-
Posts
547 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Egern.net
-
Հայեր ջան, Արոնյանը ադրբեջանցու նկատմամբ մի փոքր առավելություն ունի (խաղում է սեւերով)` նավակ ունի ձիու փոխարեն: Չնայած, մի զինվոր պակաս ունի... Հուսանք, որ հաղթանակը Արոնյանի կողմը կլինի
-
Я тоже так думаю. Նույնիսկ, ավելի կարճ, քան Բաքրոյի հետ...
-
Поздравляем тест пройден! Вы интеллектуал! Ես այս թեստը մի անգամ անցել էի` հայերենով ու առանց տարբերակների, բայց պատասխանները լավ չէի հիշում...
-
Շատ հետաքրքիր իրավիճակ է: Արոնյանը մի քարի պակաս ունի (47-րդ քայլն է), բայց հիմնականում ինքն է խաղարկում... Աչքով չտանք...
-
Արոնյանից չի.... Մի բան կատարվում է... Նայե՞լ եք խաղը: 29-րդ քայլից ոչ-ոքի են համաձայնվել : Շատ հետաքրքիր է.... http://www.coruschess.com
-
Ես այստեղ Ձեր հետ համաձայն եմ, բայց... Իմ կարծիքով, ոչ Փյունիկն էր մեղավոր, ոչ Նեվթչին, ոչ էլ ղեկավարները: Մեղավորը մրցաշարի կազմակերպիչներն էին: Դեռ անցյալ տարվանից հայտնի էր, որ այս մրցաշարը շատ ցածր մակարդակի վրա է (նկատի ունեմ կազմակերպչական, չնայած` ոչ միայն ): Եթե ինչ-որ մեկը կարդացել է, ապա ինձ կհաստատի, Ֆուտբոլ + թերթի անցյալ տարվա հունվարի համարներից մեկը, որտեղ նկարագրված էր ամբողջ առաջնությունն ու Փյունիկ-Նեվթչի խաղը: Ով որ չի կարդացել, ասեմ, որ ամենեւին էլ վարդագույն չէր... Ախր ոնց չասես. Զեպ Բլատերի հովանու տակ մրցաշար են կազմակերպում, բայց մի հատ թղթի կտոր չեն ստորագրում, թե, հա, անվտանգություն կապահովենք: Հետո էլ, թիմը թողում գնում ա, հետեւից սկսում են խոսալ. 1500 ոստիկան էինք որոշել ներգրավել խաղին, չգիտեմ ինչ... Հա հետո??? Վերջում էլ ադրբեջանցիները ասում են, թե վախեցանք...
-
MiG jan, это “Армянское подворье” как звучит на Армянском??? Если можно.... Iroq, shat lav harc e!!!
-
Каким браузером пользуетесь -или какой самый самый
Egern.net replied to Artur's topic in Software and Hardware
Բայց, IE7-ը կարծեմ միայն Windows Vista-ի հետ է, առանձին դժվար թե ավելի շուտ լինի, քան Vista-ն: Հիմա Microsoft-ի սայթում կա IE7 Beta - ծրագրավորողների համար: Բայց ստանալ ոչ մի ձեւով չեմ կարողանում... չնայած հաստատ հնարավոր է... -
HAYER JAN, Pyunik@ mi qani zhamic klini Yerevanum. Es nerkayacnum em vichak@ @st Azatutiun radiokayani usumnasirutian: Federaciayic voch voq texiak chi, te inchi a Pyunik@ veradarnum aysor. Pyuniki xekavarneri het kapvel chi stacvum, baic, nranq galis en avelord mijadeperic xusapelu hamar. Hunvari 20-in Adrbejanum ton e, aid orn en xorhrdayin zorqe@ mtel Adrbejan. Aid orva het kapvac vat husher unen mer harevanner@, voronq kapvac en naev hayeri het. Ainpes vor aranc zoheri u viravorneri handipum hnaravor cher...
-
Շատ ճիշտ է, karik, Սեւանը առաջացումը կապված է հրաբխի հետ: Բայց եթե ասեիք, թե ինչպես է դա տեղի ունեցել, շատ ավելի լավ կլիներ: Եթե չգիտեք, ապա տվեք հաջորդ հարցը... Սեւանի հետ կապված հուշեմ, որ դրա առաջացման «մեղավորը» ներկայիս Հրազդան գետն է:
-
ՀԻԱՆԱԼԻ Է!!!!!!!!!!!!!!!!!! Շատ հետաքրքիր է, գոնե այս անգամ կստացվի չկաշառված ու չծախված խաղ???
-
Քանի որ խոսք գնաց լճերի մասին, մի հարց էլ ես տամ. Ինչպե՞ս է առաջացել Սեւանա լիճը:
-
Շատ շնորհակալություն, MiG ջան, շատ լավ նախաձեռնություն է: Շատ դուրս եկավ քարտեզը, երեւի առաջին այսպիսի քարտեզն է (Google Earth-ը շատ լավ բան է): Ինչքան հիշում եմ, այս հատվածների հայերեն թարգմանությունները կան: Կփորձեմ գտնել:
-
Հինգերորդի հարցը մի քիչ բարդ է: Որպես զուտ լիճ, ամենամեծը (5-րդը) Նեմրութ լեռան գագաթի լիճն է (9 ք. կմ): Բայց կան նաեւ ջրամբարներ, որոնք սրանից մեծ են: Օրինակ` Արփին, որը 4.5 ք.կմ-անոց լիճ էր, բայց երբ կառուցվեց ջրամբարը, մակերեսը մոտ 5 անգամ մեծացավ: Բայց, երեւի թե, որպես հինգերորդ պիտի համարել Նեմրութի լիճը:
-
1. Ուրմիա լիճ (հնում` Կապուտան) 2. Վանա լիճ (հնում` Բզնունյաց) 3. Սեւանա լիճ (հնում` Գեղարքունյաց, Գեղամա) Սրանք երեք խոշորներն են, մյուսները անհամեմատ փոքր են: 4. Չլդըր լիճ (այլ անվանումը` Ծովակ Հյուսիսո)
-
MiG-35 ջան, պատասխանդ համարում եմ ճիշտ , քանի որ իրոք խոսքը խավարման մասին է : Միայն թե, արեւի խավարումով որոշվել է 595-ի մայիսի 25-ի ճակատմարտի ամսաթիվը (հույն հեղինակները գրում են, որ ճակատամարտի ընթացքում արեւը խավարեց եւ զորքերի հրամանատարները որոշեցին, որ դա աստվածների նշանն է եւ պետք չէ շարունակել կռիվը): Իսկ Գավգամելլայի ճակատամարտի մասին գրված է, որ այդ օրվան նախորդող գիշերը լուսնի խավարում է տեղի ունեցել: Այժմ աստղագետների համար դժվար չի րոպեի ճշտությամբ ճշտել խավարման ժամերը եւ այդպես գտնել են այս կարեւոր պատմական ամսաթվերը: Հարցի հերթը Ձերն է:
-
Հուշում.Այդ մեթոդը այլ դեպքերում էլ է կիրառվել: Օրինակ` մ.թ.ա. 595-ի մայիսի 25-ի ճակատամարտը, որը տեղի ունեցավ Մարաստանի եւ Լյուդիայի միջեւ ու այդպես էլ անավարտ մնաց: (Կարծում եմ արդեն ամեն ինչ ասված է ...)
