Jump to content

nkarich

Forumjan
  • Posts

    139
  • Joined

  • Last visited

Everything posted by nkarich

  1. Փաստորեն երկուսիդ էլ չի հետաքրքրում թե ինչպես ենք լուծելու հիմնախնդիրները, այլ միայն տարածքների վերադարձնելն է կասկածելի: Զարմանալի է, և ցավալի է: Որովհետև ճիշտ հակառակում եմ համոզված՝ եթե լուծենք մեր մեջի խնդիրը, գտնենք մեր տեսակը, հաղթենք մեր միջի թուրքին, արտաքին հարցերը լուծելը խաղուպար կլինի, նման հարցեր միմյանց չենք տա այլ բոլորս էլ կիմանանք թե ինչպես: Եկեք սկսենք փոքր վարժությունից՝ խնդրում եմ միշտ գրել հայերեն և հայատառ, նույնիսկ եթե դժվար է (սկզբից):
  2. Ճիշտն ասած, քիչ տարբերություն եմ տեսնում Քրիստոնեական բարոյականության/աշխարհընկալման (պարադիգմի) և հեթանոսականի միջև: Կամ նույն Իսլամի կամ Բուդդիզմի հետ համեմատելիս: Բոլորն էլ դիտում են կյանքը որպես հակադիր ուժերի (տեսակների) հավերժական կռիվ (կամ թերևս պար/խաղ և ոչ թե կատաղությամբ լի կռիվ), որպես ալիքների բախումներից առաջացած փրբուրների բազմազանություն: Տարբերությունը միայն նրանում է թե ինչպես էին վարում այդ կռիվը: Հին մարդիկ դա անում եին պարզապես սպանելով և ուժով իրենց տեսակի համար կենսատարածք զավթելով (ջունգլիների օրենք): Նորերը փորձում են հակառակորդին իրենց տեսակի բերել, առանց սպանելու: Դա անում են կամ փափուկ մեթոդներով (առաքյալներ, ուսուցիչներ), կամ կոշտ, ստիպողական (զոռով կրոնափոխ անելու տարբերակ, մեծամասնական օրենք/դեմոկրատիա, և այլն): Հնում (երբ մարդուն մայր բնությանը կապող պորտալարը դեռ կտրած չեր) նոր մեթոդները չեին աշխատի որովհետև մարդն ավելի շատ իրեն նույնացնում եր իր համայնքի, կլանի, տեսակի հետ, քան իր սեփական «ես»-ի: Ժամանակակից մարդու մեջ «ես»-ը այնպիսի զարգացման է հասել, որ հնարավոր է դարձել մարդկանց տեսակը/վիճակը փոխել առանց սպանելու: Մահվան («ես»-ի ոչնչացման) սպառնալիքի տակ նրան քանի անգամ ասես կարելի է տեսակափոխ անել: Սրանով մենք իրոք ջհուդներին ենք պարտական, որ շաբաթը մի օր ոչինչ չանելով ու ստիպված առավոտից իրիկուն տանը/մենակ վեր-ընգած, սկսեցին աճեցնել իրենց մեջ այդ «ես»-ը այն աստիճան որ գերակշռի համայնքի, տեսակի հետ նույնացվելու բնազդին: Բայց ջհուդների վրա շատ շառ չանենք, Հայերի մոտ «ես»-ը մի ուրիշ ձևի զարգացած է, սեփական տեսակի պահպանման բնազդի համեմատ: Որտեղ հաց այնտեղ կաց: Երկրից հեռանալը, տեսակից հրաժարվելը, հավասարազոր չէ մահվան: Ավելին, տարբեր պարագաներում տարբեր հեռանալու եղանակներ և ռազմավարություններ են մշակվում: Խաղաղ ժամանակը օգտագործվում է ոչ թե ուժ հավաքելու և հաջորդ պատերազմին պատրաստվելու վրա (այսինքն թշնամուն հաղթելու հույսից և հետևաբար կռվելու ցանկությունից զրկելու վրա), այլ զանազան թռնելու տարբերակներ մշակելու վրա: Մեր "շինարար" ազգը իրականում "շինող", հետո առաջին վտանգի դեպքում շինածը թողող ու թռնող ազգի է վերածվել: Բայց շեղվեցինք: Հետ գանք իսկական քրիստոնյի (և ոչ թե էսօրվա շինող-թռնող հայի) գաղափարին: Այսպիսով՝ նոր (տեսակների) պայքարի մոտեցումները ավելի հավակնոտ/ամբիցիոզ են, և թերևս ավելի զզվելի են քան հին և գեղեցիկ զինված պայքարն ու մահացու կռիվը, բայց սա միայն քանակական տարբերություն է և ոչ որակական: Իսկ ժամանակակից մոտեցումները միմյանցից բացարձակ չեն տարբերվում: Տարբերությունը ոչ թե մոտեցման, այլ թերևս այդ մոտեցման մեկնաբանության մեջ է. բուդդիստներն ասում են՝ ուղղակի մի հակադրվի, ջրի պես փափուկ եղիր, և այլն, և փորձիր առանց սպանելու քո տեսակին/տեսակետին բերես հակառակորդիդ (զեն, բուշիդո): Իրենք ել են ասում որ ամենավտանգավոր բանը զգացմունքներին ու բնազդներին տրվելն է: Ասում են որ ջղայնանում էս, վախենում ես, ադրենալինդ բարձրանում է, զգոնությունդ ու դատելու ունակությունդ թույլանում են, ու նման բաներ: Բայց Քրիստոսը ավելի պարզ բացատրություն տվեց. առանց սպանելու քո տեսակին բերելու հիմնական նախադրյալը սերն է: Հանճարեղ և պարզ (ցանկացած մարդ, ով երեխա է դաստիարակել, դա գիտի): Իսկ սիրո համար հիմնական նախադրյալը զերծ լինելն է վախից, նախանձից և փոքրոգության բերող այլ բարդույթներից (առաջին հերթին վախից, որն ըստ Բուլգակովյան Քրիստոսի մարդու մեծագույն մեղքն է): Իսկ վախից զերծ լինելու համար երկու ճանապարհ կա՝ կամ վերին աստիճանի ուժեղ/վարպետ լինելն է (որը ամեն թշնամու սրի հարվածը չեզոքացնելուց հետո կարող է իրեն թույլ տար յուր սրի բութ մասով մեղմիկ հարվածել, և սպանելու փոխարեն հակառակորդին պարզապես ցույց տալ որ նույնիսկ ուժի տեսակետից ճիշտն ի'նքն է), կամ էլ վերին աստիճանի քաջ (նույնիսկ եթե վտանգ կա որ հաջորդ հարվածը չեզոքացնել չի հաջողվի, միևույն է ամեն անգամ հարվածում է սրի բութ մասով): Կրկին ավելի հավակնոտ մոտեցում քան տափակ հեթանոսական կռիվը: Այս կարծես թե պարզ եզրակացությունը (արիության անհրաժեշտությունը մեծահոգի լինելու համար) արդեն ակնհայտ չէ հասարակ բանջարաբոստանային կուլտուրաների համար, որոնց «ես»-ը և այն կորցնելու նկատմամբ սարսափը իրենց լռիվ կուրացրել էն: Հենց այս միտքը ինչ-որ (դավադիր) ձևով մեր եկեղեցուն հաջողվել է խեղաթյուրել, և արիության իդեալը փոխարինվել է ստրկամտության և հեզության իդեալով: Բուդդիստներն էս իմաստով լավ են պրծել: Բայց արիության գաղափարը ետ բերելու հետ միասին սիրո գաղափարից հրաժարվելը կնշանակի "throwing out the baby with the bath water": Մարդիկ ի վերջո հասկացել են, որ անառակ եղբորդ/որդուտ առանց սպանելու քո տեսակին ի դարձ բերելու համար պետք է ինքդ անցնես ձեզ բաժանող սահմանագծի վրայով, նախևառաջ իր կողմն անցնես, ասես. «ավելի լավ է միասին կործանվենք քո անառակության պատճառով, քան քեզ ստիպելով ի դարձ բերեմ, որովհետև դու իմ համար ավելի թանկ էս քան իմ ճշմարտությունը»: Միայն այդ հոգեվիճակով է հնարավոր կապի մեջ մտնել նրա հետ և իսկապես ի դարձ բերել նրան, և ոչ թե ստիպել առերեւույթ ուղղվել բայց ի հաշիվ իր «Ես»-ի ճնշման և ներսում նույն կարծիքին մնալով: Սա մեծ ձեռքբերում է և չի կարելի դրանից հրաժարվել, մանավանդ որ այն չի հակասում արիության սկզբունքին, այլ հակառակը՝ ենթադրում է ավելի մեծ արիություն քան տափակ տուրուդմփոցը: Մենք շատ դիմակայցեինք երբ չորրորդ դարում զոռով մեր տեսակը փոխեցին: Բայց այնուամենայնիվ փոխվեցինք: Դուք այս մասը հաշվի չեք առնում, իսկ հետագայում մուսուլման կամ զրադաշտ չդառնալու կամքը մեկնաբանում եք որպես ազգային ավանդույթից կառչելու հակվածություն: Նույն հաջողությամբ (եւ նույնիսկ ավելի մեծ) կարելի է հակառակ ձևով մեկնաբանել դեպքերը՝ Հայ ազգը