Jump to content

SAS

Hazarapet
  • Posts

    5,762
  • Joined

  • Last visited

Everything posted by SAS

  1. Адабас, несколько вопросов. 1. Как бы ответили граждане Армении на аналогичный вопрос, если "РФ" поменять на "США"? Ваш прогноз. 2. Если в Армении народ уже созрел, чтобы отказаться от собственного государства ради каких-то благ, реальных или ожидаемых, то не лучше ли стать 51 штатом США, чем губернией России? 3. Не кажется ли вам, что для России намного ДЕШЕВЛЕ "содержать" РА, чем Эриванскую губернию в составе РФ? 4.И последнее. Что вам лично дало бы повторное вхождение(уже добровольное) Армении в состав матушки - России? В языковом, культурном, психологическом, экономическом, политическом и т.д. плане.
  2. ԴԱՐԱԿԵՍԻ ՀԻՄՆԸ 1. Առաջներում մերպեսներին Այրում էին խարույկի մեջ... _____Հիմա պիտի խարույկ վառենք մենք ինքներըս, _____Խարույկ՝ մեզնո՛վ։ _____Աղը կրակ է հանգցընում։ _____Բայց մենք պիտի մեր կրակով աղն էլ վառենք, _____Որ ավելի բոցավառվենք, _____Այնպե՛ս վառվենք, _____Որ չմնա նույնիսկ մոխիր ու մնացորդ... 2. Առաջներում մերպեսներին Կա՛մ քառատում, կա՛մ սպանում էին դանդաղ՝ Մեր մարմնի մեջ ցից խրելով, Ինչպես քորոցն են մխրճում Թիթեռնիկի եղա՜ծ-չեղած մեկ օրվա մեջ... _____Հիմա պիտի մենք ինքներըս հանգիստ նստենք _____Հեռուստացույց-աշտարակի բարձըր ցցին, _____Որպեսզի մեր սուր դեմքերով ու խոսքերով _____Մենք ինքներըս ցցվենք-մնանք _____Ողջ մարդկության ականջներում ու աչքերում՝ _____Իբրև նշտար ապաքինման, _____Իբրև ասեղ սրսկումի... 3. Առաջներում մերպեսների ականջն էին հատում հիմքից, Կտրում ձեռքը, կտցում աչքը, հատում լեզուն Կամ ճակատին խորատպում անջինջ խարան՝ Համարելով մեզ չար կախարդ, Սուտ մարգարե։ _____Իսկ մենք հիմա պիտի արձակ ու համարձակ _____Վերադառնանք վաղնջական մեր արհեստին՝ _____Դառնանք կախարդ... մեր բարությամբ, _____Գեղեցիկի ու վսեմի նոր հարությամբ, _____Եվ մարգարե դառնանք իրոք՝ _____Ա՛յն անվանի և անանուն խոտերի պես, _____Որ զգում են մոտալուտը արեգակի, _____Եվ կամ թե չէ ա՛յն գազանի մաշկի նման, _____Որ փոխվում է՝ _____Եղանակի փոփոխումը նախզգալով... 4. Առաջներում մերպեսներին նայում էին, Ինչպես նայել ու նայում են բորոտներին։ _____Եվ, ճիշտն ասած, մենք իսկապես _____Բորոտներ ենք, սակայն... ներսից։ _____Թաքուն տենդից, ցուրտ առնելուց _____Դուրս է տալիս շուրթը ոմանց, _____Իսկ մեր՝ ներսը, _____Իսկ մեր՝ հոգին։ _____Կարմի՜ր-կարմի՜ր բշտիկներով _____Մենք պատված ենք ներսից այնպես, _____Ինչպես հոնի աշնանային ծառը դրսից։ _____Մեր ներսն ամբողջ ասես լինի համակ խտուտ, _____Ինչպես կուրծքը նորահարսի։ _____Քոր է գալիս մեր ներսն ամբողջ... _____Ու... մեր ներսով - ներաշխարհով _____Մենք քսվում ենք ու քսքսվում _____Ողջ աշխարհի ելունդներին, _____Բարի ձեռքին մարդկայնության, _____Սիրո սուր-սուր եղունգներին _____Եվ ցասումի սանրին քերող... 5. Սոխի գլխի տեղ էին մեզ դնում հաճախ։ Մենք, որ սոխի գլուխ չէինք բոլորովին, Մենք նման ենք սոխի գլխի լոկ այնքանով, Որ նրա պես բազմաշերտ ենք, բազմափաթեթ։ _____Եվ մենք հիմա մեզ ինքներըս _____Պիտի բացենք հոժարակամ, _____Բացենք շե՛րտ-շե՛րտ, փաթե՜թ-փաթե՜թ, _____Երբ որ պետք է՝ թեկուզ կծու սոխի՛ նման, _____Երբ որ պետք է՝ արդեն ծաղկի կոկոնի՛ պես: _____Պիտի բացվենք հոժարակամ _____Փաթե՜թ-փաթե՜թ ու շե՜րտ առ շե՜րտ, _____Մինչև հասնենք մեր միջուկին՝ _____Ինչպես մայրերն են սպառում իրենց կաթը, _____Մինչև իսպառ մենք սպառվենք, _____Ինչպես այրերն են սպառում _____Որդեսերման զորությունը... 6. Կան խայտառակ ժամանակներ, Երբ մարդ եթե իր բերանին կապ չի դնում, Ապա նրա ձեռք ու ոտքին Ուրիշներն են դնում կապանք։ _____Մենք մեր լեզվի կապն ենք կտրել, _____Որովհետև, ճիշտ է, լեզուն չունի ոսկոր, _____Բայց կարող է... ոսկո՛ր ջարդել, _____Նաև կապա՜նք ձեռք ու ոտքի։ _____Մենք, որ մարդ ենք ծնվել մորից, _____Ո՛չ, չենք ուզում դառնալ նորից _____Ինչ-որ ընձուղտ երկարավիզ ու բծավոր, _____Մենք չենք ուզում դառնալ ընձուղտ, _____Որ վիզներըս չերկարացնենք _____Դեռ չեղած ու չլինելիք _____Բան տեսնելու հիմար հույսով։ _____Մենք չենք ուզում ընձուղտ դառնալ, _____Որ մեր մաշկին անհուր աստղեր չդաջոտեն՝ _____Մեզ դարձնելով մի սուտ երկինք։ _____Եվ չենք ուզում ընձուղտ դառնալ, _____Որովհետև ընձուղտ կոչված այդ վիթխարին _____Ո՛չ մի անգամ ամբողջ կյանքում _____Ձայն ու ծպտուն չի՜ արձակում... _____Մենք ուզում ենք գործի լեզո՜ւն, _____Բայց ո՛չ իբրև երկանք ստի _____Ու ջրաղաց խաբեության։ _____Դժվար բան է սուտ ասելը, _____Բայց սուտ ասելն ավելի է հեշտ ու դյուրին, _____Քան թե անվերջ սուտ լսելը։ _____Ռետինաձև սուտ ծամելուց մենք զզվել ենք։ _____Լավ ապրանքը ինքն է ծախվում, _____Ու վատն է, որ պիտի գովես։ _____Իսկ մենք դեմ ենք ամե՜ն տեսակ փերեզակի... _____Մենք ծնվել ենք, աշխարհ եկել, _____Ո՛չ թե թվալ - երևալու խաբեությամբ, _____Այլ լինելո՜ւ, _____Ա՛յն լինելու, ինչ կանք իրոք։ _____Մենք ծնվել ենք, որ մարդկության _____Հազար ու մի «ինչու»-ներից գոնե մեկի _____Հարցապնդող աչքում մխենք _____Մեր գոնե մե՛կ պատասխանը _____Եվ դրանով գոնե մաս-մաս վերադարձնենք _____Օտարացվող էությունը մեր մտքերի, _____Որ չխամրեն սրանք այնպես, կարծես իսկույն _____Չորացնում են ծծողական կոչվող թղթով _____Եվ մեզ տրված մեծությունից _____Թողնում միայն մի ճմըռթված թղթի կտոր, _____Որ կոչվում է «Ստացական»... 7. Հարյուր տարին մեկ են ծնվում մեծություններն այս աշխարհի, Բայց ամեն օր հարյուր մեծ է գալիս աշխարհ. Ծնվում են մեծ, բայց չեն թողնում, որ դառնան մեծ։ _____Մենք ծնվեցինք... _____Ու սնվեցինք _____Շատ ավելի «ալելույա-օվսաննա»-ով, _____Քան թե հացով սովորական... _____Ճարպոտ մուժն էր վարագուրում _____Կիսաքաղցի մեր աչքերը։ _____Փայտոջիլներն էին կծում ու կծոտում _____Երազները մեր անմարմին։ _____Բայցևայնպես մերպեսները կարողացան _____Պատիվն իրենց պահել ճերմակ _____Եվ խիղճն իրենց պահել մաքուր՝ աղի նման, _____Որովհետև մերպեսները _____Նախընտրում են զրկվել գլխից, _____Քան խոնարհել գլուխն իրենց նրա՛նց առաջ, _____Ովքեր լուրջ-լուրջ փորձ են անում _____Ուղեղ հատել՝ դրամի պես _____Ու միտք դաջել՝ լաթի նման։ _____Մերպեսները, ո՛չ, երբևէ _____Ծունկ չեն ծալում կուռքի առաջ _____Եվ չեն հանում իրենց աչքը ա՛յն պատճառով, _____Որ այդ կուռքը, կիկլոպի պես, մեկ աչք ունի։ _____Շա՜տ-շա՜տ՝ նրանք կկոցում են մեկ աչքն իրենց, _____Որ... ավելի հեռո՛ւն տեսնեն ու պա՜րզ տեսնեն։ _____Բայց սիրում են նրանք իրենց ծունկը ծալել՝ _____Անտանելի ցավն աշխարհի _____Որևէ կերպ բարձրացնելու _____Եվ արևի կիզարանում մոխրացնելու նպատակով։ _____Բայց սիրում են նրանք իրենց ծունկը ծալել՝ _____Գեղեցկության մերկ ծնկներին շուլալվելո՛ւ, _____Հողի տաքուկ բուրմունքի մեջ լուռ հալվելո՛ւ, _____Մանուկների աչքերի մեջ նկարվելո՛ւ երազանքով... _____Մենք թռչուն չենք, _____Որ մի կաթիլ ջուր ըմպելով՝ _____Կտուցներըս անմիջապես երկինք տնկենք։ _____Ով ուզում է իր ջուրն ըմպել աղբըրակից, _____Նա չի՛ կարող չխոնարհվել, _____Նա չի՛ կարող ծնկի չգալ։ _____Եվ չի՛ կարող չխոնարհվել, _____Ու չի՛ կարող ծնկի չգալ՝ _____Ով ուզում է նայել խորքը ջրհորների, _____Որոնք նույնպես ուրիշ բան չեն, _____Քան թե կուռքեր՝ _____Արձանները ա՛յն աղջամուղջ-մթնշաղի, _____Որ ներաշխարհ կամ հոգի է կոչվում դարեր։ _____Եվ մերպեսներն ա՛յդ կուռքին են երկրպագում, _____Խոնարհվում ու ծնկի գալիս _____Ա՛յդ կուռքերի առաջ միայն՝ _____Նրանց մթին հայելու մեջ _____Իրենք իրենց ճանաչելով... 8. Ու գալու է մի ժամանակ, Երբ որ պիտի մարդիկ նաև մերպեսների՛ն երկրպագեն՝ Ո՛չ կուռքի պես, Ո՛չ էլ աստծու, Այլ... հերոսի՜, _____Որովհետև մենք լավ գիտենք, _____Որ շատ հաճախ _____Բռունցքով ենք զարկում մեխի ծակող ծայրին, _____Մեր բռունցքով՝ մուրճի տեղակ։ _____Բայց դրա հետ գիտենք նաև. _____-Բռունցքը չէ, _____Որ սարքվել է մուրճի ծանոթ օրինակով, _____Այլ մուրճն է հենց, _____Որ սարքվել է մեր բռունցքի նմանությամբ։ _____Ու մենք գիտենք. _____-Եթե քամին _____Ընդամենը մեր մազերի հետ է խաղում, _____Ապա ինքը եղանակը խաղ է անում... մեր գլխի՜ հետ։ _____Բայց աստղերը իրենց կլոր - ճերմակ սանրով _____Հանգստարար շարժումներով ամեն անգամ _____Հարդարում են քամուց գզված մեր մազերը _____Ու դրանով հավատացնում իրենց ու մեզ, _____Որ առայժմ... մեր գլուխը իր տեղումն է... _____Այս հավատով ու հույսով է, բարեկամըս, _____Որ աշխարհում մերպեսները ամեն գիշեր _____Աղքատ քնում ու զաթնում են հարստացած... 18-20.XI.1963թ. Երևան
  3. SAS

    ԱԶՆԱՎՈՒՐ

    Ազնավուրի պաշտոնական կայքէջը
  4. SAS

    ԱԶՆԱՎՈՒՐ

    Ազնավուրի անգլերեն երգերից մեկը
  5. SAS

    ԱԶՆԱՎՈՒՐ

    Դեռ երեկ Դեռ երեկ քսան տարեկան էի Ու վատնում էի ժամանակը իմ, Խաղում կյանքի հետ, Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ, Ու գիշերները ցերեկ դարձնում, Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում Ու հալվում է այս ժամանկի մեջ: Ես ծրագրեր կազմեցի բազում, որոնք այդպես էլ մնացին օդում, Եվ փայփայեցի ես այնքան հույսեր - այդ պատրանքները հօդս ցնդեցին, Ես մոլորվել եմ, հիմա չգիտեմ դեպի ո՞ւր գնամ, Եվ երկնքին եմ հայացքս հառել, բայց սիրտս արդեն հանձնել եմ հողին: Դեռ երեկ քսան տարեկան էի, Ու մսխում էի ժամանակը իմ, Ես հույս ունեի կանգնեցնել նրան, Զսպել ու սանձել, Ու առաջ անցնել նրանից անգամ, Բայց ես վազեցի, վազեցի միայն, Շունչս կտրվեց և ես հևասապառ կանգնել եմ հիմա: Անտեսում էի անցած օրերս և ապագային իմ ապավինում, Իմ "ես"-ն անպայման առաջ էր ընկնում բոլոր խոսքերից, Համոզված էի, որ իմ կարծիքը ամենաճիշտն էր այլ կարծիքներից, Երբ աշխարհն էինք ըմբոստ կեցվածքով մենք քննադատում: Դեռ երեկ քսան տարեկան էի, Բայց ես կորցրեցի ժամանկը իմ Հիմարություններ անելով միայն, Որոնք իմ հոգում բնավ չթողին Ոչ մի ճշմարիտ, որոշակի հետք, ճակատիս վրա մի քանի կնճիռ գոյացավ միայն, Ու ձանձրույթի վախ: Քանզի սերերս, լույս աշխարհ չեկած, իջան գերեզման, Ընկերները իմ ինձնից հեռացան, նրանք այլևս չեն վերադառնա, Մեղքը իմն է, որ շուրջս մարդ չկա, դատարկ է այսօր, Ջահել օրերս ու կյանքս, ավաղ, վատնեցի իզուր: Իմ լավն ու վատը ես չհասկացա, Դեն շպրտեցի ամեն մի լավ բան, Ու ինձ մնացին ժպիտներս պաղ, Ու ինձ մնացին արցունքներս քար: Որտե՞ղ է հիմա Ջահելությունը Իմ քսանամյա: Այստեղ կարելի է լսել... http://www.paroles-musique.com/paroles-Cha...e-lyrics,p13158
  6. Кто Ашотян по профессии и как это у*бище заняло кресло министра ОиН? Я не знаком с С. Золяном, знаю лишь, что он был учеником Ю.Лотмана, в юном(для филолога) возрасте защитил докторскую диссертацию и среди прочего занимался еще и полезным делом - переводил средневековых армянских авторов на русский.
  7. Я из тех, кто считает, что в "Армении все натурально и вкусно"(где смайлик "облизываю губы" или "ням-ням") , прекрасно понимая, что каждая "натуральность", в широком смысле- качество, имеет свою цену. В Ереване отношение качество/цена намного выше, чем, например, в Москве или в Ярославле. Когда немцы в Москве пьют местное шампанское за 3-5 доллара, то они приходят в телячий восторг. А когда за аналогичное французское пойло им приходится платить 40-60 долларов, то они, мягко говоря, недоумевают. Для них это неоправданно высокая цена за такое Scheiße( дерьмо ).Это я говорю как свидетель. Кстати, почему грузинские вина в Ереване стоят так дорого? По качеству они не лучше аналогичных армянских вин, иногда и хуже.
  8. Люблю такие неожиданные слова. :up:
  9. Nazel, Սահյանն ավելի լավ է կարդում: Նույնիսկ Զանգեզուրի առոգանությունն է զգացվում:
  10. Տարագիր- Արագիլ հայի երգը: Մի անգամ ևս...
  11. Դերասանի հիմնական և ամենակարևոր գործիքը լեզուն է: Տարօրինակ է, որ հայ դերասանի շուրթերին, այն էլ ասմունքողի, հայոց բառերը հնչում են... սոխավարի: Մի՞թե այս աչք ասղնտող բառերը՝ վեՌջին, տաՌօրինակ, դաՌձ, աՌտասուք ևն չեն սղոցում Ութմազյանի այնքա՜ն նուրբ լսողությունը: Ի միջի այլոց, Ութմազյան ծագում է թուրքերեն utanmaz բառից և նշանակում է «անամոթ, լպիրշ»: Հ.Գ. Նազել, շնորհակալություն, դուք մեղք չունեք...
  12. Kirkor, եթե դուք կարծում եք, որ Գիրքորի(Գրիգոր) լատինատառը կլինի Kirkor, ապա չարաչար սխալվում եք: Գալանտերյան ազգանունը ծագում է ֆրանսերեն galanterie բառից, ուստի ամեն ինչ ճիշտ է տառադարձված: Եթե KALENDER բառի տակ դուք նկատի ունեք գերմաներեն KALENDER= օրացույցը, կամ թուրքերեն KALENDER = դերվիշ,ճգնավորը( հավանաբար ունի արաբա-պարսկական ծագում), ապա ի՞նչ կապ կա այդ բառերի և galanterie-ի միջև, որ առանց դույզն իսկ կասկածի հայտարարում եք, թե «east-armenian GALANTERIAN is wrong too»:
  13. SAS

    Иран

    Հետաքրքիր է, ԱՄՆ-ը և Իսրայելը դիտարկո՞ւմ են իրանական «կեղտոտ ռումբի» տարբերակը: Չէ՞ որ նույնիսկ մի կենտ «կեղտոտ ռումբի» պայթյունը Իսրայելի տարածքում կարող է ունենալ անկասելի հետևանքներ:
  14. Адабас, например, язык. Вечная и абсолютная ценность.
  15. ХичКОК, ընդվզելու իրավունք ունեք, ապստամբելու՝ ոչ: Այդ բառը վաղուց չէի լսել և կարող եմ հավաստել, որ այս մեջլիսում առաջին անգամ է հնչում: Այն մտցրի իմ գործուն բառապաշար: Մի բան եմ ուզում հարցնել. ձեր նշանային կամ արժեքային համակարգում ի՞նչ է նշանակում իրար կողքի երկու «Ճ»... ՃՃ
  16. Նազել, ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ մրցանակաբաշխություն մասին է խոսքը:
  17. Adabas, русские, турки, персы, арабы, ЕС, США и т.д. – всего лишь переменные,"временные ряды". Они могут в той или иной степени помочь или мешать нам строить свое государство на основе вечных, непреходящих ценностей-констант национального бытия. Несмотря на то, что «русская ориентация» в итоге привела к национальной катастрофе, мы все еще веруем(!?), что русские спасли нас от окончательного уничтожения. В советское время, в качестве доказательства, цитировали Абовяна:"Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը մեր լիս աշխարհը մտավ:" Но эта хрестоматийная фраза заканчивалась: "Ռսին շատ չվստահիք ու էդպես թշվառ ու անտեր մնաք". Естественно, полностью она не входила ни в одно советское издание. Пора взрослеть, и отрезать пуповину полной и безусловной психологической, культурной, языковой зависимости от России. Хватить смотреть на мир через русскую призму. Зацикленность на Россию сужает "армянский обзор". Что касается привлекательности, то в широком смысле - вся мировая культура. Русская- одна из них и не более.
  18. Adabas, отвечу попозже, если удастся - вечером. Сейчас надо срочно найти и исправить ошибку в программе.
  19. Спаисбо, Адабас, за подробный ответ.Как всегда, чёрт в деталях. Маргарян, и вам спасибо.
  20. Тереза, я рад, что ... угадал. Пушкин для русских- это как Маштоц для армян, как Гомер для Греков. Он, на мой взгляд, единственное и одинокое(!?) положительное созидательное начало в русской культуре. После него начинается "эпоха негативизма и отрицания", которая продолжается до сих пор.
  21. Общего между русскими и турками очень много. 1. Практически одновременно вышли на мировую арену. 2. Являются прямыми наследниками Византии. 3. Созданные им империи, как и Византийская, на мой взгляд, самые иррациональные. 4. Покоряя более культурные народы, тормозили их развитие. 5. и т.д. А.С.Пушкин(в широком смысле - 19-й век) сделал русских культурным народом. У турок не было своего Пушкина. Это главная разница между ними. Вот почему русские для нас более привлекательны, чем турки. Ведь наше восприятие русских по большей части идет по линии культуры. И наше отношение к России в большей мере обусловлено этой самой культурой.
  22. Է-թերթում կարդացի «բուԾիկներ»:Սկզբում չհասկացա, թե ի՞նչ է նշանակում այս բառը: Հետո կռահեցի, որ սա ռուսերենի «բովով» անցած ֆրանսերեն boutique բառն է: Որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչո՞ւ Երևանում որոշել կամ համոզված են, որ ռուսները -ти արտասանում են -ци կամ -ծи (бутик-буц(ծ)ик, тиран-ц(ծ)иран): Վերջ ի վերջո «բուԾիկ» գրող կամ արտասանող մարդիկ չե՞ն հասկանում, որ հայերենում «բուԾիկ»-ը անմիջապես աղերսվում է «պուԾիկ»-ի հետ: Սովորաբար, երբ փոխառված բառը փոխառու լեզվում հնչում է գռեհիկ, ապա այսպիսի դեպքերում գործում է «մեղմասության(эвфемизм) օրենքը», երբ կոպիտ կամ գռեհիկ համարվող բառը փոխարինվում է մեկ այլ, ընդունելի բառով կամ մասամբ հնչյունափոխվում է: Հ.Գ. Գուգլը տալիս է «բուծիկ» բառի 10100 հղում: Հ.Հ.Գ. Նոր Նախիջևանի հայերը «պզդիկ=փոքր» բառը չէին( և չեն) օգտագործում( պոլսահայերը՝ «կոթ=բռնակ») որովհետև ռուսերենում( թուրքերենում) այն հնչում է գռեհիկ:
  23. Армавир, появление у "старого" слова новое значение имеет свой "день рождение".Иногда можно ТОЧНО установить дату рождения. Ахпар- одно из таких слов. Вы это не знали? Если знали, то зачем нести откровенную чушь и ахинею? Что касается слов "шуртвац и шрджапат", то их "возраст" тоже можно точно установить. Этих слов не было в западноармянском в современном понимании. Я не уверен, что вы хорошо знаете армянскую действительность. Круг общения и "шрджапат" - разные вещи. Что касается моей самоидентификации... Служба в российской армии в Армении не дает вам право судить о нем. Даже морального. А иметь "буйную фантазию"- это комплимент, а не ругательство.
×
×
  • Create New...