Jump to content

Satenik

Hazarapet
  • Posts

    5,087
  • Joined

  • Last visited

Everything posted by Satenik

  1. Չատսկի, իմ պատասխանն էլ չկա թվարկածների մեջ:
  2. О ужас! О ужас! :lol: :lol: :lol: Так считай, что нам еще и повезло, Кармир джан! :lol:
  3. Արին-Բերդ ջան Ժողովրդավարություն ասելիս նկատի ունեմ որ եթե երկրի օրենքն այնպիսին է, որ Նախագահը պիտի ընտրվի ժողովրդի կողմից, ապա դա այդպես էլ պիտի լինի, և ժողովուրդը, գոնե նրա մեծ մասը, պիտի վստահ լինի որ Նախագահը օրինական է: Եթե այս օրենքը խախտվում է, ապա պարզ է, որ պիտի սկսվի օրինախախտությունների շղթայական ռեակցիա: Իսկ ցանկացած պետության մեջ անօրինականությունից տուժում է նախ և առաջ ժողովուրդն ու պետությունը: Մեր ժողովուրդը աշխարհի ամենաօրինապաշտ ու աշխատասեր ժողովուրդն է: Եթե ցանկացած հարուստ երկրում հարկերի վճարումից ազգովի խուսափում են կուշտ փորով հանդերց, ապա Հայաստանում դրա պատճառը սովն է: Ես չեմ մեղադրում ոչ մեկին: Ես ինքս ճիշտ է կուշտ եմ ապրում, ստամոքսի առումով, բայց եթե իմ երեխեքը կարոտ մնային հասարակ սննդի, շատ մեծ է հավանականությունը որ ես կթքեի հարկային տեսչության վրա էլ, օրենքների վրա էլ: Իմ երկրի համար իմ առողջ զավակները հազար անգամ ավելի կարևոր են, քան վճարված հարկերը, որոնցով չինովնիկների լակոտները իրենց սիրուհիների հետ պիտի գնան կազինոներում, կներես արտահայտութանս, լրճկվեն: Ձուկը հոտում է գլխից, գլխից էլ սկսիր դիտարկումներդ: Իսկ դու պոչից ես սկսում:
  4. А какая история может быть у кота? :lol:
  5. Я бы такое барахло и за бесплатно не взяла бы, Императрица джан.
  6. Մերկ, որտե՞ղ է լինելու:
  7. А зачем мне Вас подкалывать, Альбертус? Я спросила, следите Вы за разговором или нет. А Вы не следите. Ну и Бог с Вами, игнорируйте.
  8. ԱՆՏԱՌԱՊԱՀԸ Վլադիմիր ԲԱԼԱՅԱՆ Ծնվել է 1958 թվականի փետրվարի 14-ին, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում: Միջնակարգ կրթություն ստացել է Ներքին Հոռաթաղ գյուղում: Աշխատել է Մարտակերտի շրջանային թերթի խմբագրությունում՝ որպես տպագրիչ: Մասնագիտությամբ գյուղատնտես էր: 1983-ից մասնագիտությամբ աշխատել է հայրենի գյուղում: 1986թ. որպես անտառապահ Մարտակերտի անտառատնտեսությունում: 1988-ից մասնակցել է Մարտակերտի շրջանի գյուղերի պաշտպանությանը: 1990-1991 թվականներին Լեոնիդ Ազգալդյանի հետ համատեղ հավաքագրեցին և ստեղծեցին զորախումբ, որն ուներ արտակարգ բարձր կարգապահություն և որին զինվորագրվեցին Արցախի, Հայաստանի և Սփյուռքի լավագույն զավակները: Վլադիմիր Բալայանը մասնակցել է մարտական գործողություններին՝ Մարտակերտի, Շահումյանի, Ասքերանի, Հադրութի և Լաչինի շրջաններում: Զոհվել է 1992թ. հունիսի 9-ին, Չայլու գյուղի պաշտպանական դիրքերում: Հետմահու արժանացել է ԼՂՀ "Մարտական Խաչ" 1-ին աստիճանի շքանշանի: ...Այն օրերին, երբ Մարտակերտի շրջանը գնդակոծվում էր ազերիների կողմից... դպրոցականների ծնողները հետաքրքրվում էին՝ եթե Վլադիմիրը շրջանում էր, ուրեմն երեխաներին կարելի էր դպրոց ուղարկել: Վլադիմիր Բալայանի ներկայությունը շրջանի բնակիչների համար անվտանգության երաշխիք էր... "Բարի Օր" շաբաթաթերթից
