Jump to content

Satenik

Hazarapet
  • Posts

    5,087
  • Joined

  • Last visited

Everything posted by Satenik

  1. Դուրյան Պետրոս Ամբրահամի - բանաստեղծ, դրամատուրգ: Ծնվել է 20.5(1.6).1851 Կ.Պոլսում, դարբնի ընտանիքում: 1867 - ավարտել է Սկյուտարի ճեմարանը, որտեղ սովորել է ընդմիջումներով, քանի որ ստիպված էր ապրելու միջոցի համար աշխատել (դեղագործի օգնական, գործակատար, դերասան): Դուրյանը գրել է "Տարագիր և Սիպերիա" ողբերգությունը, "Վարդ և Շուշան կամ Հովիվք Մասյաց" մելոդրաման, "Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան", "Արտաշես աշխարհակալ", "Անկումն Արշակունի հարստության", "Ասպատակությունք պարսկաց ի Հայս կամ Ավերումն Անի մայրաքաղաքին Բագրատունյաց" պատմական ողբերգությունները: ՈՒնի մի շարք ռոմանտիկական դրամաներ: Դուրյանի դրամաները, բացառությամբ "Տարագիր ի Սիպերիայի" (որը նվիրված է Մ. Նալբանդյանին) և "Թատրոն կամ Թշվառների", բեմադրվել են նրա կենդանության օրոք: Դուրյանից մեզ է հասել մի քանի տասնյակ բանաստեղծություններ: "Վիշտ հայուն", "Իղձք առ Հայաստան" հայրենասիրական երգերում նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը՝ փրկության ելքը համարում է լուսավորությունն ու միաբանությունը, կոչ անում դիմել ինքնապաշտպանության ("Նոր սև օրեր"): Դուրյանը հայ նոր քնարերգության առաջին խոշոր սիրերգակն է: Նա վերականգնեց միջնադարյան քնարերգության հետ խզված կապը, հրաժարվեց կլասիցիզմից, բանաստեղծությանը հաղորդեց զգացմունքային խորություն, հոգեբանություն, խոր հետք թողեց հայ քնարերգության վրա: Դուրյանի երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Մահացել է 21.1 (2.2).1872-ին Կ.Պոլսում թոքախտից: Լճակ Ինչո՞ւ ապշած ես, Լըճա'կ, ՈՒ չեն խայտար քու ալյակք, Միթե հայլվույդ մեջ անձկավ Գեղուհի՞ մը նայեցավ: Եվ կամ միթե կըզմայլի՞ն Ալյակքդ երկնի կապույտին, Եվ այն ամպոց լուսափթիթ, Որք նըմանին փրփուրիդ: Մելամաղձոտ Լըճա'կ իմ, Քեզ հետ ըլլանք մըտերիմ, Սիրեմ քեզի պես ես ալ Գրավիլ, լռել ու խոկալ: Որքան ունիս դու ալի, Ճակատս այնքան խոկ ունի, Որքան ունիս դու փրփուր, Սիրտս այնքան խոց ունի բյուր: Այլ եթե գոգդ ալ թափին Բույլքն աստեղաց երկնքին, Նըմանիլ չե'ս կրնար դուն Հոգվույս` որ է բոց անհո՛ւն: Հոդ աստղերը չեն մեռնիր, Ծաղիկներն հոդ չե'ն թոռմիր, Ամպերը չեն թրջեր հոդ, Երբ խաղաղ եք դու և օդ: Լըճա'կ, դո'ւ ես թագուհիս, Զի թ'հովե մ'ալ խորշոմիս, Դարձյալ խորքիդ մեջ խըռով Զիս կը պահես դողդղալով: Շատերը զիս մերժեցին, "Քնար մ'ունի սոսկ" - ըսին. Մին` "դողդոջ է, գույն չունի" - Մյուսն ալ ըսավ. - "Կը մեռնի՛": Ոչ ոք ըսավ. - "Հե՛ք տղա, Արդյոք ինչո՞ւ կը մըխա, Թերևս ըլլա գեղանի, Թե որ սիրեմ, չը մեռնի": Ոչ ոք ըսավ` - "Սա տըղին Պատռե'նք սիրտը տըրտմագին, Նայինք ինչե՛ր գրված կան..." - Հոն հրդեհ կա, ո'չ մատյան: Հոն կա մոխի՛ր... հիշատա՛կ... Ալյակքդ հուզի՛ն թող, լըճա'կ, Զի քու խորքիդ մեջ անձկավ, Հուսահատ մը նայեցավ... ОЗЕРО Озеро, к чему во сне Цепенеть твоей волне? В твоем зеркале на миг Лик красавицы возник? Иль сиянье синих вод Соблазняет небосвод, Светозарность облаков, Схожих с пеной берегов? Озеро, твоя тоска Так тоске моей близка. Я люблю молчать, как ты, Замирать в плену мечты. Сколько волн рябит в тебе, Столько дум в моей судьбе. Сколько пены там, на воле, Столько в сердце ран и боли. Только если небосвод Звезды в твой подол стрясет, Яркость поверху видна, А душа — огонь до дна. Облака в тебе не мокнут, И цветы увять не могут. Ты звезду не умертвишь, Пока гладь в тебе да тишь. Озеро с челом царицы, В бурю что с тобой творится! В глубине своей мятежной Ты, дрожа, меня удержишь. Отвергали меня миром: «Что в нем есть — лишь тень да лира». «Хил и бледен», — молвил тот. А другой сказал: «Помрет». И никто не пожалеет И не скажет: «Что в нем тлеет? Если кто его поймет, Может, он и не помрет...» И не скажут: «Вскроем сердце, Вынем горе, чтоб всмотреться И прочесть его сполна...» Там пожар — не письмена! Память там... И пепла слой... Озеро, взыграй волной; В твою глубь тоскою канул Разуверившийся глянул. http://users.freenet.am/~tigran/ http://www.armenianhouse.org/duryan/duryan-ru.html
  2. ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ - 4-5 դդ. եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ: Սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից: Որդին է Ներսես Մեծ հայրապետի և Վարդան Մամիկոնյան իշխանի դուստր Սահանդուխտի: Ծնվել է 348 թ.: Ստացել է բազմակողմանի կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի բարձրակարգ դպրոցներում: Փայլել է օտար լեզուների (հունարեն, ասորերեն, պարսկերեն) իր իմացությամբ: Եպիսկոպոս ձեռնադրևելով՝ 60 աշակերտներով կրոնավորել է Վաղարշապատում, ծավալել հոգևոր-մշակութային գործունեություն: 387 թվականից եղել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Խոսրովի գահընկեզ լինելուց և աքսորվելուց հետո ինքը ևս զրկվել է հայրապետական աթոռից (389թ.) և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում: Հետագայում ևս, պարսից Վռամ 5-րդ արքայի կողմից, ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման: Մահացել է իր ծննդյան օրը, նավասարդի 30-ին (439 թ. սեպտեմբերի 7-ին), Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել Տարոնի Աշտիշատում: Անգնահատելի է Սահակ Պարթևի ծառայությունը հայոց գրերի ստեղծման, հայալեզու դպրոցի հիմնադրման և ազգային գրավոր մշակույթի ձևավորման ու զարգացման գործում: Նա եղել է պարագլուխը ավագ թարգմանիչների, ծրագրավորած ուղղություն տվել նրանց հսկայածավալ աշխատանքին՝ բացառիկ դեր կատարելով Աստվածաշնչի, եկեղեցու սուրբ հայրերի ստեղծագործությունների, եկեղեցական-արարողական գրականության թարգմանության բնագավառում: Սահակից պահպանվել են կանոնական գրվածքներ և թղթեր: Մեծ է նրա ներդրումը շարականագրության մեջ: *** զԳալուստ Քո, Քրիստոս, այսօր յԵրուսաղէմ` նոր եկեղեցի սուրբ, Յաղթական երգով բարեբանեմք` Օրհնեալ եկեալ անուամբ Տերառն: Որ վասն մերոյ փրկութեան` յԱւանակի նստիլ յանձն առեր Ընդ մանկունսն բարեբանեմք Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն: Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի Քո անշարժ պահեա Եւ զերկրպագուս անուանդ Քում Պահեա ի խաղաղություն:
  3. ԵՐԳԱՑԱՆԿ էջ 1 ԱԽ, ԻՆՉ ԼԱՎ ԵՆ Խոսք և երաժշտ.` Հովհ. Թումանյանի ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ Խոսք` Վահան Տերյանի, Երաժշտույթուն` Ռ. Մելիքյանի ՋԱՂԱՑԸՍ ՊԱՏԻԿ ՊԱՏԻԿ ժողովրդական ՔԵԼԵ ԼԱՈ ժողովրդական ՆԱ ՄԻ ՆԱԶ ՈՒՆԻ Գուսան Շերամ ՀԱՅԻ ԱՉՔԵՐ Խոսք` Սարմենի Երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի ԽՆՁՈՐԻ ԾԱՌԻ ՏԱԿԻՆ ժողովրդական ԴՈՒ ՆՈՐԻՑ ԵԿԵԼ ԵՍ Խոսք` Դևի, երաժշտ.` Ն. Գալանտերյանի ՈՎ ՍԻՐՈՒՆ, ՍԻՐՈՒՆ ժողովրդական, խոսք` Լ. Միրիջանյանի ԼՈՒՍՆՅԱԿ ԳԻՇԵՐ ժողովրդական ՁԱՅՆ ՄԸ ՀՆՉԵՑ ժողովրդական էջ 2 ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ Խոսք` Ռ. Պատկանյանի ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ Խոսք` Ռ. Պատկանյանի, երաժշտ.` Բ. Կանաչյանի Երևանի սիրուն աղջիկ ԿՌՈՒՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ Միջազի Լավագույն տղերքը հեռանում են Ռուբեն Հախվեդյան ԿԻԼԻԿԻԱ Խոսք` Ն. Ռուսինյանի, երաժշտ.` Գ.Երանյանի ԵՐԵՔՆՈՒԿ Խոսք.` Պ. Սևակի, երաժշտ.` Վ. Հովսեփյանի ԹԵԼԼՈ ժողովրդական Երևանի սիրուն աղջիկ ՈՒրիշ տարբերակ ՔԵԼԵ, ՍԱԹՈ ժողովրդական էջ 3 ԿՈԼԽՈԶՆԻԿ ՅԱՐ Խոսք` Գեղ.Սարյանի, երաժշտ.` Դան.Ղազարյանի ՍԻՐՈ ԵՐԳ ("Առաջին սիրո երգը" կինոնկարից) Խոսք.` Վ. Հարութունյանի, երաժշտ.` Ա. Բաբաջանյանի ԵՐԳ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ "Առաջին սիրո երգը" կինոնկարից Խոսք` Հովհ. Ղուկասյանի, երաժշտ.` Ա. Բաբաջանյանի ԼԵԲԼԵԲԻՋԻՆԵՐԻ ԽՄԲԵՐԳԸ ("Կարինե" կատակոպերայից) Խոսք`Թ. Նալյանի, երազհշտ.` Տ. Չուխաջյանի ՊԵՊՈՅԻ ԵՐԳԸ ("Պեպո" կինոնկարից) Խոսք` Ե. Չարենցի, երաժշտ.` Ա. Խաչատրյանի ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԵՍ ԵՎ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ Խոսք` Հովհ. Ղուկասյանի, երաժշտ. Կ. Օրբելյանի ՄԱՐՏԻԿԻ ԵՐԳԸ (Կարոտ) Խոսք` Գ. Սարյանի, երաժշտ. Ա. Սաթյանի ԲԱՐԵՎ ԻՄ ՍԵՐ Ֆորշի երգերից էջ 4 Ա՜Յ ՍԱՐ ՈՒ ՍԵՅՐԱՆ ժողովրդական, ձայնագրումը Ա. Բրուտյանի ՀՈՐՈՎԵԼ էջ 5 ԱՎԼԻ, ԹԱՓԻ ՓՈՇԻՆ էջ 6 Սարի սիրուն Գուսան Աշոտ ԽՆՋՈՒՅՔԻ ԵՐԳ Խոսք` Սարմենի, երաժշտ. Կ. Զաքարյանի ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՅԱՅԼԱ "Անուշ" օպերայից: Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի ԱՂՋԻ ԲԱԽՏԱՎՈՐ "Անուշ" օպերայից: Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի ԱՄՊԻ ՏԱԿԻՑ "Անուշ" օպերայից: Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի էջ 7 ԱՂՋԻ ԱՆԱՍՏՎԱԾ "Անուշ" օպերայից: Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի ԱՍՈՒՄ ԵՆ ՈՒՌԻՆ "Անուշ" օպերայից: Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի ԶԱՐԹԻ՛Ր, ԼԱՈ Գարուն ա Կոմիտաս ԱՆԴՐԱՆԻԿ ՓԱՇԱ ՀԻՄԱ Ո՞Վ Է ՁԵԶ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ ("Սիամանթո և Խջեզարե" պոեմից) Խոսք` Հ. Շիրազի, երաժշտ.` Ա. Մերանգուլյանի ՄՆԱՔ ԲԱՐՈՎ ("Սիամանթո և Խջեզարե" պոեմից) Խոսք` Հ. Շիրազի, երաժշտ.` Ա. Մերանգուլյանի ԴՈՒԼԻԿ ժողովրդական, Խոսքի մշակումը` Վ. Հարությունյանի, երաժշտության մշակումը` Թ. Ալթունյանի էջ 8 ՉՔՆԱՂ ԵՐԱԶ Խոսք` Ա. Սահակյանի, երաժշտ.` Ա. Հեքիմյանի ՔԱ ԴԵ ԵՍԻՄ Ժողովրդական պարերգ Ձայնագրություն և մշակում` Թ. Ալթունյանի ԿԱՊՈՒՅՏ ԹՌՉՈՒՆ խոսք՝ Վ. Դավթյանի, երաժշտ.՝ Ամիրխանյանի ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ Խոսք և երաժշտ. Ռ. ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ ԱԼ ԱՅԼՈՒՂՍ Ժողովրդական ՔՈՒՅՐ ԻՄ ՆԱԶԵԼԻ Խոսք` Ավ. Իսահակյանի, երաժշտ.` Դ. Ղազարյանի էջ 9 ԴՈՒՆ Է'Ն ԳԼԽԵՆ ԻՄԱՍՏՈՒՆ ԻՍ Սայաթ Նովա ՎԱՐԴԸ Խոսք` Վ. Գյոթեի, Թարգմ.` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ռ. Մելիքյանի ԻՄ ՅԱՐԸ ԳԱԼԻՍ Ա խոսք՝ Հր. Հովհաննիսյանի Թագվորի մեր դուս արի ԷՍ ԳԻՇԵՐ, ԼՈՒՍՆԱԿ ԳԻՇԵՐ ժողովրդական ՕՏԱՐ, ԱՄԱՅԻ Խոսք` Ա. Իսահակյանի, երաժշտ.` Ա. Մսրլյան էջ 10 ՈՒՌԻՆ Խոսք` Ավ.Իսահակյանի, երաժշտ.` Դ.Ղազարյանի Աղջկա երգը ՃՈՃԱՆ Խոսք՝ Վ. Հարությունյան, ժող. մոտիվ. ԱՇՈՒՆ Խոսք.` Հ. Թումանյանի, երաժշտ.` Ռ. Մելիքյանի Մեր Հայրենիք Միքայել Նալբանդյան, Պ. Կանաչյան Հայաստանի աղջիկները ԱՆՈՐ Խոսք` Թլկատենցու, երաժշտ.` Հ. Պերպերյանի էջ 11 ԱՆԴՐԱՆԻԿԻՆ Խոսք և երաժշտ.` Շերամի Ախ ինչ անեմ Վ Հարությունյան (խոսք) Վ.Բալյան(երաժշտություն) ՎԱՐԴ ԿՈՇԻԿՍ Ձայնագր. և մշակում` Կարա-Մուրզայի ՍԻՐԵՑԻ, ՅԱՐՍ ՏԱՐԱՆ Խոսք` Ավ. Իսահակյանի ԻՄԱԼ ԷՆԵՄ Ժողովրդական ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՔԸ Խոսք` Ռ. Պատկանյանի, երաժշտ.` Պ. Աֆրիկյանի ՀԱՅԱՍՏԱՆ Խոսք.` Հ. Միրզա-Վանանդեցու, երաժշտ.` Գ. Երանյանի ՏԱԼՎՈՐԻԿԻ ԿՏՐԻՃ Խոսք` Մ. Տամատյանի ԱՏԱՆԱՅԻ ԿՈՏՈՐԱԾԸ ՏԵՍՆԵՄ ԱՆԻՆ ՈՒ ՆՈՐ ՄԵՌՆԵՄ էջ 12 ԶԵՅԹՈՒՆՑՈՑ ՔԱՅԼԵՐՔԸ Խմբերգ "Զեյբեկներ" օպերետից, Խոսք` Հ. Չաքրյանի, երաժշտ.` Տ. Չուխաջյանի Է՜Յ ԴՈՒ, ՋԱՀԵԼ... Խոսք.` Ավ.Իսահակյանի, երաժշտ.` Ե. Սարդարյանի ՂԱՓԱՄԱ Ախալցխայի շրջ. խնջույքի երգ, Ձայնագրումը` Վ. Սամվելյանի Երկիր հնամյա,երկիր հայրենի Արթուր Մեսչյան ՍԱՐԵՐԻ ՀՈՎԻՆ ՄԵՌՆԵՄ Խոսքի մշ.՝ Վ. Հարությունյանի Երաժշտ.՝ Հ. Բադալյանի ԱՂՎԵՍՆ ԷԿԱՎ Ձայնագր.` Սպ. Մելիքյանի էջ 13 ԱՉՔԸԴ ԽՈՒՄԱՐ Գուսան Շերամ ՎԱ՜Յ, ԿԱՔԱՎԻԿ Խոսք.` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ռ. Մելիքյանի ՅԱՐ, ԱՌԱՆՑ ՔԵԶ ԻՆՉԻ՞Ս Է ՊԵՏՔ Գուսան Աշոտ Ա՜Յ ՎԱՐԴ Խոսք` Ալ. Ծատուրյանի, երաժշտ.` Ալ. Սպենդիարյանի ՀԻՆ ԳԱԼԼԱ Ըստ Ք. Կարա-Մուրզայի ՔԱՂԱՔԱՄԱՅՐ ԻՄ ԵՐԵՎԱՆ Խոսք.` Ռ. Դավոյանի, երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Խոսք` Մ. Նալբանդյանի, երաժշտ.` ժողովրդական Ա՜Խ, ԻՄ ճԱՄՓԵՍ Խոսք` Ավ. Իսահակյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի ԳԱԼԻՍ ԵՄ ԴՈՒՌԴ Գուսան Շերամ էջ 14 ԵՐԳ ԳԻՆՈՒ ՄԱՍԻՆ Խոսք` Հ.Շիրազի, երաժշտ.` Հր.Թորոսյանի ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ Խոսք` Ե. Չարենցի, երաժշտ.` Ա. Սաթյանի ԱՐԻ ՄԵԿ ՏԵՍՆԵՄ Գուսան Աշխուժ ՋԻՎԱՆԻ ԱՇՈՒՂԸ Ջիվանի ԱՌ ԱԶԳՍ Ջիվանի ԱՌ ՆԱԶԵԼԻՆ Ջիվանի ԸՆԿԵՐ Ջիվանի ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ Ջիվանի ԾԻՐԱՆԻ ԾԱՌ Ջիվանի ԿՌՈՒՆԿ Ջիվանի ՀՈՎԻԿ Ջիվանի ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐ Ջիվանի ՄԱԶԵՐ Ջիվանի ՄԱՅՐԻԿ Ջիվանի Ո'Վ, ՍԻՐՈՒՆ, ՍԻՐՈՒՆ Ջիվանի ՊԱՂ ԱՂԲՅՈՒՐԻ ՄՈՏ Ջիվանի էջ 15 ՍԱՍՈՒՆԱ ՍԱՐ Ջիվանի ՍԵՎԻԿ ԱՉԵՐ Ջիվանի ՎԱՌԱ, ՎԱՌԱ, ԵՍ ՎԱՌԱ Ջիվանի ԻՄ ԵՐԳԸ Ջիվանի ՓԱԽԻ'Ր ԱՅԾՅԱՄ Ջիվանի ՔՈ ՓԱՓԱԳՈՎ Ջիվանի ՕՏԱՐԱԿԱՆԻ ԵՐԳ Ջիվանի ՀԱՅՈՑ ԱՂՋԻԿ Խոսք՝ Ռ. Պատկանյանի ԻՄ ՓԵՐԻՆ Խոսք՝ Ավ. Իսահակյանի, երաժշտ.՝ հեղ. անհայտ ՅԱՐԻՍ Խոսք՝ Մ. Մելիքյանի, երաժշտ.՝ Կարո Զաքարյանի ԵՐԵՎԱՆ-ԷՐԵԲՈՒՆԻ Խոսք՝ Պ.Սևակի, երաժշտ.՝ Էդգ. Հովհաննիսյանի ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ Խոսք՝ Հ. Սահյանի, երաժշտ.՝ Ա . Հեքիմյանի էջ 16 ՊճԻՆԿՈ Խոսք՝ Տ. Չիթունու, երաժշտ.՝ Վ. Սրվանձտյանի ԿՈՄԻՏԱՍ ԱԼԱԳՅԱԶ Ըստ Կոմիտասի ԱԼԱԳՅՈԶ ԱՉԵՐԴ Ըստ Կոմիտասի ԱՂՎԵՍ ԳԸՆԱՑ, ՄԸՏԱՎ ՋԱՂԱՑ Ձայնագրումը` Կոմիտասի ԱՅ ԱՂՋԻԿ, ԾԱՄՈՎ ԱՂՋԻԿ Մշակումը` Կոմիտասի, Ս. Բարխուդարյանի ԳԱՐՆԱՆ ԳՈՒԹԱՆ (Քաղհանի երգ) Երաժշտ. Կոմիտասի ԳԱՐՈՒՆ Ա Կոմիտաս ԳՆԱՑ ՁՄԵՌՆ Ձայնագրումը Կոմիտասի ԵՍ ՍԱՐԵՆ ԿՈՒԳԱՅԻ Ըստ Կոմիտասի ԵՍ ՔԵԶ ՏԵՍԱ Երաժշտ.՝ Կոմիտասի ԵՐԱԶ ժողովրդական, Խոսք` Ս. Շահազիզի, գրառումը Կոմիտասի ԷՍ ԱՌՈՒՆ Երաժշտ.` Կոմիտասի ԷՐՎՈՒՄ ԵՄ Երաժշտություն Կոմիտասի ԻՆՉՈ՞Ւ ԲԻՆԳՅՈԼԸ ՄՏԱՐ Ձայնագրումը՝ Կոմիտասի, երաժշտ. մշակ.՝ Ռոմանոս Մելիքյանի ԼԵ, ԼԵ ՅԱՄԱՆ Ըստ Կոմիտասի ԽՆԿԻ ԾԱՌ ըստ Կոմիտասի ԾԻԾԵՌՆԱԿ Խոսք` Գ.Դոդոխյանի, երաժշտ.` ըստ Կոմիտասի ԾԻՐԱՆԻ ԾԱՌ Կոմիտաս ԾՈՎԱԿ Խոսք՝ Րաֆֆու, երաժշտ.՝ ըստ Կոմիտասի ԿԱՅՆԵԼ ԵՄ՝ ԳԱԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ Ձայնագրումը՝ Կոմիտասի, մշակումը՝ Ա. Տեր-Ղևոնդյանի ԿԱՆՉԵ ԿՌՈՒՆԿ Ըստ Կոմիտասի ԿԱՔԱՎԻ ԳՈՎՔԸ Խոսք.` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Կոմիտասի ԿՌՈՒՆԿ Երաժշտ՝ ըստ Կոմիտասի ԿՈՒԺՆ ԱՌԱ Երաժշտ. Կոմիտասի ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԳ ( Լօ՜, լօ՜, լօ՜), Խոսք՝ Ակադեմ. Մ. Աբեղյանի, երաժշտ.՝ Կոմիտասի ՀՈ՜Յ ՆԱԶԱՆ ԻՄ Ժողովրդական, երաժշտությունը` Կոմիտասի ՇՈՂԵՐ ՋԱՆ Երաժշտությունը Կոմիտասի ՇՈՐՈՐԱ, ԱՆՈՒՇ Երաժշտությունը Կոմիտասի Ո'Վ ՄԵԾԱՍՔԱՆՉ ԴՈՒ ԼԵԶՈՒ Խոսք՝ Մեզպուրյանի, Կոմիտաս ՉԻՆԱՐ ԵՍ Երաժշտությունը` Կոմիտասի ՊԱՐ ՆԱՎԱՍՏՅԱՑ Ըստ Կոմիտասի ՍԱՐԵՐԻ ՎՐՈՎ ԳՆԱՑ Երաժշտությունը Կոմիտասի ՍՈ'ՆԱ ՅԱ՜Ր Երաժշտությունը՝ Կոմիտասի ՎԱ՜Յ ԳԻԴԻ ԲԼԲՈՒԼՍ Ձայնագր. Կոմիտասի ՎԱՐԴՆ Ի ԲԱՑՎԵ Վանա շրջանի ժող. երգ, ձայնագր. Կոմիտասի ՔԵԼԵՐ, ՑՈԼԵՐ երաժշտությունը՝ Կոմիտասի ՔԵԼԵ, ՔԵԼԵ ժողովրդական, Գրառումը Կոմիտասի http://www.komitas.am/eng/list_works.htm ՔԱՆԻ ՎՈՒՐ ՋԱՆ ԻՄ Սայաթ Նովա էջ 17 ՄԵՐ ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ Խոսք՝ Ռուբեն Հախվերդյան ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Խոսք` Վահան Տերյանի ԼՈՒՍՆՅԱԿ ԳԻՇԵՐ Ձայնագր.՝ և մշակում՝ Ն. Տիգրանյանի էջ 18 ԲԱ՜Մ, ՓՈՐՈՏԱՆ Խոսքը` Հ. Ղ. Ալիշան էջ 19 ՀՈՎ ՍԱՐԵՐ, ՄՈՎ ՍԱՐԵՐ ԽԱՆ ԲԱՋԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾ Խոսք` Մուշեղ Իշխանի, երաժշտությունը` Արթուր Մեսչյանի http://diaspora.ww.am/show.htm#
  4. *** Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով, Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ, Կընկնեք մուրալու հափրած որկորով` Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ: Լրբենի ծաղրով արհամարհեցիք Ոգու վառ զեղմունք - միտք ու երազանք, Նյութի տաճարում արբած պարեցիք` Մոռացած անմահ, անհունի տենչանք: Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ` Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով. Եվ մուրացկի պես փշրանքի համար Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով... *** Я возвещаю вам: придет духовный голод, Уж пиршественный стол не даст утехи вам. Вас, обожравшихся, нужда бродить погонит С тоскою по словам, по огненным словам. Отвергли вы души высокие порывы, И мысли и мечты казнил бесстыдный смех, И бесновались вы во капищах наживы, В стремленьях и мечтах не находя утех. Для вас, кто осмеял величье созиданья, Для вас, пресыщенных, придет духовный глад. И будете молить и клянчить подаянье, Блуждая по земле, мечась из града в град. Перевод Д. Самойлова *** Ա՛խ, ինչքա՛ն, ինչքա՛ն կուզեի լինել Զինվոր հասարակ. Հայության բոլոր ոսոխների դեմ կռվեի անդուլ Անիի հզոր պարիսպների տակ: Եվ հուր վրեժով Զարկեի դարե'ր, զարկեի' դարեր, Եվ բյուր վերքերով Ընկնեի վսեմ պարիսպների տակ. Սիրտս խաղաղվեր, հանգչեի հավերժ Անիի անմահ պարիսպների տակ... *** Էլ դաշնակ չենք: Հիմա ի՞նչ եղանք - դարձանք հայ: 1915 http://armenianhouse.org/isahakyan/isahakyan-am.html http://karabakh.narod.ru/index.htm http://nesenenko.narod.ru/BOOKS/BLOCK13.html http://armenianhouse.org/isahakyan/isahakyan-en.html http://armenianhouse.org/isahakyan/isahakyan-ru.html
  5. *** Լեզուն է գործիք բանի 'ւ արդարոյն զերդ խալաս ոսկի, զՄարդոյն է մէկ փերթ արել և օձին է երկու ճըղի, Էնց մարդն որ երկու խօսի` զմէկըն քաղցր ու մէկըն լեղի, Եղբայր է օձին եղել ու զնորա անէծքն ընդունի: Язык для речи служит нам, речь праведных - что злата звон. Бог людям дал один язык, язык у змия - раздвоен. И у кого два языка, один колюч, другой - червлен, Становится сродни змее и всеми ненавидим он. *** Աշխարհս ի տոլապ նըման, որ ի վեր 'ւ ի վայր թավալի, Վերինն այլ ի վայր դառնայ, և վարինն ի վեր ոլորի, Մըտիկ դու հիւսանն արա, որ թապութ 'ւ օրոցք շինէ նա, Մէկըն գայ և մէկն երթայ, նա իւր բան պակաս չի մընայ: Наш мир подобен колесу: то вверх, то вниз влечет судьба; Верх падает, и вновь ему взнестись настанет череда. Так плотник мастерит равно и колыбели и гроба: Приходит сей, уходит тот, а он работает всегда. *** О безрассудный человек, проснись, опомнись же скорей! Ты душу вольную отверг и, низкий раб своих страстей, Пируешь за столом греха, смешав часы ночей и дней, Глотаешь все, что б не нашел, жир набирая для червей. http://www.armenianhouse.org/zolyan/poems-...annotation.html
  6. Валерию Брюсову Я с юношеских дней любил твой строгий стих, Холодный, северный твой сдержанный язык, И много в нем тепла я чувствовать привык Под скрытым пламенем спокойных строк твоих. Так в зелени долин, в родной моей стране, Медлительный Аракс несет свою волну И тихим лепетом тревожит тишину, Волненье грозных бурь скрывая в глубине. Ты в испытаний дни, в час страшных бурь и бед, Когда в волнах наш челн захвачен штормом был, Как верный друг, мой край несчастный посетил И предсказал нам всем спасение и свет. Перевод Вс. Рождественского http://www.publish.diaspora.ru/gazeta/arti...enia014_4.shtml http://www.armenianhouse.org/teryan/teryan-am.html http://www.armenianhouse.org/teryan/teryan-ru.html
  7. К АРМЕНИИ В тот год, когда господь сурово Над нами длань отяготил,— Я, в жажде сумрачного крова, Скрываясь от лица дневного, Бежал к бесстрастию могил. Я думал: божескую гневность Избуду я в святой тиши: Смирит тоску седая древность, Тысячелетних строф напевность Излечит недуги души. Но там, где я искал гробницы, Я целый мир живой обрел: Запели, в сретенье денницы, Давно истлевшие цевницы, И смерти луг — в цветах расцвел. Не мертвым голосом былины,— Живым приветствием любви Окрестно дрогнули долины, И древний мир, как зов единый, Мне грянул грозное: «Живи!» Сквозь разделяющее годы Услышал я ту песнь веков. Во славу благостной природы, Любви, познанья и свободы,— Песнь, цепь ломающих, рабов. Армения! Твой древний голос — Как свежий ветер в летний зной: Как бодро он взвивает волос, И, как дождем омытый колос, Я выпрямляюсь под грозой! 9 декабря 1915 Протест Валерия Брюсова против геноцида армян Валерий Яковлевич Брюсов Стихия Стихи
  8. Спросили раз у мудреца: "Зачем душе велела Премудрость Господа-творца Быть пленницею тела?" - "Затем, - услышан был ответ, - Чтоб тело лучше стало, Чтоб был в нем золотой отсвет Бесценного металла!" *** Я персиковый саженец. Не для моих корней Земля возделанных долин. Утесы мне родней. Шербетом поят здесь внизу. Расти мне все трудней. Испить бы снеговой воды Среди родных камней! *** "Вот гранат, разрежь, ты видишь, сколько зернышек внутри, - За зерно по поцелую, лишнего мне не дари". - "Я тебя считала умным, уходи и не дури. Это слыханное ль дело - целоваться до зари?" *** Мне б рубашкою стать льняною, Чтобы тело твое обтянуть, Стать бы пуговкой золотою, Чтобы к шее твоей прильнуть. Мне бы влагою стать хмельною, Иль гранатовою водою, Чтоб пролиться хоть каплей одною На твою белоснежную грудь. http://dadoian.narod.ru/Poetry.htm
  9. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ, Գրիգորյան Հմայակ Սահակի: Ծնվել է 14.4.1914, գյուղ Լոր, Սյունիքի մարզում: 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը: 1939-41-ին՝ աշխատել է Բաքվի "Խորհրդային գրող", 1951-54-ին՝ Երևանի "Ավանգարդ", 1954-55-ին՝ "Ոզնի", 1965-67-ին՝ "Գրական թերթ" (գլխ.խմբագիր) պարբերականների խմբագրություններում: Սահյանին հռչակ են բերել "Որոտանի եզերքին" (1946), "Բարձունքի վրա" (1955), "Նաիրյան դալար բարդի" (1958), "Սեզամ, բացվի'ր" (1972, ՀԽՍՀ պետական մրցանակ), "Իրիկնահաց" (1977), "Կանաչ-կարմիր աշուն" (1980), "Դաղձի ծաղիկ" (1986) ժողովածուները: Գրել է նաև հայրեններ: Կատարել է թարգմանություններ: Մահացել է 17.7.1993, Երևանում: Հայաստան ասելիս Հայաստան ասելիս այտերս այրվում են Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են Չգիտեմ ինչու է այսպես Հայաստան ասելիս շրթունքս ճագում է Հայաստան ասելիս հասակս ծաղկում է Չգիտեմ ինչու է այսպես Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է Կլինեմ, կմնամ այսպես http://subscribe.ru/archive/culture.armeni...0/14222046.html
  10. Zhoghovurd, ov vor sheghvi banahyusutyunic, jnjelu em. Normal steghtsagortsum enq. Gnacinq! :xmas:Linum e chi linum, mi karmratushik, amotxac aghjik e linum.
×
×
  • Create New...