-
Posts
865 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Vahe Avetian
-
Ազգային անվտանգության համառոտ դոկտրին Բավարար է ցանկացած ցեղում լինի միլիտարիստ մի փոքրամասնություն, որպեսզի ամբողջ երկիրը ներքաշվի արյունահեղության մեջ, եթե ժամանակին չհայտնաբերվեն ու կասեցվեն դրա կազմակերպվելն ու գործունեության անցնելը։ Եթե հարևան երկում նույնպես լինի նման մի փոքրամասնություն, որին կանխել չի կարողանում այդ երկում բնակվող մեծամասնությունը, երկար ժամանակ կլացեն նրանց մայրերը։ Միլիտարիստները միշտ արդարացնում են իրենց գերծունեությունը ազգի գերակա շահով, բայց հետապնդում են իրենց անձնականը ու կազմակերպված քրեական հանցախումբ են իրականում, որովհետև ազգի գերակա շահը երկարատև խաղաղությունն է, ոչ թե պատերազմներում մարկային կորուստ տալն ու քայքայվելը։ Միլիտարիստներն ի տարբերություն մեծամասնության հարստանում են պատերազմների ժամանակ։ Նկարագրածի փայլուն օրինակ են Հայաստանն ու Ադրբեջանը, որտեղ երկու կողմերի միլիտարիստ խուժանը սրընթաց հարստանում է, ռազմատենչ գաղափարախոսությանը հակառակ չի մասնակցում պատերազմին, սեփական զավակներին ու մտերիմներին այնտեղ չի ուղարկում։ Պատերազմ գնում են ոչ միլիտարիստ մեծամասնության զավակները։ Միլիտարիստ չլինելը չի նշանակում բոլորովին անատամություն։ Ընդհակառակը՝ միլիտարիստ խուժանին բռում պահելու համար ցեղերը պետք է լինեն լավ զինված, հզոր ու մարտունակ: Սա հաջողվում է ազգերին, որոնք ունեն հզոր ոստիկանություն ու բանակ, որոնք ժողովրդավար իշխանությունների վերահսկողության տակ են լինում։ Նրանց ում չի հաջողվում ազգ լինել, ապրում եմ ցեղախմբի կարգավիճակով ու նրանց իշխում են միլիտարիստ փոքրամասն խունտաները, հրահրում են պատերազմներ, քշում են այնտեղ մեծամասնության զավակներին, ուժազրկում են այդպիսով ընտանիքներն ու թալանում։ Ցեղը, որն ապրում է ազգապես, ունենում է հզոր բանակ, բավարար ուժ սեփական միլիտարիստ խուժանին զսպելու, ու այդ պատճառով ապրում է խաղաղ ու հարևաններից չի վախենում։ Այդպիսի ցեղեր են այսօր բոլոր ժողովրդավարությունները։ Ազգային անվտանգությունն ապահովելու համար, հարկավոր չէ հարևաններին հաղթել։ Բավարար է սեփական խուժանին զսպված պահելուն ունակ լինելը, ինչը նշանակում է ունենալ հոզոր բանակ ու ոստիկանություն: Հայերին ու Ադրբեջանցիներին հարկավոր չէ պատերազմել միմյանց դեմ ազգային անվտանգություն ապահովվելու համար, այլ պետք է ճզմել սեփական միլիտարիստ հանցախմբերին աեփական երկրներում։ Եթե մեր ժողովուրդները բավարար ուժ ունենան դա անելու համար, ոչ մի արտաքին ուժ ի վիճակի չի լինի մեզ ու նրանց ծնկի բերելու։ Ազգային անվտանգության գրավականը, սեփական կազմակերպված քրեական հանցախմբերի ի սպառ ջաղջախումն է, որովհետև եթե ազգն այնքան հզոր է, որ թույլ չի տալիս այդպիսիքի կազմավորումն ու գործունեությունը, ոչ մի ուրիշ ցեղ նրանց վրա չի հարձակվել չի կարող։ 14.04.2007, Վաշինգտոն
-
ԶՈՄԲԻ ռեփորթ 620823/2004.04.24, կամ հիմն անհատականության Որդուս՝ ՀԱՅԿԻՆ, ծննդյան 10 ամյակին Այլևս ոչ մի հույս չկա հիշելու թե ով եմ ես, քանի տարեկան, ինչ է անունս։ Նույնիսկ չգիտեմ կի՞ն եմ, թե՞ տղամարդ։ Նույնիսկ չգիտեմ կա՞ նման բան, կին-տղամարդ։ Անգամ չգիտեմ մա՞րդ եմ, թե՞ ոչ և նույնիսկ չգիտեմ մարդ կա՞ ընդհանրապես, թե՞ ոչ։ Հիմա, այս ակնթարթին զոմբիացված եմ որպես՝ մարդ, Վահե, Ավետյան, համար 620823, տղամարդ, հայր, հայ, քրիստոնյա: Ուղեղ «հարդ դիսկիս» մեջ դրված է ծրագրերի մի ամբողջ փաթեթ։ «Օպերատիվ» համակարգի անունն է «ԾՆՈՒՆԴ»։ Սա զոմբիի ստանդարտ ծրագիրն է, որը մեքենայի մեջ առաջացնում է «սեփական ծննդի» կեղծ իմացություն, որից հետո մի երեք-չորս տարի ոչինչ չես հիշում։ Այս «հիշողության ծակը» օպերատիվ համակարգի պաշտպանական մեխանիզմն է, որովհետև զոմբին մտածող է և տրամաբանություն է փնտրում։ Երեք - չորս տարվա «հիշողության կորուստ» ծրագիրը հասարակ «Visual Basic»-ով գրած մի բան է, ապահովում է «հիշողության կորստի» տրամաբանականության կեղծ զգացողություն զոմբիի մոտ։ Հիմնական ծրագրերի հետևից գրված են ցեղասպանություն, զոհ, կոտորած, գաղթական, Սասունցի Դավիթ, Մերուժան Արծրունի, Վարդան Մամիկոնյան, Վասակ Սյունի, վախ, ինքնազոհություն, բռնարարք, մարդու իրավունք, կաշառակերություն, հասարակական արդարություն և անթիվ անհամար ուրիշ ծրագրեր։ Ծրագրերի այս փաթեթի կոնսումերական անունը «Brainwashing 301-1915-1917-1918-1921-1965-1985-1988-1996-1998-2003-2004» է։ Ենթակա է հետագա բարեփոխումների։ Ծրագրավորման ավարտին են մոտենում Տարոնականություն, Հադրութականութուն, Կոնդականություն, Էրևանականություն, Շյորբուլախականություն, Նորգեղականություն, Կենտրոն - համայնքայնություն, համայնքայնամտածություն, մտայնություն, մտավորականացում, Եվրոպականացում, Ռուսականացում, բոզականա - գողականա - սրտադողականացում և շատ ուրիշ ծրագրեր։ Սփյուքահայ համայնքների «Զոմբի» ինթերնեյշընըլի մասնաճյուղերում զարգացվում են ուծացում, ապազգայնացում, անտարբերություն, գրպանահատականություն ծրագրերը։ ԳովազդԳովազդԳովազդԳովազդԳովազդԳովազդԳովազդ Մայիսի 28-ին Զոմբիի գլխում տեղադրվում են հետևյալ ծրագրերը։ Ընտրելու, ընտրվելու պատրանք քրիստոնյա հիվանդություն մարդու իրավունք փսիխոզ կայֆ ծեծ ուտելու՝ մազոխիզմ կայֆ ծեծելու՝ սադիզմ կաշառակերության արդարացիություն պոռնկության վիագրայացում հոմոսեքսուալ ֆաշիզմ ցեղակրոն կոմունիզմ Ծրագրավորումը պարտադիր։ Գինը 3000 դրամ՝ կանխիկ։ Վճարվում է առաջին պատահած մենթին, ու էլ ոչինչ չես անում։ Պատրաստ ես … ԵՍ ԵՍ ԵՍԵՍ ԵՍԵՍ ԵՍԵՍ ԵՍԵՍԵՍԵՍԵՍԵՍԵՍԵՍԵՍ ԵՍԵՍԵՍԵՍԵՍԵՍԵՍԵՍԵՍ ԵՍԵՍ ԵՍԵՍ ԵՍԵՍ ԵՍԵՍ ԵՍԵՍ ԵՍԵՍ ԵՍ ԳովազդԳովազդԳովազդԳովազդԳովազդԳովազդԳովազդ Ագռավու Քար / Վալհալլա
-
ԵԼԻՐ՝ ՈՒՄ ՀԵՐԸ ԱՆԻԾԱԾ Է, ՈՎ ՀԱՅ Է, ՃՈՐՏ Է, ԵՎ ՍՏՐՈՒԿ…
-
Հայաստանում իրեն մարդու իրավունքի պաշտպան հռչակած անձին ուղղված նամակս մնաց անպատասխան, ինչպես ենթադրում էի։ Տեղադրում եմ այն այստեղ պատմական փաստ որպես, հետագայում մեր պետականությունը բռնազաֆթած խուժանին դատելուց, ևս մի փաստաթուղթ որպես, օգտագործելու համար։ Մեծարգո պարոն Արմեն Հարությունյան, 1998 թվականին վերադարձել եմ հայրենիք վերջնականապես հաստատվելու։ Նույն թվականին հիմնադրել եմ հասարակական կազմակերպություն, համակար•չային տեխնոլոգիաների դասավանդման անվճար դասընթացներ ապահովվելու, երեխաների և երիտասարդների համար։ Կազմակերպության շվեդական մասնաճյուղը վարել է Հայաստանում «Ժողովրդավարության Նպաստում» ծրագիրը 2000-2003 թվականներին։ Հայտնում եմ ձեզ, որ 1998 թվականից իմ դեմ սկսել է լայնածավալ արշավանք: Թալանվել են կազմակերպությանս համակարգիչները, մեքենաներս, սարքավորումներս։ Համակիրներս հայտնվել են բանտերում, հարկադրաբար մղվել հոգեբուժարան, կաշառք տալու պահանջներին չենթարկվելու պատճառով: Շատերի նկատմամբ կիրառվել են, բանսարկություն, կտտանք, անձնական նամակագրության, կյանքի մեջ ներխուժում, ստորացում։ Երևույթը մանրամասնորեն նկարագրվել է «ԱՀԱԶԱՆԳ» կոչվող հայտարարության մեջ, որի հեղինակներից մեկը ես եմ։ Կցում եմ նաև այդ փաստաթուղթը, ակնկալելով ձեր վերաբերմունքը նաև այդ հայտարարությանը։ Տեղեկացնում եմ կանխավ, որ «ԱՀԱԶԱՆԳԻՆ» զորակցել են 15 երկրից, 150 - ից ավել մտավորական ու դեռ շարունակում են զորակցել։ Հայտարարում եմ, որ իմ դեմ հալածանքը սկսել է այն պատճառով, որ բազմիցս հայտնել եմ, որ վերադառնում եմ հայրենիք ու մասնակցելու եմ քաղաքական կյանքին։ Հայտարարում եմ, որ հալածանքն իրականացնում է ԱԱԾ իրեն անվանող հանցավոր, ապօրինի կառույցը, ոստիկանությունը, ապօրինի ընտրված խորհդարանի անդամներն ու կառավարությունը։ Հայտարարում եմ, որ երկու անգամ խափանվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իմ քաղաքացիական իրավունքը։ Ներկայումս իմ դեմ հարուցվել են զեղծված քրեական գործեր, որոնք նպատակ են հետապնդում ինձ մեկուսացնելու բանտում, հայրենիք ժամանելուն պես։ Վստահ եմ, որ բանտից դուրս չեմ գա ողջ, կամ դուրս կգամ հոգեկան հավասարակշռությունս խախտված։ Այդպես վարվել են նախկին գործընկերոջս հետ։ Ես անօրինական կառույց եմ համարում Հայաստանի Հանրապետության նախագահական, խորհրդարանական, կառավարական բոլոր համակարգերը և անգամ Մարդու Իրավունքի պաշտպանի ինստիտուտը, այդ կառույցների կողմից ստեղծված լինելու պատճառով, բայց այդ հանգամանքը չի նսեմացնում իմ անձնական հարգանքը ձեր՝ համաքաղաքացուս նկատմամբ։ Ավելին՝ տեսականորեն կարող եմ սխալվել գնահատականներիս մեջ, բայց դա չի նսեմացնում կարծիք ունենալու իմ իրավունքը, և առավել՝ չի նսեմացնում ձեր հնարավորությունը հակառակն ապացուցելու: Դուք հրաշալի հնարավորություն ունեք հիմա գտնվելու մասնագիտական բարձրունքի վրա ու պաշտոնական տեղում, և ապահովվել իմ անվնաս հայրենիք վերադառնալը։ Ես ակնկալում եմ ձեր պաշտպանությունը։ Ակնկալում եմ ձեր միջամտությամբ հայրենիք վերադառնալու, ընտրություններին առաջադրվելու, ընտրվելու իմ իրավունքի, ինչպես նաև կորցրածս սեփականության վերկանգնմանն ու բարոյական վնասների հատուցմանը: Ջերմորեն՝ Վահե Ավետյան 02.03.2007, Վաշինգտոն
-
Պարանը ձեզնի՞ց է, թե կհրամայեք հետներս բերել Շվեդական «Աֆթոնբլադեթ» թերթում կարդում եմ այսօր, որ մի 29 տարեկան հրդեհել է մի շենք, որովհետև իրեն չեն հրավիրել մի խնջույքի, որը կազմակերպել էին այդ շենքի բնակարաններից մերկում նրա ընկերները: Թող չկարծի սիրելի ընթերցողը, որ ողջունում եմ վայրագությունը, բոլորովին ոչ։ Ընդհակառակը՝ մի խնջույքի չհրավիրվելու պատճառով բազում մարդու կյանքը վտանգի ենթարկող նախանձ ստահակին կցանկանայի հայնտվել Հայաստանում, կամ ավելի լավ է Թուքիայում և ընկնել հայ, կամ թուրք ոստիկանների ձեռքը, որոնք նրա կաշին կքերթեին, կառնեին քացու տակ այնպես, որ կմիզեր տակը մի քանի շաբաթ, իհարկե առանց ազդեցիկ ազգականներ ունենալու պարագայի, որոնք նրան կազատեին բանտից, կաշառակեր այդ երկրներում, եթե անգամ զոհվեին շենքի բոլոր բնակիչները։ Վերոհիշյալ դեպքում ուշադրությունս գրավեց վիրավորված վիկինգի աչքի ընկնող կատաղությունը, որը սովորական դեպքերում գառնուկի նման հանդարտ արարած է ու թվում է, որ բացարձակ ունակ չէ անգամ էշին չոշ ասել։ Ես նրանց մեջ տարիներ շարունակ ապրելուց հետո հասկացա, որ դա բոլորովին այդպես չէ։ Վիկինգը կարող է տանել ամեն ինչ, բայց երբեք ոչ արժանապատվությանը հասցված վիրավորանքը, ստորացումը։ Այս դեպքի մասին կարդալուց հիշեցի հանկարծ, որ Կոպենհագենում 15 տարեկանները երկու ամիս է պատերազմում են սեփական կառավարության դեմ, ամեն օր գրավում են կառավարական այս, կամ այն շենքը ու քացու տակ գցում թագավորության ոստիկանության ամողջ բանակը, որը մոբլիզացվել է մայրաքաղաքում, կոմբատ գործողությունների համար նախատեսված ամբողջ սարք, զենքով ու սարքավորումով, որովհետը քաղաքապետարանը համարձակվել է երիտասարդական մշակութային մի կենտրոնի շենք մասնավորեցնել ու վաճառել ինչ որ անհատ ձեռներեցի կարծես, թե ինչ որ կազմակերպության՝ կարևոր չէ։ Կարևոր է այն, որ երիտասարդներն արդեն այնպիսի հարված են հասցրել քաղաքապետարանի բյուջեին, որ արդեն խոսում են այն մասին, որ անխուսափելի է ներկայիս կառավարության պարտությունը գալիք ընտրություններում որպես հետևանք և, որ ցանկացած կառավարություն անչափ զգույշ պետք է լինի, երբ որոշում է սեփականաշնորհել պետական գույքը, որովհետև վիկինգները հանկարծ կարող են գժվել, իսկ դա միշտ մեծ ճեղքվածք է առաջացնում պետական բյուջեյում, որովհետև նրանց գժվելը միշտ լավ կազմակերպված է ու մասսայական, պարզ մի պատճառով, որ նրանք հասարակություն են, այլ ոչ անդեմ տխմարներից բաղկացած հասարակ մի ամբոխ, որն ընդամենը ընտրական գլխաքանակ է։ Հիշեցի համկարծ, որ նույն քաղաքում, մի քանի տարի առաջ, սեփական ժողովրդի կարծիքն անտեսելու համար, պատժեց դանիացի երիտասարդությունը սեփական կառավարությանը, նրանց շենքի գլխավոր մուտքը աղյուսով ու ցեմենտով 20 րոպեում փակելով, որի արդյունքում կառավարության անդամները զմռսվեցին սեփական աշխատատեղերում, մինչև նրանց երեկոյան կողմ հանեցին այնտեղից ոստիկանները, հռհռացող ու ծանակող ամբոխին զվարճացնելով մուրճերով ու քլունքներով պատը քանդելով։ Շվեդական լուրերը կարդալուց հետո, դառնում եմ հայրենիքես խաբրիկ բերող կռունկին, էլեկտրոնային ԶԼՄ վերանվանված, ինդուստրիալ ֆեոդալական մեր ժամանակներում ու շվարած կարդում եմ, որ հայրենակից լրագրողներս հարցնում են այսօր, ֆորպոստ ժամանած արտգործնախարար Սերգեյ Լավրովին. - արդյոք համապատասխանու՞մ է ձեր իշխանությունների տեսակետը, մասայական լրատվական ձեր աղբյուրներում տարածված այն լուրին, որ Հայքի հաջորդ նախագահ նշանակել եք Սերժ Սարգսյանին, ինչը ականջիս հնչում է նույն կերպ, ինչպես սովետական հին անեկդոտը. - Մեզ կախաղան հանելու համար պարանը ձեզնի՞ց է, թե կհրամայեք հետներս բերել։ 03.03.2007, Վաշինգտոն Սիրելի «Ա1+» Կարդացի ձեր «Բոլորին, բոլորին, բոլորին» անվանված հայտարարություն հոդվածը, էլեկտրոնային ձեր թերթում, որով հասարակությունը հրավիրվում է բողոքի երթի, ի պաշտպանություն խոսքի ազատության։ Սրտանց ցանկանում եմ մասնակից լինել, բայց ցավոք չեմ կարող, որովհետև հետապնդում է ինձ ինքնանշանակ իշխանության՝ խունտայի անօրինական ոստիկանությունը, խափանելու համար իմ քաղաքական, հասարակական, մշակութային գործունեությունը հայրենիքումս։ Ես դատապարտել ու դատապարտում եմ «Ա1+» - ի դեմ գործած անօրենությունները, իմ ձայն եմ միացնում այս անգամ էլ բողոքին, կոչ եմ անում համաքաղաքացիներիս դուրս գալ երթի ու թիկունք կանգնել խմբագրությանը։ Խնդրում եմ նաև, դատապարտել իմ դեմ կատարվող հանցագործությունը, որովհետև առաջին՝ «Անկախխության Բանակ» գրքիս լույս տեսնելուց հետո իմ դեմ հարուցվել է զեղծ քրեական գործ, չնայած փաստին, որ ապրում եմ արտասահմանում, և մինչև օրս չի վերացվել։ Խնդրում եմ պաշտպանել նաև իմ խոսքի իրավունքը, որովհետև անհատ գրողը, կամ լրագրողն են, «զանգվածային լրատվական միջոցը»՝ դրա ամենատարրական մասնիկը։ Նամակիս կցում եմ ձերբակալմանս հրամանը ապացուցող փաստատուղթ։ Զորակցությամբ՝ Վահե Ավետյան 29.03.2007, Վաշինգտոն http://a1plus.am/am/?page=issue&iid=47326
-
Եղիցի խոսքի ազատություն Խոսքի ազատություն նշանակում է բոլոր մարդկանց խոսքի ազատություն, այլ ոչ իմ հորեղբոր տղու, մորքուրի աղջկա, կամ քավորի ընկերոջ ու մնացյալ ախպերների էշերի տղերքի։ Այսպես չկարծեց երեք տարի առաջ ոչ մի ըդդիմադիր մեր հայրենիքում, ով փոքր ինչ հնարավորություն ուներ մի երկու խոսք ասել, կամ թերթով, կամ հեռուստատեսությամբ, կամ ռադիոյով, կամ գրական որևէ երկով… Երեք տարի առաջ հայտնեցի բոլոր ընդդիմադիրներին, համ քաղաքական այրերին, համ լրագրողներին, համ գրողներին, համ մարդու իրավունք պաշտպանող այլոց, որ ինձ ձերբակալելու հրաման է տրված ոստիկանությանը, առաջին գիրքս հրատարակվելուն պես, որն համարվում է համայն աշխարհում, ոչ այլ ինչ, քան խոսքի ազատության դասական ոտնահարում։ Վերոհիշյալ սրիկաները մինչ օրս լուռ են։ Նրանք միայն թուրք գրողների խոսքի ազատությունն են պաշտպանում, ու այնպես լավ, որ վերջիններս ստանում են ոչ պակաս, քան նոբելյան մրցանակ։ Հայ գրողի իրավունքը պաշտպանում են միայն ետմահու (Հրանտ Դինք), որպեսզի այս կամ այն ամբոինից սնգսնգան սոված ու ծեծված՝ ես էլ եմ հայ, ինձ էլ խղճացեք, մի կտոր հաց, կամ ինչ պատահի, ինչ որ չեք ափսոսա ողորմացեք, իսկ քանի ողջ են, ծեծում են, հայհոյում, մատնում չքավորության, բանտարկության, անէացման, օտարում հայկական բոլոր հավաքներից: Իրական ընդդիմադիր քաղաքական այրերին, գրողներին, լրագրողներին ու մարդու իրավունք պաշտպանող այլոց, հայրեիքից վտարելուց, մոռացության մատնելուց հետո, խաժամուժն այն, որ թվեցինք վերևում, հանգիստ շունչ էր քաշում ու ըմբոշխնում սպասվելիք պտուղների քաղումը, երբ Վահեն ժայթքեց հրաբխի նման, ու բոլոր ստահակների պլանները ի չիք դարձան։ Ասելով Վահե, ինձ նկատի չունեմ, այլ իմ միջոցով, 1,5 միլյոն օտարվածների և անէացվածների ցասկոտ վրեժը՝ Վասն Արորդաց Հավերժ Երդումի ու այդ պատճառով է, որ չներեցին ու բառ անգամ չարտասանեցին ի պաշտպանութուն, և չունեինք ակնկալիք էլ, այլ պատրաստում էինք մի դավադրություն, ըստ որի հաշվարկած, նախատեսած էր, որ տգետ խաժամուժը լռելու է, որպեսզի այսօր հատիկ հատիկ մեկացնենք նրանց և այսուհետև, ով ասի, որ գրող է, ընդդիմադիր քաղաքական այր (կամ տիկին), մարդու իրավունքի պաշտպան, կամ լրագրող, որն ի տարբերւոթյուն ներկայիս իշխող խուժանի հարգում է խոսքի ազատությունը, ասենք անվարան՝ ստում ես տականք, դու Ղարաբաղ կոչված կոմիտեից ես, մեկ ես ներկայիս, անցյալի կոմսոմոլ-չեկիստ-գողական-մենթական խուժանի հետ ու մասնակցել ես սեփական տնից հային քշելով ու ընկճելով։ Դու մասնակիցն ես շարունակական ցեղասպանության, վարձդ ստացել ու ստանում ես դիվածին կայսրից։ Քեզ մենք հանում ենք մեր միջից անունդ տալով, այնպես ինչպես սովորեցրել է ուսուցիչը, և մատնում ենք մեր ու սերունդների հալածանքներին, մեր անեծքներին ու պարսավանքին ու տիրոջ դատին։ Դու տգետ, չգիտես պարզապես մեր հնարքները, որոնց բազումից անգամ մեկն է բավ, անգամ մեկի մեջ մեր, որ, մերկացնենք ձեզ ու հայտնի անենք նորածին մանկիկ մեր Արաներին, այն ինչ հենց այստեղ, հենց հիմա անում ենք: Եղիցի խոսքի ազատություն և ԵՂԵՎ 2007.03.27, Վաշինգտոն Սիրելի «Ա1+» Կարդացի ձեր «Բոլորին, բոլորին, բոլորին» անվանված հայտարարություն հոդվածը, էլեկտրոնային ձեր թերթում, որով հասարակությունը հրավիրվում է բողոքի երթի, ի պաշտպանություն խոսքի ազատության։ Սրտանց ցանկանում եմ մասնակից լինել, բայց ցավոք չեմ կարող, որովհետև հետապնդում է ինձ ինքնանշանակ իշխանության՝ խունտայի անօրինական ոստիկանությունը, խափանելու համար իմ քաղաքական, հասարակական, մշակութային գործունեությունը հայրենիքումս։ Ես դատապարտել ու դատապարտում եմ «Ա1+» - ի դեմ գործած անօրենությունները, իմ ձայն եմ միացնում այս անգամ էլ բողոքին, կոչ եմ անում համաքաղաքացիներիս դուրս գալ երթի ու թիկունք կանգնել խմբագրությանը։ Խնդրում եմ նաև, դատապարտել իմ դեմ կատարվող հանցագործությունը, որովհետև առաջին՝ «Անկախխության Բանակ» գրքիս լույս տեսնելուց հետո իմ դեմ հարուցվել է զեղծ քրեական գործ, չնայած փաստին, որ ապրում եմ արտասահմանում, և մինչև օրս չի վերացվել։ Խնդրում եմ պաշտպանել նաև իմ խոսքի իրավունքը, որովհետև անհատ գրողը, կամ լրագրողն են, «զանգվածային լրատվական միջոցը»՝ դրա ամենատարրական մասնիկը։ Նամակիս կցում եմ ձերբակալմանս հրամանը ապացուցող փաստատուղթ։ Զորակցությամբ՝ Վահե Ավետյան 29.03.2007, Վաշինգտոն Այ բալամ, դու վերջը ի՞նչ ես խոսել Րայսի հետ «Ազգ» թերթում այսօր կարդում եմ մի հոդված, որը պատմում է ինքնահռչակ արտգործնախրապան Օսկանյան Վարդանի Վաշինգտոն կատարած այցի մանրամասների մասին։ Հոդվածն ասում է, որ նա հանդիպել է այնտեղ Կոնդոլեզա Րայսին ու Բրայզա Մաթյուին: Նրա ասելով Իրանի մասին առանձանպես չեն խոսել ադ հանդիպման ժամանակ: Մարդու իրավունքների վիճակի մասին էլ առանձնապես չեն խոսել, որովհետև մի քանի օրից ճամփորդելու է մեծն վեզիրը Շվեյցարիա ու ՄԱԿ-ում խոսելու է այդ թեմայով, ինչպես նաև Ադրբեջանում ոչնչացվող հայկական հուշարձանների ու Թուրքիայում սպանված Հրանտ Դինքի մասին։ Ինչով են կապված վերջին երկուսը մարդու իրավունքի խախտումներին Հայաստանում այդպես էլ չհասկացանք, բայց Օսկանյանը դա կբացատրի հարկավ Շվեյցարիայում։ Քիչ ավելի ներքև կարդում ենք, որ Վարդան հոպարը կարծում է, որ չարժե ԳՈՒԱՄ-ի առաջարկով խոսել ՄԱԿ-ում Արցախի մասին, քանզի այդ մասին խոսում են ԵԱՀԿ-ում, իսկ մի քիչ ավելի ուշ, որ չարժե խոսել Արցախից Րայսի հետ, որովհետև ներկա է Բրայզան, որի հետ արդեն ահագին խոսել են։ Հանդիպման վերջում ասել է գրանդ վեզիրը, որ չգիտե թե որքան կաշխատի արտգործնախարար, որ կմնա այնքան որքան դա կուզի Քոչարյանը: Հոդվածից հետո գլխումս պտտվում է մի հարց անդադար. - Այ բալամ, դու վերջը ի՞նչ ես խոսել Րայսի հետ: 03.10.2007, Վաշինգտոն Դուք կրեդիտով չե՞ք աշխատում Ի՞նչ կանի ցանկացած քիչ թե շատ նորմալ երկրի քաղաքացին, երբ իր հետ դժբախտություն պատահի օտարության մեջ։ Կդիմի սեփական իշխանությանը, իր երկրի դեսպանատան միջոցով այն երկրում, որտեղ դժբախտությունը պատահել է հավանաբար։ Երանի նման քաղաքացիներին, նման երկրների։ Դա ինձ չի վերաբերում ցավոք սրտի, որովհետև իմ դժբախտությունը պատահել է երկրումս իրեն իշխանություն հռչակած խուժանի պատճառով, դեսպանատները դրանց մասն են, այնպես որ սպառված են իմ համար ինստիտուցիոնալ միջոցները ազգիցս օգնություն ստանալու։ Իմ երկիրը չի մտնում քիչ թե շատ նորմալ երկրների շարքը, իսկ ժողովուրդս անգամ ազգ էլ չէ, ցեղախումբ է, կայսրության հեռավոր անկյունում ծվարած ֆորպոստում թաղային ՄԵՆԹ աշխատող, որովհեև ԱԶԳ լինելու համար ցեղախումբը պետք է բավարարի մեկ պայման՝ լինի անկախ: Ու՞մ դիմեմ բա ես, երբ ունեմ օգնության կարիք։ Փաստաբաններին, օմբուդսմենին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին, մարդու իրավունքի պաշտպաններին, լրագրողներին. - կասեք։ Փորձել եմ։ Ընդդիմադիր գործիչները բոլորն ուզում են լինել նախագահ և դա զավեշտ է, որովհետև ամեն անգամ ստացվելիս փախչում են պաշտոնից։ Այդպես եղել է արդեն այքան անգամ, որ սրանց դիմելն արդեն ավելորդ է։ Սրանք բոլորովին անվստահելի տարր են ու կարծում են, որ դուք էլ եք ու, եթե հանկարծ մի քայլ անեն, որևէ մեկին օգնելու, նա անպայման նախագահ, կամ ամենաքիչը խոսնակ կդառնա։ Հասարակ, մարդկային դարդ ու ցավն այլևս սրանց հետ քննարկվելիք բան չեն։ Մեկ շաբաթ առաջ բացել եմ www.pastaban.am կայքը, և նամակ եմ հղել էլոկտրոնային հասցե ունեցող բոլոր փաստաբաններին հանրապետության, մանրամասն նկարագրել եմ հետս պատահածը, ուղարկել եմ մի երկու փաստաթուղթ ու միայն մեկից ստացել եմ մի նամակ, որ նա եկրում չէ, բայց կարող եմ նամակ գրել իրենց գրասենյակ, կոլեգաներն անշուշտ կոգնեն ինձ։ Չեմ հավատում, կներեք, երկու պատճառով։ Չեմ հավատում փաստաբանական համակարգին վարչահրամայական ու կաշառակեր համակարգում՝ մեկ, երկուս՝ դրամ չունեմ, որովհետև դրամս ու ամբողջ ունեցվածքս թալանել է վարչահրամայական համակարգը, երբ հայտարարեցի, որ խորհրդարան եմ ընտրվելու, դատի տրվեցի, որ քիթս չխցկեմ հայրենիք, որովհետև բանտարկվելու սպառնալիքի տակ եմ ու բանտում սպանվելու, ԱՄՆ-ում, որտեղ չունեմ աշխատանքի իրավունք ու բնականաբար ապրելու միջոց, նույն համակարգի հրամանով ինձ դատի տվեցին դաշնակ շները, որովհետև կարծեցին հարկավ, որ չեն համընկնում մեր գրական ճաշակները։ Որպես հետևանք ապրում եմ այստեղ արդեն կես տարի, գնում դատարան ամիսը մեկ ու լսում հայերից, որ ավելի լավ է մեղա գամ ու հանձնվեմ, որովհետև դատը դեռ կտևի մի կես տարի էլ, իսկ դաշնակները մաֆիա են։ Մանրամասն նույն նամակն ու մի քանիսն էլ ավելի, ուղարկել եմ օմբուդսմենին՝ քար լռություն. յա պատին, յա եկաթե դարպասին, յա օմբուդսմենին։ Ենթադրում եմ, որ չի պատասխանում նեղացածությունից, որովհետև նամակում գրել եմ, որ չեմ հավատում, որ կպատասխանի, որովհետև էն վերոհիշյալ վարչահրամայական համակարգի բրածո-դրածոն է։ Մարդու իրավունքի գրանտային պաշտպանները իրենց տերերի վասալներն են։ Նրանց էլ եմ դիմել ու ոչ բոլորովին ակնընկալիքով, որ կանեն որևէ բան՝ ոչ, այլ պարզապես գրանցելու համար պատմական փաստն ու սերունդներին փոխանցելու, որ այս ծախու ամեոբայի տեսակն էլ ճանաչեն: Լրագրողները հատուկ թեմա են։ Սրանց մեջ կան տաղանդավորները։ Սրանցից կհանդիպես երբեմն, մեկին օրինակ, որ ոգեշնչված կքարկոծի ամբողջ էսթաբլիշՄԵՆԹը, ու եթե լեզուն էլ լավ է դրած, կարող ես անգամ ոգևորվել, սակայն մի քանի ամսից կարող ես հայտնաբերել, որ աշխատանքի է անցել ասենք, որևէ «Ախմախի Վաչոի» հռուստատեսությունում, կամ «Հոլանդացի Ալբերթի» թերթում, կամ «Կոնդի Ավանակի» որևէ այլ պոռնկատանը, իսկ ոգևորված պահին, երբ նրան հանդիպել ես, ընդամենը պատվերն էր կատարում ասենք «Կռիս Վալոդի», որն այդ ժամանակ անվտանգության նախրապանն էր, որովհետև «վոժդը» հրամայել էր ժողովրդավարություն խաղալ, հնգամյակի մարտահրավերների պոլիտբյուրոյի ֆոնդերից մի քիչ պռճոկելու ակընկալիքով։ Այս պոռնիկները կարող են գրել ձեզ անձնական սիրային նամակներ որոնք հետագայում կկարդաք սեքս ամսագրերում, սրանք կարող են պատմել ձեզ, որ իրենց հեռացրել են աշխատանքից, որովհետև չեն տանում անարդարությունը, բամբասել գլխավոր խմբագրից, ստանալ անհրաժեշտ տեղեկություն ձեզնից գաղտնաբար, որի մասին կկարդաք հաջորդ համարում այն նույն ամսագրի կամ թերթի, որից հեռացրել էին։ Սրանք բանակից թռած, զեղծարար հանցագործից, կարող են կերտել «այլախոհ» տառապյալ, եթե տառապյալն իհարկե կարգին վարձատրի, բայց եթե հանկարծ դադարի, վայ նրան, կորած է։ Պոռնիկը (կարդա լրագրողը) նոր կավատ կգտնի անմիջապես ու կվաճառվի մի նոր «կլիենտի» նրա միջոցով, իսկ բարքերի բացարձակ անկման պայմանում, երբ հիշողությունը մարդկանց մթագնել է հոգևոր սովից, ոչ ոք չի հիշի, որ «սկզբունքայինը», երեկ ընդամնեը ուրիշ «լագերից» էր։ Ազգականներս սպառվել են արդեն, ընկերներս զոհվել, կամ ծախվել վաղուց, աստիճանաբար, միանգամից, ում ոնց հաջողվի, կամ հեռացել են անդարձ երկրից, ու միայն ես եմ մնացել համառ աննկուն դռները թակող, որ ինչ որ մեկին տանը խոսեցնեմ: Իշխանությունս չեկիստներն են, իրավաբանները վախկոտ, օմբուդսմենը տհաս է, իրավապաշտպանները մուրացկան ու հույսս միայն լրագրողներն էին, բայց սրանք էլ աշխատավարձ են պահանջում խոսելու համար, իսկ ինձ թալանել են…, ա՜, հասկացա՜, հենց այդ նպատակով, որ չվճարեմ… Ի՞նչ անեմ։ Լրագրողներ Հայոց աշխարհի. - Դուք կրեդիտով չե՞ք աշխատում։ 2007.03.09, Վաշինգտոն Ես ձեզ ասում եմ. ես եմ ընդդիմությունը Ոմն մեկն այսօր, Սողոմոնյան Վիկտոր անունով, որն իրեն հորջորջում էր ինքնանշանակ նախագահ Ռոբերթ Քոչարյանի խոսնակ, հայտարարում էր «Հայոց Աշխարհ» թերթում, որ ընդդիմությունը ստում է այն մասին, որ իրեն եթեր չի տրամադրվել հեռուստատեսությամբ և, որ այդ մասին նրանք՝ Քոչարյանի վեցանոցները, կարող են ներկայացնել վիդեո վկայություն, ընդդիմության ելույթի տեսագրությամբ։ Բացի այն, որ այս հայտարարարությունը սուտ է, ինչպես սուտ են դիկտատներում և նախագահները, և թերթերը, անգամ եթե եռակի «Հայոց», քառակի «Աշխարհ» անունն ունենան, այս տղան, որպես կողմանկի «մեսիջ» հայտարարում է, որ ընդդիմությունը Հայաստանում նշանակովի է, որովհետև Ռ. Քոչարյանն է որոշում ով է ընդդիմությունը, սրանք էլ հնազանդ տեսագրվում են, որ պախանը անհրաժեշտության համար վկայություն ունենա։ Դրա դիմաց նրանք ստանում են 10 մանդատ ազգային ժողովում, 500 դոլար ամսական թուլափայ, նրանց լիդերին 60 ամյակի արթիվ շնորհավորում է հաստավոռչապետը, իսկ մնայցյալը տարին մեկ անգամ գնում են Լաս Վեգաս ու Մոնթե Կարլո: Ես օրինակ՝ չեմ թույլատրվել ելույթ ունենալ հեռուստատեսությամբ, ոչ էլ թերթով։ Ավելին՝ չեմ թույլատրվում երկիր վերադառնալ և որպեսզի հանկարծ դա չանեմ ինքնագլուխ, իմ դեմ հարուցվել են կեղծ քրեական գործեր: Եթե համարձակվեք պնդել Սողոմոնյան Վիկտոր, պախան, կամ ով պատահի, որ ես ընդդիմություն չեմ, կհաստատեք ընդամենը, որ ընդդիմությունը նշանակովի է ու դա վորոշում է Քոչարյանը՝ ոչ բոլորովին իրավասու քաղաքացին, որը նույն ինքը ես եմ, կամ մեկ այլը, որ նույնպես «ԵՍ» է։ Ես ձեզ ասում եմ. ես եմ ընդդիմությունը, որովհետև հայտարարում եմ, որ վաղ թե ուշ կոխելու եմ ձեզ ծակը, ինչպես նաև քրեական հանցագործ ողջ թափթփուկը, նախկին ու ներկա կառավարությունները, խորհրդարանները ու անգամ գալիք ընտրությամբ ընտրվածներն ու հաստատվածները։ Ես ձեզ ասում եմ, որ ես եմ ընդդիմությունը, որովհետև բանտարկվելու են բոլոր օլիգարխներն առանց բացառության ու նրանց ողջ ունեցվածքը ազգայնացվելու է։ Ավելին՝ ես ձեզ ասում եմ, որ ես եմ ընդդիմությունը, որովհետև դատապարտվելու է և ամերիկացի, և եվրոպացի, և ռուս այն խուժանը, որն օգտագործելով միջազգային իրենց լծակները, ձեզ խուժաններիդ, հայտարարել են օրինական, իսկ ավելի կատաղիների մայրաքաղաքները ռմբակոծելու է հայկական ավիացիան, հայ ժողովրդին նսեմացնելու համար։ Ես ձեզ ասում եմ, որ ես եմ ընդդիմությունը, որովհետև գրածս խոսքից տառ անգամ չեմ զիջելու, երդվում եմ և իմ ասածն իրականանալու է, անգամ եթե ես անձամբ ողջ չլինեմ։ Կարևորն այն է, որ ես գրել եմ։ Ես ձեզ ասում եմ, որ ես եմ ընդդիմությունը, որովհետև այն ինչ գրում եմ, ձեր վեջնական դատավճիռն է, որն արդեն գրվեց, արդեն կարդացվեց և ստորագրվեց՝ Վասն Արորդաց Հավերժ Երդումի 03.10.2007, Վաշինգտոն
-
Տիգրան Կարապետիչներն ու Կարապետ Տիգրանիչները ու մնացյալ անուն հայրանունիչները Մշակույթի նախարարությունը պետք է հսկի հեռուստատեսությունը. - ասել են այսօր սիրելի Ռուբեն Հախվերդյանն ու Շուշան Պետրոսյանը, ըստ Նոյան Տապան գործակալության, որովհետև միջակություններն այսօր վարում են այն, ձևավորում ճաշակ։ Վստահ եմ, որ անհանգստության առիթը տխրահռչակ Տիգրան Կարապետիչն է, որին ես բոլորովին չեմ ճանաչում, չեմ տեսել նրա հաղորդումները, բայց վստահում եմ Ռուբենին էլ, Շուշանին էլ։ Նրանցից բացի այդ թեմայով խոսել են Վահրամ Սահակյանն ու Արմեն Մազմանյանը ու ես նրանց էլ եմ վստահում իհարկե, ինչպես նաև բազում այլ պայծառ մտավորականի, Հայաստանում այսօր ապրող, որոնք ասում են, որ տխրահռչակը կատարյալ աղետ է։ Վստահում եմ նրանց կարծիքին Տիգրան Կարապետիչի միջակություն ու վնասակար լինելու վերաբերյալ, բայց ոչ հեռուստատեսության վերահսկելիության: Կարապետիչի ինչն ինչոց լինելը էսթետիկայի ոլորտից է, այդ պատճառով եմ վստահում էսթետներին, իսկ հեռուստատեսության վերահկելիությունը՝ քաղաքականության։ Կներեք սիրելի ընկերներ, բայց այդ ոլորտը չեմ վստահում ձեզ։ Այդ ոլորտում վստահում եմ ավլեի շատ ինձ ու ձեզ էլ եմ բարեկամաբար հորդորում ականջ դնել ասածիս։ Ինտերնետով եմ զրուցում հետներդ, որովհետև հայրենիք ինձ թույլ չեն տալիս, զեղծված քրեական գործեր են սարքել վրաս ու հենց այն պատճառով, որ հեռուստատեսությունը պոլիտիկանների հսկողության տակ է, այդ մասին լռում են բոլոր կայանները։ Կարապետիչն իր ամբողջ անճաշակությամբ և թերուսությամբ հանդերձ պրոբլեմը չէ։ Պրոբլեմն այն է, որ «պախանն» է որոշում, ով վարի հեռուստատեսություն, ով ոչ։ Դրա՛ մասին արժե խոսել, ոչ թե միջակություններրի, որոնց հանձնարարել են վարել։ Ասենք մշակույթի նախարարությանը հանձնվի հեռուստատեսությունը վերահսկել, իսկ մշակույթի նախարար նշանակեն հենց այդ Կարապետիչին, ի՞նչ կփոխվի։ Կամ եթե Կարապետիչին չնշանակեն, մնա այսօրվա նախարարը, որը հայտարարություններ է անում պարողների վերաբերյալ, կամ նախկին կապիտան Թենքեշը լինի նախարարը, էլեկտրիկ կրակող։ Ի՞նչ տարբերություն։ Տիգրան Կարապետիչ հայհոյելը հեշտ ճանապարհն է, հեռուստատեսությունը մշակույթի նախարարության վերահսկողության տակ մտցնլու ձեր առաջարկը ֆաշիզմի ջրաղացին ջուր լցնել է, որը կանեն վերջ առաջ ու կասեն, որ մտավորականների պահանջով են արել։ Արթնացեք սիրելիներս ու մի կերեք դևերի ճտերի կտերը։ Քաղաքականության մեջ դուք անփորձ եք, նրանք ձեզ չարաշահում են։ Արեք ավել դժվարը դրա փոխարեն: Քննադատեք նրանց, ովքեր ամեն ինչ երկրում մենաշնորհել են ու վերացրել բնական մրցակցությունը, որովհետև, եթե հեռուստատեսությունը երկրում վարեին Ռուբենը, Շուշանը, Վահրամը, Արմենը, կամ ուրիշ պայծառները մեր, Տիգրան Կարապետիչներն ու Կարապետ Տիգրանիչներն ու մնացյալ անուն հայրանունիչները ընդհանրապես դիտող չեին ունենա ու կսնանկանային։ Միթե՞ կասկածում եք, որ եթե ազատ լինեինք, հեշտությամբ դուրս կմղեինք միջակությունը։ Եթե սկսել ենք կասկածել, ուրեմն ավելի ցածր ենք, քան անգամ Կարապետիչը։ Ես անձամբ չեմ կասկածում բոլորովին։ Գրկում եմ, համբուրում եմ ձեր պայծառ ճակատները։ Զգույշ եղեք, մի չարաշահվեք սատանի ճտերի կտերն ուտելով։ Վահե Ավետյան 2007.03.08, Վաշինգտոն
-
Մեկ ազգ, մեկ գաղափարախոսություն «Մեկ ազգ, մեկ գաղափարախոսություն».- հայտարարել է կայսր Պուտինի նշանակմամբ ինքն իրեն համաշխարհային հայության հայր հռչակած Արա Աբրահամյանը, ըստ Նոյան Տապան գործակալության։ Այս կարգախոսը նոր չէ։ Այն արտասանել են Նապոլեոնը, Մուսոլինին, Հիտլերը, Սադամը և անփառունակ վախճան ունեցած բազում այլ դպրոց չգնացած։ Չեմ կարծում, որ մեր հայրենակիցը կարժանանա նրանց ճակատագրին, որն էր սեփական ցեղախումբն ու երկիրը մահվան, քայքայման և իսպառ ոչնչացման եզրին հասցնելը։ Ինչպես միշտ նախկինում օգնության կհասնի հայերիս կոնսոլիդացվելու պաթոլոգիական չունակությունը հուսով եմ: Դրան խիստ կնպաստի մեջներս արմատացած, ցեղային հիմնական նկարագիր դարձած, պաթոլոգիական նախանձը անշուշտ, որը ես համարում եմ «երկնային մանանա» ներկա վիճակում . - ըչի՞ պտի ինքը ըլնի, պապան ես եմ, ե՜սսս … Ի տարբերություն Արա Աբրահամյանի, վերոհիշյալ հերոսները բիզնեսմեններ չէին, դրամ չէին շինում սեփական ցեղակիցների միսն ու պետական անկախությունը ծախելով կայսրին։ Նրանք սեփական ցեղը մնացյալից գերագնահատող փսիխոպատ մանյակներ էին պարզապես և ի տարբերություն նրանց, մեր հայրենակիցը լավ դրամ հաշվող է ընդամենը՝ ոչ զորավար։ Մի ընդհանրություն կա պաթոլոգիական անշուշտ այս բոլոր դեպքերում. ԲՈԼՈՐՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ԳԱՂԱՓԱՐՆ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԳԱՂԱՓԱՐԸ ԻՍՊԱՌ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է 2007.03.08, Վաշինգտոն
-
Սիրելի ցեղապաշտ եղբայրներիս Ցեղասպանել կարելի է միայն ՑԵՂԸ։ Ցեղասպանել հնարավոր չէ ԱԶԳԸ։ Սիրելի ցեղապաշտ եղբայրներ. պաշտեք ՑԵՂԸ , ցեղացեք ու ցեղասպանվեք։ ՑԵՂԱԿՐՈՆ ԿՐՈՆը թմրադեղ է ժողովուրդների համար։ 03.12.2006 Բուրբանք, Լոս Անջելես Երախտագիտությամբ՝ ՍԵՎՒՆ
-
Մենք նրանց բոլորին ոչնչացրել ենք Վաղ 1988-ի փետրվարին մենք պայծառ մի ցեղ էինք, հավաքված ազատության հրապարակում մեկ միլյոն հոգով, բոլորս խելացի, բանիմաց, ուժեղն ամենա, ոսոխից չվախեցող, վստահ, անսասան հավատով, մեր փայլուն գալիքի, ծիրանով ու ջերմուկով միայն ապրելու մեր հայրենիքի ունակության նկատմամբ լեցուն: Մեր մեջ միայն երեք հոգի հայտնվեց այն օրերին, որ տկար էին ու անխելք, փոքրոգի ու դավաճան։ Մեկը Գոռն էր ռեժիսոր, որն հետագայում կդառնա արժանապատիվ քահանա տեր Մարտիրոս։ Նա ասաց, որ եթե բոլորով միասին ծնկի գանք, ապաշխարհենք և աղոթք հղենք առ աստված, կկատարվեն բոլոր երազները մեր ու կհաղթանակի արդարությունը։ Մենք հորանջեցինք ձանձրացած ու կոլեկտիվ մտածեցինք, որ եթե աստված մեզ մոռացած չլիներ, չեր լինի Սումգաիթը, 37-ը, 48-ը, ցեղասպանությունն ու մնացյալ աղետն, որ եկան մեր գլխին, իսկ մեր մեղքով մեզ ոչինչ չի պատահել երբևէ, որովհետև մենք մեզ մոռացած այդ նույն աստծո ընտրյալ ցեղն ենք։ Մյուսն ինչ որ պապի էր, որին ես չէի ճանաչում, որն ասաց, որ գանդիզմ է պետք որդեգրել, ոչ վայրագություն: Մենք ճչացինք միաձայն նախրի պես, որ Ինդիրա Գանդիին սպանեցին դավադիրները, ինչպես նաև Ռաջիֆին, իսկ սիոնիստներն ու դավադիր մյուս մութ ուժերը Սոնյային դարձնում են այդ երկրի տեր ու տիրական, իսկ ավելի համոզվածները պապիկին գցեցին քացու տակ ու վռնդեցին հարթակից, որտեղ կանգնած վսեմափայլ պարոններից ոչ ոք մեզ չասաց, որ խոսքը գնում է Մահաթմայի մասին, ոչ վերոհիշյալների, որ նրանք անգամ ազգակիցներ չեն, և իմաստ էլ չուներ. մենք ամեն ինչ գիտեինք ի սկզբանե։ Մենք խելոք էինք։ Երրորդ տկարը Պարույրն էր, որն ասաց, որ նա ով Ղարաբաղ է գոռում այսօր, չի հասկանում, որ հայրենիքի մի կտորն ընդամենը ուզում է բռնապետության մի բակից տեղափոխել մի ուրիշ բակ, ոչինչ չանելով բուն բռնապետության դեմ, որն իրականում պատասխանատուն է և ցեղասպանության, և 37-ի, և 48-ի, և Սումգաիթի ու բազում ուրիշ աղետի, որ եկել ու գալու են մեր գլխին։ Մենք ի պատասխան բոռացինք. - Գործադու՜լ, պարտիա, գլասնոստ, Գորբաչո՜վ, ու գոհունակությամբ դիտեցինք թե ինչպես խրոխտ տղերքն իջեցրին մոլորվածին ամբիոնից, որ հետո հանձնեն ՉԿ-ին, որ սրանք էլ իրենց հերթին արտաքսեն մեր եղբորը իր հայրենիքից։ Այդպես են վարվում միշտ ջհուդները, պատժելով ինքնուրույն մտածող սեփական եղբորը ուրիշի ձեռքով։ Մեր ինքնավստահ ու խելացի ցեղում ինքնուրույն մտածել չի կարելի։ Մենք խելացի ենք, ճիշտ, անսխալական միշտ, իսկ մտածելն անում ենք կոլեկտիվ, երբ հարթակին կանգնած հերթական լուսապսակն ասում է թե ինչ հատկապես մտածենք։ Այսօր, 2007 գալիք նոր տարվա շեմին, մենք հաղթանակած ենք, ավելի պայծառ ու գիտակ, քան 88-ին, բոլորս խելացի, բանիմաց, ուժեղն ամենա, ոսոխից չվախեցող, վստահ, անսասան հավատով, մեր փայլուն գալիքի, ծիրանով ու ջերմուկով միայն ապրելու մեր հայրենիքի ունակության նկատմամբ լեցուն. և մեր մեջ երեք տկար անգամ այլևս չկա։ Մենք նրանց բոլորին ոչնչացրել ենք 30.12.2006, Վաշինգտոն
-
Ինձ թվում է այլևս չեմ տեսնի հայրենիքս Չկա այսօր հայրենիքում կամ սփյուռքում քիչ թե շատ հայտնի մի թերթ, որի գլխավոր խմբագիրն առնվազն, կամ խմբագրություններն ամբողջությամբ ինձ չճանաչեն։ Ավելին՝ ես նրանց բոլորին հանգամանորեն պատմել եմ անձնական նամակներում և հեռախոսային զրույցներում թե ինչպես է ինձ հալածել երկրիցս չեկիստակոմսոմոլական խուժանաթը, բայց նրանք բոլորը լռել ու տակավին լռում են, իրենց ենթական մամուլում, հեռուստատեսությամբ ու ռադիոյով։ Նրանց շատերին հարցնում են այսօր ազնիվ մարդիկ ինձ լռության մատնելու փաստի մասին, նրանք, անգամ մի ժամանակվա մտերին ընկերներս, ձևանում են, որ ոչինչ չեն լսել, իսկ ամենաանամոթներն անգամ ասում են, որ ինձ չեն ճանաչում, որովհետև եթե ասեն ճշմարտությունը, ստիպված են լինելու խոստովանել, որ սովից սատկում էին, իսկ նրանց իրենց սեղանից թերմացք են նետել օլիգարխ կոչվող, կամ կոմսոմալ գաճաճները, որպեսզի ինձ մոռացության, լռության ու անէացման մատնեն։ Չկա այսօր հայրենիքում ու սփյուռքում քիչ թե շատ հայտնի քաղաքական-հասարակական մի գործիչ, որ չճանաչի ինձ անձամբ, բայց լրագրողների նման լռության են մատնում իմ արտաքսումը երկրից ու հետապնդումը սփյուռքում, որովհետև երևալուն պես բազում փաստ եմ բերելու մեջտեղ նրանց ծախվածության վերավերյալ։ Ավելին՝ արդեն բերել եմ բազում գրքումս ու հոդվածներում և այդ պատճառով նրանք բոլորը մասնակցում են ինձ դավադրաբար ու համամեղսունակ անէացմանը։ - Դուք պոռնիկներ եք, ծախու վարձկանների ներքինի ոհմակ, ձեր ընդհանուր անունն է «Ղարաբաղ կոմիտե», որի մեջ մտնում են անխտիր երկու մինչ օրս եղած կառավարություններն իրենց ածանցյալներով, երկու խորհրդարանները և նախապատրաստվող երրորդները, բոլոր անխտիր լրագրողները թերթերի, պարբերականների, հեռուստատեսությունների ու ռադիոյի, բոլոր անխտիր հասարակական կազմակերպությունների ղեկավարները, որնք հռչակել են իրենց գործունեությունը մարդու իրավունքի ու կյանքի ծառայության ոլորտում։ - Դուք պոռնիկներ եք, և այդ մասին ես գրում եմ այստեղ, հիմա, 2007 - ի մարտ ամսին ու ձեր լռությունն այսօր չի խանգարելու ձեր սեփական երեխաներին, թոռներին ու գալիք բազում սերնդին կարդալ տողերս ու տալ բազում հարց, որի տակից դուրս չեք գալու ոչ կենդանության օրոք, ոչ ձեր գերեզմանձերում։ Լռության մատնված միակը չեմ ես. մեր ցեղի պատմությունը մի քանի հազարամյա մոռացության վկայություն է անէացվածների, բայց նաև վկայություն այն մասին, որ հատկապես նրաք են ամենաբարձրաձայնն ու լսելին ժամանակների մեջ։ - Դուք պոռնիկներ եք, պոռնիկներ, ծախու ներքինի մի ոհմակ, ստրուկ գաճաճների մի սերունդ, դասակարգ, որն ինքն իրեն բանտարկում է ստի մեջ, ինձ թողնում դուրսը լռությամբ, ազատության մեջ, որն հարատևելու է սերունդներում։ Ափսոս պարզապես եթե ճիշտ է ինձ թվում, որ հայրենիքս այլևս չեմ տեսնելու: 2007. մարտ, 03, Վաշինգտոն
-
Այն ինչ իմ հետ կատարվել ու կատարվում է կյանքում, մի սովորական պատմություն է, բազում ուրիշի պես, մեր մեջ պատահող, բայց ինչպես յուրաքանչյուր ուրիշ նմանատիպ պատմություն, ունի իր երանգը, ուրույն հանգամանքը, ելևեջը և այլն, այն ինչ ապահովում է մեր փորձառությունների տարբերությունը, և մի բուռ ազգ գիտե բազում ցեղերի մեջ, որ դա լավ է, ոչ թե վատ, որովհետև մյուս ցեղերում ինքնուրույն ապրում չի թույլատրվում, ուր մնաց ինքնուրույն մտածել: Մինչև երկրաշարժ ամեն ինչ կարգին էր։ Ես կոլեկտիվ մտածողության մի երջանիկ բջիջ էի, վստահ մշեցի, հաստատուն բոզարած, խաշի, բաստուրմի, կոնյակի ու ախպերության հետ տժժի հավատարիմ կոնսումեր։ Էդ երկրաշարժի օրը սկսեցի մի տեսակ հարազատներիցս տարբեր մտածել, որովհետև ավելի շատ դիակ տեսա մի անգամից, քան սովորական մարդը, սովորական կյանքի օրոք պետք է տեսնի երևի, և այդուհետ մտածելակերպիս պերսպեկտիվները փոխվեցին, իսկ քաղաքական խոհուն այրերը, ապագա գուշակող՝ քրոնիկ ծիծաղելի դարձան, մինչ օրս: Մի երկու հոգու ասեցի, մի թեթև, որ այլևս հին մարդը չեմ, ամենահարազատներից, պատասխանեցին, որ էգոիստ եմ, իմ վրա եմ սևեռված, ծով դարդի մեջ, ու իսկապես ամաչեցի, իհարկե, բայց ինձ այդպես էլ ոչ մի հոգեբույժ չզննեց, որ իմանան խելագարվել եմ, թե ոչ, իսկ կարող եմ լինել, որովհետև ինքս նկատել եմ Լենինականում, որ մտածելակերպս փոխվել է մինչ օրս, մեկ վարկյանում, իսկ բարեկամներիս քանակը, որոնք ինձ անվանում են խելագար՝ մեծանում է։ Ես անկեղծորեն կուզենայի վերջապես իմանալ այդպես է, թե ոչ, որովհետև եթե պարզվի, որ այդպես է, գործերս շատ կլավանան։ Վերջապես օգնություն կստանամ, կորցրածս բնակարանն ու տունս Հայաստանում, որովհետև հոգեկան հիվանդ լինելը չի նշանակում տուն ու սեփականություն կորցնել, այլ լրիվ հակառակը՝ պետության պաշտպանությամբ ետ ստանալ, առանց ավելորդ քաշքշուքի, իսկ ամենակարևորն այն է, որ ոչ մի խելագարի չեն կարող արգելել գրքեր գրել, իսկ ես խոստանում եմ բոլոր երկաթե հոգեբանություն ունեցողներին հասցնել ծայրահեղ փսիխոզի, եթե մեծամտանան, համարեն իրենց հոգեբույժ և հայտարարեն, որ ես առողջ եմ։ Ոչ՝ ես հիվանդ եմ, անմիջապես զբաղվեք սեփականությանս վերադարձումով, որը կորցրել եմ հիվանդագին տկարություններիս հետևանքով։ Հնարավոր է իհարկե նաև, խոստովանում եմ, ամենատխուր իմ համար տարբերակը, ինչը եղավ երեք հոգեբույժից և երկու հոգեբանից կազմված կոնսիլիումի եզրակացությունը, ինձ մի քանի ժամ հարցաքննելուց հետո, ըստ որի ես նյարդերի երկաթե առողջություն ունեմ և բարձրագույն «IQ», և բոլորովին հիվանդության պատճառով չեմ անվանել բազում շվեդացի բարձրաստիճան քաղաքական այր ու մայրերին՝ քրեական հանցագործ, այլ չար դիտավորությունից, ինչի համար նրանց պարտական են շվեդացիներն իհարկե, որոնք վերջապես նկատեցին թե ինչն ինչոց է իրենց լիբերալ դրախտավայրում, բայց ես բոլորովին շնորհակալ չեմ, որովհետև հոգեկան հիվանդ լինելը Շվեդիայում եկամտաբեր է մոտ հազարհինգհարյուր եվրոյով, ես բազում նման հայրենակից եմ ճանաչում, որոնք ամառները հայրենիքում զվռնում են հայտնի արվեստագետ ձևանալով, իսկ ես կարող էի ամիսը մեկ գիրք հրատարակել ու անվճար բաժանել ընթերցողներիս, եթե գիժ լինեի։ Ավաղ՝ սիրելիներս, չանցա քննությունը։ Եվ չարժե բողոքել, որովհետև ցնդաբանություններս գտել են հրատարակիչներին իրենք իրենց, առանց իմ մի փոքր ջանքի անգամ և շուտով կհրատարակվի երրորդ գիտքս։ Ցավում եմ, որ հազարերորդս չէ, յոլլա գնացեք, կամ պահանջեք հանրաքվեով, որ ինձ գիժ ճանաչեն։ Ես այդ ժամանակ բազում ուրիշի գրքերն էլ կհրատարակեմ, եթե գրեն իհարկե։ Առողջ լինելու միտքն ինձ հուսահատության է հասցնում, այն էլ երկաթե առողջ, որովհետև ես էլ եմ մեկ-մեկ ուզում նորմալ մարդու նման ինքս ինձ խղճալ, բայց ինչքան փորձում եմ, անհաջողության եմ մատնվում, կամ պետք է ինձ խաբեմ, որ նույնպես երկար ժամանակ չի ստացվում այլևս։ Դա իմ մտքում հավասարվում է բթության հետ, որովհետև իմ մտածելակերպը փոխվեց Լենինականում, ու մեկ մեկ թվում է չխելագարվելը բթություն է նման հանգամանքներում։ Շվեդացի հոգեբաններից մեկն ասում էր անհանգստանալու բան չկա, նման բթացումը ժամանակավոր է, պաշտպանական մեխանիզմ է, մարդու հոգեբանությունը պաշտպանող, ինչին ես ոչ մի կերպ համաձայնել չկարողացա, որովհետև երկաթե առողջությունս վկայում է, որ բթությունս դեռ մնացել է, ինչն իր հերթին հիվանդագին է։ Նա պատասխանեց, որ այդպես ցույց չեն տալիս «IQ» թեստերս, այլ ընդհակառակը, և որ դրանք իրենց ավելի է անհանգստացնում, քան, եթե գիժ լինեի, որովհետև անհանգստանում են այդ դեպքում, սեփական քաղաքական ղեկավարների հանցագործությունների համար։ Մի խոսքով էս հինգ հոգին ասեցին ինձ վերջում. - Լսի, այ տղա, քեզ գժի տեղ մի դիր, մեզ էլ հետդ մի քաշիր հանցագործության մեջ, մեր ղեկավարները հանցագործ են այո, բայց դու գիժ չես։ Ասեցին, գրեցին, ստորագրեցին, հիմա ամբողջ երկրով ընկել են քաքը, ասում են դու արեցիր, իսկ ես ընդամենը խնդրել էի առանց կռիվ ղալմաղալի համարել ինձ խելագար ու չփորձել ինտեգրել, որովհետև ես սարսափելի ինտեգրված և ինքնաբավ հայ եմ, ամենահաստագլուխ տեսակից, և դա պայմանավորված է իմ մշեցու գեներով։ Մնացած ամեն ինչ, իրենք են իրենց գլխին արել, ուզում են գցել իմ վրա։ Հիմա հայրենակից եղբայրնես են սկել քյանդրբազություն անել։ Ինչ արած։ Ինձ հետո չմեղադրի խնդրում եմ ոչ ոք, որովհետև գժվելու առիթները բազում էին պատերազմում ու ես այնտեղից էլ ունեմ ահագին մուլտիպլիկացիոն կինոնկար հավաքած, և հայտնում եմ այս ամենը, ոչ թե ռեժիսորի ասիստենտի տեղ մուրալու, ինչ որ եկրորդ կարգի սերիալում, այլ պարզապես հայտնելու, որ շրջապատված եք մարդկանցով, որոնց կճուճներում պտտվում է բազում մուլտ, իսկ եթե այդպես չեք ուզում լինի, մի ուղարկեք պատերազմ։ Նրանց մի մասը ետ է գալիս և ապրում ձեր հետ, նրանցից ոմնը կարող է դառնալ ձեր նախագահը, կամ ինքն, իրեն նշանակի, և ձեր առողջությունը կախված է այդուհետ, նրա գլխում պտտվող մուլտից։ Հետո մի անգամ էլ փոխվեց մտածելակերպս, երբ երկու ֆունդամենտալ հասկացման մեջ ընտրություն անելու առաջ կանգնեցի։ Երկիր լքե՞լ, թե երեխաներին սովահարության մատնել։ Մայրս հուշեց։ Ես չէի կարողանում որոշել։ Ինձ բազումն ասել են, որ իրենք իրենց երեխաների հետ մնացին և սովահարվեցին ու ցրտահարվեցին։ Առաջ լռում էի, սրտանց ընկալում էի, կամ թվում էր, թե ընկալում եմ։ Հետո, երբ սկսեցի 6-7 ամիս Երևանում ապրել ամեն տարի, հասկացա, որ ստում են, որովհետև ով սառեց, մահացավ, դարձավ անտուն, գնաց հասարակաց տուն, գիշերային ակումբ ու սաունա, իսկ ով չգնաց, ձև գտավ, և այդ ձևերն ավելի արժանապատիվ չէին քան պոռնկությունը իմ կարծիքով՝ խոստովանում եմ, պարզապես երեխաներին ավելի լավ էին կերակրում ու տաքացնում, ծնողներին էլ հետը ձեռի հետ, ուրիշ բազումին մղելով իհարկե ուր որ թվեցինք քիչ առաջ։ Այդ բազումը պարզապես այն հարատև պարազիտն է, որը երկրաշարժից անտուն է, կամ պատերազմում զոհվածը, կամ մրսածը, կամ սովածը, նայած երբ, որտեղ, ում հետ, հարատև օգնություն ստացողն ու վաճառողը։ Տերը դատավոր, և քրեական մարմինները հարկավ, ես ընդամենը գրչակ եմ, խելագար, եթե կուզեք, և զբաղված եմ տեսածս, լսածս, ապրածս ֆիքսելով։ Ինձ էլ իհարկե Տերը դատավոր, և ըթերցողը, որոնց մեջ իհարկե քրեական մարմիններն էլ կարող են լինել, և հենց այդպես էլ պատահել է և այդ պատճառով արդեն հասցրել եմ մեղադրվել քրեական հանցագործությունների մեջ, բայց ոչ մի կեղծ զոհված ու սոված ու օգնություն կորզող ու վաճառող դեռ չի մեղադրվել. ավելին՝ եկել են իշխանության ու մեղանդրում են ինձ։ Իմ դուրս գալու շնորհիվ բազում մարդ ֆիզիկապես չմեռավ, ես այն ժամանակ անկեղծ հավատում էի, որ լծված եմ հայապահպանմանը, բառիս բուն, ֆիզիոլոգիական իմաստով, բայց վերջերս վարանում եմ դա արժանիք համարել, որվհետև վերապրածների մեծ մասը շունչ քաշելուն պես սկեցին ակտիվ մարդակերությունը, և տվեցին ավելի մեծ վնաս, քան կլիներ, եթե մեռնեին վաղ 90-ականներին։ Ինքդ դատիր սիրելի ընթերցող, ինչպես համակերպվեմ «նյարդերի երկաթե առողջություն» դատավճռին նման հանգամանքներում, բայց սա դեռ ամենը չէ, սկիզբն է և հարկավ նախաբանը, եթե հետագայում համառ ծռությունս ուրիշ բան չթելադրի, վաղուց խոստացված գրքի, որը կանխավ անվանել ենք՝ «Լոքի - Բաղդասար, կամ Անկախության Բանակի քաջարի զինվոր Շվեյկի արկածները Լափլանդիայում, սագերի վրա» 2006-04-10, Սթոքհոլմ «Լոքի - Բաղդասար, կամ Անկախության Բանակի քաջարի զինվոր Շվեյկի արկածները Լափլանդիայում, սագերի վրա» Առաջարկում եմ բազմասերիանոց գեղարվեստական կինոնկարի սցենարի գաղափար, որի միջազգային ցուցադրումով հավերժ կկզցնենք հնդիկներին, բրազիլիացիներին, արգենտինացիներին և ում ասես, «Բաղդասար - Լոքի, կամ Անկախության Բանակի քաջարի զինվոր Շվեյիկի արկածները Լափլանդիայում, սագերի վրա» վերնագրով, որովհետև սաստիկ ծանրաբեռնվել է տնտեսւթյունս ու ես ժամանակ չունեմ գրքի լույս տեսնելուն սպասելուն ու Նոբելյան մրցանակին, այդ պատճառով ստիպված եմ առաջարկել էժան, մի քանի միլյոն ընդամենը ավանսով, սցենարի գաղափարը։ Մի քանի միլյոն հաշվիս նստացնելուց հետո, կսպասեք համբերատար մինչև սցենարը կլրտեմ վռազ ու պատմեմ թե ինչպես էր արագ-արագ կլրտվում պետությունը, ժամանակ չլինելու պատճառով։ Ուրիշ բան մի փնտրեք։ Շատ հասարակ բան է։ Կրտսեր շարքային մի Շվեյկ, պատահաբար հայտնվում է մի խրամատում, որտեղ թզուկը, կապիտան Թենքեշն ու Յագո Բուգան քննարկում են պետության կայացման խնդիրները և զարմանում, որ Շվեյկը խոսում է փայլուն մայրենիով ու մի երկու ուրիշ լեզվով էլ։ Այստեղից սկսում է կարուսելը, որովհետև Շվեյկին անհասկանալի պատճառներով, քաջարի հերոսները հանկարծ եռաձայն պատարագում են, որ մեր ծուռ հաելիների թագավորությունը կարող է ուղվել, եթե քաղաքական մտքի աշխարհընկալումային ամբողջություն ներկա լինի կառավարման մեքենայում և այն, որ Շվեյկը երիտասարդ է, կրթված և բազմալեզու, հուշում են ուղղակի, որ հենց նա էլ դրա կառուցումով պետք է զբաղվի։ Շվեյկն անշուշտ չի ուզում բոլորովին ոչ մի բան կառուցել, որովհետև նրան միշտ սիրել են կանայք և սիրով պատսպարել իրենց տաք ու ցանկասեր ազդրերի արանքում և հենց հիմա էլ սպասում է անհամբեր մի չքնաղ սիրելի իր բնակարանում, այնպես որ Շվեյկին կառուցել ոչինչ պետք չէ, բացի սիրելի ազդրերի տերերին պարբերաբար կառուցելուց, իսկ նրանց բնակարանները վաղուց արդեն կառուցած են՝ Շվեյկինը նույնպես։ Բայց կապիտան Թենքեշն ու Յագո Բուգան համառում են, նրանց կանայք չեն սիրում կպարզվի հետո և երիտասարդ Շվեյկը հանուն հայրենիքի համաձայնվում է։ Սկզբում նա կառուցում է պահպանողականներին և ավարտելուն պես տեղեկանում է, որ ձախերն ու մեջտեղները Լափլանդիայում են «և ո՞վ ուրիշ քան նա, որ գիտե օտար լեզու, կարող է սովորել արագ ավելի քան այլոք, կանանց սիրելին է և հանճար», պետք է դա անի, երբ իրենք՝ թզուկը, կապիտան Թենքեշն ու Յագո Բուգան զբաղված են թագավորության հոգսը քաշելով, այնպես որ չի հասցնում անգամ սիրելի հերթական ազդրը համբուրել հրաժեշտի տալով, որովհետև հայտնվում է առաջին ռեյսով Լափլանդիա թռչող Մարտինի թևերին, երամի մեջ, արժանապատիվ տիկին Կեբնեկայզե սագի գլխավորությամբ։ Նրանք կթռնեն ծովերի վրայով, կհասնեն Սքոնե, կգտնեն Սմոլանդի անտառում կորած աներևույթ Վալհալան, ուր մուտք կա, ելք չկա, որտեղ Շվեյկը կկատարի իր հերոսություններից առաջինը, որոնք ըստ երկփեղկված թզուկ կապիտան Թենքեշի ու Յագո Բուգայի պետք է կատարի Հերակլեսի նման, որ Ոդիսևսի նման տուն դառնա և վերջապես դուրս գա Ագռավու քարից, քայլի փողոցներով առանց անհանգստանալու, որ ոտքերը կխրվեն ցեխի մեջ մինչև վիզ։ Վալհալայից նա շվշվացնելով դուրս կգա հագիստ, ինչպես չի արել երբևէ ոչ մի շնչավոր, Նուրդենի ամբողջ պատմության ընթացքում և տակները քաքած վիկինգները նրան Լոքի կանվանեն և իրենց աստված։ Հայերն անշուշտ այս պահին հպարտացած կցցեն կրծքերը և գոհունակությամբ աջ ու ձախ կնայեն սինեմատոգրաֆում, ժպտալով, միմյանց շնորհավորելով, «մալադեց հաերը» նկատի ունենալով, «Արարատ հուպ տուր», Ազնավուր, Շեռ, քաք, Չապայեվ, եսիմ ինչ…, բայց, արգենտինական սերիալները կզցնելու համար հարկավոր են կտրուկ շրջադարձներ, այլ ոչ այն ինչ ակնկալում է հանդիսատեսը և մենք մեր սիրելի հայրենակիցներին կհասցնենք հայրենակցական էքստազի չորորդ սերիայում, ցույց տալով պարզապես, որ Լոքին, կամ Շվեյկը, կամ Նիլսը, կամ Բազդասարը Բղդիկ, ազգային ամենատարրական ավանդույթների ծիրին մեջ, ամենաքոմփլեՄԵՆԹար ժպիտով, երկու շիշ հայկական կոնյակով ու երեք քաշ ուզբեկստանի կայֆով կաշառեց օխռանի պետին, որը դպրոց գնացած չլինելու և պատմություն չիմանալու պատճառով չգնահատեց պատմական կազուսը և Շվեյկին բաց թողեց Վալհալայից դուրս, խնդրելով անպայման վերադառնալ, կոնյակ ու ֆնթո բերել նորից անպայման ու ջերմ բարևել Ցռան Վերգոյին, որի հետ թռել են սամավոլկի պարզվում է, ռուս-պարսկական պատերազմից: Բաղդասարն անշուշտ կանի դա ու ջրի ճամբա կսարքի Ագռավու քար - Վալհալլա չվերթը մի քանի հարյուրամյակ, կատարելով երկրորդ սխրագործությունը, որն է մի քանի տարում ապրելը մի քանի հազարամյակ, որոնց ընթացքում նա կհանդիպի Լեոնարդոին, Միքելանջելոյին, բազում այլ հարգարժան պարոնանց ու տիկնանց, տուրուդմփոցի մեջ կնկնի հաստաոռ Մուսոլինու հետ, կբարեկամանա Սայաթ Նովային ու նվեր կստանա նրանից բաս կիթառը, որով կկատարի չորրորդ սխրագործությունը, բայց առաջ չվազենք, կպատմենք այդ մասին իր հերթին։ Որքան էր չարչարվում խեղճ սագը Մարտին, թռիչքների այդ ծանրաբեռնված ժամանակահատվածում։ Ափսոս, որ նա այդպես էլ չհասկացավ, որ սագն ու ղազը տարբեր բաներ են, այնքան, որքան տարբեր են մարդն ու իրավաբանական անձը, բայց այդպես է կյանքը, պատերազմի ժամանակ զոհվում են ընկերները։
-
Աղյուս նախագահ Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտնել է իր թանկագին կարծիքն այսօր բազմակի քաղաքացիության վերաբերյալ, որից ես հուսահատության դուռն եմ հասնում, որովհետև տեսնում եմ, որ այս խուժանաթը ոչինչ չի սովորում տարիների ընթացքում, անգամ իշխանություն կորցնելուց հետո և անգամ ավելի վատ՝ բթանում ու դեգրադացվում է։ - Հայաստանում նախագահ կարող է ընտրվել անգամ ուզբեկը, եթե ապրի Հայաստանում տասը տարի, ունենա կրկնակի քաղաքացիություն, մասնակցի ընտրության ու ընտրվի. ասել է տհաս ֆաշիստը։ - Բոսյակ. ասում եմ ես. - Եթե հայ ժողովուրդն անգամ աղյուս ցանկանա ընտրել իբրև նախագահ, անգամ առանց քաղաքացիության ու քվեարկությամբ ընտրի, ո՞վ ես դու, ովքեր են քո ՀՀՇ-ական բոսյակները, որ կասկածի տակ դնեն հայ ժողովրդի ընտրության իրավունքն ու իրավասությունը։ Այս խուժանին ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ նորեն իշխանության գլուխ անցնել, որովհետև ներկայիս խուժանից տարբերվում են միայն նրանով, որ կարծում են, որ հենց իրենք պետք է իշխեն, ոչ թե ներկաները, բայց ժողովրդի ու նրանց ընտրության իրավունքի նկատմամբ տածում են նուն բութ, տհաս արհամարանքը, կարծելով, որ իրենք ավելի լավ են հասկանում թե ինչպես պետք ընտրի ժողովուրդը, քան իրենք մարդիկ։ 25.02.2007, Վաշինգտոն
-
Eto vsjo est (neuveren o nositeljax pravda, no eto ne problema) no net sobstvennogo pravitelstva. Nashe tak nazivaemoe pravitelstvo naznachaetsja v kachegarke ili v kakix to xozjaistvennix pomeshchenijax Kremlja, vor vremja pjanok... Jadernoe orujie mojet bit v stranax, lideri kotorix ne sprashivajut ob etom u xozjaev. Sami misljat. S uvajeniem...
-
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Գալիք՝ 2007 թվականի մայիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները հայտարարում եմ անօրինական ու նախորոք զեղծված ու քաղաքացիական անհնազանդությունս եմ հայնտում դրանց անցկացմանն ու ապագա խորհրդարանին, որը կառաջանա այդ ընտրությունների հետևանքով։ Անհնազանդությունս կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, որքան կտևի անձամբ իմ մասնակցության խոչնդոտումն այդ ընտրություններին, ինչպես նաև բոլոր այն քաղաքացիների, որոնք նման ցանկություն հայտարարել ու չեն թույլատրվել մասնակցել։ Հայտարարում եմ, որ իմ դեմ լայնածավալ քաղաքական հետապնդում է իրականացվում հատկապես այդ նպատակով, որն է խոչնդոտելը վերադարձս հայրենիք, որը հանգելու է ներկա վարչախմբի անխուսափելի տապալմանը, քրեական հանցագործների պատասխանատվության ենթարկմանը, տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնմանն ու կորցրածի հատուցմանը։ Հայտարարում եմ, որ քաղաքական հետապնդումներն իրականացվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանյան տարբեր երկրներում, սովետական անվտանգության նախկին ու ներկա գործակալների միջոցով, ռուսական ներկայիս անվտանգության մարմինների վերահսկողության տակ: Հայտարարում եմ, որ այդ հանցավոր գործունեությանը մասնակից են ՀՅԴ - ն իր ածանցյալներով, եկեղեցական ու մշակութային անվանվող միություններն ու հայկական լոբբիստական կազմակերպությունները՝ բոլոր նրանք, ովքեր կույր ծառայության մեջ են անօրիանական իշխանությանը, զբաղված են դրանց դեմքերը լվանալով միջազգայնորեն, բայց լռում են երկրում իրականացվող ահաբեկչության վերաբերյալ, երկրի միակ տիրոջ՝ քաղաքացու նկատմամբ։ Ես իմ քաղաքացիական իրավունքով ու պարտականության գիտակցումով, ներկայիս վարչախմբին ու դրան ծառայող բոլոր կառույցներին ու անձանց, հայտարարում եմ քաղաքացիական պատերազմի սկիզբ։ Բոլոր տերություններին, որոնք համագործակցում են Հայաստանում գործող անօրինական վարչախմբի հետ և նպաստում դրանց օր անգամ ավել իշխանության գլուխ մնալուն համարում եմ մեղսակից հանցագործությանը և պատասխանատու հայ ժողովրդի առաջ։ Հայտարարում եմ, որ ջանք չի խնայվելու բոլոր պատասխանատուներին, հայ ու չհայ, ծնկի բերելու համար։ Հայտարարում եմ, որ հայ ժողովրդին նսեմացնողների, նրանց օրինական իշխանությունը խեղողների դեմ պատերազմում որդեգրած բոլոր մեթոդներն անխտիր, համարում եմ օրինական։ Վահե Ավետյան ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ հրամանատար 25. 02. 2007, Վաշինգտոն
-
Հուլիոս, Ներոն, Կալիգուլա... Լենկ Թեմուր, Չինգիզ խան, Աթիլա… Վալուա, Բուրբոն, Մեդիչի… Նապոլեոն, Մուսոլինի, Հիտլեր… Լենին, Մաո, Պոլ Պոտ… Չաուշեսկու, Նաջիբուլա, Սադամ… Ովքե՞ր եք դուք չեկիստակոմսոմոլ ճիճվիկներ, որ կարծում եք թե հավերժ եք…
-
Հուսահատվելիս հիշում եմ, որ սերն ու բարին միշտ հաղթել են։ Եղել են բռնակալներ, կեղեքել են մարդկանց, սպանել, թվացել են անպարտ, բայց միշտ գահավիժել են վերջում։ Հիշիր այդ մասին՝ ՄԻՇՏ Մահաթմա Գանդի
-
Հրաշք վաճառող բարի աճպարարը Գաբրիել Գարսիա Մարքես Այն կիրակի օրը, երբ նրան տեսա առաջին անգամ սեղանին բարձրացած, թավշյա շալվարակալը ոսկեթելով դարձակարած, բոլոր մատներին գունավոր թանկագին քարերով մատանիներ դրած, մազերի մեջ զանգուլակներ հյուսած - առաջին պահին մտածեցի, որ կրկեսի համազգեստով ինչ-որ հերթական խեղճ մեկն է՝ Սանտա-Մարիա-դել Դարյեն նավահանգստում հաճախ պատահող: Սեղանը բարձած էր տարբեր հիվանդությունների դեմ դեղերի սրվակներով, հանգստացնող խոտերով: Նա կարիբյան ափի փոքրիկ քաղաքներում բարձր դողդոջուն ձայնով գովաբանում ու վաճառում էր իր ապրանքը: Այս անգամ ոչ մի հնդկական չուլ ու փալաս դեռ չէր առաջարկել, այլ ասում էր - բերեք իսկական թունավոր օձ, և ես ցույց կտամ ինձ վրա, ինչպես է գործում իմ գտած հակաթույնը, միակը՝ բացարձակապես ապահով - տիկնայք և պարոնայք - օձերի, մորմերի, ցողկի և ամեն տեսակի կաթնասունների խայթոցի դեմ։ Մեկը՝ որի վրա հակաթույնի նկատմամբ նրա հավատքը ուժեղ տպավորություն էր թողել, ինչ որ տեղից շշով մի մապանա բերեց՝ ամենաթունավորներից, նրանցից, որի խայթյունից զոհը միանգամից սկսում է շնչահեղձ լինել: Նա այնպիսի ագահությամբ վերցրեց շիշը, որ բոլորս կարծեցինք, թե օձին հիմա ուտելու է։ Շշի բերանը բացվելուն պես օձը դուրս պրծավ ու խայթեց նրա վիզը։ Աճպարարը շնչահեղձ լինելով հազիվ հասցրեց խմել հակաթույնը։ Երբ չուլ ու փալասով բեռնված սեղանը բազմության ճնշման տակ շուռ եկավ, և հսկայական մարմինը մնաց գետնին անշարժ փռված, կարծեցինք թե մեռավ, սակայն նա շարունակում էր ծիծաղել՝ լայն բացված բերանից ոսկե ատամների փայլը ճառագելով։ Սեղանի շուռ գալուց աղմուկն այնպիսին էր, որ քսան տարի առաջ ընկերական այցով հյուսիսից ժամանած և այն ժամանակվանից նավահանգիստում կանգնած զրահակիրը կարանտին հայտարարեց, վախենալով, որ օձի թույնը կարող է տարածվել տախտակամածով, իսկ ծաղկազարդի կիրակին տոնող մարդիկ, չհամբերելով պատարագի վերջին դուրս եկան եկեղեցուց՝ լուսավորված արմավենիների ճյուղերով, որովհետև ցանկանում էին տեսնել, թե ինչ է կատարվում խայթվածի հետ, որի մարմինն այդ ընթացքում ուռել ու երկու անգամ մեծացել էր, բերանից դեղին փրփուր էր գալիս, և լսվում էր, թե ինչպես են շնչում նրա ծակոտիները, բայց նա շարունակում էր բարձրաձայն քրքջալ այնպես, որ վրայի բոլոր զանգուլակները միաժամանակ զնգզնգում էին։ Ուռելով՝ նրա մարմինը պոկում էր զանգապանների կոճակներն ու պատռում հագուստի կարերը, և թվում էր, թե թանկագին քարերով մատանիները հիմա կկտրեն նրա մատները, իսկ երեսը աղ դրած մսի գույնի էր, և բոլորը, ով տեսել էր, ինչպես խայթեց նրան օձը, հասկացան, որ չնայած դեռ ողջ է, արդեն նեխում է և շուտով կքանդվի այնպիսի մանր մասերի, որ ստիպված կլինեն բահով հավաքել նրան ու լցնել տոպրակը, բայց միևնույն ժամանակ թվում էր, թե նույնիսկ թեփի վերածվելուց հետո չի դադարելու ծիծաղել։ Տեսարանն այնքան անհավատալի էր, որ հյուսիսային երկրից եկած ծովային հետևակայինները, բարձրացան իրենց նավակամրջին, որպեսզի հզոր տեսապակիներով գունավոր ապարատներով լուսանկարեն նրան, բայց եկեղեցուց դուրս եկած կանայք խանգարեցին՝ խեղճի վրա ծածկոց գցելով, իսկ ծածկոցի վրա դրեցին լուսավորված արմավենու ճյուղեր՝ երևի ծովային հետևակայիններին իրենց օտարերկրյա բաներով մարմինը պղծելուն խանգարելու համար։ Բոլորը արդեն որոշել էին, որ մեռած է, երբ մի շարժումով գցեց վրայից արմավենու ճյուղերը, և դեռ լիովին չարթնացած ու կատարվածից ուշքի չեկած, առանց կողմնակի օգնության ուղղեց սեղանը, մի կերպ բարձրացավ վրան, և ահա նորից ճչում է, - հակաթույնը ուղղակի տիրոջ օրհնանքն է սրվակում, դուք բոլորդ համոզվեցիք դրանում, արժե ընդամենը երկու կվարտիլյո։ ոռնում էր, որ հակաթույնը հայնաբերել է ոչ թե շահից ելնելով, այլ մարդկանց բարօրության համար - միայն խնդրում եմ ձեզ, տիկնայք և պարոնայք մի հրմշտեք իրար, բոլորիդ կհասնի։ Մարդիկ իհարկե հրմշտում էին, և ճիշտ էին անում, որովհետև բոլորին չէր հերիքելու հաստատ։ Մի սրվակ ձեռք բերեց անգամ զրահակիր նավից մի ծովակալ, հավատալով, որ այդ դարմանը կպաշտպանի անգամ անարխիստների թունավորված փամփուշտներից, իսկ անձնակազմի անդամները, որոնց այդպես էլ չհաջողվեց լուսանկարել օձի կծելուց մեռած մարդ, սկսեցին լուսանկարել նրան ոչ միայն հասակով մեկ սեղանին կանգնած, այլ նաև պահանջեցին ինքնագիր տալ, և նա սիրով բաժանում էր ստորագրությունը, մինչև ջղաձգությունից ձեռքի կծկվելը։ Արդեն բոլորովին մթնել էր ու բոլորը ցրվել էին իրենց տները, երբ նա սկսեց հայացքով փնտրել այն հիմարին, որը պիտի օգներ հավաքել սեղանը և փաթեթավորել սրվակները: Իհարկե հայացքը կանգ առավ իմ վրա։ Կարծես ճակատագիրն ինքը նայեց վրաս, ոչ միայն իմ, նրա վրա նույնպես, ու չնայած անցել է արդեն հարյուր տարուց ավելի, մենք ամեն ինչ հիշում ենք, կարծես դա եղել է անցած կիրակի։ Դարսում էինք արդեն ծիրանագույն ոլորագծերով ճամպրուկը, ավելի նման իմաստունի դամբարանի, երբ նա տեսնելով հավանաբար իմ մեջ ինչ-որ լույս, որը միանգամից չէր նկատել, հարցրեց անտարբերությամբ, - ո՞վ ես դու, - և ես պատասխանեցի, որ որբ եմ հորս կենդանության օրոք, և նա ծիծաղեց, ավելի բարձր, քան թույնի ազդեցության ժամանակ, իսկ հետո հարցրեց, ինչով եմ զբաղվում, ու ես պատասխանեցի, որ ոչինչ չեմ անում, պարզապես ապրում եմ, որովհետև բոլոր մյուս զբաղմունքները քոռ կոպեկ չարժեն, և նա դեռ արտասվելով ծիծաղից, հարցրեց, կա՞ արդյոք աշխարհում մի բան, որ ես այնուամենայնիվ կուզեի իմանալ, և դա միակ անգամն էր, որ ես նրան լուրջ պատասխանեցի ու չստեցի, որ կուզեի գուշակել սովորել, և այդ ժամանակ նա դադարեց ծիծաղը և ասաց, իբր բարձր մտորելով, որ դրա համար ընդամենը ինձ չի հերիքում շատ չնչին բան, որովհետև հիմար դեմքը՝ որը անհրաժեշտ է դրա համար, ես արդեն ունեմ։ Նույն երեկո նա խոսեց հորս հետ և մեկ ռեալ ու երկու կվարտիլյոյով ու սիրային հաղթանակները գուշակող խաղաթղթերի մեկ կապուկով ինձ ընդմիշտ գնեց։ Այդպիսին էր չար աճպարարը, քանի որ բարի աճպարարը ես եմ։ Նա ի վիճակի էր աստղագետին ապացուցել, որ փետրվար ամիսը ոչ այլ ինչ է, քան անտեսանելի փղերի նախիր, բայց երբ հաջողակությունը երես թեքեց նրանից՝ դարձավ անգութ։ Իր լավագույն ժամանակներում նա փոխարքաների զմռսիչ էր աշխատում, և պատմում են, որ կարող էր այնպիսի իշխող արտահայտություն տալ դեմքերին, որ նրանք հետո երկար տարիներ կառավարում էին անգամ ավելի լավ, քան կենդանի ժամանակ, և մինչև նրանց չէր բերում հասարակ մահկանացուի տեսքի, ոչ ոք չէր համարձակվում նրանց հողին հանձնել, բայց նրա դրությունը վատացավ այն բանից հետո, երբ հնարեց շախմատը, որտեղ հնարավոր չէ ոչ պարտություն, ոչ հաղթանակ, իսկ պարտիան անվերջ է։ Այս խաղը խենթության հասցրեց մի կապելանի և դարձավ երկու տիտղոսավոր անձանց ինքնասպանության պատճառ: Դրանից հետո սկսեց անկումը, դարձավ երազների մեկնաբան, հետո հիպնոտիստ, որին հրավիրում էին ծննդյան տոներին հյուրերին զվարճացնելու, հետո ներշնչումով ատամ հեռացնող և վերջապես տոնավաճառի հեքիմ, իսկ այն ժամանակ, երբ մենք ծանոթացանք, անգամ անկիրթ ծովահենները լուրջ չէին ընդունում նրան։ Մենք թրև էինք գալիս աշխարհով մեկ սուտ դեղորայքով և ապրում անդադար վախի մեջ մաքսանենգներին անտեսանելի դարձնող մեր հնարած մոմերի և այն կաթիլների պատճառով, որոնք քրիստոնյա կանայք, աննկատ կաթեցնելով ապուրի մեջ, կարող են աստվածավախ դարձնել հոլանդացի ամուսիններին, և այն ամենի պատճառով ինչ դուք կընտրեք ինքներդ, տիկնայք և պարոնայք, և ես բոլորովին չեմ պարտադրում, որ դուք գնեք, այլ պարզապես խորհուրդ եմ տալիս չհրաժարվել ձեր երջանկությունից։ Մեր հետ կատարվող ամեն ինչի համար ծիծաղից թուլանում էինք, բայց հազիվ էր հաջողվում օրվա հաց վաստակել, ու հիմա նա հույսը դրել էր միայն իմ գուշակելու կարողության վրա։ Ճապոնացու պես մի օր ինձ հագցրեց, փակեց դագաղ հիշեցնող ճամպրուկում ու շղթայեց ներսի աջ պատին, որ այնտեղից գուշակություններ անեմ, իսկ ինքն այդ ժամանակ տենդագին թերթում էր քերականությունը, փնտրում ամենահարմար ձևը, որ մարդկանց ստիպի հավատալ իր նոր գիտությանը, - տիկնայք և պարոնայք, ձեր առաջ Եզեկիելի լուսատիտիկներից տանջված արարածն է, այ դու՛ք, որ նայում եք թերահավատորեն, եկեք տեսնենք կհամարձակվե՞ք արդյոք հարցնել, թե երբ եք մեռնելու… Ինձ երբեք չէր հաջողվում ճիշտ գուշակել նույնիսկ օրվա ամիս ամսաթիվը, և վերջիվերջո նա գտավ, որ ես անպետք գուշակ եմ, որ ուտելուց հետո քնելը ոչնչացնում է գուշակելու գեղձերը, դրանից հետո մահակով գլխիս խփեց, որ հաջողությունը ետ բերի ու ասաց, որ ինձ կվերադարձնի հորս ու իր փողը ետ կպահանջի։ Հենց այդ ժամանկ էլ հայտնաբերեց տառապանքի առաջացրած էլեկտրականության կիրառման հնարավորությունը ու սկսեց կառուցել կարի մեքենա, որը կաշխատեր մարմնի ցավող մասին ծծիչներով միացած։ Քանի որ գիշերներն ամբողջ տառապում էի նրա մահակի հարվածների հասցրած ցավից, որոնք տեղում էին գլխիս նրա անհաջողություններին վերջ դնելու նպատակով, անհրաժեշտ եղավ ինձ պահել, որ կարողանար իր փորձարկումներն ավարտել: Վերադարձս հետաձգվեց, իսկ նրա տրամադրությունը սկսեց բարձրանալ, որովհետև մեքենան վերջիվերջո այնքան լավ սկսեց աշխատել, որ ոչ միայն կարում էր միանձնուհուց էլ լավ, այլ նաև ձեռագործում թռչուններ ու ծաղիկներ՝ ցավի սաստկացմանը համընթաց։ Այսպիսի իրավիճակում էինք, համոզված, որ վերջապես հաղթահարված են բոլոր դժվարությունները, երբ մեզ հասավ գուժն այն մասին, որ զրահանավի ադմիրալը, Ֆիլադելֆիայում ցանկանալով ցուցադրել իր գնած հակաթույնի ազդեցությունը, վերածվել է ադմիրալի մուրաբայի, իր շտաբի աչքի առաջ։ Հիմա նա չէր ծիծաղում։ Մենք փախչում էինք արահետներով, որ միայն հնդկացիներին են հայտնի, ու ինչքան խորանում էինք, այնքան ավելի որոշակի էին դառնում լուրերը, որ դեղին տենդի դեմ պայքարի պատրվակով ցամաք էին ներխուժել ծովային հետևակայինները ու գլխատում էին ամեն մի գաղտնի ու բացահայտ հողի վաճառքով զբաղվողի, որ հանդիպում էր նրանց ճանապարհին ու գլխատում էին ոչ միայն տեղաբնակներին նրանց անվտանգությունն ապահովելու համար, այլ նաև ցրվածության պատճառով չինացիներին, նեգրերին անշուշտ՝ ըստ հին սովորության, հնդիկներին, քանի որ օձ վարժեցնող են, դրանից հետո ոչնչացրին ֆաունան ու ֆլորան ու ձեռքերն ընկած միներալները, որովհետև մեր գործերով նրանց մասնագետները բացատրել էին, որ Կարիբյան ավազանի ժողովուրդը հնարքներ ունի նույնիսկ բնությունը կերպափոխելու, միայն թե խաբեն գրինգոներին։ Ես չէի հասկանում ոչ ծովային հետևակայինների զայրույթը, ոչ մեր վախը նրանց հանդեպ, մինչև չհայտնվեցինք ապահովության մեջ՝ հավերժ քամոտ ուաջիրայում, ու միայն այստեղ նա քաջություն ունեցավ խոստովանել, որ իր հակաթույնը ոչ այլ ինչ է, քան խաշնդեղ, խառնած բևեկնախեժի հետ, և որ ինքը նախօրոք երկու կվարտիլյո էր վճարել մեկին, որ վերջինս բերեր այն թույնը հանած մապանան։ Մենք տեղավորվեցինք գաղութային ժամանակներից մնացած միսիոներության ավերակներում, հույսի պատրանքով, որ այդ կողմերով կանցնեն ինչ-որ մաքսանենգներ, որոնց կարելի է վստահել։ Նրաք միայն կհամարձակվեն դուրս գալ տափաստանի այրող արևի սնդիկե լամպի տակ։ Սկզբում ուտում էինք ծխահարած սալամանդր ինչ-որ մոլախոտի փոշու հետ խառնած, և դեռ կարողանում էինք ծիծաղել, երբ փորձում էինք ուտել նրա եփած ուղեղը, բայց երբ վերջում կերանք նույնիսկ ջրափոսի վրայի սարդոստայնը, հասկացանք, թե ինչքան չի հերիքում ետևում թողած աշխարհը։ Քանի որ չգիտեի դեռ այն ժամանակ մահվան դեմ որևէ միջոց, պառկեցի նվազագույն ցավ պատճառող դիրքով ու սկսեցի սպասել, մինչ նա տենդի մեջ զառանցում էր ինչ-որ կնոջ մասին, որն այնքան զգայուն էր, որ հառաչելով կարող էր անցնել պատի միջով, բայց նույնիսկ այս հնարովի սիրային տառապանքը մահին խաբելու նրա պատրանքն էր։ Այն պահին, երբ մենք արդեն մեռած պիտի լինեինք, նա մոտեցավ ինձ ու նստեց կողքիս, լի կյանքով, ինչպես երբևէ ու գիշերն անցկացրեց մոտս՝ հետևելով հոգևարքիս, խորհելով այնպես ուժեղ, որ մինչև հիմա չգիտեմ քամի՞ն էր արդյոք, թե՞ նրա միտքը, որ սուլում էր ավերակների մեջ, իսկ արևածագին ասաց ինձ նույն ձայնով ու նույն՝ ինչպես նախկինում հաստատակամությամբ, որ հիմա վերջապես ինքը գիտե ճշմարտությունը, այն է, որ իմ պատճառով էր շեղվել իր կյանքի գիծը, այնպես որ, ինձ պետք է հավաքեմ, որովհետև ինչպես ծռել եմ, այնպես էլ ուղղելու եմ հիմա։ Այդ ժամանակ կորցրի սիրո այն փոքրիկ պատառիկը, որ դեռ ունեի նրա նկատմամբ։ Նա հանեց վրաս մնացած վերջին ցնցոտիները, ինձ փաթաթեց փշալարերով, վերքերիս վրա բորակ լցրեց, ինձ ողողեց ինձնից իսկ արտադրված հեղուկով ու թևատակերիցս կախեց արևի տակ՝ գոռալով, որ այդպիսի խոշտանգումը բավարար չէ, որ գոհացնի իրեն։ Վերջում նա ինձ թողեց սեփական թշվառությանս մեջ, բանտախցում փտելու, որտեղ միսիոներները գաղութատիրության ժամանակներում ուղիղ ճանապարհի էին բերում հերետիկոսներին ու նենգությամբ, որի պակասից չէր տառապում, օգտագործելով որովայնախոսության իր արվեստը՝ սկսեց նմանակել ուտելի կենդանիների, հասած բազուկի ձայները, աղբյուրի կարկաչը, որ իմ մոտ պատրանք ստեղծեր, որ այդ առատության մեջ մեռնում եմ սովից ու ծարավից։ Երբ վերջապես մաքսանենգները նրան ուտելիք տվեցին, իջավ իմ բանտախուցն ու ինձ ուտելու ինչ - որ բան բերեց, այնքան, որ սովից չմեռնեմ, բայց հետո այդ ողորմության համար վճարեցի նրանով, որ աքցանով քաշեց եղունգներս ու չեչաքարով խառտեց ատամներս ու միակ հույսս այն էր, որ դեռ առիթ կունենամ այս ստորացումներից ու դաժան տանջանքից ազատվելու։ Զարմանում էի, թե ինչպես եմ կարողանում դիմանալ սեփական մարմնիս նեխման գարշահոտին, իսկ նա դեռ շարունակում էր վերևից վրաս շպրտել իր ուտելիքի մնացորդները ու նեխած մողես ու գիշատիչ թռչուն՝ վերջնականապես թունավորելու համար բանտախցիս օդը։ Չգիտեմ, ինչքան անցավ, երբ նա ինձ ցույց տվեց մի ճագարի մարմին ու հայտնեց, որ պատրաստ է թողնել փտելու այն իմ աչքի առաջ, միայն թե չտա ուտեմ, ու այդտեղ հատեց իմ համբերությունն, ու ես բռնեցի ճագարի ականջներից ու շպրտեցի դիմացի պատին՝ պատկերացնելով, որ ոչ թե կենդանին է ծեփվում պատին, այլ նա ինքը, ու կարծես երազում տեսա, թե ինչպես ճագարը ոչ միայն անտանելի ճչոցով վերակենդանացավ, այլ նաև ինչպես օդի միջով նորից թռավ ձեռքերիս մեջ։ Այդպես սկսվեց իմ փառապանծ կյանքը։ Այդ ժամանակվանից ես պտտվում եմ աշխարհում ու մալարիայով հիվանդների ջերմությունն իջեցնում երկու պեսոյով, կույրերի տեսողությեւնն եմ վերականգնում չորս ու հիսունով, ջրգողությամբ տառապողներին՝ տասնութ պեսոյով, կռնատների վերջույթներն եմ վերականգնում քսան պեսոյով, եթե բնածին արատ է, եթե վերջույթները կորցրել են դժբախտ պատահարի կամ կռվի հետևանքով՝ վերցնում եմ քսաներկու, քսանհինգ՝ եթե պատերազմի կամ երկրաշարժի, ծովային հետևակայինների ափ դուրս գալու կամ այլ բնական աղետի հետևանք է, սովորական հիվանդությունները բուժում եմ խմբերով, խելագարներից վերցնում եմ նրանց խելագարության պատճառից դատելով, երեխաներին բուժում եմ կես գնով, հիմարներին՝ հենց այնպես, և հիմա, պարոն քսաներորդ նավատորմի հրամանատար, հրամայեք ձեր տղաներին հավաքեն բարիկադները, որ տառապյալ մարդկությունն առաջ գա, բորոտները կանգնեն ձախ կողմում, ընկնավորները՝ աջ, պարալիզվածներն այնտեղ, որտեղ չեն խանգարի, իսկ ոչ այնքան հրատապ դեպքերը թող սպասեն ետևում, միայն խնդրում եմ բոլորդ միանգամից մի խմբվեք շուրջս, այլապես ես ոչ մի բանի համար պատասխանատու չեմ, կարող եմ շփոթել հիվանդություններն ու կարող եմ ձեզ բուժել մի հիվանդությունից, որ չունեք, և թող հնչի երաժշտություն, հնչի այնպես, որ պղնձե փողերը շիկանան, ու հրավառությունից վառվեն հրեշտակները, իսկ օղին սպանի միտքը, և թող գան լարախաղացներն ու պոռնիկները, հիմարներն ու նկարիչները, և այս ամենն իմ հաշվին, տիկնայք և պարոնայք, որովհետև սրանով վերջ է դրվում հրաշագործների վատ համբավին ու սկսում համըդհանուր համերաշխություն։ Այսպես, բանեցնելով քաղաքական գործիչների հնարքները՝ հանգստացնում եմ ես նրանց, եթե հանկարծ ուժերս ինձ դավաճանեն, և նրանցից որևէ մեկը իմ բուժումից հետո իրեն ավելի վատ զգա քան մինչև բուժումը։ Միակ բանը, որ ես հրաժարվում եմ անել, մահացածներին հարություն տալն է, որովհետեև նրանք դեռ աչքերը չբացած, բռունցքներով հարձակվում են վրաս իրենց հանգիստը խախտելու համար, իսկ հետո մեկ է ինքնասպան են լինում, կամ նորից մահանում հիասթափությունից։ Առաջին պահերին իմ հետևից ման էր գալիս գիտնականների մի շքախումբ, որ պարզեր իմ գործունեության օրինականությունը, իսկ երբ եզրահանգման եկան, սկսեցին ինձ սպառնալ Սիմոն Հրաշագործի դժոխքով և խորհուրդ տվեցին ապաշխարել, որ ճիշտ քրիստոնյայի ճամփան բռնեմ, բայց ես ամբողջ հարգանքով, որին իրենք արժանի են, պատասխանեցի, որ հենց դրանից էլ սկսել էի ։ Չէ որ, ինձ, արտիստիս, իմաստ չունի մահից հետո սուրբ հռչակվել, և ուզում եմ միայն մեկ բան՝ ապրել ու սլանալ հախուռն, գլուխս կորցրած, առանց խելքիս շատ զոռ տալու, այս հին, մեծ վեց գլանանոց կաբրիոլետով, գնված ծովային հետևակազորի հյուպատոսից՝ վարորդի հետ միասին ինչ-որ ժամանակ առաջ, Նոր Օռլեանի ծովահենների օպերայում, իմ այժմյան մետաքսե շապիկներով, իմ արևելյան լոսյոններով, իմ թոփազե ատամներով, իմ դիպակե շլյապայով, երկու գույնանի կաշվե կոշիկներով, ուզում եմ քնել այսուհետև առավոտյան ինչքան ցանկանամ, պարել գեղեցկության թագուհիների հետ և պտտեցնել նրանց գլուխը իմ հանրագիտարանային պերճախոսությամբ, և իմ ծնկները չեն դողա, եթե հանկարծ չորեքշաբթի, քառասուն օրվա պասի առաջին օրը զատկից առաջ, կորչեն իմ ունակությունները, չէ՞ որ, այս մինիստրի կյանքով ապրելը շարունակելու համար, ավելի քան բավարար է հիմար դեմքի արտահայտությունը և անթիվ կրպակները, որ ձգվում են այստեղից մինչև հորիզոն, որտեղ նույն զբոսաշրջիկները, որ առաջ ուզում էին վրեժ լուծել ադմիրալի համար, հիմա կռվում են իմ ստորագրությամբ նկարների համար, օրացույցների՝ իմ գրած սիրային բանաստեղծություններով, իմ կիսադեմով մեդալների, հագուստի մի պատառիկ ձեռք բերելու, չնայած նրան, որ ես ի տարբերություն հայրենիքի հայրերի, մարմարից չեմ կերտված, օր ու գիշեր ձի չեմ հեծում, և պատված չեմ ծիծեռնակներով։ Ափսոս, որ այս պատմությունը չի կարող կրկնել չար աճպարարը, թե չէ դուք կհամոզվեիք, որ ամեն բառ ճիշտ է այստեղ։ Վերջին անգամ, երբ նրան տեսել են, կորցրել էր անգամ գնդասեղները, որոնցով ամրացված էր նախկին պերճությունը և անապատի սաստկության մեջ անհետացել էր նրա հոգին, ոսկորները խառնվել մարմնում, բայց երկու-երեք զանգակածաղկի բոժոժիկ նրա ծամից դեռ մնում էին, ու դա ավելի քան բավարար էր: Մի կիրակի նա նորից հայտնվեց Սանտա Մարիա դել Դարյեն նավահանգստում, իր անփոփոխ դամբարանի նման ճամպրուկով: Այս անգամ հակաթույն չէր վաճառում: Զգացմունքների լիառատությունից դողդոջուն ձայնով խնդրում էր, որ ծովային հետևակայինները գնդակահարեն իրեն բոլորի աչքի առաջ, որ կարողանա ցուցադրել իր վրա վերակենդանացման գերբնական իր ընդունակությունը, տիկնայք և պարոնայք, դուք, որ այսքան երկար տառապել եք իմ խաբեբայությունից՝ կան բոլոր հիմքերը ինձ չհավատալու, բայց երդվում եմ մորս ոսկորներով, որ դուք այսօր կտեսնեք իսկական ճշմարտություն և ոչ թե ինչ-որ բան անդրշիրիմյան աշխարհից, եթե անգամ թիզ ինչ կասկածում եք, ուշադիր նայեք և համոզվեք, որ հիմա այլևս չեմ ծիծաղում, ինչպես առաջներում և դժվարությամբ եմ զսպում արցունքներս։ Նա վերջապես անհրաժեշտ տպավորությունը թողեց բոլորի վրա, երբ արտասուքով լի աչքերով արձակեց կրծքի վրայի կոճակները և բռունցքով խփեց այնտեղ, որտեղ սիրտն է, հաստատելով այդպիսով մահվան ամենաիրական տեղը, սակայն ծովային հետևակայինները վախենալով կիրակնօրյա բազմության աչքի առջև խայտառակ լինելուց՝ չկրակեցին։ Ինչ որ մեկը, հավանաբար հիշելով նրա առաջվա աճպարարությունները, գնաց ինչ - որ տեղ ու բերեց թիթեղատուփով երնջակի մի քանի արմատ, որը կհերիքեր, որ Կարիբյան ծոցի բոլոր ձկները որովայնով վերև ջրի մակերես բարձրանան: Նա ճանկեց թիթեղատուփը այնպիսի ագահությամբ, կարծես պատրաստվում էր ուտել, և իսկապես կերավ, տիկնայք և պարոնայք, միայն, կխնդրեմ չսարսափել, մի շտապեք աղոթք անել իմ համար, չէ՞ որ մեռնելն ինձ համար նունն է, ինչ հյուր գնալը։ Այս անգամ նա արդարացի վարվեց, չփորձեց ինչպես դերասանը բեմում պատկերել հոգևարքի խռխռոց, այլ միայն իջավ մի կերպ սեղանից, հողի վրա ճոճվելով ընտրեց ամենահարմար տեղը և այտեղից արդեն պառկած, նայեց ինձ ինչպես հարազատ մորը, մեկնեց մարմնի երկայնությամբ ձեռքերը և զսպելով տղամարդու արտասուքը, փչեց վերջին շունչը հոգևարքի գալարումների մեջ։ Այո, այդ եզակի անգամ գիտությունն ինձ հաղթեց։ Ես նրան դրեցի ծաղկավոր ճամպրուկի մեջ, պատվիրեցի հոգեհանգստի ժամերգություն, որը նստեց վրաս չորս անգամ հիսուն դուբլին այն պատճառով, որ քահանան ոսկեզօծ զգեստով էր և եկեղեցում նստած էին երեք եպիսկոպոս: Թաղեցինք նրան կեսարին վայել մի դամբարանում, որը գտնվում է բլրի գլխին, ամենաթարմ ծովային հովիկների գգվանքի ներքո մի մատուռում, իսկ բետոնե սալաքարին գոթական մեծատառերով գրել տվեցի, - այստեղ հանգչում է մեռած աճպարարի աճյունը, չար մականունով, որը խաբել է ծովայիններին ու գիտության զոհ է դարձել, և երբ որոշեցի որ այս մեծարանքներով հատուցեցի պատշաճը, սկսեցի վրեժ լուծել կրածս ստոարացումների համար։ Ես վերակենդանացրի նրան իր դամբարանի ներսում և թողեցի այնտեղ սարսափով համակված։ Այս ամենը կատարվել է վաղուց, այն ժամանակ, երբ Սանտա-Մարիա-դել-Դարյեն նավահանգիստը կերան մրջույնները, բայց մատուռը դամբարանով, բնավ անվնաս մինչ օրս կանգնած է թմբի վրա, Ատլանտիկի քամիների մեջ քնած վիշապների ստվերում, և ամեն անգամ, երբ լինում եմ այդ կողմերում, լեփ-լեցուն մեքենա վարդ եմ տանում: Սիրտս կտոր-կտոր է լինում երբ հիշում եմ նրա առաքինթյունների մասին, բայց հետո, երբ ականջս դնում եմ բետոնե սալաքարին ու լսում, թե ինչպես է արտասվում հալից ընկած ճամպրուկի բեկորների մեջ: Բայց ամեն անգամ վերակենդանացնում եմ նրան, երբ մահանում է, քանզի այս պատիժը նրանով է հրաշալի, որ նա կապրի դամբարանում, քանի դեռ ապրում եմ ես՝ այսինքն հավերժ։ ՎԵՐՋ թարգմանեց Վահե Ավետյանը
-
Երկուշաբթի, Փետրվար 19, 2007 Այն պատճառով, որ բանի տեղ չեմ դնում ճորթած բերան տհասներին, ասում են, որ չեմ սիրում հայերին։: * Լավ բացատրությունները վերջնական պատասխանները չեն, այլ փոքր քայլեր ընդամենը դրանց ուղղությամբ։ * Ուրիշի բարի կամքից և ըմբռնումից կախված լինելը նույնն է ինչ ստորացված ապրելը։ * Նրա կարծիքը ձեր վերաբերյալ ցածր չէ, իր նկատմամբ է շատ բարձր։ * Մարդիկ չեն ատում ճշմարտությունը։ Ատում են այն ասողներին։ * Ես դեռ պետք է տեսնեմ ոչ ստախոս քաղաքական գործչին։ * Մարդը դառնում է շառլատան առանվ այդ մասին իմանալու։ * Սանտ Բուվե. Հանրահայտությունը կարող է հոմանիշ լինել պոռնկության հետ։ * Լամարտին. Հայրենիքը մի կառույց է, որը կանգնած է մեռելների ոսկորների վրա։ Արա Բալիոզյան թարգմանեց Վահե Ավետյանը
-
Եվ ես հիշեցի… Ինչպե՞ս դուրս գանք այս վիճակից։ Խելոք բաներ ասե՞նք։ Այնքան խելոք, որ բոլորը հասկանա՞ն։ Մեր մեջ մի հոգի չգտնվեց մինչ օրս, որ ասի այնքան խելոք մի բան, որ բոլորը, կամ գոնե մեծամասնությունը հասկանան ու համաձայնեն։ Ես արդեն մի քանի տարի առավոտից գիշեր մտածում եմ, կարդում, ուսումնասիրում պատմություն, փիլիսոփայություն ու էլ ինչ ասես, որ գտնեմ վերջապես այն իմաստնությունը, որը հնարավորություն կտա մի քանի կարճ նախադասությամբ, բանաձևով մի բան ասել, որ մարդիկ հասկանան անմիջապես, ու անենք այն, ինչ անհրաժեշտ է անել, որ այս վիճակից դուրս գանք, դառնանք նորից հզոր ցեղ, անկախ ազգ, կուռ պետություն։ Ոչինչ չի ստացվում։ Ամեն գրածս բառը գտնում է մեկ համաձայնող, տասը հայհոյող։ Այսօր մեկն ասեց. - Որքան իմաստնանաս, այնքան ավելանալու են հայհոյողներդ, պակասեն համակիրներդ։ - Ինչու՞. հարցրեցի։ - Պարզ պատճառով. պատասխանեց. - Մարդկության մեծամասնությունը զբաղված չէ իմաստնանալով, գիտելիք հավաքելով, գիրք կրծելով ու գրականությամբ։ Մարդիկ աշխատում են ծանր, դառը քրտինք թափում, որ վաստակեն իրենց հացն ու կերակրեն զավակներին։ Դու որքան ավելի ես ուսումնասիրում, կրծում գիտության գրանիտն, այնքան ավելի ես իմաստնանում, այդով ավելի հեռանում մարդկանցից քո իմացական մակարդակով ու այդով դառնում նրանց համար ավելի անհասկանալի։ Քեզ հասկանում են փիլիսոփաները, բայց նրանց վրա միշտ ծիծաղել են, իսկ դու խնդիր ես դրել մարդկանց հասկանալի լինել։ Ուրեմն նրանց գիտություն տալը չէ քո ճանապարհը, այլ մի բան, որը հասկանալի է անգամ անգրագետին։ Եթե գիտությունը, որը կրծում ես, քեզ չի տալիս այդ իմացությունը թե ինչ տաս, ինչի՞ է պետք այն։ Մի թե՞ ավելին կսովորես երբևէ, քան Հիսուսը գիտեր։ Հիշիր՝ մարդիկ ՀԻՍՈՒՍԻՆ խաչեցին անգամ։ Եվ ես հիշեցի… Ամենակարող մեր տեր Հիսուս Քրիստո՜ս Աղերսում եմ քեզ, Պահպանիր, պաշտպանիր ցեղն իմ, Ամոքիր ցավերը մեր, Փափկացրու կարծրացաց սրտերը մեր իշխանների, Բացիր աչքերը նրանց, Սրտերը, Հորդորիր, որ լվանան իրենց աղքատ եղբայրների ոտքերը, ինչպես դու լվացիր ձկնորսներինը, Ներիր մեր մեղքերը, Փրկիր մեզ չարից, Նախանձից, ամբարտավանությունից, մեծամտությունից, ագահությունից, վախերից, Ներողամտությունը հայցիր մեր նկատմամաբ, մեր տիրոջից, երկնային հորից մեր, Ներողամտություն սերմանիր մեր սրտերում նաև, որ ներենք մեր պարտապանաց, մեր եղբայրներին, կարողանանք չդատել նրանց, Լինել խոհեմ, բարյացակամ, հեզ, համեստ։ ՀԻՍՈՒ ՜ Ս, Մի թողնիր մեզ, երբ անգամ մենք քեզ թողնում ենք փոքրոգաբար։ Մենք թույլ ենք, տկար, անպաշտպան։ Առաջնորդիր մեզ, Հանուն հոր և որդու և սուրբ հոգու։ ԱՄԵՆ
-
Զարմանալին այն է, որ անըդհատ դուրս տված տափակությունս շարունակում եք կարդալ և ավելի համառորեն շարունակում եք մեկնաբանել, պարզապես արհամարհելու փոխարեն։ Դուք իմ ամենահավատարիմ ընթերցողներից մեկն եք, ինչի համար հայտնում եմ ձեզ իմ խորին երախտագիտությունը։ Սրտանց կուզենայի, որ նույն քաջությամբ հայտնեիք ձեր կարծիքները ինձ, երես առ երես, բայց ոչ ինթերնետային անվնաս հեռավորությունից ու կեղծանունով։
-
Այս տարի կճանաչի հավանաբար ԱՄՆ կոնգրեսը հայերի ցեղասպանությունը ու հայերը վերջնական կցեղասպանվեն, որովհետև որպես հավաքականություն ցեղասպանություն ճանաչել տալուց բացի ուրիշ անելիք չունեն։
-
Ապրվում է, ապրում ենք էլի։ Ուզելս, ո՞րն է… Եկեք մի քիչ խոսենք: Մեկ է ուրիշ անելու բան չունեմ։ Եթե դուք ունեք, արեք իհարկե։ Ես հո չեմ կարող ձեզ զոռով պահել այսեղ ու պարտադրել կարդալ գրածս։ Կարդում եք, որովհետև ուզում եք, կարևոր եք համարում, կամ դուք էլ իմ պես բան չունեք անելու։ Այս երևույթը, որ մինչ վերջերս գրականություն երկնել էի անվանում մեծամտաբար, հիմա անվանում եմ պարապ վախտի խաղալիք, որովհետև շուրջ բոլոր սիրելիներս և ոչ այնքանները միահամուռ պնդում են, որ տղամարդը, պետք է դրամ հայթայթի և ընտանիք պահի, այն, ինչ իմ մոտ ոչ մի կերպք չի ստացվում և ես ստիպված եմ խոստովանել, որ ես տղամարդ չեմ։ Մինչ օրս կարծում է, որ տղամարդը հոմոսապիենս տեսակի որձն է, էգից տարբերվում է առնանդամ-ամորձիների առկայությամբ ու կրծքի և արգանդի բացակայությամբ։ Պարզվում է, որ դա միայն մինիմում պահանջն է։ Բացի դրանից պետք է դրամ ունենաս, քեզ հարգեն հասարակական վայրերում, ունենաս դեմքի ազդու և խելացի արտահայտություն։ Նման հատկություններով լինում են անգամ տղամարդ կանայք։ Ես տղամարդ չեմ, դա ինձ պարզ է արդեն։ Ես պարապ-սարապ մեկն եմ, որը դրամ չի վաստակում, ծնվել է իր կամքից անկախ, չգիտե թե ինչու, դիտում է շուրջը կատարվող անցուդարձը, սպասում ինչ որ բանի, բայց չգիտե ինչի։ Պարապությունից էլ գրում է այստեղ, շարում է տառեր։ - Դրա փոխարեն աշխատանք գտիր ասում է ինձ ազդեցիկ, գործունյա սիրելի մեկը։ - Ինչու՞: - Որ ապրես, չսատկես սովից։ - Չեմ ուզում ապրել։ Իրեն-իրեն ապրվում է։ Ո՞վ եմ ես, որ ուզեմ, կամ չուզեմ։ Ինձ չեն հարցրել, ապրեցրել են, չեն էլ հարցնելու, մեռցնելու են։ Ի՞նչ ուզել-չուզել։ - Ինքնասպան եղիր։ - Չեմ ուզում ինքնասպան լինել։ - Բա ի՞նչ ես ուզում։ - Ուզում եմ գրել։ Ուզում եմ քայլել Երևանի փողոցներում։ Ուզում եմ գնալ կազիրյոկ, պապլավոկ, հարիսնոց ու ուրիշ կաֆեներ։ Ուզում եմ խոսել մարդկանց հետ: ՈՒզում եմ…, շատ բան եմ ուզում, բայց չեմ ուզում ասել։ - Հա բայց ապրել էլ է պետք չէ՞։ - Չե՞մ ապրում։ - Դու սա ապրե՞լ ես համարում։ - Ոչինչ չեմ անվանում։ Իսկ դու ինչն ես ապրել համարում։ Օրինակ երբ լիքը դրամ ունես ու լավ աշխատանք, բայց երկիրդ գրավված է. ապրու՞մ ես, , կամ ավելի վատ, երբ դրամդ վաստակում ես երկիրդ գրավողներից, ապրու՞մ ես։ - Դա միայն քո հարցը չէ։ Թող ամբողջ ազգը մտածի… Հո մենակ դու չե՞ս։ Չեն մտածում, դու էլ քո կյանքը ապրի։ - Չեմ ուզում ապրել։ Թող մտածեն, թող չմտածեն։ Ես չեմ ուզում, ոչ էլ ուզում եմ, կամ չեմ ուզում։ Ապրվում է։ Իմ ուզել-չուզելով չէ։ Ասել եմ։ Գրում եմ։ Դա է իմ ապրելը։ Ուրիշ ոչ մի բան անելուց ինձ կենդանի չեմ զգում, չեմ ապրում։ … Ու կանցնեն, կգնան այս օրերը, կանցնեմ ես էլ, դու էլ, ամենն էլ, դրամն էլ կծախսվի ու կվերածախսվի, կվերանա, կառաջացվի, սերունդներ կանցնեն, կգան նորերը ու նրանցից ոմանք գուցե կկարդան այս տողերը… Տեսնես ի՞նչ կասեն այդ նորերը։ Ապրու՞մ էի արդյոք ես, թե չէի ապրում։ Թե՞ դու ես ապրում։ Թե՞ դուք եք ապրում։ Ապրվում է, ապրում ենք էլի։ Ուզելս, ո՞րն է… 2007.02.17, Վաշինգթոն
-
Մարդկանց բավարար է իմանալ, որ ընտրություն եղել է։ Նրանք՝ ովքեր նետում են քվեաթերթիկները, ոչինչ չեն որոշում։ Որոշում են նրանք, ովքեր հաշվում են։ Իոսիֆ Ստալին
-
http://www.bahnhofbredband.se/~wb642761/ArmenJ/index.html http://www.bahnhofbredband.se/~wb642758/2/index.html http://www.bahnhofbredband.se/~wb642760/4/index.html http://www.bahnhofbredband.se/~wb642759/3/index.html http://www.bahnhofbredband.se/~wb642757/1/index.html http://www.bahnhofbredband.se/~wb642757/1/index.html http://www.bahnhofbredband.se/~wb642757/Fi...esaholovak.html http://www.bahnhofbredband.se/~wb642756/Ha...ayin/index.html