  9. ՔՈ ՓԱՓԱԳՈՎ Ջիվանի Քո փափագով վառվում եմ. Արի, սիրական, ո՞ւրտեղ ես, Երկնային ամպերու մեջ Նըստող ծիածան, ո՞ւրտեղ ես: Ճանապարհըդ նայելով` Աչքերումս լույս չըմնաց, Ե'կ երևույթ տեսանեմ, Ազնիվ սիրական, ո՞ւրտեղ ես: Ի՞նչ պատահավ, անուշիկ, Որ դու հեռացար ինձանից, Քաղցրախոս անուշ լեզու, Անվամբ գովական, ո՞ւրտեղ ես: Թող միայն ասեն` Ջիվա'ն, Սիրականդ կուգա, Թող տատանիմ քո սիրով Մինչև հավիտյան, ո՞ւրտեղ ես:
  10. Ես այսպիսի բաների միշտ էլ կողմ եմ, բայց, Կարմիր ջան, Ձեր առաջարկը չի անցնի Սա Հայաստան չէ, որ մարդիկ իրենց հայկականը սիրեն: Սա ձուլված մարդկանց հավաքատեղ է և կեղծ վիրտուալ hayastan
  11. Արդեն շտկել եմ քառակուսիները, դրա համար էլ չկան Կարմիր, շնորհակալություն ։
  12. Բայց ինչո՞ւ: Եվ ինչո՞ւ ես կապում մեզ Վրաստանի հետ: Մենք երբեք չենք կարող լինել Վրաստանի նման, որովեհետև շատ տարբեր ենք: Եվ հետո ի՞նչ կապ ունեն Նահանգները: Կարևորը որ Հայաստանում ապրող ժողովուրդը վստահ հայտարարի, որ մեր երկում կա ժողովրդավարություն, օրենք և այլն:
  13. Բայց որտե՞ղ եք տեսել, որ սրբությունները առանց արյուն ազատագրեն: Ձեր աչքին միայն կորուստներն են երևում, բա ձեռբերումները հաշիվ չե՞ն: Մի շեղեք խոսակցությունը, Տիրոլդ, ուղակի շատ եմ խնդրում եմ Ձեզ: Չեք ուզում կրվել, մի կռվեք, ես կկռվեմ Ձեր փոխարեն: Բայց Հայաստանը պիտի ազատագրվի, ու դրա համար հայ զինվորներ պիտի զոհվեն: Իսկ ազերի-թուրքերն էլ պիտի իմանան, որ իրենց տեղը ժհանդամներում է, ոչ թե հայի երկրում:
  14. Իսկապես որ, Նորայր, հակիրճ իմաստություն էր
  15. Հայաս ջան, ահագին ուրախացա, որ իմ մոտից չէր Պարզ է վիճակը: Շնորհակալություն, եղբայր
  16. Տիրոլդ, շատ լավ խոսակցություն էր գնում, ինչո՞ւ փոխեցիք խոսքկցության ուղղությունը : Գյալաջիի թեմա էր սա :
  17. Ինչո՞ւ չնայաց: Շատ լավ էլ նայաց: Իսկ եթե ո՞չ: Դուք Կաթողիկոսից շատ բան չգիտեք, և չեք էլ կարող իմանալ: Չէ՞ որ ես ասացի, որ չեմ ուզում քննարկել այս հարցը, Կարմիր: Ես հայ-քրիստոնեա եմ: Իսկ Ձեր ասած խոսքերն ինձ համար վիրավորական են:
  18. Альбертус, ну если рассматривать в том контектсте, что Тирольд сказал, то Ваша задача для начала заключается в приезде в Армению на постоянное жительство.
  19. Հարգելի Աննուլիկ, շատ լավ ու հետաքրքիր թեմա եք ստեղծել, կեցցեք, սիրելիս Հարց և խնդրանք բոլորին: Աննուլիկի տեքստերում վերջակետների փոխարեն ինձ մոտ քառակուսիներ են երևում: Խնդրում եմ ասեք, ձեզ մոտ է՞լ է այդպես, թե ոչ: Եթե այդպես է, շտկեմ: Շնորհակալություն:
  20. Հայաս ջան, վերջերս փոփոխություն եք կատարել այստեղ http://www.genocide.ru/translit/convert.html, հիմա ինձ մոտ դրանից հետո վերջակետները քառակուսիների տեսքով են դուրս գալիս։ Ձեր էջում նորմալ տպվում է, բայց որ փոխադրում եմ ֆորումի էջին, արդեն կոպյան քառակուսիներով է դուրս գալիս։ Ես հույս ունեմ, որ այս անգամ չես ասի, թե խնդիրը նորից իմ համակարգիչն է, ինչպես եղավ հարցական նշանի դեպքում։ Ինձ համար իհարկե դժվառ չէ ամեն անգամ այդ քառակուսիները փոխել վերջակետների, ուղակի ժամանակի կորուստի հարցն է։ Ես էլ, գիտես, անընդհատ հայերեն տեքստեր եմ տպում։ Խնդրում եմ մի հատ նայիր և եթե դժվար չէ, մի բան արա։ Հիմա կտպեմ առանց վերջակետները փոխելու, քառակուսիներով, ինչպես որ կա. Տես քեզ մոտ է՞լ է այդպես երևում։ Հարգանքներս։
  21. И вообще, кто сказал, что жить для себя это приятное занятие? Как раз наоборот, если кто-то ищет в этом удовольствие.
×
×
  • Create New...