
Romeo
Forumjan-
Posts
899 -
Joined
-
Last visited
-
Days Won
1
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Romeo
-
Bolor depqerum inqd qez naxapatrasi! Isk vaxenal yndhanrapes petq che, urish ban` zgujsh linel.
-
Злая_Мудрость, naxapes patrast exir, kasem im karciqy. Dra hamar tun petq e gnam u anpajman grem hajatar.
-
Ya celikom ne chital, no dumayu nado ostavit' etot tipichnii "shedevr". Uj ochen zanimatel'nii.
-
update- install- uninstall- upgrade-
-
smally, վեճի թեման այլ հարթություն տեղափոխելը հասկանալի է, բայց ուղղագրության և քերականության ստուգողականը արժեր, որ անցկացվեր հայատառ, հակառակ դեպքում անիմաստ է տրանսլիտի կանոնները պարտադրել, քանզի այդ կանոնները որևէ տեղ կամ որևէ մեկի կողմից չեն ամրագրված: Ինչ վերաբերում է Վ. Ս. "գրականությանը", ապա համոզիչ չէ: Միթե՞ մինչ Վ. Ս. եղած բոլոր ստեղծագործողների ժամանակներում Հայաստանի(կամ ըդհանրապես) տիրող kaxakakan ev socialakan վիճակը դրախտային է եղել: Միգուցե Նարեկացո՞ւ, Ֆրիկի՞, Դուրյանի՞, Տերյանի՞, Թումանյանի՞... Իսկ ի՞նչ է, վերոհիշյալների բառապաշա՞րը չեր հերիքում հայհոյելու համար:
-
ԽԵՆԹԸ Ես նայում եմ իմ ձեռքերին, Ա՛յնպես նայում, Որ դիտողը ինձ կարող է խենթ համարել: Նայո՜ւմ-նայո՜ւմ, Շուռ ու մուռ եմ տալիս այնպե՛ս, Քարկըտիկ եմ կարծես խաղում առանց քարի: Ու նրանց հետ խոսում եմ ես (Նաև խոսո՜ւմ) Եվ համարրյա նույն լրջությամբ, Ինչպես Համլետ արքայազնը՝ լերկ գանգի հետ, Որովհետև... այս ձեռքե՜րը, Միայն սրա՛նք, Սրա՜նք պիտի լոկ վկայեն, Թե եղե՞լ ես դու իմ կյանքում, Ունեցե՞լ եմ երբևէ քեզ, Զգացե՞լ եմ քեզ՝ համի պես, Ապրե՞լ եմ քեզ՝ ցավի նման: Այս ձեռքե՛րը, Միայն սրա՛նք, Սրա՜նք պիտի լոկ վկայեն, Որովհետև... Ինձ եղածը մտապատրանք է լոկ թվում, Կարդացած վե՛պ, Ուրիշ մեկի պատմած երա՜զ: Ու չեմ հիշում մինչև անգամ քո դեմքը ես. Տանջում եմ ինձ, Չեմ ներում ինձ, Ատում եմ ինձ, Բայց... չե՜մ հիշում դեմքըդ անգամ: Միայն սիրված ու համբուրված աչքերը քո, Ասես քեզնից ընդմիշտ պոկված, Ուր նայում եմ՝ ինձ են նայում, Ուր նայում եմ՝ գտնում են ինձ, Այն Բախտի պես, Որ դիցապաշտ հին հույներին Հետևում էր ամբողջ կյանքում... Անգամ դեմքդ չեմ հիշում ես... Ու թե հիշեն՝ Միայ՛ն սրանք, Լոկ ձեռքե՜րըս պիտի հիշեն Ու վկայեն, որ դու կայի՛ր, Որ դու եղա՛ր: Իրո՜ք եղար: Միայն սրա՛նք պիտի հիշեն Քո ձևե՛րը, Մա՛շկը, Հո՛տը, Սարսո՛ւռը,- Քեզ՝ ամբողջովի՜ն... Ու չնայե՞մ իմ ձեռքերին Ու չնայե՞մ այնպե՛ս, այնքա՛ն, Որ դիտողը ինձ կարծի... խենթ: Ու թե կարծի՝ կսխալվի՞...
-
Arm_Lione, najir ajstex-> http://forum.hayastan.com/index.php?showtopic=18079
-
Զոքանչի հյուրասիրությունը Փեսան քանիմ հոգու հետ մտնի կը զոնքնչին տունը: Զոնքանչը հարցընե կը տը հետիններտ վե?վ են: Փեսան կըսե, - "իսիկ իմ փեսաս է, իսիկ փեսիս փեսան է, ըշտը իսկիկա փեսիս փեսին փեսան է:" Զոնքանչը փերե սեղանին թան կթնե: Կուտեն պրծնին կը, էլի թան կթնե: էդիկա կուտեն, զոնքանչը էլի թան կփերե: Փեսան էլ չի դիմանա, հարցնե կը: "Էս ինչ խաբար է` թան-թանի վրա?:" Զոնքանչընա կսե, - "Առչինը թան էր, էտեվա` թանին թանն էր, ըշտը իսիկա թանին-թանին-թանթանան էր":
-
Ya vchera vernulsya iz Arcaxa. Komandirovka bila 10 dnei. Vezde pobival. K sojoleniyu Ya bil bez fotokameri i ochen' zanyat delami. Sleduyushchi raz budu bolee podgotovlennim.
-
Nado utachnit', s kokoi storoni strelyali policeiskogo i pochemu u etogo terrorista s ruk ne upala vintovka? Granata je upala(uje vtoroi raz)?
-
Սեռական կողմնորոշումը, իհարկե, շատ կարևոր է սեռական հարաբերությունների ժամանակ: Եթե այն առկա է ֆորումում, ուրեմն` կարևոր է: Իսկ լեզվական կողմնորոշումը կարևոր է ֆորումում լեզվական շփումների համար:
-
Vot i ob'yasnenie vsego etogo! Seichas gruzinam tipa Saaka ili Каджи ochen' nujno chtobi obiknovennii lyud kosil'sya na armyan. A eto oni seichas delayut naivishem urovne dlya sebya, na urovne Busha. A dalshe?
-
Forumi masnakicneri himnakan masy hajer en, bajc ev himnakan masy gtnvum en hajastanic durs u rusaxos en. Usti ajn mardkanc hamar, ovqer chgiten kam vat giten hajeren, bacarik hnaravorutjun e stexcvum ajstex shpvel hajerenov u zargacnel irenc hajereni imacutjuny. Karcum em hajeren dimoxy chpiti iren anharmar zga, ete, iharke, naxoroq hajtni che, vor zrucakicy haj che. Isk ch'haskacoxy karox e aranc anharmar zgalu xndrel targmanutjuny. Xosqs chi verabervum ajn temanerin, vortex masnakcum en voch hajer u naxoroq hajtni e, vor voch bolorn en haskanum hajeren. Orinak` qaxaqakan temanerum. Asem, vor im karciqy karox e ch'hamynknel forumi lezvakan koxmnoroshmany.
-
- Չթողիք, օր այսման ճիտը օլըեիիի, թնեի տակը: - Քանի ես հոս եմ, չեմ թողնե, օր ճիտը եդման օլըրեես, թնես տակը,- նորից կօլըրե եղոտը իրեն թարաֆը: Թող քո սիրտը չցավի Առավոտ կանուխ մեր խնամի Սերոժը ինձի ու մեր քավոր Մուկուչին նես կանչեց: - Տղաք, արիք բարիլուսըմ էնենք: Ձեր բըխտենա թըզա մերղ եմ քաշե: Մտանք: Կեսըմ թըրեց սեղնին ու մեծ ամանովըմ դալաղ մերղ: Հարուրական զարկինք ու ըսկսեցինք մերղ ուտելը: Ես համեստ կուտեի, քաղքեն եկած մարդ էի, հըմը քավոր Մուկուչը լավ ա հուպ կուտար: Սերոժ խնամին տը` - Մուկուչ, առանց հացի օր ետման քշես կը, սիրտըտ կառնե, վնաս կուտա: Մուկուչնա տը` - Սերոժ ջան, թող քու սիտրտըտ չըցավի, իմըս չի ցավի: (Երբ այս սրամիտ երկախոսության մասին պատմեցի տանը, մայրս ասաց, որ դա հին խոսք է և խնամի Սերոժն ու քավոր Մուկուչը, պարզապես, տեղին են օգտագործել այն
-
Հյուրընկալություն Սանարը միսըվիր կըլլի քավորին տունը: Քանիմ շաբաթ մնալեն էտեվ, քավորն ու կնիկը կաշեն օր էրթալու հեչ միտք չունի: Կըսեն էսման օր էրթա ձըմեռը քուքա, ճամփնին կըփակվին ու մեր սանարը մեկ է, էրթալու միտք չունի: Մարթ ու կնիկ մտածեն կը` սուտ կռիվըմ սարքեն, կռվին մեչը հասկսնեն, օր էրթա: Էքսի օրը մարթ ու կնիկ կռիվ կսարքեն, իրար վրա հերսոտին կը: Կռվին թունդ մոմենտին մարթը կնկանը կըսե` "կնիկ սուս կեցի, թե չէ սանորս էքվնթա ճամփան վկա, քեզի շան սատակ կենեմ": Սանարը էլ չի դիմանա, կանցնի քավորկնկան պաշպանելու, կըսե` "Քավոր ջան, էն զատկվա կարմիր հավկիթը վկա, օր իրար հետ պիտի ուտենք, ես չեմ թողնե, օր իմ քավորկնկանս շանսատակ էնես":
-
Aksel.V ջան, եթե գաղտնիք չէ, խնդրում եմ ասես ի՞նչ դպրոց ես ավարտել(հայկական, ռուսական, և այլն իմաստով):
-
Թարգմանչական արվեստի ճանաչված գլուխգործոցը, որը ըստ մասնագետների չի զիջում բնագրին: ՁՄԵՌՎԱ ԻՐԻԿՈՒՆԸ (թարգմ. Հ. Թումանյան) Հողմը մեգով երկինքն առնում, Գալարում է բուքը ձյան, Մին` մանկան պես լաց է լինում, Մին` ոռնում է զերթ գազան. Մին` վայրենի սուլում պես պես, Աղմըկում է տանիքում, Մին` ուշացած ճամփորդ, ասես` Լուսամուտն է նա թակում: Մեր խրճիթը, աղքատ ու հին, Ե՛վ մըթին է, և՛ տըխուր. Ի՞նչ ես նըստել պատի տակին, Իմ պառա՜վըս, էդպես լուռ: Հոգնե՞լ ես դու փոթորիկի Ոռնոցներից խելագար, Թե՞ նիհրում ես քո իլիկի Բըզզոցի տակ միալար: Արի խըմե՛նք, բարի՛ ընկեր Իմ սև, ջահել օրերի, Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր, Սիրտներս բաց կլինի: Երգի՛ր ոնց էր ապրում խաղաղ Հավքը ծովի էն ափին, Երգի՛ր, ոնց էր աղջիկը վաղ Ջուրը գնում մինչ արփին: Հողմը մեգով երկինքն առնում, Գալարում է բուքը ձյան, Մին` մանկան պես լաց է լինում, Մին` ոռնում է զերթ գազան. Արի խըմե՛նք, բարի՛ ընկեր Իմ սև, ջահել օրերի, Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր, Սիրտներս բաց կլինի:
-
V etom visokoitelektual'nom spore pobedili uvajaemie gruzini, t.k. oni priveli takoi neosporimii FAKT, kakim yavlyaetsya nacional'nost' Rustaveli, ili tochnee, Rustavli. A ne menee uvajaemim armyanam nado priznat' parajenie, t.k. oni upustili vozmojnost' privesti takoi neosporimii FAKT, nu skajem, to chto Shirakaci ili je Ishtoyan armyanin. A to, chto privel ne menee uvajaemii Kars, nichego ne znachit. Dali na lapu redaktoram raznim, zapadnim i vse slova "gruzin..." sdelali replace na slovo "armyan...". Eto vse skoro budet ispravleno, t.k. u gruzinov seichas est' Soros i Bush. Ya ne uvleksya istoriei i ne znal takoi vajni vopros- kto pervii? i zrya vosxishchal'sy shedevrom Rustaveli, sdelal naizust nekatorie otrivki(na trex yazikax). dumal, chto on ne gruzin. A vot i nashi uvajaemie gruzini otkrili moi glaza. Seichas uj tuchno znayu, chto Rustaveli gruzin i iz etogo FAKTA sleduet, chto vo vsom, v chastnosti, v zodchestve, pervie gruzini. Ne znayu kak mojno posle etogo spakoino spat?
-
Chlni, kstexcenq.
-
(շարունակություն) Սատանան լռեց: Մարիամը խորին Մտքի մեջ ընկավ, լսելով դևին: "Ի՞նչ կա որ,- ասաց կույսը յուրովի,- Գուցե խորամանկն իրավունք ունի. Ես էլ եմ լսել` ո՛չ պատիվներով, Ո՛չ փառքով-փայլով, և ո՛չ էլ ոսկով Երանությունը չես կարող գնել, Այլ պետք է միայն սիրե՜լ ու սիրե՜լ... Սիրել... բայց ինչպե՞ս, և ի՞նչ է սերը..." Ահա թե ինչու կույսն` հետաքրքիր, Համակ լսելիք դարձած, ուշադիր, Նենգ սատանայի պատմածների մեջ Պատկերներն ազատ, ոճը համարձակ Դեպքերը բոլոր և տարօրինակ Նորությունները որսում էր մեկ-մեկ... (Նորությունների ծարավ ենք և մե՛նք): Ժամ առ ժամ բացվում ու լուծվում էր նոր Խոհերի կծիկ մի խորհրդավոր: Եվ հանկարծ, ասես. օձն անհետացավ, Ու մի նոր տեսիլ երևան եկավ: Տեսնում է Մարիամն իր ոտքերի մոտ Մի գեղեցկադեմ երիտասարդի, Որ հառած իր վառ աչքերի կրքոտ Նայվածքը կույսին, դալա՜ր, դեռատի` Պերճախոսությամբ խնդրում է մի բան, ՄԻ ձեռքով ծաղիկ մատուցում նրան, Մյուսով ճմլում քաթանն հասարակ Եվ զգեստի տակ սողոսկում արագ, Ու մատն աշխույժով շոշափում է ժիր` Գաղտնեքներն հաճո ու հեշտագրգիռ... Ամեն ինչ կույսի համար լավ է, նո՛ր, Ե՛վ զարմանալի, և՛ խորհրդավոր: Ու կարմըրությունն անպարկեշտ, ահա՛ Խաղաց կուսական այտերին նրա. Ջերմը նվաղկոտ, հառաչն անձկագին Մարիամի ջահել կուրծքը բարձրացրին: Լուռ է նա, սակայն թուլացավ հանկարծ, Շողուն աչքերը հանդարտ փակվեցին, Ու դևի կրծքին գլուխը հակած` Ա՜խ, արեց ու թույլ ընկավ խոտերին... Օ, սիրելի՛իմ, գեղուհիս, որին Տվել եմ ես իմ երազն առաջին, Որին սիրել եմ ու սիրվել որից, Կըներե՞ս արդյոք, կըներե՞ս դու ինձ Մեղքերն իմ, խաղերն իմ պատանության, Երեկոները ձեր տանը, երբ ես Քո խիստ, ձանձրալի մոր ներկայությամբ Խոր տագնապներով տանջում էի քեզ Եվ լուսավառում հմայքներդ կույս: Ես սովորեցրի ձեռքդ հնազանդ Խաբել տխրագին բաժանումն անհույս Եվ քաղցրացնել լուռ ժամերն անձկության Ու տառապանքներն անքուն կուսական: Բայց ջահելությունդ խորտակված է արդ, Գեղեցկությունըդ մեռավ արբունքին, Էլ ժպիտ չկա շուրթերիդ գունատ... Կըներե՞ս դու ինձ, օ, իմ թանկագի՜ն: Խորամա՛նկ ոսոխ, մեղքի՛ նախահայր, Մեղավոր ես դու Մարիամի մոտ հեզ. Անառակությունն հաճո էր և քե՛զ... Հանցավոր խաղով դու կարողացար Բարձրյալի կնոջն այն լուսավորել Եվ հանդգնությամբ անմեղին գերել: Պարծեցի՛ր դու քո փառքով անիծյալ. Մոտ է ժամն ահա... Շտապիր որսալ... Հանգչում է օրը, ու լույսը մարում. Լռություն. կույսի գլխավերևում Հրեշտակապետն է ճախրում հանկարծ- Բանբերը, երկնից որդին փառապանծ: Ու գեղեցկուհին Գաբրիելին ի տես` Զարհուրած ծածկեց դեմքն անմիջապես... Կանգնելով մռայլ, շվար սատանան Գաբրիելի դեմ` ասում է նրան. "Իսկ ո՞վ կանչեց քեզ, երանյա՜լ հպարտ, Ինչո՞ւ թողեցիր դու պալատն երկնային Ու խանգարում ես մեր երիտասարդ Զգայուն զույգի բերկրանքը լռին": Բայց Գաբրիելը խանդոտ, խստագին Պատասխան տվեց հանդուգն այդ խոսքին. "Դու գեղեցկության անմի՛տ թշնամի, Ստահա՛կ դու չար, անհո՛ւյս աքսորյալ, Դու գայթակղեցիր գեղը Մարիամի Ու դեռ հարցե՞ր ես հանդգնում ինձ տալ, Չքվի՛ր, խռովարար ստրո՛ւկ աներես, Թե չէ կստիպեմ դողդողալ ես քեզ":- "Ես ծառաներից ձեր պալատական Չեմ դողդողացել և ոչ մի անգամ,- Կավատներիցըդ երկնից արքայի": Ասաց անիծյալն ու, չարությամբ լի, Կնճռոտ ճակատով զարկըվեց ուժգին Հրեշտակապետի ատամնաշարքին: Լսվեց մի սուր ճիչ, և Գաբրիելն ընկավ, Ձախ ծունկը ծալվեց, բայց և վեր կացավ Եվ սատանայի ուղղակի քունքին Հասցըրեց հանկարծ մի հարված ուժգին: Դևը մռնչաց: Եվ Գաբրիելն ու նա Ընկան խելահեղ մեկմեկու վրա: Իրար փաթաթված ընկնում են ելնում, Մեկմեկու հաղթել չեն կարողանում. Թեռք ու ոտք իրար խառնած խելագար, Մերթ ուժով և մերթ խորամանկաբար, Խոտերի վրա, մարգագետնի մեջ, Քաշում են իրար, քաշքշում անվերջ: Բարեկամնե՛ր իմ, հիշո՞մ եք արդյոք Այն դաշտը, որտեղ գարնան օրերում, Թողած դասարանն, ազատ ու անհոգ Խաղում էինք մենք ու գոտեմարտում: Այսպես լուտանքներ տեղալուց հոգնած, Հրեշտակներն էին քաշքշում միմյանց: Զուր էր կռվարար դևը թիկնավետ Չափվում իր ճարպիկ ախոյանի հետ. Բայց կամենալով վերջացնել մեկեն` Ցած գցեց նրա սաղավարտը նա, Ալմաստով պճնած կորդակը ոսկյա: Բռնած թշնամու մազերից` ուժգին Թեքում է նրա մեջքը դեպ գետին: Տեսնում է Մարիամն առույգ, դեռատի Գեղեցկություններն հրեշտակապետի Եվ նրա համար ցավում է սրտում: Դևը գոռում է, դժոխքը ցնծում. Բայց կառչեց ճարպիկ Գաբրիելը ահա Ճակատագրական ա՛յն տեղից նրա, (Որն ամեն կռվում ավելորդ է միշտ), Գոռոզ անդամից, որով քիչ առաջ Մեղսագործել էր դևը անբարիշտ: Խորամանկն ընկավ ու ներում հայցեց Եվ հազիվ գտավ դժոխքի ճամփան: Կույսը կիսաշունչ ու կիսակենդան Հազիվ էր նայում նրանց այդ կռվին, Իսկ երբ քաջաբար վանելով դևին` Հրեշտակապետը Մարիամին դիմեց, Մարիամի դեմքը հրով բռնկվեց: Եվ սիրտը լցվեց քնքշանքով խորին: Ա՜խ, որքան չքնա՜ղ էր հըրեուհին... Կարմրեց բանբերն ու այսպես ասաց Խոսքով խորիմաստ և աստվածային. "Ցնծա՛, կույս-Մարիամ, չքնաղըդ կանանց, Քեզ հետ է հավերժ սերը երկնային. Երանյա՜լ է քո պտուղն օրհնված, Որ պիտի դառնա փրկիչն աշխարհի, Բայց երջանիկ է հայրն - անկեղծ ասած - Հարյուրապատի՛կ անգամ ավելի": Եվ նա Մարիամի առաջ ծնկաչոք Սեղմում էր նրա ձեռքը քնքշագին, Եվ մինչ ամաչկոտ ու սիրաբորբոք Խոնարհ հառաչում էր գեղեցկուհին` Հրեշտակապետը համբուրեց նրան Ու ձեռքը դրեց կրծքին կուսական... "Թո՛ղ ինձ",- շշնջաց Մարիամը, սակայն Խլացրեց իսկույն համբույրը հեշտին` Ճիչն անմեղության, տնքոցը վերջին... Ի՞նչ անել: Խանդոտ աստվածն ի՞նչ կասեր: Գեղեցկուհիներ, զուր մի՛ տրտնջաք, Օ՜, կանայք` սիրո՛ մտերմուհիներ, Խորամանկ եք դուք բավականաչափ, Կարողանում եք փեսացվին խաբել Ու մարդկանց աչքին նայել անխռով, Հաճելի մեղքի հետքերը ծածկել Հեզ անմեղության պաճուճանքներով... Աղջիկը հաճախ իր մորից խոնարհ Ամաչկոտության դասեր է առնում Եվ ապա շինծու մի համեստությամբ Վճռական գիշերն իր դերն է խաղում, Եվ երբ առավոտ ուշքի է գալիս` Գունա՜տ, նվաղկոտ հազիվ է քայլում. Մարդը հիացած կնոջն է նայում, Մայրը աստըծուն լուռ փառք է տալիս. Իսկ հին բարեկամն այնտեղ, պատի կակ` Ծեծում է կամաց լուսամուտը փակ... Գաբրիելը արդեն հաճելի լուրով Երկինք է թռչում իր եկած ճամփով: Անհամբեր աստվածն իր հավատարմին Դիմավորում է օրհնանք-ողջույնով. "Հը, ի՞նչ կա":- "Արի ինչ կարող էի` Հայտնեցի նրան":- "Իսկ նա՞":- "Պատրաստ է": Բարձրյալն իր գահից վեր կացաավ անձայն Եվ հոնքերի լուռ շարժումով միայն Հեռացրեց շուրջը նստած բազմությունն- Հոմերոսի հին աստըծու նման, Երբ մանուկներին հաշտեցնում էր նա: Բայց Հունաստանի հանդեպ հավիտյան Մեր հավատն հանգավ, ու մեր աչքերից Քողն ընկավ, և մենք խելոք ենք հիմա: Արբած կենդանի հուշերով իր վառ` Հանգստանում է Մարիամը ահա Մահճում, ճմրթված սավանի վրա: Այրվում է նրա հոգին ցանկավառ, Հուզվում է ջահել կուրծքը նոր հրով, Ու Գաբրիելին է նա կանչում կամաց Նոր պարգևների ջերմ խոստումներով: Գիշերածածկոցն ոտքով հեռացրած, Հայացքը ժպտուն խոնարհել է ցած Ու մերկության մեջ հիանում շքեղ Ողջ գեղեցկությամբ իր հրաշագեղ: Իսկ մինչ այդ մեղույշ մտածության մեջ Նվաղկոտ, չքնաղ, մեղք է գործում նա. Բերկրանքի բաժակն է ըմպում անվերջ: Ծիծաղում ես դու, օ՜, նե՛նգ սատանա: Եվ լուսամուտից ահա գեղանի, Ներս է ընկնում մի ճերմակ աղավնի, Թևածում նրա գլխավերևում, Փորձում է երգել ուրախ մեղեդիք Ու իջնում կույսի ծնկներին գողտրիկ, Նստում է վարդի վրա և դողում, Ոտքով, քթիկով ճիգ ու ջանք անում: Մարիամն հասկացավ, որ թռչունը այդ Հենց նա՛ է, որին հլու-հնազանդ Հյուրասիրում է իր մահճում ահա: Ծունկերը սեղմած ճչաց հրեուհին, Դողաց, աղոթեց, հառաչեց խորին, Սակայն աղավնին հրճվում է, ցնծում, Թպրտում է նա սիրո հնոցում Եվ ընկնում թեթև նինջով համակված, Սիրո ծաղիկն այն իր թևով ծածկած: Աղավնին թռավ: Մարիամն ուժասպառ Մտածեց. "Ա՜յ քեզ խիստ հիմար կատա՜կ: Երեքն... ու ինչպե՜ս չեն հոգնում դրանք: Հապա ե՞ս, որ խոր տագնապով լեցուն, Միևնույն օրում տրվեցի հերթով Հրեշտակապետին, դևին, աստծուն..." Եվ, ինչպես կարգն է, բառձրյալն այնուհետ Իրենն համարեց հրեուհու որդուն, Բայց չդադարեց Գաբրիելը մերթ հովսեփի կնոջն այցելել թաքուն: Հովսեփն ինչպես միշտ, կնոջից հեռու Մխիթարված էր շատերի նման, Քրիստոսին սիրում էր որպես որդու. Ու վարձատրեց աստվածն էլ նրան: Ամե՛ն: Զրույցըս ինչո՞վ վերջացնեմ: Գժություններս թողած վաղեմի, Ո՜վ Գաբրիե՛լ, ես քո մասին երգեցի: Քե՛զ նվիրեցի փրկարար ու ջերմ Հլու լարերիս երգերն անբասիր. Պահպանիր դու ինձ, աղոթքըս լսիր: Ցարդ հերետիկոս էի սիրո մեջ, Գեղեցիկ կանանց խոլ երկրպագու, Դևին բարեկամ, խենթ ու ցանկատենչ... Օրհնիր, ո՜հ, օրհնիր իմ զղջումը դու: Ընդունում եմ ես այսուհետ բարի Մտադրություններ, քանզի ես տեսա, Իմ Հեղինեի՜ն տեսա անձկալի: Մարիամի նման գեղեցիկ է նա: Հավերժ անբաժան հոգիս նրանից, Տո՛ւր իմ խոսքերին ուժ կախարդական, Ու սովորեցրու դուր գալը դու ինձ, Հուր վառիր նրա հոգում ցանկության, Թե չէ կդիմի դևի օգնության: Սակայն թռչում են օրերն ու տակավ Գլուխս արծաթում ու հանգստավետ Ամուսնությունը սեղանի առաջ Ինձ կըմիացնի սիրող կնոջ հետ: Օ՜, դու Հովսեփի սփոփի՛չ, արի, Պաշտպանըդ եղջյուր ունեցողների, Ահա ծնկաչոք աղաչում եմ քեզ, Հնազանդություն պարգևիր ինձ հեզ. Պարգևիր անվերջ ինձ համբերություն, Հավատ առ կինըս ու հանգիստ գիշեր, Տանն, ընտանիքում համերաշխություն Եվ մերձավորի նկատմամբ միշտ սեր:
-
ԳԱԲՐԻԵԼԱԿԱՆ (թարգմ. Մ. Խերանյան) Թանկ է իսկապես ջահել հրեուհու Հոգու փրկությունն այժըմ ինձ համար, Եկ ինձ մոտ, չքնաղ հրեշտա՜կ իմ դու, Եվ օրհնությունն իմ ընդունիր խաղաղ, Ուզում եմ փրկել գեղը երկրային, Գոհ բարեհամբույր շուրթերի ժպտից` Քրիստոսին և մեր երկնից արքային Երգեր եմ երգում քնարով անբիծ: Գո՛ւցե վերջապես լարերիս նրբին Մեղեդիներով եկեղեցական Իջնի՜ սուրբ հոգին սրտի՜ն կուսական Նա՜ է իշխում մեր մտքին ու սրտին: Տասնվեցամյա, հե՛զ անմեղություն, Թրթըռուն երկու կույս բլրակների, Ոտքերը գողտրիկ, սևահոն, սիրուն, Մարգարտանման շարքն ատամների... Ինչո՞ւ ժպտացիր դու, հրեուհի՜, Ու կարմիրն անցավ դեմքիդ վրայով, Իզո՛ւր, ես ո՜չ թե քեզ պատկերեցի, Այլ կույս Մարիամին Մագթաղինացի: Հեռվում, դաշտերում Երուսաղեմի, Հեռու և՜ ջահել կնամոլներից (Որոնք դևին են միշտ խորհրդակից): Խաղաղ ապրում էր մի գեղեցկուհի՛ Ամենքի աչքին աննկատելի: Եվ ամուսինը նրա հարգելի, Ալեզարդ մի ծեր, հյուսն հասարակ Արհեստավորն էր իր գյուղում միակ: Գիշեր ու ցերեկ ծերը բազմազբաղ, Ձեռքին միշտ ուրագ, սղոց ու ռանդա` Ուշք չէր դարձնում իր կնոջ չքնաղ Հրապույրներին, որոնց տերն էր նա: Եվ գաղտնի պահված ծաղիկն այն, ավա՛ղ Որին տրված էր վերուստ ա՜յլ պատիվ, Դեռ չէր ծաղկել իր ցողունի վրա: Ծույլ ամուսինը ցնցուղով իր հին Չէր ջրում ծաղիկն այդ բուրումնավետ. Կերակրում էր սոսկ նա անմեղ կույսին Եվ որպես հայր էր ապրում նրա հետ: Այնժամ, եղբայրնե՜ր, արքան երկնային Սիրալիր հայացք գցեց կուսական Իրանին այդ պերճ ու փարթամ կրծքին, Ու զգալով ուժգին բռնկում արյան, Որոշեց իսկույն նա իմաստնաբար, Ճոխ պարգևներով արժանավայել, Նրա միայնակ, մոռացված իսպառ Տխուր, անջրդի պարտեզը օրհնել: Գիշե՛ր է խաղաղ: Մարիամն անկյունում, Քաղցր քնի մեջ երազ է տեսնում, Երազում, ահա՜, նրա դեմ դիմաց Բացվում է երկնի կամարը հանկարծ` Ողջ իր խորությամբ անընդգրկելի: Փայլ ու փառքի մեջ անճառելի Հույլերն են վխտում հրեշտակների, Սերովբեներն են թռչում լուսաթև, Քերովբեք տավիղ ծնգացնում թեթև, Հրեշտակապետներն են անձայն նստած` Գլուխներն իրենց թևերով ծածկած, Եվ նրանց առաջ , ամպերի մեջ վառ, Աստծու գահն է դրված մեծափառ: Եվ ահա հանկարծ նա ի՜նքն հայտնվեց... Բոլորը ծունկի եկան գլխահակ... Ու տավիղների նվագը լռեց: Հազիվ է շնչում գլուխը կախած Մարիամն ու լսում աստըծուն հուզված. "Չքնաղ կույսերի զա՜րդըդ երկրային, Հո՛ւյսդ Իսրայելի դու երիտասարդ, Քո սիրով վառված` կանչում եմ քեզ արդ. Մասնակից եղիր իմ վսեմ փառքին. Ինքըդ քեզ անհայտ բախտի պատրաստիր, Կգա փեսացուն աղախնու մոտ իր": Ու գահն ամպերով պարուրվեց էլի. Վեր ելավ գունդը թևավորների, Քերովբեների ձեռքում լուսափայլ Տավիղներն ուրախ հնչեցին դարձյալ... Բայց ինչի՞ է արդյոք նրա ծարավի Ձեռքերը խաչած, խանդաղատագին Նայում է տարված Մարիամն երկնքին: Բայց ի՞նչ է արդյոք նրա ծարավի Հայացքը հուզում, հմայում այդպես: Ո՞վ է նա, որ իր աչքերը ծավի Չի կտրում չքնաղ կույսից գեղատես: Սաղավարտն ու ճոխ հանդերձանքը հուր: Հասակը պարթև, նայվածքը ջերմին, Թևերն ու գլուխն այդ ոսկեգանգուր,- Ամեն ինչ դուր է գալիս Մարիամին. Նրա՜ն է միայն տեսնում այնուհետ: Ցնծա՜, Գաբրիել հրեշտակապետ, Եվ հպարտացիր: Բայց տեսիլն ահա Ցնդեց, և հանկարծ կորավ ամեն բան, Ինչպես պատկերը կտավի վրա- Ծնված լապտերի միջից մոգական` Ցնդում է` մեծ ցավ առթելով մանկան: Վաղորդյանի դեմ զարթնեց գեղուհին, Աչքերը բացեց մեղկության մահճում. Բայց Գաբրիելն և իր երազը հեշտին` Հիշողությունից չէին հեռանում: Նա երկնի տիրոջն ուզում էր գերել, Խոսքերը նրա հաճելի էին, Սակայն Գաբրիելն առույգ ու ջահել Ավելի դուր էր գալիս Մարիամին... Այդպես, շատ անգամ, համահարզն է ձգված` Իր գեներալի կնոջն հրապուրում: Բախտն է կարգադրել այդպես, ի՞նչ արած, Եվ համաձայն են ամենքն այդ բանում: Խոսենք սիրային խենթություններից, (Այլ խոսակցություն չեմ պատկերացնում). Այնժամ, երբ մեր մեջ, այրող հայացքից Զգում ենք արյան ուժգին բռնկում Եվ երբ խաբուսիկ ցանկությունների Թախիծն է ճմլում մեր հոգին հրկեզ, Եվ ամենուրեք հետևում է մեզ Նույն ինքն առարկա՜ն մեր տանջանքների,- Ճիշտ չէ՞, որ բազում ջահելների մեջ Փնտտում ենք գտնում մենք մեր սիրածին Եվ նրա հետ ենք հիացմամբ անվերջ Խոսում կրքերի լեզվով ջերմագին: Իսկ երբ երկնային արբեցման վաղանց Թռչող ակնթարթ վայրկյանն ենք որսում Ու հաճույքների մահճին ենք գամում Գեղեցկությունը կույսի ամոթխած, Երբ մոռանում ենք տանջանքը սիրո Եվ ցանկանալու ուրիշ բան չունենք,- Որպեսզի հիշենք մենք այդ պահն հետո` Շաղակրատում ենք մտերմի հետ մենք: Դու էլ վառվեցիր սիրով մեզ նման, Դու էլ, ինչպես մենք, բորբոքվել ես, տե՜ր: Արարչությունը ձանձրացրեց նրան, Զզված երկնային աղոթքներից, նա Սիրո սաղմոսներ երգեց բարձրաձայն. "Սիրո՛ւմ եմ, սիրո՛ւմ Մարիամին իմ կույս. Անմահությունս եմ քարշ տալիս անհույս... Ո՞ւր են թևերս` թռչեմ դեպի նա Ու հանգչեմ նրա լույս կրծքի վրա..." Արարչին, այսպես, ճոռոմ, ճռճռան` Շատ էր դուր գալիս ոճն արևելյան, Եվ նա Գաբրիելին իր մոտ կանչելով` Իր սերը նրան պատմեց արձակով: Բայց, ըստ հայկական մի ավանդության, Տերն ինքը իբրև սուրհանդակ-դեսպան Ընտրեց Մերկուրի հրեշտակապետին` Նրա մեջ շնորք, ձիրք նկատելով, Եվ Մարիամի մոտ առաքեց մթնով: Դեսպանն ա՜յլ պատիվ էր ակնկալում, Շատ անգամ էր նա շահել այդ բանում, Թեպետ ձեռնտու բան է սիրային Նամակներ տանել, բայց հպարտ է նա: Եվ փառքի որդին, կամա-ակամա, Թաքցրած իր մեջ գաղտնիքն իր խորին` Դարձավ աստըծուն հնազանդ ծառա, Միջնորդ սիրային գործերի, որ արդ Աշխարհիկ լեզվով կոչվում է կավատ: Բայց հին թշնամին, սատանան անքուն, Լսեց, որ բարձրյալն իր աստվածային Աչքը գցել է կույս - հրեուհուն, Որը պետք է մեր ցեղը մարդկային Փրկի դժողքի չարչարանքներից: Դևն իրար անցավ ու ցասումնալից` Զայրացավ իր մեջ: Մինչ այդ երկնքում Բարձրյալը նստած քաղցրորեն, տրտում` մոռացել էր ողջ աշխարհն, որ առանց Նրա էլ շատ լավ յոլա էր գնում: Իսկ ի՞նչ է անում Մարիամն. ո՞ւր է նա - Հովսեփի կինը վշտահար, տրտում: Պարտեզում, տխուր խոհերով տարված` Անմեղ հանգստի ժամն է անցկացնում Ու պերճ տեսիլին նորից սպասում: Հոգին շարունակ թռչում է դեպի Պատկերը սիրած հրեշտակապետի: Արմավենու տակ, առվակի ափին Խոր մտքերի մեջ ընկավ գեղուհին. Չեն հետաքրքրում նրան գունագեղ Ծաղիկներն ու ժիր խոխոջը ջրի... Տեսնում է հանկարծ մի օձ նա այնտեղ, Որ շողացնելով մորթն իր գեղանի, Գլխավերևում, ճյուղերի միջից, Ասում է նրան. "Սիրելի՜դ երկնից, Գերի՛դ եմ հլու, մի՛ փախչիր ինձնից..." Օ՛, հրաշք... Մի՞թե կարող է լինել... Ո՛վ էր այդ ասաց պարզամիտ կույսին. Դևն, անշուշտ, ուրիշ էլ ո՞վ կլիներ: Գեղեցկությունը օձի խաբեբա, Հուրը խորամանկ նրա աչքերի Դուր եկան կույսին, և, որպեսզի նա Իր ջահել սրտի ձանձրույթը ցրի, Սատանայի հետ սկսեց իսկույն Խիստ վտանգավոր մի խոսակցություն: "Այդ ո՞վ ես դու, օ՛ձ: Քո շողոմ ձայնից, Գեղից քո փայլուն և քո աչքերից Ճանաչում եմ քեզ. այդ դո՛ւ էիր, որ, Հրապուրելով մեր խեղճ Եվային Տարար ծառի մոտ այն խորհրդավոր Եվ դեպի մեղքը մղելով կույսին` Փորձանքի բերիր դու այդ անմեղին, Նրա հետ նաև Ադամի ցեղին: Եվ մենք ակամա թաղվեցինք այսպես Թշվառության մեջ. օ՛, ամոթ չէ՞ քեզ":- "Տերտերներն են ձեզ խաբել, Եվային Ո՛չ թե կործանել, այլ փրկել եմ ես":- "Ումի՞ց..."- "Աստծուց":- "Նենգամի՛տ ոսոխ":- "Սիրահարվա՜ծ էր..."- "Զգույշ, բամբասո՛ղ":- "Եվայի սիրով..."- "Լռի՛ր": "...Վառվո՜ւմ էր. Եվան սոսկալի վտանգի մեջ էր":- "Օ՛ձ, ստո՛ւմ ես դու":- "Աստվա՛ծ է վկա":- "Մի՛ երդվիր դու, դև":- "Բայց ինձ հավատա՛..."- Մարիամը մտքի մեջ ընկավ խորին. "Լավ չէ պարտեզում այդպես առանձին Ծածուկ ունկնդրել չարախոս օձին. Եվ կարելի՞ է դևին հավատալ: Բայց երկնից արքան ինձ խնամակալ` Սիրում է և ինձ նա չի կործանի, Եվ ինչ-որ դատարկ զրույցի համար Թույլ չի տա, որ ինձ մեղադրեն մարդիկ. Օձն էլ բավական համեստ տեսք ունի. Ի՞նչ մեղք կա այստեղ, ի՞նչն է անհարմար... Ոչի՜նչ": Ու վճռեց լսել այդ օձին` Մոռացած մի պահ նա իր Գաբրիելին: Խորամանկ դևը աղեղի նման Վիզն երկարելով ցած է սողոսկում Ծառի վրայից և կույսի կրծքում Բորբոքելով հուր ցանկասիրության` "Ես իմ պատմությամբ,- ասում է նրան,- Նման չեմ երբեք ձեր այդ Մովսեսին, Որը հրեից խոստումներով սին Խաբեց, և նրանք ականջ կախեցին. Խելքով նա հաճո եղավ աստըծուն Ու դարձավ, ահա՛, անձն մեծանուն: Բայց ես պատմաբան չեմ պալատական, Ինձ հարկավոր չէ, և չեմ էլ ուզում Մարգարեական բարձր աստիճան: Գեղուհիք բոլոր, ո՜վ համեստ Մարիամ, Պետք է նախանձեն աչքերին քո բոց. Ծնվել ես դու, որ քո գեղեցկությամբ Զարմանք պատճառես Ադամի որդոց. Որպեսզի բոլոր սրտերին իշխես Ու երանություն պարգևես նրանց, Մեկ-երկու խոսքով խելքահան անես, Քմահաճորեն խաղացնես մարդկանց... Ահա թե ինչ բախտ վիճակված է քեզ: Ջահել Եվան էլ ամոթխած քեզ պես, Համեստ ու խելոք, պարտեզում փթթած, Բայց առանց սիրո` ապրում էր լքված: Ադամն ու Եվան այնտեղ-միասին Եդեմի լուսե գետերի ափին Ժամանակ էին վատնում անխռով Եվ ապրում տխուր, տաղտկալի կյանքով. Ո՛չ ջահելությունն իրենց վառվռուն, Ո՛չ պուրակի հովն ու երգող առուն - Ոչինչ նրանց մեջ չէր արթնացնում սեր. Թեռք-ձեռքի տված ցերեկ ու գիշեր Զբոսնում էին անհույզ ու