Jump to content

Romeo

Forumjan
  • Posts

    899
  • Joined

  • Last visited

  • Days Won

    1

Everything posted by Romeo

  1. Ի՞նչ կա էստեղ չհասկանալու: Երկու հատ խտացրած... Վայ, ներեղություն, երկու անձնավորություն, որոնցից մեկի "գրածները վիրավորական են յուրաքանչյուր Հայի համար", իսկ մյուսի "գրածները վիրավորական են յուրաքանչյուր Թուրքի համար":
  2. Ազատություն Մեկըմ հիվնդցած կըըլլի, ծառային կըսե. - Մանչ, քնե հավը բռնե, մորթե, էփե, ջուրը փիր խմեմ, լավնամ, քեզի ազատություն կուտամ: Ծառան հավը կեփե, ջուրը կուտա աղային: Էքսի օրը աղան կըսէ. - Ծո՛ էն հավը ի՞նչ էղավ: Էփե, ջուրը խըմեմ, լավնամ, քեզի ազատություն կուտամ: Ծառան էրեկվա հավը նորից կեփե, ջուրը կուտա աղային: Երորդ օրնա օր աղան նորից կըսե ծառային, տը "հավը եփե, ջուրը խըմեմ, լավնամ, քեզի ազատություն կուտամ", ծառան կըսե. - Աղա ջան, հըլը օր, էս խեղճ հավին ազատություն տու, իմ ազատությունս գլոխը քարը, չըըլիա կըլլի:
  3. Ծառաների գովքը Քանիմ հոգի նստած ղյֆը կը խմեն ղյֆընոցը ու իրենց ծառաներուն կը գովեն: Մեկը կսե, տը իրեն ծառան շատ լսող ու էնող, շատ թեթեվ ոտք ունեցող է: Մեկալընա կսե. - հիմի իմ ծառայիս շնորքը կը տեսնիք, ժամացուցի պես կաշխատի: Ծո՛ Սողոմոն: - Ըսե, աղա ջան, - նես կմտնի Սողոմոնը: - Ծո Սողոմոն, քնե մեր տունը, մեր օղլուշաղին ըսե չախմախս տա: Առ արի: Մեննըկ թեզ էրե: - Քնացի, աղա ջան,- կսե Սողոմոնն ու դուս քուքա: Աղան մտքին մեչը հաշիվ կենե, կաշե ժամացուցին ու կսե. - Հհիմի էկած պիտի ըլլի: Ծո Սողոմո՛ն: - Հոս եմ, աղա ջան: Չախմախտ փերել եմ: Սաղը գովեն կը ծառային շնորքով ըլլիլը: Մեկնա կըսե. - Դե հիմիա իմ ծառայիս շնորքը տեսսիք: Ծո՛ Սիմոն, Հլը նես ա՛րի: - Ըսե աղա ջան,- նես քուքա Սիմոնը: - Ծո Սիմոն, քնե մեր տունը, թիթինիս թաբաժնիկը կողնոցը ծալքին վրա է, թեզըմ առ ու արի: - Թռա, աղա ջան,- կսե Սիմոնն ու դուս քուքա: Աղան կսկսե զնն էնելը, կըսե. - Հիմի Սիմոնը չարխները հաքավ: Հիմի տնեն դուս էկավ: Հիմի սոխխեն վեր էլավ: Հիմի առուն անցավ: Մտավ մեր տունը: Թաբաժնիկը գտավ, տնեն դուս էկավ: Հիմի առուն անցավ: Սոխըխեն վար էկավ: Հիմի նես մտավ: - Ծո՛ Սիմո՞ն: - Հա աղա ջան, ըսե: - Ծո թաբաժնիկս փերի՞ր: - Աղա ջան, չարոխիս մեկը գտել եմ, մեկալը չեմ կյնա գտնի, օր հաքնիմ, էրթամ թաբաժնիդ փերեմ: Հայմի գտնիմ ու էրթամ, - կսե Սիմոնը:
  4. Եթե դու ի նկատի ունես http://www.javakhk.net/forum/index.php?act=idx , ապա մեծ սիրով՝ ոչ միայն ՍԱՍ-ին, այլև բոլոր հետաքրքրվողներին
  5. "Առածանին" չէ ու հաստատ հեղինակը Մալխասյանն է(ես ինչքան հիշում եմ առանց "ց"-ի): Հա, ՍԱՍ ջան, քնացել էի հարսնիք: Լավ քեֆ էրանք: Ապառաթ չէի տարե, օր Աբուլ-Սամսարը մեր թարֆեն նկարեյի Մեկալ անքամ ամպայման թըտռիքով կերթամ:
  6. MiG-35 ջամ, շմորհակալություն գնահատականի համար: Իսկ հեղինակի մասին(իսկական հեղինակը ժողովուրդն է, ուրեմն՝ հավաքողի) նայի նախորդ գրությունս: Այստեղ լրացնելը ինձ ահամար հիշողության փորձարկում կամ մարզանք է:
  7. SAS, պատզ է որ, այս շարադրանքները իմ հեղինակածները չեն: Իրոք կա այդպիսի գիրք, որը ես կարդացել եմ 60-ական թվերին և կորցրել եմ այն: Լավ գրքի վատ հատկությունն էլ հեշտ կորչելն է: Հիմա գրում եմ միայն հիշելով: Ցանկության դեպքում կարելի է գրադարաններից գտնել: Եթե հիշողությունս չի դավաճանում, հեղինակն է Ալեքսանդր(միգուցե Ստեփան) Մալխասյանը: Գիրքը կոչվում էր "Առակներ, անեկդոտներ, ասացվածքներ Ախալքալաքի(միգուցե և Կարնո) բառբառով": Գրքում պարզաբանումներ կար բառբառի հնչյունային համակարգի, բառային ֆոնդի, քերականության և այլնի մասին: Թե կգտնես, ինձ էլ տեղյակ պահի:
  8. Գիշերվա գողն ու ցերեկվա գողը (շարունակություն) Գիշերվան գողը զորվան գողին տանի կը թաքավորին պալատը: Մտնի կը թաքավորական ղազնոցը, էրկու հատ ղազ կը հանե, տանի կը մե օթախըմ, կըսե,-"դու իսի ղազերը բըմբըլե, իստըկե, ես հիմի քուքամ": Քիչըմ էտեվ քուքա, ղազերը կեփեն, իրար հետ կուտեն, կըշտանանկը, կըսե, "էրթանք": Մութը ըշտը ընկած կըըլլի: Մտնին կը թաքավորին օթախը: Տեսնին կը, օր թաքավորը պառկած է կես քուն, կես արթուն, լըլըն ա կողնոցը քովը նստած, թաքավորին ոտքերը կը մաժե, հետնա քունը չըտանելու համար մաստակ կը ծամե: Գիշերվան գողը մե մազըմ կը մտցնե լըլըին բերանը ու մաստակը բերանեն հանե կը: Առանց մաստակի լըլըին քունը տանի կը: Գիշերվան գողը լըլըին թնե կը հըբիկին մեջ ու սընեն կախե կը, ինքնա նստի կը էնոր տեղը, կսկսե թաքավորին օտքերը մաժել: Քիչըմ էտեվ թաքավորը հրամայե կը, օր լըլըն բանըմ պատմե: Գիշերվան գողն ա կըսկսե պատմելը,- "Թաքավորն ապրած կենա, կըըլի չի ըլլի մէ գիշերվան գողըմ ու զորվան գողըմ կըլլին: Էս գողերը էրկուսով մե կնիկըմ կունենա ու...": Էսման իրենց պատմությունը տեղոց-տեղ պատմե կը, հասնի կը էնտեղ, օր գիշերվան գողը մտնի կը թաքավորին պալատն ու իրենց դատին պատասխանը թաքավորին բերանեն կը գողնա: Վերչընա հարցընե կը տը,- թաքավորն ապրած կենա, հիմի ես չէ դու, կնիկը ո՞ւմ կպատկանի, գիշերվան գողին, տ՞ը զորվան գողին": Թաքավորն ա կես քուն կես արթուն կըսե,-"ինչը՞ղ տը ո՜ւմ, ըշտը գիշերվան գողին կը պատկանի": Քիչմա օտքերը մաժելեն էտեվ թաքավորին քունը տանի կը: Գիշերվան գողը զորվան գողին կառնե դուս քուքա: Կըսե,-"հիմի իմացա՞ր, տը ում կպատկանի կնիկը": Սապախտան թաքավորը զարթի կը, կաշե օր լըլըն հըբիկըն թրած, սընեն կախած է: Ային-բեյին կըըլլի, նոր կը հասկընա, օր գիշերը գողերը էկել էին իրեն բեյնեն խոսք գողնալու:
  9. Ի՞ՆՉ ԿԸՍԵՆ Ինծի կըսեն.-"Ինչո՞ւ լուռ ես"- "Ո՜հ, միթե բառ կամ խոսք ունի՞ Արշալույսը, որ կըբռնկի, Զի անհուն է այն ալ ինձ պես": Ինծի կըսեն.-"Միշտ տխուր ես"- "Ինչպե՞ս չըլլամ, մեկիկ մեկիկ Թոթափեցան գլխուս աստղիկք... Արշալույս մը չանցավ սրտես": Ինծի կըսեն.- "Կրակոտ չես, Լճակի մը պես ես մեռած. Դալկահար՝ դեմքդ ու հայեցված",- "Ո՜հ, հատակն են իմ փրփուրներ": Ես ինձ կըսեմ.-"Ժամդ է հասեր, Քու երկրորդ սև մորդ գընա՛ գոգ, Գերեզմա՛ն, հոն գտնես դու գոգ, Վարդեր, թրթռում, թռիչ ու աստղեր...":
  10. zaratustra, կխնդրեի հետևյալի Էմինյան թարգմանությունը տեղադրեիք, եթե հնարավոր է: Ես այն գրել եմ հիշողությունից ու չեմ էլ հիշում թարգմանչին: Կանխավ շնորհակալություն:
  11. Գիշերվա գողն ու ցերեկվա գողը Մե կնիկմարթըմ էրկու էրիկ կունենա: Մեկը գիշերվա գող կըլլի, մեկալը՝ զորվա: Գիշերվա գողը իրիկունը, մութն ընկնելու վրա, կերթա իրեն գործին: Էնոր էրթըլեն էտեվ, զորվան գողը իրեն գործը պրծած տուն քուքա: Էման օր, ես էրկու մարթն ա, իրարե բեխաբար, մե կնիկըմ կունենան: Մե իրիկունմ ա էս կնիկը գիշերվան գողին գործի ճամփելեն, իրեն էփած բաղաջը կիսե, կեսը հետը կը թնե: Սապախտան կանուխա բաղաջին մեկալ կեսը զորվան գողին կուտա, ճամփու կը թնե: Գիշերվան գողը սաղ գիշերը գործով, ընկած բաղաջը կերած չի ըլլի: Տուն դառնալուն, մտնի կը չայնին, կսե էս բաղաջը ետ չտանիմ, նստիմ ուտեմ: Նստիկը էն սեղանին քովը, վերին քովա, դու մի ըսե, զորվան գողն է նստե, գործի էրթլեն առաջ: Եփոր գիշերվան գողը, միամիտ, իրեն կես բաղաջը հանե, թնե կը սեղանին, զորվան գողնա իրեն կես բաղաջը կը հանե: Իրար կուշտ կը թընեն, կաշեն օր մե բաղաջիմ էրկու կեսերն են: Գործը կըբացվի: Կռիվ ղալմաղալ կենեն: Կերթան դադավորին քով, պատմեն կը իրենց պատմությունը: Ամեն մեկը իրեն կը հաշվե էդ կնկան իսկական էրիկը: Դատավորը անկաճ կենե վիճողներուն ու որոշում կըկայացնե, օր կնիկը կպատկանի էն մարդուն, վերն օր իրեն գործին ավելի վարպետ է: Դե օր օրը նոր էր բացվե, զորվան գողը կըսե՝ էրթանք, ես իմ հնարքըս ցուց տամ: Գիշերվան գողին կառնե, կերթա կը մե օսկու խանութըմ, կսե դե հիմ աշե: Խանութ կը մտնի մե հարուստ մարթըմ, կաշե ապրանքներուն, մե օսկե բիլըզիկըմ կը հավնի: Փարան կուտա, խանթըջին ա բիլըզիկը փաթթե կը փեշկիրիմ մեչ կուտա էդ մարթուն: Էս մարթը փեշկիրին մեչ փաթթած բիլըզիկը թնեկը ջեբը, կերթա տուն: Ճամփան զորվան գողը ջեբեն հանեկը փեշկիրը, բիլըզիկը միջեն հանե, տեղը մե խիարմ կը թնե: Ես մարթը տուն քուքա, կնկանը կսե, օր թանկ փեշքյաշ է փերե: Հանե կուտա: Կնիկը բանա, կաշե օր խիար է: Հերսոտի կը, ղալմաղալ կենե, օր էրիկը իրեն դռսխա կենե: Մարթը ային-բեյին կըլլի: Նորից ջեբը կը թնե ու հերսոտած ետ քուքա խանութ: Ճամփան զորվան գողը նորից հանե կը խիարն ու տեղը բիլըզիկը կը թնե: Խանթչուն քով էս մարթը հերսոտած բանակը փեշկիրը, կսե ինձի խափել, բիլիզիկի տեղ խիար էս տվե: Կաշեն օր մեջը բիլըզիկ է: Էս մարթը ներեղություն կենե, ետ կերթա տուն: Տուն կըհասնի, բանակը՝ էլի խիար է: Նորից, փրփրած ետ քուքա խանութ: Բանա կը՝ բիլըզիկ է: Տուն կդառնա, կաշե՝ խիար է: Քիշ կը մնա, խելքը թռցնե: Էս օյինը զորվան գողը քանիմ անքամ էնելեն էտեվ, գիշերվան գողին կըսե. հիմի տեսսա՞ր իմ ձեռքիս հնարը: Դե հիմի տեսնիմ քեզի, դունա քու հնարդ ցույց տու: (շարունակելի)
  12. ՎԱՅՐԿՅԱՆ Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի. Եվ համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար. Երազներու պերճուհին է որ կ'անցնի, Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար: Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար, Եվ ալիք մը թևը բացած կը վազե Գկրել ափունքն իղձիս ոսկի ավազե: Ո՛վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ. Ո՛վ պերճությունը գընացքին իր հըպարտ. Ճամբուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝ Ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ Սիրտըս՝ բո՛ց մը՝ մըթնշաղի՛ն մեջ անհետ...
  13. Հայր ու որդի Հար ու տղա նստին կը հաց ուտելու: Տղան տաք ապուրեն մե գդալըմ կուտե ու կըսե. - Էս ապուրը շատ պաղ է: Հարը տղուն հավատա կը ու տաք ապուրեն լիքը գդալըմ քաշե կը բերանը: Բերանը վառի կը, ըշկերեն արտըսունքները թափին կը: Տղան քթին տակը խնդալով հարցընե կը. - Հարիկ, ի՞նչ էղավ: Ինչի՞ կուլաս: - Հեչ: Քեզի պես խելացի մանչմ ունեի, մեռավ: Հիմի միտկս ընկավ, լացըս էկավ,- կըսե հարը: Իրար արժեն Հար ու տղա դուռը նստած յըրընութեն կենեն: Սոխխեն մե ձիավորըմ կանցնի: Հարը կըսե. - Ինչ քյլան ձի է, հաա՛: Ձին տեղնուտեղը կընկի, տրաքի կը: Տղան կըսե. - Հըմը տը ըշկ ունիս էղե, հարիկ: Հորը մե աշկը տեղնուտեղը թափի կը: - Քուկդ ա պակասը չէ,- կըսե հարը; Տըղին էրկու ըշկնա թափին կը:
