
Romeo
Forumjan-
Posts
899 -
Joined
-
Last visited
-
Days Won
1
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Romeo
-
Մաքրասեր հարսնացուն Մե ախջկամ ուզելու քուքան, հավնին կը բոյին բուսաթին, էնել-թնելուն: Վերչը հարցնեն կը՝ - Հըպը իսպայիությունեն ինչղ է՞: - Ախպար էնքան իսպայի է, էնքան մաքուր, օր ջուրը լվա նոր կը խըմե, - կըսեն ախջկան տերերը:
-
APM-KA ja, ajsuhet naji Hayastan Forum > Art and Culture > Literature > Հայոց Մեծերը, kam http://forum.hayastan.com/index.php?act=SF&s=&f=25
-
Հա, հըբի: Հեչ մեկսա վերի արտին ցորենը չենք:
-
АРМ-КА, արդեն կար Սայաթ-Նովային նվիրված թեմա: Տես այստեղ՝ http://forum.hayastan.com/index.php?showtopic=3034 2 Lateralis - միգուցե միացնեք այս թեմաները, քանի որ հարմար կլինի ընթերցողների համար նայել մի տեղում և ոչ թե թափառել թեմաներով:
-
Eto uj tochno! vashi lyudi fashisti. A Geroyi - nashi, armyanskie. Fashisti, nacisti i vsyaki sbrod vragi ne tol'ko nashi a vsego chelovechestva. pora konchat' fashistuyu propagandu!
-
Ему то осталось всего 2 дня.
-
Շնորհակալություն: Իմ թոռնիկը արդեն մանկապարտեզից կարմիր դիպլոմն ստացել ե: Ես ստաժավոր եմ, փոխարենը դու քառակի պապիկ ես: Բա ո՛նց, հեսա մի թայլա նարդի էլ կգցենք:
-
Շատ ափսոս, որ չեն բացվում: Եթե բացվեին, ապա թյուրիմացություն չէր լինի: Թոռնիկս այս տարի դպրոց է գնալու, 6 ու կես տարեկան է:
-
ARAMIS ջան, տես այստեղ, եթե պահպանվել է:
-
MiG-35 ջան, մեր մեծերի օրհնանքը՝ "գերանդիդ կտրուկ լինի, բալա ջան"-ը առավել պարզ է դառնում հունձի ժամանակ, չնայած այն ասվում է լայն առումով, բոլոր հանգամանքների համար: Հունձ անելու հմայքը կիմանան ովքեր հունձ արել են, իսկական հունձ, բրիգադայով, սարերում, բուրումնավետ խոտի մեջ գիշերելով, քսան օրից ոչ պակաս ժամանակով:
-
Խոտհունձ Գեղեցիկ հուլիսյան առավոտ է: Կանաչի մեջ շողշողում է վաղորդյան ցողը: Գերանդու ախորժալուր սլլոցը կարծես հոգնեցնելու փոխարեն մկաններումդ նոր ուժ է ներարկում, իսկ տասներկու հնձվորի համաչափ շարժումը հոգիդ լցնում է իսկական պաթոսով: Արևը կամաց-կամաց բարձրանում է ու ճակատիս վրայից քամում քրտինքի խոշոր կաթիլներ: Ինչպես չհանել հագի վերջին շապիկը, որը համենայն դեպս, խանգարում է մկանների ազատ շարժմանը: Ես նետում եմ այն ու լարվում ինձնից առաջ ընթացողների ետևից: Թափով նետում եմ գերանդին աջ ձեռքով և օդում որսալով այն ձախ ձեռքով, արագորեն սրում ու շարունակու հունձը: Եվ ահա հերթական նետումը... Ուզում էի իսկապես զարմացնել իմ գործընկերներին, բայց ահա այստեղ էր, որ պատահեց այն, ինչի հետքը դեռ երկար ժամանակ ինձ կհիշեցնի այդ պահը: Հրումը սովորականից ուժեղ էր և գերանդին պտույտ գործեց օդում ճիշտ իմ գլխի վերևում: Ինձ մնում էր տակից փախչել, բայց և պետք է գլուխս պաշտպանեի ու մերկ ձեռքերս պարզեցի: Գերանդին վայրեջք կատարեց ուղիղ իմ աջ թևի վրա: Ցատկեցի կողքի ու ձախ ձեռքով փակեցի վերքը, նույնիսկ չտեսած այն: Ընկերներս հավաքվեցին: "Այդ ի՞նչ եղավ, գորտից վախեցա՞ր": "Ոչ, կտրել եմ": Վայրկենապես իմ միտքը պտտվեց բոլոր մարմնամարզական գործիքների շուրջը: Միթե՞ պետք է հրաժեշտ տամ բոլորին: Շարժեցի մատներս` աշխատում են: Ուրախալի է` գրիչ կբռնեմ:Վերջապես սիրտ արեցի ու ձեռքս հեռացրի վերքի վրայից, կապույտ մկանի կտրված շերտը երևում էր մաշկիս տակից: Համենայն դեպս արյուն չկա: Անմիջապես փաթաթեցին: Մի րոպեի չափով սիրտս նվաղեց: Նստեցի, մի հատ ծխեցի ու ընկերներիս խորհրդով անմիջապես տուն դարձա: Մոտ քսան օր տևեց բուժումը: Ինչքան ցավեր պատճառեց բուժումը: Երբ հիշում եմ, այժմ սպին քոր է գալիս թևիս վրա: Դեռ վերքը չէր փակվել, որ նորից հունձի գնացի ու շան պես վախենում էի գերանդուց: Այնքան զգույշ էի սրում, որ ընկերներս ձեռ էին առնում:
-
Խընդըլկապ ընկնիլը բան չի ըսե, հատարով էղի գոզկապ չըընկնիս Սաս, կասկածում եմ, որ բոլորի համար է հասկանալի "ջինսի" իմաստը: Երևի պետք էր բառի թարգմանությունը ևս ներկայացնել: --------------------- ջինս - ցեղ, парода ջինս - շալվար(ջինսի շալվար)
-
Ես կոչ կանեի ֆորումի ջավախքցիներին անպայման այցելել www.Javakhk.net/forum
-
Սրտանց շնորհավորում եմ, ինչպես պապիկը կշնորհավորի պապիկին: Երջանիկ ու բախտավոր լինի:
-
Իմ կարասը, քո բուրդը Մե մարթըմ գործեն մե քիչըմ թեզ տուն քուքա ու նկատե կը, օր կնիկը սիրողին հետ է: Մարթուն նես մտնելեն առաչ, կնիկը սիրողին պայե կը կարասին մեչը: Մարթյը յընի բանե բե խաբար, նստի հաց կուտե, էտեվա կսե,- "այ կնիկ, իմացել եմ կարասը քաղաք լավ գին ունի, տանիմ ծախեմ": Կնիկը համոզե կը, օր մարթուն ետ կայնեցնե, հըմը մարթը իրեն ըսածին կը մնա: Էս մարթը ճոպնով փաթթե կը կարասը, թևշալակ կենե, ճամփա կըընկնի, մտկին թրած, օր մե տեղըմ ցըկե ջուրը: Դրկից գեղեն անցնելեն, տեսնի կը, օր մե կնիկմ տանը դեմը բուրթ է փռե ծաղտելու, կուշտնա լավ սուփռա է բացե ու մե մարթում հետ կուտե-խմե, սիլի-բիլի կենե: Կըսե, դանթրած, անոթի ճամփորթ մարթ եմ, պուտըմ ջուր տվեք, քիչմա հաց: Էս կնիկը վրան հերսոտի կը, բանմ ա չի տա: Էս մարթը քիչըմ էնան նստի կը քարին, օր հանքշի: Մեմա տեսնի կը, օր մե ձիավորըմ քուքա: Բուրթ ծաղտող կնիկը իրեն հետ սիլի-բիլի էնող մարթուն պայե կը բրթին մեչը: Ճամփորթը հասկընա կը, օր սիլի-բիլի էնող էս կնկանը սիրողն է: Ձիավորը կիշնի ձիեն, տեսնի կը կնկանը բացած սուփրան ու շատ կը զարմանա: Կըսե, էն ճանփորթ մարթուն ա կանչենք, անոթի կըըլի, թող քա մեզի հետ հաց ուտե: Կնիկը համոզե կը, օր չըկանչե, հըմը մարթը իրեն ըսածը կենե՝ կանչե կը: Նըստին հաց կուտեն: Տանտերը թասերը լցնե կը գինով, կենաց կըսեն օր պիտի խըմեն, միսըվիրը կըսե. - Բարեկամ ջան, դու լավ մարթ կերեվաս, հըլը մի խըմե, թասիդ վրա լավ խաղըմ կանչեմ: - Կանչե, բարեկամ ջան, - կըսե տանտերը: Էս մարթը բողազը կիստըկե ու կըսկսե երքելը: "Բարեկամ ջան, իմ կարաասըըըս, քու բուրթըդ, Իմ կարասըըըս, քու բուրթըդ": - Տը խըմե, անուշ ըլլի: Եկրորդ թասին վրա էլի կըսե. - Կեցի, մի խըմե, թասդ ծաղկսնեմ,- ու նորեն կըսկըսե: "Բարեկամ ջան, իմ կարաասըըս, քու բուրթըդ, Իմ կարասըըըս, քու բուրթըդ": Երորթ անքամ ա օր նույն խաղը կը կանչե, Տանտիրոչը հերսը կելլե: Կըսե, ծո քու կարասիդ տերը... Կըսե ու կելլե թըքմիկը զայնե, կարասը ջարթե կե: Կարսին միչեն մե ղոջա, չփլաղ մարթըմ կելլե ու փախի կը: Էս տանտերը շատ կը զարմանա: Ճամփորթը կըսե՝ - Տե օր դու իմ կարասիս տերը..., եսա քու բրթիդ տերը... Կըսե ու չախմախը զայնե բուրդը վառե կը: Բըրթին միչենա մե ղոջա մարթըմ կելլե ու փախի կը: Տանտերը ավելի կը զարմանա ու անջաղ հասկընա կը միսըվիրին խաղին մընըն:
-
Օրինակ՝ ար, աներ, աս, Արսեն, սար, սնար, Սարմեն, սեր, սեմ, սանր, մար, մերան, մաս, մարե, մարս, Մար, երամ, ներս, նար, Նարե, նսեմ, նամ(բարբ. -խոնավ) (տառերի եզակի օգտագործմամբ) Համոզված եմ, որ էլի կավելացնեք:
-
Ինձ համար նախընտրելի է հայերենը: Ուրախալի է, որ հայերենի տեսակարար ծավալը ֆորումում ավելացել է:
-
Marisha, ինչը՞ ի նկատի ունեք, ասելով՝ shater@ der gtnvum mijnadarum ... Այսինքն միջնադարում մարդիկ սեռական անդաստիարակվածնե՞ր էին: Միգուցե այն, որ սեքսի տեխնիկային էին անծանո՞թ: Կամ այն, որ այն ժամանակ չկային ժամանակակից պաշտպանական միջոցները, իսկ այժմ կան բայց "անդաստիարակները" տեղյակ չե՞ն: Ինչ վերաբերվում է դավաճանություններին, սիրածներին ու սիրուհիներին, ապա հիմա այնքան են, ինչքան էին ձեր նշած միջնադարում, կամ մի քիչ ավել, մի քիչ պակաս: Հնագույն մասնագիտությամբ զբաղվողները ևս եղել են բոլոր ժամանակներում: Այնպես որ, սեռական դաստիարակությունը վերոհիշյալ երեվութների վրա չի կարող ազդել: Իսկ ընդհանրապես դաստիարակությունը անհրաժեշտ է, եթե այն ճիշտ է արվում: Դրա համար էլ ասում են - լավ դաստիարակություն կամ վատ դաստիարակություն: Այս առումով ես լիովին համամիտ եմ Սաթենիկի հետ:
-
Նախ Ճիշտն ասած ես ուզում էի ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ գրելուց հետո չէր խանգարի սեփական գրածը գոնե մեկ անգամ կարդալ և տառասխալները ուղղել: Խոսքս կոնկրետ "Որ դու է ես , կաս" մասին է: Բայց արդեն պարզ է, որ քո գործը գրելն է ու քեզ համար այնքան էլ կարևոր չի` մարդիկ կհասկանա՞ն քեզ: Բայց թույլ տուր հիշեցնել, որ գրածդ այստեղ ներկայացրել ես, որ մարդիկ կարդան, հետևաբար նաև՝ որ հասկանան: Իսկ "նույն գետը մտնելը" բոլորովին կապ չունի քո զգացանծները ուռիշներին հասկանալի ներկայացնելու հետ:
-
astghik, greluc arach petq e kardal arden grvacnery. Hamo Sahiani hamar ka arden bacvac tema. tes http://forum.hayastan.com/index.php?showtopic=2702
-
- Պապա ջան, իցցուն մանեթ տու: Դրկից գեղը լավ ջինս կա, երթամ առնեմ: - Իցցուն չէ հարուր կուտամ, օղուլ, մեննակ տը աշե լավ ջինս ըլլի, մորդ ջինսեն չըլլի:
-
Լավ հարևանը, լավ հարևանը..., լավ հարևանը վատ հարևանից լավ է: Ուրեմն խմենք լավ հարևանի կենացը: