Իհարկե, այդպես է: Հայկական ազգանունների մեծամասնության հիմքում անձնանուններ են: Օրինակ. Հովհաննիսյան, Հակոբյան, Գրիգորյան, և այլն, և այլն: Ինչ վերաբերում է «Մխիթար» անվանը, ապա այն հայերեն «մխիթար» բառն է, որը զուտ հայկական ծագում ունի և նշանակոում է «սփոփանք», «մխիթարանք»՝ ի տարբերություն ոչ-հայկական ծագում ունեցող «Հովհաննես», «Հակոբ» և «Գրիգոր», և այլն, անունների:
Հույսով եմ, որ ձեզ որոշ չափով մխիթարեցի: