-
Posts
10,613 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Karmir
-
Vochinch, gusanneri masin shutov arandzin kayq em sargelu. Arden 85%-@ patrast e
-
Kareli e aydpes anel hamapataskhanabar ruseren yev angleren bazhinnerum nrants hamar, ov chi karogh kardal hayeren kam chuni hamapataskhan taratesakner
-
Amaly уж извините, "трепа" я здесь не вижу при всём своём желании Обсуждение очередного убийства армянина, где убийцу наградили и объявили национальным героем, а жертву обвинили в преступлении, вижу. Обсуждение отношения руоссийской общественности к этому делу вижу. Даже желание некоторых замять "неприятную историю" вижу. А вот трёпа, уж извините, не вижу Равно как и не вижу смысла устраивать из обсуждений подобного события табуированную тему и не называть вещи своими именами
-
Боюсь, не смогу воспринять Ваши слова иначе как шутку. иначе мне пришлось бы воспринять их как бред и тем самым, оскорбить Вас Из богатой счастливой и самое главное прогрессирующей России нам сообщили что несчастные народы США и Европа уже полностью деградировали и страдают под тяжестью проблем, грозящих уничтожить их Что касается претензий к Турции, то для того чтобы эффективно реализовывать свои геополитические задачи, Армения должна быть союзником реального полюса силы а не форпостом второразрядного (будем называть вещи своими словами) разваливающегося псевдоимпериалистического государства с авторитарным стилем правления. В политике надо избирать стратегических партнёров исходя из собственных национальных интересов Так что, вступаете в НАТО, не вступаете, дело ваше, сугубо внутрироссийское. А у нас и так дел много
-
ՎԵՄ Քրիստոնեական ռադիոկայանի կայքէջը. http://www.vem.am Հայ Ընտանեւկան Արժանիքների զարգացմանն նվիրված կայք. http://www.hopeforfamily.org Փրովիդենսի (ԱՄՆ) Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ Հայ Առաքելական եկեղեցու կայքը. http://www.stsahmes.org Ամերիկայի Հայ Եկեղեցիների երիտասարդության կազմակերպություն. http://www.acyoa.org
-
Հայ Կաթողիկե Եկեղեցուն նվիրված կայք. http://www.geocities.com/Athens/Delphi/9395/ Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված կայք. http://www.stgregoryofnarek.am Ֆէիր Լօունի (ԱՄՆ) Սբ. Ղեւոնդ Եկեղեցու կայքը. http://www.stleon.org Հայ Ավետարանչական Գողգոթա եկեղեցու կայքը. http://www.cacc-sf.org Փենսիլվանիայի (ԱՄՆ) Սուրբ Եռռորդություն Հայ Առաքելական եկեղեցու կայքը. http://www.holytrinity-pa.org Վան Նույիսի (ԱՄՆ) Սբ. Պետրոս Հայ Առաքելական եկեղեցու կայքը. http://www.stpac.org Լոս Անջելեսի Սուրբ Հակոբ Հայ Առաքելական եկեղեցու կայքը. http://www.armenianchurchla.com Չելմսֆորդի (ԱՄՆ) Սուրբ Վարդանանց Հայ Առաքելական եկեղեցու կայքը. http://www.stsvartanantz.com Ֆրեզնոի (ԱՄՆ) Սուրբ Պողոս Հայ Առաքելական եկեղեցու կայքը. http://www.stpaulfresno.com Թորոնթոյի (Կանադա) Սուրբ Երրորդութիւն Հայ Առաքելական եկեղեցու կայքը. http://torontoarmenianchurch.homeunix.com Վատիկանի Կաթողիկ Եկեղեցու հայերեն ռադիոհեռարձակման կայքը. http://www.radiovaticana.org/armeno/proarmeno.htm Լոս Անջելեսի Հայ Ավետարանական Աստվածաշնչի եկեղեցու կայքը. http://www.armenianbiblechurch.org Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության կայքը. http://www.aeuna.org
-
Մանչեսթըրի (Մեծ Բրիտանիա), Սբ. Եռռորդութիուն Հայ Առաքելական Եկեղեցի. http://www.armenianchurchmanchester.org.uk Ինչքան հասկացա, Հայ Ուուղղափառ Եկեղեցուն նվիրված կայք ֆրանսերեն (ներող լինեք ժողովուրդ, ֆրանսերենից լավ չեմ). http://www.eglise-armenienne.com Հայ Առաքելական Եկեղեցուն նվիրված կայք ֆրանսերեն (ներող լինեք ժողովուրդ, ֆրանսերենից լավ չեմ). http://www.eglise-apostolique-armenienne.com Բրիտանահայ համայնքային և եկեղեցական քորհուրդի կայքը. http://www.accc.org.uk Կայք Հայ Կաթողիկե Եկեղեցու մասին. http://www.geocities.com/wmwolfe_48044/Arm...n_Catholic.html Այս ներքևի երկուսը ինչ-որ էկումենիստների կայքեր են. Միչիգանի (ԱՄՆ) Սուրբ Հովհաննես Հայ Առաքելական (Ուղղափառ???) Եկեղեցու կայքը. http://www.stjohnsarmenianchurch.org Հայ Առաքելական (Ուղղափառ???) քրիստոնյաների կայքը. http://www.geocities.com/derghazar/
-
Զմմառի (Լիբանան) Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարքություն. http://www.opuslibani.org.lb/armenimenu.html Հայ Եկեղեցու մասին տեղեկատվական կենտրոն (?). http://www.sain.org Մոնրեալի (Կանադա) Սբ. Հակոբ Մայր Եկեղեցու կիրակնորյա դպրոցի կայքը. http://www.sourphagop.org Ազգային Հոգեվոր Անվտանգությանն նվիրված կայքէջ. http://www.nss.am
-
... Եվ շարունակենք Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի Պատրիարքության կայքը. http://www.armenian-patriarchate.org Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան Առաջնորդության կայքը. http://www.armenianchurch.net Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կայքը. http://www.cathcil.org Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցիների երգչախումբների միության կայքը. http://www.sograd.com/aacca Նյու-Յորքի Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Ներսես ընծայարանի կայքը. http://www.stnersess.edu Հայ Առաքելական Եկեղեցու Կիլիկիո Կաթողիկոսության Կանադայի առաջնորդարանի կայքը. http://www.armenianprelacy.ca Հայ Առաքելական Եկեղեցու Կիլիկիո Կաթողիկոսության Ամերիկայի Արևելյան առաջնորդարանի կայքը. http://www.armenianprelacy.org Հայ Առաքելական Եկեղեցու Կիլիկիո Կաթողիկոսության Սիրիայի առաջնորդարանի կայքը (Հալեպ). http://www.periotem.com Հայ Առաքելական Եկեղեցու Կիլիկիո Կաթողիկոսության Հունաստանի առաջնորդարանի կայքը. http://www.armenianprelacy.gr Հայ Առաքելական Եկեղեցու (Ինչքան հասկացա, ենթարկվում ե Կիլիկիո Կաթողիկոսությանը) Հունաստանի Սուրբ Կարապետ եկեղեցու կայքը (հունարեն). http://www.sourpgarabed.gr Մաշտոց Վահէ Ղազարեանի Հայ Կաթողիկե Եկեղեցական կայքէջը. http://www.mashtoz.org Վենետիկ, Մխիթարեան Կաթողիկե Միաբանութիւն. http://www.mekhitar.org
-
Սկսենք Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապյտական թեմի կայքը. http://araratian-tem.am Հայտնի, հեղինակավոր և բովանդակալի կայք, նվիրված հայ քրիստոնեությանը. http://lusamut.net Հայ Առաքելական Եկեղեցու Գրադարան. http://www.armenianchurchlibrary.com Հայ Առաքելական Եկեղեցու Կանադայի առաջնորդության կայքը. http://www.armenianchurch.ca Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Առաջնորդության կայքը. http://www.armenianchurchwd.com
-
Առաջարկում եմ այս թեմայում հավաքել Հայ Առաքելական Եկեղեցու և ընդհանրապես Հայ քրիստոնեության հետ կապված կայքերի հղումներ՝ համառոտ բացատրություններով: Վերջում նրանք կմշակենք և կկազմենք հղումների ցուցակ: Ի՞նչ կասեք:
-
Rus & angl tarberak@ vorn e? Targmanutyun@?
-
Значит, по-вашему, неприятные вещи имевшие место, стоит замалчивать и "забывать" (замечу, как правило, односторонне) в угоду эфемерной "дружбе народов"?
-
Не знаю Но если у Вас появится информация, поделитесь с нами плиз
-
Естественно что пока что Армения вовлечена в ОДКБ и думаю, это пока оправданно. Но необходимо развивать отношения с НАТО с перспективой вхождения в Северо-атлантический альянс. Это тоже оправданно, но пока ещё рано. Пока что а) это невозможно по социальным и политическим причинам, б) ОДКБ приносит Армении достаточно дивидендов которые не в состоянии обеспечить НАТО Однако, дальнейшая социально-нравственно-культурно-экономическая и как следвтвие, политическая, дестабилизация и деградация в России уже сейчас диктуют необходимость налаживания тесных контактов с НАТО как с организацией-партнёром Армении, а в будущем - как с организацией, членом которой Армения вожможно станет.
-
(sharunakutyun) Բայց ծուռ նստենք, շիտակ խոսենք: Ազգային ժողովի բոլոր անդամները հո խարդախությամբ չե՞ն ընտրվել: Մի մասին էլ մենք ենք ընտրել, մենք, ինչպես ասում են՝ մեր կոտրած ձեռքով, որովհետեւ ընտրակաշառք ենք վերցրել նախօրոք, ասենք՝ 5000 դրամ, այսինքն՝ մոտ 10 դոլար: Եթե մեր ձայնը այդքան էժան ծախել ենք, իրավունք ունե՞նք այսօր ձայն հանելու, բողոքելու Ազգային ժողովի գործունեության դեմ: Հասկանում եմ, սիրելի հայրենակիցներ, ծանր է ձեր վիճակը, անասելի ծանր, բայց գոնե ձեր ձայնն ավելի թանկ ծախեք, թե չէ ամոթ է 10 դոլարի համար գետնով տալ մարդկային պատիվը: Հաճախ ասում են՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես հեռու եմ քաղաքականությունից, եւ այլն, եւ այլն: Անհեթեթություն է, որովհետեւ քո զբաղվել-չզբաղվելը մի գրոշ իսկ չարժե, քաղաքականությունն ինքն է քեզանով զբաղվում: Եթե ոչ արտաքին քաղաքականությունը, ապա ներքինը՝ անկասկած: Այդպես կարող էր արտահայտվել ֆրանսիացին, շվեդը, դուք ձեր մտքում էլի կարող եք թվարկել երկրներ, որտեղ իրոք կարելի է հեռու լինել քաղաքականությունից եւ հանգիստ, բարեկեցիկ կյանք վայելել: Բայց ո՛չ Հայաստանի նման երկրում: Ինչպե՞ս կարող ես հեռու լինել քաղաքականությունից, եթե վերջինս ինքն է մտնում քո տունը, ինքն է բռնում քո օձիքից: Դու հա ասա, որ գործ չունես իր հետ: Ինչպե՞ս կարող ես այս քաղաքականացված մթնոլորտում քաղաքականությունից հեռու մնալ: Երանի հնարավոր լիներ: Երանի՜: Ամեն տեղ էլ պատանիները շենքերի պատերի վրա ինչ-որ բան են գրում, «արտահայտում» են իրենց, կամ իրենց «ներկայությունն» են հաստատում: Դրանք մեծ մասամբ կամ սիրո խոստովանություն են (այսինչին գումարած այսինչ հավասար է սիրո), կամ պարզապես հայհոյանք: Բայց ահա Մոսկվայի Միր պողոտայի շենքերից մեկի պատին տեսա ընդամենը մի բառ, որի կողքից երկու տարի է, ինչ չեմ կարողանում անտարբեր անցնել: Գրված է՝ «իմա՞ստը», իհարկե՝ հարցականով: Այսքան բան, ուրիշ ոչինչ: Եթե կողքին էլի մի բառ լիներ, ենթադրենք՝ կյանքի իմա՞ստը, տպավորություն չէր թողնի, ու ես կանցնեի կողքով: Մինչդեռ իր անորոշությամբ դա շատ տարողունակ հարց է, որն անպայման մտածելու առիթ է տալիս: Հենց մի բառը՝ հարցականով: Իսկապես, ո՞րն է իմաստը... Ինձ մեծ հրճվանք է պատճառում, չտեսնված մեծ, երբ մեր հարեւանները (թեեւ, ափսոս, լավ բառ է հարեւանը) մեզ կոչում են օկուպանտներ եւ ագրեսորներ: Ականջս շոյում են այդ բառերը: Թեեւ գիտեմ, անշուշտ, գիտեմ, որ դա հերթական զրպարտություն է: Երանի այդպես լիներ: Այո, երանի մենք էլ օկուպանտ եւ ագրեսոր լինեինք: Չենք եղել ու չենք լինի, բայց գոնե մխիթարվենք, որ թշնամին մեզ այդ անուններով է կոչում, թող մի անգամ էլ մենք «օկուպանտ» ու «ագրեսոր» կոչվենք: Իսկ երբ բուն թուրքերը՝ դեմագոգիայի, ստի ու կեղծիքի վարպետները, պնդում են անընդհատ, թե ցեղասպանության հարցը պատմաբանների լուծելիք խնդիրն է, այստեղ արդեն իմ զայրույթին չափ ու սահման չկա: Սա ավելի կեղտոտ խաղ է, քան թուրքի այն ստոր սուտը, թե Դեր Զորի ճամփան բռնած աքսորյալ հայերին կառավարությունն օրապահիկ էր տալիս եւ օրվա ծախսերը հոգալու որոշ գումար: Եթե չհաշվենք վերջին տարիների ողբալի արտագաղթը, մեր ժողովրդի կեսից ավելին հայրենիքում չի ապրում, ցրված է աշխարհով մեկ: Սա տեսական կամ «գիտական» հարց չէ, սա անառարկելի, կենդանի փաստ է, տվյալ դեպքում, օրինակ, կապված թեկուզ ինձ հետ: Իմ ողջ գերդաստանը ապրում է սփյուռքում: Ի՞նչ է, սա պատմաբանների՞ հարցն է, թե՞ իմ եւ այդ սուտը հնարող թուրքի: Դա մեր երկուսի հարցն է: Դու ինձ պիտի պատասխանես, թե ես ինչու եմ ծնվել Եգիպտոսում: Դո՛ւ, այո, դո՛ւ, ոչ թե պատմաբանը ինձ պիտի պատասխան տա, թե ինչու իմ մեծ գերդաստանի գերակշռող մասն ինձ հետ չի ապրում, այլ Եգիպտոսում, Կանադայում, Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Լիբանանում... Ասա, ասա, ի՞նչ ես բերանդ ջուր առել, ի՞նչ ես պատմաբանների կողմը նայում, կարծես օգնություն հայցելով: Զարկերակող իրականության հետ ի՞նչ կապ ունի պատմաբանը: Նա ինձ կարո՞ղ է բացատրել, թե ես ինչո՞ւ ներկա չեմ եղել իմ պապիկի ու տատիկի թաղումներին, պապիկ ու տատիկ, որոնց պաշտում էի ես: Կարո՞ղ է նա ինձ բացատրել, թե ինչու երբ Կանադա գնացի պաշտոնական պատվիրակության հետ, ինձ դիմավորելու եկած Պերճ մորեղբայրս եւ Լիլի զարմուհիս չէին ճանաչում ինձ եւ գլուխ էին կոտրում, թե տասնյակ ու տասնյակ ուղեւորներից ո՛ր մեկն է իրենց հարազատը: Գուցե պատմաբա՞նն է նրանց բացատրել, որ մորեղբորս եւ իմ դեմքերի նմանությունից կարելի էր ինձ զանազանել ուղեւորների մեջ: «Պապա, նայե, նայե, աս մարդը քեզի շատ կնմանի»: Այս ճակատագրի, այս եւ հազարավոր այլ ճակատագրերի բացատրությունն ինչպե՞ս պիտի պատմաբանը տա, եթե ոչ մենք, կենդանի մարդիկ, առանց «գիտության» օգնությանը, մեր կենսագրությունների, մեր ճակատագրերի, մեր չմարող հիշողության, մեր ոչ հեռու անցյալի օգնությամբ: Ռուսաստա՞ն, թե՞ Արեւմուտք: Եթե ասեմ, որ այս հարցի ստույգ պատասխանը գիտեմ՝ սուտ կլինի: Բայց եւ այնպես, ուզում եմ մի հարց տալ. այդ ի՞նչ դաշինք է Ռուսաստանի հետ, այդ ի՞նչ բարեկամություն է, եթե այդ մասին գիտե ողջ հայ ժողովուրդը, իսկ Ռուսիո ժողովուրդը հիմնականում անտեղյակ է, ղեկավարությունը գիտե միայն: Այդպիսի բարեկամությո՞ւն կլինի, եթե մենք էլ կովկասյան ազգության դեմքեր ենք (բառացի թարգմանությամբ), այսինքն՝ թուրքը, չեչենը, չերքեզը եւ մենք նույնն ենք նրանց համար, էլ ի՞նչ բարեկամություն: Երեւի մենք էլ ենք մեղավոր: Թույլ չպետք է տանք ռուսին մտածելու, թե հայը ուրիշ ելք չունի, պիտի ռուսի պոչից բռնած ապրի: Պետք է անընդհատ հիշեցնել նրանց, թե որքան են դավաճանել մեզ, սկսած՝ 15 թվականից, Արեւմտյան Հայաստանը, Ղարաբաղն ու Նախիջեւանը թուրքին նվիրելուց մինչեւ «կոլցո» տխրահռչակ օպերացիան: Պիտի նրանք համոզվեն, որ մենք ընտրություն ունենք, եւ եթե այդ ընտրությունը հիմնականում կանգ է առնում Ռուսիո վրա, ապա ռուսները պետք է գնահատեն դա եւ ոչ թե ընդունեն որպես ճակատագրական անխուսափելիություն մեր կողմից: Գիտեք, չէ՞, որ բնության մեջ խոշոր կենդանիներ կան, որոնք փոքրերի օգնության կարիքն ունեն: Այնպես որ, ոչինչ միակողմանի չէ: Թող հիշեն, որ մենք նրանց Այվազովսկի ենք նվիրել, Սուվորով (Մանուկովայի որդին), Վախթանգով, Նեմիրովիչ-Դանչենկո-հայուհու զավակ), կարելի է էլի անուններ հիշատակել: Քի՞չ է փոքրաթիվ մի ժողովրդի համար: Ձրիակեր չենք եղել: Մեր պարտքը վճարել ենք ոչ միայն գույքի դիմաց: Դոստոեւսկին մի առիթով ասել է, որ երբ գա Ահեղ Դատաստանի ժամը եւ հանդերձյալ աշխարհում իրեն հարցնեն, թե ի՞նչ հասկացար այն մյուս աշխարհից, որտեղ ապրում էիր մինչեւ հիմա, ինքը հարց տվողին կմեկնի Սերվանտեսի «Դոն Քիշոտ» վեպը: Ուշադրություն դարձրեք, հենց վե՛պ եւ ոչ թե փիլիսոփայական թեկուզ փայլուն մի աշխատություն: Ես մեր հայրենակիցներին երկար կյանք եմ մաղթում, բայց երբ ժամանակը գա, խորհուրդ կտայի իրենց հետ վերցնել մեր գրականության երեք անմահ ու դրա համար էլ՝ խիստ արդիական գործեր. Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», Երվանդ Օտյանի «Փանջունին» եւ Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը»: Անչափ հետաքրքրական է, որ Դոստոեւսկուց շատ ու շատ տարիներ անց, 2004 թվականին, աշխարհի 50 երկրներից հավաքվել են հարյուր ամենաերեւելի գրողները՝ որոշելու համար, թե որն է բոլոր ժամանակների լավագույն վեպը: Զարմանալի զուգադիպությամբ նրանք էլ քվեարկել են «Դոն Քիշոտի» օգտին: Մնացած մեծերին դասակարգել են հետեւյալ հերթականությամբ. Մարսել Պրուստ, Հոմերոս, Տոլստոյ, Դոստոեւսկի, Կաֆկա, Ֆոլկներ: Եթե հրաշքով իմ կարծիքը հարցնեին, ես կավելացնեի գիտե՞ք ում եւ որ գործը՝ Հովհաննես Թումանյանի հանճարեղ մի քառյակը, ոչ թե 400 էջանոց վեպ, այլ ընդամենը չորս տող. - Երազումս մի մաքի Եկավ մոտս հարցմունքի. Աստված օրհնի քո որդուն, Ո՞նց էր համը իմ ձագի: Այսպիսի անհատակ ցավ, այսպիսի ողբ, տիեզերական ողբ, այն էլ՝ արտահայտված նման «հանգիստ», փափուկ տոներով, նույնիսկ՝ մի քիչ «ամոթխած», նույնիսկ այսքան «քաղաքավարի», դրա համար էլ՝ ցնցող, իր վշտի մեջ խենթացնող, ես ոչ լսել եմ, ոչ կարդացել: Աստված օրհնի քո որդուն, ոնց էր համը իմ ձագի... Նույն Դոստոեւսկին ասել է, որ ճշմարտությունը բարձր է Նեկրասովից, բարձր է նունիսկ Պուշկինից (իսկ Պուշկինից մեծ սրբություն չկա ռուսների համար), բարձր է ժողովրդից, ամեն ինչից, դրա համար էլ պետք է անընդհատ փնտրել այն: Ուրեմն, ըստ ձեւական տրամաբանության, քանի որ մեր երկրում ճշմարտությունը հարգի չէ, Նեկրասովից, Պուշկինից եւ ժողովրդից բարձր ոչինչ չկա: Ճիշտ է, սեւ հումոր ստացվեց, բայց ես ի՞նչ մեղք ունեմ: P.S. Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը, ի տարբերություն մերոնց, ուղիղ թիրախին է խփել՝ «եթե դուք ճշմարտությունն եք ասում, իմացեք, որ հանրապետությունը փրկված է»: Ի՞նչ անենք, մենք էլ չփրկե՞նք մեր հանրապետությունը: Եթե ասեմ, որ հրապարակախոսական հոդված չեմ սիրում գրել, գուցե կոկետություն համարեք: Բացատրեմ: Գրում եմ այն ժամանակ, երբ մեջս կուտակվում-կուտակվում են մտահոգություներն ու դժգոհությունները եւ պոռթկալու անհրաժեշտություն է ծագում: Իսկ ի՞նչ հաճելի բան կա դրանում: Երանի չէ՞, որ այդպիսի առիթներ չլինեն: Անցյալ տարին՝ 2004 թվականը, ինձ եւ շատերի համար սկսվեց ոչ թե հունվարի մեկից, այլ ապրիլի 12-ից, ամոթալի մի տարեթիվ մեր նորօրյա պատմության մեջ: Այո, շատ բան կա գրելու մեր ներքին կյանքի մասին, մայիսի 12-ի, հունիսի 12-ի, հոկտեմբերի 12-ի, բոլոր տասներկուսների մասին, շատ ու շատ բան, բայց ես ուզում եմ օգնության կանչել հրաշալի բանաստեղծ եւ իմաստուն մի մարդու՝ Համո Սահյանին, որն իմ փոխարեն կասի այն ամենը, ինչ ես չկարողացա կամ պարզապես հոգնեցի: Թեեւ հոգնելու իրավունք մեզնից ոչ ոք չունի: «Թագավորը զոհ եղավ՝ երկիր, ժողովուրդ, կունենա, չեղավ՝ ունեցածը աթոռ է»: ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ
-
ԿՑԿՏՈՒՐ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ AZG Armenian Daily #167, 17/09/2005 http://www.azg.am/?lang=AR&num=2005091711 67 տարիներ ձգվող իմ կյանքում ես կարծես ինչ-որ բաների հասել եմ, բողոքելու տեղ ունեմ թեեւ (ո՞վ չունի), բայց, փառք Աստծո, ոչ այնքան շատ: Կամ հիմա է թվում ինձ, որ դրանք այնքան էլ շատ չեն: Բայց... Գիտե՞ք ինչ ծանր բան է մեծանալ առանց պապիկների, տատիկների, մորեղբայրների, հորեղբայրների, հորաքույրների, զարմիկների, զարմուհիների... Չէ՞ որ ես այդ բոլորն ունեցել եմ, հիմա էլ մասամբ ունեմ: Այս «որբությունը» համարյա զրոյի է հասցնում այն «ինչ-որ բաները», որոնց իբր հասել եմ ես իմ կյանքում: 48-ին մեզ հետ Խորհրդային երկիր հայրենադարձվեցին միայն հորաքրոջս եւ հորեղբորս ընտանիքները: Սոսո Ջուղաշվիլին ինձ հորեղբորից էլ զրկեց՝ նրան իր ընտանիքի հետ միասին աքսորելով Ալթայի երկրամաս: Սուրբ մարդիկ էին Կարապետ հորեղբայրս ու նրա աննման կինը՝ Էժենին: Երբ հայ չեկիստները եկել են նրանց թուրքավարի քշելու, միամիտ Էժենի թանթս ուզեցել է նրանց սուրճ հյուրասիրել: «Սուրճը շաքարո՞վ կխմեք, թե՞ առանց շաքարի...» Այս սուրբ միամտության ֆոնի վրա, պատկերացնում եք, չէ՞, որքան է ընդգծվում բոլշեւիկների մարդակեր էությունը, որը հետագայում այսպես նրբակիրթ ձեւակերպվեց ՝ անհատի պաշտամունք: Ընդամենը: Այո, ես մեծացել եմ համարյա առանց ազգականների, միայն հորաքրոջս ընտանիքի հետ: Հայրենադարձի տիպիկ ճակատագիր: Աքսորյալները վերադարձան ու, բնականաբար, արտագաղթեցին: Մերոնք՝ նույնպես: Հետագայում, տարբեր տարիներին իմ մեծ գերադաստանի բոլոր անդամներին էլ տեսել եմ, բայց զբոսաշրջիկի կարգավիճակով, մի քանի օրով: Կարոտը խեղդել է բոլորիս, բարդույթներ է ծնել մեր մեջ, չէր կարող չծնել: Ոչ մի հայաստանցի չի հասկանա մեզ: Այս դեպքում՝ բարեբախտաբար: Իմիջիայլոց, մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ինչու աքսորեցին հորեղբորս բազմանդամ ընտանիքին: Հորեղբայրս նպարեղենի խանութ ուներ Ալեքսանդրիայում, իրենց բնակելի շենքի առաջին հարկում: Հիմնական երթուղին էր տնից-խանութ, խանութից-տուն, այսինքն՝ առաջին հարկից երրորդ հարկ, երրորդից՝ առաջին: Այդ հարկերի միջեւ քաղաքականություն չկար: Իսկ հայրս ռամկավար կուսակցության ակտիվիստ էր, խորհրդային կարգերի ջերմ պաշտպան, ի՞նչ պակաս պատճառ էր նրան ձերբակալելու համար, չէ՞ որ հենց այդպիսի հավատարիմ մարդկանց էին ձերբակալում եւ լա՛վ էին անում, ճիշտ էին անում, այսինքն ուզում էին ասել՝ բա մեզ նման տականքներին կարելի՞ է հավատալ, թե որ այդքան միամիտ եք, որ հավատացել եք, գնացեք փտեք սիբիրներում՝ որպես դյուրահավատության պատիժ: Սոսոն, որը ըստ դպրոցում սովորած իմ երգի, «մեծացավ, Ստալին դարձավ, փրկություն բե-րե՜-ե՜ց ամբողջ աշխարհին», բարեբախտաբար, ի վերջո մեռավ (մեղա քեզ, Տեր, մեղա, կյանքումս առաջին անգամ եմ նման բան գրում, «մահ» եւ «բարեբախտություն» բառերը միասին օգտագործում), եւ աքսորյալները վերադարձան: Ասացին, որ անտառ էինք կտրում, տաշեղներ թռան: Բա էլ անտառը ոնց են կտրում: Առանց տաշեղներ թռչելու կլինի՞: Ասացի, որ հայաստանցին հայրենադարձերից շատերի «որբությունը» չի հասկանա: Շատ լավ էլ կհասկանա: Բայց ոչ երեկ, այլ այսօր, երբ երեք ընտանիքներից մեկի երեխաները կամ ամուսինները Հայաստանում չեն, գնացել են բախտ որոնելու, չեն լքել հայրենիքը, չէ՛, հայրենիքն է դուրս մղել նրանց, ազատ-անկախը... Սխա՛լ ես, Զեյթունցյան, խորապես սխալ: Դու չե՞ս ասել ու գրել, որ անկախությունը բացարձակ արժեք է, քննարկման ոչ ենթակա, մանավանդ՝ անսակարկելի, անկախությունը մեծագույն երջանկություն է մարդու եւ ազգի համար: Դու չե՞ս ասել, որ կա անձնական երջանկություն եւ համազգային երջանկություն, եւ որ անձնական երջանկությունը մեզ նման փոքրաթիվ ժողովրդի համար ոչինչ է համազգայինի կողքին: Ուրեմն, անկախությունը մեղավոր չէ, մեղավոր են այն մարդիկ, որոնց ձեռքն ընկավ մեր դարավոր երազանքը, ապիկար մարդկանց մի ստվար խումբ ստորաբար խաբեց ժողովրդին, այնպես վարպետորեն նրա մեջքը ծռեց, որ կարոտախտ ծնվեց, պատկերացնո՞ւմ եք, ոչ անկախ Հայաստանի համար: Չէ՛, չէ՛, պատկերացնո՞ւմ եք, անկախ երկրում ապրես եւ կարոտես քո ոչ անկախ տարիները: Մի՞թե սա ներելու բան է: Աններելի է ոչ թե կարոտողի համար, այլ կարոտեցնողի՛: Հայաստանում բուն դրեց բարոյականության դեֆիցիտը, հայ մարդը դարձավ անպաշտպան, մինչեւ այսօր էլ մնում է այդպիսին, որովհետեւ օրենքը, ինչպես սովետի օրոք, մնաց սոսկ թղթի վրա: Իսկ մի երկրում, որտեղ չի գործում օրենքը, բարոյականություն չի կարող գոյություն ունենալ: Ծվատեցին Հայաստանը, ատամներով, եղունգներով, ով ինչ կարողացավ՝ փախցրեց, անխղճորեն կոխկրտելով իր հայրենակցին: Բարոյականության դեֆիցիտը ծնեց, չէր կարող չծնել հայրենասիրության դեֆիցիտ: Երկիրն այսպես եւ այսքան կողոպտել կարող են միայն ազգություն չունեցող մարդիկ: Իմացա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խաչակրաց արշավանքների մասին գիրք է գրում, կամ գրել է արդեն: Այսինքն՝ զբաղված է պատմությամբ, այսինքն՝ զբաղված է կեղծ գիտությամբ: Չեմ հասկանում, ի՞նչ հաճույք է ստանում, զբաղվելով մի գործով, որ նա միշտ կեղծ է համարել: Ես չեմ բացառում, որ ազատ մարդը, ազատ մտավորականը կարող է ասել, որ պատմությունը կեղծ գիտություն է, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, եւ նույնիսկ, ոչ ավելի, ոչ պակաս՝ ֆաշիզմ, ի՞նչ կա որ, կարող է նման էքսցենտրիկ բաներ ասել, դրա համար էլ ազատ մտավորական է կոչվում... Բայց երկրի ղեկավարը, երկրի առաջին դեմքը, որի ուրբաթախոս բերանից ելած ամեն բառին քաղցի ու ցրտի մատնված ժողովուրդն սպասում էր անհամբերությամբ (իսկ նա ամեն Նոր տարուն ասում էր՝ այս տարի ավելի վատ կլինի), ինչպե՞ս կարող էր չհասկանալ, որ այն, ինչ «ինքնատիպ» է (օրիգինալ) ազատ մտավորականի համար, տարվա բոլոր եղանակներին հակացուցական է երկրի ղեկավարին: (Հարկ եմ համարում ավելացնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, առավել, քան վստահ եմ, արժեքավոր գիրք է գրել եւ դրանով իսկ ժխտել իր էքսցենտրիկ «տեսությունը»): Երկրի ղեկավարը կամ «թագավորը» ինչպե՞ս կարող էր սառը-սառը ասել իր ժողովրդին՝ եթե վատ եք ապրում, պարտք վերցրեք իրարից... Ինչպե՞ս կարող էր հայտարարել, որ եթե ժողովուրդը շատ խնդրի, ես կհամաձայնեմ նորից իշխանության գալ. ի՞նչ է՝ չգիտե՞ր, թե ժողովուրդն ինչ է մտածում իր մասին: Ի՞նչ խղճով, ինչպե՞ս կարողացավ սեպ խրել Հայաստանի եւ «նարինջ ուտող» սփյուռքի միջեւ, դասական կուսակցությունը հայտարարել օրենքից դուրս... Ինչո՞ւ, ինչո՞ւ ոչ պրիմիտիվ գիտաշխատողն այսքան պրիմիտիվ սխալներ թույլ տվեց: Որովհետեւ մատենադարանի գիտաշխատողի խելքը եւ երկրի գերագույն ղեկավարի խելքը, ինչպե՞ս ասեմ, շատ տարբեր են իրարից: Հարցը լավի ու վատի մասին չէ, այլ տեսակի տարբերության: Մեխանիկական «տեղափոխումը» մի գլխից մյուսը, իսկ դա տեղի ունեցավ մեր աչքերի առաջ, լավ բանի չի հասցնի երբեք: Դրա համար էլ մատենադարան լինի, գրողների միություն, թե գիտությունների ակադեմիա, հետեւանքը նույնն է: Ուռա՜, այս մի քանի օրը ես իմացա, որ չքավոր եմ: Ռադիոընդունիչից իմ ականջին ասացին, որ չքավորության սահմանը 12 հազար դրամն է: Իմ թոշակն էլ հենց այդքան է: Եթե հաշվենք, որ կինս թոշակ չի ստանում դեռ, ուրեմն իմ 12-ը կիսվում է վեց-վեցի: Բոլոր նրանց, ովքեր համակրում կամ սիրում են ինձ, ուզում եմ անմիջապես հանգստացնել, որ ես պետության տված ողորմությամբ չեմ ապրում: Խելքս, փառք Աստծո, դեռ գործում է, դեռ կարողանում եմ վաստակել հանապազօրյա հացս: Բայց դա պետության գործը չէ, գուցե ես ստեղծագործական խոր ճգնաժամի մեջ եմ, գուցե առողջությունս թույլ չի տալիս: Պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացու բարեկեցիկ ծերությունը: Չի՞ կարողանում: Բայց եթե կարողանում է հանդուրժել գանձագողերի, զանազան-զարմանազան ավազակների, մաֆիոզների, կոռումպացվածների, կաշառակերների գոյությունը, թող սա էլ կարողանա: Ինչո՞ւ մեկը կարողանում է, մյուսը՝ ոչ: Ո՞ւմ է պետք այն պետությունը, որ չի կերակրում իր քաղաքացիներին (ծիծաղելի աշխատավարձեր, ողբալի թոշակներ), ձմռանը չի տաքացնում իր ժողովրդին (էլեկտրականության կատաղի գները, բնակարանները գազաֆիկացնելու ահռելի գումարները), չի բուժում իր հիվանդներին (բուժման վայրենի ծախսերը)... Էլ ի՞նչ չի անում: Իսկ ի՞նչ է անում ընդհանրապես: Ապահովում է երկրի տնտեսական աճը, որը մեր տները երբեք չի մտնում: Ազգային ժողովի անդամների աշխատավարձը կարծեմ 400 դոլար է: Իմ թոշակը՝ 20: Ընդունում եմ, որ Ազգային ժողովի 131 անդամներից 31-ը արժանի մարդիկ են, թեեւ ո՞վ է այդ 31-ը՝ չգիտեմ... Խոսքս մնացած 100-ի մասին է: Որ այդ 100-ը ինձնից ու քեզնից քսան անգամ արժանի մարդիկ են, անգամ խելացի, քսան անգամ օգտակար մեր երկրի համար, այսինքն՝ 400 դոլարանոց, մի րոպե անգամ չեմ կասկածում: Բայց որ ինձանից ու քեզանից լավ են 15 անգամ, մի փոքր կասկած է ծնում իմ մեջ: Արդյո՞ք: Բայց լավ, եթե համարում են, որ տասնհինգ անգամ լավ են մեզանից, այսինքն 300 դոլարանոց են, մի կերպ ընդունում եմ եւ համաձայնում, ի՞նչ իմանաս, գուցե այդպես է: Բայց որ ինձանից ու քեզանից լավ են 20 անգամ (քսա՜ն), չէ, թույլ տվեք կտրականապես չհամաձայնել, ոչ էլ փորձեք ինձ հակառակը համոզել: Ինձանից ու քեզանից 20 անգամ արժանի մարդ այդ հարյուրի մեջ չկա, 10 անգամ կա, 15 անգամ չկա, 20, չկա ու չկա: Ամոթ է, այս ի՞նչ եք անում: Ստեղծել եք մեծ գլխով եւ փոքր մարմնով մի երկիր, կամ հսկա մարմնով եւ փոքր գլխով աննորմալ մի տարածք, որին վայել չէ երկիր կոչելը: Այսինքն, ի՞նչ երկիր, ասել եմ ու նորից կասեմ, որ երկիրը վաղուց խլել են մեզնից եւ մեզ թողել հոգեւոր Հայաստանի տեսլականը: Մտավորականներից ոմանք ասում են, որ Ամերիկայում երկու հարյուր տարի առաջ նույն երեւույթներն են եղել, ի՞նչ է, կաշառք չի՞ եղել, կողոպուտ չի՞ եղել, սպանությո՞ւն, անարդարություննե՞ր ու... այսպես շարում են իրար ետեւից: Եթե Ամերիկայում եղել են ու չենք զարմանում, հապա ինչո՞ւ ենք զարմանում Հայաստանի դեպքում: Կատարյալ անհեթեթություն, անշնորհք փորձ «բացատրելու» եւ որ ավելի վատ է՝ արդարացնելու այսօրվա մեր ցավերը: Ամերիկայում այդ բոլոր հանցագործներից ո՞ր մեկն էր գիտակցում, որ իր արածը բարոյական ու քրեական հանցանք է, նրանք համարել են, որ այդ վիճակը իրենց կյանքի նորմալ բնույթն է, որ այդպես էլ պետք է լիներ, հապա ինչպե՞ս լիներ այլ կերպ, մարդիկ եկել էին բախտ որոնելու, մեծ մասամբ՝ բախտախնդիրներ, եւ ուզում եք, որ բարոյական նորմե՞ր գոյություն ունենային այնտեղ: Գուցե նաեւ կարծում եք, թե նրանք գտե՞լ էին բանաձեւը, որ իրենք ապրում են կապիտալի կուտակման նախնական շրջանում: Ուրեմն, նրանք անում էին, նրանք չգիտեին: Իսկ մե՞նք: Մենք անում ենք, մենք գիտենք: Գիտենք, իհարկե, գիտենք, եթե Ամերիկայի օրինակին ենք դիմում որպես արդարացում: Ուրեմն մենք անում ենք՝ հասկանալով: Սա է այս խեղճուկրակ համեմատության «փոքրիկ» տարբերությունը: Թե ինչո՞ւ Գինեսի գիրքը հազվադեպ է Հայաստանին անդրադառնում, ինձ համար մնում է անհասկանալի: Ի՞նչ պակաս ռեկորդ է մեր շրջաններից մեկի ջրմուղի կառավարչի կարծիքը իր պետի հասցեին՝ «Աստվածների մասին չեն խոսում»: Լսե՞լ եք «Իրավունք» թերթում բերված այս «կարծիքին» հավասար քծնանք, քծնանքի նման փայլատակում: Չէ, սա իրոք ռեկորդային քծնություն է, որ կյանքումս չեմ լսել եւ հույս ունեմ այլեւս չլսել: Ինձ ոմանք հանդիմանանքով հարցնում են, թե ինչո՞ւ չեմ կարդացել մեր սահմանադրությունը եւ ինչո՞ւ տեղյակ չեմ, թե ինչ փոփոխություններ կան վերամշակված տարբերակում: Նախ, եթե Վենետիկի ուսմասվարի դիտողություններից ու պահանջներից հետո վերափոխված սահմանադրության նախագծով այսքան ոգեւորված է իշխանությունը, ակամա հարց է ծագում. ի՞նչ է, ձեր խելքը չի՞ կտրում, պիտի անպայման ուսմասվա՞րն ասեր, ինչո՞ւ ինքներդ նախօրոք չարեցիք, ստիպեցին, եւ դուք նո՞ր գլխի ընկաք, թե ինչն է լավ եւ ինչն է վատ: Օրինակ, չգիտեի՞ք, որ դատավորը պետք է անկախ լինի, հիմա՞ իմացաք: Չգիտեի՞ք, որ ընտրությունները պետք է ազնիվ անցնեն, առանց հայկական «մենթալիտետի»... Եթե սահմանադրության առաջին իսկ էջում գրված է, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է, եթե քիչ հետո էլ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, էլ ինչո՞ւ կարդամ, ինչո՞ւ շարունակեմ: Եթե ինձ այս աստիճան չեն հարգում եւ ստում են օրը ցերեկով, ե՞ս ինչու կորցնեմ տարրական հարգանքն իմ նկատմամբ: Անցյալ տարի Ապարանում տեղի ունեցան ընտրություններ՝ Ազգային ժողովի թափուր տեղի համար: Մի թեկնածուին պաշտպանում էր հանրապետության դատախազը, մյուսին՝ Ազգային ժողովի նախագահը: Այդ հակասությունը կարող էր մեծ ձնեգունդ դառնալ, եթե չմիջամտեր երկրի ղեկավարը: Չեմ հիշում՝ ո՞ւմ օգտին, եւ դա էական էլ չէ: Այդպես էր, չէ՞, հիշողությունս հո չի՞ դավաճանում: Այդպե՛ս էր, այդպե՛ս:
-
Почитайте вот это: http://www.azg.am/?lang=AR&num=2005091726
-
(sharunakutyun) Հետաքրքրական է, ապրող ու ստեղծագործող քանի՞ նկարչի պատկերասրահ կա Երեւանում, որ պատկանի գործող, ապրող նկարչի եւ ոչ թե որեւէ գործարարի կամ սփյուռքից բարերարի: Չգիտեմ: Գուցե կա, բայց Երեւանի փողոցներով քայլելիս՝ մի բան շատ պարզ է երեւում. մենք լա՜վ հաց տվող ժողովուրդ ենք: Ու մեր փորապաշտ անցյալի խորշակյալ փառքերը հին մատյաններում կամ հողե բլուրներին մի փնտրեք: Դրանք մեր աչքի առաջ են՝ ողջ երկրի իրական տարածքով: Մեր փորապաշտ անցյալի խորշակյալ փառքը անվաստակ հացին, արդեն, ցավոք, սովորած մեր ժողովրդի թշվառության մեջ է, հաց ու անցյալ չունեցած մեր անժողովուրդ արքաների շվայտ ցոփության, երկրի հիմքերը խարխլող ու գորշ խխունջի կյանքով ապրող քանքարազուրկ մտավորականների հաճոյակատար տեսլականի մեջ: Այլեւս քանի՞ սերունդ, ի՞նչ խոհ ու գաղափար, ո՞ր անձնազոհ ոգին է ի զորու փակել մեր անասնական ախորժակն ու փրկել քաղաքը քաղցկեղի պես խժռող սուփրա-սեղանի վայրագ շրջափակումից: Լսե՞լ եք օպերան խեղդամահ անող սրճարան-ռեստորանից հնչող դհոլ-նաղարայի դեղին շախն ու չե՞ք փոխել ձեր ազգանունը: Կեցցե՛ք: Բայց հավատա, իմ քաղաք: Մի օր դուրս կգա ջրհորից դոֆինը նաիրական, իբրեւ աստղային մի ջահ ու կլուսավորի քո մշտահոլով ընթացքի Ոգեղեն ճանապարհը: Այդպես եղել է: Այլ ճանապարհ դու չունես: Մենք էլ քեզ հետ: Պրահայում կազմակերպված հայկական համայնք չկա: Տարիներ առաջ այդ փորձը ձախողվեց ու կառույցը չկայացավ: Մնաց միայն կիրակնօրյա դպրոցը, որ շարունակում է գործել բացառապես ուսուցչական կազմի անանձնական նվիրումի շնորհիվ: Ու չկան դիպուկ բառեր, քան անկեղծ խոնարհումը նրանց վաստակի առաջ: Այս տարվա Եղեռնի 90-ամյակի ոգեկոչության արարողությունը, որ միավորել էր Չեխիայի ողջ հայությանը, կազմակերպվեց ու անցկացվեց Պրահա գաղթած հայ նկարիչ Տիգրան Աբրահամյանի ջանքերով: Տիգրանը չեխական մշակութային շրջանակներում էլ բարձր համարում ունեցող արվեստագետ է: Ու չէր խանգարի, որ մեր երկիրը այսպիսի մտավորականի վստահեր համայնք առաջնորդելու չարքաշ ու բնավ ոչ երբեք նյութական շահ ակնկալող գործը: Չեմ սխալվել: Մեր նկարիչները Հավելակում են: Հովիկ Մուրադյանն ու Սարգիս Զաքարյանն են այստեղ: Երեխաներին տարել են հայկական դպրոց, նկարները բերել շուկա: Հովիկը նոր է վերադարձել Բելգիայում բացված իր անհատական ցուցահանդեսից: Մշտական գնորդներ ունի՝ հավաքածուների տերեր Անգլիայից ու Ամերիկայից: Մի քանի տարի առաջ Տիգրան Սուքիասյանի ու Արմեն Կարապետյանի հետ պատկերասրահ բացեցին: Հիմա ամեն մեկը մտադիր է առանձնանալ: Արմենի մոտ չեմ եղել, բայց նրա, Մուրազի ու Հարութի հրաշալի աշխատանքները տեսել եմ «Ազատություն» ռադիոկայանի ընդարձակ սրահում՝ ռադիոյի հիմնադրման 50-ամյակին նվիրված ցուցահանդեսում: Երեքն էլ տունուտեղով, ապահով, իրենց ջինջ ու մաքրամաքուր արվեստի պարզությամբ Պրահայի հզոր առօրյայի մի մասնիկն են դարձել: Հավելակը շարունակվում է Ֆանտաններով: Բառը չի թարգմանվում, ինչպես մեզ մոտ՝ Կազիրյոկը: Այստեղ են հիմնականում հավաքվում նկարիչները: Այստեղ էլ հանդիպում եմ Պրահա գաղթած հայ նկարիչ Տիգրան Սուքիասյանի կնոջը՝ Սեդային: Ամուսնու նկարներն է բերել շուկա: Տիգրանի գործերի մասին Սեդան ավելի շատ գիտի, քան Տիգրանն ինքը: Առհասարակ Պրահա գաղթած հայ նկարիչների կանայք ինքնամոռաց նվիրյալներ են՝ իրենց ամուսիններին օգնում են նկարելիս, ցուցադրվելիս, վաճառքի, պատկերասրահներ պահելու հարցում: Տիգրանն ու Սեդան տունուտեղ, ամեն ինչ ունեն: Անցյալ տարի կրտսեր աղջկան են կորցրել ու Չեխիայի հողը սրբացել է նրանց համար: Համբուրգի վերականգնողական կենտրոնի տնօրենությունը, որպես հոգեկան թերապիայի միջոց, իր հիվանդների մի մասին, երաժշտության հետ զուգահեռ, առաջարկել է Տիգրան Սուքիասյանի նկարները: Այդ կենտրոնն է 1992թ. բացել նկարչի անհատական առաջին ցուցահանդեսը Բեռլինում, այս տարի աշնանը հաջորդ ցուցահանդեսը կբացվի Համբուրգում: Հունիսյան կապույտ, ճախրուն շաբաթ օր է: Ֆանտանների մոտ արդեն հավաքվել են տասը տարի առաջ Հայաստանից Պրահա գաղթած մեր նկարիչները: Բոլորն են այստեղ. մի մասը բերել է նկարներ վաճառելու, մի մասն էլ՝ հենց էնպես, իրար տեսնելու, երկու բառ փոխանակելու: Ահա Մուրազ Մարտիրոսյանը՝ նկարիչների շրջանում առանձնակի հարգանք վայելող մի արվեստագետ. անցյալ տարի արու զավակ ունեցավ: Գոռ Ավետիսյանը՝ անխախտ կենտրոնի իր կայուն պարտականությամբ: Կողքին Հարություն Հովհաննիսյանը՝ միշտ խաղաղ ու սրտաբաց ժպիտով: Մարիամ ու Հրայր Ղարիբյանները. Մարիամը նկարելուց բացի հայկական ասեղնագործության հազվագյուտ տեսակներին է տիրապետում: Նայում եմ նրանց քրոջական լռիկ ափսոսանքով. հետին մի ցավ, մարած մի հուշ, սանձել է օրերիս նահանջը, դեմ առել կոկորդիս, սեղմում է: Ինչու ենք մենք այսքան անփույթ մեր տաղանդավոր զավակների հանդեպ: Ստեղծարար գերության դատապարտված, տաղանդավոր այս մարդիկ, ավաղ, այսպես մանրակրկիտ ու սիրով պիտի ապրեին մեր երկրում, առաջ պիտի մղեին մեր երկրի ընթացքն ու կասեցնեին ավանդակորույս փորձությունների հողմին հանձնված մեր փոքրիկ Հայրենիքի այսօրվա հոգեվարքը: Քանի՜ քանի՜սն են այսպես դեգերում, բախտ փնտրում դրսերում, ոչ ոք չգիտի: Հայրենիքում էլ ստույգ չգիտեն: Տասը տարի է անցել: Հայրենիքը երբեւէ չի մտահոգվել իր անտունիների ճակատագրով: Պրահա այցելող մեր պետական պաշտոնյաները հանդիպում են մութ գործարքներով ապրող հայ հեղինակություններին: Չեխիա գաղթած հայ նկարիչներն անտեսված են. եվրոպահայերի ամենամյա աղմուկներին չեն հրավիրվում, համաշխարհային հայերի ֆորումի շրջանակներին չեն սազում, հայաստանյան մշակութային տարփողված միջոցառումներից դուրս են: Մինչդեռ նրանք հոգու հազար թելերով դեռ կապված են հայրենի հողին. նրանց զավակները եվրոպաներում կրթված ու մեծացած, մեր երկրի վաղվա հունձքն են, չվտանգենք մեր ցեղային ապագան: Տե՛ր կանգնենք մեր նշխարներին, փրկե՛նք մեր բերրի հունդերն օտար դաշտերից, լինե՛նք սերմնահավաքը մեր արժեքների: Ուշքի գանք: Այս մարդիկ այստեղ արդեն գերեզմաններ ունեն, տուն են կառուցում, սրանք էլ մի օր կհոգնեն ու Հայրենիքին պիտանի լինելու ցանկությունը կմարի: Տարածությունն ու ժամանակը բուժում են վերքը. դա գոնե ես լավ գիտեմ: Ետ բերենք մեր զավակներին, քանի դեռ ուշ չէ, վերադարձնենք սեփական երկրում արժանապատիվ ու ապահով ապրելու նրանց բնիկ ու բնական իրավունքը: Ղարաբաղը ետ բերեց Ոգին, Գաղափարը, այլ ոչ երբեք թնդանոթը: Ոգին, Գաղափարն է երկիր-պետության գոյության, առաջընթացի ու անանջատ միասնականության անբեկանելի շարժիչը: Չկա հոգեւոր Հայրենիք՝ չկա Հայաստան ու Արցախ: Հնչեցնենք, ուրեմն, զանգերն ահազանգի զանգով ու տաղանդների զորակոչ հայտարարենք դեպի Հայրենիք՝ քանի դեռ ուշ չէ: Ինչպես արեց Ալեքսանդր Մյասնիկյանը ժամանակին: Չմարենք հույսի վերջին կանթեղը մեր հոգու մեջ ու չբոցավառենք մեր հոգեվարքի խարույկը: n ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
-
ՄԻ ԲՈՑԱՎԱՌԵՔ ՀՈԳԵՎԱՐՔԻ ԽԱՐՈՒՅԿԸ AZG Armenian Daily #167, 17/09/2005 http://www.azg.am/?lang=AR&num=2005091716 Պրահայում հայ նկարիչների շատ հետաքրքրական ու շնորհալի մի բույլ է ապրում: Նորանկախ Հայաստանից արտագաղթել են Խորհրդային Միության փլուզումից, Արցախյան պատերազմից հետո, երբ նորանկախ երկրի տոնելի մակընթացության մեջ անլուրջ զբաղմունք համարվեց մշակույթը: Պրահան փարատեց ցրտի ու անպետքության տագնապները, տանիք ու ապահովություն շնորհեց եւ փռելով տարփալից հմայքները՝ հեշտ կյանքի պատրանք խոստացավ: Ընդամենը: Աշխարհի հեգ ճամփեքին մի ոտնաչափ հանգրվան գտնելը դեռ կայուն կյանքի նշան չէ: Որքան էլ փրկության դուռ նկատվի Եվրոպան կամ հեռվի բախտ, երկինքն այստեղ ոսկի անձրեւներ չի բերում բնավ: Եվրոպայի դուռը վեհանձնորեն բաց, բայց սիրտը փակ է օտարի առաջ: Որքան էլ ճակատագրի անդարձ ուղիները հմայեն ու հեքիաթ խոստանան, միեւնույն է, Եվրոպան երջանիկ դրախտ է միայն բնիկների համար: Նկարիչներին, սակայն, հացի խնդիրը չէ միայն, որ բերել է Պրահա: Այլ՝ մշակութային անկումից փրկվելու, իրենց կոչումին ծառայելու սրբազան առաքելությունը: Արժեքների ներդաշնակության մեջ գնահատվելու, ինքնաբացահայտման կենսատու միջավայր գտնելու փնտրտուքը: Եվ ինչու չէ, անգաղափար աղքատությունը մերժելու միանգամայն վայել մղումը: Պրահա գաղթած հայ նկարիչները բացառիկ տաղանդավոր մարդիկ են՝ յուրաքանչյուրը տարբեր ու առանձին, բազմաշերտ ու բազմաշխարհ, կարող մտքով ու ձեռքի շնորհքով օժտված: Նույն սերնդի մարդիկ են, Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ, մասամբ՝ համակուրսեցիներ: Շատերն աշակերտել են նույն ուսուցչին: Սկզբում իրենք են եկել, հետո բերել են ընտանիքները: Ցուցադրվում են, վաճառվում, Հայաստանի իրենց կարոտ հարազատներին են օգնում, ինչն ամեն գաղթականի չգրված քաշելիքն է, հոգու պարտք՝ եկեղեցի գնալու պես հարատեւ, հաղորդության պես ընդունելի: Պրահան հայ նկարիչներին համոզեց, որ հոգու, ստեղծարար մտքի ու սիրո այն ահռելի պաշարը, որի վրա թքել են մեր երկրում, բնավ էլ մշակութային ավելցուկ չէ: Նրբամիտ Եվրոպան իր ցավն ու իդեալները նորոգելու հավիտենական ընթացքին անճակատագիր պանդխտության քաոս նետած այդ մարգարիտներով է հունցում առաջադիմության շաղախը, որով եւ կերտում է ապագայի քաղաքակրթության իր տաճարները: Հայ նկարիչների լիքը, ազնիվ, պինդ ու ջահել եռանդն այդ պարարտ հողում ծիլ տվեց: Անկշռելի ու անտես, հունձքը բերքի հասունացավ ու հիմա, տասը տարվա հեռվից Եվրոպան լուռ համբերությամբ իրենով է անում մեր երկրի դառը դատած ներդրումը: Փոխարե՞նը: Փոխարենը Պրահա գաղթած հայ նկարիչների արվեստանոցներն ու ցուցասրահ-վաճառատներն այժմ հին քաղաքի ամենաթանկ հատվածներում են՝ Չեխիա ձգվող միլիոնավոր զբոսաշրջիկների ոտքի տակ: Նրանց կտավները Եվրոպայի լավագույն պատկերասրահներում ու անհատ հավաքողների սեփականությունն են: Պրահայից ամեն մեկն իր պատուհանն է բացել դեպի արեւմուտք՝ Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա: Անհատական ցուցահանդեսներ, համատեղ ձեռնարկներ, բազմաթիվ մեդալներ ու դիպլոմներ: «Ես սա անվանում եմ չեխական սինդրոմ: Այսպիսի ազատություն ուրիշ որեւէ երկրում նկարչին տրված չէ: Երբ ասում եմ, որ Պրահայում մենք սեփական պատկերասրահ ունենք, Երեւանում շատերը չեն հավատում»,-ասում է Գոռ Ավետիսյանը: Իսկապես, աշխարհում անդուռ փակուղի չկա: 90-ականների մութուհամր Երեւանից, մեռած քաղաքի լռության միջով, մի օր սահեցին, գնացին խորհող ու պայքարող ուղեղները: Երկրի նորընծա տերերը՝ բովանդակ մտավորականներ, թքել էին այդ սիրո վրա ու հայոց պետականության պալատներում, միմյանց չարամահ անելով՝ նավթ, գինի, ցեմենտ էին բաժանում: Երկրից երկրի ոգին էր վտարվում, մինչդեռ երկրի մտավորական իշխանությունը, տոհմական տիրոջ դադրած խոհեմությամբ, փարիզներում հայտարարեց՝ երկիրը կարող է կերակրել այնքան մարդ, որքան կարող է: Երկրի մնացյալ բնիկներին գոյադուլ էր հայտարարված: Երկրի սեփականաշնորհումից նրանց բաժինը գաղթականի ցուպն էր ու անդառնալի ուղեւորությունը: Չէ, նոր տերերը Ալեքսանդր Մյասնիկյան վսեմագույն մտավորականը չէին, որն աչքերում երկինք, պատերազմներով ու գաղթականներով լեցուն, բզկտված ու օտարախոս, անտերունչ այս արոտավայրը, իր կարճ կյանքի ընդամենը չորս տարում, դարձրեց համայն հայության հոգեւոր Հայրենիք: Որ նամակներով, հորդորներով, իր անբասիր վարքով, հոր ու զավակի ազնիվ մտահոգությամբ, աշխարհասփյուռ ողջ հայ մտավորականությանը տուն բերեց ու ՏԵ՜Ր կարգեց իր պապենական հողին: Կարդացեք այդ նամակները, եթե հայերեն կարդալ գոնե արդեն սովորել եք: Ու ոչ թե դղյակ, նույնիսկ մի թիզ գերեզմանի տեղ էլ չունեցավ իրենով վերածնված, իր կապույտ հույսերի երազամանուկ Հայաստանում: Մինչդեռ՝ «...արտագաղթը փրկեց Հայաստանը, ապահովեց ներքին անվտանգությունը...», աբսուրդի պես հնչեց նորերի բերանով: Միգուցե: Արոտավայրն ավելի հեշտ է կառավարել, քան Հայրենիքը: Մինչեւ քաշվեցին, գնացին մեր սերմնացանները: Հեռացան՝ երկրի վաղվա հունձքը տանելով իրենց հետ: Գերադասեցին հեռու եւ անկախ լինել, քան մնալ ու ոռնալ հուսահատ շան պես: Մինչեւ նոր տերերն իրենք էլ գաղթական դարձան: Սեփական Հայրենիքում ու Հայրենիքից դուրս: Աղմկող այդ անունների փառքը գերեզման իջավ մեր հոգու մեջ, եկան նորերը: Բայց ամբարտավան հիացմունքի, երազով հուսացած փառքը լիասպառ վատնելու, մեր պատմական, ավանդական, զուտ հայկական ինքնասպան որոմը շարունակեց ծլարձակել, բոյ քաշել ու փարթամորեն ծառակալում է մահվան ցավով հիվանդ, կորուսյալ մեր երկրի պղտոր գիտակցության մեջ: Դրանք անցյալ են: Հիմա մտածենք, թե ինչ ունենք մեր երկրին տալու: Տասը տարի առաջ Պրահա գաղթած հայ նկարիչ Գոռ Ավետիսյանն է: Հուսավա-7, Պրահայի պերճաշուք կենտրոնում՝ վենետիկյան հեքիաթ հիշեցնող նեղլիկ փողոցի այս հասցեում է նրա պատկերասրահը: Բաց դռնից ուղղակի դուրս է հորդում շռայլ գույների կայտառ հորձանքն ու քեզ մագնիսի պես ձգում ներս: Ձյունաճերմակ պատերին խոշոր կտավներ են՝ կրքոտ ու բոսոր բռնկումներով: Ես արվեստաբան չեմ ու Գոռ Ավետիսյանի մտածողության ներքին այրումն ու գունային դրաման վերլուծելու խնդիր չունեմ: Ես պարզ մի այցելու եմ, ինչպես, ահա, այս ֆրանսուհին, եւ արվեստաբանի խելացի խոսքն անզարդ է թվում կտավներից հոսող բանաստեղծական հրճվանքի առաջ: Ավելի ուշ կլինեմ Գոռի ընդարձակ արվեստանոցում, երբ նա Գինտի ամենամյա անհատական ցուցահանդեսի կտավներն էր ընտրում, կհյուրընկալվեմ նրա հարկի տակ ու կհամոզվեմ, որ նկարչին թռիչքի թեւեր պարգեւող հոգու անդորրն ընտանեկան խաղաղությունից է ծնվում: Կխոսենք Երեւանից, մեր ընդհանուր ընկերներից, Գոռը ցույց կտա Պրահայից ոչ հեռու կառուցվող իր առանձնատան նախագիծն ու տխուր կավելացնի. «Մեր գերդաստանում բոլորը նկարիչներ են ու բոլորս էլ դրսում ենք: Միայն փոքր հորեղբայրս է մնացել Երեւանում, բոլորիս բանալիները նրա մոտ են: Անցյալ տարի գնացի, հերթով անցա բոլորիս տներով: Ի՜նչ արվեստանոց էի սարքել: Կարբիի մեր այգին մութ տարիներին փրկեց մեզ սովից: Հիմա խեղճացել է, ավերվել... Չէ, օտարությունն ապագա չէ, տեսնեմ՝ երեխեքս ինչ են անում, ես վերադառնալու եմ»: Գնում եմ Հավելակ՝ մեր նկարիչ տղերքին տեսնելու: Չենք պայմանավորվել, բայց օրը շաբաթ է, նկարները շուկա բերած կլինեն: Այսպես, առանց պայմանավորվելու, ժամանակին գնում էի «Առագաստ» իմ ջահելության խելառ պոետներին տեսնելու: Ու չէի սխալվում: «Առագաստը» մեր սերնդի մտավորականության համար ոգու ճեմարան էր, որի ըմբոստ ու պայծառ շունչը տեղափոխվեց Ազատության հրապարակ, դարձավ գաղափար ու ետ բերեց Արցախը: Պրահայում ինձ համար «Առագաստ» չկա, Հավելակն է, ուր գալիս են նկարիչ տղերքը, իրենց նկարները վաճառելու: Հավելակը, սակայն, երեւանյան վերնիսաժը չէ, որտեղից կոպեկներով դուրս են տանում մեր երկրի մշակութային հարստությունը:Հավելակում չարչի արհեստավորի, միրգ ու բանջարեղենի կողքին նկարիչներ են ծնվում ու հաստատվում: Հավելակից են Պրահա գաղթած հայ նկարիչները պտտվել աշխարհեաշխարհ, բացել պատկերասրահներ Եվրոպայի կենտրոնում: Մի պտույտ տանք, ուրեմն, այդ պատկերասրահներով. բոլորն էլ հին քաղաքի սրտում են, իրար բավական մոտ, ոտքի ճանապարհ է: Հետո կմտնենք Հավելակ: Հուսովա-12: Գոռ Ավետիսյանի պատկերասրահի դիմաց Արթուր անունով հայ տղայի պատկերասրահն է, ուր տարբեր նկարիչների կողքին վաճառվում են նաեւ Պրահա գաղթած հայ նկարիչներ Սարգիս Զաքարյանի, Հրայր Ղարիբյանի նկարները: Հրայրի ընդարձակ ու լուսավոր արվեստանոցում շատ եմ եղել: Նրբագույն արվեստագետ է, մի նկարի վրա ամիսներով է աշխատում: Ցուցադրվում է Դուբլինում, Մյունխենում ու Պրահայում: Ամուսնացած է չեխ դերասանուհի Կատկայի հետ, ունի աղջիկ՝ Ամալյա Գլորեա անունով: Բեթլենսկա-5: Հին քաղաքի շքեղ հրապարակի այս հասցեում էլ գյումրեցի նկարիչ Էդվարդ Եդիգարյանի պատկերասրահն է՝ ամառային սրճարանների կողքին, անհամար զբոսաշրջիկների ոտքի տակ, ուր գիշեր-ցերեկ եռում է կյանքը: «Նոր ենք բացել, պիտի որ լավ լինի, ամուսնու ոսկեղենիկ աշխատանքները ցույց տալով, ասում է նկարչի կինը՝ Անահիտը, հազիվ պրծանք էդ շուկաներից»: Մալա Ստուպարսկա-7: Հին քաղաքի արեւելյան մուտքն ազդարարող հաղթակամարից ոչ հեռու Պրահա գաղթած հայ նկարիչ Գագիկ Մանուկյանի ընդարձակ պատկերասրահն է՝ անսովոր բարձր առաստաղով, պատերին մեր արեւոտ ու տաք գույներն են՝ մեր կարոտի անուշ բույրերով: Տղան է այստեղ աշխատում՝ Էդմոնդը, եռագույնը մեջքին տպած: Էդմոնդը Հայաստանում ավարտել է բանակային ծառայությունն ու եկել Պրահա, օգնում է հորը: Երեւանում մնացել են մայրն ու եղբայրը, աշնանը նրանք էլ կփակեն իրենց տան դուռը, կգան Պրահա, ու ընտանիքը կմիավորվի: 1994-1998 թթ. Չեխիայում հայտնի "Gallery Miro"-ն չորս անհատական ցուցահանդես է կազմակերպել Գագիկ Մանուկյանի աշխատանքներով՝ Եվրոպայի տարբեր քաղաքներում: Ցուցահանդեսներ Ամերիկայում, Արգենտինայում, Վիեննայում, Փարիզում, Մոսկվայում եւ այլուր: Բազմաթիվ մրցանակներ: Ամբողջը թվարկել հնարավոր չէ ու դրա կարիքը չկա էլ: Նկարիչն արդեն գնահատված է: Այս պատկերասրահը Եվրոպայի սրտում դրա վկայությունն է: Մարտինսկա-5: Պրահա գաղթած հայ նկարիչ Գագիկ Տոնյանի պատկերասրահն է: Մանուկյան Գագիկի մոտից Տոնյան Գագիկի մոտ գնալու համար պետք է կտրել, անցնել ողջ Ստարոմեստսկան՝ հին քաղաքի չքնաղ հրապարակը: Հենց այդ հրապարակում էլ տասը տարի առաջ հանդիպել եմ Գագիկ Տոնյանին՝ զբոսաշրջիկների աշխույժ հոսքի մեջ պորտրետներ էր նկարում: Մենակ չէր, երկու ընկերով էին: Երկուսն էլ՝ Թերլեմեզյանի շրջանավարտներ: Գագիկ Տոնյանի ողջ ընտանիքը այստեղ է: Փակել են Երեւանի իրենց բնակարանի դուռն ու տեղափոխվել: Պատկերասրահում աշխատում է քույրը՝ ջութակի դասատու Սիրանույշը, մի պայծառ աղջիկ, որն իր կենսախինդ հոգու աշխույժով է լցնում նաեւ Պրահայի կիրակնօրյա հայկական դպրոցի իր փոքրիկ սաների ուսումնական առօրյան: Հավելակի նշանավոր շուկան նույն Ստարոմեստսկայում է՝ հին քաղաքի սրտում, ուր գոթական հանճարի բեղուն միտքը սահման չունի: Օրը շաբաթ է, տուրիստների մեծ հոսքն այստեղով է անցնում ու նույնիսկ պատկերասրահ ունեցող նկարիչներն են բերում իրենց նկարներն այստեղ վաճառելու: Քայլենք դեպի Հավելակ, հիանանք այս նրբակերտ քաղաքի քիվ ու քանդակով, զգաստ դեմքերով այս արձաններով, որ դարերով պահպանվել ու հասել են քաղաքի այսօրվա տերերին: Ջրհեղեղի օրերին ազգովին, մեր ու մանուկ դրսում էին: Գիշերը ցերեկ դարձրին ու փրկեցին քաղաքը ջրակործան աղետից: Ոչ ոք չփորձեց հերոսանալ. ժողովուրդը չէր ների: Նախագահը հայրաբար շնորհակալություն հայտնեց՝ առանց անուններ տալու, եւ արեւմուտքի փողերը հոսեց երկիր: Չեխերն իրենց մշակութային փառքը հին մատյաններում կամ բահ ու քլունգ առած, հողե բլուրներին չեն որոնում: Նրանց ունեցվածքն աչքի առաջ է. իրենց խոհեմ ու քանքարապաշտ առաջնորդների, ավստրոհունգարիայի հզոր իշխանների թողած քաղաք-թանգարաններն են երկրի տարածքով մեկ: Գեղեցկության, մշակույթի հանդեպ պաշտամունքի հասնող սերը անթիվ, անհամար մշակութային օջախներն են, որոնք նախ կառուցողական արվեստի գլուխգործոցներ են: Եվ դրանցից գեթ մեկն ունենալու դեպքում, մեր սնապարծ հոգին, վստահ եմ, չէր դիմանա: Մինչեւ Հավելակ, այս մի քանի քայլի վրա ապրող ու ստեղծագործող քանի նկարչի պատկերասրահ կա՝ կողք կողքի, դուռ դռան, տարբեր ազգերի պատկանող, մեկը մեկից շնորհքով, մեկը մեկից վաճառվող: Չեխերը չեն օգնում, չեն էլ խանգարում նրանց: Ու դա էլ մեծ օգնություն է: Հե
-
Как раз наоборот, смайлики как правило почему-то ставятся только в конце сообщения, что очень неудобно, особенно когда смайлы ставишь уже после набора текста
-
Bibar jan menak du es indz haskanum)))))
-
Думаю, это было бы неплохо.
-
Sorry, for my bestaktnost' Iharke forumi bobo dzyadzyayi pashtoni menashnorh@ yes em Bayts mite forumi bobo dzadzyan chi karogh mamayiSirunAxjiki barekam@ linel?
-
Forumi amenasirvats teman sksvets Barekamner, forumi karmrakashi yeghbayrner, to gone dzen haneq