-
Անչափ հետաքրքիր է, Arm_Lionne ջան: Ես շատ եմ հետաքրքրվում երազներով, բայց չեմ գտնում համապատասխան գրականություն: Այնպես որ, շատ շնորհակալություն 2001թ-ի սեպտեմբերին ես մի երազ տեսա, որի մեջ Երեւանյան լճի հակառակ ափին (ես բնակվում եմ Երեւանյան լճի մոտ) բարձրահարկ շենքեր էին երեւում, նման ամերիկյան երկնաքերներին (այդ երազը հիշում եմ բոլոր մանրամասնություններով... ): Երբ որ այս երազս պատմեցի հորս, նա միանգամից ասաց, որ դա արտացոլումն է 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում կատարված դեպքերին (որից ես շատ էի ազդվել...): Ահա եւ այս դասախոսություններում ես տեսա դրա նման շատ դեպքեր` գիտական բացատրությունների հետ: Եվս մեկ անգամ շատ շնորհակալություն:
-
Ինչպես տեսնում եմ, ոչ ոք հարց չի տալիս: Փորձեմ ես տալ: Հայտնի է, որ մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Գավգամելլայի ճակատամարտը: Դրա մասին գրում են երկու հեղինակներ` Արիանոս Փլաբիոսը եւ Կուրտիուս Ռուփոսը: Նրանցից ոչ մեկի մոտ ճակատամարտի ամսաթիվը չկա գրված: Դրա վերաբերյալ ոչ մի տվյալ ուրիշ աղբյուրներում էլ չկա: Սակայն, գիտնականներին հաջողվել է գտնել ճակատամարտի կոնկրետ ամսաթիվը (հասկանալի է` կողմնակի տվյալներից): Հարց. ինչպե՞ս են գիտնականները գտել այդ ամսաթիվը:
-
Ես ասում էի չէ՞ «կապված է առասպելական մի պետության հետ» MiG-35, այս հարցի հետ կապված կուզենայի շեշտել, որ Խեթական պետությունը (որի բնակչությունը կազմում էին հնդեւրոպացի խեթերը եւ որի արձանագրություններում ենք հանդիպում Հայասա երկրի անունը) եղել է 2-րդ հազարամյակում: Նույնը նաեւ Ասորեստանը: 3-րդ հազարամյակում Միջագետքում եղել է Շումերը (մինչեւ 24-րդ դար), որից հետո` Աքքադը: Սպասում ենք հարցիդ...
-
Stefi, Մթա 3-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհում պետական կազմավորումներ, որպես այդպիսի, չեն եղել` համենայն դեպս պատմաբաններին հայտնի (կան միայն ենթադրություններ, օրինակ` շումերական աղբյուրների Արատտան ոմանք տեղադրում են Հայաստանում): Այդ ժամանակ տարածված է եղել Կուր-արաքսյան հայտնի մշակույթը, որը, իհարկե, պետություն չէր ենթադրում: Հայկ. Լեռնաշխարհում այդպիսի առաջին կազմավորումները ի հայտ են գալիս 2-րդ հազարամյակում: ՄԻԳ-35-ը արդեն նշեց դրանցից մի քանիսի անունները (միայն, ոչ թե Արմենոշուբրիա, այլ պարզապես Շուբրիա (ասուրաբաբելական աղբյուրներից) կամ Արմե (ուրարտական աղբյուրներից), դա նույն երկիրն է, պարզապես տարբեր լեզուներով տարբեր է կոչվում): Այս երկրներից ամենահինը թերեւս Հայասան է, որը հիշատակվում է 15-րդ դարից խեթական աղբյուրներում: Սակայն սրանց էլ դժվար է անվանել պետություններ (օրինակ` հայտնի է, որ Նաիրի-ում իշխել են 42 թագավորիկներ…): Նշեմ նաեւ, որ այս «երկրներից» ոչ մեկը Արեւելյան Հայաստանից չեն: Առաջինը Արլ. Հայաստանում հիշատակվում են Էթիունի ցեղային միությունը` ուրարտական աղբյուրներում (Արգիշտի, Մենուա…) եւ նման մի շարք այլ միավորումներ (Վելիքուխի եւ այլն), բայց արդեն 8-րդ դարում (մ.թ.ա): Իմ կարծիքով, այս հարցի պատասխանը, այնուամենայնիվ, կապված է առասպելական մի պետության հետ:
-
