Jump to content

Karmir

Hazarapet
  • Posts

    10,613
  • Joined

  • Last visited

Everything posted by Karmir

  1. Подумать толко - за эту бредовую мазню явно психически неадекватного человека какой-то придурок выложил почти 100 млн. баксов Я бы это даже бесплатно и в туалете не повесил
  2. Кстати, кажется, на форуме ОА готово довольно хорошо написанное обращение к властям России. Когда они доведут его до ума, нам надо будет лишь присоединиться.
  3. Я ещё раз вынужден повторить, называть армян кавказцами - это проявление невежества, простительного для чужих, но уж никак не для самих армян. Армяне НИКОГДА себя кавказцами не считали и армян в свою очередь так же НИКОГДА не считали кавказцами. До появления России на Кавказе, и особенно, до советской эры, когда без каких либо на то оснований армян и азербайджанцев записали в кавказцы и даже придумали термин "Закавказье" (за Кавказским хребтом), заодно прочертив границы этого "Кавказа" по советско-ирано-турецкой границе. Этот термин всегда применялся к народам российского Северного Кавказа. С некоторых пор, к грузинам. Но уж никак не к армянам и не к Армении. То, что небольшая, уцелевшая часть Армении сегодня находимтся в так называемом (опять же кто это придумал?) кавказском регионе - не даёт никаких оснований чтобы называть себя кавказцами. Это грубое и несправедливое искажение, возникающее из незнания собственной истории. Исконная и единственная Родина армян - Армянское нагорье, а не Кавказ и тем более не мифическое "Закавказье". А мы - армяне а не кавказцы, как бы при совке нам не внушалось обратное. Если турки называют теперь часть Армянского нагорья, Анатолией, то надо быть идиотом чтобы назвать армян "анатолийцами", хотя находятся и такие. Здесь - то же самое. пусть называют как хотят - но мы от этого не станем ни "кавказцами", ни "анатолйцами".
  4. Հին ու նոր Երեւանը http://www.hetq.am/arm/society/0604-yerevan.html Ապրիլ 24, 2006 Խորհրդային գաղափարախոսական մեքենան ամեն ինչ արել է, որպեսզի հին Երեւանի մասին հիշողություններ չպահպանվեն: Չկան ժամանակների շուքը կրող փողոցներ, ճարտարապետական հուշարձաններ եւ, ամենակարեւորը` անուններ, որ կապված են այդ կառույցների հետ: Եւ դա արվում էր համայն հայության համար միանգամայն նոր մայրաքաղաք ստեղծելու հավակնությամբ: Իսկ մինչ այդ, Երեւանը նեղ, ծուռումուռ ու փոշոտ փողոցներով, իրար գլխի լցված շուկաներով ու խանութներով բնակավայր էր, որը դժվար էր նույնիսկ քաղաք անվանել: Համենայնդեպս, այսպես էր ներկայացվում: Որպեսզի հին Երեւանի մասին պատմող ոչ մի բան չլիներ, նրա պատմությունը հաճախ ջնջվում էր: Պողոս-Պետրոս եկեղեցին քանդելուց հետո նրա տեղում կառուցվեց Մոսկվա կինոթատրոնը, Գեթսեմանի մատուռի տեղում` Օպերայի շենքը, Մլեր գերեզմանատան ու մատուռի տեղում` Պանթեոնը: Պողոս-Պետրոս եկեղեցի Գեթսեմանի մատուռ http://www.hetq.am/img/h-0406-yerevan-4.jpg Մլեր գերեզմանատուն ու մատուռ Վերջին վեց տարիներին Երեւանում սկսված քաղաքաշինական գործընթացը կրկին սկսեց ոչնչացնել մայրաքաղաքի պատմամշակութային շերտերը: «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» բաժնի վարիչ Մարիետա Գասպարյանն այսպես է բացատրում. «Յուրաքանչյուր քաղաք քաղաք է այնքանով, որքանով մի քանի մշակութային շերտ ունի, որոնք քաղաքաշինորեն համադրված են: Դա հետաքրքիր է եւ տուրիստների համար, ովքեր գալիս են Երեւանում տեսնելու այն, ինչ չկա իրենց մոտ: Այսօր տուրիստները Երեւան են գալիս ու ասում՝ դուք էս ինչ եք քանդում, ինչ եք փոխարենը կառուցում»: Ճարտարապետ Նարեկ Սարգսյանը քաղաքաշինական հարցերում ավելի արմատական մոտեցումների կողմնակից է: «Թեեւ քաղաքին մշակութային տարբեր շերտեր անհրաժեշտ են, բայց այդ շերտերի պահպանության մեջ ծայրահեղությունների մեջ չպետք է ընկնել: Քաղաքը կենդանի օրգանիզմ է, եւ նրանից ժամանակ առ ժամանակ պետք է հեռացնել կենսագործունեությանը խանգարող մասերը»,-ասում է Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Որպես կանոնավոր հատակագիծ ունեցող քաղաք` Երեւանը ձեւավորվել է 20-րդ դարի սկզբում ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ու նրա դպրոցի շնորհիվ: Թամանյանական նոր ճարտարապետությունը նույնպես հակասության մեջ է մտել հին սկզբունքների հետ, սակայն այսօր այդ հակասությունը համարվում է բնական, քանի որ լուծումները ճաշակով են գտնված: Թամանյանը կարողացավ համադրել ազգային եւ մոդեռնիստական ճարտարապետության սկզբունքները: Ճարտարապետ Լեւոն Վարդանյանը անթույլատրելի է համարում միջամտությունը Թամանյանի նախագծով կառուցված շենքերին. «Մենք պետք է գուրգուրանքով վերաբերվեինք Թամանյանի ու նրա դպրոցի ճարտարապետությանը, բայց մասնավորը հասավ ու ավերեց: Կարապի լճի դիմաց հրաշալի ձեղնահարկերով կառույցներ ունեինք: Բայց ձեղնահարկերի մասին օրենք չունենք: Էդ պատճառով էլ ով հասավ, խեղաթյուրեց ձեղնահարկը: Եվ, ընդհանրապես, ամբողջ Երեւանում հին շենքերի վրա մեկ կամ մի քանի հարկ բարձրացնում են, եւ այդ նորը հնի ճարտարապետության հետ ոչ մի կապ չունի»,-ասում է Լ. Վարդանյանը: Ս. Շահումյանի անվան հրապարակը Երեւանի քաղաքաշինական դեմքի խորհրդանշական համապատկեր է` խորհրդային ոչ վաղ անցյալ (Ս. Շահումյանի արձանը) , նորանկախ հանրապետության ներկա («Կոնգրես հյուրանոցը») , անկանխատեսելի պատկերով ապագա (քանդված «Սեւան» հյուրանոցը): Այս փոքրիկ հատվածը մայրաքաղաքի միակ բեկորն է, ուր կողք-կողքի կանգուն են 19-րդ, 20-րդ դարի խորհրդային եւ ետխորհրդային շրջանի կառույցները: Ուր որ է կհայտնվի 21 դարի շինությունը: Եթե խորհրդային կառավարությունը եկեղեցու տեղում գաղափարական շահերից ելնելով որեւէ կոմունիստ առաջնորդի արձան էր կանգնեցնում , ապա մեր ժամանակներում դրդապատճառները զուտ ֆինանսական են` կառուցվում է այնպիսի շինություն, որը եկամտաբեր է, իսկ պատմամշակութային հուշարձանները ոչ միայն որեւէ եկամուտ չեն բերում, այլ, տեղակայված լինելով քաղաքի կենտրոնում, «խանգարում» են քաղաքաշինական գործընթացին: Վերջերս քանդվեց եւս մեկ պատմական շենք` «Սպայի տունը»: Իսկ շենքը կառուցվել էր 1842 թվականին, ուներ ոչ միայն ճարտարապետական, այլեւ պատմական արժեք: Հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը վստահեցնում է, որ քանդված շենքը նույնությամբ կվերականգնվի. «Պաշտոնապես հայտնում եմ, որ շինարարությունից հետո այդ շենքը կամ իր տեղում, կամ մեկ այլ տարածքում կվերակառուցվի, սակայն պարզ է՝ այլ ֆունկցիոնալ նշանակությամբ: Իսկ հասարակության դժգոհությունը հուշարձանների քանդման վերաբերյալ արդարացի է, բայց մինչեւ 2004թ.-ը կատարվածի համար: Քանի որ 2004թ.-ին Կառավարության կողմից արդեն հաստատվել է Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության պետական ցուցակը, այդ հուշարձաններն այլեւս պետության խնամքի տակ են առնված եւ եթե նույնիսկ այս պահին քանդվում են, հետո անպայման կվերականգնվեն»,-ասում է Կ. Այվազյանը: 2000-2004թթ.-ին, երբ շինարարական բումը սկսվել էր, որեւէ հաստատություն իրավասու չի եղել միջամտել հուշարձանների քանդման գործընթացին, որովհետեւ չկար կառավարության կողմից հաստատված Երեւանի հուշարձանների պահպանության նոր ցուցակը: Դա մի ժամանակահատված էր, երբ Երեւանի քաղաքապետարանն իրականացնում էր քաղաքաշինական մի քանի ծավալուն ծրագրեր, մասնավորապես Հյուսիսային պողոտայի կառուցումը: Միայն այս հատվածում 5-ից ավելի պատմամշակութային հուշարձան է քանդվել: «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» բաժնի վարիչ Մարիետա Գասպարյանը հիշում է այս հարցում նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի վերաբերմունքը. «Հյուսիսային պողոտայի գլխավոր ճարտարապետը շատ հաճախ էր զարմանում, թե ինչպես այս կամ այն հուշարձան-շենքը քանդվեց: Պարզվում է` ինքը տեղյակ չի եղել այդ մասին: Աբովյան 1/4 հասցեում գտնվող Գաբրիել Գաբրիելյանի տունը քանդելու լուրը ստանալուց հետո ասաց՝ վայ, ես ուզում էի՝ դա մնա: Իսկ հետո առանց ամաչելու հայտարարեցին, թե այդ շենքը իրենք չեն քանդել, այլ քանդել են բոմժերը»: Նարեկ Սարգսյանը հուշարձանների պահպանության մեկ այլ տարբերակ է առաջարկում. «Հուշարձան-շենքերի պահպանությունը քաղաքի համար լավ է, բայց եթե քաղաքաշինական ավելի կարեւոր խնդիր է լուծվում, ապա այդ շենքերը պետք է տեղափոխել: Ներկայիս Ալավերդյան փողոցի գրեթե բոլոր հին շենքերը տեղափոխված, այդտեղ կրկին կառուցված են, ո՞վ է դրա մասին հիմա հիշում»,-ասում է նա: Երեւան քաղաքի հուշարձանների պահպանության պետական ցուցակում արձանագրված է 975 հուշարձան: 2004թ.-ից գոյություն ունի հուշարձանների տեղափոխման պետական ծրագիր, ու տեղափոխման ենթակա 14 հուշարձանների ցուցակ: «Այդ ցուցակը կազմել են մի կողմից Հուշարձանների պահպանության գործակալությունը, մյուս կողմից՝ քաղաքապետարանը: Վերջինս այս գործընթացի մեջ խառնվելու որեւէ իրավասություն չուներ: Քաղաքապետարանը չի կարող մասնագիտորեն գնահատել, թե որ շենքը հուշարձան համարվի, որը՝ ոչ: Բացի այդ, նա ինչպե՞ս կարող է հանդես գալ հուշարձանների պահպանության օգտին, եթե խնդրի հակառակ կողմում է՝ կառուցապատող է: Դրա համար էլ թելադրում էր իր կարծիքը: Եթե հողի վրա հարմար մի գնորդ արդեն աչք ունի, ուրեմն պետք չի, որ էդ տարածքում գտնվող շենքը մտնի հուշարձանների ցուցակ»,-ասում է Մարիետա Գասպարյանը: Տեղափոխվելիք հուշարձանների տեղն արդեն ընտրված է: Դրանք «կհամախմբվեն» Արամ-Բուզանդ-Կողբացի փողոցների միջեւ` «Սիլ Պլազայի» ետնամասում ընկած տարածքում: Հուշարձանային գոտու ստեղծումը մի կողմից փրկում է կառույցները վերահաս ոչնչացումից, մյուս կողմից զրկում է հուշարձաններին իրենց հատուկ պատմական միջավայրում գոյատեւելու հնարավորությունից: «Այդ տարածքում վաղ, թե ուշ, սրճարաններ ու սննդի օբյեկտներ են գոյանալու, թող գոնե հուշարձաններ լինեն: Եթե նույնիսկ ժամանակի քննությունը չի բռնի, թող հետո սերունդները քանդեն»,-գտնում է ճարտարապետ Լեւոն Վարդանյանը: Իսկ կառուցվող նոր շենքերի մասին Մարիետա Գասպարյանն ասում է. «Հաջորդ սերունդները կվերաբերվեն այս նոր շենքերին այնպես, ինչպես ժամանակակից ճարտարապետներն են վերաբերվում նախորդներին, այսինքն` նույն հաջողությամբ կքանդեն: Դա նշանակում է, որ երբեք ոչ մի պատմական շերտ չենք ունենա, մենք ուղղակի չենք հասցնի շերտ ունենալ, որովհետեւ բոլորը ջնջում ենք»: Հին ու նոր Երեւանների բախման կետում կանգնած է ժամանակակից մի քանի սերունդ: Եվ ցանկացած մշակութային ժառանգության ճակատագիր գրվում է ոչ միայն քաղաքաշինական ծրագրերով, այլ սերնդի, կոնկրետ մարդու հոգեբանությամբ ու մտածելակերպով: «Ժամանակակից հասարակությունը նեոլիբերալ հասարակություն է: Նա կոն ֆլիկտի մեջ է նախորդ՝ խորհրդային գաղափարախոսության հետ, որ ը թելադրում էր այդ դարաշրջանում ապրող յուրաքանչյուր մարդու կենսակերպը: Իսկ այդ մարդն այսօր` նոր հասարակարգի պայմաններում, հայտարարում է, որ այլեւս ես ինքս կձեւավորեմ իմ կենսակերպը, իմ փողոցը, իմ թաղամասը եւ հետո, այդ նույն մոտեցմամբ, կողքինիս կենսակերպը: Դա է պատճառը, որ նախորդ դարաշրջանի ճարտարապետության նկատմամբ վերաբերմունքը թշնամական է»,- ասում է արվեստաբան Ռուբեն Արեւշատյանը : Ճակատագրի բերումով նոր Երեւանը կառուցողները նրանք են, ովքեր, կամա թե ակամա, ժխտում են հինը: Ովքեր ժամանակների բերումով ստացել են տնտեսական ու հոգեբանական ազատություն եւ ազատվում են այն ամենից, ինչը հիշեցնում է հին ժամանակները: Աննա Սարգսյան
  5. У них монолитное общество в вопросе Карабаха. В этом вопросе едины все - власти, народ, оппозиция, НПО. Если кто-то встанет и предложит отказаться от претензий на Арцах, его тут же растерзают на мелкие кусочки (Фаттулаева помните?). А у нас - находятся желающие какой-то диалог с ними устанавливать и даже народную дипломатию развивать. Я вообще не понимаю о каком сотрудничестве с ними может идти речь, в том числе и на уровне НПО, устривающих выставки азер-их художников в Армении или телемосты разные, вплоть до публикации интервью с азер-ми писателями в "Азг"-е. Всё это разумеется за счёт различных щедрых международных фондов и спонсоров. Думаю, именно с нашей стороны не должно было быть никаких контактов.
  6. ... в обмен на Карабах Шучу-шучу. Харакири мы и сами им можем сделать, и без всяких карабахов
  7. Чемпионат Европы по борьбе сегодня закончился. Наши борцы отлично выступили и очень достойно представили нашу страну. Публикую результаты с сайта Федерации спортивной борьбы России: Греко-римская борьба, мужчины 120 кг 1. Измаил Гузель (Турция) 2. Юха Ахокас (Финляндия) 3. Хасан Бароев (Россия) и Олег Чернецкий (Украина) 96 кг 1. Хамза Ерликая (Турция) 2. Михаил Николаев (Украина) 3. Джимми Лидберг (Швеция) и Марик Швец (Чехия) 84 кг 1. Артур Михалкевич (Польша) 2. Денис Форов (Армения) 3. Мелонин Немунви (Франция) и Назми Авлука (Турция) 74 кг 1. Вартерес Самургашев (Россия) 2. Олег Михалович (Белоруссия) 3. Махмут Алтай (Турция) и Манучар Квирквелия (Грузия) 66 кг 1. Тамаш Лоринц (Венгрия) 2. Сергей Коваленко (Россия) 3. Александр Хвощ (Украина) и Сереф Эроглу (Турция) 60 кг 1. Карен Мнацаканян (Армения) 2. Давид Бединадзе (Грузия) 3. Вячеслав Джасте (Россия) и Фуад Алиев (Азербайджан) 55 кг 1. Роман Амоян (Армения) 2. Венелин Венков (Булгария) 3. Равшан Байрамов (Азербайджан) и Гравила Флорин (Румыния) Вольная борьба, мужчины 120 кг 1. Курамагомед КУРАМАГОМЕДОВ (Россия) 2. Иван Ищенко (Украина) 3. Эльдар Куртанидзе (Грузия) и Стефан Кехрер (Германия) 96 кг 1. Хаджимурад ГАЦАЛОВ (Россия) 2. Шамиль Гитинов (Армения) 3. Георгий Гогшелидзе (Грузия) и Стефан Кехрер (Германия) 84 кг 1. Адам САЙТИЕВ (Россия) 2. Гокхай Ямашир (Турция) 3. Вадим Лалиев (Армения) (взял бронзу сегодня) и Тарас Данко (Украина) 74 кг 1. Бувайсар САЙТИЕВ (Россия) 2. Руслан Кокаев (Армения) 3. Кристиан Бжозовски (Польша) и Габор Хатош (Венгрия) 66 кг 1. Махач МУРТАЗАЛИЕВ (Россия) 2. Альберт Батыров (Белоруссия) 3. Вадим Гиголаев (Франция) и Серафим Барзаков (Болгария) 60 кг 1. Мавлет БАТИРОВ (Россия) 2. Тевфик Одабаши (Турция) 3. Евгений Хавилов (Украина) и Анатолий Гейдеа (Румыния) 55 кг 1. Александр Захарук (Украина) 2. Намик Абдуллаев (Азербайджан) 3. Джамал Отарсултанов (Россия) и Амиран Картанов (Греция) Борьба, женщины 72 kg 1. Христо Станка Златева (Болгария) 2. Светлана Саенко (Украина) 3. Карина Шадоян (Армения) и Анита Шэтцле (Германия) 67 kg 1. Елена Перепёлкина (RUSSIA) 2. Кристина Одрин (LAT) 3. Ирина Циркевич (BLR), Агнешка Вишчек (POL) 63 kg 1. Алена Карташова (Россия) 2. Моника Михалик-Рогиен (Польша) 3. Никола Хартманн (Австрия) и Агоро Папавасилеу (Греция) 59 kg 1. Любовь Волосова (RUSSIA) 2. Стефани Штубер (GER) 3. Марианна Шастин (HUN), Аннре Пьетро-Бокашвили (FRA) 55 kg 1. Наталья Гольц (Россия) 2. Людмила Кристя (Молдавия) 3. Джоанна Маттссон (Швеция) и Анна Гомис (Франция) 51 kg 1. Ванесса Бубрием (FRA) 2. Александра Энгельгардт (GER) 3. Наталья СМИРНОВА (RUSSIA), Александра Кожут (UKR) 48 kg 1. Мария Стадник (Украина) 2. Лилия Каскаракова (Россия) 3. Паола де Франсин (Италия) и Фани Псафа (Греция) Молодцы наши борцы!!!
  8. Ты-то может и кавказец если хочешь. А мы, армяне - не кавказцы. Доказательства - наша история, культура и антропология. Собственно, это в доказательстве и не нуждается, главное хоть немного знать происхождение собственного народа
  9. Здесь можно ознакомиться с докладами Национальной Академии наук Армении: http://elib.sci.am
  10. Disappearing forests: Illegal trade in lumber at root of Armenia’s tree loss http://armenianow.com/?action=viewArticle&...ID=1500&lng=eng Անհետացող անտառներ. պատճառը փայտանյութի ապօրինի առևտուրն է http://armenianow.com/?action=viewArticle&...d5c7e3b2570e53e Արփի Հարությունյան «ԱրմենիաՆաուի» թղթակից Հայաստանի անտառներին ու քաղաքների կանաչ տարածքներին հսկայական վնաս հասցվեց 1990-ականների սկզբի էներգետիկական ճգնաժամի տարիներին: 15 տարի անց հանրապետության անտառները կրկին վտանգված են, այս անգամ ապօրինի ծառահատումների, կոռուպցիայի ու փայտանյութի շահավետ առևտրի պատճառով: Փորձագետների հավաստմամբ` Հայաստանի անտառները միջին տաիքի են Բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները պնդում են, որ մինչ ուշադրության կենտրոնում էր հայտնվել 1992-1993 թթ. էներգետիկական ճգնաժամի պատճառած վնասը, Հայաստանի անտառներին ավելի մեծ վնաս հասցրեց արդեն ճգնաժամից հետո ձևավորված փայտանյութի շուկան: «Անտառահատումները սկսվեցին տարերայնորեն 90-ականներին,- ասում է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: - Այնուհետև դրանք դարձան համակարգված, և պետական այրերը անտառի հատման մենաշնորհը վերցրին իրենց ձեռքը: Ծառաշատ մարզերից` Լոռուց, Տավուշից ու Սյունիքից, սկսեցին վառելափայտ ներկրել Արարատյան դաշտավայր ու վաճառել: Եվ այդպես հիմք դրվեց անտառի անմարդկային շահագործմանը»: Այսօր ծառահատումները հանրապետության անտառներով հարուստ երեք մարզերում` հյուսիս-արևելքում գտնվող Տավուշում ու Լոռիում և հարավում գտնվող Սյունիքում, ընթանում են այնպիսի տեմպերով, որ Համաշխարհային բանկի և բնապահպանների կանխատեսումով` 20-30 տարում Հայաստանի անտառներն ամբողջովին կվերանան: Ըստ «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության տվյալների` Հայաստանի անտառների վերջին հաշվառումը կատարվել է 1993 թվականին, երբ զանգվածային ապօրինի հատումները դեռ առջևում էին: Ըստ այդ տարվա տվյալների` Հայաստանում անտառածածկ էր 334100 հեկտար տարածքը, ինչը կազմում է հանրապետության ընդհանուր տարածքի 11,2 տոկոսը: Ըստ «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ-ի տվյալների` Հայաստանում տարեկան ապօրինաբար հատվում է մոտ 1 մլն խմ բնափայտ, որը կազմում է մոտ 8000 հա անտառ: Երևանի գյուղատնտեսական ակադեմիայի անտառագիտության ամբիոնի վարիչ Ժիրայր Վարդանյանի խոսքերով` անտառածածկ պետք է լինի Հայաստանի տարածքի 28-30 տոկոսը: Հայաստանի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը փաստում է, որ Հայաստանում վերջին անտառաշինությունը կատարվել է 1988-89 թվականներին: «1980-ականներին անտառաշինությունը զգալի էր. դա է վկայում արհեստական անտառների չափը` մոտ 50 հազար հա,- ասում է Պետրոսյանը: - Այդ տարիներին ապօրինի հատումներ գրեթե չէին լինում. նախ` չկար էներգիայի խնդիր, անգամ հատված ծառերը մնում էին անտառում ու փտում էին, և հետո՝ չկար փայտանյութի պահանջարկ»: Այսօր Հայաստանի անտառների 47 տոկոսը պատկանում է միջին հասակային դասին, 26, 3 տոկոսը` հասուն ու գերհասուն, և միայն 10,6-ը` մատղաշ: Մասնագետների խոսքերով` մատղաշ հասակի անտառի ցածր տոկոսը վկայում է, որ բնական վերականգնումն անբավարար է, քանի որ հատումները կոնկրետ ծառատեսակների կանգնեցրել են վերացման եզրին: Արդյունքում փոխվել է ոչ միայն Հայաստանի անտառների խտությունը, այլև տեսակային կազմը: Կապանի մերձակա բլուրների լանջերին ժամանակին ծառեր էին աճում Բնական սերմային վերականգնումը անբավարար է հատկապես կաղնուտներում, որի պատճառով առանձին դեպքերում տեղի է ունենում անցանկալի տեսակափոխություն, ասենք՝ կաղնուն փոխարինում է բոխին: Այդ երևույթը նկատվում է հատկապես Սյունիքի մարզի անտառներում: Ինչպես նշում է Սյունիքի մարզի նախկին անտառապետ, Շիկահողի արգելոցի նախկին տնօրեն Վլադիկ Մարտիրոսյանը, անտառների կենսաբազմազանությունը մեծապես նվազել է: «Այսօր կտրում են այն ծառերը, որոնք վերարտադրության համար խիստ կարևոր են: Այսինքն` ոչ թե կատարվում է սանիտարական կամ պատահական հատում, այլ ընտրովի: Իսկ դա նշանակում է, որ ընտրում են այն, ինչը թանկարժեք է»,- ասում է Սանասարյանը: Կաղնու և ընկուզենու (որոնք ամենից թանկարժեքն են, իսկ ընկուզենին նաև գրանցված է Կարմիր գրքում` որպես վերացող ծառատեսակ) հատումը արգելված է Հայաստանում: 2005 թ. ընդունված Անտառային նոր օրենսգիրքը սահմանում է, որ արժեքավոր ծառատեսակներ (իսկ այդպիսին են համարվում, մասնավորապես, կաղնին ու ընկուզենին) ապօրինի հատողները տուգանվում են մինչև 50000 դրամ: Սանասարյանի խոսքերը կոնկրետ օրինակով հաստատում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Կարեն Մանվելյանը: «Անցյալ տարի հատվեցին Ստեփանավանի սոճու անտառները, որոնք արգելավայր էին համարվում: Մեղադրվեց գյուղապետը, բայց նրա թիկունքում, բնական է, կանգնած էին պաշտոնյաներ, ինչպես բոլոր խոշոր հատումների ժամանակ: Բացի այդ, միանշանակ է, որ ապօրինի հատումների մեծ մասն այդպես էլ չի բացահայտվում»,- ասում է Մանվելյանը: «Երբեմնի սաղարթախիտ անտառները վերածվել են մացառուտի կամ առհասարակ վերացել են,- ասում է Մարտիրոսյանը: - Անտառը մի ամբողջ համակեցություն է. եթե ծառ չլինի, ապա կվերանան կենդանական, ջրային աշխարհը»: ՀՀ գլխավոր անտառապետ Պետրոսյանը նույնպես չի ժխտում Հայաստանի անտառների վնասված լինելը: Բայց պնդում է, թե վիճակը կատաստրոֆիկ չէ: «Ինչպես բոլոր մյուս երկրներում, հատումները միանգամից կասեցնելն անհնար է, քանի որ դա ուղղակիորեն կապված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, աշխատանքային զբաղվածության, մարդկանց կենսամակարդակի հետ,- ասում է նա: - Բայց այսօր ապօրինի հատումները զանգվածային չեն»: Ապօրինի առևտուր Փայտանյութի պահանջարկը պայմանավորված է դրա արտահանման բազմամիլիոն բիզնեսով: Համաձայն ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների` 1999-ին Հայաստանից արտահանվել է 1,028 տոննա փայտանյութ, իսկ 2003-ին` 10,641 տոննա: Կապանի նախկին անտառապետ Ռաֆիկ Անդրեասյանը Ամրապնդվել են Հայաստանի կապերը կահույք արտադրող այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Արաբական Միացյալ Էմիրատները և Իտալիան, աճել է այն ծառատեսակների պահանջարկը, որոնք աճում են Հայաստանում, օրինակ` կաղնին ու ընկուզենին: Ինչպես «ԱրմենիաՆաուին» ասացին անտառտնտեսության նախկին ու ներկա պաշտոնյաները, փայտանյութի պահանջարկը հանգեցրել է կոռուպցիայի: «Որպես կանոն, զանգվածային անտառահատումները տեղի են ունենում անտառտնտեսության ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասում է 2003-2004 թթ. Կապանի անտառտնտեսության պետ, Կապանի փոխքաղաքապետ Ռաֆիկ Անդրեասյանը: «Դա միանշանակ այդպես է, քանի որ կամ պետք է կեղծ թույլտվության փաստաթղթեր ունենալ կամ գաղտնի գործել: Երկու դեպքում էլ հարկավոր է ներսի մարդու միջամտություն: Իմ օրոք էլ էին նման դեպքեր լինում, ու ես ինքս մի քանի աշխատողի գործից հանել եմ, հետո էլ նրանց դեմ քրեական գործ է հարուցվել»,- ասում է Անդրեասյանը: Իսկ Պետրոսյանն ասում է, որ կոռուպցիայի պատճառներից են նաև անտառտնտեսության աշխատողների ցածր աշխատավարձերը: «Շատ դեպքեր են լինում, երբ անտառապետերն էլ են մասնակցում ապօրինի հատումներին,- ասում է Ռ. Պետրոսյանը: - Մինչև 2003 թ. անտառապահի ամսական աշխատավարձը 6000 դրամ էր, անտառապետինը` 13000, իսկ 40000 հա տարածք տնօրինող անտառտնտեսության տնօրենինը` 20000 դրամ: Այս պայմաններում անխուսափելի էր, որ վերահսկող անձինք չներգրավվեին ապօրինի հատումների բիզնեսում»: Անտառտնտեսության նախկին պաշտոնյա և Շիկահողի արգելոցի նախկին տնօրեն Մարտիրոսյանն ասում է, որ հրաժարական է տվել ի նշան բողոքի կոռուպցիայի դեմ: «Երբ անտառտնտեսության պետ էի, հիշում եմ, ինձ ասեցին, թե հենց էդ պահին «ԲէԷմՎէ»-ի բանալիները ինձ կտան, եթե թույլ տամ 8 հատ ընկուզենի կտրեն Կապանի անտառներից: Գժվեցի: Թքեցի պաշտոնիս վրա, գործից ազատման դիմում գրեցի ու դուրս եկա»,- ասում է նա: Շիկահողի արգելոցի նախկին տնօրենն ասում է, որ հիմա էլ մեծ պահանջարկ են վայելում Կարմիր գրքում հայտնված ընկուզենին ու կաղնին, որոնք թանկ են գնահատվում Եվրոպայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում ու Իրանում: Արտահանվում են նաև Տավուշի, Լոռվա ու Սյունիքի մարզերի անտառներում աճող հաճարի ու բոխու փայտանյութը: Իշխանություններն ապավինում են նոր օրենքներին Վլադիկ Մարտիրոսյանը Պաշտոնյաներն ասում են, որ նոր օրենքները, որոնք մինչև 50000 դրամ տուգանք են սահմանում յուրաքանչյուր հատված ծառի համար, կօգնեն դադարեցնելու ապօրինի հատումները: Նրանք նաև նշում են այն միջոցառումները, որոնք կոչված են պայքարելու չարաշահումների դեմ: Անտառտնտեսությունից զատ, իրավական վերահսկողություն է իրականացնում նաեւ տարածքային բնապահպանության բաժինը: Համաձայն բաժնի տվյալների` 2005 թ.-ին է 10 անձանց դեմ էլ հարուցվել է քրեական գործ: 2005թ.-ի գրանցված ապօրինի հատումները: Կոռուպցիայի մեղադրանքով անտառտնտեսության մի քանի աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից: Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ միայն Կապանում կազմվել է 46 վարչական ակտ, քրեական գործ է հարուցվել ապօրինի անտառահատման 10 դեպքի առնչությամբ, որոնք 1,2 մլն դրամի վնաս են պատճառել: Կապանի անտառտնտեսության պետ Լյովա Գևորգյանը պնդում է, թե վերահսկողության ուժեղացումը և օրենքների խստացումը գրեթե վերջ են տվել արդյունագործական անտառահատմանը Կապանի շրջանում, որտեղ երբեմնի ծառաշատ լանջերի ու հովիտների մասին այսօր վկայում են կոճղերը: Նա պնդում է, թե ապօրինի հատումները հիմնականում կատարել են կարիքավորները ` ջեռուցման նպատակով: «Ապօրինի ծառահատումները հիմնականում տեղի սոցիալապես անապահով մարդիկ են արել,- ասում է Գևորգյանը: - Խելքից դուրս է, որ այլ տեղերից գան ու ծառ կտրեն այս հեռավոր անտառներում»: Որ երկրներն է Հայաստանը փայտ արտահանում (փայտանյութ և փայտից պատրաստված իրեր) Երկիր Տոննա ԱՄՆ դոլար Ավստրալիա 2,2 24400 Բելգիա 20,7 14900 Բելառուս 31,7 26300 Ֆրանսիա 120,1 221700 Վրաստան 79,0 11800 Իրան 8702,9 802100 Իտալիա 136,1 220500 Լատվիա 0,1 800 Ռուսաստան 198,9 240400 Իսպանիա 61,9 33400 Շվեյցարիա 4,5 22400 ԱՄԷ 179,5 64700 Թուրքիա 1094,5 23600 Թուրմենստան 5,8 6700 ԱՄՆ 3,7 7200 Ընդամենը 10641,6 1720900 Աղբյուր` ՀՀ վիճակագրական ծառայություն, 2003 թ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Լոռու մարզի Դսեղ գյուղի անտառապետի նկատմամբ՝ 2004-2005 թթ. մոտ 220 ծառ ապօրինի հատելու առնչությամբ: Քրեական գործ է հարուցվել նաև նույն մարզի Թումանյանի շրջանի անտառտնտեսության 4-րդ պահաբաժնի աշխատակիցների նկատմամբ՝ 333 ծառով ապօրինի հատելու համար: Չնայած նրանց սպասում է ծանր պատիժ, դիտորդները նշում են, որ պոտենցիալ շահույթը արդարացնում է ռիսկը: Սակայն Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Կարեն Մանվելյանը պնդում է, որ ապօրինի անտառահատումները շարունակվում են, և մի քանի քրեական գործերը չեն լուծի կոռուպցիայի պրոբլեմը: «Որքան էլ քրեական գործեր հարուցեն իրավապաշտպան մարմինները, միևնույն է, անտառի հատումը շարունակվելու է, քանի որ դա իրականացվում է հենց անտառտնտեսության աշխատակիցների մասնակցությամբ` բարձրաստիճան պաշտոնյաների հովանու ներքո»,- ասում է Մանվելյանը: Անտառահատումների բարձր տեմպերը Ըստ «Հայաստանի անտառներ» ՀԿ տվյալների` անցյալ դարասկզբին անտառածածկ էր Հայաստանի տարածքի մեկ քառորդը, իսկ այսօր` 10 տոկոսից պակաս: Կառավարության և հասարակական կազմակերպությունների ձեռնարկած ծառատնկման միջոցառումներն ի վիճակի չեն վերականգնելու անտառահատման հասցրած վնասը: «Հայաստանի անտառները ենթարկվել են դեգրադացիայի և հավասարաչափ չեն բաշխված»,- ասում է Երևանի գյուղակադեմիայի անտառագիտության ամբիոնի վարիչ Վարդանյանը: Ավելի չարագուշակ կանխատեսում է անում «Հայաստանի անտառներ» ՀԿ հասարակական կապերի կոորդինատոր Մհեր Շարոյանը. «Եթե անգամ մի քանի տոկոսով էլ պակասի մեր ծառերի խտությունը, անտառի ինքնավերականգնողական ֆունկցիան կկորչի, և անտառը` որպես էկոհամակարգ, կվերանա»:
  11. OK, աշխատանքիս տեղում է (գումսոց), եթե թողնեն ներս՝ կբերեմ:
  12. Եթե պետք է բերեմ, բայց ինձ Արմինեն ոչ մի բան չի ասել:
  13. «Ազգ», #078, 29/04/2006 ՕՐՀՈՒՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Դալմայի այգիների կառուցապատման վերաբերյալ կառավարությունը 5 որոշումներ է ընդունել` փոփոխելով դրանց նպատակային նշանակությունը եւ առանց մրցույթի, վարձակալության իրավունքով հողամասեր տրամադրելով առանձին ընկերությունների եւ անհատների: Հիշեցնենք, որ Դալմայի այգիները հիդրոտեխնիկական, երկրագործական, պատմամշակութային, գյուղատնտեսական բացառիկ նշանակություն ունեցող հուշարձան են համարվել նույնիսկ ցարական Ռուսաստանի ժամանակներում: Բնապահպանների եւ հասարակական կազմակերպությունների համոզմամբ այդ այգիներից հողահատկացումները կատարվել են էկոլոգիական ու քաղաքաշինական օրենսդրության բազմաթիվ պահանջների խախտումներով: «Տարածաշրջանային զարգացման կենտրոն», «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» եւ «Հայկական բուսաբանական ընկերություն» հասարակական կազմակերպությունները 2 տարի առաջ դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումները, որոնք հակասում են Օրհուսի կոնվենցիային: Միջազգային այս փաստաթուղթը վերաբերում է հասարակության` շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալու եւ որոշումներ ընդունելու ժամանակ նրա պարտադիր մասնակցության ու իրազեկվածության իրավունքին: Երեկ Օրհուսի երեւանյան կենտրոնում նշված 3 կազմակերպությունները մամուլի ասուլիս էին հրավիրել` պատմելու, որ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովը ապրիլի 7-ի իր փորձագիտական եզրակացությամբ ամրագրել է Դալմայի այգիների կառուցապատման անհամապատասխանությունը Օրհուսի կոնվենցիայի մի շարք հոդվածների ու դրույթների: Իր եզրակացության մեջ հանձնաժողովը մասնավորապես նշել է, որ կառուցապատման վերաբերյալ կոնկրետ որոշումների կայացմանը հասարակության լիարժեք մասնակցություն չի ապահովվել: Կառավարական կառույցներից դիմումատուներին համապատասխան տեղեկատվություն չի տրամադրվել: Այնուամենայնիվ, նշվել է, որ անհամապատասխանության աստիճանը որոշակիորեն կնվազի, եթե ապահովվի հասարակության մասնակցությունը կառուցապատման թույլտվությունների հետագա գործընթացներում: Օրհուսի հանձնաժողովը կառավարությանն առաջարկել է նշված խնդիրները լուծելու գործնական ու օրենսդրական միջոցառումներ ձեռնարկել: Հանձնաժողովի եզրակացությունն ու գնահատականները Դալմայի պաշտպանները բավական մեղմ ու փափուկ են գնահատում եւ սրանց հետ առանձնապես հույս չեն կապում, քանի որ իր հանձնարարականները Օրհուսի հանձնաժողովը մտադիր է «ստուգել» 2008 թվականին միայն: Մինչ այդ հայտնի չէ՝ ինչ ջրեր կհոսեն եւ գուցե սրբագրումներ անելու հնարավորություն էլ չլինի: Բնապահպանական կազմակերպություններն իրենց զգում են փակուղու մեջ, քանի որ արդեն սպառել են արդարադատության հասնելու բոլոր պաշարները Հայաստանում: Նրանք դիմել են նաեւ Եվրոդատարան, սակայն վերջինս մերժել է նրանց հայցադիմումը: Մտադի՞ր են արդյոք դիմել սահմանադրական դատարան. հավանաբար կդիմեն, եթե սահմանադրական դատարան դիմելու օրենքում փոփոխություններ լինեն, եւ պարզ կլինի, թե ինչ բնույթի ու վաղեմության դիմումներ կընդունի դատարանը: Իսկ մայիսի 10-ին նրանք կլոր սեղան են կազմակերպելու, որին հրավիրել են նաեւ կառավարական համապատասխան կառույցների ներկայացուցիչներին, պարզաբանելու, թե ինչպես են վերաբերվում միջազգային հեղինակավոր ատյանի առաջարկներին: ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
  14. Национальный форум общественных организаций Азербайджана решил отказаться от любого сотрудничества с армянскими общественными организациями. Как сообщает агентство «Day.az», азербайджанские НПО будут сотрудничать только с теми армянскими НПО, "которые признают территориальную целостность Азербайджана и считают возможным решение Карабахского вопроса лишь в рамках международных правовых норм и принципов". Кроме того, было принято решение усилить деятельность азербайджанских ОО в вопросе урегулирования карабахского конфликта лишь в рамках территориальной целостности и международных норм. Фактически, это станет проблемой для NGO Армении, которые в рамках "региональных программ" сотрудничают с азербайджанскими коллегами, получая за свою разрушительную для нашего общества деятельность кучу международных грантов.
  15. Варданозаврик нашего форума отмечает сегодня свой День Рождения! Лилит джан, если зайдёшь сюда - поздравляю тебя с ДР и желаю всего самого наилучшего
  16. Газета "Азг" выпустила очередной номер приложени "Культура". В издании рассматриваются различные вопросы, имеющие отношение к сегодняней армянской культурной жизни. Интернет-ферсия издания доступна по этому адресу: http://culture.azg.am
  17. xxl, спасибо за фотографии и добро пожаловать
  18. Статья с сайта нацболов
  19. Зов Армении Место проведения: Московский международный Дом музыки, Космодамианская набережная, 52 Заказ билетов: 730-10-11, 730-22-27 7 мая в Московском международном доме музыки состоится русско-армянский концерт под названием "Зов Армении". Половина участников - звезды армянской эстрады, половина - их российские коллеги. Среди первых - Народная артистка Армении Маргарит Бежанян, Народная артистка Армении Грануш Казарян, Народная артистка Армении Сусанна Сафарян, Народный артист Армении Товмас Погосян, Народный артист Армении Арсен Григорян и ансамбль танца "Цветы Армении". Дружественную (хочется верить) Россию будут представлять лучшие силы: Иосиф Кобзон, Лев Лещенко, Вячеслав Добрынин, Александр Серов, Влад Сташевский, Надежда Бабкина. http://www.kassir.ru/msk/db/text/1806076.html http://wwwnew.parter.ru/event.asp?sect=26&event=6017
  20. http://www.pc-armenia.ru/ru/afisha/21/
  21. Պարզապես դուրս եկավ՝ դրեցի
  22. Эта опция была отключена Артуром в целях безопасности, существует баг, позволяющий выполнять произвольный сценарий на сервере, при помощи загрузки аватаров с компьютера, которой уже пытались воспользоваться злоумышленники.
  23. Увы, но ничего страшного - скоро лето, объявим форумскую мега-встречу в Москве и все соберёмся где-нибудь
  24. В том числе и в процентном отношении - несоизмеримая разница. В Армении нет и не могут быть в обществе подобных настроений. Тем более не может быть банд бритоголовых ублюдков, избивающих и убивающих людей только из-за другого цвета кожи и разреза глаз. А в России это происходит по всей стране, почти ежедневно, иногда - несколько раз в день. Значительный процент российской молодёжи, особенно в городах (по моим оценкам процентов 40-50) охвачена идеями ксенофобии и национальной ненависти. Эти идеи раздуваются через СМИ и втихаря покрываются властями. Как результат - в России фашизм сегодня пожалуй самая распространённая молодёжная идеология после традиционного пофигизма.
  25. Karmir

    АКЦИЯ 29.04

    Спасибо Вам Натали. К сожалению поздно увидел эту тему.
×
×
  • Create New...