  14. MiG-35 ջան, ըշտը միտկս կընկնի գրեմ կը: Մե բանըմ ա ըսեմ, ինձ "քա" մի ըսե: Շատունց քեզի ըսել եմ, օր "քա" կնիկմարթոց հետ զրցելու ժամանակ կսեն: Ես "ծո" եմ, "քա" չեմ: Ուխտագնացը Մեկըմ, ճամփորդ մարթում տուն կտանի, հաց կը թնեն: Էս միսըվիրը թեզըմ կուտե, պրծնի կը: Տանտերը էլի կը թնե: Միսըվիրը էլի էվըտինըմ կուտե, պրծնի կը: Էլի կը թնեն, էլի կուտե: Էս տանտերը կաշե, օր հեչ հաց չի դիմանա, շատ կզարմանա էս միսըվիրին շատ ուտելուն վրա: Վերչը, կաշե, օր էս մարթը կշտանալիք չունի, հարցընե կը. - Ախպար ջան, հարցընելն ամոթ չըըլլի, ո՞ւրտից քուքաս, ո՞ւր կերթաս: Ճամփորթը կըսե. - Մըդըս փակվել է, մըդըբաց աստծուն ուխտ կերթամ, օր մըդըս բացվի: Տանտերը մըտածե կոր, իսիկ մըդըն փակված օր էսկան կուտե, հըպը մըդըն օր բացվի՞: Կըսե. - Ախպար ջան, աստվածդ կսիրես, ուխտդ էնելեն էտեվ, իշ կըըլլի ուրուշ ճամփովըմ քընե, մեր գեղեն մի անցնի:
  15. Դրախտի ճանապարհը Մե ախկատըմ կսե՝ ինձի կերակուր տվեք, ձեր անցավորը դրախտ կերթա: Մեկըմ եդ ախկըտին տուն կը տանի, հաց կը թնե, կսե՝ կիր, օր մեր անցավորը դրախտ ընկնի: Էս ախկատը թրած հացն ու կիրակուրը ուտելեն էտեվ, տանտերը հարցընե կը. - Հը՞ն, մեր անցավորը դրախտ ընկա՞վ: - Չէ, - կըսե,- հըլը դրախտին ճամփուն վրա է: Տանտերը էլի հաց ու կիրակուր կը թընե: Ախկատին ուտել, պըրծընելեն էտեվ էլի կը հարցընե. - Հիմի հասա՞վ: - Հըլը չէ,- կըսե ախկատը,- նոր դրախտին պատին տակն է: Տանտերը էլի հաց ու կիրակուր կը թնե: Ուտելեն ետքը հարցընե կը. - Ի՞նչ էղավ: - Ըշտը հիմի դրախտին պատեն վեր էլավ: Շատ մոտիկ է, քիչ է մնացե: Էլի ուտելեն էտեվ, տանտերը նորից կը հարցընե իրենց անցավորին մասին: Ախկատը կըզգա, օր լավ կերել, կշտացել է, կըսե. - Էլել էր դրախտին պատին: Մե թխկոցըմ անկճիս ընկավ: Գիտեմ, օր պատեն ընկավ, հըմը չիտեմ պատին իստուն ընկավ, տը ինթուն:
  16. Ցանկալի կլիներ հեղինակներին նշել, եթե չի նշված, կընդունենք որ քոնն են: "ով խցանում է ոգենչման աչքերն ու բերանը" - ոգեշնչման՞
  17. Զգացված եմ ու շնորհակալ բոլոր շնորհավորողներից: Քիչ չէ 8-ամյակը, չհաշված մի քանի տասնավորները Մանավանդ որ վերջին 8-ի մի քանի տարում(3) այս ֆորումում շատ հարգարժան վիրտուալ ծանոթներ ունեցա: 2 Միգ: առիթը բաց չեմ թողնի: Իսկ եթե առիթ չլինի, անպայման կստեղծեմ:
  18. Շնորհավորանքներս «Еркрамас» թերթի գլխավոր խմբագիր Տ. Թավադյանին: Ցանկանում եմ առողջություն և բեղմնավոր աշխատանք հայրենանվեր գործում: Այդ առթիվ շնորհավորում եմ նաև թերթի խմբագրական կազմին:
  19. 'Злая_Мудрость ջան, ընդհանրապես համեմատություն չէր:
  20. Սրանցից ո՞րն է առաջնայինը:
  21. Կարծում եմ լուծելի խնդիր չէ, դրված անորոշ պայմանների պատճառով: Կարելի է ցուցակ կազմել ամենաշատ կարդացվող(կարդացված), ամենամեծաքանակ հրատարակությունների, ամենածավալուն, ամենափոքր, ամենաթանկ և այլն, բայց լավագույն ասածը շատ հարաբերական է: Օրինակ այդ ցուցակում ո՞րը ընդգրկել "Պույպույ մուկիկը", Մարքսի "Կապիտալը", Աստվածաշունչը, Ղուրանը????
×
×
  • Create New...