Jump to content

Kars

Hazarapet
  • Posts

    15,226
  • Joined

  • Last visited

Everything posted by Kars

  1. ՔԱՌԵԱԿՆԵՐ Բաբա Թահէր Օրիան 1 Ես մի չարքաշ մարմին ունեմ, Աստւած իմ, Ծով կարօտն իմ սրտին ունեմ, Աստւած իմ, Տան փափագից, պանդխտութեան հառաչից, Հուր կրակն իմ կրծքին ունեմ, Աստւած իմ: 2 Առանց քեզի վարդ չի բացւի պուրակում, Թէ բացւի էլ չի ունենայ՝ բոյր եւ գոյն, Առանց քեզի ում շրթունքին ժպիտ կայ Սիրտն արիւն, դէմքը կըլնի միշտ տրտում: 3 Շալ կը կապեմ ու ղադաք շոր կը հագնեմ, Բախտի անւի պտոյտը ես կը գովեմ, Ու լւալու համար ձեռքեր ապերախտ, Ողջ ծովերի ջրերն ամբողջ կը շրջեմ: 4 Դո´ւ, որ երկնի գիտութիւնը չես սովրել, Դո:ւ, որ քայլդ դէպ գինետուն չես արել, Դո´ւ, որ քո շահն ու վնասը չը գիտես,, Ե՞րբ կը հասնես ընկերներիդ, վա´յ, վա՜յ քեզ: 5 Եթէ սի՞րտն է սիրուհի, էլ սիրուհի՞ն ինչըն է, Սիրուհի՞ն է թէ սիրտը, սի՞րտն ապա ինչըն է, Ես սիրուհին ու սիրտը միևնոյնն եմ համարում, Ու չը գիտեմ սի՞րտն ի´նչ, կամ սիրուհի՞ն ի´նչըն է: 6 Մութ գիշեր էր, ճամբան քարոտ, ես հարբած, Գաւաթըն ընկաւ ձեռքիցս, բայց ողջ մաց, Պահապանը վարպետօրէն այն պահեց. Թէ չէ հարիւր գաւաթ ջարդւեց դեռ չընկած: 7 Աչքիս խոռոչըն ապարանքըդ է, սիրելի´ս, Ոտքիդ հողը լինի մէջտեղն աչքերիս, Օ՜, չը լինի որ սխալմամբ ոտ փոխես, Ոտքըդ ծակեն սուր փշերը կոպերիս: 8 Ցաւ ու դարմանըս եարից կը լինի, Կապ, անջատումըս էլ եարից գեղանի. Մսագործն եթէ իմ կաշին քերթի, Երբէք իմ հոգին եարից չի բաժնի: 9 Քանի ինձնից դու հեռու ես, սիրտ չունեմ, Սրտիս խորքում ուրիշ փափագ, խինդ չունեմ. Կեանքդ վկայ, եա´ր, այս երկու աշխարհից, Սիրուհուց զատ մի այլ տենչանք, իղձ չունեմ: 10 Զմրուխտ սարեր, ժպտուն սարեր ու դաշտեր, Ժպտուն մարդիկ, որ ցանել են ծաղիկներ, Շատերն եկել, շատերը կան ու կը գան, Բայց կը մնան նոյն միշտ նոյն դաշտերն ու սարեր: 11 Գարունն եկաւ անապատում, դաշտ, ձորում, Ջահէլ կեանքս անցաւ ինչպէս մի գարուն, Ջիւանների շիրմին ծաղիկ կը բուսնի, Երբ փերիններ գան շրջելու ծաղկոցում: 12 Դու չես հարցնում քեզ սիրողից շւարած, Թէ գարունդ ո՞ւմ հետ անցաւ միշտ անդարձ, Ասա, ո՞ւմ հետ դու գործ ունես, որ վաղուց, Մոռացել ես ինձ յաւիտեան՝ բեզարած: 13 Ջահէլ սիրտս ի՞նչ գիտէր, թէ հուժկու առիւծ՝ յաղթ էի, Հալածում է ինձ մահն այժմ և առիւծ է ամեհի, Ինձնից շշմած խուսափում էր առիւծն հզօր կատաղի, Սայահբ կռւել կարող չեղաւ մարմինս ընդդէմ ժանտ մահի: 14 Մի հողագործ մղկտալով, այս դաշտում, Արիւն ցայտող աչքով արտ էր մշակում, Ե´ւ ցանում էր, ե´ւ ասում էր, -Ա՜խ ափսոս, Որ պիտ ցանենք, յաւէտ թողնենք այս դաշտում: 15 Նրա համար հոգիս վատ է ու տարաբախտ աշխարհում, Որ մարմինս մրջիւնների համար եմ ես սնուցում, Չգիտէի պայմանն ի՞նչ էր, ծառայութեան, գերութեան, Իզուր ապշած, շւարած եմ փուչ աշխարհի կրկէսում: 16 Սէր գնող մի սիրտ ունեմ վշտալից, Ու եռանդուն է շուկան այդ սէրից, Սրտիս տենչանքով հագուստ գործեցի, Առէշ(՝ սիրուց, թեզանն՝ աղետից: 17 Ճակատագի´ր, միշտ ականջիս դու հնչէ, Թէ –քո ցաւին ոչ մի դարման բուժիչ է Թէ գոհար էլ լինես՝ գնորդ չունես դու, Հէնց այս կեանքըդ է, որ ընթացիկ, սիրւած չէ: 18 Դա՜դ ու ամա՜ն էս աշխարից ու սրտից, Սիրտս է տենչում տեսածներըն աչքերիս Դաշոյն շինեմ՝ ծայրն ամուր պողպատից, Խրեմ աչքըս, սիրտս փրկւի էս դարդից: 19 Երնեկ նրանց, մարմինն հոգուց չեն ջոկում, Այս փուչ կեանքի մահւան մասին չեն խոկում. Սովորում են վշտին օրեր, տարիներ, Իրենց ցաւին դեղ ու դարման չեն հոգում: 20 Ով սիրող է՝ չի վախենայ իր կեանքից, Սիրահարը չի վախենայ մութ բանտից. Սիրող սիրտը քաղցած գայլ է, որ երբեք Չի վախենայ հովւի ահեղ հայ-հայից: 21 Երնէկ նրանց որ քեզ յաճախ տեսնում են, Քեզ հետ անոյշ զրոյց անում, նստում են. Թէ քեզ տեսնել կարող չըլնեմ, գէթ գնամ, Տեսնեմ նրանց, ովքեր քեզ միշտ տեսնում են: 22 Երնէկ նրանց, որ քեզ հետ են միշտ նստում, Զւարթ սրտով միշտ քեզ հետ են զրուցում. Սիրողների սովորութիւնն հէնց այն է, Որ համարձակ միշտ գալիս են քեզ տեսնում: 23 Երնէկ նրանց՝ ոտից գլուխ տխմար* են, Բոցերի մէջ թացի, չորի ախմար* են. Ժամ1, քեաբէում2, կռատնում3, տաճարում4, Եարից դատարկ, տան մէջ անգամ ահմար* են: 24 Ծաղկեպաններ, էլ դուք կակաչ մի ցանէք, Այգեպաններ, ծաղիկներից ձեռք քաշէք. Եթէ վարդի պայմանն այ էր, որ տեսայ, Քանդէք վարդերն ու նրանց տեղ փուշ ցանէք: 25 Բան մի արա, որ նեղութեան մէջ ընկնես, Այս լայնութեամբ աշխարհը նեղ լինի քեզ. Երբ որ վաղը մեր նամակներն ուզենան, Քո նամակի ընթերցումից ամաչես:. 26 Սիրոյդ վիշտը շրջիկ, մոլար ինձ դարձրեց, Բախտի տենչը անթև, անփառ ինձ դարձրեց. Ինձ ասացիր, - Սպասի´ր դու, սպասի´ր, Սպասումը նսեմ, թշւառ ինձ դարձրեց: http://forum.hayastan.com/index.php?showtopic=31912
  2. Բաբա Թահերի «Քառյակների» հայերեն թարգմանությունը սիրով ներկայացրել է մեր ֆորումի հարգարժան մասնակիցներից hravart-ն այստեղ՝ http://forum.hayastan.com/index.php?showtopic=31912 , ինչի համար մեծ շնորհակալություն եմ հայտնում իրեն բոլորիս կողմից: Քանի որ hravart-ը չի ցանկանում, որ իր կողմից բացած թեմաներում մասնակցեն ուրիշները, բացում եմ այս թեման, ուր հրավիրվում են բոլորը: Պրն. hravart-ի կողմից ներկայացված «Քառյակների» թարգմանությունը արտատպելուց հետո ստորև կներկայացնեմ Բաբա Թահերի «Դիվան»-ի բնագիրը, պարսկերենով:: Այն լույս է տեսել Թեհրանում 1338 թ-ին (մեր թվարկությամբ՝ 1959-1960թթ.): Հոյակապ կերպով պատկերազարդված գիրք է: Ամեն քառյակին զուգակցում է մի եզակի մանրանկար՝ քառյակի բովանդակությանը համապատասխան, կան նաև գունավոր նկարներ, որոնք կներկայացնեմ հերթականությամբ: Ես, ցավոք, պարսկերենին չեմ տիրապետում, ինչպես և այս ֆորումի մասնակիցներից գրեթե բոլորը: Հետևաբար, հույժ ցանկալի կլիներ մեծարգո Պրն. Վարդանյանի մասնակցությունն այս թեմայում:
  3. Բաբա Թահերի դամբարանը Համադանում.
  4. Բաբա Թահեր Օրյան (ծն. մոտ 1000 - մահ. 1050-ականներում): Պարսիկ բանաստեղծ: Լուրի բարբառով գրված ռուբայիներում (քառյակներում), որ աչքի են ընկնում պարզությամբ և թարմությամբ, գովերգել է սերը, շոշափել հասարակական խնդիրները, պատկերել տիրող անարդարությունները: Գրել է մետաֆիզիկական աշխատություններ և սուֆիականների շրջանում տարածում գտած «Փոքրիկ զրույցներ» ժողովածուն: Հայերեն թարգմանություն՝ «Քառյակներ և ղազալներ» (պարսկերեն բնագրից թարգմանեց Ռ. Աբրահամյան), Թեհրան, 1930:
  5. Может Thug имел это ввиду как шутку, но это действительно так.
  6. Я тоже меньше 3% не слышал.
  7. Այո, բայց երևի չհանդիպենք, Անի ջան... Մենք Հայաստանում Արաքսի մյուս կողմում ենք լինելու http://forum.hayastan.com/index.php?showtopic=29291
  8. Kars

    Лазети

    Можно поподробнее насчет открытия этой «церкви в Ризе»? Откуда Вы это взяли?
  9. Üyelik Bilgileriniz Onaylanmıştır : «Ваше членство (Ваш акаунт) подтверждено» Kullanıcı Adı : «логин», «имя пользователя»
  10. Ես էլ եմ Հայաստան այցելելու այս ամռանը:
  11. Է՜, ՄիԳ ջան, հըլը կըդիմանամ ըշտե...
  12. Зачем же дивизию? Дивизией можно всю Скандинавию взять. Для Исландии и одной роты предостаточно. Даже грузинской...
  13. Добро пожаловать на наш форум, Юрист! Извините, но я остаюсь при своем мнении - вопросы глупые, на которые нет смысла отвечать. Ну перечитайте их заново, «со стороны», и убедитесь сами. Что же касается нового вопроса: то на него ответить можно. Русский язык не имеет равного статуса с другими иностранными языками по той простой причине, что многие в Армении владеют русским языком и предпочитают русский другим иностранным языкам
×
×
  • Create New...