Jump to content

Преображение Христа или "Вардавар"


Recommended Posts

Поздравляю :up: :up: :up: Один из величайших церковных праздников. День преображения Господня или же пресловутый вардавар.

Поздравляю!!!!!

О празднике:

3 հուլիս - Վարդավառ։ Պայծառակերպություն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա։

Քրիստոսի պայծառակերպության մասին վկայում են Մատթեւոս (17։1-13), Մարկոս (9։1-12) եւ Ղուկաս (9։28-36) ավետարանիչները։

Եւ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը։ Եւ ահա նրանց երեւացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ։ Պետրոսը պատասխան տվեց եւ ասաց Հիսուսին Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի։ Եւ մինչ նա դեռ խոսում էր , ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ ամպից մի ձայն եկավ ու ասաց Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՛ն լսեցեք։ Երբ աշակերտներըայս լսեցին, իրենց երեսի վրա ընկանեւ սաստիկ վախեցան։ Եւ Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց Ոտքի՛ ելեք եւ մի վախեցեք։ նրանք աչքները բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան (Մատթ 17։2-8)։

Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Հայաստանյայց եկեղեցում տոնը կոչվում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ։ Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից գալիս է միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը։

Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է։

ՎԱՐԴԱՎԱՌ

Հայերի մեջ Պայծառակերպությունը ժողովրդական լեզվով անվանվում է նաև Վարդավառ՝ Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով։ Այս զուգահեռը հետևյալ իմաստներն ունի

Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում նախքան բացվելը, նույնպես և Տերը նախքան պայծառակերպվելը իր մեջ ուներ Աստվածության պայծառությունը, և ինչպես վարդը բացվելով ամենքին հայտնապես երևում է, այդպես էլ մեր Տերը պայծառակերպվելով հայտնում է Իր Աստվածությունը։

Ինչպես վարդը փշերի մեջ է բուսնում, այնպես էլ մեր Տերը հրեաների մեջ երևաց, ովքեր էլ խաչեցին Նրան։

Վարդն անուշահոտություն է բուրում, այդպես էլ մեր Տիրոջ պայծառակերպությունից անուշահոտություն բուրեց, որից աշակերտները թմրելով ընկան քնի ծանրության տակ։

Վարդը քանի դեռ կոկոն է, ո՛չ իր գեղեցկությունը և ո՛չ էլ իր անուշահոտությունը հայտնում, իսկ ժամանակի լրանալուն պես փթթում է և իր գույնով ու անուշահոտությամբ մարդկանց ուրախացնում։ Այսպես էլ Քրիստոս կուսական արգանդում սնվեց ու զարգացավ որպես կոկոն և ապա ծնվելով՝ աստղի ու հրեշտակների ավետիսով հայտնվեց մոգերին ու հովիվներին, իսկ հասնելով կատարյալ հասակին՝ նշաններով ու սքանչելիքներով հայտնվեց բոլորին։

Տիրոջ Պայծառակերպության տոնին միմյանց վրա ջուր լցնելու ժողովրդական սովորության կա։

ПОЗДРАВИМ ДРУГ ДРУГА

Link to post
Share on other sites
ՎԱՐԴԱՎԱՌ

Հայերի մեջ Պայծառակերպությունը ժողովրդական լեզվով անվանվում է նաև Վարդավառ՝ Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով։ Այս զուգահեռը հետևյալ իմաստներն ունի

Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում նախքան բացվելը, նույնպես և Տերը նախքան պայծառակերպվելը իր մեջ ուներ Աստվածության պայծառությունը, և ինչպես վարդը բացվելով ամենքին հայտնապես երևում է, այդպես էլ մեր Տերը պայծառակերպվելով հայտնում է Իր Աստվածությունը։

Ինչպես վարդը փշերի մեջ է բուսնում, այնպես էլ մեր Տերը հրեաների մեջ երևաց, ովքեր էլ խաչեցին Նրան։

Վարդն անուշահոտություն է բուրում, այդպես էլ մեր Տիրոջ պայծառակերպությունից անուշահոտություն բուրեց, որից աշակերտները թմրելով ընկան քնի ծանրության տակ։

Վարդը քանի դեռ կոկոն է, ո՛չ իր գեղեցկությունը և ո՛չ էլ իր անուշահոտությունը հայտնում, իսկ ժամանակի լրանալուն պես փթթում է և իր գույնով ու անուշահոտությամբ մարդկանց ուրախացնում։ Այսպես էլ Քրիստոս կուսական արգանդում սնվեց ու զարգացավ որպես կոկոն և ապա ծնվելով՝ աստղի ու հրեշտակների ավետիսով հայտնվեց մոգերին ու հովիվներին, իսկ հասնելով կատարյալ հասակին՝ նշաններով ու սքանչելիքներով հայտնվեց բոլորին։

Տիրոջ Պայծառակերպության տոնին միմյանց վրա ջուր լցնելու ժողովրդական սովորության կա։

ПОЗДРАВИМ ДРУГ ДРУГА

Ամեն ինչ ճիշտ է(նայած թե ի՞նչ տեսանկյունից ես նայում), բայց ...

Վարդավառը նվիրված է եղել Հայոց սիրո , գեղեցկության և ջրի դիցուհի Աստղիկին,որին ընծայաբերել են ծաղիկներ, հատկապես վարդեր:Այն աղերսվել է ջրի պաշտամունքին,արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին: Տոնակատարությունները հիմնականում տեղի են ունեցել սարերում,ջրերի ակունքների մոտ, ուր կատարվել են զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների:

Հայաստանում քրիստոնության մուտք գործելուց հետո, Գրիգոր Լուսավորիչը «հարմարացրել» է Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնին:

Շնորհավո՛ր բոլորին... :flower: :flower: :flower:

Link to post
Share on other sites

Поздравляю всех!!!

Вот сижу весь мокрый, уже три раза одежду сегодня менял, бесполезно...

Кстати а почему в народе говорят не Вардавар, а Вартевор?

Link to post
Share on other sites

Gnaci ed ory pataragi Jrvezhi ekegheci... :cool:

Durs galuc erekheqy arden spasum ein, anem dzevi "zenqov" :lol: Bayc de chem patmi, ed vonc eghav, vor chjrvecinq... :hehe:

SAS jan, shnorhakalutyun manramans teghekutyan hamar: :) Sakayn ardyoq hamadzayn cheq, vor "harmarecnely" keghtsavorutyan erang uni? Ete ayo, uremn chi sazum ed bary etegh, eli ;)

Boloris tony shnorhavor :flower:

Link to post
Share on other sites
Gnaci ed ory pataragi Jrvezhi ekegheci... :cool:

Durs galuc erekheqy arden spasum ein, anem dzevi  "zenqov" :lol: Bayc de chem patmi, ed vonc eghav, vor chjrvecinq... :hehe:

SAS jan, shnorhakalutyun manramans teghekutyan hamar: :) Sakayn ardyoq hamadzayn cheq, vor "harmarecnely" keghtsavorutyan erang uni? Ete ayo, uremn chi sazum ed bary etegh, eli ;)

Boloris tony shnorhavor :flower:

Ռունա,

նախ՝ բարով տեսանք :flower: :yes: , երկրորդ՝ հարմարեցնել բառը չակերտավորված էր, երրորդ՝ իմ կարծիքով կեղծ ու կեղծավոր են այս տողերը.

ՎԱՐԴԱՎԱՌ

Հայերի մեջ Պայծառակերպությունը ժողովրդական լեզվով անվանվում է նաև Վարդավառ՝ Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով։

.....

.....

Տիրոջ Պայծառակերպության տոնին միմյանց վրա ջուր լցնելու ժողովրդական սովորության կա։

Link to post
Share on other sites
Руна, ду хо Николая чес, ай ахджик джан, вай? :brows:

Нежней, ещё нежней!.. :brows:

Ռունա,

նախ՝ բարով տեսանք :flower:  :yes: ,

:blush: :flower:

երկրորդ՝ հարմարեցնել բառը չակերտավորված էր, երրորդ՝  իմ կարծիքով  կեղծ ու կեղծավոր են այս տողերը.

SAS jan, teqsty galis e Ekeghecuc u uni vorosh qaghaqakan ughghvatsutyun: Ba vonc? Togh skzbic sovoren zhoghovurdy, vor Vardavary Paytsarakerputyan ton e, heto el imanan akunqy ayd toni:

Mteq havatamq forumy u teseq Arshakuni anunov yuzery vonc a dzever tapum, te hetanosakan tatchari teghum chpetq e karucver Etchmiadziny! Nran amen dzev bacatrecin, Maron lusamutum harcrec, stacav liarzheq pataskhan u pokhancec harcnoghin, eli dzhgoh er... Sa yndameny mek orinak...

Mardik anpatrast en mer patmakan popokhutyunnern ynkalelu, cavali e, bayc past: U motecumneric meky karogh e linel. soroveq aysorva irakanutyuny skzbi hamar: Togh sovoren, gone teghic sharzhven...

Помню в детстве залезал на крышу своего дома с шлангом, и поливал всех прохожих и соседей ленинаканской, холодной водой :D

:lol: :up:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Վարդավառը հնագույն ամառային Արևադարձի տոնն է, երբ մարդիկ ողջունում էին տարվա մեջ ամենաերկար Արևալույսի տևողությունը:

Վառ Վարդը ինչպես հայտնի է,սիրո խորհրդանիշ է:

Վարդավառը մաքրագործության երկու սկզբունք տարրերի հրի և ջրի հավերժական ձիրքի, և համապատասխանաբար կյանքի ընթացքի, այսինքն շարժման և հավերժ փոփոխության տոն է:

Վարդավառը ջրային դիցուհի Աստղիկի, և լույսի ու ջերմության Աստված Վահագնի հավիտենական ազնիվ և մաքուր սիրո տոնն է:

Link to post
Share on other sites
  • 1 month later...
  • 1 year later...
Поздравляю :up: :up: :up: Один из величайших церковных праздников. День преображения Господня или же пресловутый вардавар.

ՎԱՐԴԱՎԱՌ

Հայերի մեջ Պայծառակերպությունը ժողովրդական լեզվով անվանվում է նաև

Տիրոջ Պայծառակերպության տոնին միմյանց վրա ջուր լցնելու ժողովրդական սովորության կա։

Ցավալի է, որ դեռեւս կան մարդիկ, ովքեր կարծում են, թե Գրիգոր Լուսավորիչն այնքան անկարող է եղել վերացնելու համար հեթանոսական տոներն ու հավատալիքները հայերիս միջից, որ ոչ միայն հանդուրժել է դրանց գոյությունը, այլեւ դրանց մասնիկները տեղափոխել է Եկեղեցի:

Այդպես մտածողների համար ասեմ, որ առաքյալները, ինչպես նաեւ նրանց արժանի փոխանորդ սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մարդկային զորությամբ, կամ իր ժամանակի քաղաքական ուժերի ազդեցությամբ չէր գործում, այլ՝ Տիրոջ շնորհներով: Նրան շրջապատում էին հրեշտակների բանակներ, եւ նա ի զորու էր անգամ մարդկանց սրտերի խորքերում թագնված մեհյանները քանդել եւ ժողովուրդների հիշողությունից իսպառ ջնջել իրենց բազում չար սովորությունները: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ուղղակի չէր կարող հանդուրժել, որ հեթանոսական առասպելներից որեւե մասնիկ անգամ ներթափանցի Եկեղեցի, ուր մնաց, որ տաղավար տոն սահմաներ՝ ըստ հեթանոսական ավանդության: Այդպես մտածողները ուղղակի չգիտեն, որ Եկեղեցին իմաստության անհուն շտեմարան է, որի պաշարները հավիտյան չեն կարող սպառվել, եւ կարիք չկար առասպելներից ինչ որ բան գողանալու:

Այն որ Վարդավառի տոնին ժողովուրդը ջուր ցողելու սովորություն ունի, դա ամենեւին էլ հեթանոսական կարգ չէ, այլ գալիս է Նոյ նահապետից: Իսկ Նոյը Տիրոջ հավատարիմ զավակն է:

Ջուր ցողելու խորհուրդը կայանում է հետեւյալում. Ջրհեղեղից հետո մարդկանց մեջ դեռեւս չէր վերանում՝ նման աղետի եւս մեկ անգամ ենթարկվելու վախը: Այդ պատճառով էլ Նոյը մարդկանց վրա ջուր էր ցողում ու ասում, որ ջուրը ինչպես եւ մյուս տարրերը Տիրոջ ստեղծած արարածներն են, եւ Տերը ամեն ինչ բարի է ստեղծել, եւ պետք չէ դրանցից զգուշանալ: Եւ ոչ թե ջրերը կործանեցին հին աշխարհը, այլ այդ աշխարհում ապրող մարդկանց մեղքերի ծովացյալ բազմությունը, որը ջրհեղեղով թափվեց հին աշխարհի վրա: Եւ միմյանց վրա ջուր ցողելու սովորություն դարձած արարողությունը արմատավորվեց մարդկանց հիշողությունում:

Հետագայում, երբ մեղքերը դարձյալ բազմացան եւ հերետիկոսություններ առաջ եկան, եւ մարդիկ գնալով իրենց ցանկությունների եւ նյութական բարիքների ետեւից, ինչպես նաեւ դեւերի թելադրանքով, ստեղծեցին զանազան ինքնահնար ուսմունքներ, որոնց համախումբը այսօր հեթանոսություն ենք անվանում, միմյանց վրա ջուր ցողելու սովորությունը չվերացավ նրանց հիշողությունից, եւ այն շարունակեց մնալ նաեւ հեթանոսական շրջանում: Սա է պատճառը, որ այսօր կարծում են, թե դա հեթանոսական կարգ է: Իհարկե դրանում մեղքի իր բաժինը ունի նաեւ կոմունիստական պրոպագանդան, որը ամենուր ցանկանալով վարկաբեկել քրիստոնեությանը, այն ներկայացնում էր որպես հեթանոսությունից փոխ առած ինչ որ գաղափարների զարգացած տարբերակ: Սովտական գիտնակնները «ապացուցում» էին, որ բոլոր քրիստոնեական կարգերն ու տոները՝ այս կամ այն հեթանոսական առասպելից ու տոներից է վերցված: Մեզ դպրոցում էլ էին այդպես սովորեցնում, եւ պետք է ասել, որ շատերիս գլուխը կարողացել էին յուղել իրենց ուզած ձեւով:

Այս տոնը կոչվում է Վարդավառ, Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Նույն պատճառով Տիրոջ աշակերտները կոչվեցին վարդապետներ, իսկ նրանց խոսքը՝ վարդապետություն: Եւ դրանում ոչ մի արտասովոր բան չկա, քանի որ Սուրբ Գրքում շատ անգամ է Տերը համեմատվել զանազան անշունչ առարկաների եւ կենդանիների հետ. ինչպես օրինակ՝ կրակի, առյուծի, գառան, հովիվի ու հրեշտակի:

Edited by Aram_D
Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
Hayk jan, nujny ancjalov, ancjalov :) Nerkajums Vardavarn ajn e, inch ka` Tiroj Pajtsarakerputyan tony: :flower: Ev inchpes mer nakhninery gnacin nor` lusavor ughov, ajdpes el menq chpetq e ajd ughuc sheghvenq, qani mez hamar kjanqy mahic geradaseli e: :)

Да не мучте вы Айка, прав он. Сколько соль не называй сладкой она сладкой не станет. За именем и празднованием каждого языческого праздника стоит дух этого праздника, которому тысячелетия молились и поклонялись язычники. Имя этого духа -- Вардавар и поклонение ему осуществляется через возлияние воды.

Господь не просто так дает заповеди, а чтобы вы их благоговейно исполняли. Он заповедал языческие жертвенники разрушить, а не строить на них храмы. И чтобы имена языческих богов даже не упоминались среди вас, а не придать им новый смысл. Заповеди Божьи для того, чтобы их исполнять, а не интерпритировать (вспомните Еву). Церковь не для того, чтобы угождать народу, а для того чтобы быть примером угождения Богу.

Link to post
Share on other sites
За именем и празднованием каждого языческого праздника стоит дух этого праздника, которому тысячелетия молились и поклонялись язычники. Имя этого духа -- Вардавар и поклонение ему осуществляется через возлияние воды.

Церковь не для того, чтобы угождать народу, а для того чтобы быть примером угождения Богу.

Ձեր խոսքերում թշնամություն կա, որը գալիս է ձեր սրտում բուն դրած ատելությունից: Չի կարելի ատելությամբ լցված սրտով Ավետարան քարոզել: Ձեր ասած խոսքերը կմոռացվեն, իսկ ատելությունը կմնա:

Կներեք, բայց ձեր նմանին չի կարելի որպես հյուր ընդունել:

Ատելությունը, որ կա ձեր սրտում, փակել է ձեր միտքը եւ թույլ չի տալիս որ ճշմարիտը խորհեք եւ ուղիղը խոսեք. ավաղ:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...