չորրորդ դարում կարողացավ զոհաբերել իր ազգային հեթանոսական ավանդույթը, գտնելով ավելի առաջադեմ գաղափարախոսություն, ստանալով Քրիստոսի իմպուլսը: Իսկ հետագա դարավոր պայքարի ընթացքում ապացուցեց որ դա իրոք իր ընտրությունն էր, իր նոր տեսակը, և ոչ թե դրսից, իր կամքին հակառակ, իր վզին փաթաթված լուծ: Նույն բանը. դուք թարս եք մեկնաբանում ( փոխանակ հակառակն ասեք, ընդհակառակն եք ասում ): Նոր և առաջադեմ աշխարհայացքն ընդունվեց չորրորդ դարում: Իսկ հետո այն կատարելագործվեց և պահպանվեց, ցուցաբերելով բացառիկ արիություն: Այդ իմպուլսը պահպանվեց և հաղորդվեց մեծ քանակությամբ այլ ազգերի, Եւրոպայում և այլուր: Մի պահ սակայն հայերը շեղվեցին իրենց առաքելությունից. կորցրեցին իրենց արիությունը, դարձան փոքրոգի, Քրիստոսի իմպուլսը կրելու և այն այլ ազգերին հաղորդելու համար այլևս անընդունակ: Եթե մենք իսպառ տապալենք մեր այս առաքելությունը, դա կարող է բերել ամբողջ ժամանակակից աշխարհի (և միգուցե ամբողջ մոլորակի) կործանման: Մեր եկեղեցին, լինելով մեր ազգի անբաժան և կարևորագույն մասնիկը, կրում է այդ մեխքի առյուծի բաժինը: ԱՆգրագետ բանջարաբոստանային կուլտուրան չի կարող հասկանալ որ սիրո համար արիություն է անհրաժեշտ և ոչ թե ստրկամտություն, բայց հոգևոր առաջնորդը պարտավոր էր դա հասկանալ և հաղորդել իր հետևորդներին:
  3. Պարոն Մելիքեան, ես դեռ չեմ կարողանում ընկալել Քրիստոնեության նկատմամբ ձեր վերաբերմունքի էությունը: Ներեցեք, եթե սխալվում եմ և ձեր գրքի հերոսի տեսակետը/վերաբերմունքը նույնացնում եմ ձեր սեփականի հետ: Եթե այդպես չէ, ապա ուղղում եմ հարցս շանը: Եթե խոսքը հայ եկեղեցու հաստատության (ինստիտուտին) է վերաբերում միայն, ապա ձեր ատելությունը հասկանալ կարելի է: Նժդեհն էլ եր գտնում որ մեր ազգի բարոյազրկման մեջ մեր եկեղեցին մեծ դեր է խաղացել: Դժվար չէ համաձայնվել որ եկեղեցին և կրոնը քաղաքականության հետ անմիջականորեն կապված բաներ են (մեղմ ասած), և որպես այդպիսին՝ պիղծ ու բարոյազուրկ: Բայց չեմ հասկանում ձեր ատելությամբ լի արտահայտությունները Հիսուսի և Մարիամի վերաբերյալ: Պատկերացնենք մի օր մի ավանակ ազգի ավանակ առաջնորդ որոշի ձեր գրքի հիման վրա մի նոր կրոն ստեղծի իր ազգի համար, ու դրա հիման վրա մի եկեղեցի հաստատի, հերթական մի պիղծ կառույց: ՈՒ մի օր այդ ազգի ապագա սերունդների մի լուսավոր զավակ փորձի բացահայտել այդ պիղծ կառույցի վնասակար ազդեցությունն իր ազգի վրա: Ի՞նչ կապ կունենեաք այդ ազդեցության հետ դուք, կամ ձեր գրքի հերոսը՝ շունը, կամ նրա մայրը, և ինչի պիտի նա վատ արտահայտվի ձեր մասին: Նա պիտի իր ավանակ նախնիներին փնովի և հանգիստ թողնի ձեզ ձեր և ձեր հերոսին իրենց ցավերի հետ: Չեմ տեսնում տրամաբանություն Մարիամի և Հիսուսի նկատմամբ ձեր ատելության մեջ, լինի դա իրական, թե շինծու գրական հնարք:
  4. Մենք Հայ ենք: Մեր բնօրրանը Հայկական Լեռնաշխարհն է: Հիմա խնդիրներ ունենք լուծելու, մեր մեջ էն էդ խնդիրները: Երբ վերգտնենք մեր տեսակը, նման տափակ հարցերով չենք զբաղվի, ետ կվերադարձնենք կորցրած տարածքը և' հոգևոր իմաստով և' աշխարհագրական:
  5. Ինչպե՞ս կարելի է թերագնահատել Քարվաճառի նշանակությունը... Մի հատ քարտեզին նայեք: http://blog.papikyan.biz/?p=1460 http://www.aravot.am/2012/01/24/30532/ http://vaykuneci.livejournal.com/192540.html http://diaspora-world.info/index.php?optio...=22&lang=ru http://www.hayernaysor.am/Monte-Melkonyan
  6. Վիճակագրությունից վատ եմ, բայց ինձ չի թվում որ վերջին հազարամյակում միջին վիճակագրականից տարբերվում է վիճակը (այսինքն՝ ստաբիլ վատ է): Ցավոք տգիտությունն աճում է իրոք, բայց ձեր ասածի մեջ տեսա ակնարկ ոչ միայն տգիտության այլև անբարոյականության վրա: Իրոք մեծ քանակությամբ մարդիկ ձեր ասած մակարդակի վրա են, բայց մեծամասնությունն են կազմում թե չէ՞ ՝ դժվարանում եմ ասել եւս երկու պատճառներով՝ ա. որովհետև մարդը, հատկապես երիտասարդ, շատ դինամիկ է և ժամանակի ընթացքում փոխվելու ունակ է: Պարզապես պետք է շփման մեջ մտնել հետը: Երգիծանքը/պարսաւանքը լավագույն միջոցը չի, հատկապես երիտասարդ/պատանիների հետ շփվելիս: Հիմանականում համատեղ աշխատանքն է օգնել, իմ փորձից ելնելով: բ. նույնիսկ ժամանակի տվյալ պահին մարդը ամբողջովին սև կամ սպիտակ չի, ու կախված նրանից թե իր ո՞ր կողմին (սև թե՞ սպիտակ մասին) կդիմես, այդ մասն էլ կարձագանքի: Էլի հատկապես արտահայտված է երիտասարդների շրջանում, բայց ոչ միայն: Այնպես որ, խնդիրը գալիս հանգում է հիմնահարցին՝ իսկ մենք գիտե՞նք ինչ ենք ուզում, և որն է մեր համար լավը: Ո՞րն է հայի տեսակը, և այդ տեսակին ինչպե՞ս է վայել նման խնդիր լուծելը. ոչ ե'ս, ոչ նույնիսկ դուք, որ ըստ երևույթին առավել տուժած եք ներկա վիճակից, չգնացիք սեփական ազգակցին սպանելու ճանապարհով: Իսկ առանց սպանելու հաղթելը (այսինքն քո տեսակին բերելը) նախևառաջ սեր է պահանջում: Ու սա մարդիկ Քրիստոսից առաջ էլ գիտեին (երեխա/պատանի/եքա-էշ դաստիարակելուց, օրինակ, նկատել են), ու պարտադիր չի տերտերների/տերտերանոցների կամ այլ պիղծ անձանց/կառույցների կեղտը տարածել նաև քրիստոնեական էտիկայի վրա, որն այս պարզ մտքի վրա է հենված և այլապես ո'չ հեթանոսությանն է հակասում և ո'չ էլ տղամարդկությանը: Հիսուսը իր խոսքի տերը եղավ մինչև վերջ (մի հատ պիտի խոսքից հետ կանգներ ու տանջանքներից կպրծներ), բայց երկու հազար տարի մեզ կարողացան նրա ուսմունքը և վարքը ներկայացնել այնպես որ ոչ թե տղամարդկության/արիության/ուժի իդեալին ավելանա նաև անսահման սիրո, անսահման մեծահոգության, անվախության, լույսի զինվորի իդեալը, այլ որպեսզի բազում սերունդներին վերածեն հեզ ու ստրկամիտ զանգվածի: Հաղթել են մեզ: Պատերազմը լրիվ չենք պարտվել, բայց ճակատամարտերի մեծ մասը տանուլ ենք տվել: Հիմա կարանք եղունգ կրծենք ու իրար հայհոյենք, կամ ել փորձենք խելք խելքի տանք: Վերջին դեպքում անխուսափելիորեն պիտի սկսենք հիմնահարցից՝ ո՞րն է մեր տեսակը, և այդ տեսակին ինչպե՞ս է վայել այս պատերազմը վարելը: Ասենք մեկը մի հատ ռումբ վերցրեց ու մտցրեց էդ էշերից մեկի ռեխը, մյուսները վախեցան, ուղղվեցին: Եթե բնակչության մեծ մասը՝ ոնց ոչխար եղելա, տենց էլ մնալու ա, ապա ինձ եդ գնով փրկված հայաստանը պետք չի (էթիկան դեռ մի կողմ, էսպես թե էնպես երկար չի «ձգի»՝ էլի մի թուրքի կամ «հայի» տակ կկզի պատրաստակամ): Ավելի հեշտ լուծում կա՝ կգնամ օտար երկրում երեխայիս կմեծացնեմ: Ուրիշ բան, եթե չենք հրաժարվում մեծ/դժվար խնդրից, ու պարզապես եդ էշը իրոք շատ խանգարումա, եւ իրոք ոչ մի ատելություն ու չարախնդություն չկա մեջդ երբ ձգանը կթողնես: Նման վիճակ կարող եմ պատկերացնել սահմանին կանգնած, երբ թուրքը հարձակվում է, բայց ոչ Երևանի մեջ, սեփական ազգակցի նկատմամբ: Հենց դա է հարցը: Տանկերով Ստամբուլ մտնելու (կամ առանց դրա իրենց մեր տեսակին բերելու) համար նախ պետք է մեր մեջի թուրքին հաղթենք: Էսօր մեր մեջի թուրքի խնդիրը չենք կարող լուծել, առանց նրան սպանելու, վաղը դրսինի հետ ո՞նց ենք անելու: Էս նույն խնդիրը որ մենք ունենք «լոկալ» հայաստանում, ուղղելուց հետո ունենալու ենք մոլորակի ծավալներով. ամբողջ մոլորակը սպառողական բնազդից կուրացած մի բուռ կորպորացիաների ձեռը պարա գալիս ոնց կպարացնեն: Միլիոններով մարդիկ սովից/դեհիդրացիայից մեռնում են: Երեխաները իրենց ծնողների ձեռքերին: Ավելի մեծ քանակությամբ քան տասնհինգ թվին հայքում: Ամեն օր, հիմա: Վաղնել մի անասուն ցեղա/կրոնա-խմբի մեկ այլ խմբի հետ կկռվացնեն երրորդ համաշխարհային կսարքեն որ պրիխոդ տա: Էլի նույն երկընտրանքի առաջ ենք կանգնելու՝ սպանե՞լ, թե՞ կհաջողվի առանց սպանելու մեր տեսակին/տեսակետին բերել: Եթե իրոք միակ լուծումը պատերազմներն են տեսակների միջև, հավիտյանս, էհ, որւեմ մեր տեսակն էլ պրծավ, տենց էլ ա լինում: Ինչու՞ եք զարմանում: Ես չեմ ուզում իմ ազգակցին սպանեմ, դուք չեք ուզում, ու հետո ինչ որ տեսական թեմայով մեղադրում եք մարդկանց անգործության մեջ: Ես մի հատ լուծում եմ տեսնում՝ Քրիստոսի ցույց տվածը: Մնացածը չի ձգում: Չի կայնում: Թերևս սրան էլ կարելի է անվանել «մանրանալ», բայց իրոք՝ տափակ հեթանոսական/արիական մոտեցումը ոչ մի կերպ ազարտի մեջ չի գցում: Ու էդ բնավ չի նշանակում որ տունս կամ երկիրս զենքով մտնողին ոնց որ պետքն ա ճամփու չեմ դնի: Կարծում եմ հասկանալի է որ սրան չի վերաբերում էդ "սիրո" հասկացությունը, այլ հասարակ տրամաբանություն է, որ ցանկացած մարդ, ով երեխա է դաստիարակել, կհասկանա. առանց սպանելու քո տեսակին բերլու համար անհրաժեշտ է անսահման սեր, անսահման անվախություն, կամ անսահման ուժ/առավելություն դիմացինիդ նկատմամբ՝ այսինքն մի բան որ թույլ կտա չվախենալ, չնախանձել և այլ կոմպլեքսներից ազատ լինել, որ կարողանաս փոքրոգությունը հանես միջիցդ ու շփման մեջ մտնես դիմացինիդ հետ, որ առանց սպանելու նրան փոխելու որևէ հնարավորություն ստանաս: Էս ճանապարհի մեջ ոչ մի անտրամաբանական, կամ ոչ տղամարդկային բան չեմ տեսնում: Հակառակը՝ ավելի հավակնոտ է քան գլուխ ջարդելով հարց լուծելու արվեստը. ավելի արի', ավելի անվախ ու ավելի մեծահոգի վիճակ է ենթադրում: Էլի եմ կրկնում որ սա' չեն մեզ սովորեցրել տերտերները, և ես տերտերանոցներին չեմ արդարացնում այլ փորձում եմ ինչ որ կերպ հասկանամ/պարզեմ թե որ տեսակ/վիճակն է ինձ հոգեհարազատ, և լոկ հեթանոսություն/արիությունը չեն բավարարում որևէ ստաբիլ/գրավիչ բան կառուցելու համար: Ու նորից եմ կրկնում, այս գաղափարը միայն առաջին հայացքից կարող է հակասական թվալ տանկերով Ստամբուլ մտնելու հեռանկարի հետ: Քիչ ուշադիր զննելու դեպքում միանգամայն պարզ կդառնա որ լրիվ ներդաշնակ էն իրար հետ Կարդացել եմ եդ պատմությունը: Շատ լավն է Նույն եզրակացությունները՝ ա. մեր միջի թուրքին պիտի սկզբից հաղթենք բ. մեզ չի' հաջողվել Քրիստոսի ուսմունքը օգտագործել որպեսզի արի ազգին ավելի' արիացնենք և լույսի զինվորի վիճակին բերենք, այլ հակառակը՝ վերածել ենք ոչխարի հոտի գ. հաջորդ ջարդը շատ շուտով կլինի, նույն պատճառներով ինչ որ նախորդները, եթե ուշքի չգանք: Էլի կասենք որ թուրքերն ու ռուսներն են մեղավոր, ու պոռնիկ եվրոպան, ու էլի իրականում սադրողը մենք կլինենք, որովհետեվ ոռներս բաց էստի համեցենք ենք ասում Էս տարածաշրջանում վերջին հազար տարվա մեջ ամենաերկար խաղաղությունը երևի 50 տարի էլ չի եղել: Այնպես որ շատ ժամանակ չունենք այս խնդիրները լուծելու համար: Հաջորդ պատերազմը կարող է վերջինը լինել: Ու իրար հայհոյելու փոխարեն, սիրելի ֆորումցիներ, եկեք լուծում գտնենք: Ի միջայլոց, սփյուռքահայերի մեջ նույն խնդիրն ունենք լուծելու, ու ավելի բարդ է էդ խնդիրը, ավելի ստրկամիտ ու հաղթանակ չտեսած մասսա է քան հայքում: Ստեղ գոնե մի երկու անգամ տեսել են Նժդեհ, Ազգալդյան, Մոնթե,...: Չնայած, հանձինս Զորավար Անդրանիկի, քիչ չեն հերոսներ նաև գրին քարդ շահածների մեջ, և իրենց վրա է հույսը: Մենակ թե կաֆեներում նստած հուշեր գրելու հետ մեկտեղ՝ իրոք փորձեն սփյուռքի մարդկանց մեր տեսակի վերադարձնեն, առանց սպանելու: Իսկ դրա համար, իրոք, երգիծանք ու լուտանք չի պետք, այլ սեր: Հակառակ դեպքում կոնտակտ չկա:
  7. Կարծում եմ ՀՀ բնակիչները վաղուց արդեն հասկացել են որ մեզ համար կենսական նշանակություն չունի, թե ինչ կասեն տարբեր երկրների ծերակուտարանները, երեսփոխանները։ Ուղղակի Հայաստանին վերաբերող նորություն է, մենք ել լուրերով ցույց ենք տալիս, քննարկում ենք․․․ Բայց վաղուց արդեն գիտենք որ նախևառաջ սեփական բազկին եւ սեփական մտքին պիտի ապաւինենք։ Որպես քրիստոնեա էլ՝ մեզ համար ստիպողաբար որևէ ազգին լռեցնելը կամ ցեղասպանություն ընդունել տալը արժեք չունի։ Մեզ պետք է որ թուրքը ընդունի, զղջա, և մենք էլ մեր մեջ ուժ գտնենք այդ պատմական իրողությունը թողնենք անցեալում եւ շարունակենք մեր կյանքը, զարգացումը։ Որպես ազատամիտ/ժողովրդավար, մենք իհարկե հասկանում ենք, որ եթե մեկին մանկուց սովորեցնես որ ցեղասպանությունը չի եղել, որ այս թեմայով ամեն հարց հարձակում է քո պետության վրա, չարաշահում, այլ նպատակների հասնելու համար, ապա իրոք նման մարդու համար նման օրենքը միայն ազատութեան սահմանափակում է, և ոչ մի կերպ չի կարող բերել նրա աշխարհայացքի փոփոխութեանը։ Սա ավելի շատ Ֆրանսիացիների ներքին խնդիրն է այսպիսով։ Խայտաբղետ երկիր լինելով, ուր տարբեր գաղութների ներկայացուցիչներ տարբեր բան են պահանջում իր ծերակույտից ու երեսփոխաններից, չես նախանձի իրենց։ Ցանկանանք որ գան այն լուծման որը առավել նպատակահարմար կլինի իր բնակիչների (այդ թվում հայ գաղթականների) ապագայի համար, եւ ընդունենք որ մենք լավ խորհրդական չենք այս հարցում քանի դեռ մեր սրտում ապրում է փոքրոքությունը, ատելությունը, ճնշվածությունը, զայրույթը։ Ընդունենք նաև, որ քանի դեռ և՛ մշակութային և՛ դեմոգրաֆիկ ցեղասպանությունը շարունակվում է հայքում, մենք ավելի կարևոր խնդիրներ ունենք լուծելու՝ մեր միջի թուրքին, փոքրոգուն փոխակերպելու, հայի տեսակին ի դարձ բերելու խնդիրը։
