Jump to content

Satenik

Hazarapet
  • Posts

    5,087
  • Joined

  • Last visited

Everything posted by Satenik

  1. fidayin-1961, այս հոդվածը հատկապես Ձեզ է անհրաժեշտ կարդալ, որպեսզի կեղծ սրբապաշտությամբ չզբաղվեք այնտեղ, որտեղ պետք չէ: Հայաստանում քրիստոնեության ընդունման հոգևոր նախադրյալները http://www.noravank.am/am/?page=analitics&nid=13
  2. Լևոն Տեր-Պետրոսյանը հայկական ժողովրդական առածներում *** Չանեմ, չհավանեմ: *** Վատ օրը կը լավանա, վատ մարդը չի լավանա: *** Աչքդ մենակ քե'զ ա լիս տալի: ** Վրեդ գառան մորթի ես առել, տակից գազան ես: *** Կարմիր կովը իր կաշուցը դուս չի գա: *** Իշի տռտռուկը (վայրի բանջար) մանիշակի տեղ ա անց կացնըմ: *** Լեզուն չըլնի, ագռավները աչքերը կը հանեն: *** Ո'չ մարդանման, ո'չ մարդահավան: *** Ներքևը չեմ նստի, վերևումն էլ տեղ չկա: *** Իշից վեր ա ընկել, է'լ "չոշ-չոշը" չի կտրըմ: *** - Ագռավ, խի՞ ես շորորըմ: - Կաքավ եմ: - Բա էդ խի՞ ես ք.. ուտում: - Անճար եմ: *** Դռնեն վռնդես, հերթեցեն ներս կընկնի: *** Գելը բուրդը կը փոխե, բնութքը չի փոխե: *** Երեսին ձվածեղ եփեն, չի ուտվի: *** Էրեսին աշողը կը կշտանա: *** Քոռի ի՞նչ վեջն ա թե՝ մոմը թանգ ա: *** Ցանածդ կը քաշես: *** Ինչ որ բրդես՝ գդալդ կուգա: *** Քոռն ինչպես կաշե Աստծուն, Աստված էլ էնպես կաշե քոռին: *** Էլած աչքը տեղի չի գա: *** Լավ ա մարդու աչքն էլնե, քան անունը:
  3. Сабиха Гёкчен на самом деле была одним из тех чудом выживших армянских детей, которые потеряв своих родителей в годы Геноцида, оказались в иностранных приютах. Ее взял к себе на воспитание-зомбирование Ататюрк, увез в Анкару, назвал ее новым именем Сабиха, а в 1934-ом, когда в Турции вышел закон о том, что у всех должны быть свои фамилии, дал ей фамилию Гёкчен, что в переводе с турецкого означает "небесная". Девочку, как и многих детей армян, отуречили, исламизировали, по воле Ататюрка дали ей военно-воздушное образование, словом вырастили ее с психологией "дочери отца турок". Она стала первым военным летчиком в истории турок. Она стала национальным героем страны. Эта несчастная зомбированная янычарка не одну тысячу курдов уничтожила бомбами из своего самолета, благодаря чему "отец народа" поднял ее на пьедестал национальной героини Турции. Она страдала периодической болезнью. Перед своей смертью Ататюрк сообщил дочери, что ее болезнь будет сопровождать ее всю жизнь. Говорят, когда хочешь лучше понять каков народ, нужно смотреть на его героев, кто они и чем прославились. У турок в этом плане судьба сложилась весьма уродливым образом. "Отец народа" прививавший своему народу ненависть и нетерпимость к армянам, или как они нас называют "гявурам", обвел вокруг пальца свой же народ, сделав символом национальной гордости турок именно выходца из среды гявуров, армянку, превращенную в зомби. А смерть Гранта Динка находится в непосредственной связи в том числе и с этой историей. В номере стамбульской газеты "Акос", от 6 февраля 2004 года, вышла статья о Сабихе Гёкчен. Это стало очень сильным ударом по турецкому самосознанию, построенному на многоэтажной лжи. На это прореагировал аж Генштаб Турции в виде жесткого заявления. Ведь Грант Динк был прав, когда говорил, что если турецкое государство падет, то это произойдет из-за кризиса турецкого самосознания. http://artsakh.info/forum/viewtopic.php?t=1485 http://pda.utro.ru/articles/2007/10/02/684320.shtml http://www.azg.am/?lang=RU&num=2004082402
  4. Հովհաննես Ա Մանդակունի,Սուրբ Հովհան Մանդակունի, հինգերորդ դարի եկեղեցական նշանավոր գործիչ և մատենագիր: Ծնվել է մոտավորապես 403 թ. Տուրուբերանի Արշամունիք գավառի Ծախնոտ գյուղում: Եղել է Մաշտոցի և Սահակի արժանավոր սաներից, բարձրագույն կրթություն ստացել հունական մշակույթի կենտրոններում՝ ձեռք բերելով հունարեն լեզվի և քրիստոնեական գրականության խոր իմացություն: 478 թ., յոթանասունհինգամյա հասակում, բարձրացել է հայոց հայրապետական գահին: Ոգեշնչողն է եղել և մասնակիցը Վահան Մամիկոնյան սպարապետի գլխավորած հայ երկրորդ ազատագրական պատերազմի: Խոսրովակերտի ճակատամարտում (482 թ.) ձիուց վայր է ընկել և վնասվածք ստացել: Շուրջ 12 տարի վարելով հայոց կաթողիկոսի պաշտոնը՝ զարկ է տվել եկեղեցաշինությանը: Նրա խորհրդով է Վահան Մամիկոնյանը վերաշինել Վաղարշապատի կաթուղիկեն: Վախճանվել է 490 թ. և թաղվել Շիրակի Բեռնոս գյուղում: Մեծ է Մանդակունու ներդրումը հայ եկեղեցական մատենագրության մեջ: Նա կարգավորել է ժամագիրքը, Մաշտոց ժողովածուն հարստացրել բազմաթիվ օրհնություններով ու ծիսական կարգերով: Նրան են պատկանում Ժամագրքի մաս կազմող "Զարթուցեալքս ամենեքեան" քարոզը, "Զքէն գոհանամք" աղոթքը, Մաշտոց ծիսամատյանի մեջ մտած մկրտության, պսակ, խաչ, եկեղեցի, հիմնարկեքի, ավազան, սկիհ, մաղզմա, գիրք և պաշտամունքի հանդերձ, ժամահար, ինչպես նաև՝ սրկավագ, քահանա, եպիսկոպոս օրհնելու կարգերը: Հունարենից թարգմանել է Գրիգոր Նազիանզացու պատարագամատույցները, որոնցից մեկը (սխալմամբ վերագրված Աթանաս Աղեքսանդրացուն) 5-րդ դ. վերջին քառորդից սկսած մինչև 10-12-րդ դդ. հայ եկեղեցում համընդհանուր կիրառում ստացած պատարագն է եղել: Մատենագիտական հին ցանկերը Մանդակունուն համարում են բավական թվով շարականների հեղինակ:
  5. Սուրբ Հովհան Մանդակունի, Հովհաննես Ա Մանդակունի, հինգերորդ դարի եկեղեցական նշանավոր գործիչ և մատենագիր: Ծնվել է մոտավորապես 403 թ. Տուրուբերանի Արշամունիք գավառի Ծախնոտ գյուղում: Եղել է Մաշտոցի և Սահակի արժանավոր սաներից, բարձրագույն կրթություն ստացել հունական մշակույթի կենտրոններում՝ ձեռք բերելով հունարեն լեզվի և քրիստոնեական գրականության խոր իմացություն: 478 թ., յոթանասունհինգամյա հասակում, բարձրացել է հայոց հայրապետական գահին: Ոգեշնչողն է եղել և մասնակիցը Վահան Մամիկոնյան սպարապետի գլխավորած հայ երկրորդ ազատագրական պատերազմի: Խոսրովակերտի ճակատամարտում (482 թ.) ձիուց վայր է ընկել և վնասվածք ստացել: Շուրջ 12 տարի վարելով հայոց կաթողիկոսի պաշտոնը՝ զարկ է տվել եկեղեցաշինությանը: Նրա խորհրդով է Վահան Մամիկոնյանը վերաշինել Վաղարշապատի կաթուղիկեն: Վախճանվել է 490 թ. և թաղվել Շիրակի Բեռնոս գյուղում: Մեծ է Մանդակունու ներդրումը հայ եկեղեցական մատենագրության մեջ: Նա կարգավորել է ժամագիրքը, Մաշտոց ժողովածուն հարստացրել բազմաթիվ օրհնություններով ու ծիսական կարգերով: Նրան են պատկանում Ժամագրքի մաս կազմող "Զարթուցեալքս ամենեքեան" քարոզը, "Զքէն գոհանամք" աղոթքը, Մաշտոց ծիսամատյանի մեջ մտած մկրտության, պսակ, խաչ, եկեղեցի, հիմնարկեքի, ավազան, սկիհ, մաղզմա, գիրք և պաշտամունքի հանդերձ, ժամահար, ինչպես նաև՝ սարկավագ, քահանա, եպիսկոպոս օրհնելու կարգերը: Հունարենից թարգմանել է Գրիգոր Նազիանզացու պատարագամատույցները, որոնցից մեկը (սխալմամբ վերագրված Աթանաս Աղեքսանդրացուն) 5-րդ դ. վերջին քառորդից սկսած մինչև 10-12-րդ դդ. հայ եկեղեցում համընդհանուր կիրառում ստացած պատարագն է եղել: Մատենագիտական հին ցանկերը Մանդակունուն համարում են բավական թվով շարականների հեղինակ:
  6. Նաղաշ Հովնաթան - գրիչ, նկարիչ, բանաստեղծ, աշուղ, ծնվել է 1661թ. Նախիջևանի Շոռոթ գյուղում: Հովնաթանյան նկարիչների ընտանիքի քահանա Հովհաննեսի կրտսեր որդին է, Նաղաշ Հակոբի (աշուղ, մանրանկարիչ և գեղանկարիչ) հայրը, Հովնաթան Հովնաթանյանի պապը: Նախնական կրթությունը ստացել է հոր մոտ, այնուհետև սովորել է Ագուլիսի Ս. Թովմա վանքի դպրոցում, որտեղ էլ կատարել է նկարչական առաջին քայլերը: Ի հայտ եկած ստեղծագործական կարողություններն ավելի ուշ դրսևորվել են նաև հաստոցային և մոնումենտալ գեղանկարչության բնագավառներում, ճանաչվել է որպես հմուտ նկարիչ և վաստակել "նաղաշ" (արաբ. զարդանկարիչ) պատվավոր տիտղոսը: Նաղաշ Հովնաթանը որոշ ժամանակ ապրել և ստեղծագործել է Երևանում, գրել "Գովասանութիւն Երևանայ քաղաքին" տաղը: Վրաց աղբյուրների վկայությամբ XVII դ. վերջին և XVIII դ. սկզբին աշխատել է Թիֆլիսում, ունեցել է արվեստանոց, աշակերտներ, ստեղծել դիմանկարներ, սրբապատկերներ, դարձել Քարթլիի Վախտանգ VI թագավորի պալատական երգիչն ու նկարիչը, ձևավորել նրա նորակառույց պալատը: 1710-ական թթ. հրավիրվել է Էջմիածին, նկարազարդել Մայր տաճարը (ավարտել է 1720-ին): ՈՒշագրավ են տաճարի բեմի եզրապատի Աստվածամոր և առաքյալների պատկերները: Վերջիններս առանձնանում են ազգային տիպականացմամբ, դիմանկարչական մեկնաբանումներով, ֆիգուրների գրաֆիկ ընգծվածությամբ: Նաղաշ Հովնաթանի գրական ժառանգության առավել հարուստ և ամբողջական ձեռագրերը պահպանվում են Երևանի և Վիեննայի Մխիթարյանների մատենադարաններում: Նրա բանաստեղծությունները գրված են սիրո, ուրախության ու խնջույքի, երգիծական ու խոհախրատական մոտիվներով: ՈՒնի նաև կրոնածիսական տաղեր: Օգտվել է ժողովրդական բանահյուսությունից, գրել ժամանակի ժողովրդական լեզվով: Նաղաշ Հովնաթանը միջնադարի նշանավոր բանաստեղծներից է, XVII դ. հայ աշուղական պոեզիայի հիմնադիրը: Մահացել է 28.10.1722, Շոռոթ գյուղում:
  7. Koнстандина Ерзнкаци называют певцом природы и любви. О жизни этого средневекового лирика сохранилось очень мало сведений. Родился в г. Ерзнка гавара Екегяц Великой Армении в 1250-ые годы, умер между 1314-1328гг. Предполагается, что первые годы учебы он провел в одной из знаменитых школ при Тирашенском монастыре близ Ерзнка. Стал ли Костандин монахом или остался мирянином, неизвестно. Костандин Ерзнкаци - основоположник средневековой армянской любовной лирики. Имея в виду только одну его поэму "Весна", Валерий Брюсов писал: "По силе, по энергии стиха и языка поэма сделала бы честь любой литературе Западной Европы того века, и Европе даже нечего ей противопоставить. А по духу, проникающему поэму, она всеми своими частями принадлежит великому веянию Возрождения...". ՏԱՂ ԳԱՐՆԱՆ ԱԶՆԻԻ Է Ահա եղև պայծառ գարուն, Հոտըն բուրեաց անուշ վարդուն, Ձայնըն քաղցրիկ գայր պլպուլուն, Եւ եղանակըն հաւերուն: Ծաղկանց դաշտերըն գունըզգուն, Սըփռին տերևքըն ծառերուն, Յորդորեցան ջուրք գետերուն, Լողան ձըկունք ի մէջ ծովուն: Տերև սըփռին առաւօտուն, Ցօղն ի վերայ իջեալ յամպոյն, Նա ես՝ պըլպուլն ի քո սիրուն Եմ քան զալիդ ի մէջ ծովուն: Պըլպուլ նըստեալ վերայ վարդին, Եղանակէր նա քաղցրագուն՝ Առաւօտէ մինչ իրիկուն. Խև էր եղել վասըն հոտուն: Աղաղակէր պըլպուլն ի վարդն. - Առանց քեզ յո՞նց ելնում ի հուն. Հանց քաղեցիր զշունչս ու հոգիս՝ Այլ չի մնաց երեսս գուն: Հանց ողորմուկ ի վարդն ասաց. - Իմ լուսատու արևըն դու, Աստղըն զօհալ և մուշտարի, Շամս ու ղամարի իմ թաճըս դու: Տպազիոն և շափիւղայ, Ակըն սուտակ և շիկագուն, Դու ես քաղաք Չինումաչին, Մարդիկ ի քեզ յուշ կու մըտնուն: Եկայք մանկունք ի պաղչանին, Ծաղկունքըն ի մէջ վըրան զարնունք, Ղումրին երգէ մեզ եղանակ՝ Թ'այսօր եղև պայծառ գարուն: Այսօր մարդիկ ուրախանան, Որտեղ ընկեր ունին սիրուն, Նոքա ի սէր մեր ժողովին, Քաղցրիկ խըմեն յանուշ գինուն: Չինարըն ու նունուֆարըն, Նարգիզ ծաղիկըն խայտագոյն, Մուրտըն, շուշան ու բրաբիոն Եւ ըռահանն խիստ սիրուն: Ծաղկունք սըփռին հարիւր հազար, Կանաչ, կարմիր և գունըզգուն, Թըռչունք ի յօդըս վերանան. Որհնեն զաստուածն ամենեցուն: ПЕСНЯ ЧИСТОЙ ВЕСНЫ Опять сверкает солнце в небе, Горят цветы в садах земных, И всюду слышен птичий щебет, Песнь соловьев и птиц иных. Опять цветы вдали на взгорьях Пестреют, как всегда весной, И рыбы устремились к морю В раскованной воде речной. Природа суть свою раскрыла, Не утаив от нас щедрот, И, опьяненный розой милой, Влюбленный соловей поет: "Ты свет мой ясный в мире сером, На свете белом ты одна. Юпитер мой, моя Венера, Ты солнце в небе и луна. Не отвратишь ты увяданья, Как я осенний свой отлет, Но мысль о нашем расставаньи Теснит в груди моей дыханье И мне покоя не дает. Ты рдеешь ярче всех рубинов, Ты благороднее, чем лал, Ты - сказочнее Чинмачина, Я свой рассудок потерял!" ... Друзья, скорей друзей зовите, Пусть все откликнутся на зов. В сады весенние идите, Шатры постройте из цветов. Сойдитесь поскорее, други, Ликуя, что пришла весна. Друг другу протяните руки, Налейте сладкого вина. Нарцисс - цветок пестроцветущий, Лилея, гиацинт, рейхан Красуются в зеленой пуще, И воздух их дыханьем пьян. И маки алые пылают, И ликованью нет конца, И птицы звонко восхваляют Благословенного творца. Перевод Н. Гребнева ______ Лал - рубин. Чинмачин - Китай, здесь употребляется как обозначение далеких сказочных стран.
  8. Satenik

    Արթուրին

    Արթուր, Վասպուրի էն գոզալական ավատարն ինչո՞ւ չի բացվում:
  9. Слышала всего один раз, по ТВ, и была потрясена. Мне показалось это гениальная исполнительница и актриса. В Ереване искала ее диски, но нигде их нет. Кто-нибудь слышал эту певицу? Встречались ли вам ее диски ... в Москве, к примеру? Хоть закажу что-ли.
  10. Կապուտիկյան Սիլվա (Սիրվարդ) Բարունակի (ծնվել է 20. 1. 1919-ին Երևանում) - հայ բանաստեղծուհի, հասարակական գործիչ: 1941-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: 1950-ին Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները: 1970 - Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ: 1980 - Վրաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր աշխատող: 1994 - Հայաստանի ԳԱԱ անդամ: 1944-ին հրատարակվել է Սիլվա Կապուտիկյանի առաջին գրքույկը՝ "Երկու զրույց", այնուհետև 1945-ին "Օրերի հետ", 1947-ին "Զանգվի ափին", 1949-ին "Այս իմ երկիրն է", 1951-ին "Իմ հարազատները" (1952-ին ռուս.հրտ. "Սրտաբաց զրույց", ԽՍՀՄ պետական մրցանակ) ժողովածուները: Կապուտիկյանի ստեղծագոտծության մեջ միշտ կենտրոնական տեղ է գրավել հայրենիքի թեման, որը գնալով խոարցել է "Մտորումներ ճանապարհի կեսին" (1961), "Յոթ կայարաններ" (1966), "Դեպի խորքը լեռան" (1972) ժողովածուներում: Այստեղ արտացոլվել են հայ ժողովրդի պատմական ճանապարհի փիլիսոփայությունը, նրա հավատը ապագայի հանդեպ, նրա ստեղծագործ էությունը: Կապուտիկյանի ստեղծագոտծության հիմնական թեմաներից է սերը. նրա քնարերգությունը սիրո հոգեբանության յուրօրինակ արտահայտություններից է հայ պոեզիայում: Սփյուռքի գաղթավայրերում կատարած շրջագայությունից հետո Կապուտիկյանը գրել է "Քարավանները դեռ քայլում են" (1964), "Խճանկար հոգու և քարտեզի գույներից" (1976) և այլ ուղեգրություններ: Սիլվա Կապուտիկյանը հեղինակ է նաև մանկական բանաստեղծությունների: Հանդես է գալիս ժամանակի կարևորագույն խնդիրներն արծարծող հրապարակախոսական հոգվածներով: Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: ՈՒնի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու: ԽՍՀՄ պետական (1952), Հայաստանի պետական (1988), Նոսիդեի անվան միջազգային (Հռոմ, 1989) մրցանակներ: ԽՈՍՔ ԻՄ ՈՐԴՈՒՆ Այս գարնան հետ, այս ծաղկունքի, Այս թռչնակի, այս առվակի, Հետն այս երգի ու զարթոնքի Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի: ՈՒ թոթովեց բառ մի անգին Հայկյան լեզվից մեր սրբազան, Ասես մասունք հաղորդության Դիպավ մանկանս շրթունքին... - Լսի'ր, որդիս, պատգամ որպես Սիրող քո մոր խո՜սքը սրտանց, Այսօրվանից հանձնում եմ քեզ Հայոց լեզո՜ւն հազարագանձ: Կտրել է նա, հանց աստղալույս, Երկինքները ժամանակի, Շառաչել է խռովահույզ Սլացքի հետ հայկյան նետի, ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով Դարձել է գիր ու մագաղաթ, Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ, Պահել երթը մեր անաղարտ... Նրանո'վ է մրմրնջացել Հայ պանդուխտը վերքն իր սրտի, Նրանո'վ է որորտացել Կռվի երգն իմ ժողովրդի, Նրանո'վ է մայրս ջահել Ինձ օրորոց դրել մի օր, Հիմա եկել, քե՜զ է հասել Նրա կարկաչը դարավոր... Բա'ց շուրթերդ, խոսի՜ր, անգի'ն, Ժիր դայլայլի՜ր, ի'մ սիրասուն, Թող մանկանա' քո շուրթերին Մեր ալեհե՜ր հայոց լեզուն... Պահի'ր նրան բարձր ու վճիտ, Արարատի սուրբ ձյունի պես, Պահի'ր նրան սրտիդ մոտիկ, Քո պապերի աճյունի պես, ՈՒ ոսոխի զարկիցը սև Դու պաշտպանի'ր կրծքով նրան, Ինչպես մո՜րդ կպաշտպանես, Թե սո'ւր քաշեն մորդ վրան, ՈՒ տե'ս, որդիս, ո'ւր էլ լինես, Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս, Թե մո'րդ անգամ մտքիցդ հանես, Քո մա՜յր լեզուն չմոռանա'ս:
  11. Հրատարակիչ՝ Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու Ծխական Խորուհուրդ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ Հա'յր մեր, որ երկնքում ես, թող սուրբ լինի Քո անունը, թող Քո արքայությունը գա. թող Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է. մեր հանապազօրյա հացը տո'ւր մես այսօր և ների'ր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ, և մի' տանիր մեզ փորձության, այլ փրկիր չարից, որորվհետև Քո'նն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից: ԱՄԵՆ: ______________________________________________________________________ Կարող եք նայել նայև այստեղ http://forum.hayastan.com/index.php?showtopic=3535&st=0
  12. Она кажется в этом разделе была или я что-то путаю?
  13. Satenik

    PARABELLUM

    Eghbayr jan , tsnundd shnorhavor! Asttsu orhnutyan mej mnas! Amenalav cankutyunners qez, sirelis!
  14. ԱԴԱՄԻ ՎԻՇՏԸ Լեռներու ստորոտ, մարմանդին վրա, Շուքին տակ ծառի մը բազկատարած, Վճիտ առվակի մը մոտ արծաթյա, Եվա մեղմորեն էր ընկողմանած: Բոցակեզ արևն հորիզոնեն վեր Կելլեր հաղթական. զեփյուռն անուշակ Կպարզեր օդին մեջ փափուկ թևեր, Վարդը կխնկեր, ու կերգեր սոխակ: Բայց ո'չ արևին, ո'չ ծաղիկներուն Կնայեր Եվա. ուժով կսեղմեր Իր թևերուն մեջ մանկիկ մը սիրուն, Խնձոր այտերով, խաժակն, ոսկեհեր: Կշարժեր անդուլ մանկիկն անհանդարտ, Խաղալով մանրիկ մատերովն իր մոր Գանգուրներուն հետ. և ան, գոհ, զվարթ Կհամբուրեր զայն, ժպելով անոր: Ծառի մ' ետևեն Ադամ կ'դիտեր Այդ պատկերն աղու և շնորհալի, ՈՒ լուռ, տրտմությամբ լեցված, կխորհեր՝ Աչքն իր մանկիկին հառած ծաղկատի: Հանկարծ արցունքով աչքերը լեցան, Հառաչ մը կուրծքեն թռավ թաղծալիր, Ճակտին զարկավ ձեռն ու շեշտով մը դառն՝ "Տե'ր, - ըսավ, - ինչո՞ւ մայր մ'ինձ չտվիր":
  15. Да нет, Вирабов джан, я не могу быть прагматиком даже если очень захочу. Я армянка.
