բնորոշվում է նրանով, որ խոսողը կամ գրողը բարեկամական կատակ է անում, աշխատում է առաջ բերել մտերմական ժպիտ, հարաբերությունները չսրել: Երբ ոճը ստանում է որոշ արհամարական երանգ, որով խոսողն աշխատում է ցույց տալ իր գերազանցությունը, ապա կատակաբանական ոճը վերածվում է հեգնականի: Ծաղրական ոճը բնորոշվում է խոսողի կամ գրողի բացասական վերաբերմունքով խոսքի առարկայի կամ խոսակցի նկատմամբ, երբ նա սրանց ծաղրում է, խայտառակում, նշավակում: Գ. Անհատական ոճեր Անհատական ոճը ընդհանուր լեզվի իրողությունների ընտրության և օգտագործման այն առանձնահատկությունն է, որ պայմանավորված է խոսողի մտավոր զարգացմամբ, աշխարհայացքով, խառնվածքով ու ճաշակով: Դ. Գրողի ոճ Գրողի ոճը ոճական այն առանձնահատկությունների ամբողջությունն է, որոնք հանդես են գալիս գեղարվեստական ոճի մեջ` պայմանավորված այդ գրողի աշխարհայացքով, իրականության ընկալմամբ, խառնվածքով, ճաշակով և այլն:
  9. ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ Դարձվածք են կոչվում միասնական իմաստով կապված և նույնությամբ վերարտադրվող կայուն բառերը, բառակապակցություններն ու արտահայտությունները: Դարձվածքներ են` -որևէ լեզվին բնորոշ և չթարգմանվող յուրահատուկ արտահայտությունները (իդիոմներ). օրինակ` գլուխ դնել դես ու դեն ընկնել ձեռք բերել -ժողովրդական ասացվածքներն ու առածները. օրինակ` Ահը վեր է, քան մահը Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի ուտի Ձուկը գլխից է հոտում -պատմական վեպերից, գրքերից սկիզբ առած և լեզվից լեզու տարածված թևավոր խոսքերն ու արտահայտությունները. օրինակ` Ռուբիկոնն անցնել – վճռական քայլ կատարել -զանազան հեղինակների իմաստախոսքերը` աֆորիզմները. օրինակ` Լավ է կույր աչոք, քան կույր մտոք (Եղիշե)
  10. ՀԱԿԱՆԻՇՆԵՐ բառեր, որոնք, անկախ ձևից, ունեն հակադիր իմաստներ Օրինակ` բարձր – ցածր վերև - ներքև թշնամի – բարեկամ սև - սպիտակ Հականիշները կարող են լինել ինքնուրույն բառեր, ինչպես վերևի օրինակները, կամ ածանցավոր կազմություններ. խելոք – անխելք գեղեցիկ – տգեղ
  11. ՀԱՐԱՆՈՒՆՆԵՐ ձևով նման, իմաստով տարբեր -պատահական զուգատիպություններ. օրինակ` մարդ – մարտ հարդ – հարթ լուրթ – շուրթ -նույնարմատ բառեր. օրինակ` քարային – քարոտ խոստանալ – խոստովանել Հարանունները օգտագործվում են գեղարվեստական խոսքում հարանունություն կոչվող ոճական հնարք ստեղծելու նպատակով:
  12. ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐ ձևով նույն, բայց իմաստով տարբեր բառեր -Լրիվ համանուններ են կոչվում այն բառերը, որոնք համընկնում են և գրությամբ, և արտասանությամբ: Օրինակ` կետ (ծովային մի կենդանի) – կետ (մի գրանշան) հոտ (բույր) – հոտ (ոչխարի հոտ) փող (խողովակ) – փող (դրամ) -Մասնակի համանուններ 1. Համաձև են կոչվում համանուն բառաձևերը, այսինքն` արտաքնապես համընկնող քերականական տարբեր ձևերը. օրինակ` արի (քաջ) – արի (եկ) հացի (հաց բառի սեռական հոլով) – հացի (հացենի) կրի (շաղախ) – թող կրի գնում է (գնալ բառից) – գնում է (գնել բառից) 2. Համագիր են կոչվում միատեսակ գրվող, բայց տարբեր կերպ արտասանվող բառերը. օրինակ` բարդ (երգիչ) – բարդ (ոչ պարզ, արտասանվում է բարթ) 3. Համահունչ են կոչվում տարբեր ձևով գրվող, բայց միատեսակ արտասանվող բառերը. օրինակ` աղտ (կեղտ) – ախտ (հիվանդություն) ուղտ – ուխտ որդ – որթ
  13. ՀԱՄԱՆԻՇՆԵՐ Իմաստով մոտ բառեռ 1. Ոճական համանիշներ, երբ համանիշները պատկանում են գործառական տարբեր ոճերի: Այս առումով պետք է առանձնացնել բառերի երկու շերտ` ոճականորեն չեզոք և ոճականորեն տարբերակված: Օրինակ` զբոսնել (ընդանուր գրական) – ճեմել (վերամբարձ) կատարել (ընդանուր) – ի կատար ածել (վարչական) ձի (ոճականորեն չեզոք) – նժույգ (բանաստեղծական) 2. Իմաստային համանիշներ. սրանք արտահայտում են երևույթի կամ հատկության դրսևորման տարբեր չափեր: Օրինակ` հով, քամի, փոթորիկ, մրրիկ 3. Հուզարտահայտչական համանիշներ. սրանց առանձնահատկությունը արտահայտած անձնական վերաբերմունքի տարբերության և հուզարտահայտչական տարբեր երանգների մեջ է: Օրինակ` ուտել – խժռել խմել – լակել մահանալ – սատկել 4. Բացարձակ համանիշներ (նույնանիշներ) Օրինակ` մազ – վարս – հեր այտ – թուշ հուր – կրակ
  14. ԲԱՌ Բառը իմաստ ունեցող և ինքնուրույն գործածվող հնչյուն է, կամ հնչյունների խումբ: Ցանկ` 1. Էջ Համանիշներ, Համանուններ, Հարանուններ, Հականիշներ Դարձվածքներ Ոճաբանություն. ոճի տեսակները Ոճաբանական կարգեր Հնչյունական արտահայտչամիջոցներ` Նմանաձայնություն Հնչյունային բանադարձումներ Հանգ Խոսքի ռիթմ Շեշտ Հատուկ բառապաշար Պատկերավորման-արտահայտչական բառապաշարային միջոցներ` Մակդիր Համեմատություն Գ.Բ. Ջահուկյանի և Ֆ.Հ. Խլղաթյանի "Հայոց լեզու" դասագրքից Շարունակելի...
  15. http://forum.hayastan.com/index.php?showtopic=7178 http://forum.hayastan.com/index.php?showtopic=7549
  16. Չեմ հասկանում արդեն ով ինչից է բողոքում
  17. Դա՜րդըս լացեք, սարի սըմբուլ, Ալվան-ալվան ծաղիկներ. Դա՜րդըս լացեք, բաղի բլբո՜ւլ, Ամպշող երկնուց զով հովեր: Անուլ, պարե՞նք:
  18. Не шути так больно, Шеняци джан... В Германии...
  19. Я? Я в этом году в Армении не буду вообще..
  20. У одного даже на книге цвета как на Армянском флаге
  21. _Ashot_, за первое спасибо Если для Вас незнание армянского азыка такая чувствительная проблема, я бы посоветовала Вам выучить его. В основном Армян от азеров отличает интеллект (т.е. наличие его). Как говорил один мудрый человек - азеры произошли от грибов. Вот так и узнаем
×
×
  • Create New...