-
Posts
10,613 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Karmir
-
Сокровища древней Армении http://www.utro.ru/articles/2006/04/03/536166.shtml Анна ЛИНДБЕРГ, 03 апреля, 01:46 За пять столетий до того, как Владимир Красно Солнышко принял православие, христианство прочно основалось на Кавказе. Армяне обратились в новую религию еще в IV в. – приблизительно в это же время крестился один из последних римских императоров. С тех пор местные монастыри стали не только религиозными центрами страны, но и оплотом национальной культуры. В одних переписывали Священное писание, в других – веками хранили чудесные реликвии, которые сегодня составляют красу и гордость сокровищницы Эчмиадзина – резиденции католикоса, расположенной недалеко от Еревана. По преданию, святому Григорию Просветителю было видение: Христос в нимбе нисходит с небес и золотым молотом указывает место, где должна быть воздвигнута первая армянская церковь. Именно поэтому построенная затем церковь была названа "Эчмиадзином", что на армянском языке означает "Сошел Единородный", т. е. Иисус Христос. С самого начала и далее в течение многих веков Эчмиадзин являлся также центром армянской культуры и письменности. Здесь в начале V века (406 г.) св. Месроп Маштоц создал армянский алфавит и совместно с католикосом св. Сааком перевел Святое писание с греческого на классический армянский язык; в стенах Эчмиадзина работали известные армянские литераторы, художники и музыканты. Небольшая, но самая важная часть уникальной коллекции, принадлежащей католикосу, представлена в Государственно музее изобразительных искусств имени А.С.Пушкина на выставке "Реликвии святого Эчмиадзина", организованной в рамках культурной программы празднования Года Армении в России. Гвоздем программы, безусловно, является фрагмент Ноева Ковчега – того самого, который согласно легенде причалил к горе Арарат, сделав Армению первым пунктом поселения послепотопного человечества. Правда в деревянной пластине, обрамленной золотым реликварием, украшенным цветными камнями, не хватает небольшого кусочка. Постарались не варвары, а сами святые отцы – в XVIII столетии они преподнесли частицу реликвии императрице Екатерине II (теперь она хранится в Даниловом монастыре). Правительница в долгу не осталась и взамен презентовала армянским патриархам увесистый золотой орден с патриаршим двуглавым орлом, щедро усеянным драгоценными камнями и украшенным эмалью. Еще один важный экспонат выставки – реликварий с мощами св. Стефана Первомученника, узревшего Господа в тот момент, когда его побивали камнями. От этого архидиакона и первомученика христианской церкви, принадлежавшего к числу семидесяти апостолов, армянской церкви достался довольно мощный зуб, который теперь смогут лицезреть все посетители выставки. А вот мощи святого апостола Фаддея и Акопа Мцбинского (того самого, который, по преданию, и нашел описанную выше частицу Ноева Ковчега на горе Арарат) сокрыты в реликвариях, сделанных в виде длани, украшенных многоцветными камнями, эмалями и фирменной армянской чеканкой. Надо быть готовым к тому, что ценность некоторых экспонатов будет мало понятна тем, кто не знаком с историей армянского искусства. Например, Четвероевангелие 1374 года, записанное известным армянским философом Григором Татеваци на горе Сепух Даранагияц, украшенное иллюстрациями Хачатурома Кесараци, который не побоялся дополнить традиционные религиозные сюжеты серией светских портретов. Но даже людям, не склонным проявлять интерес к христианским реликвиям, будет интересно познакомиться с прикладным искусством Армении, насчитывающим уже не одно столетие. Правда, как выяснилось, традиция переносить производство в менее развитые страны тоже появилась не вчера: один из увлекательнейших экспонатов выставки – искусно расшитая риза с Богоматерью и святыми, сделанная в Китае. Зато носатые ангелы и волоокий Иисус, изображенные на украшенном яркими цветами занавесе 1741 года, явно выдают руку местного мастера. Помимо ценнейших реликвий, в экспозицию вошли предметы церковного облачения, инкрустированная драгоценными камнями литургическая утварь: потиры, сосуда для мирра, кадила, ладаницы, рипиды, – а также предметы, принадлежащие высшему руководству армянской церкви.
-
Ba, el mi asa Dav jan Amboghj gisher chem karoghacel qnel
-
Էտ ձեր հումորով մարդկանց ինֆարկտի էք հասցնում
-
Я ответил "Друзья". Но палку в руках держать нужно всегда - в дружбе со всеми. В политике, без "палки в руках" дружат только глупцы.
