Jump to content

nkarich

Forumjan
  • Posts

    139
  • Joined

  • Last visited

Everything posted by nkarich

  1. Տեխոնոլոգիաների ոլորտում անկախ լինելու համար պետք է ընտրել բաց կոդով ծրագրեր, և կառուցել սեփական արդյունաբերություն դրա հիման վրա: Դա ո'չ միայն ՏՏ հիմնարկների և ծրագրավորողների խնդիրն է, այլև համակարգիչ օգտագործողների, հիմնարկների, որոնք էլ ստեղծում են պահանջարկը: Ընտրեք Ուբունտու, Դեբիան, Անդրոիդ, ՄիԳո կամ մեկ այլ բաց կոդով համակարգ, դժվար չի դրան սովորելը, թերությունները շատ չեն, առավելություններ էլ շատ կան, նույն Մայքրոսոֆթի կամ Էփլ-ի նկատմամբ: Ու հավատացեք, iphone կամ android հեռախոս կամ պլանշետային սարք չունենալը ձեր կյանքն ավելի թերի չի դարձնում (թերևս հակառակը), բայց օգնում է ձեր պետությանը՝ նվազեցնել ներկրման ծավալները, երկրից ավելի քիչ դրամ է դուրս գալիս, և ավլի քիչ աղբ է փոխարենը մտնում: Ցավոք, խանութպաններին ու սպառողական բնազդի ստրուկերին դժվար է բացատրելը որ արտադրող երկիր է պետք ունենալ, ու նեղություն էլ է պետք քաշել, եթե պետք է, սեփական արդյունաբերության վերականգնման համար:
  2. Այո' կա պատճառ "գրություն"-ի փոխարեն գրել «գրութիւն»: Այդ պատճառը ուղղախոսութիւնն է: "ց"-ով խոսելը ռուսահայաստոնում մտավ հենց այս փոփոխութիան հետեւանքով: Մարդիկ սկսեցին ասել "շնորհակալուցյուն" փոխանակ "շնորհակալութիւն" ասեն: Ծուռ գիրը առաջացնում է ծուռ խոսք: Գրաբարը (գրական լեզուն) ուղիղ խոսքի միակ հիմքն է: Եթե հակառակը լինի՝ բարբառները թելադրեն գրական լեզուն, մենք էնքան գրական ձև կունենանք, որքան որ բարբառ: Բայց երբ մի ավանակ, համատարած գրագիտության տարածման լուսաբացին, փչացնում է ուղղագրութիւնը, դա բերում է ծուռ խոսքի կանոնականացման: Ու ռուսահայաստանցիք սկսում են "ծ" էրով ու "ց"-երով խոսել: Մինչդեռ պիտի հակառակը լիներ՝ գրեինք "վրայ" ու մի քանի սերունդ հետոյ յետ կգայինք ճիշտ խոսքին, ու ապուշ կանոններ չեինք սովորեցնի մեր երեխաներին՝ "ա"-ի ու "ի"-ի արանքում "յ" է գրվում: Պարզ է, որ եթե ուղիղ ձևը "վրայ"-ն է, հոլովվածը կլինի "վրայի": Բայց ամենամեծ ցավը էն չի որ էշություն է արվել: Այլ էն որ արվել է Կենտրոնի վորոշմամբ, մերոնքել մեջքները ծուռ, անողնաշար ազգ, պտի մի ձև կզեին, մինիմալ կորուստներով, ինչքան կարացել արել են: Հլա Օ-ն ել էին հանել: Օրը բառի փոխարեն գրում էին Որը: Անեկդոտ կա տենց, Միկոյանի մասին, լսած կլնեք: Ամեն ինչի հիմքում նույնն է՝ մենք մեր տեսակը ու մեր ուղին պիտի նախ ճանաչենք, ու հետո շարժվենք դրա համաձայն, դրանից բխելով: Ու ամենից բարձր պաշտենք անկախությունն ու ազատությունը: Միգուցե այդ դեպքում հնարավոր լինի խուսափել այս աշխարհում մեր առաքելության վերջնական տապալումից:
  3. Էթե «քրիստոնյաները», «աթեիստները» ու մնացյալ «զարգացած» աշխարհը իսկապես «լույսի» ճանապարհն է բռնել, ուրեմն պիտի դադարի օտարելը, չարախնդալը, թույն շնչելը մուսուլման բնակչության նկատմամբ, և անի ամեն ինչ, որպեսզի նրանք էլ գան լույսի ճանապարհին: Ցավոք սրտի՝ դա անհնար է, քանի դեռ առաջինները կարծում են թե վերջիններս «դարձի» կգան մի'միայն (համապատասխանաբար) քրիստոնյա, աթեիստ, ևայլն դառնալու միջոցով: Այսինքն միայն իրե'նց ճանապարհն է ճիշտը, և բացառվում է որ Բանգլադեշի, կամ Եգիպտոսի բնակիչները դառնան ավելի հանդուրժող, կիրթ և ազատամիտ, մնալով Մահմեդական: Այսպես երրորդ համաշխարհայինից չենք խուսափի: Հասկացեք ախր, որ էս աշխարհում հարստության 90%-ը բնակչության 10%-ի ձեռքում է՝ կորպորացիաների և դրանց բաժներտերերի՝ մի շարք մաֆիաների, որոնք մեծ մասամբ չունեն ո'չ մեկ ազգություն, ո'չ մեկ կրոն, ո'չ մեկ լեզու, և որոնք էլ պատվիրում են այս ամբողջ տրագիկոմեդիան, տիրապետելով զանգվածային լրատվամիջոցներին (և հիմա սարսափում են ինտերնետի տարածումից և մտածում են դրա մասնատման ու գրաքննության մասին): Իրենց միակ կրոնը և նպատակը ստատուս քվոն է: Եվ այն պահպանելու համար նրանց պարբերաբար անհրաժեշտ է մի ուղեղը լվացած զանված վերցնեն ու տան մեկ այլ զանգվածի գլխին՝ կլինի դա ԱՄՆ-Ռուսաստան, թե Իսլամ-Քրիստոնեություն, թե Ջհուդներ-Բուդդիստներ - թքած, մենակ թե իրենք պահպանեն իրենց բացառիկությունը մեծ ութնյակում, իսկ երրորդ կարգի երկրները մնան երրորդ կարգի երկրիր, չորրորդները՝ չորրորդ, և իրենք շարունակեն տիրապետել դրանց ռեսուրսներին՝ հանքերին, էներգիայի աղբյուրներին, աշխատուժին: Կորպորացիաները մադիկ չեն, ոչ էլ նույնիսկ կլաններ, այլ իսկական համակարգեր են, իրենց ենթակառուցվածքներով, բիզնես պլաններով, անալիտիկ և օպտիմիզացիոն մեթոդներով, ազդեցության ոլորտներով և լծակներով (քարոզչական և գովազդային), և զուրկ են մարդկային/հոգեբանական/բարոյական հատկություններից՝ չարից և բարուց անդին: Միամտություն է նրանց մասին դատել չարի/բարու կոնտեքստում և օժտել մարդկային հատկություններով: Երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու մի ձև կա միայն՝ մարդկության միջին խավը պիտի ամեն ջանք թափի ստորին անգրագետ խավերին լուսավորելու, փոխադարձ (ռասաների, սեռերի, մշակույթների, հավատքների, պետությունների նկատմամբ) հարգանք ձևավորելու վրա: Եւ դրա համար շատ քիչ ժամանակ ունենք: Այնպես որ անջատենք հեռուստացույցները: Դադարենք «ծամոն ծամել», երազել այֆոնների ու ջիպերի ու քսան սենյականոց բնակարանների մասին (հավատացեք՝ մեր կյանքը առանց դրա թերի չի բոլորովին), ու սկսենք նախ ինքներս մեզ, և հետո նաեվ այլ ազգերի, ռասաների, օգնել որ կրթություն ստանան, փոխադարձաբար ճանաչեն (ու հետևաբար հարգեն) միմյանց մշակությները, և մեկը մյուսին օգնեն իրենց թերություններից ազատվել, ո'չ թե դրանք իրար աչք կոխելով, այլ հակառակը՝ այնպես ինչպես կանեինք սեփական երխայի կամ եղբոր թերություն շտկելու դեպքում՝ նախևառաջ սիրով, ու դրանից բխող տրամաբանական, պարզ քայլերով: Ու պահպանենք մեր մեծագույն ձեռքբերումները՝ ինտերնետը, Վիկիպեդիան, Ֆորումները, ազատ շփման/խոսքի և լրատվության միջոցները, նպաստենք դրանց հասանելությանը աշխարհի բոլոր ծայրերը: Հասնենք նրան որ ցանկացած տրանսնացիոնալ կորպորացիա, ցանկացած կազմակերպություն իմանա որ իրենց չի հաջողվի երրորդ համաշխարհայինի հանել մեծ զանգվածներին իրար դեմ: Միակ բանը որ նրանք կստանան՝ համաշխարհային միջին խավի կողմից հայտարարված միացյալ պատերազմ կորորացիաների դեմ: Ինչպես Հայքում խաղաղության միակ գրավականը պատերազմին պատրաստ լինելն է և անպարտերլի բանակ ունենալն է, այնպես էլ մոլորակի վրա խաղաղության միակ գրավական այն է որ Կորպորատիվ աշխարհն իմանա, որ երրորդ համաշխարհային պատերազմի հրահրման առաջին իսկ հաջող փորձը անմիջապես կվերածվի միջին խավի պատերազմի համաշխարհային կորպորատիվ ախարհի դեմ՝ մոլորակով մեկ:
  4. Նույնիսկ ամենաչմո ազգին այնքան էլ հեշտ չի ի-սպառ վերացնելը։ Այնպես որ պետք է իրոք շատ «աշխատանք» դեռ թափենք որ դադարենք ֆիզիկապես գոյություն քարշ տալուց, ու դրա մեջ դերևս հպարտանալու բան չկա։ Խնդիրն այն է որ գոյություն ունենալը պիտի նպատակ ունենա, այսինքն մենք պիտի գոյություն ունենանք հոգևոր իմաստով նու՛յնպես՝ որպես ազգ, որպես մոլորակի / քաղաքակրթության զարգացման մեջ դեր ունեցող միավոր։ Մենք մի մեծ գործ արեցինք, օգնեցինք ԽՍՀՄ փլուզմանը, բայց չկարողացանք պահպանել առավելություններ/ձեռքբերումները, որ ունեցանք այդ տարիներին։ Նաև դարերով անում ենք մեկ այլ կարևոր գործ՝ խանգարում ենք թուրանիզմի տարածմանը։ Բայց այդ գործը կիսատ է թողնված, որովհետև դրան զուգահեռ պիտի նպաստեինք Քրիստոնեության (ո՛չ կրոնի այլ բարոյականության) տարածմանը։ Փոխարենը հիմա մենք ինքներս բարոյականության ամրապնդման կարիք ունենք․ մեր եկեղեցին ինչպես նաև բոլոր մյուս եկեղեցիները, նպաստում են միայն ստոր ու ստրկամիտ կամ թարախ ու ճնշված ոգու տարածմանը, մթի տարածմանը, և ո՛չ լույսի։ Մոնթե Մելքոնյանը գյուղ մտնելուց առաջ սպասում էր մինչև խախաղ բնակիչները դուրս գան, իսկ մեր հիմիկվա ղեկավարությունը թշնամու ղեկավարության հետ սպորտային խաղի է վերածել մարդկանց սպանելը՝ 7:2 օգուտ մեզ։ Ընդ որում Մոնթեն գյուղ գյուղի հետևից ազատագրում էր, իսկ սրանք միայն հանձնելու և հանձնելու վերաբերյալ բանակցությունների վարպետ են։ Մենք ընգել ենք աշարհին համոզում ենք որ մեզ կոտորել են, ու հազիվ թափներս տարին մեկ անգամ ապրիլին վայնասուն դնելուն է հերիքում, իսկ Աֆրիկայի և աշխարհի շատ այլ մասերում ամեն օր տեղի ունեցող գենոցիդի վրա աչք ենք փակում, մնացած պոռնիկ պետությունների ու գերտերությունների հետ միասին։ Փոխանակ քրդերի, լեզգինների, թալիշների հետ համագործակցելով մտածենք թուրանիզմի հետագա սաստման մասին, մենք դեռ ինքներս մեզ չենք կարողանում համոզել որ Արցախը Հայքի անբաժան մասն է, կամ նույնիսկ որ «Ղարաբաղ» չի, այլ Արցա՛խ է, եւ որ Քարվաճառն ու Աղդամը "ազատագրված" կամ, առավել ևս, "հանձնման ենթակա" տարածք չեն, այլ Հայքի անբաժան մասը՝ և դրանց վրա այսուհետ թևածելու է Հայ ազգի և իր զոհված ու կենդանի հերոսների ոգին։ ԽՍՀՄ բնակչության 2% կազմելով, մենք արտադրում և արտահանում եինք էլեկտրատեխնիկական սարքերի 40%-ը, նախագծման ինստիտուտներում աշխատում եին տասնյակ հազարավոր մասնագետներ։ Հիմա ամբողջ բարձր տեխնոլոգիաների ոլորտը սկի տաս հազար հոգի չի կազմում։ Վաճառական/խանութպանների ազգը չի կարող որձ ազգ լինել և որձ ազգի պես մտածել։ Հիշենք՝ ո՛վ եր մասնագիտությամբ Լեոնիդ Ազգալդյանը։ Եվրոպայի խավարման դարաշրջանում մենք պահպանեցինք, զարգացրեցինք և Վերածննդի դարաշրջանին հասցրեցինք արվեստի, ճարտարպետության, բարոյականության և փիլիսոփայության ձեռքբերումները, միաժամանակ մարտնչելով մի քանի ճակատում։ Հիմա՝ ռազմական հաղթանակներից հետո, ներկրում ենք աղբ, մեծացնում հողից կտրված անդեմ/անհոգի/անսեռ/անազգ սերունդ։ Կարդացե՛ք Նժդեհի և Մոնթեի գրքերը, լսեք Լեոնիդ Ազգալդյանին, ու համեմատեք իրենց խոսքը, վարքը, կեցվածքը էսօրվա բիրդան զորավարների ու առաջնորդների հետ։ Ծանոթացեք Իոսիֆյանի, Կոմիտասի կենսագրությանը և համեմատեք այն էսօրվա գիտնականների ու արվեստագետների հետ։ Շուտով այս գործընթացն անշրջելի կդառնա, և մեր ֆիզիկական գոյություն քարշ տալը ո՛չ միայն մեզանից անկախ մի բան կդառնա, այլև լրիվ անիմաստ մի բան, որովհետև հոգեվոր իմաստով մենք իսպառ վերացած կլինենք արդեն, իսկ ֆիզիկապես մսացուն գոյություն ունի՞ թե ո՛չ՝ այլևս դեր չի խաղա այս մոլորակի վրա։
  5. շատ քաղցր բարբառներ են
  6. Քարվաճառն ազատագրելու մասին
  7. էս մեկը առանց mute անելու դիտել լինում է, շնորհակալություն
  8. Ապրի, ապրի Սիմոնեանը (մարդուն էդքան հարգում եք, բայց ազգանունը սխալ եք գրում): Նախ, խոստովանում եմ, որ համաձայն եմ, որ դու-ով խոսելը ավելի հատուկ է մեզ: Բայց կարծեմ հենց Վահեի մոտ եմ կարդացել էս կապակցությամբ մի զվարճալի ակնարկ, այն մասին որ Հայքում ընդունված է դիմացինի հետ «դու»-ով խոսել, իսկ ինքդ քո մասին «մենք»-ով: Ախպերս դե ջոգումես, էլի, որ մենք էլ ենք ջոգում: Քաքի հոտ է գալիս, ճիշտն ասած: Խոստովանում եմ նաև, որ անեկդոտը լավն էր, ինչքան էլ տակից երեւում եր ձեր չարությունն իմ նկատմամբ, մեկա խնդալուց մեռա. կարողա՞ հենց եդ էլ ուզում եիք Դե լավ. բարիացել եմ, ու բացատրում եմ. սիրելի Երեխա, ժամանակն է որ տողերի արանքում կարդալ սովորեք: Ես, ճիշտ է, մեկ տող էի գրել, բայց կարդացողը դրա արանքում էլ կկարդար Դուք գոնե Վահեին գրած պատասխանս կարդայիք, նախքան կրկին առհամարհանքով Վահեի հասցեին արտահայտվելը: Ես կարծիք եմ փորձում արտահայտել (ընդ որում ՝ հենց լուտանքով/առհամարհանքով խեսելու անարդյունավետության վերաբերյալ, ընդ որում հրապարակավ, այսինքն ավելի շատ ընթերցողի համար, քան հենց Վահեի), իսկ դուք ընդհատում եք մեր «խոսակցությունը» որպեսզի մեկ անգամ էլ առիթը բաց չթողեք առհամարհանքով արտահայտվել Վահեի հասցեին (թե՞ հիմա էլ կասեք որ "սրան" խոսելաձևը նույնպես Ջավախքի ավանդական հարգալից ձևերից է, և դուք չեիք ուզում դրանով Վահեի հասցեին ևս մեկ անգամ մի կեխտոտ խոսք շպրտել): Այդ մեկ տողը որ գրեցի՝ նշան էր ձեզ, որ ձեր այդ տեսակ միջամտությունը չի խրախուսվում (not welcome): Դժվար չէր հասկանալ, կարծում եմ, եթե կատաղությունից կամ մեկ այլ բարդույթից կուրացած չլինեիք, որ ամենաբարձր աշտարակի գլխից թքած ունեի՝ դուք-ով եք դիմել ինձ թե՞ դու-ով, և ասելիքս դա' չեր: Որ իմանայի չե'ք հասկանա, պարզապես կասեի՝ ս...: Վայ քու արա, նորից չարացա: Դե լավ, նորից հանգիստ. շատ եմ նկատել էս ֆորումում, որ մասնակիցները հա'մ Վահեից են բողոքում, որ լուտանքով է խոսում մեր թերությունների մասին, հա'մ էլ ինքներն առիթը բաց չեն թողնում նրան կեղտոտ ձևով, տեղի-անտեղի կպնելու: Հետաքրքիր է, եթե դուք փորձեք մեկի հետ զրուցել/բանավիճել, ու կողքից մեկը «շիթիլվի» առհամարհանքով (թեկուզ ոչ ուղղակիորեն ձեր, այլ դիմացինի նկատմամբ), դուք իրեն գրկաբաց ընդունելու՞ եք: Ես դեմ չեմ որ զրույցին մարդիկ միանան (հակառակը՝ ֆորումը հենց դրա' համար է): Բայց դուք պարզապես ընդհատեցիք խոսակցությունը, Վահեի հասցեին ևս մեկ վիրավորանք շպրտելով, առանց որևէ կերպ մեր խոսակցության նյութին անդրադառնալու/մասնակցելու: Ձեր այդ վիրավորված վիրավորանքից և Վահեի նկատմամբ զազրախոսությունից գարշահոտ է գալիս, սիրելիս: Զազրախոսելու համար օգտագործեք անձնական հաղորդակցություն, իսկ եթե այնուամենայնիվ նախընտրում եք հրապարակավ, մի զարմացեք հրապարակավ ի պատասխան կերած, բայց այնքան էլ չուտվող, պատասխաններից: Դե լավ, քանի որ Վահեի նկատմամբ (ու հիմա էլ իմ) այսքան բացասական վերաբերմունքով հանդերձ, այնուամենայնիվ հետևում եք այս ֆորումին և համառորեն ուզում եք շփվել, թող այդպես լինի, բայց նախորդ պոստիս էությունը ցուցադրելու նպատակով, ու նաև չարությանս հագուրդ տալով, թույլ տվեք մի հատ էլ խուտուտ տամ ձեր նյարդերը: Դուք Ջավախքի ավանդույթներից էիք խոսում: Ընդօրինակելով Վահեի ոճը (թերիների համար հատուկ կրկնում եմ. ես այդ ոճը արդյունավետ չե'մ համարում, ինչպես վերևում արտահայտվեցի, բայց հիմա իմ չար կողմին մի քիչ ազատություն կտամ և ձեզ վրա կկիրառեմ այն), կասեմ ձեզ հետևյալը. Կասկածում եմ, որ Ջավախքի բնակիչները Ռսաստանում «ասֆալտ քցելուց» բացի ինչ որ ուրիշ բանի են ընդունակ: Ցավոք, համատարած ստրկամտությունը, սեփական հողին տեր չկանգնելը, Խաչագողի/խոպանչու գարշելի խառնվածքը՝ միայն ներկայիս ՀՀ բնակիչներին չեն հատուկ, այլև Ջավախքցիներին: Աչքիս՝ մեր վերջին դարերի պատմությունը ցույց է տվել որ միայն Սյունիքի և Արցախի բնակիչնե'րը անկախ պետականության արժեքը գիտեն: Հետաքրքիր է, որ գենետիկական հետազոտություններն էլ ցույց են տվել, որ միայն Սյունիքի և Արցախի բնակիչների գեներն էն իսկապես տարբերվում օսմանական մյուս նահանգների բնակիչների գեներից: Սիրով, Նկարիչ
  9. Էհ, ստեղ արդեն լոզունգի հոտ է գալիս: Ոտը գազին դրած, ականջները փակած, բերանը բացած: Եթե դա է էս ֆորումի նպատակը, զրույցի բռնվելու փորձերն ավելորդ են: Ես ձեզ հարցեր եմ տալիս կոնկրետ, դուք ընդհանուր բնույթի լոզունգներ եք շպրտում: Լսել ենք դրանից. կուշտ ենք. մի քանի սերունդի համար էլ պահեստավորած ունենք: Երբ մեր գյուղ մտնումա թուրքը, սպանումա էրեխեքին ու կանանց, իսկ մենք ի պատասխան դրան թուրքի գյուղ մտնելիս տաս անգամ ավել մանուկ ու կին չենք սպանում, ինչպես ջհուդները կանեին, այլ պարզապես սթափ ու տղամարդավարի եզրակացնում ենք որ այսուհետ սահմանը պահել է պետք, ու պահում ենք, դա մե'ր տեսակի ընտրությունն է, որի համար մենք 2000 տարի արյուն ենք թափել ու ապացուցել ենք որ դա ընտրությու'ն է և ո'չ թե դրսի պարտադրանք: Իսկ «Ատամն ընդ ատաման և ակն ընդ ական» լոզունգը, որ միգուցե արդյունավետ է (և ավելի' հատուկ Ջհուդներին քան Քրիստոսի ուսմունքը) փաթթած ունենք: Ու դա խեղճություն անվանելը՝ հենց էնպես, ոտը գազին դրած, կասկածի տակ է դնում ձեր պատրաստակամությունը որևէ քննարկման մասնակցելու:
  10. Ի՞նչ եք ուզում Հայքի բնակիչներից: Ուզում եք որ հանուն ձեզ ռեպրեսիաների ենթարկվե՞ն: Մի բան որ ինքներդ չեք արել, այլ գաղթել եք: Էհ, եկեք արե'ք, փորձե'ք էս քնած ցռան վերգոյի ժառանգ ցեղին սովորեցրեք թող հանուն վտարանդի գրողների իրենց նեղություն տան: Թե՞ ավելի ռադիկալ մեթոդների կողմնակից եք. ուզում եք ՀՀ-ում ապրող կանայք հանուն ձեզ մի երկու հոգու պայթացնեն ստեղ: Բա ձեր արիությունն ու՞ր է:
  11. http://forum.hayastan.com/index.php?showto...mp;#entry911175 http://forum.hayastan.com/index.php?act=fi...&pid=906348
  12. http://forum.hayastan.com/index.php?showto...st&p=909551
  13. Մենք դու-ի չենք անցել կարծեմ:
  14. Էներգիան անիմաստ ծախսում ենք նրա վրա որ պարզենք աղանդ է՞ թե՞ կրոն է, եթե կրոն է, ապա մե՞ր կրոնն է թե չե: Եդ աղանդները հենց սա էլ ուզում են, որ նախ իրանց մարդատեղ դնես, ու հետո էլ բանավիճես հետները: Իսկ խնդրն իրականում այլ պլանում է. ո'չ աստվածաբանական, ո'չ կրոնական, ո'չ փիլիսոփայահոգեբանական: Խնդիրը շատ պարզ, պետական անվտանգության հարց է: Հայ ենք: Մեր տեսակի հիմքում մեր լեզուն է՝ Հայերենը, մեր ավանդույթներն էն՝ երգը, պարը, ծեսերը (այդ թվում կրոնական ծեսերը): Եթե ինչ որ մի արտաքին ուժ, սպառնում է այդ հիմնաքարերից մեկին, այն հավասարապես (ո'չ ավել և ո'չ պակաս քան մյուս հիմքերի դեպում) վտանգավոր է. կլինի դա լեզուն, երգը, պարը, թե կրոնական ավանդույթը: Ցանկացած արտաքին ուժ որ ստիպում է մեզ փոխել լեզուն (օրինակ դասական ուղղագրությունից հրաժարվելը ԽՍՀՄ տարիներին), երգը (օրինակ ԱՄՆ/Եվրոպայի և Արաբաթուրքական կլկլոցի մեթոդիկ սրսկումը մեր երեխաների հոգիների մեջ), պարը (օրինակ պետության կողմից ազգագրական պարարվեստի հովհանավորության բացակայությունը), կրոնը (ցանկացած ուժ, որ փորձում է փոխել մեր եկեղեցական/կրոնական ծիսակարգը և մեկնությունները, հաճախ՝ հենց եկեղեցու ներսից), սրանցից յուրաքանչյուրը՝ հավասարապես վտանգավոր է, հավասարապես սպառնում է մեր տեսակի ինքուրույն զարգացման, կատարելագործման, ինքնորոշման գործնթացին: Սրանցից յուրաքանչյուրը պետք է դիտվի ազգային անվտանգության սպառնալիք և լուծվի համապատասխան մակարդակով և ադեկված եղանակներով: Իսկ որո՞նք են այդ եղանակները: Մի թե լուծումը բացարձակ մեկուսացումն է: Միթե ձեր երեխային փողոցի վատ ազդեցությունից պաշտպանելու համար դուք նրան արգելում եք բակ իջնել: Ցանկացած խելամիտ ծնող գիտի որ դա ճիշտ լուծումը չի, հակառակը՝ պետք է թողնել որ շատ գնա բակ, և օգնել որ մշակի իր ուրույն «ես»-ը, որը կդիմակայի բակի ազդեցությանը: Նույնպես մենք՝ չպիտի արգելենք ո'չ օտար երաժշտությունը, ո'չ պարը, ո'չ լեզուն, եւ ո'չ էլ ծիսակարգերն ու եկեղեցիները, բայց պիտի մեր երեխաներին/սերունդներին մեծացնենք մե'ր տեսակին հատուկ ձևով: Իհարկե սա չի նշանակում որ ոչինչ չպիտի ձեռնարկենք: Մենք իրավունք ունենք երեխային մեծացնելու/դաստիարակելու շրջանում կիրառենք մե'ր մոտեցումը, և պիտի' օգտվենք այդ իրավունքից: Մեր դպրոցը պիտի մե'ր լեզուն սովորեցնի, մե'ր երգը, պարը, կենցաղը, նիստուկացը, կրոնական ծեսերը: Մեր տեսակի/հոգեվիճակի մարդ դաստիարակի: Հասունացման վաղ փուլերում երեխան պիտի պաշտպանված լինի օտար տեսակների քարոզչական ազդեցությունից: Խնդիրը ճի'շտ պլանում է պետք դնել, և ադեկվատ մեթոդներով լուծել: Իսկական ճանապարհը՝ դժվար ճանապարհ է: Ինքնախաբեությամբ չարժի զբաղվել: Տափակագլուխ կերպով աղանդներն արգելելով մենք մեր երեխաներին չենք դարձնի ավելի հաստատուն և ավելի գիտակից Հայ:
  15. Հողերը չեն վերադաձվում, հողերը նվաճվում են: Ցեղասպանությունը արտաքին ազգերը չեն իրագործում, ազգը ինքն իրեն քայքայում և կործանում է ներսից: Հայերի ցեղասպանությունը նախ պիտի ճանաչվի հայերիս կողմից՝ մեր մասով, հետո նոր թրքերի և այլոց: Իրականում եթե մենք մեր մեջ սիրտ և ոգի գտնենք ինքներս ճանաչելու մեր մեղքի (մեծագույն) բաժինը, դա սկիզբը կլինի ապաքինման այն ճանապարհի, որն անցնելիս մենք թրքերին, բրիտանացիներին, գերմանացիներին և այլոց կստիպենք ճանաչել մեղքի իրենց բաժինը, և հատուցել այն:
  16. Ցավոք, ես կատակ չէի անում ձեր հարցին պատասխանելիս. իրոք՝ տարածքների վերադարձն է'լ, մյուս մեծ գործերն է'լ, սկսում են այս կարգի փոքր քայլերից/քաջություններից/հաղթանակներից: Եթե հրաժարվում ենք ինքներս փոքր քայլերով առաջ շարժվելու (միակ իրատեսական) ճանապարհից, ու սպասում ենք ինչ-որ բարի/ուժեղ քեռի գա մեր պրոբլեմները լուծի՝ ուրեմն մեր ազգի ինքնապաշտպանական բնազդը կորել է, գործունեության հիմնարար ցիկլը խաղտվել է, և այն դատապարտված է կործանման: Երբ սիրտը կանգնում է, մարմինը անխուսափելոիորեն քայքայվում է: Ես չեմ ուզում հավատամ որ մեր ժողովուրդն այդ փուլին է հասել: Կարծում եմ որ դեռ շուտ է. մենք մեր առաքելությունը այս մոլորակի վրա դեռ չենք կատարել, և շատ տխուր կլինի կորել նրա երեսից նման վիճակում: Տխուր՝ առաջին հերթին հենց մարդկության/մոլորակի համար, և ոչ թե մեր (ազգի կամ անհատներիս):
  17. Տնեսական խեղճությունը մի խառնեք ոգու խեղճության հետ: Կարդացեք Լեռնահայաստանի պատմությունը և կտեսնեք թե ինչ կարող է անել տնտեսապես խեղճ ժողովուրդը արտաքին գեր-ուժերի (միաժամանակ մի քանի) և ներքին տականքի դեմ, երբ ոգով խեղճ չի լինիում:
  18. Ընտրությունների պատճառով երբեք էլ քաղաքացիական պատերազմ էլ չի լինի: Վերջին քսան տարվա ցեղասպանությունը կշարունակվի իր հունով: Քաղաքացիական պատերազմ կլինի միայն եթե որևէ մի կառավարություն ընտրվելուց հետո փորձի Աղդամը կամ Քարվաճառը հանձնել (կամ որևէ այլ տարածք, որի կորուստը հավասարազոր է ամբողջ Արցախի կորուստին): Սա լավ իմանալով, բոլոր նորընտիր կառավարությունները կշարունակեն պահպանել ստատուս քվոն, որպեսզի քսան տարվա հայերի ցեղասպանությունը շարունակելուն իրոք ոչինչ չխանգարի: Միակ ուժը, որը կարող է կանգնեցնել այդ ցեղասպանությունը՝ ժողովուրդն է: Եւ ցավոք քաղաքացիական պատերազմը նրան չի օգնի: Ցավոք, հեշտ (կարճաժամկետ, հասարակ) լուծում չկա: Կրթությունը, մշակույթը, դպրոցի և բանակի բարեկարգումը, և այդ գործընթացին խանգարող տականքների վերադսստիարակումը (կամ ստիպելով աշխատել տալը) միակ իրատեսական լուծումն են, որոնք սակայն պահանջում են հաստատակամություն, ինքնաճանաչում, ինքնագիտակցում, հարգանք և պաշտամունք սեփական տեսակի, ոգու, հայրենիքի նկատմամբ: Մեզ կփրկի ոչ թե այս կամ այն հատկություններով օժտված կառավարությունը, այլ ժողովրդական գիտակցության այնպիսի աստիճան և վիճակ, երբ բնակչությունը ցանկացած կառավարության (թեկուզ թուրք լինի ողնուծուծով) կստիպի աշխատել ի'ր շահերից ելնելով և ոչ օտարների: Կառավարությունն ընդամենը մի փոքր խումբ է, որը ո'չ մարդաքանակով, ո'չ գումարային կապիտալով, չի կարող դիմակայել դրսի ուժերին, որոնք այս տարածաշրջանում իրենց շահերն են առաջ տանում: Այդ ուժերին դիմակայող միակ ուժը կարող է լինել միայն հավաքական հայ ժողովուրդը (ներառյալ սփյուռքը), որը պիտի հասկանա թե ո՞րն է իր հավաքական տեսակը, ոգին, ո՞րն է իր կարճաժամկետ, միջին, և երկարաժամկետ առաքելությունը և նպատակաները, որոնց համար արժե' պայքարել ամեն տեսակ զրկանքների և կյանքի գնով, և հաստատակամորեն շարժվի որոշված ուղղությամբ: Այդ ժամանակ ո'չ մի արտաքին ուժ ո'չ մի կառավարության միջոցով չի կարողանա խափանել նրա ընթացքը:
  19. Вот по теме: переводы песен Рубена Ахвердяна от Карена Налбандяна. Размер и ритм сохранены. http://samlib.ru/n/nalbandjan_karen_eduard...khverdyan.shtml Учите армянский. А пока, вот хорошее чтиво от того же автора на русском. http://samlib.ru/n/nalbandjan_karen_eduardowich/mher.shtml
  20. Артур джан, это не проблема что вы не знаете армянский. Забудьте, не горюйте. Живите и процветайте на благо России. А если уж слишком хочется - так уж и быть, выучите его. Никогда ни поздно. Вот хороший пример. http://diaspora-world.info/index.php?optio...=22&lang=ru Кстати когда выучите, обещаю бонус: вы будете слушать и понимать песни на армянском, но нравиться вам будут совсем не те песни, а, скажем, вот эти. http://www.myvido1.com/QVWBHSNxWOSJmaa1WYElUP_- http://www.youtube.com/watch?v=lsvARBVXNdI http://video.yandex.ru/users/k4500-com/view/311#
  21. это не армянская песня ... даже не турецкая, это доказатльство того что культурный геноцид армян устраивают сами армяне
×
×
  • Create New...