Դե հիմա ոնց չասեմ: Են օրը գնացել եմ հայկական մյուզիք խանութ (այսպես ասած, զապիսնոց), մի քանի բան առա, հարցնում եմ, արաբական ինչ ունեք, ասում ա արաբական չունեմ, թուրքական տամ:
Վաաաաաայ, վաաաաաայ, էդ մի բանը պիտի չասեր: Մի նենց տոնով ասեցի 'Իիիիիիիիիիիինչ?????' , այդ խղճուկի ծնկները մի փոքր թուլացան, մի քանի գույն դեմքի ուռած թշերի վրա փոխվեց, բայց երևի էլի ուղեղիկին չհասավ զայրույթիս ամբողջ ուժը, որովհետև ասում է թե 'դե լավ, քուր ջան, նույն լեզուն ա, նույն մուզիկեն ա': էնքան բան էի ուզում ասել... Բայց մենակ ասեցի "Եթե նույնիսկ նույնը լիներ, բա ազգը...' ու հասկացա, որ եթե նույնիսկ այդ հիմար հային մի բան բացատրեմ, դրանով մյուսներին չեմ փոխի: էն մյուսներին, որ թուրքական են լսում.. ՈՒ առաջարկում ուրիշ հայերին: