Клиническая смерть - своеобразное переходное состояние между жизнью и смертью, начинается с момента прекращения деятельности центральной нервной системы, кровообращения и дыхания и продолжается в течение короткого промежутка времени, пока не разовьются необратимые изменения в головном мозге. С момента их наступления смерть расценивается, как биологическая (в контексте этой статьи мы уравниваем понятия социальной и биологической смерти ввиду необратимости процессов, происшедших в организме). Таким образом, главной динамической характеристикой клинической смерти является возможная обратимость этого состояния.
Во время клинической смерти дыхание и кровообращение отсутствуют, наблюдается полная арефлексия, однако клеточный обмен веществ продолжается путем анаэробного гликолиза. Постепенно запасы гликогена в мозге истощаются, и нервная ткань умирает.
Принято считать (Г.А.Рябов), что в обычных условиях срок клинической смерти у человека составляет 3-6 минут. Необходимо учитывать, что необратимые изменения в филогенетически молодых образованиях головного мозга (кора) наступают гораздо быстрей, чем в более древних (ствол, продолговатый мозг). При полной гипоксии в коре и мозжечке за 2 - 2.5 мин. возникают фокусы некроза, а в продолговатом мозге даже через 10-15 мин. погибают лишь единичные клетки
Կլինիկական մահը մահվան վերջին փուլն է: Ակադեմիկոս Վ. Ա. Նեգոսկու խոսքերով “կլինիկական մահն արդեն կյանք համարվել չի կարող, սակայն այն դեռևս մահ էլ չի: Այն նոր հատկության առաջացում է` դադար անընդհատության մեջ: Կենսաբականական առումով այս վիճակը հիշեցնում է անաբիոզի (կենսադադարի), չնայած համակշիռ չէ նրան”: Կլինիկական մահը հետադարձ իրավիճակ է, իսկ շնչառության կամ արյունաշրջանառության դադարի փաստը մահի վրա հասնելու ապացույց համարել չի կարելի:
Կլինիկական մահվան նշաններ են.
1. Շնչառության բացակայություն;
2. Սրտի բաբախի բացակայություն;
3. Ընդհանուր գունատություն կամ ընդհանուր ցիանոզ;
4. Ակնաբիբերի անզգայությունը լույսի նկատմամբ:
Կլինիկական մահի երկարությունը պայմանավորված է այն ժամանակահատվածով, որի ընթացքում անոկսիայի պայմանում գլխուղեղի գլխավոր հատվածները կարող են պահպանել իրենց կենսական հատկությունները: Բնութագրելով կլինիկական մահը Վ. Ա. Նեգովսկին 2 ժամանակահատված է դրան տալիս: Համաձայն առաջինի կլինիկական մահը տևում է ընդամենը 5-6 րոպե: Դա այն ժամանակահատվածն է, երբ նորմալ ջերմաստիճանային պայմաններում անոկսիայի դեպքում գլխուղեղը պահպանում է իր կենսունակությունը: Համաշխարհային պրակտիկան ապացուցում է այն հանգամանքը, որ այդ ժամանակահատվածից հետո մարդու վերակենդանացումը հնարավոր է, սակայն արդյունքում ի հայտ է գալիս մաշկի դեկորտիկացիա (չորակեղևում): Սակայն կարող է լինել նաև կլինիկական մահի երկրորդ ժամանակահաված, որը հանդիպում է բժշկական օգնություն ցույց տալու կամ այլ յուրահատուկ պայմանների դեպքում: Կլինիկական մահի երկրորդ ժամանակահատվածը կարող է տևել տասնյակ րոպեներ, սակայն այս դեպքում վերակենդանացման գործընթացը բավականին արդյունավետ կլինի: Կլինիկական մահի երկրորդ ժամանակահատվածը դիտվում է այն ժամանակ, երբ հատուկ պայմաններ են ստեղծվում հիպօկսիայի կամ անօկսիայի դեպքում դանդաղեցնելու գլխուղեղի բարձրագույն հատվածներում ընթացքող գործընթացների դեգեներացիան:
Կլինիկական մահի տևողությունը երկարաձգվում է հիպոթերմիայի պայմաններում, էլեկտրական հոսանքով հարվածի ձևով և ջերմացմամբ: Կլինիկական պայմաններում դրան կարելի է հասնել ֆիզիկական ազդեցության ճանապարհով` օգտագործելով այնպիսի դեղանյութեր, որոնք ստեղծում են անաբիոզի, հեմոսորբցիայի նման վիճակներ, թարմ (ոչ կոնսերվացված) արյան ներարկում և այլն:
Սակայն ոչ միայն կլինիկայում են հանդիպում կլինիկական մահվան դեպքերը: Տարիներ առաջ լրագրերում բազմիցս գրվեց նորվեգացի մի տղայի մասին, որը չմուշկներով սահելու ժամանակ գետի սառույցի կոտրման պատճառով ջրասույզ էր եղել: Նրան սառույցի տակից հանել են 40 րոպե հետո: Բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել նրան, արդյունքում նրա գլխուղեղի և ոչ մի կենսական ֆունկցիա չի խախտվել: Սովորական պայմաններում շնչառական ուղիների ջրով լցվելու դեպքում, այսինքն ջրասույզ լինելու դեպքում մահը վրա է հասնում 5-6 րոպեից: Հիպոթերմիայն, որն առաջացել էր սառը ջրի ազդեցության տակ, հնարավորություն է տվել գլխուղեղի բջիջներին պահպանել կենսունակությունը երկար ժամանակահատվածում, գրեթե 10 անգամ ավելի երկար, քան նորմալ պայմաններում:
Եթե վերակենդանացման “աշխատանքներ” չեն կատարվում կամ անօգուտ են լինում, ապա վրա է հասնում կենսաբանական կամ իրական մահը, որն իրենից ներկայացնում է բջիջների և հյուսվածքների ֆիզիոլոգիական գործընթացների վերջնական դադարում:
Թարգմանությունը` Cassiopeia ©