Teacher Posted January 9, 2006 Report Share Posted January 9, 2006 Թոնիր բառը ինչ ծագում ունի, հայկական է? Quote Link to post Share on other sites
Aliska Posted January 9, 2006 Report Share Posted January 9, 2006 Բացատրեք խնդրում եմ երբ է օգտագործվում made with, of, from?? Ինչ տարբերություն կա սրանց միջև? Quote Link to post Share on other sites
SAS Posted January 9, 2006 Author Report Share Posted January 9, 2006 Թոնիր բառը ինչ ծագում ունի, հայկական է? Թոնիր = գետնափոր փուռ: Բառը հայկական չէ, այլ՝ փոխառյալ: Ունի սեմական ծագում՝ tinuru\tanura\tannuru\tannur ևլ ձևերով: Այդ բառը հանդիպում է Արևելքի և Եվրոպայի շատ լեզուներում: Ֆրանսերեն՝ athanor = քիմիական հնոց, tandour = թոնիր, իսպաներեն՝ atanor = փողրակ: Ավելի մանրամասն տես` Հ.Աճառյան, ՀԱԲ, հատոր 2, էջ 196: Quote Link to post Share on other sites
Teacher Posted January 10, 2006 Report Share Posted January 10, 2006 Սաս, եթե ես ունենայի Աճառյանի արմատական բառարանը, ինչ ես կարծում, կփակցնեի այստեղ հարցս? Իսկ որ լեզվից է փոխառված այդ բառը?, Ինձ մասնավորապես դա է հետաքրքրում Quote Link to post Share on other sites
SAS Posted January 10, 2006 Author Report Share Posted January 10, 2006 Աճառյանը նշում է, որ ըստ Հյուբշմանի, պարսկերենից է բառը անցել հայերենին: Quote Link to post Share on other sites
LINGUIST Posted January 10, 2006 Report Share Posted January 10, 2006 Աճառյանը նշում է, որ ըստ Հյուբշմանի, պարսկերենից է բառը անցել հայերենին: «Թոնիր» բառի ծագումը վերջնականապես պարզված չէ դեռևս: Հյուբշմանի վարկածը հերքվում է, փախառությունը պարսկերենից չէ, որովհետև համաձայն հնչյունական կանոնների` պարսկերեն բառից «թոնիր» ձևը չէր ստացվի: Հատկանշական է, որ այս բառը կար նույնիսկ աքքադերենում` «թինու՛րու», որ նշանակում էր ջեռոց: Սակայն դժվար է ասել` աքքադերե՞նն է փոխատու լեզուն, թե՞ մեկ ուրիշը: Բացի նշվածներից նույն արմատից է նաև անգլերեն բառը` «tandoor» (փոխառել են հնդկերենից, սա` պարսկերենից, սա էլ` արաբերենից, որն իր հերթին` աքքադերենից): Quote Link to post Share on other sites
LINGUIST Posted January 10, 2006 Report Share Posted January 10, 2006 (edited) Հայերեն կիտրոնը օտար լիմոնի հնչյունափսխված ձևն է? Ոչ: «Լիմոն» բառը հանգում է պարսկերեն «լիմուն» բառին, որը արաբերենի, իսկ այնուհետև` հին իտալերենի միջոցով մտել է եվրոպական լեզուներ: Իսկ հայերեն «կիտրոն» բառը փոխառյալ է լատիներեն «citrus»-ից: Edited January 10, 2006 by LINGUIST Quote Link to post Share on other sites
LINGUIST Posted January 10, 2006 Report Share Posted January 10, 2006 Բացատրեք խնդրում եմ երբ է օգտագործվում made with, of, from?? Ինչ տարբերություն կա սրանց միջև? Տարբերությունն այս է. երբ պատրաստման, արտադրության արդյունքում սկզբնական նյութը փոխվում է, գործածվում է «made from» տարբերակը, ինչպես` «Cheese is made from milk», երբ պատրաստման արդյունքում նյութը մնում է նույնը, ապա գործածվում է «of» նախդիրը, ինչպես` «This watch is made of gold», իսկ «made with»-ը հիմնականում գործածվում է խոհարարական բաղադրատոմսերում, օրինակ` «The cookies are made with sugar and cinnamon»: Նույն կերպ և` «Paper is made from wood», «The table is made of wood», «What did you make this chocalates with?» և այլն: Հաճախ «of» նախդրի հետ գործածվում է «out» նախդիրը` «a statue made out of bronze», և սա ունի ծագման իմաստի ավելի լայն կիրառություն, ինչպես` «made out of envy» արտահայտության մեջ նախանձից դրդված իմաստն է: Quote Link to post Share on other sites
Coyote Posted January 11, 2006 Report Share Posted January 11, 2006 VIOLATION 3.1.3 Quote Link to post Share on other sites
SAS Posted January 11, 2006 Author Report Share Posted January 11, 2006 (edited) Հարգարժան LINGUIST, կա՞ քերականական կանոն, որ հնարավոր լինի որոշել, թե ե՞րբ գրել «ի նկատի ունենալ\առնել » կամ՝ « նկատի ունենալ\ առնել »: Երկու օրինակ. -Աղաչում եմ նկատի առնել, որ անկարելի է վկաներին Ստամբուլից բացի որևէ այլ տեղում քննել, և այդ քննությունը պետք է կատարվի Ստամբուլի ոստիկանության կողմից ու հայտնվի ԴիարբեքիրԳրիգոր Զոհրապ ) -Եվ որպեսզի այս անգամ էլ ապարդյուն չանցնեն աշխատանքը, զոհերը, պետք է շարունակվի կռիվը, որով միայն կարելի է ստիպել դիպլոմատիային ի նկատի առնել դժգոհ ժողովրդի պահանջները: (ՀՀԴ-ը պատմության դատաստանի առաջ) Edited January 11, 2006 by SAS Quote Link to post Share on other sites
LINGUIST Posted January 12, 2006 Report Share Posted January 12, 2006 Բարև բոլորին: Բարև Ձեզ հարգարժան LINGUIST! Հաճելի է գտնել այսպիսի անկյուն ինտերնետում: Ծանոթացա Ձեր պատասխանների հետ, բավական սպառիչ, պարզ են ու հասկանալի: Հարգանքներս: Եվ մի հարց անգլերենից (տեսնելով, որ անգլերենին էլ եք հոյակապ տիրապետում) – աշխարհի ամենալավ, քաղաքի ամենաբարձր և այլ արտահայտութոյններում անգլերենում ինչ բառ են գործածում – in թե of – best of the world/in the world, highest in the city/of the city? Խոսքս գրական անգլերենի մասին է: Շնորհակալություն: Ճիշտ ձևերն են` «best in the world, highest in the city»: Ածականների գերադրական աստիճանից հետո սովորաբար գործածվում է in նախդիրը, եթե այն նախորդում է խումբ կամ տեղ ցույց տվող եզակիով գոյականի, ինչպես` «She’s the best pupil in the class», իսկ ժամանակ ցույց տվող գոյականի, հոգնակիով գոյականի կամ lot, bunch բառերի դեպքում գործածվում է of նախդիրը, օր.` «the most famous scientist of this century», «the tallest player of them all», «the most active of the bunch» և այլն: Quote Link to post Share on other sites
LINGUIST Posted January 12, 2006 Report Share Posted January 12, 2006 Հարգարժան LINGUIST, կա՞ քերականական կանոն, որ հնարավոր լինի որոշել, թե ե՞րբ գրել «ի նկատի ունենալ\առնել » կամ՝ « նկատի ունենալ\ առնել »: Երկու օրինակ. -Աղաչում եմ նկատի առնել, որ անկարելի է վկաներին Ստամբուլից բացի որևէ այլ տեղում քննել, և այդ քննությունը պետք է կատարվի Ստամբուլի ոստիկանության կողմից ու հայտնվի ԴիարբեքիրԳրիգոր Զոհրապ ) -Եվ որպեսզի այս անգամ էլ ապարդյուն չանցնեն աշխատանքը, զոհերը, պետք է շարունակվի կռիվը, որով միայն կարելի է ստիպել դիպլոմատիային ի նկատի առնել դժգոհ ժողովրդի պահանջները: (ՀՀԴ-ը պատմության դատաստանի առաջ) Այս և նման արտահայտությունների գործածումն ի-ով կամ առանց դրա քերականության խնդիր չէ և որևէ կանոնով չի սահմանվում: Պարզապես լեզվում պահպանվել են մի շարք գրաբարյան ձևեր, որոնք պետք է հիշել, ինչպես` ի լուր, ի հեճուկս, ի զարմանս, ի դեմս, ի կատար ածել ևն (բայց` հօգուտ, ոչ թե ի օգուտ): «Նկատի ունենալ/առնել» արտահայտությունները երկու ձևով էլ հանդիպում: Սակայն այս շարքին չի պատկանում «ի շնորհիվ» տարածված սխալ ձևը. այստեղ միակ ճիշտ ձևն է «շնորհիվ»-ը: Quote Link to post Share on other sites
Coyote Posted January 12, 2006 Report Share Posted January 12, 2006 (edited) VIOLATION 3.1.3. Edited January 13, 2006 by kars Quote Link to post Share on other sites
Aliska Posted January 13, 2006 Report Share Posted January 13, 2006 Coyote, բարի գալուստ մեր գողտրիկ անկյուն: Իսկ սա ինչ violation է Կարս? Երեկ Կոյոտի գրածը նորմալ երևում էր: Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted January 13, 2006 Report Share Posted January 13, 2006 Համաձայն մեր սայթի կանոնների, արգելվում է մեկից ավելի անուններով գրանցվելը. 3.1.3. Регистрация пользователем более чем одного имени. Если Вы забыли пароль воспользуйтесь формой потерянного пароля или свяжитесь с Администратором. Այս կանոնը իրոք անհրաժեշտ է պահպանել, քանի որ ամեն օր մեզ “խոյահարում են” թուրք և ազերի “մասնակիցներ”, որոնք տարբեր անուններով գրանցվելով փորձում են կամ անընդհատ ինչ-որ կեղտոտ գայլաբարո մտքեր թողնել մեր ֆորումում, կամ էլ մի քանի լոգիններից միաժամանակ գործելով “խակերություն” են անում մեր դեմ: Quote Link to post Share on other sites
Phrygian Posted January 13, 2006 Report Share Posted January 13, 2006 թուրք և ազերի ու վրացի: Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted January 13, 2006 Report Share Posted January 13, 2006 ու վրացի: Chvemo batono Phrygian, bu da yaxshi seylersn... Quote Link to post Share on other sites
Aliska Posted January 14, 2006 Report Share Posted January 14, 2006 Օգնեք պարզել սրանց ստուգաբանությունը. հայերեն թուշ, ախոյան և անգլերեն coward, giraffe. Այս վերջինի համար ռադիոյով ինչ-որ բան լսեցի, կարծեմ սխալմամբ գեպարդի տեղ են ընդունել թե ինչ, չեմ հիշում: Quote Link to post Share on other sites
Aliska Posted January 16, 2006 Report Share Posted January 16, 2006 Violation 3.1.3. 3.3.6. Quote Link to post Share on other sites
Coyote Posted January 16, 2006 Report Share Posted January 16, 2006 Violation 3.1.3. 3.3.6. Quote Link to post Share on other sites
Kars Posted January 24, 2006 Report Share Posted January 24, 2006 Խնդրում ենք հետևել Ֆորումի կանոններին. http://forum.hayastan.com/index.php?showtopic=93 Մոդերատորների վարմունքի, ինչպես նաև ֆորումի դրույթների քննադատությունը չի հանդուրժվի այստեղ: Նման հարցերով դիմել՝ http://forum.hayastan.com/index.php?showtopic=19678 Quote Link to post Share on other sites
smally Posted January 27, 2006 Report Share Posted January 27, 2006 LINGUIST, հուսով եմ կպատասխանեք մեր ֆորումցիների հարցերին: Ես ել ունեմ մեկը: Իմ նախորդ նախադասությունը ճիշտ է արդյոք, կարելի՞ է ասել ես ել ունեմ մեկը, թե դա անգլերենից թարգմանություն է ստացվում. ...questions, and I've got one. Quote Link to post Share on other sites
smally Posted February 10, 2006 Report Share Posted February 10, 2006 Dear Linguist, I would be very glad to see you back to our forum answering our questions... Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.