Jump to content

Պատասխանում է


Recommended Posts

  • Replies 172
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Թոնիր բառը ինչ ծագում ունի, հայկական է?

Թոնիր = գետնափոր փուռ:

Բառը հայկական չէ, այլ՝ փոխառյալ: Ունի սեմական ծագում՝ tinuru\tanura\tannuru\tannur ևլ ձևերով:

Այդ բառը հանդիպում է Արևելքի և Եվրոպայի շատ լեզուներում:

Ֆրանսերեն՝ athanor = քիմիական հնոց, tandour = թոնիր, իսպաներեն՝ atanor = փողրակ:

Ավելի մանրամասն տես` Հ.Աճառյան, ՀԱԲ, հատոր 2, էջ 196: :)

Link to post
Share on other sites

Սաս, եթե ես ունենայի Աճառյանի արմատական բառարանը, ինչ ես կարծում, կփակցնեի այստեղ հարցս?

Իսկ որ լեզվից է փոխառված այդ բառը?, Ինձ մասնավորապես դա է հետաքրքրում

Link to post
Share on other sites

Աճառյանը նշում է, որ ըստ Հյուբշմանի, պարսկերենից է բառը անցել հայերենին:

«Թոնիր» բառի ծագումը վերջնականապես պարզված չէ դեռևս: Հյուբշմանի վարկածը հերքվում է, փախառությունը պարսկերենից չէ, որովհետև համաձայն հնչյունական կանոնների` պարսկերեն բառից «թոնիր» ձևը չէր ստացվի: Հատկանշական է, որ այս բառը կար նույնիսկ աքքադերենում` «թինու՛րու», որ նշանակում էր ջեռոց: Սակայն դժվար է ասել` աքքադերե՞նն է փոխատու լեզուն, թե՞ մեկ ուրիշը: Բացի նշվածներից նույն արմատից է նաև անգլերեն բառը` «tandoor» (փոխառել են հնդկերենից, սա` պարսկերենից, սա էլ` արաբերենից, որն իր հերթին` աքքադերենից):

Link to post
Share on other sites

Հայերեն կիտրոնը օտար լիմոնի հնչյունափսխված ձևն է?

Ոչ: «Լիմոն» բառը հանգում է պարսկերեն «լիմուն» բառին, որը արաբերենի, իսկ այնուհետև` հին իտալերենի միջոցով մտել է եվրոպական լեզուներ: Իսկ հայերեն «կիտրոն» բառը փոխառյալ է լատիներեն «citrus»-ից:

Edited by LINGUIST
Link to post
Share on other sites

Բացատրեք խնդրում եմ երբ է օգտագործվում made with, of, from?? Ինչ տարբերություն կա սրանց միջև?

Տարբերությունն այս է. երբ պատրաստման, արտադրության արդյունքում սկզբնական նյութը փոխվում է, գործածվում է «made from» տարբերակը, ինչպես` «Cheese is made from milk», երբ պատրաստման արդյունքում նյութը մնում է նույնը, ապա գործածվում է «of» նախդիրը, ինչպես` «This watch is made of gold», իսկ «made with»-ը հիմնականում գործածվում է խոհարարական բաղադրատոմսերում, օրինակ` «The cookies are made with sugar and cinnamon»: Նույն կերպ և` «Paper is made from wood», «The table is made of wood», «What did you make this chocalates withև այլն: Հաճախ «of» նախդրի հետ գործածվում է «out» նախդիրը` «a statue made out of bronze», և սա ունի ծագման իմաստի ավելի լայն կիրառություն, ինչպես` «made out of envy» արտահայտության մեջ նախանձից դրդված իմաստն է:

Link to post
Share on other sites

Հարգարժան LINGUIST,

կա՞ քերականական կանոն, որ հնարավոր լինի որոշել, թե ե՞րբ գրել «ի նկատի ունենալ\առնել » կամ՝ « նկատի ունենալ\ առնել »:

Երկու օրինակ.

-Աղաչում եմ նկատի առնել, որ անկարելի է վկաներին Ստամբուլից բացի որևէ այլ տեղում քննել, և այդ քննությունը պետք է կատարվի Ստամբուլի ոստիկանության կողմից ու հայտնվի Դիարբեքիր:(Գրիգոր Զոհրապ )

-Եվ որպեսզի այս անգամ էլ ապարդյուն չանցնեն աշխատանքը, զոհերը, պետք է շարունակվի կռիվը, որով միայն կարելի է ստիպել դիպլոմատիային ի նկատի առնել դժգոհ ժողովրդի պահանջները:

(ՀՀԴ-ը պատմության դատաստանի առաջ)

Edited by SAS
Link to post
Share on other sites

Բարև բոլորին: Բարև Ձեզ հարգարժան LINGUIST! Հաճելի է գտնել այսպիսի անկյուն ինտերնետում: Ծանոթացա Ձեր պատասխանների հետ, բավական սպառիչ, պարզ են ու հասկանալի: Հարգանքներս: Եվ մի հարց անգլերենից (տեսնելով, որ անգլերենին էլ եք հոյակապ տիրապետում) – աշխարհի ամենալավ, քաղաքի ամենաբարձր և այլ արտահայտութոյններում անգլերենում ինչ բառ են գործածում – in թե of – best of the world/in the world, highest in the city/of the city? Խոսքս գրական անգլերենի մասին է: Շնորհակալություն:

Ճիշտ ձևերն են` «best in the world, highest in the city»: Ածականների գերադրական աստիճանից հետո սովորաբար գործածվում է in նախդիրը, եթե այն նախորդում է խումբ կամ տեղ ցույց տվող եզակիով գոյականի, ինչպես` «She’s the best pupil in the class», իսկ ժամանակ ցույց տվող գոյականի, հոգնակիով գոյականի կամ lot, bunch բառերի դեպքում գործածվում է of նախդիրը, օր.` «the most famous scientist of this century», «the tallest player of them all», «the most active of the bunch» և այլն:

Link to post
Share on other sites

Հարգարժան LINGUIST,

կա՞ քերականական կանոն, որ հնարավոր լինի որոշել, թե ե՞րբ գրել «ի նկատի ունենալ\առնել » կամ՝ « նկատի ունենալ\ առնել »:

Երկու օրինակ.

-Աղաչում եմ նկատի առնել, որ անկարելի է վկաներին Ստամբուլից բացի որևէ այլ տեղում քննել, և այդ քննությունը պետք է կատարվի Ստամբուլի ոստիկանության կողմից ու հայտնվի Դիարբեքիր:(Գրիգոր Զոհրապ )

-Եվ որպեսզի այս անգամ էլ ապարդյուն չանցնեն աշխատանքը, զոհերը, պետք է շարունակվի կռիվը, որով միայն կարելի է ստիպել դիպլոմատիային ի նկատի առնել դժգոհ ժողովրդի պահանջները:

(ՀՀԴ-ը պատմության դատաստանի առաջ)

Այս և նման արտահայտությունների գործածումն ի-ով կամ առանց դրա քերականության խնդիր չէ և որևէ կանոնով չի սահմանվում: Պարզապես լեզվում պահպանվել են մի շարք գրաբարյան ձևեր, որոնք պետք է հիշել, ինչպես` ի լուր, ի հեճուկս, ի զարմանս, ի դեմս, ի կատար ածել ևն (բայց` հօգուտ, ոչ թե ի օգուտ): «Նկատի ունենալ/առնել» արտահայտությունները երկու ձևով էլ հանդիպում: Սակայն այս շարքին չի պատկանում «ի շնորհիվ» տարածված սխալ ձևը. այստեղ միակ ճիշտ ձևն է «շնորհիվ»-ը:

Link to post
Share on other sites

Համաձայն մեր սայթի կանոնների, արգելվում է մեկից ավելի անուններով գրանցվելը.

3.1.3. Регистрация пользователем более чем одного имени. Если Вы забыли пароль воспользуйтесь формой потерянного пароля или свяжитесь с Администратором.

Այս կանոնը իրոք անհրաժեշտ է պահպանել, քանի որ ամեն օր մեզ “խոյահարում են” թուրք և ազերի “մասնակիցներ”, որոնք տարբեր անուններով գրանցվելով փորձում են կամ անընդհատ ինչ-որ կեղտոտ գայլաբարո մտքեր թողնել մեր ֆորումում, կամ էլ մի քանի լոգիններից միաժամանակ գործելով “խակերություն” են անում մեր դեմ:

:victory:

Link to post
Share on other sites

Օգնեք պարզել սրանց ստուգաբանությունը. հայերեն թուշ, ախոյան և անգլերեն coward, giraffe. Այս վերջինի համար ռադիոյով ինչ-որ բան լսեցի, կարծեմ սխալմամբ գեպարդի տեղ են ընդունել թե ինչ, չեմ հիշում:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Խնդրում ենք հետևել Ֆորումի կանոններին. http://forum.hayastan.com/index.php?showtopic=93

Մոդերատորների վարմունքի, ինչպես նաև ֆորումի դրույթների քննադատությունը չի հանդուրժվի այստեղ: Նման հարցերով դիմել՝ http://forum.hayastan.com/index.php?showtopic=19678

Link to post
Share on other sites

LINGUIST, հուսով եմ կպատասխանեք մեր ֆորումցիների հարցերին: Ես ել ունեմ մեկը: Իմ նախորդ նախադասությունը ճիշտ է արդյոք, կարելի՞ է ասել ես ել ունեմ մեկը, թե դա անգլերենից թարգմանություն է ստացվում. ...questions, and I've got one.

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...