Jump to content

SAS

Hazarapet
  • Posts

    5,762
  • Joined

  • Last visited

Everything posted by SAS

  1. Завещание Когда на склоне лет иссякнет жизнь моя И, погасив свечу, опять отправлюсь я В необозримый мир туманных превращений, Когда мильоны новых поколений Наполнят этот мир сверканием чудес И довершат строение природы,-- Пускай мой бедный прах покроют эти воды, Пусть приютит меня зеленый этот лес. Я не умру, мой друг. Дыханием цветов Себя я в этом мире обнаружу. Многовековый дуб мою живую душу Корнями обовьет, печален и суров. В его больших листах я дам приют уму, Я с помощью ветвей свои взлелею мысли, Чтоб над тобой они из тьмы лесов повисли И ты причастен был к сознанью моему. Над головой твоей, далекий правнук мой, Я в небо пролечу, как медленная птица, Я вспыхну над тобой, как бледная зарница, Как летний дождь прольюсь, сверкая над травой. Нет в мире ничего прекрасней бытия. Безмолвный мрак могил -- томление пустое. Я жизнь мою прожил, я не видал покоя: Покоя в мире нет. Повсюду жизнь и я. Не я родился в мир, когда из колыбели Глаза мои впервые в мир глядели,-- Я на земле моей впервые мыслить стал, Когда почуял жизнь безжизненный кристалл, Когда впервые капля дождевая Упала на него, в лучах изнемогая. О, я недаром в этом мире жил! И сладко мне стремиться из потемок, Чтоб, взяв меня в ладонь, ты, дальний мой потомок, Доделал то, что я не довершил.
  2. Սուրբ Մաշտոցի ժամանակ, գրությունը ճշտիվ համապատասխանում էր արտասանությանը, այսինքն՝ ամեն մի հնչյուն ինչպես գրվում էր, այնպես էլ՝ արտասանվում: Ժամանակի ընթացքում, արտասանությունն, աստիճանաբար փոփոխություն կրելով, հեռանում է գրությունից: Այս երևույթը զուտ հայկական չէ և հատուկ է բոլոր հին լեզուներին: Գրությունը, մինչև բոլշևիկների աշխարհ գալը, հիմնականում մնում էր նույնը, իսկ արտասանության համար ձևավորվեց նոր կամ ավանդական կանոններ: Ըստ այդ կանոնների, ԵԱ երկբարբառը(դիֆտոնգ) արտասանվում է ՅԱ: Օրինակ՝ մանԵԱկ = մանՅԱկ, պատԵԱն= պատՅԱն և այլն: Բոլշևիկները, գրությունն արտասանութանը համապատասխանեցնելու սևեռուն գաղափարով տոգորված,ավելի ճիշտ՝ ցնորված, հատուկ պետական հրամանագրով փոխեցին ավանդական ԳՐԵԼԱՁԵՎԸ, իմա՝ ուղղագրությունը: Ըստ նորին մեծության հրամանագրի, ԵԱ երկբարբառը, քանի որ արտասանվում է ՅԱ, պետք է գրել ՅԱ (մանՅԱկ, պատՅԱն, ՎարդանՅԱն և այլն): Հրամանագրի հաջորդ օրը, հայերն ազգովին դարձան անգրագետ: Համայն հայության հոգևոր տարծքը երկփեղկվեց, խախտվեց ժամանակների կապը, որն էլ, ըստ իս, հանդիսանում էր բոլշևիկների հայոց լեզվի «բարեփոխման» հիմնական նպատակը: Անցան տարիներ, ծնվեց ՍԱՍը, գրել-կարդալ սովորեց և մինչև այսօր իրեն քիչ թե շատ գրագետ մարդ էր համարում: Բայց այսօր հայտնաբերեց, որ ինքը, ըստ նոր ուղղագրության, մի շարք բառեր քանիցս սխալ է գրել, և ոչ ոք, հասկանո՞ւմ եք, ոչ ոք ուշադրություն չի դարձրել: Բոլորն էլ գիտեն իդԵԱ, գալերԵԱ, գալանտերԵԱ բառերի իմաստը,որոնք տառադարձված են ռուսերենի միջնորդությամբ: Արդի արևելահայ գրական լեզվում, այս գրելաձևը համարվում է ... ճիշտ: Հիմա ասե՛ք, ինչպե՞ս խեղճ ու կրակ ՍԱՍը չխենթանա, երբ կարդում է «երգահան Նիկոլ ԳալանտերՅԱն», բայց` «մամա, գալանտերԵԱն արդեն փակ է, պայուսակ վաղը կգնեմ»: Հետաքրքիրն այն է, որ այս «գալանտերԵԱն փակ է», նորից արտասանվում է «գալանտերՅԱն փակ է»: Ժամանակաից հայը չի կարող արտասանել գա-լան-տե-րԵ-Ա՛ն, իսկ եթե արտասանի էլ, ապա կստացվի բերանի ծամածռություն(կարող եք հայելու առաջ փորձել ) և, քանի որ հայերենը, չնչին բացառությամբ, վերջնավանկային է, կհնչի որպես ... շան հաչոց: Հայերենը, ի տարբերություն ռուսերենի, որտեղ շատ հաճախ փոխառված բառերը «իգականացվում» են «չի սիրում» բառավերջի ձայնավոր(հատկապես՝ ա և ո),և պատահական չէ, որ հին հայերենում այդ բառերը վերջանում էին յ-ով՝ խլացնելով ձայնավորը:Փորձեք արտասանել Արա և Արայ՝ զգալու համար տարբերությունը: Տնային աշխատանք(Ե = Է, Ա= Ա). արտասանել «գա-լե-րԵ-Ա-յի մոտի գա-լան-տե-րԵ-Ա-յում ի-դԵ-Ա-լա-կան գներ են»: Ի վերջո հարց. որևէ մեկը գիտի՞, թե ինչո՞ւ են այս բառերը տառադարձված ... ավանդական ուղղագրությամբ:Կանխավ շնորհակալ եմ:
  3. Армяне любят давать экзотические имена своим детям. Вспомним хотя бы Наполеон, Пушкин, Эдисон и т.д. Но евреи, кажется, превзошли нас.
  4. Չորս տարեկան Արմենն իրեն նույնացնում էր հոր հետ և հաճախ իր մասին խոսում էր երրորդ դեմքով: Մայրը լողացնում է Արմենին: Արմենը նեղսրտած ասում է մորը. -Մամա՛, դե հերի՛ք է պապայի պուպուլին նայես: ---------------------- Արմենը հպարտ-հպարտ քայլում է սենյակում և երգում. Երբ մեծանամ, պապա դառնամ, Գինի կխմեմ, սիգար կծխեմ Ու բարձր կասեմ՝ -Յոբ տվոյու մաթյ: ------------------------- Արմենը լուռ լսում է մեծ քրոջ՝ Հասմիկի և հոր խոսակցությունը: -Պապա, երբ ամուսնանամ դու ինձ համար բնակարան կգնե՞ս: -Կգնեմ, աղջիկ ջան: -Իսկ կահույք կառնե՞ս: -Անպայման: -Մեքենա՞ էլ կառնես: -Ամենալավ «Մերսեդեսը» քոնը կլինի: Արմենը կատաղած. -Հասմի՛կ, ես չհասկացա, դու բոմժի հե՞տ ես ամուսնանալու: ---------------------------------- Երեք տարեկան Կարենը «ք»-ն արտասանում էր «թ», իսկ «կ»-ն՝«տ»: -Մամա՛, թեզ ասում եմ հաց տուր տռեմ թսեմ ուտեմ: ---------------------------------- Փողոցում հանդիպեցի ծանոթուհուս:Քրոջ հետ էր: Չորսամյա Աննան զմրուխտ աչքերով չնաշխարհիկ աղջնակ էր: Կրպակի մոտով անցնելիս նվիրեցի թավշյա մի արջուկ:Աննան մանկական անմիջականությամբ փաթաթվեց վզիս և... - Յա տեբյա եբուուո՜ւ: Նրա շուրթերին այդպես էր հնչում «լյուբլյու» բառը: ---------------------------------- Եկեղեցու բակում հանդիպեցի հին ծանոթիս: Կնոջ ու հինգ տարեկան աղջկա հետ էր: -Աղջիկ ջան, ծիծիկդ ուտեմ, արի մոտս մի քիչ քեզ սիրեմ: -Հոպաաա՜ր, ես դեռ փոքր եմ, ծիծիկ չունեմ, մամայիս ծիծիկները կեր... ---------------------------------------------
  5. Ներման աղոթքը Ա Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։ Գիշեր ու ցորեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։ — Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը... Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։ Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր... Ամեն առավոտ մութն ու լուսուն մայրիկիս հետ ժամ կերթայի, որ ատեն միայն ժամկոչը կըլլար հոն։ Մայրս վերնատունը չէր երթար, ձեռքս բռնած կուգար դասը և Մայրիկ Աստվածածնա պատկերին առջև կաղոթեր։ Մոմը, որ կը պլպլար այդ յուղոտ և դժգույն պատկերին առջև՝ երերուն ստվեր մը կը ձգեր շուրջը․ թախծություն էր ու քաղցրություն... Մայրս կաղոթեր և ներողություն կաղերսեր անաստված հորս համար։ Հայրս 30 տարիե ի վեր պատարագի ձայն չէր լսած։ Ես կամաց֊կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։ — Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։ — Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։ Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ. — Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։ Չէի հասկնար հիմակվան պես Եվայի պատմության նշանակությունը։ Ճրագալույց գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։ — Քրիստոս հարյավ ի մեռելոց...— իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։ Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։ Բ Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս֊կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։ Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։ Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ֊երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։ Տրտում, շատ տրտում էի․․․ Ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել և գողացա այդ խնձորները։ Բռնեցի Զարուին, քաշեցի, բերի մեր պարտեզը, տարի վարդի թուփերուն ետին, գլտորելով եկավ ետևես, երնջի այդ աղվորիկ, լեզու չունեցող ձագը։ Նստեցուցի խոտերուն վրա, գրպանես հանեցի երկու խնձորները և ցուցուցի իրեն։ Ցատկեց և ուզեց խլել ձեռքես։ Անմիջապես մեկը գրպանս դրի և մյուսը մոտեցուցի շրթունքներուն։ Զարուն խածնելու եղավ թե չէ՝ ես համբուրեցի զինքը։ Ձեռքես չհանեցի խնձորը, ամեն մեկ խածին համբուրեցի Զարուն։ Երբ հատնելու եղավ՝ իր քնքուշ թևը երկարեց վզիս, մյուս ձեռքով ալ կամացուկ մեկալ խնձորը հանեց գրպանես։ Ես չգիտնալու տվի։ Թողուց, որ համբուրեմ այտերը, աչքերը, մազերը... խարտյաշ մազերը։ Խնձորը առնելեն ետք... փախավ... Գ Ներս գացի։ Մայրս խոժոռ դեմքով մոտեցավ ինձ. — Ա՛չքդ նայիմ,— ըսավ։ Մայրս կրնար աչքերնես մեր հանցանքը գիտնալ։ Այն տարիքին կը զարմանայի, թե ինչպես մայրս կրնար մեր մեղքերը գուշակել՝ միայն աչքերնուս մեջ նայելով։ Հիմա կը հասկնամ թե՝ երբ հանցանք ունենայինք, աչքերնիս չէինք բանար․ ա՛յդ էր մորս մոգական արվեստին գաղտնիքը։ Չբացի աչքերս ոչ թե խնձորի գողության համար, այլ Զարուն համբուրելուս վախեն։ — Եկո՛ւր ինձ հետ աղոթե, որ Աստված ներե մեղքդ,— հարեց մայրս։ Գացինք պատշգամբը աղոթելու։ Խաչ հանեցի և մտքիս մեջ աղոթեցի. «Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես»։ Սկսա լալ, հեկեկալով լալ... Մայրս կիսատ ձգեց, առավ զիս իր տաքուկ գրկին մեջ. — Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար,— ըսավ,— Աստված կը ներե գողությունդ։ 1916 թ.
  6. [[Template core/front/statuses/statusContainer is throwing an error. This theme may be out of date. Run the support tool in the AdminCP to restore the default theme.]]
  7. Подтяжки, подшипник: Բառարաններն այս բառերը թարգմանում են. Подтяжки = վարտիքակալ = վարտիք +ա+կալ Подшипник = սռնակալ = սռնի(ось)+ ա+կալ Ըստ իս, երկու թարգմանություններն էլ անհաջող են և դա է պատճառը, որ առօրյա գործածություն չունեն: Իմ «մոգոնած» բառերն են՝ ուսագոտի և հոլակ: Подтяжки = ուսագոտի՝ համանմանությամբ ուսապարկի(рюкзак ) Подшипник = հոլԱԿ՝ համանմանությամբ գնդԱԿի\դաշնԱԿի(мяч\пианино) Կա հոլՈՎԱԿ(шкив) բառը, որ վերջերս հաճախ օգտագործում են տեսահոլովակ(видеоролик) բարդությունում: Իսկ հոլակ(гироскоп) բառը կարելի է «բեռնավորել» մի նոր,подшипник իմաստով, չէ՞ որ подшипник-ն իր մեջ ունի պտտվելու գաղափարը:
  8. Я люблю человеческий голос. Одинокий человеческий голос, измученный любовью и вознесенный над гибельной землею.Голос должен высвободиться из гармонии мираи хора природы ради своей одинокой ноты…
  9. SAS

    ԱՅԲՈՒԲԵՆ

    Հայոց քարակերտ այբուբենը: Օշական, Սուրբ Մաշտոց եկեղեցու բակ: Ա-այբ
  10. Кир, дружище, неужели тебе стукнуло 37? А ты такой молодой. Поздравляю с днем рождения, желаю крепкого здоровья, успеха во всех твоих начинаниях, любви и благополучия. Когда я с тобой познакомился, ты еще не был папой, а теперь уже многодетный отец. Так держать! Одно плохо: жизнь проходит, а мы даже не выпиваем ! Пора встретиться за рюмочкой чая?
  11. Админу и модераторам. В Правилах есть следующие запретительные пункты: 3.3.7. Вставка графических файлов (картинок) больших размеров в сообщениях. .3. Злоупотреблять знаками препинания. 4.4. Злоупотреблять цитированием отправленных ранее сообщений (оверквотинг). 4.7. Использование режима «КРИКА» (включенный CAPS LOCK) как в названиях тем, так и в сообщениях. Но ничего не говорится о мерцающих аватарах и подписей. Они не только раздражают(о вкусах, говорят, не спорят), от них жутко устают глаза. Пора принимать какие-то меры. P.S. Чтобы убедились, попробуйте 2-3 минуты смотреть на это чудо. Ну как? [attachmentid=31820]
  12. Во всех этих вопросах, ответах, оправданиях и идиотских заклинаниях типа "во всех нациях есть уроды", просматривается коллективная ответственность за чей-то поступок. В России этим вечным чувством "вины и благодарности за спасение" очень умело манипулируют. Убил, изнасиловал какой-то там Киракос кого-то, но почему-то призывают к ответственности невинного Мартироса. И самое удивительное то, что Мартирос психологически готов нести ответственность и покраснеть за державу и нацию.
  13. Տեսեք ինչ եմ գտել Հե՜յ, լավ մանրուք, ասեղ, հուլունք, «Զվարթնոց», ԱԷԿ Հրազդանի Ջեկ, Մեղրի, Լաչին՝ Ճամփան միջին, Շուշի, Աղդամ, Էժան կտամ... Էսպես կանչելով՝ Փարիզից Քի-Վեստ, Իբրև թե ռազմիկ սահմանադրական, Ծախելով Մեղրի, Քելբաջար, Լաչին՝ Անցնում էր սաստիկ լեգիտիմ չարչին: Հե՜յ ով կուզի էժան Աղդամ, Ինձ մոտ եկեկ՝ ձրի կտամ: -Չարչի ախպեր, չարչի ախպեր, Մեղրի ունիս, էս կողմը բեր,- Կանչեց մի մարդ՝ անունը Բուշ. Ու մոտ գնաց չարչին քնքուշ: Օ՜ ինչ Մեղրի, գյոզալ միջանցք, Գինը՝ գրին-քարտ... Վո՜ւյ շատ ե թանկ Որպես սկաուտ ու Բին Լադին Փակ են քո դեմ ճամփեքն արդեն...
  14. ПАДАЛЬ Вы помните ли то, что видели мы летом? Мой ангел, помните ли вы Ту лошадь дохлую под ярким белым светом, Среди рыжеющей травы? Полуистлевшая, она, раскинув ноги, Подобно девке площадной, Бесстыдно, брюхом вверх лежала у дороги, Зловонный выделяя гной. И солнце эту гниль палило с небосвода, Чтобы останки сжечь дотла, Чтоб слитое в одном великая Природа Разъединенным приняла. И в небо щерились уже куски скелета, Большим подобные цветам. От смрада на лугу, в душистом зное лета, Едва не стало дурно вам. Спеша на пиршество, жужжащей тучей мухи Над мерзкой грудою вились, И черви ползали и копошились в брюхе, Как черная густая слизь. Все это двигалось, вздымалось и блестело, Как будто, вдруг оживлено, Росло и множилось чудовищное тело, Дыханья смутного полно. И этот мир струил таинственные звуки, Как ветер, как бегущий вал, Как будто сеятель, подъемля плавно руки, Над нивой зерна развевал. То зыбкий хаос был, лишенный форм и линий, Как первый очерк, как пятно, Где взор художника провидит стан богини, Готовый лечь на полотно. Из-за куста на нас, худая, вся в коросте, Косила сука злой зрачок, И выжидала миг, чтоб отхватить от кости И лакомый сожрать кусок. Но вспомните: и вы, заразу источая, Вы трупом ляжете гнилым, Вы, солнце глаз моих, звезда моя живая, Вы, лучезарный серафим. И вас, красавица, и вас коснется тленье, И вы сгниете до костей, Одетая в цветы под скорбные моленья, Добыча гробовых гостей. Скажите же червям, когда начнут, целуя, Вас пожирать во тьме сырой, Что тленной красоты - навеки сберегу я И форму, и бессмертный строй.
  15. Странно, что Израиль тоже согласился с решением засекретить нацистские архивы на 60 лет. http://www.vremya.ru/2006/131/5/157322.html
  16. Վահրամ Մավյան, սփյուռքահայ գրող:Ծնվել է Երուսաղեմում 1926 թվին, նախնական կրթությունը ստացել է Երուսաղեմի Թարգմանչաց վարժարանում,այնուհետև ուսումը շարունակել տեղի անգլիական քոլեջում:Երկար տարիներ դասավանդել է սփյուռքի տարբեր հայկական դպրոցներում:Հետագայում ավարտել է Բելֆասթի համալսարանը և աշխարանքի անցել Գալուստ Գյուլբենկյան հաստատությունում(Լիսաբոն), որպես հայկական բաժնի վարչության անդամ: Հայտնի է դարձել «Ամեն տեղ հայ կա», «Հայու բեկորներ», «Մխացող հոգիներ» ևլն գրքերով:Վերջին երկուսը լույս են տեսել Հայաստանում՝ «Սփյուռքահայ գրողներ» մատենաշարով: Նյութերը վերցված են 1977թ. Երևանում լույս տեսած «Մխացող հոգիներ» գրքից:
  17. Այստեղ առաջարկում եմ ծանուցել նոր գրքերի մասին: Արմեն Պետրոսյան Հայոց ազգածագման հարցեր Երևան, 2006 Ժողովածուի հոդվածներում, որի հեղինակն է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Ա.Պետրոսյանը, քննարկվում են Հայկական լեռնաշխարհի հնագույն էթնիկական պատմության, լեզուների և մշակութային առնչությունների մի շարք խնդիրներ: Առաջարկվում են որոշ կարևոր հարցերի նոր լուծումներ, ներկայացվում է հայոց ազգածագման խնդրի արդի վիճակի քննական տեսությունը http://noravank.am/?l=1&d=13&f=333
  18. Nomen est omen - Имя есть знак! Злюка, я сегодня с ужасом обнаружил, что ты перевоплотилась в Латералис. Почему, зачем, для кого и для чего?
  19. ԱՅԳ, հուսով եմ, որ դեմ չես լինի, եթե «Եվ այր մի՝ Մաշտոց անուն... » պոեմը առանձնացնեմ Սևակի մնացած բանաստեղծություններից:
  20. Մեծարգո Լեզվաբան նաև՝ լեզվագետ Այստեղ մենք Ձեզ կտանք տարբեր բնույթի խառնիճաղանջ հարցեր՝ ակնկալելով ստանալ նրանց պատասխանները: Կարճ ժամանակում Դուք մեզ համոզեցիք, որ կարող եք Հայոց լեզվին(և ոչ միայն) վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանը տալ: Օն, անդր, հառա՜ջ... Կան շատ տարածված սխալներ: Ի՞նչն է այդ սխալների պատճառը: 1.Գաղտնիք չէ, որ հայերի մեծամասնությունը փոխանակ՝ մեզ\ինձ \ձեզ\քեզ մոտ ( համար,վրա ևլն), գրում են՝ մեր\իմ\ձեր\քո մոտ( համար,վրա ևլն): Նկատել եմ, որ արևմտահայերը այդ սխալները չեն անում: 2. Չէ ճխտական օժանդակ բայի օգտագործումը:Օրինակ՝ Լեզվաբանը չի ուզում իմ հարցերին պատասխանել, չնայած այնքան էլ զբաղված չէ: Ինչո՞ւ համար գրում ու արտասանում ենք՝ զբաղված(կարևոր,պետք ևլն) չի: Կա՞ն այնպիսի բառեր, որոնցից հետո անպայման պետք է լինի «չի» 3. Ոսկեդարյան գրաբարում գրում էին՝ Պաւղոս, հետո՝ Պօղոս, իսկ այժմ՝ Պողոս: Եթե մարդ չիմանա գրաբարյան ձևը, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ Պօղոս: Առայժմ այսքանը: Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:
  21. Կան որոշ մարդիկ, որ բլրի նման Բարձրանում են վեր մյուս մարդկանց միջև Եվ տեսնում հեռվում ամբողջ ապագան Ավելի պայծառ, քան իրենց ներկան, Ավելի հստակ, քան անցյալն իրենց... Գիյոմ Ապոլիներ Ավելի քան 1600 տարի առաջ Տարոնի Հացեկաց գյուղում ծնված՝ «Այր մի ՝ Մաշտոց անուն», ստեղծեց Հայ գրերը, մեր ինքնության հարատևան Մատյան գունդը՝ երեսուն և վեց ռազմիկ-նշանագրերով: Պարույր Սևակը ԹՐԻ ԴԵՄ՝ ԳՐԻՉ հոդվածում՝ գրված ավելի քան քառասուն տարի առաջ,համակողմանի վերլուծում է Մեսրոպ Մաշտոցի գյուտի, իր ասածով՝ սխրագործության նշանակությունը հայ ժողովրդի կյնաքում, գնահատում ու արժեքավորում է նրա գործը: Ռուսալեզու հայկական ֆորումներում ժամանակ առ ժամանակ քննարկում են Հայ գրերի գյուտը, հայտնում իրարամերժ ու ծայրահեղ կարծիքներ:Հուսանք, որ այս հոդվածը շատերին «դարձի կբերի մոլորությունից»:
  22. SAS

    ԶԱՀՐԱՏ

    ---Անցավ--- Նստեր էին Ոտքի ելան Նորեն նստան Դագաղ մը անցավ ----------Պատմություն ------------ ...հանրակառքով ճամփորդության մը... Տասը ղրուշ է կըսե - կնստի Կերազե - կուզե որ հեռուներն երթա --- Ուր --- ով գիտե --- Թերևս ետ մանկության տարիներուն Թերևս առաջ հուսացած օրերուն ---Բայց հանրակառք է այս --- գիծեն դուրս չելլեր --- ---Բայց հանրակառք է այս --- գիծեն դուրս չելլեր --- ------------Կանչ-------------- Մարդուն մեկը կանչեց - Նշան - Ելա գացի բայց անունս Նշան չէր Հիշատակներ էր կորուսեր - առավ ինչ որ ունեի - Ինչ որ տվի մոռացություն է – մահ էր - Ու ետ դարձա – ճամփան օտար Վերադարձի ճամփան չէր - -----------Լացի գիշեր-------------- Ինչպես դեմ դրիր փուշ-պսակին խոցերուն Մենք մարդ ենք - կհասկնանք - Իսկ մենք ինչպես կտոկանք այս թանձրամած տաղտուկին Դուն մարդ չես - չես հասկնար
  23. SAS

    ՍԵՐ

    Լավ մտածիր և ուշադիր կարդա, նախքան ինձ այպանելն ու հայհոյելը... Ա. Այս է մարմինը, որ հանձնված է… սիրուն։ Այս է արյունը, որ թռվռում է ժիր երակներում։ Աչքս լու՛յս, տոն է, այս գիշեր տոն է, մարմնիս կիրակի, եւ իգությունս, որ մթերել եմ թանկ հյուրի համար, սփռել եմ ահա սիրեկանի դեմ։ Համեցիր, վերցրու, անուշ արա, դե, նայիր, Խաչիկի աղջիկն է, ջանի՛կ, քեզ հյուրասիրում։ Համբուրիր ինձ ու… Էլ չես ծերանա, համբուրիր ինձ ու… չես հիվանդանա, համբուրիր ինձ ու… չես մեռնի երբեք։ Չէ՞, բժշկվում են սիրո մահիճում, կույրը տեսնում է կրքի խլիրտը, համրը խոսում է թմբուկով սրտի, կաղը ելնում ու քայլում է մարմնի արահետներով, եւ մահվան քնից գեղեցկուհին է զարթնում համբույրով։ Համբուրիր ինձ ու… Չեմ մեռնի ես էլ։ Տես, ցեցն ու ժանգը կերել են արդեն դիզած գանձերս՝ սիրուն շորերս, փայլուն զարդերս, խելոք գրքերս, եւ գողը պատը ծակել է, տարել փողերս բոլոր, բայց քո համբույրը չի ժանգի երբեք, բայց քո համբույրը կծակի պատը չինական թախծի… Ես իմ բերանով քեզ կմոտենամ եւ իմ շրթունքով կպատվեմ ես քեզ, խուզարկու լեզվով ես կլրտեսեմ մարմինդ համակ եւ կպրպտեմ եւ կկրկտեմ փեթակը մեղրի։ Ա՜խ, ինչ համով են, ինչ զգայնոտիկ շուրթերը յարոջ, ինքնավար լեզուն ժիր նվագում է իմ ատամներին՝ վարժ, ինչպես ճերմակ ստեղնաշարի… Ի՞նչ անեմ, մամա՛, ընդառաջ գնա՞մ սիրո ներթաքույց միակ խոստումին, հպվե՞մ մատների տաք թմբիկներով, լեզվի փշփուշով խուտուտե՞մ տամուկ, շոյեմ-փաղաքշե՞մ ցողունը վերձիգ եւ հյուրընկալե՞մ սիրո ճամբարում… Ձրի եմ առել, ձրի էլ կտամ մարմինն այս նվեր, որ ինձ փայ հասավ, որ շահեցի հեշտ այն վերաշխարհիկ վիճակախաղում, (հափչի՛, էսքան ճի՞շտ)։ Դե, միջնամատով թակիր դուռը գոց շարժական գույքիս, հանիր բառերի սեղմ հանդերձանքը, մորեմերկ սրտով մտիր իմ կայքը եւ խարիսխ նետիր ծովածոցիս մեջ… Ես քեզ կողողեմ ներսիս ջրերով եւ թեժ արգանդիս ծորուն մյուռոնով քեզ կմկրտեմ և կնքված ես արդեն եւ դավանորդն իմ։ Աղվեսները, հա, որջեր ունեն միշտ, երկնքի բոլոր թռչունները՝ բույն, քո որջն ու բույնը ես եմ, մարմինս, եկ ու բնակվիր իմ մեջ, սիրելիս, քաղցր է քո լուծը, եւ բեռդ՝ թեթեւ։ Ելիր մահիճս, ասես ամբիոն, եւ ճառիր Ճարտար մարմնի վանկերով, մարմնի հոլովով, մարմնի բառերով, խոսքով մարմընի, ասմունքիր ասքը սիրո եւ կրքի արշավանքների, խնդրիր՝ կտրվի, բախիր՝ կբացվի, թեպետ նեղ դուռ է, անձուկ ճանապարհ, բայց, հու՜շ, անկողնում կանչողի ձայնն է՝ պատրաստել եմ ես քո ճանապարհը եւ հարթել բոլոր շավիղները քո… Դե, վարիր կառքը մկանակառույց, կառա վարիր ինձ, բարակ, կաշվեհյուս, բարակ, նրբահյուս, բարակ մտրակով ուղղորդիր խրտնած ընթացքը կրքի, կոնքերիս դաջիր զոլ-զոլ նշանդ եւ դրոշակդ ծածանիր վրաս։ Ես վայրի ջուր եմ, ես խիտ ողկույզ եմ, ես փուխր օդ եմ, մտիր իմ հունը, թաքնվիր իմ մեջ, եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր, խոր ներշնչիր ինձ, ա՜խ, արտաշնչիր, ա՜խ, արտաշնչիր… Ինչ հաճելի է քեզ ներընկալել, իմ սիրո մարզիչ, առույգ բարձընկեր, չկա կանանցից ծնվածների մեջ լավը քեզանից… Եվ երանի է իմ որովայնին, որ փշաքաղվեց լեզվիդ հպումից, եւ երանի է իմ ստինքներին, որ ծառս են եղել լեզվիդ հպումից, երանի