Միանգամայն համաձայն եմ: Ես գնել եմ WYITH-ի (domainavenue.com) պակետը: Այն պարունակում է. Մի հատ .net domain (երկրորդ աստիճանի` այսինքն հնարավոր է առանց www-ի) 35MB Hosting PHP, MYSQL etc... 5 POP3 Mail (10MB storage) Unlimited mail-forwarders Unlimited sub-domains Բացի սրանցից, շատ ապահով սերվեր է (UNIX-ի վրա) եւ գործում է հիանալի technical support (այդ թվում` domain manager բազմաթիվ անվճար tool-երով): Եվ այս ամենը առաջին տարվա համար $35, իսկ հետո` $25
-
Ես օգտագործում եմ Sony SoundForge 8.0, շատ լավ converter ա:
-
Каким браузером пользуетесь -или какой самый самый
Egern.net replied to Artur's topic in Software and Hardware
Ես, ճիշտն ասած, չեմ օգտագործել Opera կամ Mozilla, բայց տեսել եմ եղբորս մոտ: Այնուամենայնիվ, ես միանշանակ ընտրում եմ Internet Explorer: Այն հիանալի է աշխատում տարբեր script-երի հետ, ամեն ինչ նորմալ բացում է: Դեռեւս ոչ մի խնդիր չեմ ունեցել: Եթե ինչ-որ թերություններ կան, խնդրում եմ ինձ ասեք: Անվտանգությունից էլ չեմ բողոքում: Ես օգտագործում եմ WinXP SP2, եւ համապատասխան IE (6.0.2900.2180): Բոլոր firewall-ները միացած են, security level-ը medium է, popup-blocker-ը միացած է, եւ ոչ մի խնդիր չունեմ վիրուսների ու spy-երի հետ: Ի դեպ, popup-blocker-ը ֆանտաստիկ է գործում: Մինչ այս միացնելը օգտագործում էի տարբեր toolbar-ների blocker-ները, բայց սրա նման ոչ մեկը չէր աշխատում: IE-ի գլխավոր առավելությունը, որի պատճառով ես երեւի թե երբեք չեմ հրաժարվի նրանից, դա Microsoft-ի արտադրանք լինելն է: Այն հրաշալի է համագործակցում Windows-ի բոլոր ծրագրերի հետ (հատկապես Internet Options-ի եւ Regional Settings-ի հետ): Քանի որ ես օգտագործում եմ WinXP, ապա փորձում եմ հնարավորության սահմաններում օգտվել Microsoft-ի ծրագրերից (սկսած Office-ից մինչեւ Reget Deluxe եւ AntiSpyware), կամ էլ նրանց հետ, որոնք լիովին համապատասխանում են Windows-ին (օրինակ` Total Commander): Բացառություն չէ նաեւ IE-ն: Իմ կարծիքով, ինչքան էլ շատ ֆունկցիաներ լինեն, առանց կոնֆլիկտների աշխատանքը գերադասելի է: -
The final list of countries had recognized the Genocide: 1. Uruguay - (A Parliamentary Resolution was adopted in 1965, followed by a Law adopted in 2004) 2. Cyprus - (A Parliamentary Resolution was adopted in 1982) 3. European Union - (Parliamentary Resolutions adopted in 1987, 1998, 2000, 2001, 2002, 2005) 4. Argentina - (A Senate Resolution was adopted in 1993, followed by a Law adopted in 2004) 5. Russia - (A State Duma Resolution was adopted in 1995) 6. Canada - (Resolutions were adopted in 1996, 2002 and 2004) 7. Greece - (A Parliamentary Resolution was adopted in 1996) 8. Lebanon - (Resolutions were adopted in 1997 and 2000) 9. Belgium - (A Senate Resolution was adopted in 1998) 10. France - (Parliamentary Resolutions were adopted in 1998 and 2000, followed by a Law adopted in 2001) 11. Sweden - (A Parliamentary report of 2000) 12. Vatican - (In 2000) 13. Italy - (A Resolution adopted in 2000) 14. Switzerland - (A Resolution adopted in 2003) 15. Slovakia - (A Resolution adopted in 2004) 16. The Netherlands - (A Resolution adopted in 2004) 17. Germany - (A Resolution adopted in 2005) 18. Poland - (A Resolution adopted in 2005) 19. Lithuania - (A Resolution adopted in 2005) Source: http://www.egern.net/en/?view=genrec