-
Արդյո՞ք շատ համարձակ և երբեմն էլ անհիմն չե հեղինակը: «Հայոց Աշխարհ» օրաթերթ, շաբաթ, 1 Ապրիլ 2006, #59/2122 ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՎ ԳՐՔԵՐ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՑ 4 ԴԱՐ ԱՌԱՋ Նախաքրիստոնեական շրջանում գոյություն ունեցած հայերեն գրի եւ գրականության մասին վկայություններ են պահպանվել անտիկ օտար հեղինակների երկերում: Հռչակավոր հույն փիլիսոփա եւ պատմագիր Մետրոդորոս Սկեփսիացին, ապրելով Պոնտոսում եւ Հայաստանում մինչեւ մ.թ.ա. 70թ., գրել է Տիգրան II-ի պատմությունը եւ «Կենդանիների բանականությունը» փիլիսոփայական երկը: Այս վերջինը, ըստ Փիլոն Եբրայեցու (Ալեքսանդրացու) հաղորդման, որն ապրել է մ.թ.ա. Iդ. վերջին քառորդից մինչեւ մ.թ. Iդ. կեսը, թարգմանված է եղել հայերեն: Փիլոն Եբրայեցու նման քաջատեղյակ եւ բծախնդիր օտար հեղինակի այս համոզիչ հաղորդումը մեր թվարկության դարագլխին գոյություն ունեցած հայալեզու գրականության մասին, որ վկայակոչվում է առաջին անգամ, չի կարող չսասանել նույնիսկ ամենակարծր հակաթեզերը: Հենց միայն Փիլոնի սույն վկայությունը բավական է ժխտելու այն տարածված կարծիքը, որ եթե նախամաշտոցյան շրջանում գոյություն է ունեցել գրավոր հայ գրականություն, ապա միայն հունարեն, ասորերեն կամ պարսկերեն լեզուներով, իսկ հայոց լեզվով եղել է միայն բանավոր գրականություն, այսինքն՝ բանահյուսություն: Եւ անմիջապես հարց է ծագում՝ ի՞նչ գրով են գրված եղել երեք հայալեզու գրքերը, եթե ոչ հայերեն այբուբենով, որի մասին վկայում է III դարի ժամանակագիր եւ եկեղեցական մեկնիչ Հիպպողիտոսը: Հունարեն բնագրով իր «Ժամանակագրության» մեջ՝ գրված Ալեքսանդր Սեւերոս կայսեր 13-րդ տարում՝ մ.թ. 234-235թթ., Հաբեթի ցեղի 47 ազգերի շարքում որպես գրագետ (գիր ունեցող), Հիպպողիտոսը հիշատակում է հետեւյալ յոթին՝ իբերներ, լատիններ, որոնց գիրը եւ հոռոմներն են գործածում, իսպանացիք, հույներ, մարեր, հայեր: Խորենացու վկայությամբ, Բարդածան ասորի պատմագիրը, որ Եդեսիայից էր, մտավ Անի կամ Հանի ամրոցը, կարդաց Ողյումպ քրմի մեհենական պատմությունը, որի մեջ թագավորների գործերի հետ միասին հիշատակված էր Տիգրան վերջին հայոց թագավորի ձեռքով նրա եղբայր Մաժան քրմապետի գերեզմանին կառուցված բագինը Բագրեւանդի Բագավանում: Ի՞նչ լեզվով էր գրված այդ մատյանը - եթե Բարդածանը, ինչպես վկայում է Խորենացին, այդ պատմությունը փոխադրել է ասորերենի եւ ապա հունարենի, նշանակում է՝ մեհենական պատմության բնագիրը պետք է եղած լիներ հայերեն եւ գրված հայերեն գրերով: Ուսումնասիրողներից ոմանք, ինչպես Ա.Աբրահամյանը, ենթադրում են, թե մատյանը գրված է եղել արամեական գրով, բայց այս կարծիքը հիմնավոր չէ: Ասորիներն իրենք իսկ արամեական գիր են գործածում հատկապես Եդեսիայի շրջանում: Նույնը վերաբերում է Տիր աստծո մեհյանին:Գերմանացի խոշոր հայագետ Յ.Մարկվարտը իր «Հայոց այբուբենի ծագումը եւ Մաշտոցի կենսագրությունը» ուսումնասիրության մեջ ժխտում է հայ մատենագրության գոյությունը մինչեւ V դարը հետեւյալ փաստարկով. «Այս երկրի լեզվով չէր գրվել դեռ ոչ մի տող, որովհետեւ այն ժամանակվա հայտնի այբուբեններից եւ ոչ մեկը ի վիճակի չէր արտահայտելու հայերեն բազմաթիվ ու դժվարին հնչյունները»: Գերմանացի հայագետի այս ուշագրավ միտքը մեզ բերում է հակադարձ տրամաբանության՝ եթե նախամաշտոցյան շրջանում եղել է հայ մատենագրություն, ապա դա կարող էր լինել միայն հայերեն այբուբենով, եւ ոչ թե արամեատառ կամ հունատառ: Եւ առհասարակ, մի շատ բնական հարց է ծագում. հնարավո՞ր է արդյոք, որ ժողովուրդն ունենա գրի ու դպրության Տիր աստված, այդ Տիր աստծուն նվիրված դպրության մեհյան, բայց սեփական գիր եւ դպրություն չունենա: Օտար դպրության, օտարագիր եւ օտարալեզու մատենագրության համար հայրենի աստվածություն չի ստեղծվում: XIII դարի հայ պատմիչ Վարդան Արեւելցին (Պատմութիւն տիեզերական, Մոսկվա 1861, էջ 70) վկայում է Լեւոն արքայի օրոք Կիլիկիայում հայտնաբերված դրամի մասին, որի վրա հայերեն լեզվով դրոշմված են եղել հեթանոս հայ թագավորների անուններ, որով եւ պատմիչը հաստատում է Մեսրոպ Մաշտոցից առաջ հայերեն գրերի գոյությունը. «Եւ զի լեալ է հայերէն գիր ի հնոյն- վկայեցաւ ի ժամանակաս Լեւոնի արքայի. զի գտաւ դրամ ի Կիլիկիա հայերէն գրով դրոշմեալ զանուն կռապաշտ թագաւորացն Հայկազանց»: Նման հարցադրումներն արդեն իսկ իր մեջ կրում է նախամաշտոցյան գրի գաղափարը, որն ունի կողմնակիցներ, բայցեւ ավելի մեծ թվով հակառակորդներ, որոնք կարծում են, թե նախամաշտոցյան գիրը կարող է նսեմացնել Մաշտոցի հանճարը: Կատարյալ թյուրիմացություն: Ահավասիկ մեր հին հեղինակներից շատերը եւ առաջին հերթին 5-րդ դարի ներկայացուցիչները՝ սկսած Սահակ Պարթեւից եւ Մեսրոպ Մաշտոցից, նրանց աշակերտներ Կորյունը, Դավիթ Անհաղթ փիլիսոփան եւ Մովսես Խորենացին, ապա եւ Ղազար Փարպեցին եւ այլք, ընդունում են հեթանոսության շրջանում հայոց դպրության գոյությունը. հայոց գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում իմ զեկուցման մեջ ես ցույց տվեցի, որ ինքը՝ Մաշտոցը, երկար ժամանակ Եդեսիայում եւ Ասորիքում՝ դպրության հեթանոս ճարտարների մոտ, որոնել է հայոց հին գրի ամբողջական այբուբենը: Վերը իմ հիշատակած Փիլոն Եբրայեցին՝ իր ժամանակի ճանաչված մտածողներից մեկը, որին Էնգելսը քրիստոնեության հայր է անվանում, իր եզակի վկայությամբ գալիս է հաստատելու հայալեզու գրականության իրողությունը դեռեւս մեր թվարկության սկզբին՝ Մեսրոպ Մաշտոցից 4 դար առաջ: ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ Բանասիրական գիտությունների դոկտոր
-
ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ որոնց հավատացել են միլիոնավոր մարդիկ «Հայոց Աշխարհ» օրաթերթ շաբաթ, 1 Ապրիլ 2006, #59/2122 Ապրիլի մեկը երբեւէ պաշտոնական պետական տոների ցանկի մեջ չի մտել: Այնուամենայնիվ այդ օրն արդեն քանի դար համարվում է աշխարհում ամենասիրված տոներից մեկը: Այն նշվում է 1565 թվականից, երբ ֆրանսիական թագավոր Կառլոս IX-ը բարեփոխեց օրացույցը եւ որոշեց, որ տարին սկսվում է հունվարի 1-ին, ոչ թե ապրիլի 1-ից, ինչպես առաջ էր: Ֆրանսիացիները հավուր պատշաճի հունվարի 1-ին իրար շնորհավորեցին Նոր տարվա կապակցությամբ, սակայն հին Նոր տարվա մասին էլ չմոռացան. ապրիլի մեկին նրանք կատակի համար նվերներ փոխանակեցին: Ժամանակի ընթացքում այդ օրը կատակներ անելու սովորությունն արմատավորվեց, իսկ նվերները ստացան փոքրիկ ձկների տեսք, որոնք հարկ էր աննշմար կախել անցորդների թիկունքից: Ֆրանսալեզու երկրներում ապրիլի մեկն այդպես էլ կոչվում է՝ Ապրիլյան ձկան օր: Ապրիլի 1-ը կատակներով ու տնազ անելով նշելն աստիճանաբար տարածվեց նախ ամբողջ մայրցամաքային Եվրոպայում, ապա նաեւ Բրիտանիայում, որտեղ այդ օրն սկսեցին անվանել Հիմարների օր: ԻՐԱԿԱՆԱՑԱԾ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐ Ապրիլմեկյան կատակների փաստացի արձանագրման առաջին դեպքերից մեկը, որ համընդհանուր արձագանք է ստացել, եղել է լոնդոնյան ճանաչված աստղագուշակ Ջոն Պարտրիջի հետ կապված պատմությունը: 1708 թվականի սկզբին ոմն Այզեկ Բիկերստաֆ հրատարակեց մի ժողովածու, որտեղ կանխագուշակել էր Պարտրիջի մահը, որը պետք է վրա հասներ նույն տարվա մարտի 29-ին: Աստղագուշակը բնականաբար հանդես եկավ հերքումով: Բայց եւ այնպես, Բիկերստաֆը մարտի 30-ին տպագրեց մի պամֆլետ, հայտնում էր, թե ինքը ճիշտ է եղել՝ մեծն Ջոն Պարտրիջին վախճանվել է: Ապրիլի 1-ին խեղճ Պարտրիջին արթնացրեց տեղական հոգեւորականը, որը եկել էր հարցնելու՝ արդյոք հանգուցյալի ընտանիքը թաղումը կազմակերպելու վերաբերյալ որեւէ հատուկ ցուցում ունի՞: Փողոցում Պարտրիջից կա՛մ գլխապատառ փախչում էին, ինչպես ուրվականից, կա՛մ թեւքը քաշելով պատմում էին, թե ինքն ինչքան է նման «մի ծանոթ աստղագուշակի, որը հենց նոր է մահացել»: Այզեկ Բիկերստաֆի անվան տակ ծածկվում էր նշանավոր Ջոնաթան Սվիթը, որը, ի վերջո, խոստովանեց, որ այդ ամենն ընդամենը կատակ էր: Սակայն Պարտրիջին այդպես էլ չհաջողվեց վերջնականապես համոզել ժողովրդին, որ ինքը կենդանի է: Աստղագուշակի նրա կարիերային մահացու հարված էր հասցվել: ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ՕՐ 1962 թվականի ապրիլի 1-ին շվեդական հեռուստատեսության այդ ժամանակ դեռեւս միակ ալիքն ուրախացրեց հեռուստադիտողներին, տեղեկացնելով, որ նրանք մի ակնթարթում կարող են իրենց սեւ-սպիտակ հեռուստացույցները դարձնել գունավոր (Շվեդիայում այդ տարիներին գոյություն ուներ միայն սեւ-սպիտակ հեռուստատեսություն): Ինչպես նորությունների ժամին տեղեկացրեց հեռուստատեսության տեխնիկական փորձագետներից ոմն Չելբերգ Սթենսոնը, որպեսզի հեռուստացույցները դառնան գունավոր, հարկավոր է նրանց վրա հագցնել սովորական նեյլոնե գուլպա: Պարոն Սթենսոնը ոչ միայն պատմեց, այլեւ ցույց տվեց, թե ինչպես պետք է դա անել. նա, ստուդիայում գտնվող հեռուստացույցի վրա գուլպա հագցնելով, հայտարարեց, որ հիմա ամեն ինչ գույներով է տեսնում: Հեռուստադիտողներին մնում էր միայն հավատալ այդ տեխնիկին, քանի որ իրենց հեռուստացույցներն առաջվա պես սեւ-սպիտակ պատկերներ էին ցուցադրում: Եւ նրանք հավատացին: Հաջորդ օրը թերթերը հաղորդեցին, որ հարյուր հազարավոր շվեդուհիներ գուլպաներ են քաշել հեռուստացույցների վրա, իսկ միայնակ տղամարդիկ վազել են խանութ՝ գուլպա գնելո: Միայն օրվա վերջին, երբ զայրացած հեռուստադիտողների մի մասն սկսեց ստուդիա, իսկ մյուս մասն էլ խանութներ զանգահարել (առաջինները բողոքելով, որ ոչինչ տեղի չի ունենում, իսկ երկրորդները, որ իրենց անորակ գուլպա են վաճառել) շվեդական հեռուստատեսությունը հաղորդեց, որ պարոն Սթենսոնի հայտարարությունն ընդամենը ապրիլմեկյան կատակ էր: ԲԵԼԳԻԱԿԱՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՕՐ 1992-ի ապրիլի 1-ին լոնդոնյան The Times-ը հայտնեց, որ Բելգիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով եվրոպական այդ երկիրը դադարելու է գոյություն ունենալ: Վալոնիան, որի բնակիչները խոսում են ֆրանսերեն, անցնելու է Ֆրանսիային, իսկ Ֆլանդրիան, որտեղ խոսում են հոլանդերեն՝ Նիդերլանդներին: Թերթն իր խմբագրականում նշում էր, որ աշխարհի քարտեզի վրայից այնպիսի մի երկրի անհետացումը, ինչպիսին Բելգիան է, ոչ միայն իր ազդեցությունը կունենա Եվրամիության ներսում, այլեւ անգլիացիներին կզրկի սիրելի զվարճանքից՝ «Ասա հինգ ճանաչված բելգիացու անուն» սալոնային խաղից: Ինչպես ավելի ուշ հայտնեցին բրիտանական թերթերը, The Times-ի գրածը լուրջ էին ընդունել ոչ միայն լրագրողները, այլեւ քաղաքական գործիչները: Օրինակ, այն ժամանակվա փոխարտգործնախարար Տրիստան Գարել Ջոնսը համաձայնել էր լրագրողներին հարցազրույց տալ Բելգիայի փլուզման կապակցությամբ: ՄԱՐԱԹՈՆՑՈՒ ՕՐ 1981 թվականի ապրիլի 1-ին հարյուր հազարավոր բրիտանացիներ անկեղծ կարեկցանքով համակվեցին երկար տարածությունների ճապոնացի վազորդ Կիմո Նակաձիմայի նկատմամբ, որը, The Daily Mail թերթի համաձայն, դարձավ անփույթ թարգմանչի զոհը: Թերթը տեղեկացնում էր, որ Կիմո Նակաձիման ցանկություն է հայտնել մասնակցել լոնդոնյան ավանդական մարաթոնին: Միջոցառման կազկոմիտեն նրան է ուղարկել պայմանների կրկնօրինակը ճապոներեն լեզվով, որի մեջ թարգմանչի մեղքով սխալ է սպրդել. կանոնների ճապոնական տեքստի համաձայն, մարզիկները պետք է վազեն ոչ թե 26 մղոն, այլ 26 օր: Այդ օրվանից Նակաձիմային, որը լրջորեն էր վերաբերվում մրցության մասնակցի իր կարգավիճակին, տեսնում էին երկրի տարբեր շրջաններում, սակայն ճապոներեն չիմանալու պատճառով ոչ ոք չէր կարողանում նրան բացատրել, որ մրցավազքը վաղուց ավարտվել է: Հոդվածում մեջբերվել են թարգմանչի խոսքերը. «Ես վերջերս եմ սկսել ուսումնասիրել ճապոներեն լեզուն, ընդամենը երկու տարի, հավանաբար այդ պատճառով էլ նման սխալ եմ թույլ տվել»: ՉՈՐ ՋՐԻ ՕՐ The Sout China Morning Post թերթը 1982 թվականի ապրիլի 1-ին ուրախացրեց իր ընթերցողներին, հայտարարելով, որ Հոնկոնգի (այն ժամանակ դեռ բրիտանական գաղութ) իշխանությունները երեք միջոց են գտել խմելու ջրի դեֆիցիտի խնդիրը մեկընդմիշտ լուծելու համար. հատուկ անտենաների եւ էլեկտրականության միջոցով շրջակայքի ճահիճները չորացնել, տիեզերք հատուկ արբանյակ արձակել, որը հագեցած կլինի գաղութի վրա ամպեր կուտակելու համար նախատեսված սարքավորումներով եւ, վերջապես, Չինաստանից ջրի փոշի գնել: Այդ ապրանքը, նշում էր թերթը, հնարավորություն էր տալիս մեկ լիտրը սովորական ջրի մեջ լուծելով ստանալ հինգ լիտր մաքուր ջուր: Սակայն ամեն միջոց իր թերություններն ուներ: Ճահիճների չորացումը կարող էր վնասել մերձակա շինություններին, տիեզերական արբանյակի աշխատանքը բնական անհարմարություններ առաջացնել հարեւանների հետ, իսկ Չինաստանից չոր ջրի գնումները՝ գաղութը չափից ավելի կախման մեջ գցի կոմունիստական իշխանություններից: Ամբողջ օրը հոնկոնգյան ռադիոկայանների խմբագրություններում հեռախոսազանգեր էին հնչում. մարդիկ կամենում էին թոք-շոուներում քննարկել տարբերակներից յուրաքանչյուրի պլյուսն ու մինուսը: Զանգահարողների մեծ մասը հակված էր այն կարծիքին, որ չոր ջուրը լավագույն տարբերակն է: Պատրաստեց Կ.ՀՈՎՍԵՓՅԱՆԸ
-
Ashugh Sheram's "Tarlan Tarlan"
-
Այ քեզ բան Թե այդպես, ուրեմն հայտարարելու համար հեչ լավ ժամանակ չեք ընտրել Հիմա մինչև չտեսնենք, չենք հավատա Իհարկե սրտանց շնորհավորում եմ, եթե իհարկե սա ամենահաջող ու շատ ձգձգված ապրիլմեկյան կատակը չե Բայց ամեն դեպքում, այդ ինչպե՞ս պատահեց որ շենքը արդեն ավարտում են իսկ գանձը երեկչեառաջի օրը նոր գտան
-
Мне кажется новость жёлтой газеты о возможной беременности русской эстрадной певички имеет весьма косвенное отношение к культуре, тем более к армянской. А следовательно, и к разделу Cultural Life
-
:lol: Վերջնականապես դադարեցի որևէ բան հասկանալ: Ուրե՞մն այս ամենը իսկականից էր ասվում
-
Вот-вот. "Культура" ночью вообще не показывает
-
Կուկուռուզը ամբողջովին կռծեցին՝ («Հայոց աշխարհ» օրաթերթ, շաբաթ, 1 Ապրիլ 2006, #59/2122)
-
А не подскажете где можно скачать грамм 20 белого порошка?
-
Обязательно посмотрю.
-
Ասեմ թե չասեմ Լավ ասում եմ՝ ապրիլի 1-ը շնորհավոր :lol:
-
А что было по каналу "Культура"?
-
Բարի գալուստ
-
Ժողովուրդ ջան ո՞վ կարող է հիշեցնել թե այս երգի հեղինակն ով է ու ինչ է երգի անունը: Շատ ծանոթ է ու շատ լավ երգ է, Ռազմիկ Բաղդասարյանի ալբոմում անվանված է հենց այդպես, բայց ինձ թվում է թե դա երգի իսկական անունը չե:
-
Мы не "корац еркир" по одной причине. Есть существенная разница: корац еркир не может (и может даже не хочет) выбираться из задницы. А у нас есть все возможности, есть осознание и пока ещё слабые и неуверенные, но всё же вполне определённые попытки выйти из того тупика, в который мы сами себя загнали. И я уверен, что нам это рано или поздно удастся - всё упирается в наличие стратегического осознания ситуации и политической воли у самой верхушки. Армения должна чётко определить свои внешнеполитические приоритеты, которые просто опасно для нас связывать каким-либо образом с Россией. Как метко заметил ещё 100 лет назад какой-то русский политик, Армения России нужна, но без армян. Транслируя на сегодняшние реалии, всё обстоит точно так же - совершенно очевидно, что Армения как партнёр, тем более стратегический, не представляет для России ровным счётом никакого интереса. Армения России попросту не нужна - в "лучшем" случае нужна как форпост (© Грызлов) - вассальная провиция, пространство для реализации имперских амбиций и экономической экспансии. Наша страна сможет двигаться вперёд тогда и только тогда, когда из нашей политики и психологии исчезнут опасные стереотипы про "солнце с севера" и "стратегическое партнёрство" с Россией. И надо чётко осознавать, что в движении этом нам с Россией не по пути.
-
«Առավոտ»-ի մարտի 31-ի համարից: Հեղինակայինի վակուումը կլցվի «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ Մշակույթի զարգացման հիմնադրամի հետ համատեղ, կազմակերպում է հեղինակային երգի «Ոսկե կիթառ» հանրապետական փառատոն: Հիշեցնենք, որ վերջին անգամ այս ոլորտում փառատոն կազմակերպվել էր 7 տարի առաջ: «Ոսկե կիթառին» կարող են մասնակցել հեղինակային երգի ժանրում հայերեն ստեղծագործող-կատարողները՝ կիթառի նվագակցությամբ: «Մշակույթի նախարարության դիրքորոշումը ավելի քան բարեհաճ է, ուզում ենք, որ փառատոնը հաջող մեկնարկ, ընթացք եւ ավարտ ունենա»,- երեկ հույս հայտնեց մշակույթի նախարարի տեղակալ Կարինե Խոդիկյանը: «Առավոտի» հարցին, գոնե հաջորդ տարիներին նախարարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի՞ փառատոնին, տիկին Խոդիկյանը պատասխանեց. «Շատ բան կախված է նրանից, թե ինչպիսին կլինի փառատոնը»: «Որոշեցինք փառատոնի միջոցով ի մի բերել դաշտը, ճանաչել մեր երիտասարդ ստեղծագործողներին եւ տեղեկանալ, թե ինչ էտապում է այսօր գտնվում հեղինակային երգը»,- ասաց «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Սամվել Մեսրոպյանը: Նա տեղեկացրեց, որ փառատոնի առաջին փուլը կանցկացվի մրցույթի տեսքով: Ընտրված երիտասարդ կատարողները վերջնական փուլում հանդես կգան ճանաչված անունների հետ: Մեր հարցին՝ ովքե՞ր են ընտրելու լավագույններին, Ս. Մեսրոպյանը պատասխանեց. «Երիտասարդներին ընտրելու են Մարտին Ահարոնյանը, Էդվարդ Զորիկյանը, Տաթեւ Աղամիրյանը, Լեւոն Բլբուլյանը: Ռուբեն Հախվերդյանը, Արմեն Մովսիսյանը, Վահրամ Թաթիկյանը եւս ոգեւորված են փառատոնով: Հնարավոր է նաեւ Արթուր Մեսչյանին