  16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Սիրելի հայրենակիցներ. Ապրիլի 12-ի լույս 13-ի բռնությունները հաստատեցին միացյալ ընդդիմության պնդումները գործող ռեժիմի հակաժողովրդավարական էության մասին: Չընտրված նախագահի հրահանգով ոստիկանական վարչակարգը խաղաղ ցուցարարների դեմ գործադրեց պետական պատժիչ մեքենան իր ողջ դաժանությամբ: Զանգվածային բռնության գիշերային ոստիկանական վայրի ու ստոր գործողությունը նպատակ ուներ ահաբեկելու մի քանի ամիս շարունակվող սադրանքների, ձերբակալությունների ու կլանային հանցախմբերի ահաբեկումների սարսափը հաղթահարած, ժողովրդի ճնշող մեծամասնությունը ներկայացնող հարյուր հազարավոր քաղաքացիներին, կեղծ մեղադրանքներով ձերբակալել ընդդիմության առաջնորդներին, դրանով կասեցնել երկրում սահմանադրական կարգի վերականգնում և օրինական իշխանության ձևավորում պահանջող համաժողովրդական ալիքը և մինչև 2008 թվականը ապահովել ռեժիմի կենսունակությունը: Բռնարարքների արդյունքում ֆիզիկապես և բարոյապես տուժել են հազարավոր ցուցարարներ, ոստիկանի համազգեստի տակ քողարկված անհայտ անձանց կողմից դաժան ծեծի են ենթարկվել կանայք, ծերունիներ, լրագրողներ և նույնիսկ ոստիկանության աշխատակիցներ, հոգեկան ցնցման է ենթարկվել երկրի ողջ բնակչությունը: Բարձրաստիճան ոստիկանապետերի գլխավորությամբ վայրագ հարձակումների են ենթարկվել մի շարք կուսակցությունների գրասենյակներ, ձերբակալվել են կուսակցական ակտիվիստներ: Փչացվել և կողոպտվել է այդ գրասենյակների գույքը, հափշտակվել են կուսակցական փաստաթղթերը, տեսա և ֆոտո խցիկներ, արխիվային նյութեր ու տեղեկատվական բազաներ պարունակող համակարգչային սարքավորում, տեսաերիզներ: Կեղծված ընտրամարաթոնի հաճույքները վայելող իշխանական կոալիցիան մի քանի ամիս շարունակ ոչ միայն ինքնուրույն քայլեր չձեռնարկեց հակաժողովրդական գործընթացները կանխելու համար, այլև համախմբված ընդդիմության դեմ մի նոր թակարդ լարելով երեսպաշտորեն իր վրա վերցրեց չերաշխավորված երկխոսության նախաձեռնողի դերը, սակայն դավադրաբար հրաժարվեց իր իսկ առաջարկած երկխոսությունից՝ փակելով Ազգային ժողովի դռները ընդդիմության բանագնաց պատգամավորների առաջ և վերածելով խորհրդարանի տարածքը պատժիչ ջոկատների զորանոցի: Ռեժիմի թելադրանքով կոալիցիայի պաշտոնյաները, մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը և մի շարք անբարեխիղճ մտավորականներ աղավաղում են իրավունքի նորմերն ու երկրի բնակչության իրական ձգտումները, ձայնակցում են ոստիկանական կեղծ ամփոփագրերին, ծաղրում են պայքարի օրինական եւ սահմանադրական եղանակները: Իրավապահ և արդարադատության մարմինները անվերապահորեն կատարում են Քոչարյանի ոստիկանական ռեժիմի բոլոր ապօրինի հրահանգները: իշերային հայտնի բռնություններից հետո Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ. Պատռվել է ռեժիմի դիմակը և ժողովրդավարացման վերաբերյալ Հայաստանի վերցրած պարտավորությունների կատարմանը հետևող միջազգային պատասխանատուները երկրի ղեկավարներից պահանջում են դադարեցնել բռնությունները, գործընթացներին մասնակցել քաղաքական հարթությունում: Սեփական ժողովրդին անտեսողներն ու ահաբեկողները ակնհայտորեն ընկրկեցին իրենցից հզորների առջև: Սակայն անհրաժեշտ հետեւություններ անելու փոխարեն նրանք փնտրում են արդարության ձգտող համաժողովրդական ալիքի կասեցման թաքնված միջոցներ: Համախմբվող հասարակությունը նորից տրոհելու համար ռեժիմի ձայնափողները շարունակում են ապակողմնորոշող ու սադրիչ քարոզչությունը, իսկ սադիզմով տառապող բռնարարքների կազմակերպիչները խրախուսվում ու հրահանգավորվում են բռնությունները շարունակելու համար: Հայաստանի միավորված ընդդիմությունը • հենվելով համակարգային փոփոխությունների ձգտող հասարակության լայնացող շերտերի հաստատակամության վրա, • արձանագրելով, որ զանգվածային բռնարարքները ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների մասին ՀՀ կողմից վավերացված միջազգային փաստաթղթերին և հետևաբար դրանց միտումնավոր կիրառումը սեփական ժողովրդի դեմ կազմակերպված հանցագործություն է, • շեշտելով, որ բռնարարքները չէին կարող և չեն կոտրել ընդդիմադիր առաջնորդների և ժողովրդի կամքն ու վճռականությունը, • ողջունելով Հայաստանի վերցրած պարտավորությունների շրջանակներում միջազգային հանրության և միջազգային կազմակերպությունների աջակցությունը, • վարչախմբին սատարող խմբերին ու անհատներին կոչելով սթափության, • պահանջելով իշխանության բոլոր մարմիններից հետևել իշխանության թևերի տարանջատման սկզբունքին, ցուցաբերել կամք ու արիություն ինքնուրույն գործելու և ապօրինի հրահանգները չկատարելու համար, • չբացառելով առանց նախապայմանների, բաց, հրապարակային երկխոսությունը որպես հանգուցալուծման միջոց՝ քաղաքական հետապնդումները և բռնությունները դադարեցնելուց, ընտրական և դատաիրավական