  8. «...Դուք նոր ծիլ էք երկրագնդի վրա. նոր, բայց արդեն թունավորված, իսկ մենք՝ հին քրմեր, որոնց հիշողությունն արմատ է առնում ալեհեր անցյալում: Երբ մենք մոտակայքում ենք, դուք ձեր տեղը չեք գտնում: Ձեզ սարսափեցնում է մեր հայացքը, մեր խոսքը, մեր անշտապողականությունը: Մեզանից մեկին-երկուսին դուք կուռք եք դարձնում, նայում եք նրանց բերանին, կրկնում եք նրանց ամեն խոսքը, բայց ի հատուցումն դրա՝ մյուսներին դուք հալածում եք կյանքի մութ խորշերը: Դուք նայում եք մեզ և ականջ դնում, բայց ոչինչ չեք տեսնում և չեք լսում, քանզի չունեք դուք ո'չ աչք և ո'չ խելք, որպեսզի ընկալեք մեր մտքերը: Դուք չեք խորհում. ձեր ուղեղը բոլորովին այլ բանով է զբաղված՝ դուք անընդհատ չափվում/համեմատվում եք ձեր հաջողակ հարևանի հետ, նրա սիրեկանին, ավտոմեքենային: Նույնիսկ երբ դուք ընթերցանությամբ կամ զրույցով եք զբաղված, ձեր մտքերը սավառնում են, ցանկությունները սփռվում են, մառախուղի պես ցածր, երկրի վրայով, շրջապատելով և շոշափելով ծանր իրերը: Բայց ամենից սարսափելին ձեր դարձն է բարեպաշտ ուղղուն, կամ երբ ձեզ նվիրում եք արվեստին: Այնժամ ամեն ինչ վերածվում է այլանդակ ծաղրանկարի՝ բարին, ճշմարտությունը, արվեստը: Պետք չէ, ավելի լավ է մնացեք ինչպիսին կաք, այդպես ավելի հանգիստ է: » «... Այստեղ միայն դուք եք և մենք ենք, եթե չհաշվենք մեր երեխաներին, որոնց դուք խլում եք մեզանից, որոնց դուք կոտրում եք, մինչև նրանք կամ կխելագարվեն, կամ կդառնան ձեր տեսակ: Մենք չենք կարող պաշտպանել նրանց, քանզի մոլախոտի պես դուք խեղում եք նուրբ ծիլերին, դուք խեղդում եք այն ամենն ինչ ձեր տեսակից չէ: Մեզ համար դուք սարսափելի չեք, մեզ դժվար է դուրս մղել մեր ճեղքերից, ձեզ չի հաջողվի մոտենալ մեզ, մեզ չես փոխի այլևս: Բացի այդ, մենք կարողանում ենք ձևանալ ամեն ոք և ամեն ինչ, ու ձեր խրտվիլակները այնքան էլ չեն սարսափեցնում մեզ՝ դժոխքից դուրս պրծածներիս: Այո, դուք խլում եք մեզանից, դուք կործանում եք մեր երեխաներին, բայց մենք լուռ ժպտում ենք, մենք ասում ենք՝ all right!, մենք գիտենք որ մեզ չի հաջողվի պահել նրանց, ինչպես չի կարելի պահել այս աշխարհում ոչինչ՝ ամեն ինչից բոլորն էլ զրկվում են վաղ թե ուշ: » «... Դուք նոր ծիլ եք, բայց դուք ապագա չունեք: Հազիվ լույս աշխարհ եկած՝ դուք արդեն նեխել եք արմատից: Արմատը ձեր ձեզ չի սնուցում, և այդ պատճառով դուք մեր կարիքն ունեք. մենք ձեր ուժն ենք և ձեր արյունը, ու երբ մենք մեռնենք կամ սպառվենք, դուք մեզ փոխարինողներ դորւս կգրեք՝ ձեր նոր զոհերին և նրանց զավակներին, և այդպես կրկին ու կրկին: Սարսափելի է մտածել՝ քաղաքարթություն որ մակաբուծում է այն փախստականների հաշվին որ իր մոտ ապաստան և պաշտպանություն են փնտրում: ... Դուք անհայտ կաթսաների շերեփուկներ եք, որ մոռացել են իրենց նշանակության մասին, դուք քայքաված ծերունիներ եք և ձեր անկարողությամբ վարակում եք այն ամենն ինչին դիպչում եք...» «... Դուք չունեք միջուկ, և երբ ձեզ ասում են այդ մասին, դուք բարկանում եք, քանզի չգիտեք թե դա ինչ է նշանակում: Դուք չեք էլ կասկածում ձեր հետ տեղի ունեցաց փոխարինության մասին: Դուք չգիտեք հազար ու մի հասարակ բաներ, որոնք վաղուց հայտնի են ամեն մարդու: ... Դուք չեք տեսնում ճակատագրի զարդապատկերը, նախշերը: Շնորքը դուք չափում եք հաջողությամբ, չունենալով այլ չափանիշ, կարծես հաջողությունը ոչ թե պարտության և մահվան փոխարեն տրվող մրցանակ է, այլ իսկական կյանքի սկիզբը: Իսկ մենք չենք վախենում պարտությունից, որովհետև գիտենք և պարտության և հաջողության իրական արժեքը: » «... Այդ ի՞նչ սարսափելի հեռուստատեսային կախարդ է դուրս ծծել ձեր միջից ուղեղի բոլոր ուժերը, ջնջել հիշողությունը ձեր հոգիներից, խլել ձեր մանկությունը և միաժամանակ զրկել ձեզ հասունությունից: Մեր քաղաքակրթությունը կործանեցին մի բուռ անգրագետ ֆանատիկոսներ, երկրային դրախտի խոստումներից արբեցած: Բայց ո՞վ և ե՞րբ ավիրեց ձե'ր բուրգը: Ինչպե՞ս դուք կորցրեցիք ձեր կապը Նախախնամության հետ, փոխարինելով այն սոցիալական ապահովվածության փչած պլաստիկ պարկի հետ: Ինչպե՞ս դուք աչքաթող արեցիք ձեր հեղափոխությունը՝ փոխանակումների և հորինվածքների, անշնորք սրիկաների տափակ խաղաթղթային խաբկանքների այդ շղթան: Արդյունքում նրանք քանդակում են ձեզ իրենց պատկերով և նմանությամբ: » « ... Պատմության շղթան փակվեց: Եվ ահա արդյունքը. սըտի քաղաքակրթություն, ուր ամեն ինչ շինծու է և կեղծ: Այն ամենն ինչ կեղծ չէ - գեղեցկությունը, տաղանդը, տառապանքը, սերը և մահը - թաքնվում է ձեզանից և աշխատում է անտեսանելի մնալ, որպեսզի դուք ձեր մատնահետքը չթողնեք իրենց վրա: Դուք պատմության թափթփուկներն եք, և գալիք սերունդները մոռացության կմատնեն ձեր ամոթալի իշխանությունը, ինչպես սարսափելի երազի սարդոստայնն են մաքրում, երբ քնից արթնանում և մտքի պարզությունն են վերականգնում: » « ... Ցանկացած քաղաքակրթություն, նույնիսկ բարբարոսականը, խնամում և պահպանում է կնոջը: Հին Հույները կնոջ մեջ մուսա և աստվածուհի էին տեսնում: Մուհամմեդը տեսնում էր նրա մեջ կապող օղակ տղամարդու և Աստծո միջև, նրան աղոթքից վեր դասելով: Տեսեք թե դուք ինչ եք արել կնոջ հետ: Դուք նրա մանկությունը շպրտել եք դաստիարակչական արտադրամասերի հոսքագծերի վրա, վատնել եք նրա պատանեկությունը գործարարական խենթանոցներում: Դուք նրան դարձրել եք վարորդ, վաճառական, պաշտոնյա, որ մրցում է անամոթության և լկտիության մեջ ծառայողական որձերի հետ: Դուք դատարկել եք նրան, լցնելով նրա ուղեղը մտքերի, վախերի և հիասթափությունների ծաղրապատկերներով: Ինչպե՞ս չեք տեսնում դուք այդ հավերժ բողոքը նրա ճնշված աչքերում, նրա կարոտը գոնե մեկ կենդանի մարդու՝ ձեր գերբնակեցված բաբելոններում: Նրա դեմքի փխրուն զմուռսի վրա դրոշմված են ձեր սարսափելի հեռուստահաղորդումների, ձեր գերքաղաքների այլանդակ ճարտարապետության, ձեր արվարձանների ուշաթափության հետքերը: Դուք սպանել եք կնոջը և դրանով դատապարտել եք ձեզ անխուսափելի կործանման: » ... Հատվածներ Արկադի Րովների «Զրույց» պատմվածքից: Անհանգիստ եղեք, Նկարիչ
  9. ... Էրգիրն է կանչում։ Այս արտահայտությունը կարելի է երկու կերպ մեկնաբանել․ հայի գեները ձգտում են դեպի իր պապերի երկիր, կամ որ թրքի հոգին ձգտում է թրքական միջավայր։
  10. Հոգիների վերաբնակեցում (переселение душ) Հնդկական/բուդդայական ուսմունքների համաձայն, պետք է ակնածանքով վերաբերվել զանազան մարդկանց, կենդանիների և նույնիսկ բույսերի, որովհետեվ մարդկանց հոգիները կարող են վերաբնակեցվել ոչ միայն մարդկանց այլեվ կենդանիների և բույսերի մեջ, ու ասենք ձեր բակի կատուն կարող է այդ պահին լինել ձեր նախապապ/նախատատերից մեկը: Ավելին, ասում են եթե վնասես մեկին (ասենք մրջյուն Ճխլես) կարող է հաջորդ կյանքում քո հոգին հայտնվի մի այդպիսի մրջյունի մարմնում: Նույնիսկ կարծիքներ կան որ եթե մի մարդ կամ ազգ բրնաբարում է կամ սպանում/կոտորում մեկ ուրիշին, իր և իր նախնիների հոգիները սկսում են վերաբնակվել իր զոհերի և նրանց հաջորդ սերունդների մարմիններում: Թերևս սրանով կարելի է բացատրել այն որ այսօր շատ հայ երիտասարդների հոգուն և սրտին մոտ է արաբաթրքական ոռնոցը որը նրանք ժամանակակից հայ փոփ կամ ռաբիզ են անվանում: Եվ նրանք ոչ միայն դա հայկականի տեղ էն ընդունում, այլ նույնիսկ բացահայտ գիտակցում են որ դա թուրքական/ազերական է բայց միևնուն է իրենց հոգուն մոտ է և սիրելի ու զարմանում են թե ինչի՞ց կլինի դա: Եւ որ շատ ժամանակակից երգահաններ ու "աստղեր" ստեղծում և կատարում են նորանոր այդպիսի "գոհարներ", որոնք մեր հեռուստաընկերությունների հաղորդավարները, հաղորդման հեղինակները և տնօրենները հաՃույքով հրամցնում են մեզ և մեր երեխաներին բոլոր ալիքներից (ինչպես Վ. Սահակյանն է ասում, սրանց մամաների հետ ստամբուլի Ճամփին դեպք է պատահել): Որ մայրը իր որդու հայերենի դասի համար գնում է "oghul defteri" (աղչի չե՞ս վախենում որ երեխեդ դրանից կարա դիֆտերիա ընգնի): Որ հայ տղան/վարսավիրը նախնտրում են իրենց առանց այդ էլ հազիվ նկատելի Ճակատը ծածկել չոլկայով (ինչպես Ռ. Սահակյանցն էր ասում, նրանք հո եվրոպական հեռուստատեսությունից չե՞ն դա տեսել-սովորել): Որ Արցախը գրավելուց հետո այն հռչակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ու դրան "Ղարաբաղ" են ասում նույնիսկ առօրյա խոսքում ու մտքում: Որ հայ շատ "զբոսաշրջիկներ" վայելում են իրենց հանգիստը թրքական ծովափներում: Անհանգիստ եղեք, nkarich
  11. Merry Christmas! Ու մի նվեր իմ կողմից վարպետին (համեստ հնարավորություններիս սահմաններում) Արժանի լինել և իրավունք ունենալ կամ այծերի ու ոչխարների մասին։ Մարդիկ այս երկու հասկացությունները հաճախ շփոթում են ու նույնացնում։ Կարծում են, օրինակ, որ եթե մարդ իրավունք ունի ազատ լինելու ուրեմն ինքնստինքյան նաև արժանի է ազատ լինելու։ Ո՜չ, սիրելիներս, մենք արժանի չենք ազատության, եթե մեծամանսությունս միքիչ համամիտ է և բավական մեծ մասը մեր լիովին համոզված է որ փոքր ազգը չի կարող անկախ լինել, որ առանց ռուսների (կամ ամերիկացիների, մեկ այլ դեպքում եվրոպացիների) մենք կյանք չունենք ու նման այլասեռված բաներ։ Ընդ որում ինկատի ունեն ոչ թե ռազմավարական ճամբարին միանալը, տնտեսական համագործակցությունը, մշակութային կապը, այլ ամբողջովին ծախվելը (դե քանզի փոքր ենք, մենակ ոտքի տակի փալաս կորող ենք լինել)։ Մենք իրավունք ունենք Արցախն ազատագրելու և այնտեղ ապրելու սակայն արժանի չենք դրան, քանի դեռ այդ տարածքը (ավելի ճիշտ՝ դրա մի մասը) կոչում ենք Ղարաբաղ ու որպես դրա պետական սահման ճանաչում ենք Օրջոնիկիձեի կամ չգիտեմ որ սև շան քարտեզագծած սահմանը, մնացյալն անվանելով ազատագրված կամ գրաված «տարածք» և տարանջատելով այն Արցախից ոչ միայն միջպետքական/քաղաքական քննարկումների ժամանակ այլև ներքին բոլոր եկրարաժամկետ և կարճաժամկետ ծրագերը կառուցելիս, մեր հոգիների ու սրտերի մեջ։ Մենք իրավունք ունենք որ մեր էթնոսը ոչ թե պարզապես գոյատևի կամ իսպառ վերանա, այլ ապրի, արմատներ ձգի իր հողում, ուրույն մշակույթ զարգացնի և ապրի ու շնչի այդ մշակությով (ոչ թե սրա նրա աչքը կոխի հինը բայց չստեղծի նորը և ինքը մուղամ լսի ու օտար մշակույթ սրսկի իր երխային)։ Բայց մենք արժանի չենք դրան քանի դեռ մեր կրթության նախարարը Ռուսական ավտոմեքենան անվանում է «տեղական», իսկ մյուսներն՝ «արտասահմանյան», ու փոխում է պետական ստրատեգիկ նշանակության օրենք օտարալեզու դպրոցների մասին որը մեր էթնոսի պաշտպանական համակարգի հիմնաքարերից մեկն է, չկարողանալով այլ կերպ լուծում տալ մի լոկալ հարցի (թեկուզև շատ կարևոր) ու մենք դա հանդուրժում ենք։ Այ երբ որ արժանի դառնանք, այնժամ էլ նման օրենքները մեզ այլևս պետք չեն լինի, բայց հիմա, ցավոք, դեռ կենսականորեն անհրաժեշտ են։ Հիշեք ինչպես մի քանի տասնամյակում հասանք (докатились) նրան որ ռուսական դպրոցի շրջանավարտը ավելի որակյալ կրթություն էր ստանում քան հայկականինը և վերեվից էր նայում հայկական դպրոցի շրջանավարտին ու ավելի շատ հնարավարություններ ուներ աշխատանք գտնելու։ Հայ տղամարդն իրավունք ունի հարգվելու և սիրվելու իր ընտանիքի կողմից, բայց արժանի չի դրան եթե իր ազատ ժամանակի մեծ մասն անց է կացնում ռեստորանում իր անթրաշ ու երկուսանտիմետրանոց ճակատը թուրքական չոլկայով ծածկած ընկերների հետ («տղեքով», առանց ընտանիքների) իրենց կանանց, երեխաների, ազգի ու չգիտեմ ինչ ցավի կենացները լակելով։ Երբ տանը երեխային ասում է «բալա ջան պապան շատա աշխատում բայց քիչ ա ստանում, չեմ կարա եդ բանը առնեմ քո համար», մինչդեռ աշխատանքի տեղը օրվա մեծ մասը անց է կացնում ծխելով, կոֆե խմելով, անիմաստ թեմաներով միջանցքում կամ ինտերնետում իր անիմաստ ընկերների հետ «գյալաջի անելով», ու կյանքից բողոքելով։ Հայ երեխան իրավունք ունի ժամանակակից կրթություն ստանալու, որ իր գիտելիքները հետո իր գործի մեջ դնի (ոչ թե սրա նրա դուռը թակի որ գործ տան)։ Բայց արժանի չի դրան եթե իր ծնողները, պապերը իր երկրի ողջ արտադրական ունակությունը ծախել են օտարներին, իրեն ու իր սերունդներին դատապարտելով «ռոճիկով» ապրելուն սրա նրա համար «օֆիսում» առավոտից իրիկուն համակագչի դեմը չոքած։ Մինչև յոթերորդ պորտը։ Նա չի կարող իր պապայի գործը շարունակել եթե պապան խանութպան է (դախլչի կլինի թե խանութների ցանցի տեր), ու միայն երկրից փող հանելուն է նպաստում, ոչ մի լումա չդնելով արտադրության (էլ չեմ ասում արտահանման) մեջ։ Երկիրը որ սնանկացավ իր (կամ լավագույն դեպքում իր թոռան) դուքանից էլ ապրանք առնող չի լինելու։ Բոլորիս ժառանգներին դատապարտում ենք վիզը ու մեջքը ծռած «ռոճիկի» հույսին մնալուն, կամ երկրից հեռանալուն, որ իրենց գիտելիքները կիրառելու հնարավորություն ունենան։ Հայ ծնողը իրավունք ունի իր երեխային խաղաղ, երջանիկ ու լիարժեք կյանք ապահովելու, չվախենալով որ այսօր/վաղը նորից պատերազմ կսկսվի։ Բայց արժանի չի դրան քանի դեռ պատերազմի սարսափից պատրաստ է ամեն ինչ զիջել․ «աման, թող հետ տան հողերը, մենակ թե պատերազմ չլնի»։ Այ մեռնեմ երեխայիդ կյանքին, ասենք թե մեր երեխաները բոլոր տարածքները հանձնեն թրքերին ու վրացիներին, մեզել հետը ծախեն, մենակ Երևանի կեսը թողեն ու բոլորով տեղափոխվեն այնտեղ (արդեն սկսել ենք, խաբար չկա վրաներս), ուրեմն ի՞նչ, կարծում եք էլ կարիք չի լինելու՞ սահմանին կանգնել ու պաշտպանել «երկիրը» մեր սիրասուն հարեվաններից։ Կարիք չի լինելու՞ մեր երեխաներին բանակ ուղարկելու։ Օ՞վ ա պաշտպանելու մեր թոռներին այ բողկ։ Էդ չլնի դու ես քո չալաղաջ փորով ու մակառոն ձեռուվոտով, լյարդի ցեռոզով ու ցռան վերգոյից ժառանգված գեներով գնալու պահես սահմանը։ Ինչքան փափկասուն դառնանք ու վախենանք մեր երեխաներին բանակ ուղարկելուց այնքան մեծանում է հավանականությունը պատերազմի (թուրքը նորից կռիվ կսկսի հենց որ համոզված լինի որ կարող է հաղթել, անկախ նրանից ինչքան հող ենք մինչ այդ ինքնակամ հանձնել կամ ծախել), այս վերջի հինգ-տաս դարում դեռ չեք հասկացե՞լ այդքանը։ Բանակը խնդիրներ ունի՞ - լուծե՛ք եդ խնդիրները, մատը մատին կպցրե՛ք, ոչ թե փեշի տակ պահեք երեխաներին։ Որ ուղարկեք բանակ, գուցե այդ երկու տարին մի քիչ ինքներդ էլ ջանք թափեք բանակը բարեկարգելու ուղղությամբ, անիմաստ ու տափակագլուխ բողոքելու փոխարեն։ Բարեկարգ բանակի իրավունք ունենք բայց արժանի չենք դրան եթե մենակ մեր լակոտին լավ նայողի մասին մտացենք և ոչ թե գոնե այն զորամասի բարեկարգման, որտեղ նա ծառայում է։ Հայ քաղաքացին իրավունք ունի ուժեղ, խելացի, ինքնավստահ և արդյունավետ Կառավարություն ունենալու, Քաղաքապետարան որ մաքուր կպահի փողոցները, Ոստիկան որը կաշառք չի վերցնի ու կտուգանի բոլոր խաղտողներին անխտիր, Ուսուցիչ որը կդաստիարակի մեր երեխային (դե մենք զբաղված ենք) արժանավայել, լավ զավակ, իր ընտանիքին ու երկրին տեր կանգնող։ Բայց արժանի չի դրան քանի դեռ կարծում է որ դրան հասնելու համար ինքը ոչ մի պարտականություն չունի, որ ինչ որ մի ուժեղ բարի քեռի կգա ու մեր բոլորի կողմից հովհանավարվող մաֆիայի հարցերը ինչ որ հրաշքով կլուծի, քանի դեռ կարծում է թե փողոցը պիտի մաքրի հավաքարարը իսկ ինքը կարող է կեղտոտել, քանի դեռ գերադասում է կաշառք առաջարկել ոստիկանին միայն թե 6 ամսով վարորդական իրավունքից չզրկվի երկրորդ անգամ կոպիտ խախտում անելու համար, կամ պարզապես ավելի մեծ պաշտոնական տուգանք չվճարելու համար, քանի դեռ իր թուլային տափակագլուխ լկտիության ու լպիրշության («կյանքի») դասեր տալով չի վերացնում իսպառ հարգանքը ոսուցչի, ուսման ու պարկեշտության նկատմամբ։ Իրավունք ունենք, բայց արժանի չենք։ Եթե այծին կեղտոտ անտանելի պայմաններում ես դնում, ու այծը սկսում է մաքրել իր տակը իր ուժերով, և կամ քացի անել դուռը, չի թողում կթես, մինչև նորմալ պայմաններ չստեղծես, ու տերը ստիպված լավացնում է պայմանները կամ տեղափոխում ավելի մաքուր տեղ, այստեղ կա այծի արժանիքը։ Բայց եթե այծը (կամ լավ, որպեսզի այծերը չնեղանան՝ ոչխարը) անիմաստ գոյատևում է կեղտոտ գոմում (դե ուրիշ ի՞նչ կարող է անել) մինչև տերը մի օր որոշում է տեղափոխել նրան մաքուր գոմ, ոչխարն ել է հայտնվում մաքուր գոմում, որի իրավունքը այն նույնպես ունի ինչպես և այծը, բայց այդ փոփոխության մեջ ոչխարը ոչ մի դեր չունեցավ և ոչ մի արժանիք։ Սիրով, nkarich
  12. Նախ սահմանենք ընտրությունը որն է։ Ես երկու ուժ եմ տեսնում որին պետությունը ծառայում է՝ բիզնեսմենները և բնակչությունը։ Այսօր Հայքի բիզնեսմենները պետությանը չեն թողնի որևէ քիչ թե շատ խիստ տոնով վրացոց հետ խոսել, նույնիսկ այնպիսի զավեշտական դեպքերում որ նկարագրված են այս ֆորումում։ Ինչ վերաբերվում է հասարակ ժողովրդին ՝ մեծամասնությանը, կարելի է ձևակերպել մի քանի ցիտատով՝ "աման մենակ թե պատերազմ չլնի", "արա մենք հո էշ չենք էթանք հավայի մեռնենք"։ Այսօր եթե կառավարությունը փորձի խիստ տոնով վրացոց հետ խոսել, միանգամից մի շարք "ընդդիմականներ" վայնասունը կդնեն որ եղած մեր միակ «կանալը փակում են» ու երկիրը տանում են դեպի նոր պատերազմ։ Սրանով հեշտությամբ ոտքի կհանեն վերը նշված ձևով մտածող ժողովրդի խավերին։ Նրանց կմիանան բիզնեսմենները որոնց այսօրվա շահերին վնասել է մեր կառավարության «չմտածված հայտարարությունը»։ Կառավարությունը կկանգնի երկընտրանքի առջև։ Եթե բավականաչափ կողմնակիցներ գտնվեն ժողովրդի մեջ, կփորձի պայքարել։ Բայց այստեղ արդեն քաղաքացիական պատերազմի վտանգ կառաջանա։ Վրա կտան արտաքին ուժերը ու ներքին ուժերին իրար դեմ լարելով կհասնեն նրան որ կամ ներքին հակամարտություն կսկսի, կամ ներկա կառավարությունը հրաժարական կտա, ու Ջավախքի հարցը «կլուծվի» ուղղակի այն նվիրելով վրացիներին և թողնելով որ անեն ինչ ուզում են տեղի բնակչության հետ։ Պատրաստ ե՞ք կառավարության մեջքին կանգնեք երբ բիզնեսմենները հարձակվեն նրանց վրա Վրաստանի հետ հարաբերությունները սրելու համար։ Ո՞նց եք դա անելու։ Բավականաչափ ուժ ունե՞ք որ գործը չհասնի քաղաքացիական պատերազմի։ Եթե արտաքին ուժերը օգտվելով վերը նշված ժողովրդի տրամադրությունից հասցնեն իշխանափոխության, պատրաստ ե՞ք ձեր սեփական համաերկրացիների հետ պայքարի մտնեք։ Եթե քաղաքացիական պատերազմ սկսվեց՝ միանգամից կկորցնենք և՛ Ջավախքը և՛ կայունությունը և՛ տնտեսական ձեռքբերումները։ Եվ նույնիսկ եթե հակառակը տեղի ունենա, մի թե կարելի է հաղթանակ համարել այն, ինչ ձեռք է բերվել սպանլով մեր սեփական, պատերազմից հոգնած, վախեցած, անուղեղ ու անողնաշար, նվաստացած, հուսահատությունից մեր հետ կռիվ մտած համաքաղաքացիներին։ Էս հարցը հեշտ լուծում չունի։ Կառավարությունը չի կորող Ձավախքը պահպանել մինչև երկիրը իրանից դա՛ չպահանջի ու սատար չկանգնի մինչև վերջ։ Այսօր Հայքը պահանջում է տնտեսական կայունություն և սարսափումա պատերազմից։ Ու քանի սենցա, հույս չպտի ունենանք թե մի հերոս կամ հիմար ղեկավար ինչ որ բան կանի։ Կաթիլ կաթիլ ամեն տեղ ամեն անհատ, դասատու, դասախոս, բիզնեսմեն, սպորտսմեն, արվեստագետ, քաղաքական գործիչ, ծնող, ․․․ եթե գոնե մի քիչ մեկ մեկ մտածի այս հարցի շուրջ ու մի քիչ հաշվի առնի այն իր որոշումների ու գործունեության ընթացքում, շանսերը կշատանան, որ Ջավախքը գոյատեվի մինչև այն օրը երբ Հայքի ընտրությունը կլինի՝ պահպանել Ձավախքը և սատար կանգնել Ջավախահայությանը։
  13. Վրաստանը օրեցօր ավելի է քաջալերվում մեր կողմի լռությամբ ու մենք շատ շուտով կկորցնենք և Ջավախքը և Ջավախահայությանը։ Մեր բիզնեսմենները այսօր իրենց առևտրական կանալները ԷԱՊԵՍ ավելի բարձր են դասում Ջավախքի հարցից, ու առայժմ ոչ մի միտում չի նկատվում փոփոխության։ Իսկ այսօր բիզնեսի դեմ պետությունը չի կարող դուրս գալ, համել ինչի պիտի դւրս գա իր սեփական ընտրողի դեմ։ Դա իվերջո այսօրվա Հայքի ընտրությունն է՝ Ջավախքը մոռանալ իրա ցավերով, մենակ թե նոր գլխացավի մեջ չնկնենք։ Ես կարծում եմ Հայքին որպես անկախ երկիր երկար կյանք չի սպասվում եթե այսպես շարունակենք։ Չեմ պատկերացնում ինչի շնորհիվ, ասենք երկու հարյուր տարի հետո, դեռ պիտի Երևանից բացի ինչ որ տարածք ունենանք։ Երևի ինչ որ բանի շնորհիվ որը մեզնից դուրս է, ասենք Ռսների։ Այսինքն դա չի լինի մեր արժանիքը, ոնցոր գոմում պահվող կովի կենդանի մնալը իրա արժանիքը չի, այլ զուտ կաթ տալու հետևվանք, և հետևանք այն բանի որ տերը առայժմ կաթը գերադասում է մսին։ Իմ կարծիքով էս խնդիրը հեշտ չի լուծվի՝ ի՞նչ կարանք անենք մի այնպիսի հզոր ուժի հետ ինչպիսին մեր բիզնեսմենների զանգվածն է՝ միջին և վերին խավերը համարյա առանց բացառության։ Մի հատ շանս ունենք երկարաժամկետ՝ երեխեքին դաստիարակենք նենց որ նոր սերունդը ավելի ճիշտ հասկանա "պրիորիտետները"։ Այսինքն ավելի կենսունակ լինի երկարաժամկետ պլանում։ Ու պետք է հասցնել դա անել ավելի արագ քան կկորցնենք Ջավախքը ու շատ ու շատ այլ տարածքներ, ինչը տեղի կունենա ավելի շուտ քան մենք սպաում ենք, եթե անմիջապես ու շատ մեծ եռանդով գործի չանցնենք։ Իհարկե կարճաժամկետ պլանում նույնպես շատ կարևոր է և անշուշտ կօգնի ԶԼՄ-ների ակտիվությունը այս տեսակ այլանդակությունները լուսաբանելու հարցում ու ՀԿ-ների լոբբինգը, ինչպես դա անում է «Միտք»-ը օրինակ։ Ես էլ եդ հույսով եմ գրում հիմա սա, որ կոգնեմ մի քիչ էս հարցում «տեղից պոկվենք»։ Էնպես որ հուսով եմ սա չի դիտարկվի զուտ որպես «կյանքից բողոքել»:
  14. Проиграли войну и плакают. От нас кстати научились Надо уметь проигрывать. А нам надо быть готовыми к новой войне если этим или другим козлам удасться разжечь ее снова. А чтобы им не удалось, надо быть активными в информационной войне которая в последнее время разгорается.
  15. http://forum.hayastan.com/index.php?showto...st&p=873513
  16. Սիրելի բարեկամներ, Երկու էֆեկտիվ լուծում կա այստեղ՝ կամ Արցախյան շարժմանը հավասար բողոքի ալիք են բարձրացնում ջավախքցիները ու իրենց միանում են հայքի ժողովուրդը (ընդհուպ մինչև պատերազմ), կամ հայքի կառավարությունը չոր պահանջ են ներկայացնում վրաց կառավարությանը, մի քանի կետով, խնդիրը ԱՄԲՈՂՁՈՎԻՆ (կօմպլեքս) լուծոլու պահանջով, այսինքն ոչ թե պարզապես ձերբակալվածին ազատեն, այլ մի քանի կետից, ներառյալ դպրոցների վերաբացումը, ընտրություններում հայքից դիտորդների (իսկական) մասնակցություն, եկեղեցիների վերադարձ հայ համայնքներին, և այլն։ Ես մի խնդրանքով եմ ուզում դիմեմ բոլոր Հայքի բնակիչներին որոնք կապեր ունեն կառավարությունում։ Այսօր մեր կառավարության անդամները հասկանալի (բայց ոչ ընդունելի) պատճարներով խուսափում են վրաց․ կառավարության հետ որևէ հանդիմանությունից նույնիսկ այն հարցերում, որտեղ ոչ մի դեպքում չի կարելի կարճաժամկետ շահերը գերադասել երկարաժամկետից։ Բայց մեղավոր ենք նաև մենք, հասարակ բնակիչներս, որ մեր գործերով տարված բացարձակապես ոչ մի ճնշում/պահանջ/առաջարկ չենք ներկայացնում։ Խնդրում եմ բոլոր նրանց ովքեր շփվում են գործարարների, չինովնիկների, դասախոսների, պետական գործիչների հետ, անընդհատ բարձրացնել այս հարցերը (լօբբինգ են ասւմ սրան գրաբարով)։ Կրկին՝ հարցի երկու լուծում եմ տեսնում ներկա պահին։ Կամ Ջավախքում կհավաքվի կրիտիկական զանգված որը դժգոհության ուժգին ալիք կբարձրացնի (այնպես որ վրաց․ կառավարությունը կամ պիտի ընդունի պահանջները, կամ պատերազմ սկսի), կամ էլ Հայքից վերջապես կառավարական մակարդակով պահանջներ կներկայացվեն վրաց․ կառավարությանը դադարացնելու այս ճնշումը։ Հաղթանակը լրիվ հնարավոր է, հաշվի առնելով վրացոց նեկրա վիճակը, բայց նույնիսկ եթե համարյա անհնարին է՝ ուրիշ էֆեկտիվ միջոց չեմ տեսնում (թերեվս ապստամբեն ու միանան Ռուսաստանին)։ Այսպիսով, քանի չկա դժգոհույան ալիք (Արցախյան շարժման մասշտաբներով) մենք մի բան ունենք անելու՝ լօբբիինգ։ Սա երկար ու դժվար լուծում է, բայց աշխատող։ Դժվարության ամենամեծ պատճառը հոգեբանական է՝ մենք չենք հավատում որ լօբբիինգով կարելի է բան փոխել։ Սա իրոք ամենամեծ պրոբլեմն է որը պետք է հաղթահարենք որպեսի մեր խնդիրները լուծելու մեջ սկսենք մեր վրա հույս դնել ու ինքնավստահություն ձեռք բերենք։ Իսկ պատճառը այնքան ակնհայտ է՝ քանի դեռ մեր կառավարությունը չզգա որ հայքի բնակչությունը "իր մեջքին կանգնած է", նման հարցում "քաղաքական կամք չի դրսեվորի"։ Ուրիշ խոսքով պետք չի մեղադրել "պլոճիկ չունենալու մեջ" կարավարությանը երբ բնակչությունը ինքը ոչ մի թիզ նեղություն չի ուզում քաշի այս հարցում։ Բայց արժե նեղություն քաշել, որովհետեվ մեր բոլոր տարածքները ու մարդկանց մենք կորցրել ենք այս նույն սխեմայով՝ "ավելի կարեվոր խնդիրներ ունենք լուծելու", "քիչ պրոբլեմ ունենք, սա էր պակաս", "լավ կլնի, մեր կողքով կանցնի", "որ ռուսը չթողեց մենք ինչ կարանք անենք", և այլն։ Կորցրել ենք այդպես Կարսը, երբ բոլոր հնարավորությունները կաին պահելու։ Միաժամանակ պահպանել ենք Սյունիքը, ինչը ապացուցում է որ միակ պակասող բանը մեր կամքն է, և ոչ թե արտաքին պայմանները կամ թշնամու ուժը։ Սիրով, Նկարիչ
  17. Azeri's goal for centuries was to finally become part of "turkish sea", because majority of people/government in Az. are turks, who occupied Az. teritories and conquered Lezgins, Talishes, and other nations living there. Today these nations are completely suppressed and almost completely assimilated by turks majority. Azeri turks of course want to restart wars, and send more Talishes and Lezgins to die in it, to simultaneously have their internal problem solved, because Lezgins and Talishes still do show weak attempts to recover their national identity. Many territories of Armenia were lost to Turks, and many were given to Az. by soviet government. Many of them are emptied by now from Armenians, as a result of methodological extinction of Armenians by Az. government. But highlands of Artsakh (known by turks and georgians as Gharabagh) still survived the extinction and were able to fight and win the right to live in the land of their ancestors. We do not want war, even to recover territories that we lost to turks and azers. Because there are no more people on those territories, and land without people is not interesting to us. But if azers will try to restart the war, then chances are high that we will free also the the rest of Artsakh, as well as Nakhichevan, if the attacks come from there too. It will be stupid of them to even try restarting the war. And they will only do this if government (turks) gain enough confidence that it will be possible to again send Lezgins and Talishes to fight for them. Turks themselves of course have no motivation to fight for a land that does not belong to them and they will not send their children to die there. But government is methodically injecting hate into the new generation growing in Az. and eventually that may become possible. And both nations again will pay for the turkish desire to create the great turkish sea, where Armenia was always their biggest problem in achieving it. And loosing again, azers will start crying even louder for lands "occupied" by Armenia.
  18. не надо терять бдительность (даже смешно так говорить, когда почти все спят), и надо бороться против агрессии со стороны Грузинской Церкви, нормальными методами, даже несмотря на то что проблем у нас и так по горло, но их станет гораздо больше если мы отложим эти "далекие от нас" проблемы на потом. Пример "нормального метода", требовать от АЦ и правительтва большего участия в борьбе. Сегодня у нашего правительства и бизнесменов просто фобия по отношению к Грузии, по причинам выше изложенным. А доводы все эти разные к тому что пытаюсь при помощи деталей/примеров показать целую картину, потому что проблема комплексная, и должна быть решена комплексно, все примеры взаимосвязаны и исходят из одной и той же первоночальной заразы... Предлагаю решать все, и сразу, и комплексно, нам до конца не исправить ситуации, но нашим детям будет легче если мы будем бороться (им по крайней мере не придеться отвечать на вопросы типа "что вы предлагаете предпринять?"). Проблема в том что все хотят быстрого решения, чтоб обязательно при нашей жизни... Систему образования погубленную за последние 20 лет за одну жизнь не исправить. И менталитет 2х поколений выросших "на обочине" и на тупых фильмах тоже за одну жизнь не исправить. Проблема трудная. У нее нет легкого решения. Еще один аспект трудности в том что борьба не очень похожа на героические сражения в сказках. Ну чего там героического в том чтоб каждый день следить за тем что смотрит по телику сын или дочь, как прошел день в школе, работать над их способностями, критичности. Или скажем что там героического в том что взятку не поплатил, а пошол в очередь встал и заплатил щтраф где надо за нарушение, или растаможил продукцию по законам, а если закон мешает, попытался пробить поправку согласовав деиствия с партнерами и даже конкуррентами. А когда ничего героического, и за одну жизнь не решить, то быстро устаешь, и теряешь азарт. Конечно есть и моменты когда нужны более агрессивные деиствия, но тут в определенном смысле легче сориентироваться и подпитывать энергию тоже есть чем...
  19. Ситуация с церквями в Грузии прямо отражает приоритеты народов в целом, и не только властей. Сегодня в РА сильнеиший упадок пассионаризма и нарастающая безграмотность. А большинство бизнесменов и чиновников все еще руковдствуются принципом "мужчина - это тот кто способен накормить семью (клан)" на большее пока амбиций не хватает (слабо). А те у которых с пассионаризмом все ок, опасаються за своих родных, а также не хотят убивать своих братьев даже если те в основном руководствуются инстинктами. Всем тем кто в порыве непреодолимой тупости вдруг подумал что я клоню к какой то из ныне или прежде правящих партий - прекратите наконец лопать всю лапшу что вешают на ваши ухи. Ни сегодняшная, ни вчерашняя, ни тем более завтрашняя власть наших проблем не решит вместо нас. Пример: когда болшинство населения дает взятки, никакая маленькая группа людей и тем более никакой президент/премьер/итп, не сможет справитья с коррупцией. Их просто уберут с пути, при помощи денег которые мы платим с низу, которые наверху превращаются в мощный поток денег. Мы сами платим за все это представление. Потому что "у нас и так много дел и забот" и "один в поле не воин" и т. п. Потому что нам в детстве читали сказки про глупых кукушек а не про тех кто борется до последнего против превосходящей силы и при этом не использует подлые методы врага (т.е. "не принимает религию врага"). А тем кто преднамеренно попытается использовать только первый параграф из моего текста чтобы злословить и делать вид что не понял а между делом еще и наречь врагом народа - քֆուր եմ դրել։ В конце отмечу что положение хотя бы немного меняеться к лучшему, но это давно известный трюк, бросят пару косточек чтоб погасить нарастающее негодование людей в связи с невероятно агрессивной религиозной експансией проводимой Грузинской Церковью в последние годы, в особенности по отношению к Армении, несмотря на дрянное положение с ассимиляцией более близких к Грузии народов. Не могу не отдать должное решимости и энергии наших соседей и братьев по религии...
  20. Էս ֆիլմը նման թեմայով է՝ http://www.film.ru/afisha/movie.asp?code=JAOSTAUS շատ զվարճալի ու բարի ֆիլմ է, խորհուրդ եմ տալիս
  21. Շատ լավն էր։ Չեմ զարմանա եթե հենց այդպես էլ լինի իրականում․․․
  22. Вы несомненно имеете право жить на родине своих отцов, которую они сохранили для вас, также как и Арцахцы, и имеете право защищать ее сами, для своих детей, так же как и Арцахцы Сегодня Арцах не грозит Азербаиджану войнои, а вот обратное происходит каждый день, так что советую в первую очередь адресовать свои призывы жить дружно своему же правительству, и советую не просто призывать а требовать - правительство ведь работает на народ а не владеет народом. Иначе кукчка политиканов опять устроют народу войну, чтоб занять их на время пока они будут прикарманивать казеные деньги. И если вы деиствительно согласны с тем что вы же говорите - о мире и праве жить на земле отцов, то как насчет того чтоб боротся за свою точку зрения, особенно если невыполнение ваших требований вашим правительством может подвергнуть опасности вашу жизнь и благополучие ваших детей? Если не выполнят требование, то советую свергнуть власть -- вместо того чтоб идти на фронт и все равно подвергнутся смертельной опасности - в первую очередь шлепните тех кто развязал войну изза наживы.
×
×
  • Create New...