հրավիրենք»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ չափանիշներով է ընտրությունը կատարվելու: «Ես 99-ին ժյուրիի կազմում եմ եղել: Հայտ ներկայացրած 150 հոգուց 120-ը առաջին փուլից հետո դուրս մնաց: Եվ սա այն պատճառով, որ չէին պատկերացնում՝ ինչ ասել է հեղինակային երգ: Շատերին թվում է, որ եթե խոսք ու երաժշտություն են գրում, ուրեմն դա հեղինակային երգ է: Ո՛չ, խոսք եւ երաժշտություն գրում են բոլոր՝ այդ թվում՝ ռոք, փոփ նաեւ ռաբիս ժանրի ստեղծագործողները»,- նշեց Էդվարդ Զորիկյանը: Կազմակերպիչները որպես հեղինակային երգի վառ ներկայացուցիչներ, առանձնացրին Ռուբեն Հախվերդյանին, նաեւ Վիսոցկուն, որին ռուսները անվանում էին իրենց խիղճը, ու դա այն թվականներին, երբ սովետական ժողովրդի խիղճը իր կուսակցությունն էր. «Խորհրդային տարիներին հեղինակային երգը ուներ քաղաքական ենթատեքստ, դրա համար կոմսոմոլը նախապես պահանջում էր երգերի տեքստերը: Ուրիշ բան էինք ներկայացնում, իրականում այլ տեքստով երգում»: Մարտին Ահարոնյանն էլ հեղինակային երգը բանաձեւեց հետեւյալ կերպ. «Հեղինակային երգը նախեւառաջ ինքնակենսագրական է, այս ժանրի մեջ իմաստ եւ նպատակ է դրված, օրինակ՝ լավ ու վատ տարիները, քաղաքական խնդիրները, սեփական ապրումները ներկայացնել խոսքի ու երաժշտության միջոցով... Պիտի հատուկ ուշադրություն դարձվի այս ժանրին, այն շուտ չի խունանում, ընդհակառակը՝ միշտ թարմ ու արդիական է: Ինչ վերաբերում է կիթառով մասնակցությանը, ես հաճելիորեն զարմացած եմ, որ մեր հեղինակ կատարողները՝ Ռուբեն Հախվերդյանը, Էդվարդ Զորիկյանը, Արմեն Մովսիսյանը, Վահան Արծրունին, Տաթեւ Աղամիրյանը եւ մյուսները նախանձելի կատարողականություն ունեն կիթառի»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
-
«Առավոտ»-ի 2006 թվականի մարտի 31-ի համարից: ՋԻՎԱՆՈՒ ԵՐԵԿՈՆ ԵՎ ԿԱՅԱՑԱՎ, ԵՎ ՈՉ Աշուղի ծոռ Ջիվան Հակոբյանը դժգոհ է հայ երգիչ-երգչուհիներից Աշուղ Ջիվանու ծննդյան 160-ամյակի առիթով Ջիվանու անվան մշակութային նորաստեղծ հիմնադրամը «Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 28-ին անցկացրեց «Ջիվանու մուտքը Երեւան» հոբելյանական միջոցառումների առաջին համերգը: Նախօրեին «Առավոտի» խմբագրություն էր եկել աշուղ Ջիվանու ծոռը՝ Ջիվան Հակոբյանը: Նա մեզ տեղեկացրեց, որ մեծ աշուղին վայել, հավուր պատշաճի չի անցել երեկոն, պատճառաբանելով, որ երգիչ-երգչուհիները միաբերան հրաժարվել են մասնակցել երեկոյին՝ առանց հոնորարի: Իսկ երեկոյի նպատակն էր լայն մասսաներին, այդ թվում՝ երիտասարդներին, ծանոթացնել Ջիվանու «խոր փիլիսոփայությանը»: «Յուրաքանչյուր երգի կատարման համար պահանջում էին 50 դոլար: Բայց եթե այդ գումարը վճարեինք, երկու երգ էլ կերգեին»,- նշեց Ջ. Հակոբյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենք դիմել են Ջիվանու անվան աշուղական դպրոցի տնօրեն Թովմաս Պողոսյանին, որը նույնպես հրաժարվել է անվճար ելույթից եւ այդ մասին հայտնել է համերգից մի քանի ժամ առաջ: Համերգը եղել է միայն հրավիրատոմսերով ու անցել լեփ լեցուն դահլիճում: Ընդ որում, հնչել է ընդամենը 3 երգ Ջիվանուց, ինչի պատճառով էլ հանդիսատեսը հուսախաբ է եղել: Սերունդներ են կրթվել Ջիվանու երգերով ու քանի՜ երգիչ ճանաչում է ձեռք բերել հենց աշուղի թողած ժառանգությամբ, հետաքրքիր է՝ ո՞ր երգիչներն են հրաժարվել առանց հոնորարի բեմ դուրս գալ եւ հնարավոր չէ՞ր ի հարգանք աշուղի՝ մեկ համերգ էլ բացառություն անեին: «Ճանաչված երգիչների անունները չեմ ուզում հրապարակվի, որ նրանք հետագայում խնդիրներ չունենան Թովմաս Պողոսյանի հետ (5 երգիչ Թովմաս Պողոսյանի