կեղծիքների կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուց, քաղաքական ենթատեքստով բոլոր ձերբակալվածներին ազատ արձակելուց, երկրի բոլոր քաղաքացիների Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը երաշխավորելուց և պետության անունից ուժ չգործադրելու իրական երաշխիքներ ապահովելուց հետո, • արձանագրելով, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ օրինականացված վստահության հանրաքվեի անցկացումը թեև ուշացած, բայց գործուն միջոց կարող է լինել ուղղակի ժողովրդավարությամբ քաղաքացիական համաձայնության հասնելու համար, • կոչելով ընդդիմության նպատակներին սատարող բոլոր շերտերին մնալ ժողովրդի հետ, տուրք չտալ սադրանքներին և չդիմել ինքնագործունեության. Հայտարարում է՝ • Հայաստանի և նրա ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրների լուծումը այլընտրանք չունի, քան երկրում սահմանադրական կարգի վերականգնումը և օրինական իշխանության ձևավորումը, • սադրանքներով և բռնություններով անհնար է կասեցնել ժողովրդավարության ձգտող հասարակական ալիքը, • համակարգային իրական և արագ բարեփոխումները հնարավոր են միայն հասարակության առողջ ներուժի համախմբման պայմաններում, • ժողովրդավարացման ճանապարհին հիմնական խոչընդոտը հասարակության հետ բոլոր կամուրջներն այրած Ռոբերտ Քոչարյանն է ու նրա կամակատարները, որոնց հեռացման հասարակական պահանջը հնարավոր է իրականացնել և կիրականացվի քաղաքական խաղաղ միջոցներով: «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔ «ԱԶԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  17. Կոմիտասի կենսագրական տվյալներն այստեղ. http://www.komitas.am/arm/index_arm.htm http://forum.hayastan.com/index.php?showtopic=3383 ԾԻԾԵՌՆԱԿ Խոսք` Գ.Դոդոխյանի, երաժշտ.` Կոմիտասի Ծիծեռնա'կ, ծիծեռնա'կ, Դու` գարնան սիրո'ւն թռչնակ, Դեպի ո՞ւր, ինձ ասա, Թռչում ես այդպես արագ: Ա՜խ թռի'ր, ծիծեռնակ Ծնած տեղս Աշտարակ, Անդ շինիր քո բույնը Հայրենի կտուրի տակ: Անդ հեռու ալևոր Հայր ունիմ սգավոր, Որ միակ իր որդուն Սպասում է օրերօր: Դե'հ, սիրո'ւն ծիծեռնակ, Հեռացի'ր, թռի'ր արագ Դեպ հայոց երկիրը` Ծնած տեղս Աշտարակ: ______________________ Կոմիտասն ամենաապրողն է բոլոր ապրողներիս մեջ: Բայց միաժամանակ նա շատ վաղուց է դարձել խորհրդանիշ: Եվ ահա, նկատի ունենալով այն հայտնի իրավիճակը, որի մեջ է գտնվում աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, մենք պարտավոր ենք ասելու նաև, որ հիմա, տվյալ իրական ու տիրական հանգամանքներում մայր Հայրենիքի շուրջ համախմբվելու, արտասահմաններում հայ համազգային ոգին կենդանի պահելու խնդրում Կոմիտասի գործը վիթխարի է: Կոմիտասն է այն կամուրջը, որին չի հսկում ոչ մի "սահմանապահ", որով անցնելու համար չի պահանջվում ոչ մի "վիզա", ոչ մի կողմից և ոչ ոքի կողմից: Այս է Կոմիտասի առաքելությունն այսօր: ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  18. ԵՐԳ Լուսնակն ելավ ամպն ի վեր, Գիշերն ամպշող, ի՜նչ անուշ. Հովը եկավ տարուբեր, Շնկշնկում է ի՜նչ անուշ: Շվին հեռու հառաչեց, Գանգատ արավ՝ ի՜նչ անուշ. Հովը ծամերդ ինձ բերեց Քչփչալով՝ ի՜նչ անուշ:
  19. Satenik

    Ֆրիկ

    ԲԱՆ Ի ՖՐԻԿ ԳՐՔՈՅՆ Աստուած արդար և յիրաւի, Եւ ողորմած յամենայնի. Հանդէս ունիմ բան մի վիճի, Թէ դու լսես քո ծառայի: Այս է զարմանք հիանալի, Որ կու լինի վերայ երկրի. Եւ հիացումն ազգի ազգի, զՈր տեսանեմք ի յաշխարհի: Գէմ մէկ Ադամ էր ի դրախտին, Եւ մէկն Եւայ իւր նմանին. Եւ մէկ բարբառ համազգային, Մինչև կերեալ պտղոյ ծառին: Արդ այս բանս է հիանալի, Եւ առաւել զարմանալի. Թէ մէկ Ադամ և յԵւայէ Ո՞րքան ազգեր ծնան յերկրի: ՈՒրիշ լեզու ամէն մէկի, Որ մէկ մէկի ո'չ հաւանի. Որ մէկն է Հայ, մէկ Վրացի, Մէկն է Տաճիկ, մէկն Ասորի: Մէկն է ճհուտ Եբրայեցի, Եւ մին Արաբ, Հագարացի, Մէկն է Ալան Արևորդի, Մինն է Թովիչ և Ափխազի: Մէկն է Քուրդ Քանանացի, Մինն է Թաթար Թորգոմացի, Մինն է Մուղալ Խըթայեցի, Մինն Ջաղաթայ Սըմըրղընդի: Մինն Ֆռանգ Լատինացի, Մէկն է Վենէտ և Ջենեցի. Մէկն Հոռովմ Յունացի, Եւ միւսն ՈՒռուզ և Հոնացի: Մինն Դաղմատ Սպանիացի Ծնունդ սըրբոյ աւազանի. Հաւատացեալ Հայր և յՈրդի, ՈՒ երկրպագու Քո սուրբ Խաչին: Եւ դաւանօղ սրբոյ Կուսին, Մարիամու Աստուածածնին, Խոստովանող երրեակ և մի, Հայր և Որդի և սուրբ Հոգի: Այլ կամք ի ձեռս անօրինի, Որ կու վարեն անգին գերի. Որքա՞ն քակեն եկեղեցի, Քանի՞ շինեն պիղծ մըզկիթնի: Քանի՞ կանայս առնեն այրի, Եւ որքա՞ն որբ քրիստոնէի. Որքա՞ն արիւն հեղան յերկրի, Քանի՞ առնեն բան խոտելի: շարունակելի
  20. ՈՂԲՔ Ի ՄԱՀՆ ԶԵԻԱՆՇԵՐԻ ՄԵԾԻ ԻՇԽԱՆԻՆ Աստուածային բանին արուեստաւոր Հոգի, Յօրինեա իմաստիւ զտխրական երդումս, Զի սգալի ձայնիւ անդադար ողբասցուք Ի վերայ դժնդակ կորստեանս մերում: Բեկումն մեծ, որ եղև արևելից աշխարհիս, Եւ աղաղակ կործանման հնչեաց ընդ երկիր. Ազգք և ազինք լուիցեն զբարբառս իմ. Եւ երկրածինքս ամենայն ողբասցեն ընդ իս: Գլորեցաւ վէմն կենդանի և հզօր, Եւ պարիսպն ամրութեան խորտակվեցաւ, Աշտարակն բանաւոր տապալեցաւ. Եւ ցանկն շինութեան խրամատեալ քակեցաւ: Դարձաւ ի դառնութիւն խաղաղութիւն մեր, Եւ դրունք հինից տեղասցին ի մեզ. Զի մեծասքանչ տէրութիւնն կործանեցաւ. Եւ հրաշալի պետութեանն շիջաւ ճառագայթ: Եկին, հասին ի վերայ մեր անէծք, Չորս կանխագոյն սպառնայր Եսայի մարգարէն, Զի զօր աւուրս տօնի տէրութեան նշանին Դարձուցին մեզ ի սուգ և ի լալիւն դառնութեան: Զանգիւտ կորստեան փորեցին խորխորատ, Զի զհովիվն բարի ընկլուզեսցեն ի նմա. Հոգի մոլորութեան շնչեաց ի նոսա. Եւ ի նանիր թաքուցին զորոգայթն մահու: Էր նստեալ որպէս առիւծ ի մորւոջ, Եւ լռեալ` ի նմանէ սարսէին թշնամիք. Տեարք տոհմից և իշխանք ամենայն Երկիւղիւ և սիրով հնազանդէին նմա: Շարունակելի
  21. Ռափայել Գաբրիելի Պատկանյան, ծնվել է 8.11.1830, Նոր Նախիջևանում (Ռոստով-Դոնի շրջան), , գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում: Սկզբնական կրթությունն ստացել է հոր դպրոցում: 1943-1849-ին սովորել է Լազարյան ճեմարանում: 1851-ին Պատկանյանը սովորել է Դորպատի համալսարանում: Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1866-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը: Առաջին ստեղծագործությունները՝ "Պանդուխտ հայ ի Փարեզ", "Առավոտյան երգ շինակաց", "Երեկոյան երգ շինակաց", "Հայոց գինի", "Թիֆլիսի քեֆ" ևն լույս են տեսել 1850-51-ին "Արարատ" շաբաթաթերթում: 1852-ին իր ուսանող ընկերների հետ հիմնում է Գամառ-Քատիպա ընկերությունը: 1855-ին լույս է տեսնում Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ "Գրե այնպես ինչպես որ խոսում են, խոսե այնպես ինչպես որ գրում են" բնաբանով: Ռափայել Պատկանյանը ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի կենսուրախ արտահայտություն: Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել "Արաքսի արտասուքը", "Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը" ստեղծագործություններում: Մեծ է եղել Պատկանյանի հայրենասիրական ստեղծագործությունների ազդեցությունը իր ժամանակի երիտասարդության վրա: Валерий Брюсов: «Ее [поэзии Патканяна] основная сила в чувстве высокого патриотизма, в той огненной и бескорыстной любви к родному народу, которая выражается не в одних дифирамбах, но и в горьких сатирах. Истинная любовь не чуждается гнева и даже ненависти, и именно потому веришь в глубину любви Патканяна...» Բացի բազմաթիվ պոեմներից, բանաստեղծություններից, պատմվածքներից, ունի նայև երգիծական պատմվածքներ, գրված Նոր Նախիջևանի բարբառով: Վախճանվել է 26.8.1892-ին, Նոր Նախիջևանում: ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ Արի', ի'մ սոխակ, թո'ղ պարտեզ մերին, Տաղերով քուն բե'ր տըղիս աչերին. Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի' գալ. Իմ որդին չուզե տիրացու դառնալ: Ե'կ, աբեղաձա'գ, թո'ղ արտ ու արոտ, Օրորե' տըղիս, քընի է կարոտ. Բայց նա լալիս է. դու, ձագուկ, մի' գալ, Իմ որդին չուզե աբեղա դառնալ: Թո'ղ դու, տատրակի'կ, քու ձագն ու բունը, Վուվուով տըղիս բե'ր անուշ քունը. Բայց նա լալիս է, տատրակի'կ, մի՜ գալ, Իմ որդին չուզե սըգաոր դառնալ: Կաչաղա'կ ճարպիկ, գող, արծաթասեր, Շահի զըրուցով որդուս քունը բեր. Բայց նա լալիս է, կաչաղա'կ, մի' գալ. Իմ որդին չուզե սովդաքար դառնալ: Թո'ղ որսըդ, արի', քաջասի'րտ բազե, Քու երգը գուցե իմ որդին կուզե... Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ, Ռազմի երգերի ձայնով քնեցավ:
  22. ՅՈՎՀԱՆՆՈՒ ՍԱՐԿԱԻԱԳԻ ԻՄԱՍՏԱՍԻՐԻ ԵԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՍԱՑԵԱԼ ԲԱՆ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ Ի ՊԱՏՃԱՌՍ ԶԲՕՍԱՆԱՑ ԱՌ ՁԱԳՆ ՈՐ ԶԱՂՕԹԱՆՈՑԱԻ ՆՈՐԱ ՃՌՈՒՈՂԵՐ ՔԱՂՑՐԱՁԱՅՆ ՈՐ ԿՈՉԻ ՍԱՐԵԿ Արթուն և զուարթուն թըռչուն հըսկող և բարբառող, Անդառասէր միայնակեաց և ձեռնընդել համբուրասէր, Կանչող և կարկաչող, ճճուող ձայնիւ պաշտօնասէր, Արդ` ե'կ ինձ մերձ ի գովութիւն, զի արարչին փառք մեծասցին, Մեծն ի փոքուդ քարոզեսցի և քաջ արուեստըն ծանիցի: Ազգաւ թըռչուն մեզ թևաւոր, ի ջուրց բըղխեալ ընդ հոմասեռս, Բայց տեսակաւ դու անջատեալ ընդ փանաքիս և աննըշանս. Ի նոյնսըդ յամրաշարժ և զի գեղով անվայելուչ, Ըստ հասակի յոյժ անարգիկ և յօդայինս վերջադասեալ, Աղքատ և անհամբար ընդ այլսն և դու ես կոչեցեալ, Անհոգ և անարար, որպէս ուսաք ի Քրիստոսէ. Այլ ըստ անձին ես քաջավարժ, բոլոր մասամբ անձնականաւդ, Խոհեմ և ողջախոհ, իրաւացի և քաջասիրտ. Իսկ արուեստիւ դու երաժիշտ ամենահնար, անվարդապետ. Ինքնաբաւ և ինքնուսումըն, վայրաբնակ և անքաղաք, Անմերձ և մերձաւոր, ուրախարար լըսասիրաց, Քաղցրաձայն դաշնակաւոր` որպէս կարծեմ ըստ արուեստիդ, Սաստիկախօս և հարթավանկ, խանդաղատող և