է ինձ՝ տիրոջ աղախնիս, որ օրհնյալ եղա այսքան կանանց մեջ… Մա՛մ, մի բարկանա, տես, ինչ առողջ եմ, տես, ոնց եմ կոփվել սիրո մարզանքում, տես, սիրտս ուրախ, լեզուս ցնծուն է, եւ իմ մարմինը հույսով է ապրում, քանզի իմ անձը սիրո վայրում է… Ով տեսնելու աչք ունի, թող նայի, ինչ թովիչ նկար- զույգ զոդ մարմինը՝ սավանին սփյուռ՝ հյուսված ծաղկեփունջ, ամեհի շուշան, ոստրե բացուխուփ, տարուբեր ճոճան… Ճոճիր մակույկս, իմ կայտառ քամի, զվարթ գործընկեր, ճոճիր մակույկս, ընտիր թիավար, խելառ ծովահեն, ճոճիր ինձ, մինչեւ իսպառ սպառվեմ, մինչեւ վերջանամ ինքս ինձանից, մինչեւ ինձանից ինքս դադարեմ, ճոճիր ինձ այնքան, մինչեւ որ հասնեմ այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ- ափ երանության… Այդպես քայլ առ քայլ, այդպես բառ առ բառ, դետալ առ դետալ, կանգառ առ կանգառ ինձ քիփ ուղեկցիր իմ իսկ մարմընի լաբիրինթոսում ու պաչիկ-պաչիկ, շարժում առ շարժում, ու պաչիկ-պաչիկ, հնչյուն առ հնչյուն ու պաչիկ-պաչիկ ինձ տար անցկացրու իմ մարմնի շեմից, ինձ տար հասցրու ուրախության տուն… Ըհը, մի քայլ էլ, ըհը, մի շարժում և Ճերմակ սավանին, ասես ճերմակ թուղթ, երկու տող մարմնի շարահյուսությամբ գրված երկու խոսք՝ «Եվ կատարված է»։ Բ. Այս է մարմինը, որ հանձնված է… մահվան։ Այս է արյունը, որ կակազեց ու լռեց հավիտյան։ Ախ, ինչ տխուր տոն, ինչ ուրախ սուգ է, եւ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ։ Մենք լաց ենք լինում, որ հարսանիք է, բայց փեսան, ավաղ, արդեն մեզ հետ չէ, որ հարսանիք է, հրավիրյալներն, ախ, արժանի չեն։ Եվ ծիծաղում ենք, որ թեպետ մեռավ ցորենի հատիկն, բայց բազում արդյունք պիտի ունենա։ Մեր հիվանդությունն իր վրա վերցրեց, մեր ցավը տարավ այս Մարդու Որդին, մեզ բուժեց մահից, եթե… Բայց ինքը մարդու համբույրով մահվամբ վարակվեց։ Ա՜խ, հյուսնի որդի, Մարիամի տղա, դու մարդու որսորդ էիր քեզ կարծում, բայց, տես, որ մարդը քեզ որսաց մահով, ախ, տես, որ մարդը քեզ որսաց մահով։ Եվ ահա ինքդ քեզնից վերջացար ու դադարեցիր ինքդ քեզանից։ Եվ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ։ Գիտենք՝ ով սիրի երկնքի հորդ, նա է քո մայրը, քույրն ու եղբայրը։ Եվ ահա մենք էլ մոր պես լալիս ենք, քրոջ պես ողբում եւ եղբոր նման գլխահակ կանգնում։ Մերդ քոռանար՝ վիզդ դոշիդ ծուռ ընկած չտեսներ, քուրդ չորանար՝ քեզ էդպես տանջված, զարկված չտեսներ, եղբայրդ մեռներ՝ քեզ ծիծաղատեղ դառած չտեսներ… Բայց մենք լալիս ենք նաեւ մեզ վրա, մեր որդիների համար ենք լալիս ու աղաղակում, հազա՜ր երանի չբեր կանանց ու այն արգանդներին, որ չծնեցին, վա՜յ հղիներին, ստնտուներին, ախ, հսկա լեռներ, ընկեք մեզ վրա, կանաչ բլուրներ, շուտ ծածկեցեք մեզ, թեպետ մենք քեզ պես քամին ու ծովը հնազանդեցրինք, թեպետ ջրերի վրա քայլեցինք, կույրին բուժեցինք, կաղին կանգնեցրինք, թեպետեւ արդեն մեր պատկերով եւ մեր նմանությամբ մարդ ենք պատճենում, շունչ փչում ռունգին, բայց մեր սրտերը չեն ուրախանում, մեր լեզուները չեն ցնծում, ավաղ, եւ մեր մարմինը հույսով չի ապրում, քանզի մեր անձը մահվան վայրում է, եւ մենք զրկված ենք քո ներկայության ուրախությունից… Մեռելների մեջ չենք փնտրում, չէ՛, քեզ՝ ամենաողջիդ, բայց ո՜նց չտրտմենք ու լաց չլինենք այս մարմնի վրա, որի մեջ ենք քեզ տեսել ու սիրել, ո՜նց մխիթարվենք։ Վիրտուալ շուրթով, էհ, շատերն են մեզ հպվում, սփոփում, բայց քո իսկական սփոփանքը չէ, վիրտուալ ձեռքով, էհ, շատերն են մեզ շոյում, կարեկցում, բայց քո իսկական կարեկցանքը չէ, ա՜խ, մի օր նորից գայիր մարմընով, յուրայինի պես եւ ընկերական եւ շոշափեիր եւ հավատայիր մեր մարմիններին եւ շոշափեիր մեր վերքերը բաց եւ համբուրեիր,որ ցավը անցներ… Էլ ո՜նց չտրտմենք ու լաց չլինենք այս մարմնի վրա, որ դու էիր, դու՛, Ամենալավ Բան, ախ, այս մազերը, որ մենք նարդոսի յուղով օծեցինք, չորացած արյամբ կպել են իրար, ախ, այս ձեռքերը, որ հաց ու ձուկը մեզ բաժանեցին ու մեր ոտքերը լվացին խոնարհ, մեխերով ծակված, խոցված են ահա, եւ այս աչքերը, որ մխիթարում էին մեր սիրտը եւ ուրախությամբ լցնում մեր հոգին, պղտորված-սեւեռ նայում են դեպի այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ… Մահվան կապանքով շղթայված ես դու այս բանտախցում, որ դիակ է սառ- եռօրյա կանգառ… Բայց շուտով կելնես ճաղերի միջից կողոսկրներիդ, շուտով կազատվես, մինչդեռ մենք այստեղ դատապարտված ենք մեր մարմիններին, մեր մարմինների մեջ ենք ավարտվում։ Թեպետեւ մահը ամենաէժան մեր խաղալիքն է՝ տասդրամանոց սայր, մետրուկես պարան, թեպետեւ մահը մենք սառեցրել ենք, կյանքի պահածոն դրել սառնարան, թեպետ ազատ ենք մահը ընտրելու, բայց անժամկետ է մեր բանտարկությունն այս մարմնախցում, որի ներքնակը ճիճուներն են գարշ, որի վերմակը որդերն են փքուն։ Եվ մոտենում է երբ սայրն այդ էժան, մենք կակազում ենք, մենք սփրթնում ենք, մենք սնկրտում ենք, եւ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ, եւ մեր մտքերն են շփոթվում մեր մեջ, եւ մեր աղիքն է գալարվում մեր մեջ, եւ մեր լեզուն է չորանում մեր մեջ, եւ մենք վազում ենք մեր Սենյակները, դռները փակում, թաքնվում մեր մեջ… Նրա առաջ մենք բոբիկ ենք ու մերկ, քամակներս բաց ու վիզներս ծուռ։ Նա կծիկի պես մեզ կծկելու է, կծիկ շինելու եւ գնդակի պես շպրտելու է այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ… Բայց դու քայլ առ քայլ, բայց դու բառ առ բառ, դետալ առ դետալ, կանգառ առ կանգառ գնացիր դեպի մահդ անծպտուն, այդ նախաշեմը անցար ու մտար սիրելի հոր տուն։ Ամենալա՛վ Բան, մոր պես մեզ շոյիր, քրոջ պես հույս տուր եւ եղբոր նման մեր ձեռքը բռնիր ու տոտիկ-տոտիկ, շարժում առ շարժում ու տոտիկ-տոտիկ, հնչյուն առ հնչյուն ու տոտիկ-տոտիկ մեզ դուրս հանիր շուտ մութ ՈՉ ՄԻ ՏԵՂից, մեզ տար անցկացրու այդ նախաշեմից, մեզ տար հասցրու մեր պապայի տուն… Ըհը, մի քայլ էլ, ըհը, մի շարժում - վերջին կում օդն է վերջին հրումով շուրթերի ճեղքից ինքն իրեն նետում հավերժի ափսեն՝ «Եվ կատարված է»։
  24. SAS

    ԲԱՐԵՎ

    Բարև բոլոր անցյալ կատարելիներին ու մնացյալ ներկաներին...
  25. Здесь собраны устные рассказы очевидцев о Геноциде. Трогательные, грустные и трагические истории. Վերժինե Սվազլյան Հայոց Ցեղասպանություն. Ականատես-Վերապրողների Վկայություններ Պատմական Զրույցներ
×
×
  • Create New...