ղեկավարած դպրոցից էր-Ս. Դ.),- ասաց աշուղի ծոռը Համերգը փրկեցին աշուղ Լեյլին, երգիչներ Ռուբեն Սահակյանը, Րաֆֆին, թառահար Էդվարդ Ղեւոնդյանը, դաշնակահարուհի Անժելա Ղեւոնդյանը: Աշուղի մասին խոսք ասաց ճանաչված ազգագրագետ Շավիղ Գրիգորյանը»: Քանի որ ողջ տարի պետք է լինեն Ջիվանուն նվիրված միջոցառումներ Հայաստանի մարզերում ու քաղաքներում, վերջին ակորդն էլ՝ աշուղի ծննդավայրում՝ Ջավախքի Ղազախ գյուղում, Ջ. Հակոբյանը հույս ունի, որ հետագա համերգները կանցնեն ճանաչված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Մեր զրուցակիցը նշեց, որ 2005-ին Ջիվանուն նվիրված կառավարական մակարդակով կազմակերպված միջոցառմանը հարազատներից ոչ մեկը չի հրավիրվել, իսկ որպես Ջիվանու ծոռ՝ ներկայացրել են այլ անձի. «Եվ սա սփռվեց հեռուստատեսությամբ»: Կապվեցինք երգիչ, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի հետ: Վերջինս հերքեց, որ իր եւ կազմակերպիչների միջեւ ընդհանրապես եղել է հոնորարի խնդիր: «Եկել են փետրվարի 18-ին, խնդրելով, որ մարտի 28-ին կայանալիք համերգին ես եւ իմ ղեկավարած աշուղական խումբը ելույթ ունենանք: Հետաքրքրվեցի՝ ովքե՞ր են մասնակցելու համերգին, նաեւ՝ թե կազմակերպչական բոլոր հարցերը, այդ թվում եւ ֆինանսականը, լուծվա՞ծ են: Պատասխանը եղավ՝ մի բան կանենք: Գնացին-եկան, արդեն համերգի նախօրեին դարձյալ խնդրելով իմ եւ երգիչներիս մասնակցության համար: Ես հիմնադիր տնօրենն են մեծանուն աշուղի անունը կրող դպրոցի, պրոֆեսիոնալ մարդ եմ եւ չեմ կարող տանել ինքնագործունեությունը, այդ թվում ամենագլխավորը՝ կազմակերպչական ինքնագործունեությունը: Աշուղ Ջիվանու 160-ամյակին մենք պատրաստվում ենք մեծ միջոցառման՝ նոյեմբեր ամսին, որի նախապատրաստական աշխատանքները սկսել ենք անցյալ տարվանից»,- հայտնեց Թ. Պողոսյանը: Քանի որ Ջիվանու ծննդյան 160-ամյակի առիթով կազմակերպված երեւանյան համերգին ներկա է եղել մշակույթի նախարար Գեւորգ Գեւորգյանը, ուստի ցանկացանք լսել նրա տպավորությունը համերգից: Նախարարի մամուլի քարտուղար Նառա Դանիելյանը «Առավոտին» փոխանցեց. «Նախարարն ինքն էլ է հուսախաբ եղել համերգից: Նախարարությունը աջակցել է, որ «Ա. Խաչատրյան» համերգասրահը վարձակալության տրվի ինքնարժեքից ցածր գումարով: Ինչ վերաբերում է ծրագրի հագեցվածությանն ու կազմակերպչական խնդիրներին, այդ հարցում էլ կաջակցեինք, եթե դիմեին»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
-
Сегодня на форуме сразу тройной День Рождения! Поздравляю А_Миночку, Заратустру и Лампса с этим прерасным праздником. Желаю счастья, удачи во всех делах, здоровья и побольше радостей в жизни
-
Հարգելի բարեկամներ: Հիշեցնեմ նաև, որ վերաբացված http://www.candle.direct.am կայքում դուք կարող են նաև վառել վիրտուալ մոմ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Dear Friends. At http://www.candle.direct.am you also can light a candle in memories of victimo of Armenian Genocide. Дорогие друзья! Сообщаю также, что на сайте http://www.candle.direct.am вы сможете зажечь виртуальную свечу в память жертв Геноцида армян.
-
При большевиках был в Армении один Хворостян - но прямым текстом указано что он был хохлом. Других Хворостянов как-либо связанной с Арменией и Армянами Яндекс не знает. Зато куча упоминаний на разных Хворостянов где упоминается их украинское происхождение. Короче, хватит искать по всему свету каких-то третьестепенных личностей и с маниакальным упорством ( ) записывать их в армяне