ողբերգակ, Հրամայող և ողոքող, ըզխրատականըս ներադրող, Սպառնացող և հեզախօս, գըգուող, կոչող և հրաժարող, Կականող և ձայնարկու, յոյժ խընդացող և զուարճացեալ: Արդ գիշերըն քեզ ի տիւ, և խաւարն որպէս ըզլոյս, Տքնասէր, մշտապաշտօն, անմարմնոցըն սարասի, Յոժարախորժ յաշխատութիւն և վաստակօքըն հանգուցեալ, Պիտոյիւք ողագունիւք իբր անճաշակ մարմին լըցեալ, Նըւագօքըն կերակրեալ որպէս ունող զայն զօրութիւն, Պարպեալ միայն երգոց ընդ գերակայսըն կենդանիս: Անգիր օրէնք ես միանձանց և կըշտամբիչ հեղգացելոց Ոչ միով, այլ յոլովիւք, որպէս տեսաք ի նախերգեալսդ: Ո՜վ պարող դու անձանձիր և կաքաւիչ յոգնանուագ, Աննշան երևելի, և անպատիւ փառաւորեալ. Սքանչելի ի քեզ խորհուրդ, որոնց ընրեաց տէր յաշխարհէ. Բայց չառեր դու զօրութիւն, որով դիւրաւ խօսին լեզուք. Ոչ մըտեր ի վերնատունն ընդ հրաւիրեալսըն յաւետիսն. Արդ ուստի՞ իցէ քեզ խօսել յայլալեզուս և յընտանիս. Ե'կ ուսո' ինձ զի ծանեայց կիսակատար իմաստակիս. Մի պատճառեր զանբանութիւն դու յօդաձայնըդ վերծանող. Այնօդ ձայնիւ վարդապետեա, և ըստացիր զիս աշակերտ. Զի հատուցից քեզ փոխարէն ընդ ուսելոյ իմաստութեանն, Արձակեալ քեզ ներբողեան թողից ըզկնի անապական, Առ հանդերձեալըն ժամանակ անջնջելի քաջայարմար, Յորդորականս և վայելուչս, յորմէ օգտին իմաստնացեալքն: շարունակելի
  23. ՀԱՏԻԿ Լույսը բացվում է. շուտ արտը գընամ. Պատռեմ սուր խոփով ես կուրծքը հողի. Իմ սիրո'ւն հատիկ, քեզ նորան պահ տամ Մինչև օրերը ամռան արևի: Թաղեմ քեզ, հատի'կ, և դարդըս քեզ հետ. Թե աստված ուզեց, դու կանաչեցիր, Թող դարդըս մեռնի գետնի տակ անհետ, Դու ինձ մխիթար կրկին տուն դարձի'ր: Եվ ջերմ աղոթքով տիրամոր առջև Ես մոմ կըվառեմ, ես խունկ կըծըխեմ, Որ քեզ պարգևե մի առատ անձրև, Որ քեզ միշտ սիրով նայե խնդադեմ: Բայց թե այդ շնորհին մեղքերիս համար Արժանի չլինիմ, ծով կըդարձնեմ Ես տաք քրտինքը ճակտիս արևառ, Որ քեզ, իմ հատի'կ, ծարավ չըթողնեմ: Ծըլի'ր, կանաչի'ր, ոսկե սավանով Ծածկի'ր իմ արտը ողջ ալեծածան, Նոր այն ժամանակ անուշ շրշյունով Տո'ւր ջարդված սրտիս մի քուն հանգստյան:
  24. ԵՐԿՐԻ ՄՇԱԿՆԵՐ Օ՜, ծանր հոգսերի խղճո'ւկ զավակներ, Որքա՜ն համբերող, քաջ է ձեր հոգին. Տանջվում եք անվերջ-օրեր, տարիներ. Կարծես, տանջանքն է միայն ձեր բաժին... Մանուկ օրերից ձեր մեջ ապրելով, Վկա եմ եղել ձեր շա՜տ ցավերին. Տեսել եմ, ինչպես տանջանքի գընով Դուք հաց եք տալիս հայրենի երկրին: Տեսել եմ, ինչպես հուսալից, զվարթ Դուք մշակում եք անմշակ դաշտեր. Ինչպես տանջանքում անլաց, անվհատ Դուք երգ եք երգում - վաստակի՜ երգեր: Տեսել եմ, ինչպես ամառվա շոգին, Երբ կրակ է թափում արևառ երկինք, Ոսկեշող արտում, մանգաղը ձեռքին, Դուք մեջք խոնարհած թափում եք քրտինք: Տեսել եմ, ինչպես գունաթափ աշնան Հայրենի երկրի կուրծքը պատռելով, Այնտեղ թաղում եք, գանձերի նըման, Ոսկի՜ հատիկներ, ոսկի՜ հույսերով... Տեսել եմ գարնան սիրուն օրերին, Պայծառ արևը դեռ նոր ծագելիս, Կանաչ, ալեծուփ արտերի մոտին Ձեզ ծունկ խոնարհած` ջերմ աղոթելիս: Տեսել եմ, ինչպես և' ցուրտ, տաղտկալի Ձմռան գիշերներ նստած խրճիթում, Հոգնած ձեռքերիդ դադար չե'ք տալի - Խոփն եք նորոգում, մանգաղը սըրում... Եվ այդպես ազնիվ գործին անձնվեր Ապրում, տանջվում եք անբավ հոգսերում, Եվ ձեր տանջանքում, հերո'ս-մշակներ, Արդար վաստակն է ձեզ ոգևորում: Օ՜, հայրենիքիս քըրտնաջա'ն որդիք, Որքա՜ն համբերող, քաջ է ձեր հոգին, Ձեզնո'վ է միայն կանգուն հայրենիք. Համբո՜ւյր ու օրհնա՜նք ձեր սուրբ վաստակին:
  25. Վարդգես Բաբայան ԱՆԱՀԻՏ Անահի'տ, Անահի'տ, Անահի'տ... Ամեն րոպե, Ամենուրեք Թող կրկնեմ քո անունը, Իմ մատներով թող ես գրեմ քո անունը, Քո անունը թող ես կարդամ իմ աչքերով, Քո անունով թող քաղցրացնեմ իմ շուրթերը, Որոնք թոնրի շուրթերի պես ճաքճքել են, Բայց ո'չ հրից, Այլ տարիներ չվառվելուց ՈՒ լավաշի սուրբ կարոտից... Անահի'տ, Անահի'տ, Անահի'տ... Քո անունով թող զարդարեմ ես իմ երգը, Քո անունով վերնագրեմ ես իմ գիրքը, Նաև կյանքի'ս տարեգիրքը: Քո անունը դողդողում է իմ շուրթերին Որպես համբույր, Որպես օրհներգ Եվ որպես կյանք: Քո անունը այնքան խորն է արմատ նետել Իմ սրտի մեջ, Որքան Գողթան երգիչների երգն ու տաղը, Որքան ինքը` հայոց լեզուն: Անահի'տ, Անահի'տ, Անահի'տ... Քո աչքերում վիշտ եմ կարդում քաղտնագրված, Քո աչքերում` իրիկնաշող... Չլինի՞ թե ինքդ քեզնից վախենում ես, Չլինի՞ թե ինքդ քեզնից հեռանում ես, Հեռանում ես դու ինձանից: Ա՜խ, մի' գնա, դու մի' գնա, Լսո՞ւմ ես ինձ` դու մի' գնա: Իսկ երբ որ քո անունը տամ, Ո՞վ պիտի ինձ պատասխանի` Լռությո՞ւնը, Կյա՞նքը, մա՞հը: Ահ, մի' գնա, դու մի' գնա: ՈՒր էլ գնաս, Ես կգոռա'մ, ես կկանչե'մ: Եվ գետերը խելագարված Եվ լեռները խոժոռադեմ, Քամիները արշավասույր Եվ աստղերը արցունքոտված, Ինձ հետ մեկտեղ կկրկնեն, կարձագանքեն քո անունը, Աշխարհակալ ու աստղատառ քո անունը` Անահի՜տ, Անահի՜տ, Անահի՜տ...
×
×
  • Create New...