խաղաղ, Չունեին կրքոտ խաղեր կենսուրախ... Այսպես, բռնակալ աստվածն անարդար, Հրեից խանդոտ, մռայլ Եհովան, Սիրելով չքնաղ Եվային, նրան Պահում էր այնտեղ միայն ի՛ր համար... Ի՜նչ պատիվ և ի՜նչ վայելք կար պահված: Երկնքում, ինչպես գերության մեջ խեղճ Աստըծու առաջ աղոթիր անվերջ Եվ փառաբանիր նրան հիացած. Հրեշտակապետի հետ մի՛շշնջա, Մի՛ համարձակվիր նայել ուրիշի... Ահա՛ ճակատի սև գիրը նրա, Ում որ աստվածը սիրուհի կընտրի: Իսկ հետո արդեն իբրև հատուցում Ցավերին այդ ողջ, սուրբ եկեղեցում Մոմե՜ր, աղոթքնե՜ր տաղտկալի, ու լաց. Բուրվառների ծուխ ու սրբապատկեր - Ինչ-որ նկարչի ձեռքով նկարված, Սարկավագների երգերը լսիր... Ի՜նչ նախանձելի մի ճակատագիր: Եվ ես խղճացի Եվային իմ լավ Եվ ի հեճուկըս խանդոտ արարչի` Նրանց երկուսին փրկել վճռեցի: Լսե՞լ ես, թե բանն այդ ինչպես եղավ: Ճյուղից կախ ընկած խնձոր երկու հատ (Բախտավոր սիրո խորհրդանշան) Բաց արին կույսին երազը անհայտ, Ու ցանկություններ տարտամ` արթնացան. Գեղեցկությունը ըմբռնեց նա իր, Ե՛վ հուզ ու գգվանք, և՛ սրտի թրթիռ Եվ երիտասարդ ամուսնու մարմնի Մեղկությունն զգաց Եվան հոլանի: Ես տեսա նրանց սերը բողբոջող, Որը ես էի հնարել հաջող. Իմ զույգը մտավ մթին մի պուրակ, Ահա տենդագին շարժումներ արագ... Մանկամարդ կնոջ ազդրերի միջև, Անվարժ, անճարպիկ, համակ հիացում` Փնտրում էր Ադամն ուրախ արբեցում Համակված անզուսպ կրակով կրքի Փնտրում էե ակունքն անհուն հաճույքի, Ու սուզվեց այնտեղ արբշիռ, հեշտագին... Եվան գիսախռիվ ու մերկամարմին, Ամբողջ էությամբ կրակների մեջ, Չսարսափելով, օ՜, աստվածային Ցասումից երբեք, անվերջ ու անվերջ Համբույրներով էր ծածկում Ադամին: Արմավենու տակ պառկած անզգա Սիրահարներին երկիրը ջահել Ծաղիկների մեջ` իր գիրկն էր առել: Օ՜ր երանավետ: Ադամն արբեցած, Ողջ օրը մինչև ուշ գիշեր անվերջ Կնոջն էր շոյում, գգվում, ու նրանց Կյանքը անցնում էր երանության մեր: Բայց, ինչպես գիտես, աստված զայրագին Դրախտից ընդմիշտ զրկեց իմ զույգին: Սիրելի վայրից նրանց արտաքսեց, Ուր ապրել էին անգործ ու տրտում` Եվ օրերն էին անցկացրել իրենց Ծույլ ու ձանձրալի լռության գրկում: Սակայն ես նրանց առաջ բաց արի Գաղտնիքն հաճույքի, հեշտասիրության, Եվ ջահելության իրավունք տվի, Հախուռն հույզեր, արցունք խնդության, Համբույր ու քնքուշ խոսքեր սիրարժան. Արդ, ասա՛, մի՞թե դավաճան եմ ես, Եվ իմ պատճառով Ադամն իսկապե՞ս Դժբախտ է միթե: Քա՛վ լիցի, բնա՛վ: Զի ես Եվայի բարեկամն եմ լավ": (շարունակելի)
-
Aj hajer jan, inch harisa, inch xash u xorovac? Mi qani orov veradarceq Hajastan, teseq inch ciran e hasel. Amboxch Yervani poxocnerov sharvac en arkxnery yntir u qaxcraham ciranov. Asem, vor sezony karox e erkar chtevi, shtapeq!
-
Mkrtich Armeni "Hexnar axbjury" ekranacneluc heto Leninakancinery tund nexacel ein. "Kirovakancinery inch ases anum en, ban chen asum, co me leninakancim sxalvel, sirac er pahel, brnecin kinoji hanecin".
-
Pri chem chestnie vibori i operaciya "revolucia"? Vezde v visheukazannix stranax zaranee ob'yavlyaetsya o nechestnix viborax.
-
Ճշմարտություն (թարգմ. Հ. Սահյան) Իմաստունները փնտրել են վաղուց Մերկ ճշմատտության հետքերը կորած Եվ երկար-երկար, խելք-խելքի տված` Մեկնել ծերերի մտքերն հինավուրց: Պնդել են, որ "մերկ ճշմարտությունը Եկել, գաղտնաբար ջրհորն է մտել": Եվ միասնաբար խմելով ջուրը, Գոչել են. "Այստեղ պիտ նրան գտնել": Բայց ոմն, մարդկանց բարերար մի ծեր, Որ անմտության վկան էր նրանց (Եվ կարծես ինքը Սիլենը լիներ), Հոգնած աղմուկից և ջրից հոգնած, Մի կողմը թողեց անտեսանելուն Եվ առաջինը նա հիշեց գինին, Եվ դատարկելով բաժակը լեցուն, Ճշմարտությունը տեսավ հատակին: